23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինտերնետը նվազեցրեց գրքի դերը: Կյանքի ռիթմը այսօրվա դպրոցականին հեռացրեց գրքից, սա իհարկե արդարացում չէ, բայց փաստ է: Մեր դպրոցների գրադարանների հաճախելիությունը հասել է նվազագույնի:
Այս մասին «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում պատմեցին դպրոցների ուսուցիչները: Գրադարանավարի պարտականությունը մնացել է դասագրքերի ստանալը, բաժանելը, դրանց գումարները հավաքելը և մուծելը: Այլ աշխատանք գրեթե չկա. գրադարանից օգտվող աշակերտ չկա:
Այսօր դպրոցական գրադարանների միջազգային օրն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսել է նշել 1999-ից:
Այդ տարվա հոկտեմբերին առաջին անգամ դպրոցական գրադարանների օրը կտոնվի մեկամսյակի շրջանակներում:
Ակցիայի մասնակիցները կարող են ընտրել ցանկացած օր ամսվա ընթացքում՝ այդ տոնը նշելու համար:
Կարո՞ղ են միջոցառումները հետ բերել կարդացող դպրոցականի տեսակը, դժվար է ասել, բայց որ դա խիստ շնորհակալ ու կարևոր գործ է, քննարկման ենթակա չէ:
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրախտի կասկածելի դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համաճարակաբանական հետազոտություններ, իրականացվել՝ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվող բակային համայցերի արդյունքում հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրախտ հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրախտի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում:
Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Ձեռնարկված համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
«Հայկական Վարկած»-ը պարբերաբար բողոքներ է ստանում «Տաշիր» առևտրի կենտրոնի վաճառողներից՝ անմիջապես իրենց շենքի պատուհանների տակ կուտակված աղբի վերաբերյալ:
«Պատուհանները բացել չի լինում՝ աղբի հոտը, ճանճերը անմիջապես ներս են խուժում:Թափառող կենդանիների ձայներն էլ մի կողմից: Օրվա մեջ մեկ անգամ տանեն, թե չէ: Վերջերս բողոքեցինք, սկսեցին օրը 2 անգամ տանել, բայց հիմա նորից նույնն է՝ մեկ անգամ են տանում, էն էլ՝ վայ էն տանելուն. կեսը թափում են շուրջը: Կեղտն ու հետքերը մնում են, ու հոտը միևնույնն է չի անցնում: Եղած աղբամանները չեն բավարարում, աղբը թափվում է գետնին»,- պատմեցին վաճառողները:
Հարցն ուղղեցինք քաղաքապետարանին. լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց.« Չի կարող պատահել. այդ հարցը խիստ է դրված»:
Նա հավաստիացրեց, որ կենտրոնի աղբը տարվում է օրվա մեջ 4 անգամ և ուշացումներ չեն լինում:
Փորձեցինք անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին: Իսկապես, պատկերը, որին ականատես եղանք, տհաճ էր: Բացի այն, որ աղբամանները բերնեբերան լցված էին, աղբով էր պատված նաև շրջակա միջավայրը:
Ի դեպ, աղբի մեծ մասը տաշիրյան ծագման էին՝ արկղեր, ցելոֆաններ, չնայած շրջակայքում էլի օբյեկտներ կան:
Վատ չէր լինի, որ «Տաշիրը» ԱԿ-ն, որը վճարում է աղբահանության համար , ավելի հետևողական լինի՝ այն ժամանակին կատարելու հարցում: Իսկ եթե չի վճարում ու տարածքը ներառված է կենտրոնի աղբանահության ենթակա կետերի ցանկում, ապա հարկ է վճարել և պահանջել պատշաճ կատարել աղբահանությունը: Երկու դեպքում էլ պահանջատերը առևտրի կենտրոնն է:
Ակներև է, որ «Տաշիր»-ի ղեկավարության համար, կարծես թե, էական էլ չէ, թե իր տաղավարների համար հսկայական գումարներ վճարող առևտրականներն աղբի հարևանությամբ կաշխատեն, թե՞ նորմալ պայմաններում:
Ի դեպ, շրջակայքում կան նաև սննդի օբյեկտներ, որոնց ևս այս խնդիրը չի կարող չհուզել:
Այս նկարներն արված են՝ 20.10. 2012 11:30
Աննա Սարգսյան
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մարտին Կասերեսը՝ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի «Նորդշելանդի» հետ հանդիպումից առաջ նշել է, որ թիմը տրամադրվում է միայն հաղթանակի։ Նրա խոսքերով, լրատվամիջոցների կողմից ճնշումները չեն ազդի թուրինցիների խաղի վրա։
«Ցանկանում ենք որքան հնարավոր է լավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, — Կասերեսի խոսքերը մեջբերում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ճ Առաջին երկու խաղում ոչ-ոքի արդյունք գրանցեցինք, բայց հիմա ժամանակն է եկել հաղթելու։ Դանիայում կայանալիք հանդիպումը շատ կարևոր է»։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 06.08-ին հրդեհ է բռնկվել Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 17/019 հասցեում գտնվող քարի մշակման արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.44-ին: Այրվել է աթոռ եւ 2 գմ մալուխ:
Հարգելի ArmVersion-ի ընթերցողներ, կայքի վերազինման աշխատանքների պատճառով հնարավոր է լինեն տեխնիկական թերություններ, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Առավոտյան աշխատանքի գնալիս ես տեսնում եմ, թե ինչպես են դպրոցներից մեկում տաքսիով բերում հաշմանդամ երեխային, որը շենք է մտնում առանձին մուտքից: Պարզ է. հաշվի է առնվում մեր մշակույթի մակարդակը` մի քանի հարյուր դպրոցականներից և նրանց ծնողներից դժվար է ակնկալել, որ նրանք կդրսևորեն պատշաճ նրբանկատություն այդ երեխայի նկատմամբ, և միանգամայն ճիշտ քայլը` հասարակությանը նրան ինտեգրելը չի վերածվի այդ աշակերտի համար ողբերգության: Ամերիկյան կամ եվրոպական դպրոցում նման խնդիր չէր առաջանա` նման երեխաները բոլորի հետ շարք են կանգնում և մտնում դպրոց ընդհանուր հոսքի հետ: Որովհետև այնտեղ մնացած երեխաներին, նրանց ծնողներին և պապերին սովորեցրել են, հասկացրել են, որ մարդիկ կարող են տարբեր լինել, և այդ տարբերություններն ինքնին ոչ մի բանի մասին չեն խոսում` ո´չ առավելությունների, ո´չ թերությունների, ամեն ինչ պայմանավորված է յուրաքանչյուր մարդու անհատականությամբ, նրա մտավոր և հոգևոր ունակություններով: Օրինակ` ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպիսի աթոռին է նստած ու ինչպես է տեղաշարժվում տվյալ գրողը կամ նկարիչը, եթե նա բարձրարժեք կտավներ է ստեղծում: Դա չի խոսում այդ մարդու ինչ-որ «հերոսության» մասին, պարզապես Աստված նրան տվել է այդ շնորհքը: Հայաստանում դա քիչ է` չեն հասկանում շարքային մարդիկ, դա դժվարամարս է մեր իշխանավորների համար, որոնք ստորագրել են խտրականությունը բացառող եվրոպական հազարումի կոնվենցիաներ և բառերի մակարդակով կարծես թե կողմ են այդ գաղափարներին: Բայց արի ու տես` նրանք նույնքան տոլերանտ են, որքան Օսվենցիմի բանտապետերը, և չեն էլ կարողանում զսպել իրենց սահմանափակ մտքի «արտանետումները»: Բնականաբար, նրանք մատը մատին չեն խփում` հաշմանդամների նորմալ տեղաշարժվելու հնարավորություններ ստեղծելու համար` համարում են դա «ավելորդ շքեղություն»: Չեն հասկանում, որ դա պետք է ոչ այնքան հաշմանդամներին, որքան մեզ` բոլորիս, որովհետև խոսում է մե´ր բարոյական որակների մասին:
Ավելին` պաշտոնյաներից հետ չեն մնում նրանք, ովքեր պետք է որ դրականորեն ազդեն հասարակական կարծիքի վրա: Բայց, այսպես կոչված, մտավորականներից քչերն են հանդգնում դեմ գնալ հոսանքին և ասել, որ կա ՄԵԿ հանդուրժողականություն` քեզնից տարբերվող ցանկացած էակի նկատմամբ: Այդ տարբերությունը կարող է արտահայտվել ֆիզիկական առանձնահատկություններով, մաշկի գույնով, ազգությամբ, կրոնով, սեռական կողմնորոշմամբ, քաղաքական հայացքներով և այլն: Մտավորականները դա չեն ասում` գերադասում են «միավորներ հավաքել» ամբոխի մոտ: Ռեյ Բրեդբերիի հերոսներից մեկն ասում է` դեռ պարզ չէ, թե ով է նորմալ, իսկ ով` աննորմալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով ում է փակում վանդակում»:
«Ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պարզվում է, հեռահար նպատակներ ունի Հայաստանում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Չճշտված տեղեկություններով, նա ոչ միայն իր միությունն է տեղափոխում Հայաստան՝ Հյուսիսային պողոտա, այլեւ որոշել է բիզնես-գործունեությամբ զբաղվել Հայաստանում։ Ուստի վերցրել ու ժամանակից շուտ հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին։ Ասում են՝ Արա Աբրահամյանն ինքը սատարման կարիք ունի, քանի որ, որոշ տեղեկություններով, հսկայական պարտքեր ունի Ռուսաստանում»,- գրում է «Ժամանակը»։
Բիզնես սկսելու մեջ վախը Ձեր ամենավատ թշնամին է, իսկ կշռադատված ռիսկը` Ձեր բարեկամը: Անհայտությունը պետք չէ ընկալել միայն բացասական ենթատեքստով: Ընդհակառակը, այն իր մեջ լավ երևույթի, լավ գործի սկիզբ է ենթադրում: Եթե հաջողությունը երաշխավորված լիներ, ապա ճանապարհը նույնը չէր լինի: Իսկ բիզնես սկսելու ճանապարհն իրականում այն է, ինչ ներշնչում և ձևավորում է մեզ, օգնում հասկանալ, որ հաջողությունը հեշտությամբ չի գալիս. Նրան պետք է նաև արժանի լինել:
Ես 19 տարեկան էի երբ սկսեցի իմ առաջին գործը: 1992 թվականն էր, երբ Երևանում շատ դժվար էր պահանջված թերթեր գտնել, իսկ մարզերում ընդհանրապես ինֆորմացիայի պակաս կար: Այդ օրերին էլեկտրական հոսանքը պարբերաբար անջատվում էր, և, հետևաբար, հեռուստատեսությամբ լուրեր դիտելը շատ դժվար էր: Իսկ տպագիր թերթերը մարզեր շատ վատ էին հասնում, որովհետև վառելիքն անասելի թանկ էր` դրանք մեքենաներով մարզեր հասցնելու համա: Լուսահոգի հայրս երկաթգծում էր աշխատում, և ես մոտիկից ծանոթ էի այդ համակարգին: Նկատեցի, որ էլեկտրագնացքի միջոցով թերթերը մարզեր առաքելու հնարավորությունը չի օգտագործվում: Դիմեցի մի շարք խմբագրությունների, և նրանք ինձ քվոտաներ հատկացրեցին՝ իրենց թերթերը միայն մարզեր առաքելու պայմանով: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց քանի որ Երևանի պետական կոնսերվատորիայում ուսանող էի, չէի հասցնում դասերիս զուգահեռ՝ այդ աշխատանքը լիարժեք կազմակերպել, որի պատճառով թողեցի այդ գործը: Հաջորդ ձեռնարկս նախաձեռնեցի 31 տարեկանում` ինտերնետային լրատվության բնագավառում, որն էլ հաջողությամբ մինչև այսօր իր զարգացումն է ապրում:
Տարիների անց` երկու բիզնես ձեռնարկումների արդյունքում, հասկացա, որ անորոշության ու անհայտության հետ կապված վախը ձեռնարկատիրոջ ամենամեծ թշնամին է: Այս կարծիքն ունեն նաև բազմաթիվ այլ բիզնեսմեններ. քանի որ դու չգիտես` գործը հաջողությա՞մբ կպսակվի, թե՞ ոչ: Սակայն, եթե Ձեր մտքերը կենտրոնացնեք անհաջողության ու վախի վրա, ապա իմացեք, որ Դուք արդեն իսկ ձախողվել եք` առանց նույնիսկ փորձելու կամ որևէ քայլ կատարելու:
Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր ունեն մեծ գաղափարներ կամ մեծ երազներ, բայց, ինչպես ասում են` «լռված են» իրենց այդ մեծ գաղափարների ու երազների մեջ:
Մի՛ ընկեք այս ծուղակի մեջ: Ձեր երազանքներն ու գաղափարներն իրականացնելու, նվաճելու միակ ճանապարհը` այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է: Որոշե՛ք, Դուք ուզում եք լինել երազանքներ ու գաղափարներ իրագործո՞ղ, թե՞ ընդամենը երազող:
Սկսեք՝ Ձեր էներգիայի 100 տոկոսը ծախսելով որևէ քայլ կատարելու ուղղությամբ: Առաջին քայլը կատարեք: Դրա բնական արդյունքը կլինի այն, որ Դուք արդեն կլինեք Ձեր գաղափարի/երազանքի իրագործման ճանապարհին:
Հաջորդ ամենակարևոր բանը Ձեր ճանապարհին` կիրքն է: Առանց կրքի հաջողության չեք հասնի, ու գործը կիսատ կմնա: Երբ ես սկսեցի իմ երկրորդ գործը, իմ շրջապատում ինձնից բացի որևէ մեկը չէր հավատում իմ սկսած գործի հաջողությանը: Առաջին ամսում ես 1 դոլար վաստակեցի ինտերնետում, երկրորդ ամսում` 3 դոլար: Մտերիմներիս խոսքերն ինձ մղում էին դեպի հուսահատություն: Ես, սակայն, մտածում էի, որ 1 դոլարից մինչև 3 դոլար` 300 տոկոսի աճ է: Եվ եթե ես կարողանամ ամեն ամիս իմ բիզնեսի եկամուտը 300 տոկոսով ավելացնել, ուրեմն ո՞ւր կարող եմ հասնել 1 կամ 2 տարի հետո: Անշուշտ, ոչ մի բիզնես ամսական 300 տոկոս չի աճում, բայց հաջողությունը եկավ: Ես հասկացա, որ լավատեսությունը, դրական մտքերն ու դրական կիրքը դրական արդյունքի են հանգեցնում:
Թոմաս Էդիսոնի էլեկտրական լամպի գյուտն, օրինակ, առաջին փորձից չստացվեց: Այնպես որ, հնարավոր է` որևէ ընկերություն կամ ապրանք ստեղծելու ճանապարհին Ձեզանից էլ մի քանի փորձեր պահանջվեն: Էդիսոնն ու նրա պես մարդիկ, ի վերջո, հասան իրենց երազած արդյունքին և իրենց գաղափարները կյանքի կոչեցին` անցնելով բազում անհաջող փորձերի միջով:
Դուք կարող եք որևէ բան սկսել փոքր մասշտաբով` զուտ որպես փորձ, ու տեսեք` արդյո՞ք այն գրավում է շուկայի կամ մասսաների ուշադրությունը: Այն գաղափարները, որոնք շուկայի կողմից լավ կարծիքի չեն արժանանում` պարզապես հրեք մի կողմ: Շարունակականության ասպեկտներից մեկն այն է, որ արագ շարժվեք առաջ, նույնիսկ այն դեպքում, երբ թվում է, թե գաղափարն այնքան էլ կատարյալ չէ: Չկա կատարյալ ապրանք կամ կատարյալ որոշում: Սակայն որոշումների կայացման արագությունը և նոր ապրանքի բազմակրկնությունը նույնքան մոտ է կատարելության, որքան մենք կարող ենք մոտենալ:
Եվ, վերջապես, պատրաստ եղեք երկու ոտքով ցատկել Ձեր բիզնես գաղափարի մեջ: Քաջությամբ գնացեք Ձեր նպատակի ետևից` կշռադատված ռիսկով, և թողեք, որ Ձեր կանխազգացումն առաջնորդի Ձեզ:
Սիրելի՛ հայրենակից. պետք չէ թողնել երկիրը և բախտ որոնել օտար ափերում (խոսքս չի վերաբերում ուսման ու մասնագիտական փորձի ձեռքբերման նպատակով ժամանակավորապես արտասահման մեկնելուն): Հայոց հողը բարեբեր է: Արևը՝ ջերմ, ջուրն էլ՝ պաղ: Գործդ ձեռնարկիր քո երկրի վրա: Աշխատեցրու քո հողը: Հարստացրու քո հայրենիքը: Երբ հաջողես, կստեղծես աշխատատեղեր, կուրախացնես այլոց և կօրհնվես մարդկանց ու Աստծո կողմից:
Հաջողությո՛ւն ամեն ազնիվ ձեռնարկի:
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com
168.am
Երեկ կյանքից հեռացել է Ֆիզմաթ. գիտ. թեկնածու Ֆիզմաթ. գիտ.դոկտոր Վալերի Պախալովը:
Վ.Պախալովը 1992 և 1993 թթ. մասնակցել է Ղարաբաղի ազատագրական պատերազմին:
Գիտնական Պախալովը պարգևատրվել է Ղարաբաղյան ազատամարտի մասնակցության համար «Արիության» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով, ինչպես նաև` «Վազգեն Սարգսյան» շքանշանով:
Նա Սովետական Միությունում ստեղծել է լազերների ուսումնական լաբորատորիա (ռադիոֆիզիկայի ամբիոնում):
Օպտիկայի ամբիոնում ստեղծել է CO2 գազի հիման վրա աշխատող լազեր և կատարել բազմաթիվ աշխատանքներ ոչ գծային օպտիկայի, ռադիոֆիզիկայի, սպեկտրասկոպիայի, վիճակագրական օպտիկայի և ոչ գծային ֆիզիկայի բնագավառներում:
1979 թ.-ից առ այսօր` դոցենտ:
1986-1989թթ. Ալժիրում ֆրանսերեն լեզվով դասավանդել է մեխանիկայի և էլեկտրականության դասընթացներ, տեղում տպագրել է մի քանի աշխատանքներ ուսանողների համար: Երկար տարիներ եղել է ֆիզիկայի ֆակուլտետի արհմիության նախագահի տեղակալ, ապա` նախագահ: Համատեղության կարգով աշխատել է համալսարանի աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ճարտարագիտական կենտրոնում:
Արտերկրից ստացվող մի շարք շահութաբեր առաջարկներից նա հրաժարվել է` ցանկություն ունենալով իր գիտական գործունեությունը ծավալել հայրենիքում, դասախոսել հայաստանյան ուսանողության համար:
Սակայն որպես մեծ գիտնական նա արժանավայել կյանքով չի ապրել մեր երկրում` վաստակել է չնչին գումարներ իր մեծարժեք աշխատանքի դիմաց:
Կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության կողմից իր արժեքին համապատասխան վերաբերմւնք մեղմ ասած <<չստացած>> ևս մեկ մեծարժեք գիտնական և Ղարաբաղյան պատերազմի մասնակից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.