23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ի ուրախություն մեզ, նոր լավ ավանդույթ է կարծես սկսում ձևավորվել: Մայրաքաղաքի փողոցներում գնալով շատանում են հեծանվորդները…
Մեր քաղաքացիները սկսել են երթևեկել` աշխատավայր, ուսումնական հաստատություն գնալ և ուղղակի զբոսնել, մարզվել հեծանիվով: Ուրախալին այն է, որ գնալով շատանում են նման համարձակները, որոնք կարծես խիզախորեն ջարդում են «քյառթու ջիպազգիներին»…
Սա արդեն ազդանշան, ահազանգ է քաղաքային իշխանություններին, քաղաքաշինարարներին և ճարտարապետներին: Այն սխալները, բացթողումները, որոնք ժամանակին կամա թե’ ակամա թույլ են տրվել հաշվի չառնելով քաղաքի հնարավոր զարգացումներն ու հեռանկարները, այժմ պետք է չկրկնվեն հաշվի առնելով նման և այլ համապատասխան զարգացումները:
Նոր կառուցվող մայրուղիների, ճանապարհների շինարարության և հների վերակառուցման ընթացքում պետք է անպայմանորեն նախատեսել այդ ամենը, կիրառել եվրոպական երկրների` հատկապես Դանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի փորձը: Միաժամանակ, կենտրոնական կառուցապատված հատվածներում հնարավորինս մայթերը ազատել վաճառքի կետերից, այլ խանգարող խոչընդոտներից և առանձին ուղիներ ստեղծել հեծանվորդների համար: Հարկավոր է նաև պրոպագանդել, ցուցադրել վերը նշված երկրների առաջավոր փորձն այդ ուղղությամբ: Այս լավ սովորությունը եթե վերածվի առօրեական երևույթի, ապա բնականաբար կքչանան ավտոմեքենայով երթևեկողները, կքչանա տրանսպորտի քանակությունն ընդհանրապես, կվերանան խրոնիկական խցանումները…
Բարի երթ հեծանվորդներին…»:
Ս․թ․ հունիս ամսին «Լուլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությունից «Չանախ» պանիր արտահանելու համար: Ծառայության աշխատակից-տեսուչի կողմից արտահանվող խմբաքանակից կատարվել է նմուշառում, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում պարզվել է և կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ «Լուլա» ՍՊԸ-ի՝ 2013 թվականի հունիս ամսվա արտադրության «Չանախ» տեսակի պանրի մեջ ԱՑԽՄ ցուցանիշը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին: Համապատասխան խմբաքանակը ենթակա է օգտահանման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ջերմային վերամշակման եղանակով՝ այլ նպատակով (որպես հումք, անասնակեր և այլն) օգտագործելու համար, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունից:
Մեկ տարի առաջ այս օրը, ժամը ՝18.45-ին, կյանքից հեռացավ Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքարում» դաժանաբար ծեծի ենթարկված ռազմական բժիշկ, 2 երեխաների հայր Վահե Ավետյանը:
Հիշեցնենք, որ դեպքը հունիսի 17-ին. դաժան ծեծի էին ենթարկվել երեք բժիշկներ, որոնց թվում էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Ներկայացնում ենք ֆիլմ՝ նվիրված Վահե Ավետյանին
«Լիվերպուլ»-ը և Դոնեցկի «Շախտյոր»-ը վերջապես համաձայնության են եկել՝ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում:
Спорт-Экспресс-ի տեղեկացմամբ, գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտակա օրերին: Տրանսֆերի արժեքը կկազմի 30 մլն եվրո:
Ներկա պահին Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Երևանում, իսկ մի քանի օր հետո կուղևորվի Լիվերպուլ՝ միանալու նոր ակումբին:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Յուվենտուս»-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Անժի»-ն:
Հունիսի 29-ին կլրանա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի (հանրությանը հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ) թիկնազորի կողմից դաժանաբար ծեծի արդյունքում իր մահկանացուն կնքած ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի տարելիցը:
Գործող վարչախմբի ներկայացուցիչները մեկ տարի առաջ կոչ էին անում հանրությանը չշտապել գնահատական տալ ստեղծված իրավիճակին և սպասել արդարադատության համակարգի եզրակացությանը։ Սակայն դատարանի դահլիճում ամբաստանյալների գնալով լկտիացող կեցվածքը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի՝ տուժողների նկատմամբ արտահայտած հոխորտանքև վկայում է սպասելի արդյունքի մասին՝ այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց::
«Հարսնաքարի» դեպքերի դատավարությանը զուգահեռ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը շուրջ ինը ամիս շարունակ քննում էր և արդեն իսկ հրապարակել է պատվի և արժանապատվության պաշտպանության, զրպարտության դեմ երկու հայցերով՝ «Դավիթ Սանասարյանը ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» և «Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» գործերի վճիռները: Իսկ այսօր` կհրապարակի նաև «Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» գործով վճիռը:
Այս բոլոր գործերի քննության ընթացքում, ինչպես և սպասվում էր, արդար դատական պաշտպանության հիմնարար իրավունքը նորից պետք է բռնաբարվեր, և, առաջին երկու հայցադիմումները մերժվեցին «հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով»:
Անցած ամիսների ընթացքում հատկանշական է նաև Սերժ Սարգսյանի կողմից Ռուբեն Հայրապետյանի պարգևատրումը:
Ակնհայտ է, որ սեփական ժողովրդից օտարացած մի ողջ դատա-իրավական համարվող համակարգ լծվել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանության գործին:
Հասարակության հանդեպ նման լկտի արհամարհանքի հետևանքով վերջերս տեղի ունեցավ նույնպիսի ստոր հանցագործություն, որի արդյունքում ծանր վիրավորվել է Հայոց բանակի մի այլ սպա, իսկ նրա եղբայրը սպանվել է։ Իսկ պատկան դատախազական մարմնի ղեկավարը հանցագործության հաջորդ օրն իսկ, խախտելով բոլոր կանոնները, հայտարարում է, որ մարզպետը հանցագործության վայրում չի եղել, դրանով իսկ ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության ելքը։
Մոտենում է հանրության կողմից որակապես այլ եզրակացության անելու ժամանակը: Դրա մասին զգուշացրել էր «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը դեռևս անցյալ տարվա աշնանը:
Այն ժամանակ իսկ գիտակցում էր վարչախմբի պարզ հաշվարկը ՝ ժամանակ ձգել մինչև հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի և իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին, հերթական անգամ ևս կկոծկի գործը և արժանի պատժից կազատի յուրայիններին: Դատավարության պրոցեսը արհեստականորեն երկարաձգվող գործընթացների միջոցով հասարակական ընդվզումը մաշեցնելու մարտավարությանը՝ շարժման կողմից հակադրվեց ասիմետրիկ մարտավարություն՝ ժամանակավորապես թուլացնելով հանրային ճնշումը, նախապատրասել հանրային արդարադատության ատյանի ստեղծման գործընթացը:
Հիշեցնենք, որ «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը,
առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանցից բխող ու պետության համար առանցքային համարվող պաշտպանության պատասխանատվության թելադրանքով,
գործելով անցյալում բռնարարքներին պատշաճ իրավական գնահատական չտված ու կատարողներին հովանավորող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հիմնարար պետական գործառույթի խախտմամբ հանրապետությունը բռնապետության փոխակերպելու փորձերը կանխարգելելու հաստատակամությամբ,
ձգտելով հասարակությանը զերծ պահել բռնարարքներին բռնարարքներով պատասխանելուց,
հիմնվելով միջազգային իրավական պրակտիկայում կիրառվող Անցումային Արդարության սկզբունքների վրա (Նյուրեմբերգյան դատավարության, ինչպես նաև տարբեր բռնապետական ռեժիմներից անցում կատարած երկրների փորձի հաշվառմամբ)
նպատակ ունենալով երկրում ստեղծել բնական արդարության վրա խարսխված արդարադատության համակարգի սաղմեր, հայտարարեց.
Հայաստանի Հանրապետությունում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացի անհրաժեշտության մասին։
Հանրային Արդարության Տրիբունալի հիմնական գործառույթներից պետք է լինեն.
— իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը և նրանց գործողություններին պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը,
— բռնարարքների զոհերի արժանապատվության պաշտպանության և հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների հրապարակումը.
— արդարադատության իրականացումից զրկած հասարակության հոգեբանական վերաբերմունքի ու վարքի ուղղորդումը արժանապատվության և բնական իրավունքների ու արդարության ճանապարհով, այսպիսով կանխելով գործող դատաիրավական համակարգի`հասարակությանը ինքնադատաստանի մղելու ներկայիս աղետաբեր ընթացքը:
Միևնույն ժամանակ` Շարժման նախաձեռնող խումբը.
— դիտավորյալ գործողություններով արդարադատությունը խափանած ու արդարադատական համակարգը որպես հանցագործության կոծկման և պաշտոնեական հանցագործությունների կատարման գործիք օգտագործելու փորձ կատարող պաշտոնյաներին հիշեցնում է օրենքի առջև նրանց պարտականության ու անհատական պատասխանատվության կանչվելու անխուսափելի հեռանկարի մասին:
«Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը, հայտարարում է,
որ մեկ տարի ձգվող Վահե Ավետյանի սպանության գործը վառ օրինակ է հանդիսանում և մատնացույց անում ազգակործան ու պետականադրույժ քաղաքականության մասին:
Մեր երկրում ձևավորված անպատժելիության, ամենաթողության ու անհանդուրժողական գաղջ մթնոլորտի անանցանելիությունն ստիպում է մեզ համագործակցելով բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների հետ՝ մեկնարկել Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացը:
«Վահե Ավետյան» հասարակական շարժում
«Տոտենհեմի» նոր մարզական տնօրեն Ֆրանկո Բալդինին թիմում ցանկանում է տեսնել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Sky Italian-ն: Բալդինին արդեն բանակցել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
«Տոտենհեմը» Մխիթարյանին ձեռք է բերելու շուրջ 22 միլիոն եվրոյի դիմաց:
Նշենք, որ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև անգլիական «Լիվերպուլը», Դորտմունդի «Բորուսիան» և Մախաչկալայի «Անժին»:
Օրաթերթին հայտնի է դարձել, որ հաջորդ տարվանից՝ 2014 թվականից, հաշմանդամության կարգեր, որպես այդպիսին, այլևս չեն լինելու: Հաշմանդամություն ունեցող անձանց այդուհետ կենսաթոշակ կվճարվի այլ չափորոշիչներով: Ենթադրվում է, որ սրա պատճառը կառավարության խնայողությունների ձգտումն է, որպեսզի բյուջեն «չմսխվի»:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ հաջորդ տարվանից հաշմանդամության կարգ հասկացությունը վերացնելու մասին: Բայց թե ինչ փոփոխություններ են նախատեսվում և ինչ նոր բան է առաջարկվելու քաղաքացիներին, դեռևս չի նշվում: Նախարարությունից պատճառաբանել են, որ դեռևս քննարկումներ են ընթանում և հստակ ոչինչ չկա: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Հունիսի 25-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիր գյուղում վրաերթի էր ենթարկել 1949 թ. ծնված Խաչիկ Սողոմոնյանին: Վարորդը նույն ավտոմեքենայով տուժողին տեղափոխել էր հիվանդանոց:
Հունիսի 26-ի գիշերը, ժամը 03.30-ին, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խաչիկ Սողոմոնյանը, մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու համար մինչ հիվանդանոց հասնելը, ճանապարհին մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննությունը շարունակվում է:
Թերթի խմբագրականը հատվածաբար.
«Երբեմն զանազան լուրերը, քննարկումները և նույնիսկ հասարակական շարժումները առաջանում են ոչ միայն քաղաքական կամ տնտեսական շահագրգռվածությունից, այլև իրողություններին ոչ բավարար ծանոթ լինելու պատճառով։ Պարզ է, օրինակ, որ Ռուբեն Հայրապետյանը՝ որպես օլիգարխ, նախկին պատգամավոր և ՀՀԿ անդամ, պետք է պարբերաբար դառնա տարաբնույթ քննադատությունների թիրախ։ Սակայն նրա անվան հետ կապել ուկրաինական «Շախտյորի» ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը որևէ այլ թիմ, նշանակում է պարզապես ծանոթ չլինել պրոֆեսիոնալ ֆուտբոլի կանոններին։ Թե ինչ պայմաններով է «Փյունիկը» Հենրիխ Մխիթարյանին վաճառել (փոխանցել) «Մետալուրգին», իսկ վերջինս «Շախտյորին»՝ այդ ամենը, բնականաբար, կոմերցիոն գաղտնիք է։
Բայց միանգամայն ակնհայտ է, որ «Փյունիկի» և «Մետալուրգի» սեփականատերերը բացարձակապես ոչ մի լծակ չունեն՝ արգելելու իրենց պատկանող ֆուտբոլիստի տեղափոխումը։
Նույնը՝ օֆշորային սկանդալի «պատվիրատուների» փնտրտուքը։ Քանի որ մեր պաշտոնյաների կարծիքով՝ այն, ինչ գրվում է իրենց մասին, չի կարող ինքնաբուխ լինել, ամենուր «պատվիրատուներ» են փնտրում։ Մասնավորապես, ասվում է, որ այդ սկանդալը հրապարակային է դարձել ԱԺ նախագահի, այսպես ասած, հովանավորությամբ։ Այդ տեղեկատվությունը ոչ միայն անհեթեթ է, այլև առաջին հերթին՝ վիրավորական «Հետքի» մեր գործընկերների համար։ Եվ այստեղ էլ արժե մի փոքր ծանոթանալ իրողություններին։
Գործարար Փայլակ Հայրապետյանը վաղուց է բողոքում վարչապետ Տիգրան Սարգսյանից, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից և գործարար Աշոտ Սուքիասյանից։ Ավելին՝ այդ բողոքները առնվազն մեկ տարի է՝ հրապարակվում էին մեր լրատվամիջոցներում։ Բայց մեզանից ոչ մեկը ժամանակ և ցանկություն չունեցավ խորանալու այդ բողոքների մեջ, բացի «Հետքից»՝ հենց դրա համար էլ այդ լրատվամիջոցը պատկանում է հետաքննող լրագրողների ընկերակցությանը։ Որքան շատ լինեն նման լրատվամիջոցները, այնքան լավ հասարակության համար։ Նրանք գնացին Փայլակ Հայրապետյանի հայտնած տեղեկատվության հետևից, և հենց դրա շնորհիվ է բացահայտվել օֆշորային գոտում գրանցված ձեռնարկությունը»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» –ն դեռ երեկվա հրապարակման շրջանակներում զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի հետ, որը անդրադարձել է հունիսի 16– ին հեռուստաընկերություններից մեկի՝ պաղպաղակի շուկայի մասին ռեպորտաժին։
Մասնավորապես՝ տեսանյութում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տեսուչները լրագրողի մասնակցությամբ իրականացրել էին նմուշառում «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերությունների արտադրանք հանդիսացող պաղպաղակներից։ Լաբորատոր փորձաքննության հանձնելու նպատակով նմուշառված պաղպաղակները տեղափոխվել էին Ծառայություն՝ կոդավորման։ Դեռևս կոդավորման ընթացքում պարզ էր դարձել, որ նմուշառված «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» ընկերությունների արտադրատեսակները չեն համապատասխանում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մակնշման պահանջներին։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր նաև, որ բացառությամբ «Բիոկաթ» ընկերության արտադրանքի, մնացած ընկերությունների արտադրանքում (այդ թվում՝ մակնշման խնդիր չունեցող) օգտագործվել է բուսայուղ այն դեպքում, երբ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1925-Ն որոշմամբ սահմանված դեռևս գործող տեխնիկական կանոնակարգի, պաղպաղակ կարող է կոչվել հարած, քաղցր, սառեցված կաթնային կամ կաթնային բաղադրյալ նյութերից պատրաստված մթերքը, իսկ բուսայուղը կաթնային բաղադրյալ մթերք չի համարվում, հետևաբար նշված ապրանքները պաղպաղակ համարվել չեն կարող:
«Վարչապետից խնդրել ենք իր հանձնարարականը Ծառայությանը՝ շուկայից հրատապ դուրս բերել կեղծված մթերքը՝ վերոնշյալ պաղպաղակները», –թերթի հետ զրույցում ասել է Բաբկեն Պիպոյանը։
«Նկատենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի օրն է, և տեսչության ղեկավարը՝ Աբրահամ Բախչագուլյանը ևս մասնակցում է կառավարության նիստերին։ Տեսնենք, թե ինչպես կվարվի վարչապետը՝ հանձնարարական կտա Բախչագուլյանին, թե՞ սովորության համաձայն, կշրջանցի «անկարևոր թեմաները»։
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.