23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փոքրիկ Հակոբը սպասում է հրաշքի
8 տարեկան Հակոբ Առաքելյանը շատ ծանր հիվանդ է, բալիկը սառկոմա ունի: Մոտ մեկ ամիս առաջ ծնողները երեխայի ուսագլխին մսի կոշտ ուռածություն են նկատել: Վախեցած տարել են բժշկի, բժիշկը հետազոտել է ու ավելի մանրամասն ուսումնասիրությունների համար ուղարկել մանկական ուռուցքաբանական հիվանդանոց:
Այնտեղ էլ են ստուգել ու եկել այն եզրահանգմանը, որ վիճակը ծայրահեղ է, անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: Բժիշկները կարող են վիրահատել, սակայն միայն 80% հաջողության հավանականությամբ: Խորհուրդ են տվել տեղափոխել Հակոբին արտասահման`Ռուսաստան կամ Իսրաել: Ծնողները ընտրել են Իսրաելը, քանի որ այնտեղ է երեխաների ուռուցքաբանական լավագույն հիվանդանոցներից մեկը աշխարհում:
Հակոբը մայրիկի հետ շուտափույթ մեկնել է Իսրաել: Արդեն մեկ ամիս է անցել, բժիշկները նախնական ախտորոշմամբ որոշել են, որ փոքրիկ Հակոբին 2-3 կուրս քիմիոթերապիա է անհրաժեշտ, այնուհետև միայն` վիրահատություն:
Սակայն ընտանիքի ֆինանսական վիճակը հեռու է բավարար լինելուց, մինչդեռ քիմիոթերապիայի ամեն կուրսը արժի մոտ տասը հազար եվրո, իսկ բուն վիրահատության համար պետք է վճարել հիսունից յոթանասուն հազար եվրո: Ընտանիքը գումար չունի ու ծնողները արդեն վաճառել են ամեն հնարավոր բան, որպեսզի վճարեն ճանապարհածախսի ու ախտորոշման համար:
Բոլորս էլ Նոր Տարում հրաշքի ենք սպասում, մինչդեռ Դուք ինքներդ կարող եք հրաշք գործել` փոխանցելով ցանկացած գումար Ամերիա Բանկի հաշվեհամարին: Դուք փոքրիկ Հակոբին կյանք եք նվիրում:
Հաշվեհամարներն են
Ամերիկյան դոլարով փոխանցումների համար` 1570013172940201 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ/AMERIABANK, Անահիտ Իսպիրյան/ANAHIT ISPIRYAN (մայրն է)
SWIFT: ARMIAM22
ՀՀ դրամով փոխանցումների համար` 1570013172940100 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ/AMERIABANK, Անահիտ Իսպիրյան/ANAHIT ISPIRYAN (մայրն է)
Եվրոյով փոխանցումների համար` 1570013172940146 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ/AMERIABANK, Անահիտ Իսպիրյան/ANAHIT ISPIRYAN (մայրն է)
Ժաննա 099196655, 010446529
Լուսինե Թարլամազյան
Գիտական լրագրության մրցույթ`համանուն նախաձեռնության կողմից
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը, հայտարարում է գիտական լրագրության մրցույթ։
Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր ս.թ. հունվարի 1-ից մինչև ս.թ. մայիսի 1-ը տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներով, կամ այլ հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու ձեռքբերումները, վերլուծություններ մեր գիտության վիճակի, գիտության վերաբերյալ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի, հասարակությունում գիտնականի վարկի, Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիայի, երկրում նորարական (իննովացիոն) գործունեության հնարավորությունների, սփյուռքի ու արտասահմանյան գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև գիտության կազմակերպման այլ խնդիրների վերաբերյալ։
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 7 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։
ՊԳՖԱ-ն խնդրում է նյութերի հարապարակմանը զուգահեռ համապատասխան հղումները տեղադրել նաև www.facebook.com/science.and.finance և www.facebook.com/ARMACAD էջերում։
Ներկայացված աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու ինչպես նյութերի քանակը, այնպես էլ վերլուծության խորությունն ու յուրատիպությունը, հիմնավորվածությունը, համապարփակությունը, առաջատար փորձի հետ համեմատական զուգահեռների քննարկումը, իրականացվող գործողությունների արդյունավտության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկների առկայությունը։
Նյութերում հարցազրույցների հատվածը և ուղիղ մեջբերումները չպետք է գերազանցեն տեքստի 30 տոկոսը։
Եթե տվյալ հոդվածը միայն հարցազրույց է, կամ հեռուստատեսային ու ռադիո հաղորդում է հարցազրույցի տեսքով, ապա տվյալ տարբերակը նորից ընդունելի է, եթե այն ամբողջությամբ նվիրված է միայն գիտությանը։
Ծրագիրն իրականացվում է «Տաշիր» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Հ.Գ. Նշենք որ նախորդ մրցույթում հաղթել է նաև «Հայկական Վարկածի» լրագրող Լուսինե Վայաչյանը:
2012 թ. հունվարի 16-ից գործարկվելու են Երեւան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը: Հայաստանի ոստիկանությունը իրազեկում է.
Տեսախցիկները տեղակայված են.
Աբովյան-Կորյուն,Կոմիտաս-Վաղարշյան,Բաղրամյան-Մոսկովյան,Բաղրամյան-Պռոշյան,
Մաշտոց-Թումանյան,Մաշտոց-Ամիրյան,Խանջյան-Տիգրան Մեծ,Խանջյան-Սայաթ Նովա,
Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղակայված են.
Իսակովի,Արշակունյաց,Մյասնիկյան,Թբիլիսյան,Աթենքի,Բագրատունյաց,Սարալանջի,Աճառյան,
Լենինգրադյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
Բացի այդ, կարճ ժամանակահատվածում Երեւան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:
Ոստիկանությունը բոլոր վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նա պառկում է հողին, ու հողը նրան պաշտպանում է, նա ասֆալտի արքայադուստրն է, հողի դուստրն է, երկրի դուստրն է, հայ ժողովրդի դուստրն է` գենդերը ժխտող ոչ այնքան մենթալ հայեցի համադրություններով իր մեջ` քնքնուշ ու հաստատակամ, փափուկ ու կտրուկ, հանդուրժող ու անհանդուրժող, կանացի ու կամային…
Լալա Ասլիկյան` քաղաքացի:
Այսպես է Լալան ներկայանում ու ստորագրում: Այսպես են ճանաչում Լալային բոլորը: Լալան շատերին է օգնել: Օրինակ` Նառային` նրա հետ ծանոթացել է, երբ գույների հոգեբանություն էր դասավանդում Նառան կույր է, որոշել էր երեխա ունենալ, նրան սկզբում արգելել են զանազան սոցիալական ծառայություններ, հետո էլ` Նառայի մայրը ցանկացել է երեխային մանկատուն տալ: Նառան այսօր ասում է. «Լալան չլիներ, ոչ երեխես կլիներ, ոչ էլ էս տունը կունենայի»: Լալան հետեւողականորեն հասել է նրան, որ Նառային հանրակացարանում սենյակ են տվել, երեխան էլ առողջ մեծանում է…
Լալան ամենուր է, ուր կա անարդարություն: Լալայի մղումները հումանիստական-համամարդկային են, որը չի տեղավորվում մեր մտածելակերպի մեջ, քանի որ ամեն ինչի մեջ անձնական շահ փնտրող ժողովուրդ ենք: Ու հաստատ` առանց Լալայի, առանց նրա նմանների կկործանվենք: Լալայի մասին «խոսցնում» եմ նրա ընկերներին ու զինակիցներին, որից էլ ստացվել է պատմությունս:
Կարեն Հակոբյան` նրա ամենամոտ մարդկանցից մեկն ու առաջին զինակիցը «Հույս» ՀԿ-ից:
«Լալային ճանաչում եմ 2000 թվից, բայց որպես իդեայի համար կանգնող ու իր ողջ ժամանակն ու ուժերը նվիրող, պայքարող Լալայի, ես ճանաչեցի Պապլավոկի դեպքերից հետո: Պապլավոկի պատմության մասին ճշմարտությունը մի քանի օրում տարածեցինք ողջ միջազգային մամուլով, որովհետեւ մարդիկ վախենում էին բարձրաձայնել: Դա առաջին դեպքն էր, երբ ես բախվեցի Լալայի անարդարության հանդեպ պաթոլոգիական անմարսելիության հետ: Իսկ հետո իմ մոտ եղավ էն զգացումը, որ դու մենակ չես… Լալան իմ համար էն մարդն ա, որ` եթե կա մի իդեա, մի գործ, ընդհանուր շահերի, կամ անարդարության դեմ պայքարի համար, կամ մեկ ուրիշին օգնելու խնդիր ա, ես գիտեմ որ Լալան միշտ կանգնած ա, միշտ կողքիդ ա:
Մենք հավատում էինք, հենց պիոներ տարիքից, որը համընկել էր Գորբաչովի, «Գլասնոստ»-ի հետ, որ համաշխարհային հեղափոխություն պետք ա անենք: Մենք ուզում էինք փոխել աշխարհը: Մենք նայում էինք նույն սովետական կինոները, ու թույլի ու արդարի կողմն էինք: Սովետը վերջացավ, բայց մենք մնացինք էդ վիճակների մեջ: Ինձ թվում ա, Լալայի մոտ մնացել ա էդ պիոներական ոգին, ավելի շուտ պայքարի ոգին, որը շատ քիչ մարդկանց ա հաջողվում պահպանել, շատերի մոտ դա կորում ա: Էդ տարիքի սկզբունքայնությունը քեզ հետո դարձնում ա պայքարող:
Առաջին անգամ Լալան դասարանում խնդիր ա ունեցել, երբ կանգնել ա մի տղայի կողքին, որին ճնշում էին` որովհետեւ ռուս էր, պաշտպանել ա, բոյկոտ ա արել դասարանին ու մնացել ա մենակ` ողջ դասարանը երես էր թեքել իրանից:
Հետո արդեն մեզ միավորեցին Ապրիլի դեպքերը, դա առաջին կազմակերպված պայքարն էր, ու խումբը, որ կազմավորվեց էդ ժամանակ, առաջինն էր, որից էլ սկիզբ առան «Սկսելա»-ն ու մնացածները: Լալան չկա էն պայքարների մեջ, որ լոզունգի համար են, ինքը էնտեղ ա, որտեղ` «Իսկ եթե ես չլինեմ, ապա ո՞վ կլինի»: Լալան կարա պլակատ սարքի ու մեկի հետ, կամ նույնիսկ մենակով գնա կանգնի ինչ-որ տեղ ու ինչ-որ բողոք արտահայտի, երբ մնացած բոլորը կվախենան:
Լալան նաեւ իմ համար այլընտրանքային մտածելակերպի օրինակ ա: Ինքը չի վախենում այլ կերպ մտածել, չի վախենում ստանդարտ չլինել, նույնիսկ եթե մենակ ա: Օրինակ` Լալան կարա Նաիրի Հունանյանին գիրք տանելու պրոցեսին մասնակցի, կամ ցավ ապրի, հասկանալով իրանց վիճակը, որ գնացել են, հասել են էդ քայլին, մարդկայինով, թե ընդհանրապես… Ու ասի էդ մասին… Ես օրինակ վախենում եմ երբեմն բաներ մտածել, որ չեն տեղավորվում հասարակական ստերոտիպի մեջ, բայց Լալան մտածում ա: Լալան ընկալում ա սրտի միջոցով, էմոցիաների միջոցով ա Լալայի ուղեղն ընկալում երեւույթը: Ու երբ դու էլ ես սկսում տենց մտածել, հասկանում ես իրան: Օրինակ` Լալան կարա քո գցած թութը վերցնի սուս-փուս ու գցի աղբարկղը, քեզ ոչինչ չասելով, չէ՞ որ մինչեւ էդ բազմիցս ասել էր… Ու իրա էդ արածը քեզ ստիպում ա, որ դու էլ անես: Ու նույնիսկ երբ արդեն կողքդ չի, այլ երկրում ես, թուղթ գցելուց հիշում ես Լալային, ու էլ չես գցում… Լալայի հետ կարող ա երկար չշփվես, չհանդիպես, հեռու լինես, բայց հենց մի բան պատահի, առաջինը կզանգես Լալային, որովհետեւ առաջինը ինքը մտքիդ կգա..
Բանակն իրականում:
Բանակի հետ կապված պայքարի առաջին դեպքը եղել ա «Մատաղիս»-ի գործը: Մի անգամ Լալան ինձ փորձել էր պատմել էդ դեպքի մասին, երբ ես նոր հետ էի եկել արտասահմանից, եւ ուշադիր չէի եղել, հետո, երբ խորացա, երբ իմացա Ռազմիկի մասին` մենք միացանք, ու երեքին բաց թողեցին մեր պայքարի արդյունքում: «Բանակն իրականում»-ը երբ ուզեցինք շարունակել, մեզ ասեցին, որ կասեն` թշնամի եք, թշնամու ջաղացին եք ջուր լցնում, եւ այլն եւ այլն, ու բանակի թեման փակված էր, հիմա են շատացել պայքարողները ու մի քիչ բացվել ա հիմա, բոլորը գրում են, քիչ-թե շատ մասնակից են…»
Էդ ի՞նչ տեսակ կնիկ ա, մարդ չունի՞, տուն տեղ չունի՞:
Իսկ Լալան սովորական կին է` ունի սիրող ամուսին, ընտանիք, կիսուր, բոլորի նման տան գործեր է անում, Նոր Տարվա սեղան դնում, բայց շատերի նման ֆիքսված չի իր ու իր ընտանիքի ապահովության ու բարեկեցության վրա, այլ պայքարում է, պայքարում է ուրիշների իրավունքների, ուրիշների ազատությունների համար: Լալան բանակային ոչ եղբայր ունի, ոչ տղա ունի, նրա հետ բանակը անձնապես չի առնչվում, բայց Լալան է գնում զոհված զինվորների մայրերի հետ կառավարության շենքի դիմացին կանգնում, իսկ բանակի տարիքի տղա ունեցողը` չի գնում: Մարդիկ ասում են` Լալային ո՞րտեղից փող: Լալայի դեպքում դա վրվոդվվեցուցիչ է. Լալան էն մարդն է, որ ընդհանրապես ոչ մի անձնական շահ չունենալով պայքարում է անարդարությունների, անօրինությունների դեմ: Ու ոչ միայն փող չունի ոչ մի տեղից, այլ սեփական գրպանից է դնում ու անում էն ամենը, ինչ անհրաժեշտ է լինում ընթացքում:
Կարեն
«Մենք մեծ կռիվ ունեցանք մի մարդու իրավունքների հետ կապված ՀԿ-ի հետ, որովհետեւ նրանք չէին մտցրել բանակային ապօրինությունների մասին զեկույցը իրենց հաշվետվության մեջ: Ու մենք ասեցինք`ուրեմն մենք մեր գրպանից գումար ենք դնում, փողոց ենք դուրս գալիս, պիկետ ենք անում, դուք Ծաղկաձորում թրենինգ եք անում գրատնտներից ստացած գումարներով, իսկ պիկետին դուք չկաք: Ա՛յ, Լալան փողոց դուրս եկողն ա, ոչ թե թրեjնինգի գնացողը: Ավելին ասեմ, երբ որ դալիճը լիքը ժողովուրդ ա հավաքված, ու պետք ա գոռալ, բայց ոչ մեկը չի գոռում, գոռացողը Լալան ա լինում, որից հետո միանում են ու սկսում են բոյկոտել»:
lalakap2000@yahoo.com `լալակապը 2000 թվից սկսած ինֆորմացիա տարածելու աղբյուր էր: Էն ժամանակ ֆեյսբուք չկար, կար միայն լալակապ: Մարտի մեկի դեպքերից հետո լալակապի միջոցով էին կապվում: Լալան շատ արագ է գործում, ու էդ իրա նպատակասլացությունը, նվիրվածությունը գործին արագության հետ միասին ինրան դարձնում են պրոֆեսիոնալ հեղափոխական, ոչ բողոքող, այլ` պայքարող:
Կարեն
«Լալան կոնկրետ դեպքերի ա օգնել, բայց էս վերջին 10 տարվա մեջ դառել ա հասարակական երեույթ, նույնիսկ ավելին, մի օր քաղաքական մի ուժից ասեցին` «դու էլ սկսեցի՞ր զառափոստանջյանների ու լալաասլիկյանների նման գործել»: Այսինքն` ձեւավորվել ա մարդու տեսակ` լալաասլիկյանի տեսակը:
Լալակապը մի օր վերջապես գնահատվեց: «Խոսքի ազատության կենտրոն»-ը ամեն տարի մրցանակաբաշխություն է անում, տեղեկատվության տարածման համար, Լալային լալակապի համար պիտի տային էդ մրցանակը, բայց իրան ասում են` որ գաք ստանալու ավելորդ չքննադատեք, Լալան էլ ասեց` չհասկացա ես չեմ կարա ձեզ տենց բան խոստանալ, ասեցին` չենք տա: Լալան բաց նամակ գրեց, չնայած անպատասխան… Հիմա Լալան շատ ավելի ուժեղ ա, Ֆեյսբուքն էլ ա շատ օգնում: Հիմա շատ ավելի բան կարա անի, ու անում ա»:
Ո՞նց կարա պարկեշտ տեսք ունեցող մարդը, մանավանդ կինը գոռա՞:
Դա մեր մենթնալիտետի մեջ չի մտնում: Կամ` նույն դաշտում պայքարող, նույն նպատակի համար ուժ ու ժամանակ ներդնող, նույն ակցիայի մասնակից եղած կինն ու տղամարդը երեկոյան հանգստանում են նույն փաբում, ու էդ տղամարդը թույլ է տալիս իր զինակցին հայհոյել միայն էն պատճառով, որ նա կին է, ու գուցե՞ հարիր չի համարում նրա այդ ժամին տանը չլինելը, այլ փաբում, ո՞նց կարա կարգին կինը գիշերները թափառի… Իսկ եթե կին չլիներ, գուցե կվախենա՞ր հայհոյել` պատասխանի ակնկալիքով: Նույնիսկ էս դաշտում կինը պաշտպանված չի, չնայած պայքարում են ավելի շատ կանայք ու աղջիկներ, քան տղամարդիկ էսօր:
Լալան չի կարող հայհոյել ոչ թե որովհետեւ չի կարող, այլ չի ուզում. նրա մշակույթը ուրիշ մշակույթ է, ու նրան թույլ չի տալիս: Էդ մշակույթում բռիություն չկա, ու սա հենց էն դեպքն է, որ կարող է դու նրան հայհոյես, իսկ ինքը քեզ սկսի բացատրել, թե ինչի՞ ինքը քեզ չպիտի հայհոյի: Ու էդ նույն Լալան կանգնում ու ոստիկանին փողոցում ասում է էն բառերը, որը որ վերջերս ասել էր, որի համար նրան բռնեցին` «սրիկա – մրիկա», ու թե դա հայհոյանք լիներ դա էլ կգոռար, ինքն ուղղակի կրկնում էր էն բառերը, որի համար Գասպարիին տարել էին: Այսինք` եթե Գասպարին հայհոյած լիներ, ինքն էլ կհայհոյեր, իրա համար կարեւորը սոլիդար լինելն էր, ինքը էնպիսի տեղեր դուրս կգա, որ դու հաստատ գիտես, որ չես անի: Լալան իր պատրաստակամությամբ ու նպատակասլացությամբ բոլորին մղում է գործունեության:
Վարդգես Գասպարի, Հայ Ազգային Կանգրեսի ակտիվիստ
«Լալան էնքան բաներով է ինձանից տարբերվում, որ…բայց եւ իմ կյանքի ամենակրիտիկական պահերին ներկա է եղել իմ կողքին. 2008-ի մարտի մեկին առավոտյան ժամը 8-ին Կենտրոնի ոստիկանության դեմն էր, երբ ինձ բերման էին ենթարկում, այն դեպքում, որ որքան ինձ հայտնի է ընդհանրապես նա չի մասնակցում հանրահավաքներին… 2011-ի հոկտեմբերի 22-ին ժամը 21-ին ՁՊՎ-ի մոտ սպասող 4-5 անձանցից մեկն էր, որ ինձ դիմավորեց, երբ դուրս էի գալիս էդտեղից»:
Կանայք ավելի ակտիվ են քաղաքացիական պայքարի դաշտում:
Աղջիկները ավելի քիչ են վախենում պատրիարխալ հասարակությունում, տղամարդը ավելի հեշտ է ենթարկվում հալածանքների` ընդունված է ասել,, բայց ես համաձայն չեմ, կինն էլ բռնության զոհ կարա դառնա: Ես չեմ գտնում որ դա տրամաբանական է: Քաղաքացիական պայքարի ու հասարակական պայքարի դաշտերում կանայք են լիդեր: Կինը պետք է կանգնի տղամարդու դեմ, որպեսզի ազատագրվի:
Լալայի նմանները չե՞ն որ պիտի կին լիդեր դառնան:
Կարեն
«Լալան լիդերությունից առաջ ավելի շատ էր խուսափում, հիմա բայց էդքան էլ չէ: Ինքը ավելի շատ պատասխանատվություն ա սիրում վերցնել, քան լիդերություն անել: Չի ուզում: Ինքը իրան դարձրել ա հասարակական էակ, ինքը իրան չի պատկանում արդեն:Լալայի ժամանակն իրան չի պատկանում արդեն իսկ, դա էն չի որ ինքն իրականում կուզեր անել ամեն օր, եթե պրոբլեմներ չլինեին»:
Իհարկե, չէ՞ որ օգնելը ընտրություն է, բայց բռնության դեմ պայքարելը ըտրություն չի, դու պարտավոր ես: Եթե դու ապրում ես մի երկում, ուր ամենուր շուրջդ կա բռնություն, ո՞նց կարող ես դրա փոխարեն ընտրել զվարճանքը: Լալայի հոգու պարտքն է, նրա կեցվացքը, քաղաքացիական դիրքորոշումն է, նրա տեսակն է:
Արփինե Գալֆայան ՄԻԺԻ նախագահ
«Չեմ հիշում, թե Լալայի հետ ոնց ծանոթացանք… երևի բնապահպանական ցույցերի ժամանակ էր մի 2-3 տարի առաջ: Լալան նման ա մտքերի ու էմոցիաների մի բուռն պաշարի, ամեն անգամ մի բան բաց ա թողնում ու ինձ զարմացնում: Մոտավորապես մի տարի իրեն ճանաչելուց հետո հանկարծ բացահայտեցի, որ Լալան ուժեղ ձախական ա, համարյա անարխիստ… ո՜նց էի ուրախացել: Էդ օրը մի հատ շատ հետաքրքիր ֆիլմի դիտում էր ու Լալան ինձ տվեց իր հեղափոխական երգերի հավաքածուն: Ես սրտանց հիանում եմ, թե ինչ նվիրվածությամբ ա նա զբաղվում բանակում սպանված զինվորների խնդրով. երևի եթե Լալան չլիներ, ես էդ գործի մեջ երբեք չէի մտնի: Մեկ էլ ահավոր շատ եմ սիրում իր նախաձեռնած Հեղառիթմեր խումբը` դա ակտիվիստական հարվածային նվագախումբն ա»:
Կարեն
«Եթե էստեղ ամեն ինչ լավ լիներ, Լալան հաստատ կլիներ Վոլ Սթրիթում Բարսելոնայի, կամ չգիտես էլ որտեղ պայքարողների հետ: Լալան անարխիստ ա իրականում: Ինքը կգտնի անարխիստական խմբավորումներ ու կպայքարի: Լալայի երազանքն ա Հնդկաստան գնալը, արդեն քանի տարի ա Լալան չի կարողանում ժամանակ գտնի, որ գնա Հնդկաստան: Ինքը զբաղված ա, չնայած չի ասի որ զբաղված ա: Ու Լալան երբեք չի մտնի քաղաքականության մեջ, քաղաքականությունը Լալայի համար շատ կեղտոտ ա»:
Լալայի համար պայքարի դաշտում գենդեր գոյություն չունի:
Կարեն
«Ես Թուրքիայում էի, երբ Լալային ձերբակալել էին, բոլոր հայ եւ թուրք կոլեգաներս ճանաչեցիօն Լալային, իսկ երբ պատմում էի, մտա Նոտր-Դամ ու միտս եկավ Ժաննա դ Արկը, ու մոմ վառեցի Լալայի համար: Լալան իրոք մեր Ժաննա դ Արկն ա, ինքը կրակի մեջ էլ կմտնի, ու գուցե կենդանի դուրս պրծնի կրակից, ու ներողություն խնդրի: Ինքը շատ ա ներողություն խնդրում, ինքը քո փոխարեն քո ցավը քեզնից ուժեղ ա զգում: Լալան վախ չունի, թե վախենում ա` չգիտեմ: Երեւի մկներից»:
Մաղթում եմ Նոր Տարում էս երկրին, հայ ժողովրդին, որ ծնվեն բազում-հազարավոր լալաներ, որովհետեւ լալաներն են մեզ ապրեցնելու:
Շնորհավոր Նոր Տարի
Սվետլանա Անտոնյանի ֆոտոռեպորտաժը`
Նա պառկում է հողին, ու հողը նրան պաշտպանում է, նա ասֆալտի արքայադուստրն է, հողի դուստրն է, երկրի դուստրն է, հայ ժողովրդի դուստրն է` գենդերը ժխտող ոչ այնքան մենթալ հայեցի համադրություններով իր մեջ` քնքնուշ ու հաստատակամ, փափուկ ու կտրուկ, հանդուրժող ու անհանդուրժող, կանացի ու կամային…
Լալան իմ պայքարի ընկերն է:

Լալան շատերին է օգնել: Օրինակ` Նառային`կույր աղջկան, որ որոշել էր երեխա ունենալ: Նառան այսօր ասում է. «Լալան չլիներ, ոչ երեխես կլիներ, ոչ էլ էս տունը կունենայի»: Լալան հետեւողականորեն հասել է նրան, որ Նառային հանրակացարանում սենյակ են տվել, երեխան էլ առողջ մեծանում է…

Լալան բանակային ոչ եղբայր ունի, ոչ տղա ունի, նրա հետ բանակը անձնապես չի առնչվում, բայց Լալան է գնում զոհված զինվորների մայրերի հետ կառավարության շենքի դիմացին կանգնում

Լալան էնքան բաներով է ինձանից տարբերվում, որ…բայց եւ իմ կյանքի ամենակրիտիկական պահերին ներկա է եղել իմ կողքին, ասում է ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին

Ասֆալտին սոլիդար նստելը երբեմն «բերում» է քաղմաս, որտեղից Լալային դիմավորում են ընկերներն ու բարեկամները

Լալային անընդմեջ զանգում են... Լալայի հետ կարող ա երկար չշփվես, չհանդիպես, հեռու լինես, բայց հենց մի բան պատահի, առաջինը կզանգես Լալային, որովհետեւ առաջինը ինքը մտքիդ կգա, ասում է Կարեն Հակոբյանը
Սվետլանա Անտոնյան
Օրեր առաջ բացահայտվեց Աբովյան քաղաքում «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատիրոջ սպանությունը, որը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 2-ին: Այս մասին ոստիկանության տրամադրած տեղեկությունները չափազանց ժլատ են: Դա թերևս իր պատճառներն ունի: Նախնական վարկածով, սպանությունը կատարվել էր գիշերային ակումբի պարուհու պատճառով:
Դեպքն, իրոք, տեղի է ունեցել Նանարիկ կեղծանունով սթրիփ պարուհու պատճառով: Սպանվածը, սթրիփ ակումբի սեփականատերը` եղել է Նանարի սիրեկանը: Սպանության մեջ կասկածվող Երեւանի բնակիչ 24-ամյա Հրանտ Ալոյանը, ևս ինտիմ կապի մեջ է եղել աղջկա հետ:
Հենց Ալոյանի հետ հանդիպման գնալիս էլ, օպերատիվ տվյալներ իրացնելով «No Problem» հյուրանոցային համալիրում ոստիկանները ձերբակալել են դեռևս հոկտեմբերից հետախուզման մեջ գտնվող 24ամյա երիտասարդին:
Այնթափ գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Հովակիմյանը, ով «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատերն էր, Նանարի համար արել է ամեն հնարավորը, որպեսզի աղջիկը ոչնչի կարիք չունենա. մեքենա է գնել նրա համար, ապահովել նրան: Սակայն աղջիկը միաժամանակ մտերմություն է արել նաև Հրանտի հետ:
Դեպքի օրը Հայկ Հովակիմյանը գնացել է Աբովյան քաղաքում գտնվող աղջկա տուն, որը, ըստ որոշ տեղեկությունների ինքն է գնել Նանարի համար: Սակայն Նանարի փոխարեն տանը «գտել» է Հրանտին, սկսվել է ռազբորկա, որի ժամանակ էլ Հայկը հայհոյել է Հրանտին:
Վրեջինս դաժանաբար ծեծի է ենթարկել, իր նանարի ընկերոջը: Որից հետո գիշերային ակումբների անվտանգության հարցերով զբաղվող երկու տղաներ, որոնցից մեկն ի դեպ` դատավորի որդի է, ակումբի սեփականատիրոջը հասցրել են հիվանդանոց` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեքենան թողել հիվանդանոցի բակում և հեռացել: Ասում են վնասված է եղել Հովակիմյանի գլխի հատվածը: Հայտնի չէ, եթե նրանք այդ ժամանակ, չվախենային ու ծեծված տղամարդուն հանձնեին բժիշկներին կհաջողվե՞ր փրկել նրա կյանքը: Չի բացառվում, որ մարդը մահացած լինի մեքենայում` զրկված լինելով առաջին օգնությունից, ինչպես որ չի բացառվում, որ հիվանդանոց է հասցվել Հովակիմյանի դիակը:
Ինչև, Հետախուզման մեջ գտնվող Հրանտ Ալոյանը, այս ամբողջ ժամանակ առանձնապես չի էլ թաքնվել ոստիկաններից, թե ինչ նպատակ է հետապնդել նրան միայն երկու ամիս անց գտնելը, այս պահին դժվար է ասել. Շատ հնարավոր է, որ դա արվել է օպերատիվ նկատառումներից ելնելով: Սակայն չի բացառվում նաև, որ այն պայմանավորված լինի սպանություն կատարած անձի հանգամանքով:
լուսանկարում` Նանարիկը
Ոստիկանապետի հրամանով ոստիկանության աշխատակիցներին տարեվերջյան պարգևատրում է հատկացվել 60 հազար դրամի չափով: Պահպանության պետական ծառայության աշխատակիցները, սակայն ստանալու են 20 հազար դրամ, ասել է թե` երեք անգամ պակաս գումար:
Այս փաստը, ի տարբերություն ՊՊԾ աշխատակիցների, ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տարօրինակ չհամարեց. Նա տեղեկացրեց, որ ՊՊԾ-ն ինքնաֆինանսավորվող հիմնարկ է և վարչությունն է իր հնարավորությունների սահմանում որոշել գումարի չափը:
Նա ասաց նաև, թե բոլոր ոստիկանները չէ, որ 60 հազար դրամ են ստացել. միայն շարքայիններն են, որ առանց բացառության ստացել են 60 հազարական դրամ:
Այսօր լրագրողների հետ հանդիպել էր Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանը, տեղեկացնելու, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, Երևանի Կոմիտասի և Գումի շուկաներում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում` սատկած խոշոր եղջերավոր անասունների և ձիու մսի վաճառք:
Իհարկե, տուգանվել են. ըստ Պիպոյանի` առաջինի դեպքում 400 հազար դրամով, երկրորդ դեպքում` 300 հազարով, սակայն դրանից պատկերը չի փոխվում: Ծառայությունը տեղեկացնում է, որ խախտումների համար ընդհանուր տուգանքի չափը գերազանցում է 2 մլն դրամը:
Գյումրեցիները Երևանցիների համեմատ առավել շահեկան վիճակում են. Այնտեղ, ըստ Պիպոյանի ձիու միս չի եղել.
«Տեղական շուկայում ուսումնասիրվել է սառեցված միսը, որն ունեցել է սերտիֆիկատ: Կենդանական ծագման ապրանքները մինչև ՀՀ մտնելը ստուգվում են` ապահովելու համար անվտանգությունը: Սառեցված ապրանքն ունի մեկ տարի պահպանման ժամկետ: Խնդիրն այն է, թե դա արդյո՞ք ժամկետի մեջ է, թե՞ ժամկետանց: Ավելի շատ խախտումներ են արձանագրվում այն դեպքերում, երբ սառեցված միսը փորձում են վաճառել որպես թարմ»,- ասել է Պիպոյանը:
Սառեցրած մսի ժամկետները պետք է ստուգել փաստաթղթերով, սակայն տեսչությունը չի կարող անցնել իր լիազորությունների սահմանը:
Ընդամենը կարող է բավարարվել խորհուրդ տալով` մսի թարմությունը ստուգեք միսը սեղմելով. «Որքան արագ է վերականգնվում միսը, այնքան թարմ է»:
Պիպոյանը կարևորում է քաղաքացու վերաբերմունքը. եթե նա չցանկանա, որ իրեն միս վաճառեն` խախտելով պահպանման կանոնները, ապա դա չի վաճառվի: Շատ տրամաբանական մոտեցում.
Նա անդրադարձավ նաև Նոր տարվա հետ կապված զեղչերին, ըստ բանախոսի դա պայմանավորված է Ամանորի համար նախատեսված ներկրվող մեծ ծավալի ապրանքներով, որոնք չսպառվելով դեկտեմբերին, հունվարին կարող են կուտակվելու խնդիր ունենալ ու որպեսզի ապրանքը չփչանա, կատարում են զեղչեր:
Ամանորյա ամենալայն սպառման ապրանքի` օղիների մասին Պիպոյանը մեղմ արտահայտվեց. Այս շուկայում ծառայությունը շուրջ վեց ամիս առաջ է ուսումնասիրություն կատարել, սակայն խնդիրը հայտնի է` Հայաստանում կան օղիներ, որոնք արտաքուստ միմյանց շատ նման են: ՏՄՊՊՀ-ն տուգանքի է ենթարկել Սամվել Ալեքսանյանի ընկերությանը: Սակայն չասաց, որ շարունակվում է 700 և 3000 դրամանոց նույնատիպ օղիների արտադրությունը: Տարբերակումը թողնելով խմելուց հետո եղած ինքնազգացողությանը` որն անվտանգության տեսչության աշխատակցի համոզմամբ պետք է, որ տարբեր լինի:
Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներից լավագույնի համբավ ունի Հրազդանի հիվանդանոցը:
Սևանից ու շրջակա բնակավայրերից բուժման, ծննդաբերելու, բուժզննման, մի խոսքով բոլոր խնդիրներով մարդիկ գնում են Հրազդան:
Չնայած Սևանի հիվանդանոցի բուժղեկավարության ջանքերով պատկերը ահագին փոխվել է, սակայն Հրազդանի հիվանդանոցում թե, սարքավորումները թե, պայմանները անհամեմատ ավելի լավն են քան մյուսներինը:
Ինչով է դա պայմանավորված. մեր ունեցած տեղեկություններով Հրազդանի հիվանդանոցով հետաքրքված է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամայանը: Նրա հովանավորությամբ է կադրերով ու անհրաժեշտ պարագաներով հարստացվում բուժհիմնարկը: Չենք ուզում հավատալ, որ մարզի մյուս հիվանդանոցների ներկայիս տխուր վիճակը պահապանվում է միտումնավոր, սակայն, որ Հրազդանի հիվանդանոցը, որի մասին նույնիսկ ասում են, թե` արդեն Աբրահամյանի սեփականությունն է, գտնվում է արտոնյալ վիճակում, ակնհայտ է:
Ելնելով ամենատարրական տրամաբանությունից, առաջնայինը պետք է լիներ Սևանի քաղաքային հիվանդանոցը. գտնվելով Ճամբարակ Գավառ, Մարտունի, Դիլիջան բնակավայրերի ճամփաբաժանում, այն կրում է վթարների ժամանակ առաջին բուժօգնության, ամռանը` նաև լճափնյա տարածքում միջադեպերի հետ կապված պատասխանատվության ու ծանրության ողջ բեռը:Սակայն հիվանդանոցին բավարար ուշադրություն այս էլ քանի տարի է, չի հատկացվում:
Հ.Գ.Այսօր ևս ժամը 17.31-ին Գավառ-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել.բախվել են ԳԱԶԵԼ- ը և էլի երկու ավտոմեքենաներ: Նախնական տվյալներով կա մեկ զոհ և երկու տուժած:
Այս շաբաթ ևս հեռուստածրագրերի թոփը գլխավորում է Արմենիա TV-ի «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը.
Չնայած տարաբնույթ կարծիքներին` սերիալում կանանց նկատմամբ բռնությունների ու չպատճառաբանված կոպտության վերաբերյալ, այն մնում է հեռուստադիտողների հետաքրքրությունների կիզակետում:
Երկրորդ տեղում Հ1- ի«Աննա» է, իսկ 3 –ում`«Հրեշտակների դպրոցը » սերիալները:
Սակայն, այն հանգամանքը, որ մեր հանրության համար սերիալները մյուս բոլոր հաղորդումներից գերադասելի են, մտահոգվելու տեղիք է տալիս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.