23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Սամվել Դանիելյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
Այսօր, «Առավոտ» օրաթերթի հենասյուներից մեկը՝ լրագրող Նաիրա Մամիկոնյանը հրաժեշտ տվեց կյանքին:
Նաիրա Մամիկոնյանի հետ ինձ ծանոթացրել է Արամ Աբրահամյանը, երբ Նաիրան նոր էր եկել «Առավոտ». դա 2000 թվականն էր:
Նաիրային ներկայացնելիս խմբագրի բնութագրումն ինձ հետաքրքրեց, ու դրանից հետո արդեն 13 տարի, գրեթե ամեն օր կարդում եմ նրա հոդվածներն ու պատեհ առիթով միշտ էլ ասում, որ Նառան այն հազվադեպ լրագրողներից էր, որոնք չհաջողված հոդվածներ չեն ունենում: Նրա պրոֆեսիոնալիզմը անուրանալի է:
Նաիրան նաև կեսուրախ ու ակտիվ մարդ էր: Հիշում եմ նրա ու ամուսնու զուգապարը «Առավոտ» թերթի 10 ամյակի տոնին: Նրա անհանգստությունը, երբ ողջ գիշեր չքնեցինք՝ մեր գործընկերներից մեկը ֆեյսբուքի իր էջում ակնարկել էր, թե ինքնասպան է լինելու, ու միայն Նառան համարձակվեց գիշերվա ժամը 3-ին զանգահարել ոստիկաններին, ոտքի հանել, ու մինչև լուսադեմ ելքեր էինք որոնում` նրա մասին տեղեկություն իմանալու համար:
Վերջին անգամ նրան տեսա մամուլի շենքի վերելակի մեջ: Նաիրային տեսնելիս՝ ինչ -որ լավ բան ասելու ցանկություն էր առաջանում ինձ մոտ, ու այդ օրը ևս…
Մարդը բոլոր իրավիճակներում կարիք ունի ջերմության, լավ խոսքի. արդեն հիվանդ էր, բայց շողաց, երբ ասացի, թե ո՞նց է անում, որ իր մոտ երբեք անատամ հոդվածներ չեն լինում:
Նառայի կորուստն իսկապես հարված էր հայ լրագրության պրոֆեսիոնալիզմին:
«Հայկական Վարկած»-ի խմբագրակազմը ցավակցում է Նաիրա Մամիկոնյանի հարազատներին և նրա մահը սգացողներին:
Ռուզան Ավոյան
Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօրվա նման հիշում եմ Հրանտ Դինքի մահվան լուրը ստանալուս պահը: Նախարարի իմ սենյակում էի: Լուրն ինձ ցնցեց ոչ միայն այն պատճառով, որ լավ էի ճանաչում և մոտ էի Հրանտի հետ, այլև, որ Հրանտը դեռ շատ ասելիք ու անելիք ուներ և՛ հայկական, և՛ թուրքական իրականության մեջ:
Իսկապես որ, վեց տարի անց, ոչ միայն տարելիցից տարելից, այլև ընդհանրապես մեր առօրյայում հաճախ ենք հիշում նրան: Հրանտի բացակայությունը զգացվում է հայ-թուրքական այսօրվա հարաբերություններում և հատկապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշրջանում»:
Դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախ ասեմ, որ կուզեի այս թեման չշահարկվեր… Համենայն դեպս իմ կողմից… Բայց հասկացա, որ ես այլևս չունեմ փրայվսի ասվածը…..դա վատ է… Լավ, որպեսզի լրագրողների հարցականները չմուտացվեն, ասեմ…..այո ես այցելել եմ Տիգրան Արաքելյանին և դա իմ առաջին այցելությունն էր քրեակատարողական հիմնարկ ընդհանրապես….. Ցանկությունն իմն էր….. Եվ ասեմ, որ դրանից հետո, ամբողջ օրվա ընթացքում ինձ կատարյալ ներդաշնակ եմ զգացել կյանքի հետ…….այդ շատ ցուրտ սպասասրահում միանգամից ընկերացա մի ոստիկանի հետ, ով ուներ շատ սուր և կիրթ հումոր, և հյուրասիրեց աշխարհի ամենատեղին և ամենահամեղ սուրճը….))))) հետո նույն տեղում ընկերս դարձավ 5-ամյա Նաիրին, ով եկել էր հորը տեսներ ու երազում եր զինվոր դառնալ…. ))) այնքան կիրթ ու խելացի երեխա էր, ի դեպ գենետիկ, որ զարմանում ես, որ իր հայրը կարող է հանցագործություն արած լինի…..ինչևէ
…. Ոստիկանների զարմացած և ջերմ վերաբերմունքից հետո հանդիպեցի Տիգրանին….. Նրան տեսնում էի արաջին անգամ…նրա անսահման զարմանքը, հիացմունքը և սերը իմ նկատմամբ ստիպեց նրան վերգտնելու հույսը, հավատն ու կարոտը արդեն կյանքի նկատմամբ ………. ………..խոսեցինք անկուշտի պես, թեպետ հանդիպումից առաջ պատկերացում չունեի, թե ինչի մասին կարելի է զրուցել……զրույցի ընթացքում նա ինձ հիացնում էր իր հավասարակշիռ, արդարամիտ, խելացի և բարեսիրտ տեսակով….. Երբ ինձ դժվար էր լինում խոսել ( չնայած ես դա պրոֆեսիոնալ ձևով թաքցնում էի ) փորձում էր հումոր անել, ասելով, որ շատ ծիծաղելի է, երբ շատ կոլոտ մարդը եկել է ավելի կոլոտ մարդու մոտ…))))))))) ինձ թվում է` այնտեղ բոլորի համար էր այդ իրավիճակը զվարճալի….))))) նույնիսկ իմ, որ ամբողջ կյանքս զզվել եմ տենց հումորներից…..խոսեցինք կարճ, բայց շատ…… Ու երբ նա հագեցավ, ես հեռացա…… Բայց ամբողջ օրը մտքումս էր Տիգրանի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կերպարը……………………………………………………պ.ս ….. Ներողություն, եթե հուզական եմ գրել….»:
Կա մեկ լավ լուր և մեկ վատ: Վաղվանից օրերը տաքանալու են, իսկ երկուշաբթի օրվանից սկսվելու է նախընտրական քարոզչությունը: Մխիթարական է, սակայն, որ քարոզչությունը տևելու է ընդամենը մեկ ամիս, իսկ գարնան գալը, ինչպես ասում են, անկասելի է և հաղթանակը` անխուսափելի: Այս օպտիմիստական ֆոնի վրա ոչ մի այլ բան չի մնում, քան թեթև տանել նախընտրական PR և հակա-PR քայլերը, մանավանդ, որ դրանք այս անզամ դրսևորվելու են առանց սովորական ագրեսիվության: Այսինքն` ընտրություններին չեն մասնակցելու ոչ նրանք, ովքեր սպառնում են նախագահին գցել Չաուշեսկուի կամ Քադաֆիի օրը, ոչ նրանք, ովքեր անարգանքի սյունին են գամելու իրավիճակը ապակայունացնողներին և նավակը ճոճողներին:
Այդ հանդարտ իրավիճակը թույլ է տալիս նախ` ավելի ուշադիր լսել այն առաջարկները, որոնցով հանդես են գալիս նախագահի թեկնածուները (առայժմ առավել ուշագրավ են, իմ կարծիքով, Հրանտ Բագրատյանի առաջարկները), երկրորդ` մղել մեր քաղաքական ուժերին, այսպես ասած, «դեմքով շուռ գալ» դեպի հասարակական խնդիրները: Իսկ դրանք, իմ կարծիքով, կապված են ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլև ազատության և արդարության հետ: Այդ հարցերը վերկուսակցական են և կապված չեն իշխանության համար պայքարի և բուն ընտրությունների հետ: Ընտրությունները պարզապես առիթ են` դրանք բարձրացնելու: Բերեմ մի պարզ օրինակ. Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է շահագրգռված լինեն, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն: Դա միայն ՀԱԿ-ի խնդիրը չէ, և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, գործիչները, անկախ նրանից` համամիտ են ՀԱԿ-ի հետ, թե ոչ, իրենց հանրահավաքներում, ելույթներում, հարցազրույցներում և այլն պետք է բարձրացնեն Տիգրան Առաքելյանի խնդիրը: Այդպիսով նրանք ավելի մոտ կկանգնեն քաղաքացիական պայքարին, հասարակությանը օգուտ կբերեն և կարժանանան հասարակության համակրանքին:
Երեկ տեղի ունեցավ հերթական ակցիան` ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի: Հիշեցնեմ, դա այն երիտասարդն է, որը գլխով անհանգիստ շարժում է արել, ինչի հետևանքով ոստիկանի քթից արյուն է եկել: Թեև այդ ոստիկանը կարեկցանքի է արժանի, պատիժը, որը կրում է Տիգրանը [6 տարի], խիստ անհամարժեք է նրա արարքին և կրում է ընդգծված քաղաքական բնույթ: Բարեբախտաբար, երեկվա ակցիային բավականին շատ մարդ կար: Բայց, կարծում եմ, պետք է լինի 10, 100 անգամ ավելի շատ: Ոչ միայն նրա համար, որ այդ երիտասարդն ազատություն ստանա, այլև` որ նման բան այլևս երբեք չկրկնվի: Այսինքն` որպեսզի հաջորդ իշխանությունը գայթակղություն չունենա հետապնդել մարդկանց իրենց քաղաքական ակտիվության համար և հետո հայտարարել, թե դա զուտ քրեական հետապնդում է: Ինչպես որ ասվում է հիմա, ասվել է նախորդ բոլոր իշխանությունների օրոք, ասվում է նաև մեզ նման բոլոր երկրներում
Առավոտ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է տարեվերջին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շտեմարաններին, որոնք դիմորդների և մասնագետների շրջանում որոշակի դժգոհությունների տեղիք են տվել:
Նախարար Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ շտեմարանների վերաբերյալ առկա բողոքները նույնպես լրացուցիչ ապացույց են, որ շտեմարանը քննական ճիշտ եղանակ է. «Եթե չլինեին թեստային որոշ առաջադրանքների հետ կապված հանրային քննարկումները, մասնագետների կողմից չբարձրաձայնվեին դիտողությունները, որևէ երաշխիք, որ վիճելի առաջադրանքները չէին սպրդի քննաթերթիկներ, չէր լինի:
Իսկ այս դեպքում մենք ունենք հնարավորություն` մինչև քննաշրջան «մաքրելու» քննական առաջադրանքները վիճահարույց, դպրոցական ծրագրերից դուրս, ինքնանպատակ բարդեցված և տվյալ առարկայի իմացության հետ որևէ կապ չունեցող առաջադրանքներից: Ես միացնում եմ իմ ձայնը դիմորդների բողոքներին և կիսում նրանց մտահոգությունները»,- համոզմունք է հայտնել ՀՀ ԿԳ նախարարը, ավելացնելով, որ շտեմարաններ կազմելը նախարարության անմիջական գործառույթներից դուրս է, դրանով զբաղվում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Նախարարի կողմից ԳԹԿ-ին առաջարկ է ներկայացվել վերանայել «Շտեմարան»-ում առկա վիճահարույց հարցերը:
«Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ, որպեսզի հնարավոր լինի զատել բարդ, բայց ծրագրի շրջանակում գտնվող թեստը ծրագրից դուրս գտնվող ու իրական գիտելիքի ստուգման հետ կապ չունեցող թեստերից: Կարծում եմ, որ այս ընթացքում պետք է մասնագիտական քննարկումները հնարավորինս թեժ լինեն, որը կնպաստի որակյալ քննական թեստեր ունենալուն»,- նշել է նախարարը, խոստանալով հետևողական լինել, որ քննական թերթիկներում որևէ անորակ, ցածրորակ, սխալ կազմված թեստ չլինի:
«Պայքար անորակ շտեմարանների դեմ» խմբի մասնակիցները հունվարի 21-ին՝ ժամը 15։00-ին, Այգեստան փողոցի 9/4 հասցեով ԳԹԿ-ի շենքի դիմաց կազմակերպում են բողոքի ակցիա ԳԹԿ-ի և նրա կատարած անորակ աշխատանքի դեմ:
«Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջի թիմը և աջակիցները պահանջում են՝
1․ Ամբողջովին վերանայել նոր լույս տեսած 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 3 շտեմարանները (1, 2, 5)։
2․ Ուղղել նոր լույս տեսած 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 3 շտեմարաններում (1, 2, 5) տեղ գտած սխալները և վրիպակները։
3․ 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների թեստերում ներառել բացառապես դիմորդին մատչելի առաջադրանքներ գործող բոլոր շտեմարաններից։
4․ Վերահսկողություն սահմանել հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանների հետագա հրատարակման և վերահրատարակման վրա։
5․ Հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանները կազմող խմբում ներառել ՀՀ առաջատար բուհերի լավագույն դասախոսներին, ինչպես նաև միջնակարգ ու ավագ դպրոցների բանիմաց ուսուցիչների, անկախ լեզվաբանների և ուղղակի առարկայի մասնագետների։
6. Հանել կարճ պատասխան պահանջող առաջադրանքները 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 3 շտեմարաններից (1, 2, 5) և չներառել այն քննական թեստերում։
7. 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների թեստերում ներառել բացառապես ընտրովի պատասխան պահանջող առաջադրանքներ և պնդումների փունջ։
«Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջի թիմ և աջակիցներ
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ժողովու՛րդ, ՖԲ-ը կարծես նման լինի մարդու՝ կենդանի մարմնի, դրան բնորոշ բոլոր հատկանիշներով…
Բամբասանք, անկողին, խոհանոց, հարդարանք, զբոսանք, տրամադրություն, աշխատանք, սեքս, քաղաքականություն, շոու-բիզնես, անձնական հարաբերությունների պարզաբանում, վեճ, կռիվ… Մի խոսքով, ինչ ուզես…
Նույնիսկ ՖԲ-ի «զգեստն» էլ է փոխվում տարվա եղանակին, տոներին բնորոշ… Օրինակ՝ կնայեք՝ հունվարի 28-ին այն ամբողջությամբ կհագնի ռազմահայրենասիրական, զինվորական «հագուստ», մարտի 8-ին՝ ծաղկազարդ, երփներանգ…
ՖԲ-ի յուրաքանչյուր անդամ կարծես իր դերն ունի այդ մեծ օրգանիզմի կենսագործունեության մեջ: Նրա շուրջը կան նաև ոջիլներ, տիզեր, այլ պարազիտներ՝ երևի դրանք էլ ֆեյքերն են…
Մի խոսքով, քեզ առողջություն և առողջ ապրելակերպ, սիրելի ՖԲ…»:
Եթե այսօր համապատասխան պետական օղակները ջանքեր չգործադրեն՝ գիտության ֆինանսավորման ավելացման համար և չստեղծեն նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ գիտնականների համար, մոտ ապագայում Հայաստանը կկորցնի իր ողջ գիտական ներուժը…
Սաթենիկ Ղազարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում՝ որպես կրտսեր գիտաշխատող, միաժամանակ հանդիսանում է Փարիզի աստղադիտարանի ասպիրանտ: Ուսումնասիրությունները վերաբերում են А և B տիպի աստղերին, նրանց քիմիական բաղադրության փոփոխությանը: Ֆրանսիական CoRoT արբանյակի միջոցով ստացված տվյալներով կատարում է այդպիսի աստղերի սեյսմոլոգիական ուսումնասիրություններ. «Ամիսներ առաջ մեզ հաջողվեց ցույց տալ, որ HgMn աստղերում, որոնք դասակարգվում են՝ որպես B9 տիպի աստղեր, գրանուլյացիա տեղի չի ունենում, ինչը ապացուցում է կոնվեկցիոն գոտու բացակայությունը վերջիններիս մեջ: Նրանցում տեղի ունի միայն դիֆուզիա: Սա շատ կարևոր խնդիր է աստղերի ներքին կառուցվածքը հասկանալու համար, և հաստատում է դրա վերաբերյալ Կանադացի հայտնի գիտնական Ժորժ Միշոյի կողմից դեռևս 1971 թվականին առաջարկված մոդելը»,– պատմեց Սաթենիկ Ղազարյանը՝ ընդառաջելով իր գործունեության մասին պատմելու խնդրանքիս.- «Ես հանդիսանում եմ Բյուրականի աստղադիտարանի և Փարիզի աստղադիտարանի համատեղ ասպիրանտ, ինչը նշանակում է, որ սերտորեն համագործակցում եմ ֆրանսիացի գիտնականների հետ: Ուրախ եմ, որ ունեմ այդպիսի բացառիկ հնարավորություն, որովհետև այդպիսի միջազգային գիտական համագործակցության արդյունավետությունն ու օգտակարությունն անգնահատելի է: Ինձ ընձեռնված է եզակի հնարավորություն` քննարկել հուզող գիտական խնդիրներն անմիջապես CoRoT արբանյակը նախագծողների, գիտական ծրագրերը համակարգողների, աշխարհահռչակ գիտնականների հետ, օգտվել այն բացառիկ հնարավորություններից, որոնցից, ցավոք, մեր երկիրը, գիտության ֆինանսավորման սուղ պայմաններից ելնելով, օգտվել չի կարող: Գիտնականներին հուզող արդի խնդիրներով զբաղվելու համար միջազգային համագործակցությունների մասնակցությունն ուղղակի անհրաժեշտ պայման է: Հուսով եմ, որ թեկնածուական ատենախոսությանս ղեկավար Ժորժ Ալեսիանի հետ մեր համագործակցությունը կշարունակվի երկար տարիներ, և բազմաթիվ ուսանողներ կունենան Փարիզում/ Մյուդոնում ուսանելու այնպիսի հնարավորություն, ինչպիսին որ ինձ ընձեռնվեց»:
-Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։
-Արժանացել եմ ֆրանսիական կառավարական կրթաթոշակի, ինչպես նաև ղեկավարներիս հետ միասին հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում ստացել Գիտության պետական կոմիտեի կողմից տրվող դրամաշնորհ, ինչի շնորհիվ էլ այս երեք տարիների ընթացքում կարողացել եմ ուսումնասիրություններս իրականացնել Փարիզում/ Մյուդոնում՝ Լյութ լաբորատորիայում:
-Որտեղ և ինչ արձագանքներ են ստացել Ձեր աշխատանքներն ընդհանրապես :
-2011 թվականին Մարսելում CoRoT-ի երկրորդ գիտաժողովի ժամանակ ներկայացրել եմ CoRoT-ի տվյալների մշակման համար մեր կողմից ստեղծված մեթոդը, որն առաջացրեց շատ մեծ հետաքրքրություն հենց ֆրանսիական արբանյակի վրա աշխատող ամբողջ թիմի կողմից, իսկ 2012-ի ապրիլի վերջին Կիևում կայացած Երիտասարդ գիտնականների կոնֆերանսի ժամանակ հանդես եմ եկել ելույթով՝ HgMn աստղերում գրանուլյացիայի խնդրի վերաբերյալ, որն առաջացրեց շատ բուռն քննարկում կոնֆերանսի մասնակիցների և հրավիրյալ պրոֆեսորների հետ մեկտեղ, և արժանացավ վերջիններիս բարձր գնահատանքին:
-Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և ո՞րքան մասն է դրանցում Ձեր անձնականը։
-Ես աշխատում եմ երկու գիտական ղեկավարներիս՝ Ժորժ Ալեսիանի (Փարիզի աստղադիտարան) և Հայկ Հարությունյանի (Բյուրականի աստղադիտարան) հետ միասին, և մեր բոլոր աշխատանքներում համահեղինակներ ենք: Աշխատանքը մեծամասամբ կատարում եմ ես, իսկ ղեկավարներս ինձ օգնում են իրենց խորհուրդներով և ուղղություն ցույց տալիս:
Այժմ համագործակցում ենք նաև բելգիացի գիտնականների մի խմբի հետ, և հուսով եմ, որ մեր համատեղ աշխատանքը մինչև տարեվերջ հնարավորություն կունենանք տպագրելու ԱԳ-ի բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերից որևիցե մեկում:
-Շահագործո՞ւմ են, արդյոք, երիտասարդ գիտնականների աշխատանքը լաբորատորիաների վարիչները և տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք՝ գրվելով համահեղինակ Ձեր աշխատանքներում, իրենց վերագրելով Ձեր կատարած աշխատանքը, կամ օգտվելով Ձեր աշխատանքի այլ պտուղներից։
-Ես այն երջանիկներից եմ, որ նման խնդրի չեմ բախվել: Բարեբախտաբար, աշխատում եմ այնպիսի գիտնականների հետ, ովքեր միայն ինձ օգնում են, ոչ թե շահագործում: Գուցեև, այդ երևույթը տեղի ունի նաև գիտության մեջ, բայց ես ականատես չեմ եղել, հետևաբար, որևէ կարծիք հայտնել չեմ կարող…
-Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցանակի անվանակարգը՝ միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը։
-Ըստ իս, «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցանակի անվանակարգն ավելի լավ է արտացոլում հղումների թիվը, որովհետև դա նշանակում է, որ աշխատանքդ օգտակար է եղել շատերին, իսկ ցանկացած գիտնականի համար, կարծում եմ, որ ամենակարևորն իր աշխատանքի շարունակականությունն է և կիրառելիությունը առօրյա կյանքում:
-Կարո՞ղ եք հակիրճ վերլուծություն կատարել, թե որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները, և ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։
-Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները գալիս են դեռևս Սովետական միության փլուզումից, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, հետո նաև պատերազմը… Բնականաբար, այդ ժամանակ ժողովրդի առջև ծառացած ազգապահպան ու գոյատևման խնդիրներն անհապաղ լուծում էին պահանջում, և բոլորովին էլ ժամանակը չէր՝ մտածելու գիտության զարգացման մասին, ու դրանք աստիճանաբար մղվեցին հետին պլան… Ցավոք, արդյունքում գիտությունը սկսեց թերարժևորվել թե՛ հասարակության, թե՛ պետական մարմիների կողմից, և այսօր, որքան էլ փորձենք լավատես գտնվել, բախվում ենք դառն իրականության հետ: Շատ պատճառներ կան, որոնք այս կամ այն չափով ունեն իրենց ազդեցությունը, բայց եթե այսօր համապատասխան պետական օղակները ջանքեր չգործադրեն գիտության ֆինանսավորման ավելացման համար, և չստեղծեն նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների համար, մոտ ապագայում Հայաստանը կկորցնի իր ողջ գիտական ներուժը…
-Իսկ ինչպե՞ս փոխել վերաբերմունքը գիտության հանդեպ:
—Ի՞նչ խոսք, կան տարատեսակ մրցանակներ ու խրախուսական
մրցանակաբաշխություններ, որ կարևոր են, որովհետև միտված են՝ փոխելու հասարակության վերաբերմունքը գիտության հանդեպ: Դրանք նաև ստիպում են մրցանակակրին՝ գիտակցելու իր արած աշխատանքի կարևորությունն ու օգտակարությունը: Այն զգացումը, որ գնահատված է աշխատանքդ, նոր թափ է տալիս՝ սիրածդ գործին նվիրվելու ու ամբողջ ուժերը կենտրոնացնելու համար: Բայց այս ամենը միայն ջրի մի կաթիլ է անհատակ օվկիանոսում, ուր իրավիճակը շտկելու համար հիմնարար փոփոխություններ են պետք…
Այսօր կարևորագույն խնդիրներից մեկը սերնդափոխության հարցն է: Ժամանակն է, որ ավագ սերունդն իր տեղը զիջի երիտասարդներին, ովքեր կարող են իրենց հետ նոր շունչ բերել թե՛ կրթական համակարգում, թե՛ աշխատանքի մեջ: Պետական օղակները պիտի խրախուսեն նոր թեմաների հաստատումը, գիտության նոր ճյուղերի զարգացումը Հայաստանում, ֆինանսապես ապահովեն երիտասարդներին, որպեսզի վերջիններիս միակ հոգսը գիտությամբ զբաղվելը լինի: Հակառակ պարագայում, իրավիճակը կարծում եմ չի շտկվի…
Ես կողմ եմ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը տարբեր հարթակներում, կողմ եմ նման նախաձեռնություններին, որովհետև դրանց շնորհիվ էր, որ վերջին ժամանակներում ինչ-որ չափով փոխվեց հասարակության ուշադրությունը գիտության նկատմամբ: Ինչ խոսք, եթե ակտիվորեն ներգրավվում ես նման միջոցառումներում, ապա ստիպված ես շատ ժամանակ ծախսել և ավելի քիչ աշխատել: Բայց եթե չմտածես քո գործով վաստակելու մասին, ապա ինչպե՞ս ապրել: Կա՛մ պիտի զուգահեռ այլ աշխատանք կատարես, ինչի պատճառով կտուժի գիտական գործդ, կա՛մ վաստակես քո գիտական աշխատանքով, ինչի համար էլ մեր իրականության մեջ ստիպված ես պայքարել…
-Կա՞ն արդյոք դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։ Ինչպե՞ս կբունաթագրեք դրանք։
-Կարծում եմ, որ Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան էջի ստեղծումը, նախաձեռնող անդամների բազմաթիվ հանդիպումները պետական պաշտոնյաների հետ, քննարկումները՝ իրականացված տարբեր ֆորմատներով, միտված էին այդ սայլը տեղից շարժելուն, ինչի ապացույցը պիտի լիներ պետական բյուջեում գիտության ֆինանսավորման զգալի ավելացումը, ինչը, ցավոք, տեղի չունեցավ:
—Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
—Ուղիղ մեկ տարի աշխատել եմ Փարիզի աստղադիտարանում՝ Մյուդոնում՝ Լյութ լաբորատորիայում: Հիմնական տարբերությունը, որ նկատել եմ, պայմանավորված է մեզ մոտ գիտական առողջ մթնոլորտի բացակայությամբ: Այնտեղ կա շատ վառ արտահայտված մրցակցություն բոլոր գիտական խմբերի միջև, բայց միևնույն ժամանակ այնպիսի վարակիչ առողջ մթնոլորտ է տիրում, որ ակամայից մեծ ջերմեռանդությամբ բոլորն սկսում են աշխատել: Այստեղ իրավիճակն այլ է… Նույնիսկ թշնամաբար են վերաբերվում դիմացինի հաջողություններին, ինչը շատ ցավոտ է…
Բացի այդ, այնտեղ բոլորը հնարավորություն ունեն տպագրել իրենց աշխատանքներն ամենահեղինակավոր ամսագրերում, որոնք, սակայն, վճարովի են և հասու են մեզ միայն այն պարագայում, երբ համագործակցում ես արտասահմանցի որևէ գիտնականի հետ: Մեր գրադարանները համալրված չեն վերջին տարիներին տպագրված գրականությամբ, ինչը շատ կարևոր է ցանկացած ուսանողի համար: Եվ այս ամենը նորից գալիս է գիտության թերֆինանսավորումից…
Ցավոք, նաև շատ ցածր մակարդակի վրա է ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև: Դժբախտաբար, Հայաստանում գործող գիտական խմբերը մեծամասամբ մեկուսի են գործում, և փոքրաթիվ են այն գիտնականները, ովքեր մեծ ծրագրեր են իրականացնում և ավելի լուրջ ուժերով հանդես գալիս միջազգային դրամաշնորհների դիմելիս: Գուցե պատճառը նորից գիտական խանդն է կամ եսակենտրոնությունը, կամ էլ ուղղակի չկա վստահություն միմյանց նկատմամբ… Չգիտեմ… Բնականաբար, համատեղ ուժերով հանդես գալու դեպքում իրավիճակը կարող է փոխվել, բայց թե ինչպես հասնել դրան, դժվարանում եմ պատասխանել:
-Հնարավո՞ր է, որ երբևէ կհաստատվեք արտասահմանում։
—Ես այն մարդկանցից եմ, որ երբեք չեն հեռանում հայրենիքից՝ առանց ինքնաթիռի հետադարձ տոմսը ձեռքին ունենալու: Համաձայնվեցի և ընտրվեցի՝ որպես հայ-ֆրանսիական համատեղ ասպիրանտ նաև այն բանի համար, որ պատրաստ եմ ապրել ու աշխատել հայրենիքում, լինել Հայաստան ու Ֆրանսիա պետությունները կապող օղակներից մեկը, և ոչ թե հեռանալ արտերկիր ու այնտեղ փնտրել մասնագիտական հետագա զարգացումս: Ինձ համար շատ թանկ է իմ երկիրը, որովհետև ես այստեղ եմ ծնվել ու մեծացել, այստեղ են իմ բոլոր ընկերներն ու հարազատները, և, ինչ խոսք, ընտանիքս, որ ամենակարևորն է իմ կյանքում…
Զրույցը վարեց Մանե Հակոբյանը
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ցավալի է, բայց քրեական հեղինակության, «օրենքով գողի» սպանությունը, մահը ավելի շատ լուսաբանվեց, քննարկվեց, մեկնաբանվեց քան Վլադիմիր Աբաջյանի, մեր շատ այլ հայտնի արվեստագետների, գիտնականների, գրողների, պետական-քաղաքական հայտնի գործիչների մահվան դեպքում:
Ցավալի է, բայց դառը իրականություն…»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.