31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին:
Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:
Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները:
Հայտնաբերվել է մարտի 2-ից կորած գյումրեցի աղջիկը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի 16-ամյա բնակչուհի Լիլիթ Թոսունյանը, որը մարտի 2-ին տնից դուրս էր եկել եւ նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների եւ Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 20-ին, ժամը 20.40-ին, աղջիկը հայտնաբերվել է Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում եւ ներկայացվել Սիսիանի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան Գյումրի տեղափոխելու ուղղությամբ:
Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով մարտի 19-ին զոհված 3 զինծառայողներին կհուղարկավորեն վաղը` մարտ 22-ին, զինվորական կարգով:
Զինծառայողներից Արշակ Հարությունին հողին կհանձնեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ Էդուարդ Հայրապետյանին` Աշտարակի իրենց ընտանեկան գերեզմանատանը: Հակոբ Խաչատրյանին, որը ԼՂՀ Քաշաթաղի շրջանից էր, կհուղարկավորեն հարազատ գյուղում:
Էդուարդ Հայարպետյանի հոգեհանգստյան արարողությունը այսօր` մարտի 21-ին, տեղի կունենա հայրենի Աշտարակ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցում, իսկ Արշակ Հարությունյանինը` Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:
news.am
Մարտի 20-ին նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:
Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:
Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Չեմ պատկերացնում մարդու զարգացումը, առաջընթացն՝ առանց սեփական արածի նկատմամբ քննադատական վերաբերմունքի: Վերջերս Խորեն Աբրահամյանի մասին մի պատմություն լսեցի: Երիտասարդ տարիքում նա շռնդալից հաջողություն ունեցավ մեծ ժոդովրդականություն վայելող «Առաջին սիրո երգը» ֆիլմում:
Բայց որոշ ժամանակ անց նա հասկացավ՝ եթե շարունակի վայելել հաջողության պտուղները, եթե ինքն իրեն չասի, որ այն, ինչ մինչ այդ պահն արել է դերասանական խաղի առումով, մակերեսային էր և պարզունակ, ապա իսկական, ժամանակակից իմաստով դերասան չի դառնա: Եվ Խորեն Աբրահամյանը շարունակեց իր վրա աշխատել՝ հաղթահարելով իրեն հաջողություն բերած շտամպերը, կարծրատիպերը: Հիրավի, այստեղ մենք գործ ունենք տաղանդի և ինտելեկտի երջանիկ զուգորդման հետ: Քանի՜ դեպքեր գիտենք, երբ տաղանդավոր մարդիկ առաջ չէին գնացել՝ իրենք իրենց կրկնելով: Որովհետև ուղեղ չունեին:
Նույնն, իհարկե, վերաբերում է բոլորիս:
Առավոտ
Խմբագրական
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Նոր Նորքում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության, «Հայ օգնության ֆոնդի» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններ, ծանոթացել ճաշացանկին, ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմաններին, զրուցել շահառուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները` իրականացվող ծրագրի վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանը մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ համագործակցության շնորհիվ շարունակում է մայրաքաղաքում գործող 19 բարեգործական ճաշարաններում կարիքավոր շուրջ 2400 անձանց սոցիալական աջակցության տրամադրումը՝ տաք սննդի տեսքով:
Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նշել է, որ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ միասին համագործակցությամբ երբեմն նաև համաֆինանսավորում և օժանդակություն է տրամադրվում գործընկեր կազմակերպություններին՝ բարեգործական ճաշարանների պատշաճ գործունեությունն ապահովելու նպատակով, քանի որ մայրաքաղաքում կան տարեցներ, որոնք կարիք ունեն սննդապահովման: Տաք սննդից բացի փոխգործակցության շնորհիվ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի կողմից անվարձահատույց տրամադրված տարածքում ստեղծել է տարեցների բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ իրենց առօրյան են անցկացնում շուրջ 100 տարեցներ: Կենտրոնում տարեցների համար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, տրվում է բուժօգնություն, իսկ շուտով գործելու է նաև հետվիրահատական վերականգնողական կենտրոն:
Այցելության ընթացքում սոցիալական աշխատակիցների վերապատրաստման նպատակով «Աջակցություն ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրով կենտրոնում կազմակերպվել է սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթաց՝ Երևանի և որոշ մարզերի սոցիալական աշխատակիցների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ինֆոգրաֆիկաների տեսքով ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները:
Հերթականը 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքում կառուցված վերգետնյա անցումներն են:
Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:
Մարտի 20-ին, ժամը 14.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մոտ 5 տարեկան երեխա, ում ձեռքը մնացել է մսաղացում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ երեխային տեղափոխում են Արտաշիսյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արամ Սերգեյի Սարգսյանին հանձնել է ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալը: Փոխանցելով նախարարի շնորհավորանքը՝ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել Արամ Սարգսյանին երկարամյա ծառայության և համակարգում ունեցած ավանդի համար:
Արամ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տարիների աշխատանքը գնահատելու համար՝ շեշտելով, որ չնայած չի կարող գնահատել իր աշխատանքի լավ կամ վատ կողմերը, բայց այսօր կարող է հանգիստ ասել, որ 35 տարվա ընթացքում անփորձանք է աշխատել: Նա ընդգծել է, որ տասներկուերորդ դարի մեր հոգևոր առաջնորդի անվան մեդալն առավել պարտավորեցնող է:
«Ես բավարարված եմ, հպարտ եմ ու հուզված: Արդեն չլինելով շարքում՝ ուզում եմ ասել ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է գնդապետ Սարգսյանը: Անդրադառնալով իր բազմամյա ծառայությանը՝ նա նկատել է, որ քրեակատարողական համակարգի աշխատողի համար առաջնային են հատկապես անձնային որակները: Հիշելով աշխատանքային որոշ դրվագներ՝ Ա. Սարգսյանն ասել է, որ իր աշխատանքային փորձը մի խորհուրդ է իրեն հուշել. «Իհարկե համակարգ գալը կարևոր է, բայց անհամեմատելի է աշխատանքից դուրս գալուց հետո թողած անունը»…
Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթոջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Բրյուգե, Նատոլին) 33 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ունկնդիրների:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Հայաստանի արտգործնախարարը խոսեց Հայաստանի՝ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության մասին: Այս համատեքստում անդրադարձ արվեց Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ ԱԳՆ ղեկավարը անդրադարձավ նաև Հայաստան — Եվրամիություն համագործակցությանը։
Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.