23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ջրաշխարհ»-ի, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&Տ» կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն աճուրդի է հանել իր պատիվն ու արժանապատվությունը. եթե նախկինում նա իր արժանապատվությունը գնահատում էր 3 մլն դրամ, հիմա գինը բարձրացրել է՝ հասցնելով 6 մլն-ի: Բանն այն է, որ Ձվերի Խաչիկը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի ու լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ՝ իբր իրեն վիրավորելու համար:
Խոսքն այն օլիգարխի մասին է, որը «Ժողովուրդ»-ի թղթակցին անվանել էր «պրաստիտուտկա», հետո հրաժարվել ներողություն խնդրելուց: Ու երբ թերթը նրա դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել՝ պահանջելով ընդհանուր առմամբ 6 մլն 200 հազար դրամի փոխհատուցում: Այստեղ է, որ ասվում է՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում:
Այս գործով դատավորը Գագիկ Խանդանյանն է, որի կայացրած վճռի արդյունքում ժամանակին փակվեց «Չորրորդ իշխանություն» թերթը, և հիմա այն հրատարակվում է «Չորրորդ ինքնիշխանություն» անվամբ: Այնպես որ, անհույս փորձեր են արվում «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունը խոչընդոտելու ուղղությամբ: Ազատ խոսքն անկարելի է լռեցնել: Մենք կշարունակենք աշխատել այնպես, ինչպես մինչ օրս»,- գրում է «Ժողովուրդը» օրաթերթը:
Աժ պատգամավոր, ՀՀԿ երիտ. թևի ղեկավար Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Թեկնածուներից ոմանք փորձում են բարոյական մարդու տպավորություն ստեղծել ու ընտրողների վզին փաթաթել մի տեսակետ, թե իրենք անկեղծորեն մտահոգ են հայրենիքի ապագայով: Բայց հենց մի թեթև փորփրում ես այդ մարդկանց անցած ճանապարհը, պարզվում է, որ գործ ունես, մեղմ ասած, դատարկախոսության հետ:
Մի հարց ուղղեմ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին: Ըստ Ձեզ, ի՞նչ արժեքներ պիտի կրի մարդը, որ խոսի կոռուպցիայից, բայց տուն ունենա երիտասարդների ծրագրով կառուցված շենքում, խոսի թիմից (թիմի անունից), բայց գրասենյակի զանգերին ինքը պատասխանի, խոսի մարդկային որակներից, բայց իր շրջապատի մարդկանց աչքերի մեջ նայելու իրավունք չունենա, խոսի բարոյականությունից, բայց «քցի» ընկերոջը, ավելին` «պադստավկա» անի (չեք հավատում` հետաքրքրվեք համալսարանում):
Ըստ Ձեզ, այդպիսի մարդը կարո՞ղ է ուրիշի ճակատագրի տնօրինման պատասխանատվություն ստանձնել: Իրավունք ունի՞ արդյոք մարդը հայտարարել, որ ինքը «ժողովրդի հետ է»` միևնույն ժամանակ համարձակություն չունենալով քարոզարշավ իրականացնել գոնե հայրենի գյուղում, հարևանների մոտ կամ գոնե (նախկին) կոլեկտիվում:
Ինչ ուզում եք ասեք, Հայաստանում փոփոխություններն ակնհայտ են: Այսօր արդեն անհնար է 8 մլն պարտք անել, մտնել խաղի մեջ` հույս ունենալով, որ փողի դիմաց դուրս կգա, պարտքերը կփակի մի բան էլ ավելին: Քաղաքական սպեկուլյացիան մեզանում վերացել է: Սպեկուլյանտները դեռ կան»:
Վաղը՝ փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին,ՎԱՐԿԱԾ ակումբի հյուրերն են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Թեման՝ Բռնություն. ընտանիքում այն գերակշռում է կանանց նկատմամբ, թե՞ տղամարդկանց
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
««Չենք լռելու»,- եթե իրականությունից կտրված պետք է չլռեք, մի լռեք, ղժժացեք, ինչքան ուզում եք…
Ինչ-որ ղզիկներ, բնականաբար մեծ դժվարությամբ, տոմս են գնել և դիտել են «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ու իրենց մաղձոտ կամ չգիտեմ ինչոտ բնավորությամբ, թուրքական «բեթար» բառով անուն են կպցնում ֆիլմի հերոսի կերպարին, որը բնորոշ է հենց իրենց… Թող մի 10-15 հոգի էլ չլռի, մեծամասնությունը ֆիլմը դիտում է անշլագի պայմաններում, մեծամասնությունը հավանում է, և դրանով ամեն ինչ ասված է: Բնականաբար, ֆիլմը չէր կարող ապահովել բոլորի ճաշակը, բայց որ հաջողվել է, երկրորդ կարծիքը չկա:
Այո՛, մեր մտավորականների, հայտնի մարդկանց, լրագրողների, քաղաքացիների մի ստվար հատված իրոք չլռեց և հայտնեց իր դրական խոսքերը, դրական կարծիքը… Դուք էլ մի լռեք, բայց մի կորցրեք իրականության զգացումը…»:
Պարույր Հայրիկյանը կրկին խոսեց «չեկիստների» մասին` իր դեմ մահափորձի համատեքստում: Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ամբողջապես չեմ հասկանում, որովհետև «չեկիստ», «կագեբե», «գործակալ» բառերն օգտագործվում են տարբեր իմաստներով: Օրինակ` 94 թվականին, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ (այն ժամանակ սոցիալական ցանցեր և կայքեր չկային, և հայհոյանքների մեծ մասը հնչում էր բանավոր), արմատական ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանը, ի թիվս այլ մեղադրանքների և հայհոյանքների, ինձ անվանեց «կագեբեի գործակալ»: Որքան հասկանում եմ, իմ կողմից հարգված այս գործիչը նկատի ուներ ինչ-որ վատ, բացասական երևույթ: Առիթ չեմ ունեցել ճշտելու, թե որ մի «կագեբեն» նա նկատի ուներ` խորհրդայի՞ն, ռուսակա՞ն, թե՞ հայկական: Խորհրդային «կագեբեի» գործակալ, իմ պատկերացմամբ, մասնավորապես նա է, ով «խաբար է տալիս», թե ով է խնջույքի ժամանակ անեկդոտ պատմել Բրեժնևի մասին, և հետո այդ պատմողը խնդիրներ է ունենում իր աշխատավայրում: Բայց 1985 թվականից հետո այդ խնդիրը չկա, և նման նողկալի մատնագրերով զբաղվող մարդիկ իրենց համար գործունեության այլ բնագավառներ են գտել: Օրինակ` դարձել են «ազգային գործիչներ»: Բայց բացասական իմաստով «չեկիստներն» այսօր էլ գոյություն ունեն: Օրինակ` նրանք, ովքեր գաղտնալսել և տարածել են Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցությունը սրճարանում: (Եթե նրանք չեն արել, ապա վաղուց կբացահայտեին, մեղավորն էլ վաղուց նստած կլիներ, ինչպես որ դա եղավ մի դերասանուհու դեպքում): Ասացեք խնդրեմ, ի՞նչ իմաստով է նման գաղտնալսումը նպաստել մեր ազգային անվտանգությանը: Ոչ մի: Սա հենց այն դեպքն է, երբ հատուկ ծառայությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Հավանաբար, երբ Հայրիկյանը և մնացած այլախոհները խոսում են «չեկիստների» մասին, նրանք նկատի ունեն հենց դա` քաղաքական գործառույթներ ունեցող նմանատիպ կառույցները: Բայց պետություններն այդ կառույցների միջոցով սեփական երկրում և այլ երկրներում իրականացնում են գործողություններ, որոնք բխում են իրենց` այդ պետությունների քաղաքական շահերից: Խոսքը, հետևաբար, ոչ թե առհասարակ քաղաքական գործառույթների մասին է, այլ այնպիսի գործառույթների, որոնք ուղղված են ոչ թե պետության, այլ իշխանության շահերի բավարարմանը: Մնում է միայն ապացուցել, որ որևէ պետությանը կամ թեկուզ որևէ երկրի իշխանությանը ձեռնտու է Հայաստանում անկայուն վիճակ ստեղծել:
…Հատված խորհրդային մի հին ֆիլմից, որի անունը չեմ հիշում: Ձերժինսկին պատժում է իր ստորադաս մի նավաստու, որը «սխալմամբ» գնդակահարել է ինչ-որ մի կասկածելի «ինտելիգենտի»: Նավաստին արդարանում է. «Ֆելիքս Էդմունդովիչ, հակա էր նա, հակա, ես լյարդով էի դա զգում»: «Հաջորդ անգամ,- խիստ տոնով ասում է «չեկա»-ի ղեկավարը,- կմտածեք ոչ թե լյարդով, այլ գլխով:
Առավոտ
Փետրվարի 1-ից դադարեցվել է Հանրային հեռուստառադիոնընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները:
Խորհրդի նախագահի պարտավորությունները ժամանակավորապես դրված են խորհրդի նախագահի տեղակալ Հանրայինի «Զրույց Ստեփան Զաքարյանի հետ» հեղինակային հաղորդաշարի մեկնաբան Ստեփան Զաքարյանի վրա։
Հանրայինի խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Նշենք, որ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների դադարեցումից հետո խորհուրդում մնացել են չորս անդամ՝ Ստեփան Զաքարյանը, հաղորդավար Նառա Շլեպչյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Սարգիս Մուրադխանյանը:
Հավանաբար, նոր՝ 5-րդ անդամը և կլինի Հանրային հեռուստառադիոնընկերության նախագահը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները այցելել են կինոթատրոն և դիտել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Հերիք չէ, որ Ցեղակրոնությունը հայի շուրթերով «ֆաշիզմ» է անվանվում, ֆիլմի ողջ առաջին մասում մեծ սպարապետը ներկայացված է որպես կնամոլ, իսկ երկրորդ մասում՝ առավել բեթար՝ տարրական ղզիկ: ՊԱԿ-ի աշխատակից Վարդան Մելքումովը իր հարցազրույցներում բազմիցս պատմել է, որ Մոնումենտի բարձունքից Երևանը տեսնելիս Նժդեհի լացը արժանապատիվ և զսպված էր: Ֆիլմում դրա հակապատկերն է. նա լացում է հիստերիկ կնոջ պես: Ժապավենում Նժդեհի կերպարն ամբողջովին պղծված է, խարիզման՝ հավասար զրոյի:
Ֆիլմում հնչում են մի քանի լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն: Չգիտես ինչու՝ մնացած լեզուները թարգմանվում են, իսկ ռուսերենը՝ ոչ: Հավանաբար, ֆիլմը նկարահանվել է միայն ռուսերեն իմացող հայերի համար: Ինչ լավ է, որ Նժդեհը չի իմանում այդ մասին:
Ի հակակշիռ Հրաչ Քեշիշյանի զզվելի կինոնկարի՝ «Չենք լռելու»-ն հարգելի հայրենակիցների դատին է ներկայացնում մեկ այլ ֆիլմ Գարեգին Նժդեհի մասին: Վավերագրական, «Ինչո՞ւ է աղմկում անցյալը» շարքից: Այստեղ մեծ զորավարի կերպարը պղծված չէ, ինչպես այն խայտառակությունում, որ այժմ ցուցադրվում է «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=lzvDNKQ4X_Q
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տվյալ ժամանակաշրջանում գրեթե բոլոր երկրների համար արդիական է «մեկ երեխա` մեկ համակարգիչ» սկզբունքի ներդնումը:
Համագարգչայնացման և ժողովրդագրական ներկայիս տենդենցները Եվրոպայում շուտով նոր կարգախոսի սկիզբ կարող են դնել` «մեկ համակարգչին ` մեկ երեխա» :)»:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ահա և օրվա հարցն է` կդիմի՞ այլևս առողջացած, արդեն քայլող, օր օրի հիշողության և մտքի պայծառացում ունեցող, ռեյտինգի ահավոր բարձրացում ունեցող Պարույր Հայրիկյանը Սահմանդրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով:
Անկեղծ ասած` նրա պատասխաններն այս առումով որքան կրկնվող, այնքան մշուշապատ են, մանավանդ, որ վիրահատության գնալիս բժշիկներին աներկբա ասել էր, որ չի դիմելու ՍԴ:
Երկուշաբթի օրը պարզ կդառնա` Պարույրը մանևրում էր` իր միջոցով պայքարի ելած ուժերի միջև, փորձելով իր համար բնական դիվիդենտներ շահել, սպասում էր, թե որ կողմն իրեն ինչ կասի (մեր ունեցած անչափ հստակ տեղեկություններով իշխանություները` Սերժ Սարգսյանը, ոչ մի դեպքում այս թեմայով չեն խոսել, չեն խոսելու նրա հետ` բազում պատճառներով, որոնց կանդրադառնամ մեկ այլ անգամ), նոր կորոշի, թե ինչ է անելու:
Իսկ եթե նա ցանկանում է անակնկնա՞լ մատուցել այդ օրը:
Հ.Գ. Բանն այն է, որ այն մարդը, որին ես կրվեցի ԲՀԿ-ի գրազը. հիշենք, ես ասել էի` կդնի Գագիկ Ծառուկյանն իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, վերջինս ասել էր` չի դնի:
և դա ասել էր ընդամենը հաշվարկ անելով:
Գրազը մեկ դոլար էր: Հիշում եք:
Երեկ «հաշվող» բարեկամս երկար բանավեճից հետ ինձ կրկին գրազ առաջարկեց:
Նա պնդում էր, որ Պարույրը չի դիմի Սահմանադրական դատարան: և ընտրությունները չեն հետաձգվի:
Ի՞նչ ես ասում, ժող, գրազ գա՞մ…
Բա որ խայտառակ ըլնեմ էս անգամ էլ:ճ»:
Ուժային կառույցների անցուդարձին տեղյակ մեկը երեկ, խոսելով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի և «վրիպած» քիլլերի մասին, ասաց, որ նման դեպքերում քիլլերը հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո, գիշերով, փորձում է դուրս գալ Հայաստանից: Հիմնականում ցամաքային` Բավրայի և կամ Բագրատաշենի մաքսային ուղիով, օդային ուղին առավել վտանգավոր է և ցամաքայինի համեմատ անկանխատեսելի, որովհետև մի քանի ստուգում պետք է անցնի: Երկու դեպքում էլ հանցագործը դժվար է հայտնաբերվում, որովհետև այդ ժամանակահատվածում ոչ հստակ օպերատիվ տվյալները և ոչ էլ ֆոտոռոբոտներն են հստակեցված լինում: Ճիշտ է, նման հանցագործություններից հետո թե օդային, թե ցամաքային «SOS» է հայտարարվում, այնուհանդերձ, հստակ մեխանիզմներ հանցագործներին արագ հայտնաբերելու, երկրից դուրս գալու հնարավորությունից զրկելու, որպես այդպիսին, չկան, որովհետև հայտնաբերման գործոնը զգայական դրսևորումներն են. շփոթված է տվյալ մարդը, ինչ-որ բան է թաքցնում, ինչու այսպես նայեց` ոչ այն կերպ և այլն: Թերթի զրուցակիցը նաև կարծում է, որ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը դասական քաղաքական հաշվարկի արդյունք էր. երբ կրակում են մեկի վրա, սակայն իրականում «մեսիջ» են հղում, զգուշացնում են բոլորովին այլ մարդկանց: Իսկ նման մեսիջները դրսի՞ց, թե՞ ներսից են ուղղորդված, ասել է`սովորաբար համատեղ պայմանավորվածությամբ է լինում:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.