23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դեկտեմբերի 29-ից մեկնարկած ձմեռային արձակուրդն ավարտվեց: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ»:
Գևորգ Ալթունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, մեղմ ասած` ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին՝ պնդելով, թե ես սև փիար եմ անում իր դեմ` ցանկանալով Հ1-ի տնօրեն դառնալ: Նախ` Հ1-ի տնօրեն դառնալու որևէ ցանկություն չեմ ունեցել և չունեմ, և բացառված չէ, որ շուտով փոխեմ գործունեությանս ոլորտը: Երկրորդ` միայն թեզը, թե ընդամենը քաղաքական ընտրությունների ժամանակ «ասպարեզ իջնող» քաղաքական գաստրոլյորների դեմ սև փիար անելու «շնորհիվ» կարելի է լուրջ պաշտոնի հասնել, պարզորոշ վկայում է այդ թեզն առաջ քաշողի պաթոլոգիկ խնդիրների մասին: Պարոն, Ձեր մասին ունեցած Ձեր իսկ կարծիքը, մեղմ ասած` սարսափելի ուռճացված է: Դուք խիստ անհետաքրքիր եք մասսմեդիայի համար, իսկ եղած հետաքրքրությունն էլ պայմանավորված է բոլորովին էլ ոչ առողջ գործոններով: Չմանրամասնեմ, կհասկանաք»:
«Կառավարությունը «քցում է» նպաստառուներին» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրել է. «Այս շաբաթվա իր նիստում ՀՀ կառավաաւթյունը ընդունեց որոշում, որով սահմանեց 2013 թվականի պետական նպաստների չափերը: Ինչպես արդեն նշել ենք, նպաստների չափերի մեջ 2012 և 2013 թվականների միջև ոչ մի, բացարձակապես ոչ մի փոփոխություն չկա: Այսինքն, Կառավարությունը մեկը-մեկին copy-paste է արել անցած տարվա իր նույնանուն որոշումը: Ո՞րն է խնդիրը: 2013 թվականի պետական բյուջեն կազմելիս կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի Հայաստանում կարձանագրվի նվազագույնը 2.5 տոկոս, առավելագույնը` 5 տոկոս գնաճ: Իսկ աղքատ ընտանիքներին տրվող նպաստների չափը, ինչպես նշեցինք, մնալու է անցած տարվա մակարդակին: Իսկ դրանից ուղղակիորեն հետևելու է, որ այդ աղքատ ընտանիքները ավելի են աղքատանալու` նվազագույնը 2.5 տոկոսով, առավելագույնը` 5 տոկոս: Սա իհարկե, այն դեպքում, եթե իրականանա կառավարության կանխատեսումը: Գնաճը, իրականում լինելու է շատ ավելի բարձր, բայց դա առայժմ հաշվի չենք առնում: Եվ ուրեմն ստացվեց, որ ՀՀ կառավարությունը ընդունել է մի որոշում, որով կանխամտածված ձևով ավելի է աղքատացնելու մեր բնակչության առանց այդ էլ ամենախոցելի ընտանիքներին: Ինչու կառավարությունը իր իսկ կողմից կանխատեսվող գնաճը հաշվի չի առել 2013 թվականի համար նպաստների չափը սահմանելիս, այսինքն ինչո՞ւ չի ինդեքսավորել նպաստների չափը: Լրագրողների այս հարցին նախորդ օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ցնցող, պարզապես պատմական մի պատասխան տվեց: «…մենք չունենք ինդեքսավորման մասին օրենք»,-հայտարարեց նա:
Նպաստները բարձրացնելու փոխարեն զբաղվածությունը խթանելու մասին այս հեքիաթը ընդամենը «կոուտիտ է»: Երկրում, ի հեճուկս նկարվող աճերին, փող չկա, այդ իսկ պատճառով տարատեսակ հեքիաթներ են հորինվում: Դա կարելի է հեշտությամբ ապացուցել»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով Ավանում գտնվող «Մխիթարյան» կրթահամալիրում տիրող իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ահա և մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերված խոստացված տեղեկությունները «Մխիթարյան» կրթահամալիրի հետ կապված անանուն ահազանգի վերաբերյալ:
1. ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչները այսօր եղել են կրթահամալիրում և իրենց լիազորությունների շրջանակներում պարզել են, որ անանուն նամակում բերված երեխաներին խոշտանգելու և բռնությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
2. Դպրոցը համապատասխանում է հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայի պայմաններին:
3. Դպրոցը մասնավոր է, և ոչ մի ծնող պարտավորված չէ այնտեղ ուղարկել իր երեխային: Ծնողները ԿԱՄԱՎՈՐ են ընտրել այդ դպրոցը իրենց երեխաների համար:
4. Միասեռ դպրոց-պանսիոնները ուսումնական հաստատությունների տարածված ձև են նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում` Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Գերմանիա:
5. Զուգահեռ մենք պարզել ենք, որ նամակն իրոք ԱՆԱՆՈՒՆ Է: Այն առաջինը ստացած ԶԼՄ-ն չունի և ոչ մի հստակ կոորդինատ, ազգանուն, ստորագրություն, հեռախոս. նամակը իբր ստորագրված է Ավանի բնակիչների կողմից:
6. Մեր ունեցած տեղեկություններով անոնիմկայի իրական հեղինակը բնակվում է Հայաստանի հյուսիսային մարզերից մեկում, որ ոչ մի կապ չունի կրթահամալիրի հետ:
7. Նամակի իրական դրդապատճառը, ըստ ամենայնի, անձնական բնույթի խնդիրներն են Մխիթարյան միաբանության հետ, որոնց կապակցությամբ հեղինակը վրեժ է լուծել նման ապատեղեկատվական եղանակով:
8. ՀՀ ԿԳՆ-ն այլևս չի զբաղվելու և չի արձագանքելու անանուն հաղորդագրություններին և ահազանգերին:
9. ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապագայում ևս օպերատիվ արձագանքել դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերի մասին արժանահավատ, հավաստի և հստակ տեղեկություններին:
Եվ վերջում: Որքանո՞վ է բարոյական անձնական տարաձայնությունները և աշխատանքային վեճերը լուծել ստահոդ տեղեկություններ տարածելու և հազարավոր մարդկանց հույզերի, բարեգթության և ազնվության վրա խաղալու եղանակով:
Այս պահին նույնականացման քարտերի հետ կապված քաշքշուկները շարունակվում են: Կուտակումները բերել են նրան, որ պատասխանատուները չեն հասցնում դրանք տրամադրել սահմանված ժամկետներում, ու, այսօրվա դրությամբ, դեռ դեկտեմբերի կեսերին քաղաքացիներին խոստացած քարտերը տեղ չեն հասել:
Ի՞նչ է իրենից ներկայացնում նույնականացման քարտը և ի՞նչ խնդիրներ է լուծում. մեր լրագրողական հետաքննությունը հետաքրքիր մանրամասներ է պարզել:
ՀՀ կառավարությունը պարբերաբար ծրագրեր է գտնում քաղաքացիների անձնական տվյալները թարմացնելու համար: Հիշենք սոցիալական քարտերի հետ կապված պատմությունը. սկզբում մարդիկ դրանք կարող էին ձեռք բերել կամավոր հիմունքներով, իսկ հետո ուզած-չուզած բոլորն էլ պարտավորվեցին ունենալ, քանի որ ցանկացած բանկային և այլ գործարքի համար սոցքարտը պարտադիր էր:
Անցան տարիներ, թե ինչ գումարներ «վաստակեցին» շահագրգիռ անձիք սոցքարտերի իրացման ընթացքում ու ինչ տեղի ունեցավ կուլիսներում, հարցի մյուս կողմն է: Խնդիրն այն է, որ այժմ դրա նոր տարբերակն են բերել Հայաստան՝ անունը դնելով նույնականացման քարտ, որը պարտադիր է՝ մի շարք դեպքերում՝պարտադիր է նաև էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, ինչն էլ իր հերթին ինչպես Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն է ասում. «Որպեսզի կարողանան կատարել Եկամտային հարկի օրենքի պահանջը»:
Հազարավոր մարդիկ պարտադրված են ձեռք բերում նույնականացման քարտեր, որոնք, ըստ օրենքի, ինչպես սոցքարտերը կամավոր սկզբունքով են տրվում:
Մեր ունեցած տեղեկությամբ, Եվրոպական պետություններից շատ քչերն են էլեկտրոնային անձնագրերի ներդրման ծրագիր կիրառում, սակայն պրն. Քոչարյանը մեզ հետ զրույցում հավատացրեց, որ Եվրոպական գրեթե բոլոր երկրներում այս համակարգը գործում է:
Ինչևէ, ըստ Քոչարյանի. «Հայաստանը Եվրամիության հետ քաղաքականություն է վարում վիզաների գրանցման ուղղությամբ, որպեսզի ՀՀ քաղաքացիները հեշտությամբ մուտք գործեն Եվրամիություն. «Մենք պետք է անցնեինք բիոմետրիկ քաղաքականության, քանի որ այն գրեթե անհնար է կեղծել: Սա շատ հուսալի փաստաթուղթ է: Եվ հետագայում էլ վիզաները կվերացվեն: ID քարտի հիմնական նպատակն էլ տեղեկատվության փոխանակումն է թվային միջավայրում, առանց պարտադրելու մարդուն ֆիզիկապես տեղաշարժվելու: Սա մարդկանց կյանքը հեշտացնելու և հակակոռուպցիոն նպատակներով է իրականացվում»:
Մեզ բավականին դժվար եղավ պարզել, թե ծրագիրը ինչպե՞ս է ներմուծվում ՀՀ և ովքե՞ր են պատասխանատուները: Մի շարք պետական կառույցներ չկարողացան հստակ պատասխան տալ:
Պատկան կառույցները նաև դժվարացան պատասխանել, թե հնարավոր է արդյո՞ք մարդկանց անձնական տվյալներն օգտագործել այլ նպատակով, կամ մտավախություն չկա՞, որ համակարգչային գործոնը կարող է մատչելի դարձնել քաղաքացիների էլ ստորագրությունը, կամ քարտային տվյալները այլ նպատակներով օգտագործելու համար:
Հովհաննես Քոչարյանը պարզաբանեց այսպես. «Ինչ անձնական տվյալ, ընդամենն այն տվյալներն են, ինչ ձեր անձնագրերում գրված է և միայն մատնադրոշմներն է ավելանում բիոմետրիկի դեպքում: Նույնականացման քարտերում ոչ ավել ոչ պակաս ձեր անձնագրային տվյալներն են: Որևէ տվյալ, որը մենք վերցնում ենք քաղաքացուց հենց այնպես չենք վերցնում օրենքը թույլ է տալիս»:
Ըստ ԱՎ վարչության պետի, երաշխավորություններ տալիս է անհատական տվյալների մասին օրենքը, տվյալների մշակումը օրինական է 2 դեպքում. եթե օրենքով է նախատեսված, կամ անձն իր գրավոր համաձայնությամբ է տալիս:
Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ ճիշտ է մենք միացել ենք տվյալների պաշտպանության մասին գլխավոր կոնվենցիային, սակայն դեռ նոր օրենք չունենք:
Ապա հուսադրեց, թե՝ շուտով կունենանք կոնվենցիային համապատասխանող օրենք, որի նախագիծը վաղուց պատրաստ է:
Իսկ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից «Հայկական Վարկած»-ը ստացել է իր հարցերի բավականին մանրամասն պատասխանը մի քանի կետերի պարզաբանումը թողնելով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ՓԲ ընկերությանը:
Ոստիկանության պարզաբանմամբ, ահաբեկչության դեմ պայքարը տարիներ ի վեր դարձել է գերխնդիր միջազգային հանրության, կազմակերպությունների, զարգացած և զարգացող երկրների համար: Անձանց նույնականացման և պետությունում անցանկալի անձանց մուտքը վերահսկելի դարձնելու նպատակով շարունակաբար մշակվում և գործողության մեջ են դրվում ինչպես ներպետական, այնպես նաև միջազգային ջանքերի շնորհիվ կատարելագործվող մեխանիզմներ: Նշված հիմնախնդրի լուծմանն է ուղղված նաև Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 2001 թվականի 1373 բանաձևի ընդունումը, համաձայն որի ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի և արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Նշված մեխանիզմն իր արդյունավետ կիրառման գործառնական նշանակությամբ և կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգի ստեղծման ձևաչափով 2001 թվականից ի վեր արմատապես սկիզբ առավ և մեծ թափով զարգացում ապրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպական գրեթե բոլոր երկրներում:
ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատաված «ՀՀ միգրացիայի համակարգի և Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին» հայեցակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունն ու քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր են հանդիսանալու նաև քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը և նույնացման քարտը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության կողմից մշակվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը փորձաքննություն է անցել Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագետների կողմից:
Արդեն իսկ 2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված օրենքով նախատեսվեց 2012 թվականի հունիսի 1-ից անցում կատարել կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգին: Օրենքով անձնագիրը նախատեսվում է որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը օգտագործվելու է նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար: Անձնագիրն ունի Եվրամիության չափանիշներին և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության երաշխավորություններին համապատասխան պաշտպանական ապահովումներ` պարունակելով կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում` քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ցուցամատերի մատնադրոշմները:
Ըստ Ոստիկանության, կենսաչափական տվյալներով անձնագրի ներդրմամբ`
1) կնվազեցվի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը.
2) հնարավոր կլինի առավել պարզ` ավտոմատացված եղանակով իրականացնել անձի նույնականացման գործընթացը.
3) կմեծանա «անցանկալի» անձանց հայտնաբերման հնարավորությունը:
Վերը նշված օրենքի մշակմանը զուգահեռ շրջանառության մեջ դրվեց «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 2011 թվականի նոյեմբերի 30-ին և գործողության մեջ դրվեց 2012 թվականի հունիսի 1-ից: Նույնականացման քարտը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ: ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ և կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է, այսպես կոչված, «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:Նույնականացման քարտը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր:
Նույնականացման քարտում, որպես ներքին շրջանառության փաստաթուղթ, հետագայում նախատեսվում է կուտակել (էլեկտրոնային պահոցում) անձին վերաբերող անհատական բազմաթիվ տվյալներ, որը հնարավորություն կընձեռի պետական և այլ իրավասու մարմինների հետ շփման դեպքում զերզ մնալ տեղեկանքներ կամ այլ տեսակի փաստաթղթեր ներկայացնելուց, որը
1) կբարելավի մատուցվող հանրային ծառայությունների որակը,
2) զգալիորեն կպարզեցնի անձի նույնականացման գործընթացը,
3) կբարձրացնի վարչարարության արդյունավետությունը,
4) կզսպի մի շարք կոռուպցիոգեն գործոնների զարգացումը, քանի որ նշված համակարգի ներդրումը զգալիորեն սահմանափակելու է վարչական մարմնի անմիջական շփումները քաղաքացիների հետ:
ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ին ընդունվել է «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին» թիվ 33 արձանագրային որոշումը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին` «Գնման պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին» թիվ 28 արձանագրային որոշումը:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ համակարգի գործարկման, փաստաթղթերի տպագրման աշխատանքների կազմակերպման և ներդրման նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել լեհական «PWPW S.A.» ընկերությունը: Արդյունքում լեհական «PWPW S.A.» ընկերության հետ ՀՀ կառավարության անունից ՀՀ ոստիկանությունը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ՓԲ ընկերությունը կնքել է «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների /ծառայությունների/ կատարման» գնման պայմանագիր:
Պայմանագրով ՀՀ կառավարությունը պետական բյուջեից ծախսումներ չի կտարելու, այլ գումարը վճարվելու է կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի դիմաց վճարվող պետական տուրքերից:
Ինչ վերաբերում է նույնականացման քարտ ստանալու համար պահանջվող վճարին, Ոստիկանությունից հայտնում են, որ այն կամայականորեն որոշվող գումար չէ, այլ այն ամրագրված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի նույնականացման քարտի տրամադրման համար պետական տուրքը կազմում է 3.000 ՀՀ դրամ:
Նշենք, որ կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար լիազոր պետական կառավարման մարմին է համարվում ՀՀ ոստիկանությունը:
Հ.Գ.«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ՓԲ ընկերությանն պատասխանն, այս թեմայով, կներկայացնենք առանձին հրապարակմամբ:
Հայաստանում մարդու օրգանների վաճառքի մաֆիա չի գործում. այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
«Չկա նման բան, չի էլ կարող լինել: Կարծեմ թե պրոֆեսոր Օկոևը սպառիչ պատասխան է տվել, և կարծում եմ, որ այդ խնդիրը նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է եղել, և այդ պատասխանի մեջ սպառիչ պատասխան հնչել է արդեն: Ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը մի տեսանյութ էր տարածել, որտեղ Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը հայտարարել էր, թե Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Օրվա հիպոթեթիկ հարցը հետևյալն է. ով է լինելու երկրորդը նախագահական ընտրություններում` Հրանտ Բագարտյանը, թե` Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բանն այն է, որ հենց այդ «երկրորդին» է անցելու Տեր-Պետրոսյանի «տիտուլովննի» ընդդիմադիր թագը:
Սա է պատճառը, որ ընդդիմադիր դաշտն ընդդիմանում է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ` հենց ինքն իրեն:
Ընդորում, եթե շատ հեռու գնանք, ապա այս սցենարը ևս մտնում է իշխանությունների ճարտարապետած վերահսկելի քաոսի պրոեկտի մեջ. հիշենք.
ա/.առաջին նման կարգի պրոեկտը վերաբերում էր ԲՀԿ-ի ամատական մասին. խիստ սահուն խաղից հանվեց Վարդան Օսկանյանը` փողերի լվացմամբ:
բ/.Այս կետով խաղի մեջ քաշվեց, ապա էլ ավելի սահուն հանվեց նորին գերազանցություն Գագիկ Ծառուկյանը.
գ/.Այս կետով խաղից հանվեց ՀԱԿ, այսպես ասած արմատական թևը, ի դեմս Լևոն Զուրաբյանի` Օսկանյանի հետ հայտնի գաղտնալսման պատմությամբ:
դ/.Դաշտը բացվեց ընդդիմադիր նոր ղեկավարելի քաոսի համար, որի մոդերատորները Բագրատյանն ու Րաֆֆին են:
Բայց սա էլ ամբողջը չէ:
Քաոսում ևս մեկ բաղադրիչ կա` 2018 թիվը:
Այսօրվա տիտղոսակիր ընդդիմադիրը ռեալ «կոնկուրենտ» է տասնութի նախագահական ընտրություններում, որովհետև Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ընտրվել չի կարող:
Ահա հենց այստեղ է թաքնված շան գլուխը, որը չի թողնում մնացած ընդդիմադիրներին` թագը դնել կամ Րաֆֆու, կամ` Բագրատյանի գլխին, որովհետև էս երկրում ամեն առավոտ երեք միլիոն նախագահ և ընդդիմադիր է զարթնում:
Բոլոր դեպքերում, մեր տեղեկություններով, այս օրերին ընդդիմադիր դաշտում բավականին ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և առաջիկա մեկ-երկու օրը բավականին հետաքրքիր արդյունքներ կունենանք:
Հարցը մնաց բաց: Թե ով է լինելու երկրորդը:
Այ այդ մասին` հաջորդ դասին:
Կասեմ»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհագստության` մայրաքաղաքաի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով:
Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, թող չանհանգստանան:
Հարկ եղած դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կմիջնորդի բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»:
Թերթի տեղեկություններով, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ մեկ գիշերօթիկ հաստատությունից դեկտեմբերի 28-ին փախուստի դիմած 9-ամյա Տիգրանը դեռ մի քանի ամիս կմնա ՀՕՖ-ում։
ՄԻՊ-ի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից տեղեկացանք, որ այժմ հետաքննություն է ընթանում և հետաքննության ընթացքում պարզ կդառնա՝ երեխային իրո՞ք ծեծում էին հաստատությունում, թե՝ ոչ։
«Առայժմ դրանք միայն Տիգրանի խոսքերն են»,- ասաց մամլո խոսնակը։ Սա առաջին դեպքը չէ, որ Տիգրանը փախչում է գիշերօթիկից։ Երեխայի խոսքերով՝ իրեն այնտեղ ծեծում են։ Տիգրանի մայրը գտնվում է բանտում, իսկ խնամակալը պապիկն է:
Ժամանակ
«Այսօր լրանում է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի 68-րդ տարեդարձը: «Հայկական ժամանակ» օրաթերթը ի սրտե շնորհավորում է աոաջին նախագահին, և սա անում է լավագույն մաղթանքներով:
Լևոն Տեր-Պետրոսյանը Երրորդ Հանրապետության հիմնադիր նախագահը լինելով, մեր նորագույն պատմության ամենախարիզմատիկ և խորհրդավոր գործիչներից է: Այսպիսի մարդկանց օբյեկտիվ գնահատականը սովորաբար ժամանակակիցները չէ, որ տալիս են, այլ պատմությունը: Կասկածից վեր է, որ պատմությունը Տեր-Պետրոսյանին դրական է գնահատելու, որովհետև ուղղակիորեն նրա անվան հետ է կապվում Հայաստանի անկախության ձեռքբերման անցնցում ընթացքը և 90-ականների համակարգային ճգնաժամի հաղթահարումը: Իսկ Ղարաբաղի պատերազմում հաղթել է այն բանակը, որի գերագույն գլխավոր հրամանատարը հենց Տեր-Պետրոսյանն է եղել: Շնորհավոր Ձեր տարեդարձը, պարոն նախագահ,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.