23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վատ չի լինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իր քարոզարշավի ընթացքում վարսավիրանոցներից բացի այցելի նաև ճանապարհին հանդիպող իրավաբանական խորհրդատվության գրասենյակներ:
ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 21-ին դիմել էր ՀՀ ԿԳՆ հետևյալ խնրանքներով`
1. ակնկալում է մեր աջակցությունը և մասնակցությունը ՀՀ բուհերում և ՀՀ ԳԱԱ հիմնարկներում ուսանողների և դասախոսների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում:
2. խնդրում է ՀՀ ԿԳՆ-ի և իր շտաբի հետ համագործակցություն այդ հանդիպումների ժամանակացույցը կազմելու համար:
Այս ամենը կարևորվել է թեկնածուի կողմից որպես օրինական և հավասար, խախտումներից և կեղծիքներից զերծ ընտրությոններ կազմակերպելու իշխանությունների հանձնառության կատարում:
Դեկտեմբերի 23-ին ես ուղարկել եմ այդ գրության պատասխանը, որից մի հատված եմ մեջբերում.
«Դուք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի N 38-Ն որոշմամբ սահմանված կարգով կարող եք դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկերում ներառված դահլիճները և շինությունները տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին:
Շնորհակալություն հայտնելով Ձեր գրությամբ Ձեր քարոզարշավի կազմակերպման հարցում ՀՀ ԿԳՆ-ից ակնկալվող համագործակցության, օժանդակութան և մասնակցության համար, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը քարոզարշավին մասնակցելու հնարավորություն ընձեռված չէ:
Սա է ՀՀ կրթության և գիտության նախարարության, որպես կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի դիրքորոշումը, որը բխում է բացառապես ՀՀ Սահմանադրությունից և ՀՀ օրենքներից, և նույնական է ՀՀ 2013 թվականի նախագահական ընտրություններին գրանցված բոլոր թեկնածուների հանդեպ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության այս պատասխանը Ձեր գրությանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները պետք է անցնեն օրինական, հավասար , խախտումներից և կեղծիքներից զերծ:
Հաջողություն ենք մաղթում Ձեզ:»
Հ.Գ. Վատ չի լինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իր քարոզարշավի ընթացքում վարսավիրանոցներից բացի այցելի նաև ճանապարհին հանդիպող իրավաբանական խորհրդատվության գրասենյակներ»:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2013 թ. հունվարի 23-ին ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները: Այսպես, ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 15308 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 12657-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2651-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:
Արդյունքում՝ 22.01.2013 թ. դրությամբ 1377 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:
Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1019 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:
Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաև այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ:
Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 11924 հասցեներ, որոնցից 817-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:
Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու օրենսդրությամբ վերապահված իրավունքները:
Ռեգիստրում տվյալների ճշգրտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները շարունակելու են հրապարակվել ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում:
ՀՀ ոստիկանություն
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հիասթափված եմ, շա՛տ…Ինչի նման է, ինձ թվում է ՀՀ նախագահի թեկնածուների ցանկը անկատար է:«Էպոսագետ-խորովածագետ» կա, նստացույցավոր կա, թեկնածուի «մշտական տոմս» ունեցող ունենք, մեկի փոխարեն երկու նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ…Սակայն այս ծաղկաբույլը անկատար է, պակասում է պառկելու և թքախառը գոռալու Մեծն մասնագետը՝ Վարդգես Գասպարին:
Պատկերացնում ե՞ք, ինչ ամբողջական պատկեր կունենայինք… Ռուսերեն ասած «ատպադ»…
Ընտրվելու դեպքում Նախագահ Վարդգես Գասպարին (հնչում է չէ՞), համաժողովներին, բանակցություններին չհամաձայնվելու կամ դժգոհելու դեպքում անմիջապես կպառկեր, բոլորին ՝ նույնիսկ Պուտինին, շոկի մեջ կգցեր…
Կամ կգոռար՝ Ալիև սրիկա՛, Ալիև տակա՛նք ու …Ալիևը վախից, ամոթից ու զարմանքից անմիջապես Արցախը կտար մեզ…»:
Հունվարի 18-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացավ ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հակոբյանը: Վերջինս, ինչպես թերթի թղթակցին հայտնել է հայրը, զորամասում ջրծաղիկով է վարակված եղել: Ըստ Գագիկ Հակոբյանի, իր դեռևս ամբողջովին չառողջացած որդուն, զորամասում հանձնարարություն են տվել, ըստ որի, նա սննդի պահեստի սառնարանի ներսում պետք է սնունդ բեռնաթափեր: Աշխատանքի ժամանակ զինվորի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Հայկական ժամանակ
«Սնիպ-սնապ-սնուռե, պուռե-բազիլյոռե»: Մանկությանս ամենավառ հիշողություններից է Ստանիսլավսկու անվան թատրոնի «Ձյունե թագուհի» ներկայացումը, սրտեղ Խորհրդականի [բացասական կերպարի] դերում հանդես էր գալիս նշանավոր դերասան Իվան Գրիկուրովը: Վերը բերված բառերը կախարդական են, որոնցով պիեսում բարի կախարդը լուծում է բոլոր հարցերը: Իրական կյանքում, ցավոք սրտի, այսպես չի լինում: Չկա ինչ-որ կոդ, որով հնարավոր է միանգամից բարեփոխել աշխարհը, երկիրը: Ավելին` չկան բանաձևեր, որոնցով մարդը հեշտությամբ կարողանա կատարելագործվել անհատապես: Պատահական չէ, որ բոլոր կրոնները նախատեսում են ոչ թե մեկանգամյա աղոթք, այս աղոթքների և գործողությունների, վարքի համակարգ, որով հնարավոր է փրկել հոգին: Նույնը, իհարկե, հասարակական կյանքում է: Կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե նրանք ասեն` «Սերժիկ», «Սաշիկ», «Միշիկ», ինչպես նաև «Լֆիկ», «Նեմեց» և ընդհանրապես ցուցադրեն իրենց ընտանեկան դաստիարակության ողջ «ներկապնակը», ապա վերջ` այդ սարսափազդու բառերից քրեաօլիգարխիկ համակարգը իսկույն կփլուզվի, բոլոր մարդիկ կսկսեն փող վաստակել իրենց հալալ քրտինքով, իսկ հանցագործները կհայտնվեն ճաղերի հետևում: Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, Հայաստանը և աշխարհը վաղուց արդեն դրախտավայր կդառնային: Բայց աշխարհում չկա մի անկյուն, որտեղ բառերն ունենան ակնկալվելիք մոգական ուժը, և որտեղ ապրելու պայմանները մոտ լինեն դրախտայինի: Հետևաբար, պարզապես բառեր (բացականչություններ) արտասանելու մեջ առանձին իմաստ և նույնիսկ խիզախություն չկա: Բառերը պետք է միավորվեն ավարտուն, կապակցված մտքերի մեջ, որոնք կոչվում են նախադասություններ: Բայց դա էլ է քիչ. այդ նախադասություններն իրենց հերթին պետք է կազմեն մի համակարգ, որը կներկայացնի դրանց հեղինակների տեսլականը, թե ինչ են իրենք ուզում անել` կյանքը բարեփոխելու համար: Այդ համակարգը սովորաբար անվանում են ծրագիր կամ հայեցակարգ: Նախընտրական քարոզարշավը, գոնե տեսականորեն, պետք է ուղղված լինի հենց դրան: Որքանո՞վ է այս քարոզարշավը համապատասխանում այդ պահանջներին: Ճիշտ այնքանով, որքանով մեզանում զարգացած է քաղաքական մշակույթը և միտքը: Այդ շրջանակներում նախագահի թեկնածու առաջադրվածներից ոմանք փորձում են իրենց հնարավորությունների չափով ներկայացնել իրենց ծրագրերը, ճիշտ թե սխալ` թող ընտրողը որոշի: Մի շարք թեկնածուներ էլ, թեև առաջադրվել են և վճարել են 8 միլիոն դրամ, բայց իրենց ողջ էներգիան վատնում են նրա վրա, որպեսզի բացատրեն, թե ինչու նրանք ոչ մի ծրագիր չեն ներկայացնում: Բայց նրանց վարքը նույնպես արժանի է հարգանքի` համեմատած նրանց հետ, ովքեր չեն առաջադրվել, բայց փորձում են առաջադրվածների վրա «կեղտ բռնել»:…Եվ քանի որ այս նախընտրական պայքարում նաև օրիգինալ խոստումներ են հնչում, ես էլ իմը տամ: Խոստանում եմ օգոստոսի 15-ին մեկ օր հացադուլ անել և հաջորդ օրը խմբագրական չգրել:
Առավոտ
Անկախությունից ի վեր հայկական բանակը կարծես վերածվել է հանցագործությունների հոսքագծի, որտեղ «մշակման» ենթակա «հումքը» զինակոչիկների և զինծառայողների բնական` կյանքի իրավունքն է, առողջությունը, արժանապատվությունն ու, ինչու չէ` լռությունը կամ ճշմարտությունը թաքցնելը: Եվ այնպիսի տպավորություն է, որ այս «հոսքագծի» աշխատանքը հնարավոր չէ կանգնեցնել ոչ օրենքի փոփոխություններով, ոչ էլ դժբախտ դեպքերի մասին բարձրաձայնումներով, քանի որ իրավիճակն ունի հովանավորներ, որոնց այն ձեռնտու է:
Այդ հոսքագծի աշխատանքը կարող ենք պայմանականորեն բաժանել 3 կամ 4 փուլի (կախված նրանից, թե խախտումը որտեղից է սկսվում` զորակոչային բժշկական հանձնաժողովի՞ց, թե՞ միանգամից զորամասից), որոնցից յուրաքանչյուրն իր «պատասխանատուն» ունի. առաջին փուլ` զորակոչային հանձնաժողով, երկրորդ` զորամաս, երրորդ` քննչական մարմին, չորրորդ` դատական մարմին և (կամ) ՊՆ ղեկավարություն, գուցե` երկրի նախագահ:
Եթե հիվանդ զինակոչիկ է, նրա իրավունքի խախտումը սովորաբար սկսվում է զորակոչային բժշկական և ոչ բժշկական հանձնաժողովներից, որտեղ նրա առողջական խնդիրները անտեսվում կամ մեղմացվում են, որպեսզի զորամասում շարային ծառայության համար նրանով թիվ ապահովեն:
Հենց այս տրամաբանության մեջ էլ զորամասում սկսվում է հիվանդ զինվորի իրավունքի խախտման երկրորդ փուլը. իհարկե, այս փուլում նրանց են միանում նաև ծառայության համար պիտանի` առողջ զինվորները, ովքեր սակայն բուժօգնության բացակայության, ոչ պատշաճ բուժօգնության հետևանքով կամ հանցավոր որոշակի հանգամանքների առկայության պայմաններում առողջությունն են կորցնում կամ մահանում: Այսինքն, զորամասի պատասխանատուների կամ նրանց թողտվությամբ` զորամասում եղանակ ստեղծող որոշ «նայողներ» քրեական միջավայր են ստեղծում` զինվորներին ներքաշելով «տղայական ռազբորկաների» մեջ կամ ինչ-ինչ շահադիտական նպատակներով ճնշելով առավել թույլերին…ու հանցագործությունը պատրաստ է: Հետո գործի են անցնում իրավապահները` ռազմական ոստիկանությունը, ՊՆ կայազորային քննիչներն ու զինդատախազությունը. նրանք միանգամից սկսում են ճշտել դեպքի կամ միջադեպի իրական պատկերն ու ականատեսների, վկաների շրջանակը: Հետո, սովորության համաձայն, նրանցից մի կողմ թողնելով զորամասի պատասխանատուներին և «նայողներին»` շարքայիններին են տանում ռազմական ոստիկանություն, նրանցից «ընտրում» մեղադրյալի հարմար «թեկնածու», ով սոցիալական կամ այլ հանգամանքների պատճառով իրենցից պաշտպանվելու հնարավորություն չի ունենա, և սկսում նրանից և նրա դեմ համապատասխան ցուցմունքներ կորզել` ճնշումների ներքո: Իհարկե, եթե իրական հանցագործը մեծ տրամաչափի զինվորական պաշտոնյա է, կարող են նրա փոխարեն և «հանուն նրա» որպես մեղադրյալ «ընտրել» նաև ցածր սպայակազմից որևէ մեկին, ով չի կիսում վերադաս զինվորականների բիրտ մեթոդները: Մնացածն արդեն հասկանալի է. անմեղ զինվորները կամ պայմանագրային զինծառայողները դատապարտվում են երկար տարիների ազատազրկման, իսկ որոշ զորամասերի հրամանատարները և նրանց «լիազորած» «հեղինակությունները» շարունակում են քրեականացնել բանակը և ներսից բարոյալքել ու խեղել թե՝ առողջ զինվորին, և թե՝ զինված ուժերը:
Երբ առողջ զինվորին բանակում հոգեպես խեղում են
2011-ի օգոստոսին Ասկերանի զորամասից, խելագարության հասած վիճակում հոգեբուժարան էին տեղափոխել ժամկետային զինծառայող, 20-ամյա Հովհաննես Վարդանյանին: «Չենք լռել» երիտասարդական նախաձեռնությունը պարզել էր, որ օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հ.Վարդանյանի հայրը` Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ էր ստացել որդու բանակային ընկերներից, ովքեր հայտնել էին, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում: Հոր պատմելով` մինչ այդ, զորամասից իրեն տեղեկացրել էին, որ որդին սպայի հետ վիճել է: Դրանից հետո` 17 oր որդին կապի մեջ չէր եղել, նրանից տեղեկություն չէին ունեցել: Հետո իմացել էին, որ հոգեբուժարանում է, որտեղից էլ վաղաժամ զորացրել էին ծառայությունից: Խելագարության հասած զինվորը սոցիալական ցանցում հայտնված տեսանյությում պատմում էր, որ «աֆիցեռները», որոնց մականունները կամ անունները նշում էր, ուզեցել են իրեն ծեծել և բռնաբարել…, և որ այդ իրավիճակը կարող է փոխել միայն երկրի նախագահը:
Հարկ է նշել, որ միայն համընդհանուր աղմուկից հետո էր քրգործ հարուցվել. ԶԼՄ-ներում Հովհաննեսի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել էր քրգործ` ՀՀ քր. օրի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանազանցությունը):
Հայտնի չէ` քրգործը մտել է դատարան, թե կարճվել` ինչ-որ հիմքեր նշելով, բայց եթե նույնիսկ դատարան էլ մտնի, ապա քիչ է հավանականությունը, որ իրական մեղավորները կպատժվեն, քանի որ իրականությունը կարող էր բացահայտվել առավելապես տուժող Հովհաննես Վարդանյանի ցուցմունքների հիման վրա, սակայն հաշվի առնելով նրա հոգեվիճակը, պետության հսկողության տակ գտնվող փորձագետները շատ հանգիստ կարող են եզրակացություն տալ` նրա ցուցմունքների անարժանահատ լինելու մասին: Դատարանն էլ, սովորականի պես` դեմ չգնալով զինդատախազությանը, շատ հանգիստ կարող է որոշել, որ Հովհաննեսի ցուցմունքներն ապացուցողական ուժ չունեն: Իսկ եթե կարևոր, առանցքային այլ վկա-զինծառայողներ էլ լինեն, ապա գործի անարդար ելքով շահագրգիռ անձինք կամ մարմինները նրանց կպահեն հսկողության կամ ճնշման տակ` իրենց հանցավոր հետագա գործունեությունն անարգել շարունակելու համար, ինչը սովորաբար լինում է: Ուստի, պատահական չէ, որ Ասկերանի այդ զորամասը հանցագործությունների առումով աչքի ընկնողներից է, որտեղ զինվորների իրավունքների խախտման «մշակված» և անարգել գործող մեխանիզմներ կան:
Փոխված օրենքը չի փրկի «անուղղելի ինքնախեղվողին»
Քիչ չեն նաև դեպքերը, երբ առողջ զինվորը զորամաս մտնելուց կամ որոշ ժամանակ ծառայելուց հետո, սկսում է առողջությանն ու կյանքին սպառնացող ինքնավնասումներ անել. Վայոց ձորի զորամասերից մեկի զինծառայող Նարեկ Ն. Խաչատրյանին կարելի է«անուղղելի ինքնախեղվող» համարել. ժամկետային զինծառայող, շարքային Ն. Խաչատրյանը մեղադրվում է զինծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով հոգեկան հիվանդության մի քանի սիմուլյացիաներ անելու մեջ:
Սկզբում` 2011թ. դեկտեմբերի 23-ին, նշված զորամասում ծառայության նշանակվելուց հետո հայտարարել է, թե իբր գիշերներն աչքերին տեսիլքներ են երևում, որի պատճառով ուղարկվել է գնդի բուժկետ` բժիշկների դինամիկ հսկողություն տակ պահելու նպատակով: Այնտեղ գտնվելու ժամանակ, երկու օր անց` դեկտեմբերի 25-ին, ժամը 04-ի սահմաններում բուժկետում ածելիով իր ձախ նախաբազկի շրջանին պատճառել է կտրված վերքերի ձևով առողջությունը կարճատև քայքայող թեթև վնաս: Այնտեղից տեղափոխվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հոգեբուժական բաժանմունք, որտեղ համապատասխան բուժումներ է ստացել, ապա ռազմաբժշկական փորձաքննություն անցել, որի արդյունքում նրա մոտ հոգեկան հիվանդություն չի հայտնաբերվել: 2012-ի փետրվարի 10-ին, նույն` Վայոց Ձորի զորամաս տեղափոխվելու ճանապարհին, երբ ավտոմեքենան կայանվել է ՀՀ ՊՆ ԿԿ զինհոսպիտալի տարածքում, Նարեկը, չցանկանալով վերադառնալ զորամաս և շարունակել ծառայությունը, ինքնակամ թողել է հոսպիտալի տարածքը, հաջորդ օրը ժամը 03:50-ին մեծ քանակությամբ դեղահաբեր օգտագործած վիճակում ինքնակամ ներկայացել է ՊՆ ՌՈ, այնտեղից անմիջապես ուղարկվել ՊՆ ԿԿ զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, ապա «Արմենիա» ՀԲԿ-ի սուր թունավորումների բաժանմունք, իսկ 14.02.2012թ. կրկին տեղափոխվելով ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք` 06.03.2012թ. ներկայացվել է ԿՌԲՀ-ի նիստին և նրա մոտ ախտորոշվել է «շինծու-շանտաժային վարք»:
Բացի այդ, 13.03.2012թ. արդեն գտնվելով ՀՀ ՊՆ ՌՈ կարգապահական մեկուսարանում հայտարարել է, թե իբր ապակի է կուլ տվել: Արարատի և Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանը Ն. Խաչատրյանին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման` անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինծառայությունից խուսափելու համար (քր. օրի 363 հոդված): Դատավճիռը դեռ բողոքարկվում է երկրորդ ատյանում` արարքին ճիշտ քրեաիրավական որակում և համաչափ պատիժ տալու հիմքով:
Բայց այս գործում ուշագրավն այն է, թե ինչու է զինվորն ամեն գնով խուսափել այդ զորամաս վերադառնալուց: Նախկին և ներկա զինծառայողների շրջանում արված մեր հարցումների ժամանակ զրուցակիցներս նշում էին, որ զինվորները սովորաբար չեն ցանկանում ծառայել այն զորամասերում, որտեղ հրամանատարները խիստ են կարգուկանոնի նկատմամբ:
«Ինձ որ, ասենք, հրամանատարը խիստ տոնով ասում էր` արագ էս ինչ բանն արա, ես չէի անում, բայց որ խաթրով ասում էր օրինակ` «տղերք ջան, եկեք էսքան տեղը մաքրենք», ասում էի` քո ցավն էլ տանեմ…, մաքրենք, ու զորամասը պլպլացնում էինք»,- մեզ հետ զրույցում նշեց արդեն նախկին զինծառայողներից մեկը: Բայց երբ նրանից իմացա իրենց զորամասի համարը, չհիշեցի հանցագործության գոնե մեկ դեպք, որը կապված լիներ այդ զորամասի հետ:
Այսինքն, անկախ նրանից, թե ինչ ձևով են զինվորները կատարել և կատարում իրենց պարտականությունները` խիստ մեթոդով, թե «խաթրով», կարելի է ենթադրել, որ այդտեղ զինվորի կյանքի և առողջության իրավունքները չեն խախտվել` ինչպես ինքնախեղվող զինվորի ծառայած զորամասում, որտեղ հանցագործության բազմաթիվ, այդ թվում` ծանր դեպքեր են արձանագրվել: Համենայնդեպս, եթե նույնիսկ զորամասի պատասխանատուների խստություն կա այնտեղ, ուրեմն դա ոչ թե կարգապահական խստություն է, այլ` շահադիտական կամ սեփական գերակայությունն ընդգծելու:
Շարունակելով թեման` այս կոնկրետ իրավիճակին անդրադառնանք նաև օրենսդրական վերջին փոփոխությունների տեսանկյունից: Ասենք թե` Նարեկ Խաչատրյանը դատվեց, իսկ հետո՞, ինչ է լինելու նրա հետ. պատժաժամկետը կրելուց հետո կրկին ուղարկելու են նույն կամ այլ զորամաս` ծառայությունը շարունակելու և նույն պատմության շրջապտույտի մեջ հայտնվելո՞ւ:
Հիշեցնենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում 2012-ի մարտին կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում այսպիսի վերաշարադրում եղավ.օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը այսպիսի բովանդակություն ստացավ. «Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից և հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն), կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս…)»:
Այսինքն, փոփոխված օրենքով զինվորին կարծես դրդում են` ավելի ծանր հանցագործության գնալ և ավելի երկարաժամկետ պատիժ ստանալ, որպեսզի այլևս բանակ չվերադառնա, կամ` համակերպվի իրենց բռնությունների, նվաստացումների (որոնք կարող են նաև սեռական բնույթի լինել) հետ և մի կերպ «քարշ տա» ծառայության այդ երկու տարին: Եվ չի բացառվում, որ անընդունելի այդ երկու տարբերակներից խուսափելու համար, որոշ զորամասերի զինվորները հաճախ ընտրում են երրորդ` ինքնավնասման ճանապարհը:
Աստված հեռու պահի «նայողներից», քննիչներից, դատախազներից ու դատավորներից
Գուցե Նարեկն ինքնավնասումներն արել է, որպեսզի չհայտնվի ավելի վատ` պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի վիճակում. բարձրագույն կրթությամբ Արտակը 2009-ի դեկտեմբերին ծառայության անցնելուց հետո հասցրել էր զինվորներին սիրել եղբոր պես և հարազատներին ասել` «ազիզ տղերք են…»: Բայց երևի նրա ջերմ` սպային վայել այդ վերաբերմունքը դուր չէր եկել հրամանատարական կազմի որոշ ներկայացուցիչների. ծառայության անցնելուց 7 ամիս անց նրա դին գտել էին խոշտանգված վիճակում:
Ըստ պաշտոնական վարկածի` Արտակ Նազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպան է եղել 2010թ. հուլիսի 27-ին` ծառայության վայրում, իսկ հարազատների պնդմամբ` սպանվել է: Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված զորամասի մարտական հենակետերից մեկում:
Քրգործը դատարան է մտել ինքնասպանության դրդելու հիմքով, իսկ որպես մեղադրյալներ ներգրավվել են Ա. Նազարյանի հինգ համածառայակիցները` նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայինները` Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը:
Որքանո՞վ է ապացուցված նրանց մեղքը, և որքանո՞վ է ճիշտ որակված հանցագործությունը` եթե հաշվի առնենք նախաքննական մարմնի թույլ տրված մի շարք կարևոր սխալներ, բաց թողնված հանգամանքներ, որոնք ժողովրդավար երկրում կարող են հանցագործություն դիտվել և պաշտոնյային ազատազրկելու հիմք հանդիսանալ:
Դատաբժշկական փորձաքննությամբ, 54 վնասվածք է հայտնաբերվել Արտակ Նազարյանի մարմնի վրա: Սակայն նախաքննական մարմինը քննչական ոչ մի գործողություն չի կատարել` պարզելու, թե մահից անմիջապես առաջ, 6 ժամվա ընթացքում առաջացած վնասվածքներն ինչպե՞ս, ո՞ւմ կողմից են հասցվել: Քննությունը կատարվել է միայն մահից 2 և ավելի օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանությունների մասով:
Որպեսզի աղմուկ հանած հանրությանը և տուժողի հարազատներին համոզեն, որ դա ինքնասպանություն է, դեպքից 12 օր անց, հանկարծ Արտակի գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանը (ով Արտակի հետ կոնֆլիկտ է ունեցել) քննիչներին է հանձնել Արտակի ծոցատետրը` պատռված ու որոշ գրառումներ ոչնչացված վիճակում: Փոխարենը այնտեղ է հայտնվել Արտակի «ձեռագրով» գրված «ինքնասպանության» մասին մի գրություն` տառասխալով, ինչը, ըստ հարազատների` բարձրագույն կրթություն ունեցող Արտակը չէր կարող անել:
Մ. Գաբրիելյանն այսպես է բացատրել ծոցատետրի` իր մոտ հայտնվելու հանգամանքը. դեպքի վայրում մեղադրյալներից Հարութիկ Կիրակոսյանն է հանել Արտակի ծոցագրպանից և տվել իրեն, որ պահի:
Այս ամենից զատ, կասկածի տեղիք է տալիս նաև այն, թե ինչպես է Արտակը ինքնասպան եղել իր ինքնաձիգով, եթե դրա միջի բոլոր փամփուշտները տեղում են եղել: Ինչպես է «ինքնասպան եղած» Արտակը «մաքրել» իր ինքնաձիգի վրա եղած մատնահետքերը, ինչպես է խրամատում ընկած նրա դիակը հայտնվել բարձունքում, ինչու են հուլիսի 26-ին կատարված դեպքը ներկայացրել 27-ին…Այս գործով ոչ օբյեկտիվ քննության մասին վկայող փաստերն այնքան շատ են, որ տուժողի իրավահաջորդ Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը և նրա ներկայացուցիչներ, փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Սեդա Սաֆարյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով` ապացույցների ոչնչացմամբ և կեղծմամբ. այդ ամենի համար նրանք դատաքննության ընթացքում պահանջել են ՀՀ գլխավոր դատախազից` քրեական պատասխանատվության ենթարկել քննիչ Լևոն Պետրոսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Ա. Նազարյանի գործը քննող դատավոր Սամվել Մարդանյանին, ով մերժել է դատարանում սուտ ցուցմունք տալու հիմքով դատաբժիշկ Վի•են Ադամյանի նկատմամբ քրգործ հարուցելու` իրենց միջնորդությունը: Վ. Ադամյանն ասել էր, որ իր տված դատաբժշկական եզրակացության մի մասը վրիպակ է:
Այս ամենից պաշտպանական կողմի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև տուժող կողմը հայտարարել են, որ փաստորեն դատարան է ուղարկվել չբացահայտված քրեական գործ, որտեղ նախաքննությունը չի պարզել, թե Արտակի մահից առաջ` վերջին 6 ժամվա ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել և ինչի՞ց են առաջացել նրա մարմնական վնասվածքները: Ուստի տուժող կողմի ներկայացուցիչ Մ. Շուշանյանը անցյալ տարեվերջին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պահանջեց` ազատ արձակել ամբաստանյալներին:
Այսինքն, զինվորի իրավունքների խախտման որ տեսանկյունից էլ փորձենք մոտենալ խնդրին` առողջության, կյանքի, պատվի և արժանապատվության, շարային և ոչ շարային տեսակի ծառայության, գրեթե միշտ բախվում ենք նույն իրավիճակին. որոշ զորամասերում այդ բոլոր իրավունքները դնում են մի կողմ (նույնիսկ եթե ձևականորեն ստուգման են ուղարկում)` հետևյալ ձևակերպումներով`«դու առողջ ես, սաչկավատ ես անում» կամ «այստեղ հրամանատարը ես եմ, ինչ ասեմ, այդպես էլ պետք է անես», իսկ այդ ամենի համար միջավայր ստեղծողները վերոնշյալ չորս փուլերի պատասխանատուներն են` զորակոչային հանձնաժողով, զորամաս, նախաքննական մարմին և դատարան:
Երբ զինվորին հիվանդացնում, անտեսում և «սպանում են»
Ժամկետային զինծառայող, ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի դեպքը ակնառու օրինակներից է, որը ստիպեց ՀՔԱՎԳ իրավապաշտպաններին, լրագրողներին մեծացնել հասարակական ուշադրությունն ու ճնշումը իշխանության, ԶՈւ-երի պատասխանատուների նկատմամբ` կոչ անելով դադարեցնել մարդու իրավունքների խախտումները` զինծառայողների նկատմամբ: Հիշեցնենք, որ առողջ վիճակով բանակ զորակոչված Հայկ Խաչատրյանը մահացել էր 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում` ջրծաղիկ հիվանդությունից: Հայկի հոր` Մովսես Խաչատրյանի հավաստմամբ, ինչպես նաև դատաքննության նյութերից երևում է, որ զինծառայողի մահվան պատճառը եղել է ոչ պատշաճ բուժօգնությունը, ավելին` հիվանդության ճակատագրական փուլում դրանից ընդհանրապես զրկելը: Իսկ մեղավորությունը կարծես թե Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալինն (ԿԿԶՀ) է: Անցյալ տարեվերջին դատարանում հարցաքննված վկաների ցուցմունքներից պարզ դարձավ, որ մահվան նախորդ օրը Հայկին հետազոտած ինֆեկցիոնիստը ասել է, որ Հայկին պետք է անհապաղ տեղափոխել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, նույնիսկ տեղափոխման էպիկրիզն են լրացրել, սակայն հոսպիտալում թույլ չեն տվել տեղափոխել. ԿԿԶՀ-ի վիրաբուժական բաժանմունքի բժիշկ, գործով վկա Սևակ Շահբազյանը դատարանում ասաց, որ իրենց բաժանմունքը թույլ չի տվել Հայկին տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց, քանի որ հիվանդը գանգատվել է որովայնի շրջանում սուր էպիգաստրիալ ցավերից, և վիրաբույժները սուր վիրաբուժական պաթոլոգիա են կասկածել: և վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վահան Գևորգյանի հանձնարարությամբ Հայկը 23 ժամ թողնվել է Սևակ Շահբազյանի հսկողության տակ` հետազոտման նպատակով. ըստ Ս. Շահբազյանի` ինքը այդ ընթացքում 5 անգամ հետազոտել է հիվանդին (մինչդեռ այդ մասին վկայող որևէ գրավոր ապացույց, գրառում չկա գրանցամատյանում): Դատարանի տված հարցերին, թե այդ հետազոտությունների արդյունքում ի?նչ եզրակացություն են տվել հիվանդի վիճակի վերաբերյալ և ո՞րն է եղել վիրաբույժների այդ 23 ժամվա օգտակար գործողության գործակիցը, Ս. Շահբազյանը պատասխանեց. համոզվել են, որ վիրահատության կարիք չկա, իսկ օգուտն այն է եղել, որ անտեղի չվիրահատեն: Այս վկայի ժամեր տևած հարցաքննությունից այդպես էլ չհնչեց այն համոզիչ պատճառը, պատասխանը, թե ինչու վիրաբույժները լրջորեն չեն խորհրդակցել ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու շտապ անհրաժեշտություն տեսած համաճարակաբանի հետ, որպեսզի կարողանան փրկել զինվորի կյանքը: և անիմաստ կորցրած 23 ժամը ճակատագրական է դարձել Հայկի համար:
Հիշեցնենք, որ դատաքննությունը դեռ շարունակվում է, և չնայած մեղքը կարծես թե վիրաբուժական բաժանմունքինն է, սակայն սույն գործով մեղադրվում են ԿԿԶ հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը, ինչպես նաև հոսպիտալի պետ (արդեն նախկին) Միքայել Միքայելյանը` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար (քր. օրի 376 հոդվածի 1-ին մաս):
Չի բացառվում, որ Հ. Խաչատրյանի մահվան հետ քիչ կապ ունեցող կամ գուցե լիովին մեղավոր այս տրամաչափի անձանց որպես մեղադրյալներ ներգրավելը պարզապես փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ կազմակերպված «PR» է. հիմա ցույց կտան, թե զինվորի մահվան համար ոչ մի պաշտոնյա «անպատիժ չի մնում», սակայն ընտրություններից հետո նրանց կարող են արդարացնել` մեղքն ապացուցված չլինելու հիմքով, կամ պատժել թեթև պատժով ու, ասենք, պայմանականով ազատել:
Համենայնդեպս, 3 դատական նիստ անընդմեջ հետաձգվում է ամբաստանյալներից մեկի և պաշտպանի բացակայությունների պատճառով: Իհարկե մենք դեռ կսպասենք դատաքննության ավարտին` հասկանալու` մեր կանխատեսումը ճիշտ էր, թե ոչ, և ով է ի վերջո մեղավոր առողջ զինվորին մահվան դուռը հասցնելու համար:
Բժշկական պատշաճ բուժօգնություն ցույց չտալու հետևանքով մահվան վերջին դեպքերից մեկն էլ 1994թ-ին ծնված նորակոչիկ Նորայր Ն. Սահակյանի հետ կատարվածն է. 2012-ի դեկտեմբերի 22-ին պատվաստում ստանալուց 2-3 ժամ հետո, զինվորական հավաքակայանում բժիշկները տեսել են, որ Նորայրը 38 աստիճան ջերմություն ունի, ջերմիջեցնող հաբ են տվել, բայց երկրորդ անգամ է ջերմությունը բարձրացել: Նորից է տղան դիմել, սակայն Նորայրին բարձր ջերմությամբ տարել են Ղարաբաղ, և այդպես էլ որևէ օգնություն ցույց չեն տվել` ստախոս համարելով: Դեկտեմբերի 23-ին` առավոտյան նա հոսպիտալում մահացել է: Նորայրի մայրը «Առաջին լրատվականի» հետ զրույցում պատմել էր. «Ղարաբաղ տանելու ճանապարհին մեքենայի ակը թողել է, երեխաներին չորս ժամ իջեցրել են, հետո նոր ավտոներ են բերել Ղարաբաղից` տեղափոխելու համար: Հինգ հոսպիտալի կողքով են անցել` Գորիս կամ Սիսիան չեն տարել երեխային, ոչ մի օգնություն չեն ցույց տվել մինչև Ղարաբաղ»:
Սա արդեն խոսում է ՊՆ ղեկավարության և նախարարի ենթակայությունից հանված ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի «հանցավոր անփութության» և անպատասխանատվության մասին. կադրերի հարցով զբաղվող այս պաշտոնյան չի կարողանում կամ չի ուզում իր տեղակալների միջոցով ճիշտ և օրինական կարգով կազմակերպել ամբողջ գործընթացը` զորակոչից մինչև զորացրում. նորմալ տրամաբանություն ունեցող պաշտոնյան առնվազն պետք է հասկանար, որ հատկապես ձմռանը նորակոչիկներին 100-ավոր կիլոմետրեր տեղափոխող մեքենաները պետք է լինեն տեխնիկապես սարքին վիճակում և համապատասխան ավտոպահեստամասերով համալրված, որպեսզի մի անիվի պատճառով ձմռան սառը ցրտին նորակոչիկը կամ զինվորը 4 ժամ չմնա ճանապարհներին: Իսկ եթե այդ ավտոպահեստամասերը չկան, նշանակում է` գլխավոր շտաբի պետի իմացությամբ պետբյուջեի միջոցներից հատկացված հսկայական միջոցները, որոնք պետք է ուղղվեն ԶՈՒ-երի նյութական բազան համալրելուն, ուղղակի թալանվում են ոմանց կողմից` պատճառ դառնալով առողջ զինվորների մահվան: Սա արդեն ոչ միայն ՊՆ բուժծառայության օղակի, այլ նաև նյութական օղակի պատասխանատուների անգործության հետևանք է, որը կոռուպցիայի լուրջ կասկածներ է առաջացնում` մանավանդ, որ շատ են լինում զինվորական ավտոմեքենաների ավտովթարների և մահվան ելքով դեպքերը: Սա «հանցավոր անփութության» «հոսքագծի» 4-րդ փուլի պատասխանատուների մեղքն է:
Ի դեպ, անցյալ տարվա երկրորդ կեսին, թեև զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ԳՇ պետի երկու տեղակալները, ովքեր պատասխանատու էին զորակոչի և ՊՆ-ի նյութական բազայի համար, սակայն իրավիճակը կարծես չփոխվեց. ոչ զորամասերի հանցագործություններն են նվազում, ոչ էլ դժբախտ դեպքերը: Գուցե խնդիրը Յուրի Խաչատուրովի մեծ ախորժակի՞ մեջ է, ինչի վրա աչք է փակում Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնից չի ազատում նրան` նույնիսկ այսքան դեպքերից հետո…
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհի շրջանակներում: Սույն հոդվածի մեջ արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են և հնարավոր է, որ չհամապատասխանեն ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետներին:
Հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից:
Էլմիրա Մարտիրոսյան
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ահա և խնդրեմ` հացադուլը դարձավ քաղաքական կատեգորիա: Պարույր Հայրիկյանը դափնին վերցրեց Րաֆֆի Հովհաննիսյանից ու առաջինը միացավ Անդրիասին:
Հիշենք, որ նման մի «խոդ» արեց Րաֆֆին իր օրերում, երբ պետք է ՀԱԿ-ը գրավեր-ազատագրեր Ազատության հրապարակը, հինգ րոպեն պակաս այնտեղ հայտնվեց Րաֆֆին ու նստեց ծոմի:
Խնդրեմ` հերթական ղեկավարելի քաոսը, որպեսզի որևէ մեկը խաղի ընթացքում անհարկի լոտեր չբանեցնի:
ա).Անդրիասի հացադուլը Պարույրը «կտրեց»: Բայց և միևնույն ժամանակ ֆորա տրվեց:
բ).Րաֆֆին թույլ չտվեցին թափ հավաքել: Բայց և մի բացառեք` «քաղտեխնոլոգիան» որոշի` երրորդն ավելորդ չէ, ինչ-որ մի պահ ինքն էլ ֆորա ապահովի:
գ).Խաղը պահեցին հետաքրքրության և նաև այն թեկնածուների դաշտում, որոնք պրոքոչայանական «ներդրում» չունեն: «Ներդրումավորներին» այդով դեֆոլտի տանելով: Կապսուլահանելով Արամ Հարությունյանի հացադուլը:
Բանն այն է, որ այդ «ներդրվածքները», նրանց շարքում էպոսագետը, ֆորա պետք է ապահովեին «ներդրողի» համար, բայց քանի որ նա խաղի մասնակից չեղավ, իրենք դարձան հացադուլավոր-դասադուլավոր:
Ասում էի, չէ` մենք բոլորս այս շաբաթ Անդրիաս ենք դառնալու»:
Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է` ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձևակերպել այն, ինչ ձևակերպելի չէ: Դրա համար էլ չեմ գրի «Առավոտի» լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են և բոլոր նրան ճանաչողներին հայտնի են: Նաիրան էլ դժվար թե «այնտեղից»` «վերևից» ողջունի, որ ես նրան պարզունակ ձևով գովում եմ: Ավելի լավ է գրեմ մեր մասնագիտության, պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես որ ես, ինչպես որ առավոտցիներս ենք դա հասկանում: Ենթադրենք, X անունով քաղաքական գործիչը մեզ հարցազրույց է տալիս: Այդ հարցազրույցով արտահայտած մտքերը դուր չեն գալիս X-ին հակառակ ճամբարում գտնվող մարդկանց: Դա նորմալ է` մարդիկ տարբեր ձևով են մտածում: Նորմալ չէ, երբ X-ի արտահայտած մտքերը նրա հակառակորդները վերագրում են , լրատվամիջոցին, տվյալ դեպքում` «Առավոտին», և մի պիտակ էլ մեզ են կպցնում: Գրեք հոդված կամ տվեք հարցազրույց, որում դուք պնդում եք, որ X-ը սխալ է, և եթե մենք հրաժարվենք այն հրապարակել, ապա այդ դեպքում միայն դժգոհեք մեզնից:.Բայց «Առավոտի» դեպքում դա բացառված է, և ցանկացած ընթերցող կհաստատի, որ մենք ոչ մի խնդիր չունենք հրապարակելու, պայմանականորեն ասած, «պրո» և «հակա» X-ական, Y-ական, Z-ական կարծիքներ` իհարկե, եթե դրանք տեղավորվում են օրենքի և տարրական բարեկրթության սահմաններում: Որովհետև լրատվամիջոցը, մեր կարծիքով, նրա համար չէ, որ ընթերցողի կամ հեռուստադիտողի ուղեղը լվանա մեկ կարծիքով, մեկ դիրքորոշմամբ, այլ նրա համար է, որ ներկայացնի տարբեր կարծիքներ, փաստեր` անկախ նրանից, թե որքանով են դրանք տվյալ լրագրողին կամ տվյալ խմբագրին հոգեհարազատ և ձեռնտու: 10 տարի առաջ սպանվել էր մեր գործընկեր Տիգրան Նաղդալյանը: Այն ժամանակ կար պաշտոնական տեսակետ և, համապատասխանաբար, պաշտոնական քարոզչություն, թե ովքեր, որ շրջանակներն են դա արել և ինչի համար: Մենք, բնականաբար, ներկայացնում էինք նաև ոչ պաշտոնական տեսակետը: Բայց ես մի պահ զգացի, որ վերջինս մեր թերթում զուտ բանակապես ավելի շատ է: Եվ պետք էր լրագրող, որը մի կողմ կդնի իր անձնական զզացմունքները և սեփական վարկածները ու ադեկվատ կներկայացնի նաև պաշտոնական վարկածը: Նաիրան այն ժամանակ զրուցեց Տիգրանի ընկերների ու հարազատների հետ և դա արեց, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով` այնպես, որ հակառակ ձևով մտածողները մեզ մեղադրեցին «ծախվածության» մեջ: Մենք 20 տարուց ավելի է` Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Մենք` հայերս, ունենք մեր համոզմունքները, վստահ ենք մեր ճշմարտության մեջ: Բայց հարևան երկրում ապրողները նույնպես վստահ են իրենց ճշմարտության մեջ, որը մենք երբեք չենք ընդունի, բայց պետք է հասկանանք: Ո՞վ պետք է ներկայացնի հակառակորդի տեսակետը, եթե ոչ լրատվամիջոցը: Եվ երբ «Առավոտին» պետք էր իմանալ ադրբեջանցի մտավորականների, փորձագետների տեսակետը, դա դարձյալ անում էր Նաիրան, և անում էր բարձր վարպետությամբ: Եվ ամենակարևորը` խոսքը այն լրագրողի մասին է, որն ամեն ինչի մասին ուներ իր սեփական տեսակետը, որը խիզախ և սկզբունքային ձևով ներկայացնում էր իր մեկնաբանություններում ու վերլուծություններով: Նաիրան կա, ապրում է` նրա հրապարակումները կան «Առավոտի» հավաքածուներում և համացանցում: Կարդացեք դրանք և դուք կհասկանաք, թե ինչին պետք է ծառայի մեր մասնագիտությունը:
Առավոտ
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ապահովները կատարյալ մանկապարտեզային (դանդաղոտ, բայց հիստերիկ ռիթմով) երգ են երգում ապահով Հայաստանի մասին: Օդանավակայանի թռիչքուղու վրա պարող բալերինաները վերջն են, դեհ շենքի բալկոններում պարողների մասին չասեմ (???): Էրեխեքը զինվորների հետ ֆուտբոլ են խաղում, ժողովուրդս սպորտային խաղեր է նայում, փողոց, խաժամուժ, դես-դեն, բայց ամենակարեւորը` օդանավակայան ու թռիչք. բոլոր ճանապարհները տանում են դեպի «Զվարթնոց օդանավակայան»: Վերջում «Գնա տնից» օդանավը լքում է Հայաստանը, իսկ բալերիաները էլի պարում են բալետաազգայնական մի պար: Մնում էր ջուր ցանողներ էլ լինեին: Ու դրա անունը` «դեպի ապահով Հայաստա՞ն է»…»:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո՞ղ են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.