23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոզեֆ Սաբոն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին, ով դեռևս չի միացել «Շախտյորին»։
«Ես երբեք չեմ հասկացել և չեմ հասկանում նման քայլերը: Եթե ցանկանում ես հեռանալ, ապա պետք է պայմանավորվել: Ինչու՞ այրել կամուրջները: Եթե Մխիթարյանը վերադառնա, ինչպե՞ս է նայելու ակումբի նախագահի աչքերին: Ռինատ Ախմետովի հետ միշտ կարելի համաձայնության գալ՝ մարդկային ձևով: Բացի այդ, պայմանագրի մեջ գոյություն ունի հրաժարանի մասին դրույթ: Մխիթարյանը կամ նրա գործակալներն են դա ստորագրել, այդ դեպքում ո՞րն է նրանց դժգոհության պատճառը»,ասել է Յոզեֆ Սաբոն:
Հունիսի 29-ի երեկոյան Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացվեց բողոքի ակցիա ի հարգանս նույն ռեստորանի տարածքում դաժան ծեծի հետևանքով մեկ տարի առաջ մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակի:
Բողոքի ակցիայի մասնակիցները կազմակերպեցին մոմավառություն, որից առաջ «Հարսնաքարին» կից մայթի եզրին տեղադրվեց «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» փորագրությամբ ժամանակավոր հուշաքարը: Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անհիմն պատաճառաբանություններով ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ժամանակավոր հուշաքարի տեղադրմանը, սակայն քաղաքացիական ակտիվիստներն ի վերջո տեղադրեցին այն:
Մոմավառությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին երթ անցկացնել դեպի Ավան թաղամասի կենտրոն, սակայն Բաբաջանյան փողոցում այն արգելափակվեց ոստիկանական պատով: Շուրջ քառասուն րոպե մարդիկ փորձում էին իրացնել իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որից հետո «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ կվերադառնան «Հարսնաքար» ռեստորանի տարածք` բողոքի ակցիան այնտեղ շարունակելու և ավարտելու համար: Երբ նրանք վերադարձան, նկատեցին, որ հուշաքարը անհետացել է: Բողոքի ակցիայի մասնակիցները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին բանավոր հայտարարություն արեցին հուշաքարի հափշտակության հետ կապված հանցագործության վերաբերյալ, ինչը, սակայն ընթացք չստացավ: Մինչդեռ ժամանակավոր հուշաքարի հափշտակությունը կատարվել էր հարյուրավոր ոստիկանների և բազմաթիվ նկարահանող սարքերի առկայությամբ:
Երբ արդեն ակցիան ավարտվել էր, մոտ մեկ տասնյակ ակտիվիստ փորձեցին քայլելով անցնել Բաբաջանյան փողոցով: Բայց նրանց երթը նույնպես խոչընդոտվեց ոստիկանների կողմից, որից հետո ակտիվիստները զանգարահեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Գրասենյակի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը հաստատեց, որ ոստիկանության կողմից խախտվել է օրենքը:
«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ այն դեպքում, երբ հասարակության մի արթուն հատված որոշում է հուշաքարով պատվել զոհված սպայի և բժշկի ողբերգական մահվան տարելիցը, վարչախմբի ներկայացուցիչներն ի դեմս ոստիկանութան, փոխանակ միանալու ու հարգելու այդ որոշումը, արգելում ու խոչնդոտում են ոչ միայն դրա տեղադրումը, այլև ապօրինաբար արգելում են քաղաքացիների երթը և իրենց անգործությամբ թույլ տալիս սպանվածի հիշատակի պղծումը՝ չնկատելու տալով հայոց բանակի խորհրդանիշ կրող հուշաքարի հափշտակությունը, այդպիսի վարքով նույնանում են Նախիջևանում խաչքար ջարդող բարբարոս տեսակին և հանցակից են դառնում մեկ տարի առաջ հայկական բանակի սպային առանձնակի դաժանությամբ սպանած ոհմակին։
«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը.
1. դատապարտում է դաժանաբար սպանված հայ սպայի հիշատակի ու հայկական բանակի խորհրդանիշների նկատմամբ ոստիկանների բացահայտ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև նրանց կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները,
2. սույն հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից պահանջելով կատարել իր պարտականությունները և բացահայտել այդ հանցագործությունը,
3. սույն հայտարարությամբ պաշտոնապես դիմում է Երևանի քաղաքապետարանին` «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարող տարածքը եզերող հատվածում (Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում) Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն ստանալու ակնկալիքով:
ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներքին հրաման է արձակել՝ արգելել զինծառայողներին համազգեստի թևքերը ծալել։ Իսկ այս շոգին այդպիսով զինվորները փորձում են ծանր ձմեռային համազգեստը հարմարեցնել եղանակին։ Ինչպես հայտնի է, և ՀՀ, և ԼՂՀ բանակը չունի ամառային համազգեստ, և ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանն են կրում։
Իսկ թևքերը ծալել չեն թույլատրում, քանի որ «զինվորը զինվորի նման պետք է լինի», սակայն զինծառայողները դժգոհում են, որ խեղդվում են երկարաթև համազգեստի մեջ, և ամառվա խեղդող շոգին ծառայելը դժվար է։ Եղել են նաև զինծառայողների ընդվզման դեպքեր, որոնք, սակայն, պատժվել են հրամանատարական կազմի կողմից։ Թե որն է այս տարօրինակ հրամանի հիմնավորումը, պարզ չէ:
ԼՂՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը, ասաց, որ ցանկացած հրաման բխում է կանոնակարգից, իսկ երբ փորձեցինք պարզել, թե այդ հրամանն ինչով է պայմանավորված, ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ արձակուրդում է:
Հրապարակ
Երեկ «Ժողովուրդ»–ի խմբագրություն էին զանգահարել Արարատի մարզի Վանաշեն համայնքի բնակիչները։ Վերջիններս շատ վրդովված պատմեցին, որ որոշ ժամանակ առաջ իրենք պարարտանյութի համար գումարներ են հավաքել, որպեսզի իրենց պարարտանյութ տրամադրեն։ Սակայն մինչև այսօր գյուղապետարանից ոչ պարարտանյութն են հատկացնում, ոչ գումարն են վերադարձնում։
Եվ հիմա իրենք հայտնվել են անելանելի վիճակում, չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հավաքած գումարների ճակատագիրը։ «Ժողովուրդ»–ի զրուցակիցների խոսքով՝ այս մասին տեղյակ է նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեդյանը՝Լոնդիկը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար։ Փորձեցինք Վանաշենի ղեկավար Արտաշես Գրիգորյանից. «Մեզ մոտ նման խնդիր չկա, սխալ տեղեկատվություն է, պարարտանյութը բաժանվել է»։ Իսկ Արարատի մարզպետի հեռախոսն անջատված էր»,– գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Այսօր՝ հուլիսի 2-ին նշվում է մարզական լրագրողի միջազգային օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1924-ի հուլիսի 2-ին է Ֆրանսիայում ստեղծվել Սպորտային լրատվամիջոցների միջազգային ասոցիացիան (AIPS): Այժմ այդ կազմակերպությանը անդամակցում է մարզական լրագրողների ազգային 155 միություն։
Պաշտոնապես օրը նշվում է 1995-ից։ Մարզական լրագրողի միջազգային օրվա կապակցությամբ AIPS-ը և մարզական լրագրողների ազգային ասոցիացիաները կազմակերպում են տոնական նիստեր և միջոցառումներ։
Արարատյան Հայրապետական թեմը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Անցած երկու տարիների ընթացքում մի շարք լրատվամիջոցներ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանին վերագրեցին զանազան բացասական որակներ՝ հասարակության մեջ փորձ անելով ձևավորել Սրբազանի անձի՝ իրականությունից ամբողջովին կտրված ընկալում: Հավասարակշռության և անկողմնակալության սկզբունքի պահպանման փոխարեն մի խումբ ԶԼՄ-ներ, թերևս միայն իրենց հայտնի պատճառներով, առ այսօր առավել կարևորում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին՝ հասարակության կյանքից, նրա հոգսերից ամբողջովին կտրված ներկայացնելը:
Օգտվելով Նավասարդ արք․ Կճոյանի լռությունից, մամուլի մի խումբ ներկայացուցիչներ անընդհատ մոլորության մեջ են գցում հասարակությանը՝ միևնույն ժամանակ զերծ մնալով սեփական գործողությունների համար որևէ պատասխանատվությունից:
Ստեղծված իրավիճակի ցցուն օրինակ կարող է ծառայել երեկ կայքերից մեկում տպագրված Աշոտ Սուքիասյանի հետ գործնական առնչություն ունեցած մի կնոջ հարցազրույց, որտեղ վերջինս հայտարարում է, թե Նավասարդ արք․ Կճոյանն, իբր, ստել է՝ ասելով, որ Սուքիասյանի հետ վերջին անգամ Նոր տարուն է խոսել, քանի որ 2012թ․ հուլիսին ինքը տեսել է, թե ինչպես է մի ճարտարապետ Սրբազանին փոխանցելու խնդրանքով «կամարաձև շինարարական գծագրություն» տալիս Աշոտին:
Թե ի՞նչ կապ ունի 2012թ․ հուլիսին տեղի ունեցած այդ դեպքը 2013 թվականի հետ, պարզ չէ, բայց այն, որ նմանատիպ անհեթեթ փաստարկումներից հետո, լրատվամիջոցն այդ հարցազրույցը վերնագրում է «Կճոյանը թող սուտ չխոսի՛, թե Աշոտ Սուքիասյանի հետ միայն Նոր տարվա օրերին է շփվել՝ հեռախոսով»՝ վառ ապացույցն է այն իրողության, որ հասարակության ապատեղեկացումը հստակ գիտակցված է և իրագործվում է մամուլի կողմից ստեղծված և ժամանակի ընթացքում հասարակության մեջ արմատացած էմոցիոնալ կարծրատիպերը օգտագործելու և խորացնելու մեթոդով:
Այս երկու տարվա ընթացքում առաջ քաշվող հարցադրումները և փաստարկները հաճախ դուրս են բերվում համատեքստից, աղավաղվում և առավելապես հարմարեցվում հրապարակումների քննադատական, դեղնավուն բնույթին: Մեկ անգամ ևս կոչ ենք անում լայն հասարակությանը թույլ չտալ կառավարելի դարձնել սեփական ենթագիտակցությունը նեղ խմբային շահերը հետապնդողներին»:
Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ինչո՞ւ ԶԼՄ-երի ներկայացուցիչները չեն մասնակցում քաղաքապետի ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությանը, հետո՞ ինչ, որ «Բարև Երևան»-ը իրեն հայտարարել է երևանցու լրտեսը քաղաքապետարանում
Շարունակում եմ ներկայացնել երեկ՝ հուլիսի 1-ին, Տարոն Մարգարյանի աշխատանքային խորհրդակցության մանրամասները:
Հանձնարարվեց ավարտել քաղաքի ծայրամասերի ասֆալտապատման աշխատանքները և անցնել կենտրոնի փողոցներին: Անչափ զարմացա, երբ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ պարոն Մհերյանը զեկուցեց, որ հուլիսի 1-ից սկսվում է Բագրատունյաց պողոտայի ասֆալտապատումը, և շուտով կսկսվի Արշակունյաց պողոտայինը: Այսօր անցել եմ Արշակունյացով վերից՝ վար, լրիվ տանելի վիճակ է այդ փողոցում, Բագրատունյացը՝ նույնպես, ի՞նչն են ասֆալտելու, չեմ հասկանում, մի՞թե Երևանի ծայրամասերում չկան քանդված փողոցներ, բակեր: Տարբեր հեռուստաալիքներով և լրատվամիջոցներով հաճախ են ահազանգում Երևանի անբարեկարգ փողոցների ու բակերի վիճակին, դրանք բարեկարգելու ու ասֆալտապատելու փոխարեն բարեկարգում են Սունդուկյան 90-ի՝ տանելի վիճակում գտնվող այգին, Բագրատունյաց և Արշակունյաց արդեն ասֆալտապատ փողոցները: Իհարկե անմիջապես հարց է ծնվում՝ «ատկատ»-ի ժամը հասե՞լ է:
Երեկ իմացա նաև, որ բարեկարգող ու ասֆալտապատող կազմակերպությունների մրցույթներում հաղթած կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում ամրագրվում է 3 և 5 տարվա երաշխիքային պարտավորություն. հետաքրքիր է, Արշակունյացի ու Բագրատունյացի վերջին ասֆալտապատման աշխատանքներից քանի՞ տարի է անցել:
Քաղաքապետը վրդովմունքով խոսեց Ուլնեցու փողոցի վերանորոգման աշխատանքները ձգձգվելու ու որակի մասին և ասաց.«Աֆյա՛ն, անձամբ ես պատասխան տալու այդ փողոցի վերանորոգման որակի համար»: Տրվեց նաև հետևյալ հանձնարարականը՝ Գնումների վարչություն ներկայացնել բոլոր այն ընկերությունների անունները, որոնք բարեխղճորեն չեն կատարում իրենց պարտականությունները և դրանք անցկացնել սև ցուցակի մեջ:
Դատելով մեր իրականությունից՝ սպիտակ ցուցակում համարյա կազմակերպություն չի մնացել, դրանց մեծ մասի անունները սև ցուցակում պետք է գրվեն:
Խնդրում եմ բոլոր երևանցիներին՝ սույն գրառման տակ նշել Երևանի անբարեկարգ փողոցների ու բակերի հասցեները:
Երեկ Բրազիլիայի «Մարականա» ստադիոնում բրազիլացիները 3.0 հաշվով հաղթեցին իսպանացիներին՝ նվաճելով Կոնֆեդերացիաների Գավաթը:
Ձեզ ենք ներկայացնում եզրափակիչ հանդիպման լավագույն դրվագները:
Լուսանկարները՝ Daily Mail-ի
[nggallery id=45]
Արդեն մի քանւշի օր էր, ինչ Լուսակերտի զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին դուրս էր եկել զորամասից և անհետացել:
Քիչ առաջ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 11։00–ի սահմաններում զինվորը վերադարձել է զորամաս։
«Զինվորը կորած չի եղել։ Իսկ թե որն է եղել նրա անհետանալու պատճառը՝ պարզ չէ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հուլիսի 1-ին՝ ժամը 10.00-ին, Արագածոտնի մարզի Դավիթաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում:
Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն՝ գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթև խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Վարկածներից մեկի համաձայն՝ թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ:
ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.