23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր` հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը տեղեկացրել է, որ «Բոնիլաթ» կաթնամթերք արտադրող ընկերությունում հայտնաբերվել են սննդի անվտանգության խախտումներ:
Նրա խոսքով` ստուգվել են և հոսքագծից, և պահեստից վերցված նմուշները: Միկրոբային ախտոտվածություն հայտնաբերվել է միայն պահեստից վերցված նմուշներում, հոսքագծից վերցված նմուշներում խախտումներ չեն եղել: Պիպոյանը նշել ե, որ պահեստն ամբողջովին ախտահարված է, կրկին վերցվել են նմուշներ, որոնց բաղադրությունը նորմայի սահմաններում է, թույլատրվել է գործունեությունը;
Ընկերությունը ամենայն հավանականությամբ կտուգանվի 300 հազար դրամով, ինչը նման դեպքերում առավելագույն տուգանքն է:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) այսօր ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում (ՔՀ) բացել է համակարգչային լսարան, որտեղ դատապարտյալների շրջանում կկազմակերպվեն դասընթացներ, կուսուցանվեն համակարգչային տարբեր ծրագրեր, այս մասին տեղեկանում ենք ՀԵՀ հաղորդագրությունից։
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը լսարանի բացման արարողության ժամանակ նշել է, որ այս լսարանը հնարավորություն կտա անազատության մեջ գտնվող քաղաքացիներին չկտրվել ընթացող զարգացումներից։
«Այսօր առանց համակարգչի դժվար է պատկերացնել կյանքը, և մեր նպատակն է անազատության մեջ գտնվող մարդկանց համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու, դրանք զարգացնելու հնարավորություն ընձեռել»,– ասել է նա։
«Նրանք դուրս են գալու քրեակատարողական հիմնարկից, և չպետք է հետ մնան մեր կյանքի զարգացումներից»,- նշել է Կարեն Ավագյանը և տեղեկացրել, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ դատապարտյալների շրջանում մի շարք ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Բացի այդ, կհամալրվի ՔՀ–ի 800 կտոր գիրք ունեցող գրադարանային ֆոնդը։
«Վանաձոր» ՔՀ–ի ղեկավար Արտյոմ Մխոյանը տեղեկացրել է, որ համակարգիչներն օգտագործվելու են կրթական ծրագրեր իրականացնելու համար։
Համակարգչային ծրագրերը կդասավանդեն ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները։ Այդ դասընթացներից կօգտվեն բոլոր դատապարտյալները։
Ըստ ՀԵՀ հաղորդագրության՝ ՀԵՀ–ի կողմից ՔՀ–ում համակարգչային լսարանների բացման ծրագիրը շարունակական է։ Առաջիկայում նման լսարաններ կբացվեն նաև այլ հիմնարկներում։
ՀՀ սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանում սննդի որակը, անվտանգությունը, ընտրության հնարավորությունն ակնհայտորեն դրական փոփոխության միտում ունի, սակայն վիճակը հեռու է բավարար լինելուց:
«Երբ բուտկայից մեծ խանութներ ենք գնում, տեսնում ենք ավելի մաքուր վիճակ, սպասարկումը լավացել է՝ համեմատելով նախորդ տարիների հետ: Հասկանում ենք, որ իսկապես դեպի լավը կա տարբերություն, բայց, իհարկե, թերություններն էլ անխուսափելի են»,-ասել է նա:
Արմեն Պողոսյանի խոսքով, արդեն երկու տարի է, որ սննդից թունավորման զանգվածային դեպքեր չեն արձանագրվել. «Մենք վաղուց է, որ սննդի հետ կապված թունավորման աղաղակող դեպքեր չենք ունեցել: Վերջինը երկու տարի առաջ էր՝ Վանաձորում՝ քաղցրավենիքից, դրանից առաջ էլ՝ ջրից: Սա խոսում է այն մասին, որ սննդի հարցը հասարակության ուշադրության կենտրոնում է»:
Բանախոսն անդրադարձել է նաև բացասական երևույթներին. «Օրինակ՝ մսի իրացման շուկայի մասին շատ են խոսում, սակայն այն շարունակում է մնալ վատ վիճակում: Բաց վիճակում մսի վաճառքը կատեգորիկ արգելվում է. թարմ միս գնելիս անպայման պետք է պահանջել անասնաբուժի թույլտվությունը, որը մեկ օրվա ուժ ունի»:
Արմեն Պողոսյանը նկատել է, որ թարմ մսի վաճառքի կետում նույնիսկ անասնաբույժի թույլատվությունը փակցված չէ:
Սպառողների ասոցիացիայի նախագահը նշել է, որ անցած տարի, առևտրի և սպասարկման վարչության հետ համատեղ, իրենք մայրաքաղաքի 3 վարչական շրջանների 40 առևտրի կենտրոններում ուսումնասիրություն են իրականացրել, դրանցից 18-ը պատժվել են՝ ժամկետանց սնունդ վաճառելու համար:
Ըստ Արմեն Պողոսյանի, զոոհիգիենիկ վիճակ է նաև հանգստի գոտիներում,այդ հարցում մեղավոր են հանգստացողները, որոնք աղբավայրի ենք վերածում հանգստի գոտիները, լինի դա գետի ափ, աղբյուր, թե՝ լիճ:
Այսօր քաղաքացիական նախաձեռնությունների մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել Նալբանդյան փողոցում գտնվող «Արմավիա» ավիաընկերության կենտրոնական գրասենյակի առջև:
Ակցիայի մասնակիցները բողոքում են «Արմավիայի» կողմից Հալեպ-Երևան, Երևան-Հալեպ ավիատոմսերը թանկացնելու դեմ: Մասնակիցներից Ապրես Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Արաբական ավիաուղիները ևս կարող էին թանկացնել տոմսերի գները, սակայն այնտեղ գնային տատանումն եղավ չնչին, պատճառն այն է, որ՝ թասիբ, նամուս, աբուռ բառերը ևս հասկանալի են արաբերենով, իսկ «Արմավիա»-ն դա չունի: Հայաստանը շատ դժվար օրեր է ունեցել՝ երկրաշարժ, պատերազմ, տնտեսության փլուզում և հենց այդ դժվարին օրերին մեր կողքին են եղել Սփյուռքի մեր հայրենակիցները: «Արմավիան» Հայաստանում միակ կառույցն է, որ արձագանքեց սիրիական դեպքերին և մտածեց, որ «կակ ռազ» հարմար առիթ է տոմսերը թանկացնելու համար ու մարդիկ իրենց վերջին կոպեկն էլ կտան իրենց բարեկամներին` Հայաստան տեղափոխելու համար»,- նշել է Ապրես Զոհրաբյանը, հավելով, որ «Արմավիա» ընկերությունը տոմսերը գրեթե կրկնակի է թանկացրել:
Ըստ Ապրես Զոհրաբյանի , «Արմավիա» ավիաընկերության պատճառաբանությունը «կրուտիտի» դասական օրինակ է:
«Ասում են՝ գները փոխել են ագենտները, որոնք վաճառում են այդ տոմսերը: Տպավորություն է, թե այդ ագենտների հետ պայմանագիր տատս է կնքել, այլ ոչ թե «Արմավիան»: Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի ագենտ խելքը հացի հետ չի կերել, որ ավել գնով տոմսը վաճառի, քանի ավիաընկերությունը համագործակցությունը կդադարեցնի»,- նկատել է ակցիայի մասնակից Ապրես Զոհրաբյանը:
Ակցիայի մեկ այլ մասնակից Նվարդ Մանասյանը իր հերթին հայտարարել է , որ «Արմավիա»-ն հայերի համար այս կարևոր պահին հակաազգային քայլ է կատարում, այդ իսկ պատճառով չի կարող կոչվել ազգային ավիափոխադրող:
« Եթե դուք հիմա մեզ չկարողանաք ապացուցել, որ իսկապես ազգային եք, ուրեմն դուք մեզ պետք չեք: Թե՞ ձեր առաքելությունը միայն մանկապարտեզ փուչիկներ տանելն է»,- ասել է Մանասյանը:
Ակցիայի մասնակիցները «ամոթ» են վանկարկել «Արմավիա» ավիաընկերության կենտրոնական գրասենյակի առջև ` հորդորելով չօգտվել այլևս ընկերության ծառայություններից:
Ի դեպ, «Արմավիա» ընկերությունից ոչ ոք այդպես էլ չմոտեցավ ակցիայի մասնակիցներին:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության ցուցակների ճշգրտման, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597–Ն որոշմամբ հաստատված կարգի 111-րդ կետով նախատեսված լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ հետ կապված հարցեր: Օրակարգի հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը: Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի ցուցակների ճշգրտման հետ կապված հարցեր: Համաձայն օրակարգի երկրորդ հարցի` վարչության պետը տեղեկացրել է, որ լրացուցիչ փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել առաջին փուլից դուրս մնացած շուրջ 1200 դիմորդից ավելի քան 700-ը, որոնցից բուհ չի ընդունվել միայն 51 դիմորդ: Լրացուցիչ փուլում բարձր մրցույթ է արձանագրվել ԵՊՀ «Եկեղեցաբանություն» և ՀՊՄՀ «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունների գծով: Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է քաղաքացիներից ստացված դիմումները, որի արդյունքում հանձնաժողովը, գործող օրենսդրության շրջանակում, քվերկությամբ որոշել է բավարարել և կամ մերժել դիմումատուներին:
Լրացուցիչ փուլի արդյունքները հայտնի կդառնան արդեն այսօր:
Հաճախ ծանոթ և անծանոթ մարդիկ, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ համեմատություններ են անում մեր երկրի և Վրաստանի միջև. շատերի կարծիքով` հարևանները բազմաթիվ հարցերում մեզնից առաջ են: Չգիտեմ, գուցե բիզնես մթնոլորտի կամ ինվեստիցիոն գրավչության տեսանկյունից դա այդպես է` նման բաներ հասկանալու համար անհրաժեշտ են մասնագիտական ուսումնասիրություններ: Բայց սովորաբար համեմատություններն արվում են ավելի պարզ, կենցաղային մակարդակով: Օրինակ՝ «գաիշնիկների» պահվածքի վերաբերյալ: Իսկապես, Վրաստանի մայրուղիներում չկան «թփերի տակ պախկված» և «որսի դուրս երած» ճանապարհային ոստիկաններ: Բայց նման ոստիկաններ այսօր չկան նաև հայաստանյան ճանապարհներին` մենք, համենայնդեպս, ադպիսիններին չհանդիպեցինք: Ասում են նաև, թե հայ մաքսավորները «քրքրում են» սահմանն անցնողներին, իսկ վրացիները` ոչ: Վկայում եմ, որ նման բան չկա. Բագրատաշենի անցակետում մեր կողմից սահմանն անցնելը տևեց 10 րոպե, իսկ վրացական կողմից` 5 րոպե, որովհետև առաջին դեպքում ուղևորները պետք է դուրս գան մեքենայից, իսկ երկրորդ դեպքում` ոչ: Ցանկալի կլիներ, իհարկե, որ մերոնք էլ այդպես կազմակերպեին, որ անհրաժեշտություն չլիներ լքել մեքենան: Բացի այդ` հայկական կողմից մինչև անցակետը մայրուղին վերանորոգվում է, իսկ շրջանցիկ ճանապարհը փոշոտ է և քարքարոտ: Դա էլ է մեր «մինուսը»:
Բայց իմ համար քաղաքակրթության «թեստը» ճանապարհային երթևեկությունն է: Եվ այդ առումով չեմ կարող ասել, որ Թբիլիսիում վարորդներն ու հետիոտնը ավելի «եվրոպամետ» են, քան Երևանում: Հակառակը` քաղաքում 60-70 կմ/ժամ «պաշտոնական» արագության պայմաններում նրանք քշում են 100-ի վրա, և մի բան էլ հետևիցդ «ջղայնացած» ազդանշաններ են տալիս` հավանաբար, դժգոհելով, որ դու օրենքով ես շարժվում: Հայաստանի մայրաքաղաքում այդպես է քշում վարորդների մոտ 20 տոկոսը, Թբիլիսիում` գրեթե բոլորը: Բացի այդ, այստեղ մեքենայի «թարթիչ» միացնելու և հետիոտներին զիջելու «ինստիտուտը» գրեթե բացակայում է: Այնպես որ` ասել, թե հոգեբանական առումով մենք` հայերս, խարխափում ենք քաղաքակրթական միջնադարում, իսկ վրացիներն արդեն միացել են լուսավոր Եվրոպային, մեծ չափազանցություն կլիներ:
Հին քաղաքը Թբիլիսիի կենտրոնական մասում, իհարկե, տպավորիչ է: Փառք ու պատիվ մեր հարևաններին, որ նրանք, ի տարբերություն մեզ` կարողացել են պահպանել հին քաղաքի համն ու հոտը, և դա շատ ավելի գրավիչ է զբոսաշրջիկների համար, քան, ասենք, մեր Հյուսիսային պողոտան: Եթե Թբիլիսիի այդ հատվածում շինարարություն է կատարվում, ապա բացառապես 19-րդ դարի շինությունների իմիտացիայի ոգով: Այդ հսկայական առավելության հետ մեկտեղ կա նաև թերություն` աղբի, մուրացկանների և բոմժատիպ կերպարների առատությունը: Ընդհանրապես, զուտ մակերեսային տպավորությամբ` ժողովրդի սոցիալական վիճակը մեր երկու երկրներում մոտավորապես նույնն է:
…Երբ ճանապարհ էինք հարցնում վրացիներից, նրանբ սովորաբար ասում էին` «վսյո վռեմյա պռյամո»: Երբ նույն հարցով դիմեցինք հայ «ստայանչիկին», նա սկսեց բացատրել` «սկզբից ձախ, հետո էլի ձախ, հետո աջ…»: Մենթալիտետների տարբերություն:
Առավոտ
Արմենիա TV -ով ցուցադրվող «Դժվար Ապրուստ» հեուստասերիալն արդեն տևական ժամանակ ամենառեյտինգային է՝ զբաղեցնում է բոլոր TV հաղորդումների առաջին հորիզոնականը:
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը, հայտարարություն է տարածել, իր դժգոհությունը հայտնելով հայկական հեռուստալիքներով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության վերաբերյալ և այդ առիթով հուլիսի 27-ին ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, կազմակերպվելու է հանրային միջոցառում:
ՀԿ-ն տեղեկացնում է, որ միջոցառման ընթացքում կհրապարակվեն իրենց կողմից իրականացված «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք:
Հայտարարությունում նշվում է, թե ինչի համար է ընտրվել հենց «Դժվար ապրուստ» :
«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է:
«Հասարակություն առանց բռնության» կազմակերպություն որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը:
«Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսուալ արտահայտությունները, կանանց շարունակական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս»,– ասվում է ՀԿ–ի տարածած հայտարարությունում:
Արդարացի լինելու համար նշենք, որ սերիալի սկզբում իրոք կանաց նկատմամբ բռնության տեսարանները բավականին շատ էին, սակայն հանրության դժգոհության ալիքը բերեց նրան, որ դրանք գնալով նվազեցին:Այլ խնդիր է, որ սերիալում կանանց կերպարները գեղարվեստական տեսանկյունից չեն տալիս կնոջ այն կերպարը, որ անհրաժեշտ է դաստիարակության և իդեա ձևավորելու համար:
Այսինքն, սերիալը քարոզում է ոչ թե այն՝ ինչ պիտի լինի, այլ այն՝ ինչ ունենք: Այստեղ է անելիքը:
Իսկ լրացուցիչ գովազդի կարիք սերիալը չունի:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հուլիսի 24-ին, ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսիին: Նախարարը շնորհավորել է դեսպան Ռեիսիին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում ԻԻՀ դեսպան լինելը պատվաբեր և պարտավորեցնող աշխատանք է, որը պահանջում է ամենօրյա նվիրում՝ հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության՝ կրթության և գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով և հույս հայտնել, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով նախանշված ծրագրերը զարգացում կապրեն, մասնավորապես, Թեհրանի համալսարանում հայագիտական և ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնների բացման տեսանկյունից: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ՝ այդ համատեքստում նշելով, որ օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են ամենախիստ չափանիշները ԱՊՀ տարածքում՝ հաշվի առնելով մի շարք ահազանգեր:
Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ ընդծելով երկու երկրների հազարամյա պատմության ընթացքում ձեռք բերված բարձր մշակութային և քաղաքակրթական նմանությունները, և վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում՝ գիտխորհուրդների, բուհական և հետբուհական կրթության հետ կապված հարցեր:
Հակասոցիալական սերիալների հետ կապված բաց նամակը ուղղված ՀՀ նախագահին ցույց տվեց, որ Հայաստանում եթերն անկախ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Մտավորականների այդ նամակը մեկ անգամ ևս ընդգծեց, որ մեզանում հեռարձակողներն ազատ չեն և մեծապես կախված են իշխանության հրահանգից: Այսինքն՝ մտավորականները համարում են, որ նախագահից է կախված եթերի կանոնակարգումը: Իսկ նախագահի հետագա քայլը ցույց տվեց, որ, այո՛, դա այդպես է»,– նշել է նա:
Նրա խոսքով, եթերն իսկապես զարհուրելի է, բայց իրենք կտրականապես դեմ են այդ առաջարկներին, համարելով, որ դա թաքնված գրաքննության փորձ է. անհրաժեշտ է ընդամենը բաց եղանակով փոխել «Հետուստատեսության և ռադիոյի մասին օրենքը:
Աշոտ Մելիքյանը նկատել է, որ երբ իրենք բարձրաձայնում էին այն մասին, որ «Հետուստատեսության և ռադիոյի մասին օրենքը» բազմաթիվ դրույթներով հակասում է միջազգային նորմերին, նույն մտավորականներից ոչ ոք չէր արձագանքում:
«Անհրաժեշտ է պարտադրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կատարել իր պարտականությունները հետևելով, թե ինչքանով են հեռուստաընկերությունները կատարում օրենքի պահանջները և ոչ թե մեկին տուգանեն կամ պատժեն, այլ շատ օբյեկտիվ տեսնեն, թե որքանով են համապատասխանում»,-նշել է բանախոսը:
Եթերի կարգավորման հարցում նա կարևորել է նաև այն, որ ստեղծագործական հարցերը պարտավոր են հեռուստաընկերություններն իրենք լուծել՝ ինքանկարգավորմամբ և էթիկայի նորմերի շուրջ:
Աշոտ Մելիքյանն այս ամենից հետո կանխատեսում է, որ ընտրություններից առաջ եթերի վիճակը շեշտակի չի վատանա, բայց բարելավում նույնպես սպասելի չէ:
Այսօր` հուլիսի 23-ին, Ոստիկանությունը լրագրողների համար կազմակերպել էր այցելություն Դավիթաշենի շրջանում գտնվող ոստիկանության հրաձգարան:
Դժբախտ պատահարներից խուսափելու համար, կրակելու պրակտիկ վարժություններին անցնելուց առաջ մամուլի ներկայացուցիչները ծանոթացել են անվտանգության կանոններին, սովորել են քանդել ու հավաքել «Մակարով» ատրճանակը, տեղեկացել ատրճանակի տեխնիկական տվյալների մասին:
Լրագրողին հնարավորություն է տրվել «Մակարով» ատրճանակից 20 մետր հեռավորությունից արձակել 5 կրակոց: Լավագույն կրակող լրագրողներն արժանացել են պատվոգրերի:
Առաջին տեղը գրավել է «Շանթ» հեռուստաընկերության թղթակից Վարդան Թադևոսյանը, երկրորդ տեղը ` «Ար» հեռուստաընկերության թղթակից Կարեն Խաչատրյանը, իսկ երրորդ տեղը` «Հ1»-ի լրագրող Հայկ Հովհաննիսյանը:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչ լրագրողները արժանացել են հատուկ պատվոգրերի:
Ոստիկանությունը նպատակ ունի տարվա ընթացքում մի քանի անգամ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել: Հնարավոր է, որ հետագայում լավագույն կրակողը` որպես մրցանակ, գազային ատրճանակ ստանա:
Ոստիկանությունը գտնում է, որ ժամանակակից աշխարհում ցանկացած քաղաքացի, հատկապես մամուլի ներկայացուցիչը, պետք է զենքի հետ վարվելու կանոններն իմանա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.