23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում շատ կան հայրենասիրական ուժեր և իրենց հայրենասեր անվանող մարդիկ:
Օրինակ, Արմեն Մազմանյանն ազգի գենոֆոնդի պահպանման համար պատրաստ է կրծել ցանկացածի կոկորդը:
Օրինակ, բազմասերների դեմ ցույց անող երիտասարդները, որ Մոնթեի նկարներով և հայրենասիրական երգերով պատրաստ էին ցանկացած ապազգային ուժի վռնդել Հայաստանից:
Օրինակ, Ազատ Գասպարյանը, որ ասում է պետք է վառել Ծոմակի նմաններին՝ վասն հայ կերպարի անաղարտության:
Օրինակ, Հայոց արծիվները, գլխավոր արծիվ` Ասրյան Խաչիկի գլխավորությամբ:
Օրինակ, եկեղեցին, որ իրեն համարում է հայապահպանման, հավատքի և բարոյական նորմերի հենասյուն:
Ինչու այս մարդիկ ծպտուն չեն հանում Վահե Ավետյանի մահվան մասին: Ինչու մոմավառության ժամանակ նրանք Հարսնաքարի դիմաց չէին: Արդյոք այսպես չի բարոյականությունը դառնում անբարոյականություն, արծիվը՝ ճնճղուկ, Մազմանյանը՝ մազ:
Ejournal.am
«Դեգրադացված հասարակություններում իրենց ավելի լավ ու հարմարված են զգում դեգրադացված մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, «Հարսնաքար»-ի դեպքերին անդրադառնալով, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Մեր հասարակության մեջ, ցավոք, մենք տեսնում ենք արժեքային, նորմատիվ, բարոյական դեգրադացման որոշակի անհանգստություն առաջացնող տարրեր: Հարկավոր է կանգ առնել»,- ասաց հոգեբանը:
Ըստ Նալչաջյանի դրանք մասամբ հեռուստասերիալների հետևանք են .«Լրիվ չենք կարող ասել, որ ազդեցություն ունեն, բայց նաև չենք կարող լիովին բացառել: Ինչ-որ չափով անպայման ունեն, քանի որ այսօրվա հասարակությունը ձևավորվել է հենց այս սերիալների ազդեցությամբ»:
Տիկին Նալչաջյանն ասաց, թե՝ հարկավոր է շատ ազդեցիկ միջոցներ ձեռք առնել, սակայն չասաց, թե որոնք են դրանք:Կոնկրետ ո՞ր մարմիններն են, որ պետք է քայլեր ձեռնարկեն, ովքեր պետք է վերցնեն պատասխանատվությունը:
Նրա համոզմամբ, այն մարդիկ, ովքեր իսկական արժեքներ են կրում ու արժանավոր մարդիկ են, այդ հասարակություններում հարմարված չեն: «Հասարակությունը իրենից դուրս է մղում այդ մարդկանց: Նրանց հետապնդում են, հալածում են»,- բացատրեց նա:
«ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին», — ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնել զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթել տոկունություն և համբերատարություն:
«Վստահեցնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»,- նշվել է հայտարարության մեջ:
Հ.Գ. Մեր ունեցած տվյալներով Սեյրան Օհանյանին մեծ ջանքերի գնով է հաջողվել արգելել բարձրաստիճան սպաներին, որ «սպեցնազի» միջոցով դաժան պատասխան չտան ռազմաբժիշկների ծեծին: Իսկ Աղվան Հովսեփյանն էլ փրկել է «հարսնաքարցիներին» ՊՆ քննչական ծառայության ճանկն ընկնելուց` դրա բոլոր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Այնուամենայնիվ, այս խմորը շատ ջուր է տանելու:
Ռազմաբժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ հունիսի 29-ին, ժամը 18:45-ին: Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը:
20 տարի անց այն բանից հետո, երբ վերնախավային դավաճանության հետևանքով ծուղակն ընկավ «Արաբո» ջոկատը, ու շուրջ 70 զոհված մարտիկներ տարիներ շարունակ համարվեցին անհայտ կորած: Հայ դավաճանների պատճառով զոհված տղերքը գերեզման չունեցան, 20 տարի անց հայ տականքի ձեռքով սպանված հայոց բանակի սպան գերեզման կունենա, բայց… եթե հայ հերոսին հերոս չի հասնի, հայ տականքին էլ՝ տականք:
Ահա ինչ է գրել բլոգեր Մելանյա Պետրոսյանցը. «Իսկապես, մարդկային տականքությունը երբեմն սահմաններ չի ճանաչում: Հենց հիմա՝ ժ.21.45-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում 5 րոպե շարունակվող հրավառություն է տեղի ունենում: Ավան համայնքում մարդիկ դուրս են եկել պատշգամբները , լաց են լինում, անիծում, չեն ներում: Միթե Ռուբեն Հայրապետյանը չի տեսնում, չի լսում այս հրավառության գըմբգըմփոցներն ու լուսավորված երկինքը: Ամոթ: Հազար ամոթ»:
Սա արդեն մեր բոլորի ամոթի վկայականն է: Ոչ, խոսքը միայն հրավառության մասին չէ, որ տրվել է Վահեի սպանության վայրում Վահեի մահից 3 ժամ անց: Այդ հրավառությունը վկայություն է, որ սպանության վայրը ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ունի, և շատ, և նույնիսկ կոլեկտիվ: Մինչդեռ դեպքի օրվանից` հունիսի 17-ից հետո ոճրագործության վայր ռեստորանը պետք է զրո այցելու ունենար: Հայաստանի խանութներում «Բջնի» հանքային ջրերի սպառումը պետք է լիներ զրո շիշ… Եվ ընդհանրապես պիտի զրոյական լիներ Հայրապետյաններին պատկանող ձեռնարկությունների մատուցվող ծառայությունների և վաճառվող ապրանքների սպառումը: Անկախ նրանից` մեծ է, թե փոքր անձամբ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը: Անկախ նրանից` իշխանությունն ընթա՞ցք է տալիս գործին, թե՞ կոծկում է:
Սա հերոսություն չէր պահանջի ոչ ոքից: Ոչ էլ որևէ մեկին մազաչափ իսկ վտանգի կենթարկեր: Պարզապես բոլորիցս պահանջվում էր ընդամենը ՄԱՐԴ լինել: Ընդամենը մարդկային նողկանք զգալ այն ամենից, ինչից հայ տականքի ձեռքով հեղված հայ սպայի արյան հոտն է գալիս:
Ի՞նչ է պատահել ձեզ, հայրենակիցներ: Ձեզանից քանի-քանիսի զինվոր զավակի կյանք է փրկել կամ բուժել մայոր Վահե Ավետյանը, ուրացե՞լ եք դա, ու հիմա կարողանում եք դիպչել այն ամենին, ինչից նրա արյան հոտն է գալիս, քեֆ-ուրախություն եք անում այն վայրում, ուր նրա արյունն է հոսել… Նույնիսկ մի խումբ բժիշկներ էին այդտեղ եկել խնջույք արել օրեր առաջ… Մի՞թե անկման այդ աստիճանի ենք հասել, սա անտարբերությո՞ւն է, թասիբի ու նամուսի իսպառ բացակայությո՞ւն: Սպանության վայրում քեֆ անողը արդյո՞ք ինչ-որ բանով ավելի լավն է, քան սպանություն կատարած հաստավզերը:
Այսօր չէ, որ այդ ամենն սկսվեց: Հիշո՞ւմ եք տարիներ առաջ այն օրը, երբ «Պապլավոկ» սրճարանի արտաքնոցում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին նրա համակուրսեցի, ազատամարտիկ Պողոս Պողոսյանին այն բանի համար, որ ասել էր. «Բարև, Ռոբ»: Մի կողմ թողնենք չարդարադատության ցինիզմը, որ թիկնապահ ոմն Կուկու ոչ մի օր բանտ չնստեց, որ նրան դատապարտեցին ընդամենը երկու տարի պայմանականի… Ամենա սարսափելին այն է, որ «Պապլավոկը» չդատարկվեց, դրանից հետո ամեն օր էլ մնաց լեփ-լեցուն, ու այդտեղ եկողները դեռ մի բան էլ իրենց «էլիտար» ու նույնիսկ «մտավորական» համարձակվեցին համարել:
Այդ լեփ-լեցուն զվարճավայրերը մեր համազգային ամոթի վկայականն են: Ու կմնան այդպիսին, անգամ եթե «Հարսնաքարի» գործով արդարադատությունն անթերի իրագործվի: Իսկ դրա որոշակի հույսերը կան` եթե Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը (չնայած քավորասանիկային կապերի) հրապարակավ հաստատում է, որ կալանավորվածների մեջ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ էլ կան, ուրեմն`որոշված է առնվազն հանրությունից չթաքցնել դառը ճշմարտությունը: Բայց տարակուսելի է, որ հանրությունը կարծես թքած ունի այդ ճշմարտության վրա: Հա, միգուցե այս անգամ հանցագործներին կպատժեն օրենքի ամենայն խստությամբ, բայց հո լեփ-լեցուն են զվարճացողներով արնահոտ դահլիճները: Բա հետո՞… Հասկացանք` խիղճ, թասիբ, նամուս չունեք, բայց նույնիսկ սպառողի հասարակ էգոիզմ է՞լ չունեք:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։
Մոմավառությունը նախատեսված է Հունիսի 30–ին, ժամը 21:00–ին՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց (Ավան վարչական շրջան)։
Նշենք, որ ժամեր առաջ մահացել է հունիսի 17-ին ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։
Այսօր բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը և նկարիչ Հաղթանակ Շահումյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան եթերային քաղաքականությունը փոխելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի հանձնարարականին:
«Ես հանրային խորհրդի ակտիվ գործունեություն չեմ տեսել և կցանկանայի, որ այդ քննարկմանը ներկա լինեին նաև արվեստի մարդիկ: Հանրային խորհրդի կազմը չի ներկայացնում մեր երկրի մտավորականության կարծիքը։ Ես դրանում վստահ եմ: Կարծում եմ պետք է լինեին խոշոր դեբատներ»,- նշեց Շահումյանը: Ըստ Շահումյանի հանրային խորհրդում տվյալ քննարկումը չպետք կաբինետային լինի:
Մարինե Պետրոսյանն էլ համոզված է, որ այս արշավից հեռուստատեսությունը օգուտ չի ունենա, ընդհակառակը՝ կտուժի: Նա առաջարկ ուներ. «Այն մարդիկ, ովքեր անկեղծ են և ում պատկերացումներն իսկապես կարող են ինձ հարազատ լինել, իսկապես ունեն արվեստի կամ հեռուստատեսության մասին սեփական պատկերացումը և ուզում են դրան հասնել։ Ես առաջարկ անեմ՝ պետք չէ կենտրոնանալ հանրային և մյուս՝ մասնավոր հեռուստատեսությունների վրա: Այսօր ինտերնետն է հիմնականը, և հեռուստատեսությունը տեղափոխվում է ինտերնետ։ Այնտեղ շատ ավելի հեշտ է փոքր ուժերով անել այն, ինչ ուզում ես: Արդեն պետք է բացել ինտերնետ-հեռուստատեսություներ և ստեղծել այն հեռուստատեսությունը, որն ուզում ենք և օրինակի վրա ցույց տալ, թե ինչ ենք իրականում ուզում»:
Հիշեցնենք, որ մի շարք մտավորականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նամակով դիմել էին նախագահին, որով մտահոգություն են հայտնել հեռուստաեթերի ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ: Ս.Սարգսյանը, կարևորելով բարձրացված խնդիրները, հանձնարարել է Հանրային խորհրդին զբաղվել հարցի կարգավորմամբ։
Վաղը` Հունիսի 29-ին ժամը 12:00‑ին, «Վարկած» ակումբում Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կխոսի հայկական համացանցի վրա թուրք-ադրբեջանական հաքերական հարձակումների մասին:
«Ողջունելի է, որ այս տարի մտավ բժշկական ապահովագրությունը: Պետական հաստատությունում 120.000 աշխատողների պետության կողմից ապահովագրելը առաջին քայլն էր»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Նա համոզված է, որ բժշկական ծառայությունը ազգաբնակչության համար հասանելի դարձնելու լավագույն միջոցը բժշկական ապահովագրությունն է:
Նա կառավարության կողմից հաստատված ծրագիրը անվանեց հավակնոտ և ասաց, թե այն մեծ նշանակություն կունենա:
«Այս դեպքում, պետությունը հանդես է գալիս որպես գործատու և օրինակ է ցույց տալիս։ Վստահ եմ, որ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր սեկտորը կմտնի այս համակարգի մեջ»,- ավելացրեց նա:
Բաբլոյանը կանխատեսում է, որ ընդհանուր գործընթացում մշտական փոփոխություներ լինում են, սակայն, ըստ նրա, մեծ փուլը, այսինքն՝ հիմնական հատվածը, հասարակության ապահովագրվածությունը, հավանաբար, կտևի 5-10 տարի: «Ցավոք, նոր տեխնոլոգիաներով կիրառվող ծառայություները թվում է, թե հարուստ մարդկանց համար են և այսօր անհասանելի են միջին, կամ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար» – ասաց նա:
ԱԺ պատգամավորն ասաց, թե բժշկական ապահովագրությունը սկսել է հենց մասնավորից, իսկ պետությունը մտել է պատրաստի դաշտի մեջ:
Բաբլոյանը հավատացնում է, որ վաղ թե ուշ անպայման պարտադիր բժշկական ապահովագրության համար օրենքի նախագիծ կընդունեն, իսկ հիվանդության համար պարտադիր ապահովագրական վճարները ֆիքսված կլինեն:
«Ծրագիրն օրենքով ընդունելու մասին օրենք գրվել է դեռևս այն ժամանակ, երբ ես Առողջապահության նախարար էի, սակայն չընդունվեց, քանի որ վախ ունեին, որ նոր զարգացող տնտեսության վրա այն կարող է բացասական ազդեցություն ունենալ,- ասաց ԱԺ պատգամավորը, — նախ համակարգը պատրաստ չէր, և կարող էր վնասել տնտեսության զարգացմանը։ Հիմա տնտեսությունը զարգացել է, և սա հնարավոր է զարգացնել»:
Ինչ վերաբերվում է հասարակության չաշխատող հատվածին, ըստ նրա, պետությունը կարող է երաշխավորել բժշկական ապահովագրություն կամ էլ պետական պատվերով վճարել:
«Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը կարծում է, որ 100.000 բնակչի հաշվով պատրաստ լինելը մի բան է, 2 մլն-ի համար մեկ այլ բան: «Վեց ընկերությունները չեն կարող այդ ամբողջը ստեղծել՝ հույս ունենալով, որ մի քանի տարի հետո կստեղծվի նման գործընթաց»:
«Քաղաքակիրթ հասարակությունն ապացուցել է, որ առողջապահության լավագույն մոդելն ապահովագրությունն է», նշեց Օհանջանյանը, որը համոզված է, որ մեր ապահովագրական ընկերությունները պատրաստ են, բայց, անելիքներ դեռ շատ կան:
Ըստ Օհանջանյանի, վերջին երկու տարվա բժշկական ապահովագրվածներից 10.000 քաղաքացիներ արդեն դիմել են ապահովագրական ծառայություների և մի մասը ստացել է իր բուժումը: Նրանցից 150–ի դեպքում սրտի թանկ վիրահատություններ են կատարվել։
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, հայրենի օլիգարխիկների մի զգալի հատվածը մոտ օրերս կլքի ՀՀ սահմանները: Եվ քանի դեո որոշ «կարիքավոր» օլիգարխներ փորձում են մի կերպ հատել Վրաստանի սահմանը, մի մասն արդեն իրենց հանգստանալու տեղերը «բրոնյա» է արել Իտալիայում, Գերմանիայում և Հունաստանում: Ըստ թերթին հասած տեղեկությունների, պատգամավորներից Հարություն Ղարագյոգյանը`Կարամելի Հարութը, Կարեն Սարիբեկյանը, Աշոտ Արսենյանը` Քլոսը, ինչպես նաև նորաթուխ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը պատրաստվում են մեկնել Իտալիա: ՀՀԿ-ականներ Մնացական Մնացականյանը, Մուրադ Մուրադյանն ու Արտակ Սարգսյանը` «Սասի» Արտակր, մեկնում են Գերմանիա, դե իսկ ահա Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմագանովն էլ իր մտերիմ շրջանակով չի բացառվում, որ ուդդություն վերցնի դեպի Հունաստան:
«Հայկական Վարկած»- ի հարցին, թե ինչքանո՞վ են ընտրությունները եղել օբյեկտիվ, մեր ընթերցողների քվեարկության արդյունքում այսպիսի պատկեր է ստացվել.
1.Արդյունքները Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ստվերային պայմանավորվածության արդյունք են, և ԲՀԿ-ի բարձր ցուցանիշը ընդդիմադիր քվեների հսկայական զանգվածը «փչացնելու» օպերացիայի մաս էր: (42%,)
2.Լրիվ սարքած են, իրականում ՀՀԿ-ն փոքրամասնություն է: (36%,)
3. ՀՀԿ-ն իրականում հաղթել է, բայց արդյունքները հարմարեցրել է, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, որոնց մի մասը իրական քվեներով չէր անցնում ԱԺ: (13%,)
Արդյունքները շատ մոտ են իրականին, իրոք լավ ընտրություններ էին: (6%,)
Չեմ կողմնորոշվել (3%,)
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.