23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման աշխատանքները սկսվելու են դեկտեմբերի 1-ից՝ մեր թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարւսնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ի դեպ, ամանորյա լույսերը քաղաքում սկսել են տեղադրվել դեռ նախօրեից և, ըստ «ավանդույթի», ամենաբանուկ ժամերին, խցանումներ առաջացնելով ու նաև վթարների պատճառ դառնալով։ Քաղաքապետարանից մեր թղթակցին հայտնել են, որ տեղադրված լույսերը դեռ չեն վառվելու։ Թե ինչպիսին կլինի Հանրապետության հրապարակում տեղադրվելիք գլխավոր տոնածառը, որոշել են գաղտնի պահել, որ անակնկալ մատուցեն։ Սակայն, եթե այս հարցում «խորհրդավորության քողը» դեռ հասկանալի է, ապա մեր թղթակցի հղած մնացած հարցերի դեպքում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի գաղտնապահությունը լուրջ կասկածների հիմք է տալիս։
Մասնավորապես, քաղաքապետարանից հրաժարվել են հայտնել, թե որքան գումար է հատկացված՝ Նոր տարվան ընդառաջ քաղաքը զարդարելու համար։ Չեն հայտնել նաև, թե դիզայներական որ ընկերություններն են մասնակցելու ձևավորման աշխատանքներին։ «Ձևավորման աշխատանքներին մասնակցելու են տարբեր դիզայներական ընկերություններ, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող «Ձևավորում» ՓԲԸ–ն»,– ասված է մեր թղթակցի հարցմանը տրված գրավոր պատասխանի մեջ։ Բանավոր էլ պնդել են, թե գնումների գործընթաց է կազմակերպվելու, դրա համար էլ գումարի և ընտրված ընկերությունների մասին մանրամասներ չեն հաղորդում։ Հավելենք նաև, որ ոչ քաղաքապետարանի, ոչ էլ գնումների գործակալության կայքում ամանորյա զարդարանքների վերաբերյալ հայտարարություն չգտանք»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը զբաղեցրել է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է capital.bg-ը:
«Կարեւոր է, որ տղաները վստահում են ինձ: Առջեւում շատ կարեւոր մրցաշարեր կան եւ մենք անմիջապես կանցնենք նախապատրաստական փուլին: Հավաքականում դռները բաց կլինեն բոլորի առջեւ: Ով արժանի է, նա հանդես կգա Բուլղարիայի հավաքականում»,- հայտարարել է Արմեն Նազարյանը:
Այդ պաշտոնում հայ ըմբիշը կփոխարինի Բրատան Ցենովին, ով Բուլղարիայի հավաքականում չորս տարի աշխատելուց հետո նոյեմբերի 21-ին հրաժարական է տվել:
Բուլղարիայի հավաքականում Արմեն Նազարյանին կօգնեն Վալենտին Ռոնչեւն ու Սերաֆիմա Բարզակովը: Նազարյանը 1996-ից է բնակվում Բուլղարիայում: Նա անկախ Հայաստանի պատմության մեջ միակ օլիմպիական չեմպիոնն է:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նազարյանը ցանկանում է մասնակցել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:
Մայրաքաղաքի էրեբունի համայնքի մանկապարտեզներից մեկը ևս նոր տնօրեն ունի:
Պարզ չէ՝ այդ փոփոխությունը եղել է մատակարարվող սննդի որակի, դրամահավաքության երևույթները բացառելու, թե՞ մեկ այլ նպատակով, սակայն փաստ է, որ մանկապարտեզի տնօրենը՝ էդուարդ Մադաթյանի քենին՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մեր ունեցած տեղեկություններով, նրան փոխարինելու է եկել երիտասարդ մի կին՝ «Պիստոն» մականունով թաղային հեղինակության քույրը:
Ձկան Աչք. Բաղդասարովն ու իրա մանկլավիկները իրենց ամենակարո՞ղ են զգում։ Հրազդանում գտնվող «Միկա ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Հովհաննիսյանը միանգամից աշխատանքից ազատել է 20 բանվորների, ովքեր համարձակվել են պահանջել իրենց աշխատավարձը, որն արդեն 4 ամիս է, ինչ չի վճարվում։
Չհասկացա, այ… Բաղդասարովներ, հերիք չի մարդկանց փող չեք տալիս, մի բան էլ գործի՞ց եք հանում, երբ վերջիններս համարձակվում են իրենց արդար քրտինքով վաստակած գումարը պահանջել։ Դուք Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, թե՞ մոռացել եք, որ մի 20 տարի առաջ բոսյակ դեմքեր էիք կամ լավագույն դեպքում էդ բանվորների պես օրվա հացի փող վաստակող էիք։
Ի՞նչ աստիճանի փուչ պետք է լինի մարդը ներքուստ, որ մի քանի տարի եղի ու կարագի մեջ լինելով՝ սկսի երևակայել իրեն Բուրբոնների արքայատոհմի ներկայացուցիչ։ Ու հետաքրքիր է, պատկան մարմինները տեղյա՞կ են կամ գոնե ուզո՞ւմ են տեղեկանալ Բաղդասարովի ուրույն ու ինքնատիպ տնտեսական քաղաքականության մասին…
«Խոսրովի արգելոց» և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ Մերի Խաչատրյանը, Եղիա Ներսիսյանը և Աննա Շահնազարյանը ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում են «Խոսրովի» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթն անցկացնել թափանցիկ և հրապարակել թեկնածուների մասին տվյալներ: «Մեզ մտահոգում է այն ձևաչափը, որով նախարարությունը անց է կացնում մրցույթ: Մենք պահանջում ենք, որ բոլոր թեկնածուների տվյալներն ամբողջությամբ հրապարակվի, պահանջում ենք, որպեսզի հանրությունը կարողանա գնահատական տալ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց Աննա Շահնազարյանը:
Ակտիվիստները մտահոգված են նաև առկա երեք թեկնածուների կենսագրականներով, քանի որ պարզ է, որ նրանցից մեկն անգամ միջնակարգ կրթություն ունեցող, որսագողությամբ զբաղվող մեկն է: Նրանք առաջարկում են իրենց թեկնածուներին, որոնք լիովին համապատասխանում են այդ պաշտոնին, սակայն իրենք այլևս հնարավորություն չունեն նրանց փաստաթղթերը ներկայացնելու, քանի որ բնապահպանության նախարարությունն ամեն ինչ արել է փակ և գաղտնի:
«Մենք ասում ենք տվեք հնարավորություն, որպեսզի մեր թեկնածուներն էլ կարողանան դիմում ներկայացնել, որպեսզի մրցակցություն լինի, որի արդյունքում կընտրվի լավագույնը»,- ասաց Մերի Խաչատրյանը:
Роберт Мелконян. Այ քեզ բան, հիմա էլ շատերը հանրապետականին մեղադրում են արտահերթ նիստը տապալելու համար: Իզուր մի մեղադրեք, ինչ ժամանակին ցանել եք, հանգիստ հնձեք հիմա…
Մեծ հաշվով, արտակարգ քաղաքական գիտելիքներ պետք չէ ունենալ, որպեսզի հասկանաք, որ այդ քննարկումները, արտահերթ նիստը որոշ կուսակցություններ ուզում են օգտագործել հերթական անգամ ՀՀԿ-ին, իշխանություններին նախընտրական <<քլնգոցի>> ենթարկելու համար: Իսկ ինչ է հարյուր տոկոս համամասնականին անցնելու դեպքում օլիգարխները, գործարարները, պատեհապաշտները, կուսակցական << առնետավազքի>> մասնագետները, մյուսները չեն? կարող կուսակցությունների ցուցակով պատգամավոր դառնալ: Իհարկե, շատ հանգիստ կանցնեն, այդ դեպքում նպատակը այս ամենի, ինչու հենց հիմա, հապշտապ, նախագահական ընտրություններից երկու-երեք ամիս առաջ…
Պարզ է, գիտեք որ նախագահականին չեք կարող մասնակցել, իրական մրցակից չեք, իսկ քաղաքական դիմագիծն էլ չեք ուզում կորցնել, ժողովրդին էլ միաժամանակ ուզում եք ցույց տալ, որ դեռ ինչ-որ բան կարող եք անել: Հայաստանը երեւի միակ պետությունն է աշխարհում, ուր այսքան Վենետիկով-Մենետիկով, տարաբնույթ հանձնաժողովներով, քննարկումներով հազար անգամ ընտրական օրենսգիրք է փոխվել…
Էլ ուր?, վերջը?…
Այս ամենը ինձ հիշեցնում է եւ կույս մնալու, եւ հաճույք ստանալու հանրահայտ պատմությունը…
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքի Բաղրամյան փողոցում տուն է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1958 թ. ծնված Հակոբ Ք.-ն փորձել է հրկիզել նույն հասցեում գտնվող իր հայրական տան այն հատվածը, որտեղ բնակվում է եղբայրը` 1956 թ. ծնված Հովիկ Ք.-ն, սակայն հրկիզման փորձը կասեցվել է հրշեջ տեսչության աշխատակիցների կողմից:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 23-ին, ժամը 00.35-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է ուզում նետվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների կողմից կանխվել է անսթափ վիճակում գտնվող 1979 թ. ծնված Կ. Ղ.-ի ինքնասպանության փորձը:
Այսօր` նոյեմբերի 22-ին, լեգենդար հերոս ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ կդառնար 70 տարեկան: Ուստի` միացնելով «Ժամանակի մեքենան», ուղևորվենք դեպի 1988 թվականի փետրվարի 20-ը` Ազատության հրապարակ, ուր արցախյան առաջին հանրահավաքն էր տեղի ունեցել: Հրապարակ է գալիս նաև Լեոնիդը: «Եկավ, կանգնեց, լսեց եւ, ձեռքը թափ տալով, հեռացավ` ասելով` այս պայքարը վերածվելու է զինված պայքարի: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն եւ ազգային հոգեկերտվածքով նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի եւ իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով եւ շատ ուրիշ մտավորականների աջակցությամբ»,-պատմում է նրա ջոկատի անդամ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Ու այդպիսով տաղանդավոր ֆիզիկոսը, որը միաժամանակ մի քանի մարզաձևի սպորտի վարպետ էր, 45 տարեկանում ծնվում է երկրորդ անգամ` արդան որպես ռազմական գործիչ, զորավար: Իսկ այժմ` նրա նախառազմական կենսագրությունը.
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում , Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։
1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։
1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Եվ ահա 1990-ի սկզբներին նրան տեսնում ենք Աշոտ Նավասարդյանի կողքին: Նոր կազմավորվող ՀՀԿ-ի անդամ չի դառնում, բայց փոխարենը 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
1991 թ. հունիսին, ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Ահա Լեոնիդ Ազգալդյանի մտքերից մի քանիսը.
- Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ:Թո՛ւրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հայ՛ը` ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ:
- Մենք մինչև հիմա հանձնել ենք հողեր թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք ՀԱՅ ԴԱՏԻՑ: Դրա պատճառն այն է, որ մեր ազգի «ինտելիգենցիան» հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձևը:
- Հաղթանակները հավասարվելու են զրոյի, եթե հաղթանակների հետևում կանոնավոր բանակ չկա:
- Ես մահ չունեմ, երբ կասեն զոհվել եմ` չհավատաք: Ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու:
- Գույներով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է:
- Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և … վերջ:
Մեջբերենք պետերբուրգցի մի հայ երիտասարդի վկայությունը. «Երկու ամիս Լեոնիդի ջոկատում մարզվում էի: Վերջում մի քանիսի հետ ինձ էլ խոտանեց: Վերադարձա Պետերբուրգ, բայց չդիմացա` նորից հետ եկա: Ինչու”: Չգիտեմ: Լեոնիդի հետ այդ երկու ամիսն ինձ փոխել, ուրիշ մարդ էին դարձրել: Մեջս ոնց որ թթխմոր դրած լիներ: Չկարողացա անտարբեր մնալ, Հայաստանից հեռու` Պետերբուրգում, ինձ համար հանգիստ ապրել: Վերադարձա: Թող Լեոնիդի ջոկատը չլինի, մեկ այլ ջոկատ լինի: Եկա, կռվում եմ, հիմա ինձ լավ եմ զգում»:
Ու եզակին այն էր, որ Լեոնիդը թերևս գտել էր ազատագրական պատերազմի ֆիզիկայի գաղտնիքները, և դրա շնորհիվ նրա ջոկատի մարտական կորուստները ռեկորդային ցածր էին: Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր: մինչդեռ, Գագիկ Գինոսյանի վկայությամբ` «Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է` բավականին լուրջ թիվ է` արցախյան հերոսամարտի չափանիշներով, եւ այս մարդուն հերոսի կոչում չշնորհել, ոչ միայն նշանակում է մեղանչել իրականության դեմ, այլ նաեւ հայ պատմության եւ ապագայի դեմ»: Ավելին, «քանի դեռ Լեոնիդը կենդանի էր, ոչ ոք չկարողացավ մտնել Մարտակերտի շրջան: Մարտակերտն ընկավ նրա զոհվելուց հետո, որը նույնպես կասկածելի է»:
Իսկ ի՞նչ մեթոդներով էր Լեոնիդը ապահովում ֆանտաստիկ կարգապահությունն ու մարտունակությունը: Ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքիդ բռնած: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթում ջոկատում չէիր լինի: Ի սկզբանե Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարեւորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում: Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ է, գնամ քնեմ:
Լեոնիդ Ազգալդյանն ընկավ 1992թ. հունիսի 21-ին` 50 տարեկանը չբոլորած: Իսկ նրա ջոկատի պրակտիկ ռազմադպրոցն անցած հարյուրավոր ազատամարտիկներից շատերը հետո իրենք դարձան ջոկատների հրամանատարներ, այնուհետ համալրելով Հայոց բանակի սպայական կազմը: Ու այն, որ մեր բանակը Հարավային Կովկասում լավագույնն է, դրանում Լեոնիդի ներդրումը վիթխարի է: Եվ այսօր էր փաստորեն ի դեմս հրամանատարական պաշտոններ վարող Լեոնիդի մարտիկների, Լեոնիդի ստվերը անտեսանելի հսկում է շատ ու շատ զորամասերի անցուդարձը, մթնոլորտը, ոգին… Այսինքն` նա անտեսանելիորեն կա, և ճշմարտություն է նրա խոսքը, որ զոհվելու է միայն Ստամբուլի մատույցներում:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Լուսանկարները` http://azgaldyan.am կայքից
Այսօր Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի առափնյա տարածքում տեղի ունեցավ Գեղամա իշխան ձկնատեսակի 350 հազար հատ մանրաձկան բացթողումը Սևանա լիճ: Այս բնապահպանական միջոցառմանը ներկա էին ՀՀ «Բնապահպանության էլիտան»՝ մասնավորապես նախարար Արամ Հարությունյանը, գերատեսչության աշխատակազմը, Սևան Ազգային պարկի ներկայացուցիները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և համայնքի ղեկավար կազմը:
Նախարարը սպասվածից բավականին ուշ ժամանեց:
Եղանակի կտրուկ վատթարացումը և նախարարի ուշանալը չխանագարեց միջոցառման կայացմանը: Չնայած որ, բնապահպան ակտիվիստները և լրագրողները բավականին մրսել էին և նեղսրտել՝ նախարարի ուշացումից:
Արամ Հարությունյանի հանձնարարականով, մոտակա երեք օրվա ընթցքում պետք է սահմանվի շուրջօրյա հսկողություն, քանի որ լցոնումից հետո, մինչև մեկ շաբաթվա ընթացքում մանրաձուկը մնում է նույն տեղում՝ մինչև ադապտացիոն ընթացքի ավարտը: Ուստի վերահսկողությունը նախատեսվում է, որպեսզի սեփական ձկնաբուծարան ունեցող անհատները չգողանան մանրաձուկը:
Բնակիչներն անտարբեր էին միջոցառման նկատմամբ. «Նախարարն իրենց« էլիտար սեղանների» համար ձուկ է բազմացնում մեզ ի՞նչ: Ոնց լցնում են այնպես էլ հանում- տանում են, օգտվողը էլի իրենք են ու իրենց նման ճարպիկները»,- դժգոհում էին մոտակա բնակավայրի գյուղացիները, որոնց օրհասական խնդիրները այդպես էլ անտեսված են մնում մարզի ղեկավարության կողմից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.