23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՉԻ» տեղեկություններով, երեկ Սյունիքի մարզում ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ չնախատեսված հավաք է կազմակերպվել: Հավաքի հիմնական նպատակը հետևյալն է եղել, մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր թիմակիցներին ու ակտիվին, այդ թվում նաև որոշ գյուղական համայնքների ղեկավարներին, որոնք Գորիս քաղաքում խնամիներ և բարեկամներ ունեն, խստագույնս հանձնարարել է ՀՀԿ-ի կենտրոնական ուժերը տեղակայել իր հայրենի Գորիսում, քանի որ կոնկրետ այդտեղ փոքր «պրավալի» դեպքում անգամ ինքը ոչ միայն խայտառակ կլինի, այլև կզրկվի աթոռից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, իր շրջապատի ջլապինդ տղաներին հորդորել է հարկ եղած դեպքում դիմել ցանկացած մեթոդի` չվախենալով ոչնչից: Հավաքի վերջում մարզպետն իր «ենթակաների» մոտ փոքր-ինչ սրտնեղած կատակել է. «Էս վերջում` էդ կանանց հետ գլուխ դնելուց հետո, իմիջս մի քիչ վատացել ա, տեսեք` որ մեկդ եք կարողանում պատիվս բարձրացնել: Ով որ լավ աշխատեց, մի հատ լավ ճամփորդություն եմ կազմակերպելու դեպի Փարիզ: Դիմություն ա, ընդդիմություն ա, ես չգիտեմ, ով փորձեց ստեղ գլուխ բարձրացնել` իմացեք, որ ոտով-գլխով պատասխան եք տալու»:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, այսօր հանդիպել է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ:
Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝ հանդիպմանը պաշտպանն առաջարկել է դաշինքին իր նոր, համալրված ռեսուրսներով աջակցությունը նախընտրական և ընտրական շրջանում:
Քննարկման ընթացքում ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել է նախընտրական ցուցակների և գրանցումների հետ կապված խնդիրը, ինչպես նաև Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ հանրային տրանսպորտի երթևեկության խոչընդոտները:
Հրապարակ. Ամերիկյան NDI Ազգային ժողովրդավարության ինստիտուտ կազմակերպությունը «Ազատություն» ռադիոկայանին դրամաշնորհ է տրամադրել, որը պետք է օգտագործվի տարբեր ընտրատարածքների պատգամավորության թեկնածուների միջև հրապարակային բանավեճեր կազմակերպելու համար: Դրանք պետք է տեղի ունենային «Կոնգրես» հյուրանոցում: Սակայն թերթին հայտնի է դարձել, որ այս ծրագիրը կարող է ձախողվել, քանի որ գրեթե ոչ մի թեկնածու, այդ թվում նաև տարբեր ընդդիմադիր կուսակցություններից, չեն համաձայնում մասնակցել հրապարակային բանավեճերին: Երեկ թերթը դիմել է «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Աղասի Ենոքյանին, հարցնելով, թե արդյո՞ք բանավեճերի թեման կարելի է փակված կամ վերջնականապես ձախողված համարել: Ենոքյանն ասել է, որ նման բան ասել չի կարելի, քանի որ թեկնածուների հետ համաձայնեցման պրոցեսը շարունակվում է: «Մեր կողմից ասենք, որ այդ պրոցեսը կարող է շարունակվել մինչև մայիսի 4-ը: Հայաստանում թեկնածուները նախընտրում են միայնակ նստել էկրանի առաջ և պատասխանել նախապես պայմանավորված և համաձայնեցված հարցերին, իսկ բանավեճի դեպքում դիմացինը կարող է անհարմար հարցեր տալ և դրանով ընտրողների մոտ բացահայտել խոսողի իրական կարողությունները: Դրա համար էլ թեկնածուներն առաջնորդվում են «շառից, փորձանքից հեռու» կարգախոսով»,- գրում է թերթը:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կրկին հրաման է ստորագրել` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը:
Երեկ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լևոն Եզեկյանը, մեզ հետ զրույցում շատ վրդոված էր. հարցին` թե գիտնականների ֆինանսավորման ավելացման պահանջի մասին ի՞նչ կասեք, չափազանց նեղսրտած ասաց. «Ինչ գիտնական. գիտնականներն այսօր անտեսված են: Ես ուղղակի պահանջում բարձրացնել այս հարցը, սա ինչ արհամարհանք է առհասարակ մանկավարժության հանդեպ: Շատ վիրավորական է, շատ: Ընդունվում են մարդիկ , որոնք հայերեն գրել անգամ չգիտեն: Եկեք նայեք մեր քննությունները, ձեր աչքով տեսեք»:
Այս իրավիճակի համար մեղադրել Աշոտյանին, իհարկե տեղին չէ, սակայն զրույցի մասնակիցներից մեկը, ի պատասխան նրան, թե` կրթության նախարարը ոչ մի բան չի անում ասաց. «Ընտրություններից հետո Աշոտյանը չի լինելու: Էդ մեկը հաստատ»:
«Հրապարակ». Երեկ խմբագրություն էր զանգահարել Աբովյան քաղաքից մի քաղաքացի և ասում էր, որ այս օրերին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի պաստառներով «Ոսկե ձկնիկ» ավտոբուսներ են շրջում և իրականացնում աբովյանցիների ցանկությունները: Թերթին զանգահարած Արմեն Խաչատրյանի խոսքով, Ծառուկյանի «քարոզիչները» քաղաքացիների կոմունալ վարձերն են վճարում, նաև հեռախոս և ալյուր են բաժանում: «Ավտոբուսները շրջում են, Ծառուկյանի քարոզիչները ցուցակագրում են` ով ինչի կարիք ունի, մարդիկ ասում են իրենց կարիքները, նրանք ցուցակագրում են և տեղում կամ հաջորդ օրը կանչում են և փողը տալիս: Մի խոսքով, մարդկանց բոլոր ցանկությունները կատարում են»,- ասաց Արմեն Խաչատրյանը: Ի դեպ, ԲՀԿ-ն ալյուր է բաժանում նաև Վայոց ձորի մարզում` յուրաքանչյուր ընտրողի 25 կիլոգրամ: Օրերս Վայք քաղաքում ԲՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին ցուցակագրել են: Քաղաքացիներն անձնագրերը տարել են, ցուցակագրվել են, նրանց կտրոններ են տվել, որը մի քանի օր անց` ապրիլի 19-ին, պետք է ներկայացնեն և ստանան իրենց հասանելիք 25 կիլոգրամ ալյուրը: Թերթը նշում է, որ ալյուրի հերթագրման համար ԲՀԿ գրասենյակի մոտ հսկայական, կիլոմետրանոց հերթ էր գոյացել: Մարդիկ, իրենց և իրենց ընտանիքի մյուս անդամների անձնագրերը ձեռքներին, միմյանց հերթ չէին տալիս` րոպե առաջ «ալյուրի ցուցակում» հայտնվելու համար: Բայց ԲՀԿ-ից հետ չի մնում նաև ՀՀԿ-ն: Ընտրակաշառքի հարցում մրցավազք է սկսվել, և կուսակցություններն իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ ֆանտազիա կներդնի ու ավելի անսպասելի կաշառք կբաժանի: Թերթին պատմել են, որ հանգստյան օրերին Նորք-Մարաշի բնակիչներին տնկիներ են բաժանել ՀՀԿ-ի օգտին: Ծառատունկի օրերն են, և դրանք շատ պետք կգան նորքեցիներին:
Առավոտ թերթը գրում է, որ Մասիսի թիվ 2 դպրոցի ուսուցչուհիներից մեկը՝ Էմմա Թանգյանը ՀԱԿ-ի հանրահավաքի առաջին շարքերում էր եւ չէր վախենում տեսախցիկների առջեւ երեւալ. «Ես պահանջում եմ արդարություն, այս ռեժիմին ձայն չտանք, ոչինչ, թող ինձ դրա համար աշխատանքից հեռացնեն, ինձ համար դա փույթ չէ»,- ասել է նա:
«Մեր հարցին՝ փորձե՞լ են ձեզ հանրապետականացնել՝ ուսուցչուհին պատասխանեց. «Ոչ, ինձ չեն կարող, եթե փորձեն՝ ես տեղ ունեմ գնալու: Ես գրագետ եմ, կարող եմ թերթերին թղթակցություն տալ: Թող ինձ հանեն: 53 տարի աշխատում եմ դպրոցում: Ինձ վրա չեն կարողանում ճնշումներ գործադրել, որովհետեւ ինձ գիտեն, բա կարողողանո՞ւմ են: Թող մեզ գրագետ մարդ ղեկավարի, բալիկ ջան»:
Նա վստահ է, որ ՀԱԿ-ը Մասիսում ընտրազանգված ունի, որքան էլ ՀԱԿ-ի երեւանյան հանրահավաքներին տեղի իշխանությունները խոչընդոտում են՝ իրենք տաքսի են վարձում՝ գալիս-հասնում. «Ո՞նց են ոստիկաններն ասում, թե էդպիսի բան չկա: Միշտ էլ ճանապարհները փակել են, միշտ տաքսիով եմ եկել: Ինչի՞ պիտի սուտ խոսեմ, մի աշխատանք է՝ թող էդ էլ իրենց լինի, իրենք չեն մարսելու: Չե՞ք տեսնում, միտինգին մարդ չկա, որովհետեւ ամբողջ հարկային վարչության պետը ընկած է նույնիսկ խանութները, ինչի՞ մասին է խոսքը: Փող էլ բաժանում են»:
Կինը վստահեցնում էր, որ մինչեւ հանրահավաքը բնակիչներին ահաբեկել են: Ավելին՝ դպրոցի ուսուցչուհին պատմեց, թե ինչ են արել Սերժ Սարգսյանի՝ Մասիս կատարած այցելության օրը. «Այն օրը դպրոցը 2 ժամ դաս էր արել, սաղին վախեցրել էին, բերել էին այստեղ: Իսկ ինչո՞ւ այսօր չէին փակում դպրոցները: Կեսը երեխաներ էին, ուսուցիչներն էլ վախվորած են գալիս, որպեսզի իրենց աշխատանքից չհեռացնեն»,- գրում է թերթը:
«Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ի լավագույն կատարողներ են ճանաչվել Սոնա Շահգելդյանն ու Էրիկը: Մրցանակաբաշխությունը կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում :
Մի քանի ժամ տեւած մրցանակաբաշխությանը ներկայացված էր 15 անվանակարգ եւ 16 հատուկ մրցանակ: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Դովլաթյանվ, «Կատարողական արվեստի տարվա հայտնություն»` Նարեկ Հախնազարյանը, «Լավագույն տեսահոլովակ» ճանաչվել Սիրուշոյի I like it երգը, «Լավագույն ալբոմ»՝ «Դորիանս» ռոք խմբի FLY ալբոմը, «Լավագույն դուետ»՝ Լիլիթ Հովհաննիսյանը եւ Միհրան Ծառուկյանը, «Լավագույն ջազ նախագիծ»` «Կատուներ» խումբը, «Լավագույն ռադիոնախագիծ»՝ Time out հաղորդաշարը:
«Լավագույն ժողովրդական համույթ» է ճանաչվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, «Լավագույն ռոք խումբ»՝ The beautified project-ը, «Լավագույն դասական ալբոմ»՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը», «Լավագույն Սաունդտրեք»՝ Արտո Թունջբոյաջյանի՝ «Ալաբալանիցան», «Տարվա հիթ»՝ Գոհար համույթի «Պապենական Կիլիկիան»:
Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակը բաժին է հասել Հայաստանի Հանրային ռադիոյին: Հատուկ մրցանակի է արժանացել նաեւ Հայաստանի նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հեղինակած «Հույսի նավակ» երգը: Հատուկ մրցանակի են արժանացել նաեւ Դար 21 հեռուստաընկերությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Արմեն Թորոյանը, Լեւոն Մալխասյանն ու Լեւոն Իգիթյանը, Պատրիկ Ֆիորին, Ռուբեն Ջաղինյանը, 2011 թ. Մանկական Եվրատեսիլի կազմակերպիչները, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը եւ ստամբուլահայ երգչուհի Սիբիլը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստղաբան-էզոթերիկ, պարահոգեբան Գուրգեն Հովհաննիսյանը ասաց, որ հասարակության շրջանում տոներն ու ընտրություններն առաջացնում են մասսայական լարվածություն, ինչը հաճախ վերածվում է դեպրեսիայի:
Ըստ աստղաբանի այդ ամենից ազատվելու լավագույն միջոցը այն է, որ դրանց կարևորություն պետք չէ տալ ու դրանք չկապել կենսակերպի հետ.« Տոներին և կամ ընտրություններին պետք է վերաբերվել ոչ լավ, ոչ վատ, այլ որպես բնականոն երևույթ»,- ասաց Հովհաննիսյանը:
Վերջինս նաև փորձեց կանխատեսումներ անել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նշելով, թե մայիսի 6-ին կլինի հանդարտ փոփոխություն. «Ճիշտ օր է ընտրված: Տիեզերական ուժերը ներկայացված են Վեներայի ազդեցության տակ, որը թույլ է տալիս ենթադրել, որ կլինի հանդարտ փոփոխություն, այսինքն՝ քանդել հինը և կառուցել նորը»,-ասաց նա:
Գուրգեն Հովհաննիսյանը նկատում է, թե հենց այդ ուժերի ազդեցության տակ ընտրության օրը, արդեն իսկ կողմնորոշված քաղաքացին, կարող է գնալ ընտրատեղամաս և 5-10 րոպեում մտափոխվել ու կատարել բոլորովին այլ ընտրություն:
Պարահոգեբանը ակտիվ քարոզչական գործունեություն ծավալելու համար նպաստավոր ժամանակաշրջան է համարում մինչև ապրիլի 19-ը, իսկ դրանից հետո նա քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս՝ վարել ավելի կայուն, հանդարտ և ներդաշանակ քարոզարշավ:
Ըստ աստղաբանի ընդդիումությունը, և իշխանությունը ներկայացված կլինեն խորհրդարանում, իսկ թե ինչ չափաբաժնով, դա հստակ ասել չի կարող:
«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը («Մաքուր ջուր» ապրանքանիշ) երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ) է ներկայացրել տուգանքի վճարման անդորրագիր: Ընկերության նկատմամբ կիրառվել էր օրենքով նախատեսված առավելագույն պատիժ՝ շրջանառության 1 %-ի չափով, գումարը կազմում է մոտ 5 մլն 240 հզ. դրամ:
«Հայկական Վարկածի» Ֆեյսբուքյան էջին «Մաքուր ջուր»-ը տեղադրել էր հետևյալ հղումը.«ՄԳԱ ՎՈԹԸՐ» ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր սպառողներին 9 տարիների վստահության եւ համագործակցության համար: Մենք գնահատում եւ արժեւորում ենք այն ուղին, որն անցել ենք մեր սպառողի հետ, իրականացրել ենք առավելագույնը նրանց սպասումները արդարացնելու համար:
Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների` հարկ ենք համարում եւս մեկ անգամ հայտարարել, որ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը որևէ տեղ որևէ միջոցով երբևէ չի հայտարարել, որ իր կողմից առաջարկվող ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐՆ ուղղակիորեն լեռնային աղբյուրից է, այլ ոչ թե աղբյուրից դուրս եկող և ջրամատակարարման ցանցով առաքվող: Մեր Ընկերությունը հայտարարելով որ իր առաջարկած ջուրն ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ է` այդպիսով մատնանշում է շշալցման ժամանակ օգտագործվող ջրի իրական ծագումը` այն է Գառնիի տարածքում բխող աղբյուրների ջուրը, որը մինչ շշալցվելը ենթարկվում է վերամշակման` համապատասխան խմելու ջրի ՀՀ եւ միջազգային չափանիշներին: Այդ տեղեկությունը միշտ բաց է եղել և միշտ փոխանցվել է մեր սպառողներին:
Տեղեկացնում ենք նաեւ, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, բողաքարկելու ՀՀ ՏՄՊՀՀ-ի 30.03.2012թ կայացրած որոշումը:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում շշալցված բնական աղբյուրի խմելու ջրի վերաբերյալ տերմիններ և ցուցանիշներ (քիմիական կազմը) սահմանող ազգային ստանդարտներ չեն գործում: Այսպիսով ՙՄԳԱ Վոթըր՚ ՍՊ Ընկերությունը հումքային ջրի ծագման մասին միշտ տվել է ճշտգրիտ տեղեկություններ:
Այդ առիթից օգտվելով մեր ընկերության մրցակիցները` փորձում են գցել թյուրիմացության մեջ ոչ միայն մեր սպառողներին, այլ նաեւ ամբողջ հասարակությանը, օգտագործելով բոլոր մեթոդները:
Կարեւորելով հետագա համագործակցությունը մեր սպառողների հետ` հատուկ շնորհակալություն ենք հայտնում հազարավոր հաճախորդներին, որ այս տարիների ընթացքում միասին ներդրում ունեցանք Միացյալ Ազգերի կազմակերպության Մանկական Ֆոնդի` UNICEF-ի «ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ» առողջության ծրագրին եւ վստահ ենք, որ մենք համատեղ ջանքերով կշարունակենք բարձրացնել մեր երկրում հետծննդյան խնամքի մակարդակը, քանի որ յուրաքանչյուր շիշ «ՄԱՔՈՒՐ ՋՐԻՑ» հասույթ կշարունակվի փոխանցվել UNICEF-ին Հայաստանի ծննդատներին բուժսարքավորումներ ձեռքբերելու նպատակով:
ՏՄՊՊՀ-ն պահանջել էր, որ 5-օրյա ժամկետում վերացվի խախտումը, և այժմ տեղեկացնում է, որ ընկերությունը խնդրել է, տեխնիկական վերակազմավորման ժամկետը երկարաձգել ևս 15 օրով:
Ստացվում է որ չնայած հայտարություններին, թե ընկերությունը դիմում է դատարան և վիճարկում է հանձնաժողովի որոշումը, հանձնաժողովը վարչական բողոք չի ստացել:
Հիշեցնենք, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը մեղադրվել էր անբարեխիղճ մրցակցության մեջ: Ըստ ՏՄՊՊՀ-ի` «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ տեղեկություններ: Մասնավորապես` «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.