29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Արցախի Գիշի գյուղն երեկ հրաժեշտ է տվել հունվարի 27-ի՝ լույս 28-ի գիշերն Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կիրառած ԱԹՍ-ից զոհված Արմո Աբգարյանին ու Գագիկ Բալայանին։
«Շատ տխուր պատկեր էր… Գյուղի գերեզմանոցը, որտեղ հուղարկավովեցին երկու նահատակները, ամբողջովին թշնամու տեսադաշտում է։ Գերեզմանոցի ուղիղ դիմաց գյուղիչ սրբավայրերն են, որտեղ դիրաքավորված է թշնամին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է ԱՄՆ-ից Արցախ տեղափոխված Շանթը։
Գագիկը, որ ընդամենը 36 տարեկան էր, հորը կորցրել էր 1990 թվականին՝ երեք տարեկանում։ Հիմա նույն տարիքում իր փոքր դուստրն է որբացել։ Ընտանեկան ողբերգության ողջ պատկերը ամփոփված էր Գագիկի մոր չչորացող աչքերում…
«Աչքերիս առաջ Գագիկի մոր հայացքն է… Այդ կինը, փաստորեն Արցախյան առաջին պատերազմում կորցրել էր ամուսնուն, որդուն՝ Գագիկին բազմաթիվ դժվարություններով մեծացրել, դաստիարակել, ու հիմա կորցրեց նաև նրան…»,-ասում է Շանթը։
Այդ օրն Արմոյի ավագ որդին հրաշքով է փրկվել. հունիսի 27-ի գիշերը նա հոր ու Գագիկի հետ հերթապահության էր, հորն ու համագյուղացուն խոցած ԱԹՍ-ն ընկել է իրենից մի քանի մետր հեռավորության վրա։
«Առաջինը վրա էր հասել հենց Արմոյի որդին ու տեսել հոր մարմինը…»,-ասում է Շանթը։
Ամենադաժանն այն է, որ Արմոն ու որդին ազատված էին պարտադիր զինվորական ծառայությունից և ընդամենը չորս ամիս առաջ էին միացել աշխարհազորին ու մեկնել դիրքեր։
Ե՛վ Արմոյի, և՛ Գագիկի ընտանիքները սոցիալապես անապահով են։ Գագիկի չորս անչափահաս երեխաներն ապրում էին հոր աշխատավարձով։ Հիմա, բնականաբար, ընտանիքը նաև լուրջ սոցիալական խնդիրների առաջ է կանգնելու։ Կենցաղային անմխիթար պայմաններում է նաև Արմոյի ընտանիքը։ Բացի այդ, Արմոյի փոքր դուստրը նաև առողջական խնդիրներ ունի։
Նահատակների ընտանիքներին որոշ չափով ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակ ունի Շանթը. «Լորիկ» հիմնադրամում հավաքված 8-9 հազար դոլարը որոշել է բաշխել Արմոյի ու Գագիկի ընտանիքների միջև.
«Դա այն նվազագույնն է, որ պարտավոր ենք անել։ Եվս 2-3 օրկսպասեմ, եթե ավելանա հավաքված գումարը, շատ ավելի լավ, այլապես՝ եղածը կբաժանեմ այդ երկու ընտանիքներին»։
Սոցիալականը՝ սոցիալական, բայց սողացող պատերազմի պայմաններում անընդհատ զոհ ունենալու իրականության հետ հաշտվելնա թույլատրելի է համարում Շանթը։ Նրա խորին համոզմամբ՝ թշնամու որևէ ռազմակն սադրանք չպետք է անպատասխան մնա։
Երբ հարցնում ես՝ ինչու չենք պաատսխան տալիս, ասում են՝ որ տալիւս ենք, նորից են կրակում ու ավելի շատ զոհեր ենք ունենում։ Իրականում, այսպես, թե այնպես, նրանք կրակում ենք, սպանում են մեր զինվորներին։ Այս շաբաթ չորս, մի երկու շաբաթից երկու, հետո երեք/// այսպես հերթով սպանում են մեզ։ Եթե ինչպես հարկն է, այնպես պաատսխան տանք, ճիշտ ՝ մեկ օրում հնարավոր է 10 զոհ տանք, բայց գոնե կզսպենք որոշ չափով դրանց, գոնե կզգանք, որ ինքնապաշտպանվում ենք, կռվելով կզոհվենք, ոչ թե կսպասենք, որ եմզ չտերի պես սպանեն։ Հիմա պետք է բոլորս իրար հետ որոշենք ինչ ենք ուզում՝ կռվում ենք, որ ապրելու հնարավորություն ունենա՞նք, թե՞ համաձայն ենք, որ դանդաղ մեռնենք»,-ասում է Շանթն ու հավելում՝ պատիվն ու արժանապատվությունը պահելու համար պետք է ընտրենք առաջին տարբերակը։
Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը:Օրակարգի առաջին հարցն Արցախի նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր: Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ու բանակցային գործընթացին:
ՍիվիլՆեթը ներկա է եղել նիստին և գրի առել պատգամավորների ու նախագահի հարցուպատասխանի ժամանակ հնչած առավել կարևոր մտքերը։
Հայաստանի Հանրապետության ոչ մի զինվոր չկա Արցախի պաշտպանության բանակում
Անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյան հարցրեց հունիսի 28-ին զոհված չորս զինծառայողներց մեկի աճյունի՝ Հայաստան տեղափոխման հնարավորության մասին։
Նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կարող է խոսել այդ թեմայի շուրջ, քանի որ արդեն ադրբեջանական կողմն է հրապարակումներ արել․ «Մենք դիմել ենք խաղաղապահներին, որպեսզի ապահովվի տեղափոխումը, գիտեք, որ այսօր միայն ուղղաթիռով կա տեղափոխման հնարավորություն։ Մարդու տեղափոխում կատեգորիկ չի եղել, բայց գոնե որոշ բժշկական պարագաների տեղափոխում կազմակերպել են։ Խնդրել ենք, դիմել են ադրբեջանական կողմին, ստացել են բացասական պատասխան։ Մենք դիմել ենք Կարմիր Խաչին․ Կարմիր Խաչը շանս տալիս է, տվյալներ փոխանցել ենք և մինչև մի քանի ժամը պիտի լինի պատասխան։ Բայց արդեն Ադրբեջանը գրել է՝ բա որ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության զորքը և այլն։ Ես այստեղից այսօր բարձրաձայն հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետության մի զինվոր չկա Արցախի պաշտպանության բանակում ծառայող։ Զոհվածը գիտեք, որ Հայաստանի քաղաքացի չէ, դուք շատ լավ գիտեք՝ ով է, հայրը աշխատում էր մեր կառույցներում՝ փրկարար ծառայության, այսօր էլ է աշխատում, բայց ստիպված դառել է տեղահանված, և հարազատների մեծ մասը գտնվում է Հայաստանում։ Եվ հուղարկավորումը խնդրել են կազմակերպել Հայաստանում, դրա համար ինչքան էլ Ադրբեջանը ցույց տա, թե նա Հայաստանի քաղաքացի է, այդպիսի բան չկա։ Պարտավոր ենք հարգել ընտանիքի ցանկությունը։ Այսօր պարզ կլինի, եթե Կարմիր Խաչը կարողանա, երևի վաղը կկատարենք [տեղափոխումը]»։
(Զոհված զինծառայողներից մեկը Արցախի քաղաքացի է, սակայն նրա ընտանիքը 44-օրյա պատերազմի հետանքով տեղահանվել է և բնակվում է Հայաստանում։ Այդ դեպքի կապացությամբ Ադրբեջանն արդեն աղմուկ է բարձրացրել, թե իբր ՀՀ զինծառայողները ծառայում են Արցախի պաշտպանության բանակում)։
Մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք
Պատասխանելով Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանի հարցին՝ Հարությունյանն ասաց, որ սահմանում հիմա հարաբերական կայուն է։ Հարությունյանը նաև նշեց, որ հունիսի 28-ին չեն գնացել լարվածության բարձրացման, ինչի համար բազմաթիվ պատճառներ կան․ «Եթե լինի առանձին հանդիպում, ես կներակայացնեմ։ Թե ինչ է սպասվում, կներակայացնեմ, մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք։ Մենք պետք է հասկանանք, որ՝ այո, մենք ունենք խնդիրներ, այդ խնդիրների հետևանքով կրելու եք զրկանքներ։ Բայց պետք է հաղաթահարենք, նորից ուզում եմ հայտարարել։ Ավելի ծանր ժամանակներ ենք հաղթահարել և կախված է լինելու, թե ինչպիսինն է լինելու մեր դիմադրողականության աստիճանը»։
Տեղական արտադրությունը թույլ կտա չնեղվել մեզ, չնայած 50%-ից ավելի կորցրել ենք
Հարությունյանը խոսեց նաև տեղական արտադրության մասին, որը թույլ է տալու չնեղվել և չենթարկվել ադրբեջանական ճնշումներին․ «Վեց օր հետո ասում են բունտ է լինելու, ժողովուրդը գալու է ասի՝ էս ի՜նչ է լինելու։ Դե բունտ է լինելու, գնացեք Ադրբեջանին հանձնվեք»։
Նախագահը կրկին անդրադարձավ սպասվող դժվարություններին․ «Մի ամիս առաջ հարցրել են՝ ձմեռը ոնց ենք անցկացնելու, ասել եմ՝ չգիտեմ, որովհետև չգիտեմ, թե ինչ ռեժիմ է լինելու՝ հեղուկ գազ կարողանալու ենք բերել, թե չէ։ Ցավոք, եղանակային պայմանները այդքան բարենպաստ չեն եղել՝ հազարավոր հեկտարներ երաշտի պատճառով, հազարավոր հեկտարներ կարկտահարության պատճառով, եթե լիներ [չլիներ], 12 ամիս ու 24 ժամ ամեն ինչ կունենայինք։ Նաև պարենամթերքի արտադրության 50 տոկոսից ավելին կորցրել ենք։ Դա բնական աղետ է, դրան էլ պետք է պատրաստ լինել»։
Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում
Հարությունյանը նաև խոսեց այն մասին, թե ինչու պետք չի ընդունել Ադրբեջանի առաջարկը և գնալ Բաքու բանակցելու․ «Որովհետև Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում։ Տարբեր տեղերից ասում են՝ գնանք համոզենք։ Փորձել եմ, ընկերներ, երկու տարի փորձել եմ։ Եթե որևէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, [ապա] վերջին փուլում չեմ բանակցել, ես չեմ գնացել։ Այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, որովհետև վերջում գալիս ասում են՝ էս է մեր նպատակը։ Մենակ մեզ չեն ասում, այդ օրակարգը ասում են ՄԱԿ-ում, ասում են երեկ և այսօր՝ Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ։ Ադրբեջանը մեզ ասում է՝ առաջին կետ՝ պաշտպանության բանակը լուծարել։ Պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման։ Հերթականությունն ասեմ՝ գնում եք հայտարարում՝ բանակը լուծարել եք, պետական կառավարման համակարգը լուծարում եք։ Հազիվ ստեղծում են համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն գնալ-գալ։ Եվ պարզ է, թե ինչպես են թողնելու՝ որպես Ադրբեջանի քաղաքացի։ Ես դեմ չեմ բանակցություններին, ես դեմ չեմ հանդիպումերին։ Ամենաշատ կողմը ես եմ եղել և ամենաշատ հանդիպումները ես եմ իրականացրել։ Մենք պիտի գիտակցենք, որ ունենալու ենք խնդիրներ, հաղթահարելի է այդ ամենը, ժողովուրդ, երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանություն և դիմարողականության բարձրացում։ Այդ առումով ի՞նչ ենք արել և ի՞նչ պիտի անենք, եթե ցանկություն լինի, առանձին կքննարկենք»։
Խուճապ մի առաջացրեք, ժողովուրդն ուզում է ապրել, արարել այստեղ
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Արմեն Հակոբյանը հարցրեց շատ քննարկվող թեմաներից մեկի՝ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ բաձրաստիճան, կամ նրանց ընտանիքի անդամների՝ ամիսներ շարունակ Արցախից դուրս գտնվելու մասին․ «Խնդրում եմ հայտնել Ձեր վերաբերմունքը, ձեր որոշումը այդ մարդկանց հանդեպ»։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ մի բարձրաստիճան պաշտոնյա ունենք դրսում և դա մեր արտաքին գործերի նախարարն է։ Իսկ պաշտոնյաների նկատմամբ, որոնց ընտանիքները դրսում են, պիտի խիստ որոշումներ կայացվեն, արդեն ԱԱԾ-ին ուղղված հանձրարականներ կան․ «Կա հիմնավորված, և կա չհիմնավորված բացակայություն։ Դրանով չպիտի սահմանափակվենք, ես հանձնարարել եմ նախագահի աշխատակազմին, շատ լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու։ Նրանք, ովքեր թողել են երկիրը, գնացել, այսօր վարձակալությամբ տվել իրենց գույքը և ստանում են եկամուտներ․․․ Այդ բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնել։ Ես չեմ կարող ասել, թե ինչ ենք անելու՝ մի կողմից մենք պիտի հարգենք մեր Սահամանադրությունը, հարգել ենք ու պահում ենք, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց հանդեպ պիտի լինի շատ խիստ վերաբերմունք՝ զրկել եկամտի աղբյուրից, սա բարձրաձայն հայտարարում եմ։ Ընդհուպ, եթե մասնագետները թույլ տան նման որոշում կայացնել, պետականացնել գույքը։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, կամ մարդիկ կամավոր տրամադրեն իրենց բնակարանները, թող մնա էլի սեփականություն»։
Շարունակելով թեման, նախագահն ասաց, որ ընդունելության ժամանակ նրան ամենաշատը հենց դիմում են բնակարանի հարցով, ինչն ապացուցում է, որ Արցախից չեն ուզում արտագաղթել․ «Նախ՝ ով ուզում է քինա, ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա։ Եթե իհարկե քինալու ա, խուճապ մի առաջացրեք, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ, մենք այդ հնարավորությունը պիտի տանք բոլորին»։
Բուհերի շրջանավարտների մասին, որոնք չեն կարողանում Արցախ վերադառնալ
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Էլեոնորա Ավանեսյանի հարցը վերաբերում էր Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին։ Քանի որ քննաշրջանն ավարտված է, պրակտիկան նույնպես և նրանք ստիպված են արդեն լուծել պայմանագրերը՝ նախապես վարձակալությամբ վերցրած գների․ «Եվ ակամայից կանգնում են լուրջ խնդիրների առջև, մենք ունե՞նք մշակված մոտեցում կամ ծրագիր՝ նրանց զբաղվածության խնդիրը լուծելու համար և դրա հետ մեկտեղ զուգահեռ ֆինանսական խնդիրները մեղմելու։ Պարբերաբար կապի մեջ լինելով Արցախի ներկայացուցչության՝ Սերգեյ Ղազարյանի հետ, գիտեմ, որ հավաքագրում են ուսանողների տվյալները»։
Հարությունյանը պատասխանեց, որ պետնախարարին կխնդրի այդ ուղղությամբ աշխատել, եթե հնարավորություն լինի, կկազմակերպվի նրանց տեղափոխումը Արցախ․ «Եթե չէ, ինձ թվում է, պետք է մտածենք ընդհանուր պրոյեկտ՝ Հայաստանում որևէ տուրիստական բազայում տեղավորելու, ինչ-որ մի ճամբարում, որովհետև հյուրանոցներում անհնար է լինելու պահել, բնակարաններում՝ դժվար։ Եթե առաջիկա մի շաբաթվա մեջ զգանք, որ ճանապարհի հետ կապված խնդիրները ավելի խիստ են լինելու, քան մենք պատկերացնում ենք, նման լուծում կտանք։ Այն, որ մեր երիտասարդներին ու նրանց ընտանիքներին մենակ չպիտի թողենք, միանշանակ է»։
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման:
«Ուստի, քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների, քանի որ ալյուրի ծավալի խնդիր չկա և որոշակի ծավալով ու պարբերականությամբ կառավարության կողմից մատակարարվում է բոլոր փռերին: Դրան զուգահեռ պետական լիազոր մարմինն աշխատում է փռերի հետ՝ կանխելու դրանցից որոշների անբարեխիղճ վարքը՝ նախատեսվածից ավելի ալյուր ստանալու կամ հացեղեն վաճառելու տեսքով»,-ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն:
Նախագիծը, որն ընդունվեց միաձայն, կառավարության նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 %-ով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի հարաբերակցությունը 99,5 % է»,- ասաց նախարարը:
Ըստ Մկրտչյանի՝ նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով:
«Այս պահին 68,9% է, բայց հուլիսի մեկի բարձրացումով մենք այդ հարաբերակցությունը հասցնում ենք 73,7 %-ի:
Նվազագույն կենսաթոշակը 2018 թվականից ի վեր այս պահի դրությամբ բարձրացրել ենք 225%-ով, 16,000 դրամից դրաձրել ենք 36,000 դրամ այն դեպքում, երբ ասում ենք, որ նաև պարենի զամբյուղն է գնաճ գրանցել: Պարենի գնաճը 73% է, իսկ կենսաթոշակինը՝ 225»,- ասաց նա:
Արցախի խորհրդարանն այսօր ընդունեց հայտարարություն՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող հայաստանյան պատվիրակությանը կոչ անելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները։
Panorama.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մեկնարկած բանակցությունների մասին՝ պարզելու, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքացիներն այդ հանդիպումներից։
«Շատ վատ է վիճակը, բոլորս դա գիտենք։ Եթե էն ժամանակ հույս ունեինք, որ Ռուսաստանը մի բան կանի, վիճակը կկանխի, հիմա էդ հույսն էլ չունենք, մեկը լինի Ռուսաստանին օգնի։ Սենց օդում կախված ծանր վիճակում ենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մյուս քաղաքացին վստահ է, որ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, իսկ թե ինչ կլինի՝ դժվար է ասել։
«Ոչ մի ակնկալիք չկա, քանի որ էնտեղ բանակցություն է գնում, այստեղ՝ զոհեր։ Մեր խաղաղությունը մեր ձեռքն է. մենք պիտի պայքարենք, ուրիշ ոչ մի բան։ Սենց նստել ենք, մեր ժողովուրդը քնած, լրիվ անտեր։ Մեր պաշտպանությունը մեր ձեռքն է, պիտի միավորվենք, որ դիմագրավենք։ Թուրքի դեմը ուրիշ ելք չկա, պիտի քթներին տանք, որ արդեն խելքի գան։ Օրեկան խաղաղություն քարոզելով մենք զոհ ենք տալիս»,-ասաց հարցվող քաղաքացին։
Հարցվողների մեծամասնությունը կարծիքն հայտնեց, որ բանակցությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու. «Իմ կարծիքով դա սխալ է ու ոչինչ լի լինելու։ Գնացել, իրենց համար քեֆ են անում, հետո կգան կասեն՝ չեղավ, մենք ոչ մի լավ բան չենք սպասում էս ղեկավարությունից»։
«Հաստատ ոչինչ չեմ կարող ասել, եթե լինեի պայծառատես, գուցե մի բան ասեի։ Իմ կարծիքով հզոր տերություններից է կախված. եթե իրենց ձեռք ա տալիս, որ լինի խաղաղություն՝ կլինի, եթե չէ ՝ չէ»,-ասաց մեկ ուրիշը։
Մի քաղաքացի էլ ասաց՝ այդ բանակցություններից ոչ մի լավ բան էլ չեն բերի. «Շատ են ստեղ-ընդեղ գնում, ամեն մեկն, ամեն երկիր իր հետաքրքրությունն ունի, մենք էլ մեջտեղն ենք ընկել»։
Բաքվում գիշերը Արցախի նկատմամբ սեփական ագրեսիան բացատրում են հայերի «սադրանքներով»։
Առաջնորդվելով տարիներով մշակված ոճով՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումը, հայտարարել է, որ «ՀՀ վարչապետը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը», եւ որ «Ադրբեջանը պատասխան միջոցներ է ձեռնարկել ռազմական սադրանքի դեմ, որի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։
Հաջիզադեի խոսքով՝ «Հարավային Կովկասում հիմնական ապակայունացնող գործոնը Հայաստանի ԶՈւ-ն է, որն ի հեճուկս միջազգային իրավունքի եւ պարտավորությունների՝ ամբողջությամբ դուրս չի եկել Ադրբեջանի տարածքից»։
Նա հավելել է, որ «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորություններն ու հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոչ թե խոսքով, այլ գործով»։
Արցախի Հանրապետության ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որով կոչ է անում Վաշինգտոնում հայկական պտվիրակությանն անհապաղ ադադարեցնել բանակցությունները: Հայտարարությունն ընթերցեց ԱԺ նխագահ Արթուր Թովմասյանը:
Հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ին ընդունված ԼՂ-ում հաստատված հրադադարի ռեժիմը սույն թվականյի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1.30-ից տարբեր տեսակի զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է մեր 4 հայրենակից:
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հրետըանային միջոցների եւ ԱԹՍ-ների կիրռմամբ Արցախի քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը անտեսելով միջազգային հեղինակավոր կոչերն ու որոշումները, խաղաղության ու երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը: Ուշագրավ եւ հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը նախորդ դեպքերին համանման նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտոուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, եւս մեկ անգամ հաստատում եւ վկայում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցությունները նոփւյնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության մթնոլորտի ձեւավորման նմանակում, իբր միջազգային ջանքերի համատեքստում:
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի ժողովրդի անունից դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,. ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, կրեկցանքի հայտարարություններից, հորդորներից եւ խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր: Մասնավորապես պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները:
Հավոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգեւորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ եւ անվերահսկելի:
ՌԴ-ին խաղաղության առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները:
Վաշինգտոնյան բնակցություններում Հայաստանի պատվիրակության՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմանենրում լիակատար հրադադարի հաստատումը: եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պհվածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտոնություն:
Մեր խոնարհումը բերելով հանուն հյրենիքի իրենց կյանքը նվիրբերած մեր 4 նահատակների հիշատակին, պատրասկկամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․
«Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին, և ինչու՞ են հնարավոր դառնում նրա «անտոռմուզ» ելույթները։
Այս հարցերն ունեն առավելագույն հստակության պատասխանների կարիք։
Հարց 1. Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին
Որովհետև Նիկոլի խոսքը, հերքող պատասխանները և մեր հեռանկարը տարբեր իրականություններում են։ Մինչև 2018 թ. երեք նախագահների օրոք եղել է «Արցախը Հայաստան է և վերջ» իրականությունը, որի մասին ուղղակի չէին գոռում, Շուշիում քեֆեր ու պարեր չէին բռնում։ Եղել են «դժվար բանակցություններ են և վերջ», «Ադրբեջանի հետ բալանսը պահում ենք և վերջ», «Լուրջ ռիսկեր կան և վերջ» շեշտադրումներ, որոնք ամբողջականացնում էին իրականությունը։
2018-2020 ժամանակահատվածը աղետի նախապատրաստման կոպտագույն սխալների փուլն էր։
2020-ից առ այսօր «Ամեն ինչ տապալված է և վերջ» իրականությունն է՝ հավելյալ շեշտադրումներով. «Կարող ենք պետականություն կորցնել և վերջ» «Արցախը մոռացեք և վերջ»։
Վերջապես, կա երրորդ իրականությունը, և դա այն է, ինչի շուրջ այսօր պետք է ձևավորվի ազգային-առաջադիմական միտքը. «Տեր ենք կանգնում մեր երկրին և վերջ», «Հայկական Արցախ հնարավոր է, և վերջ», «Հարևանների հետ գնում ենք բարդ բանակցությունների և վերջ»։
Նախկին նախագահների համակարգերից պատասխանները Նիկոլին տարբեր իրականությունների մասին են՝ իրար հետ բացարձակ չհատվող, եթե նույնիսկ կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան է հնչում։
Նիկոլի ինֆորմացիայի և ոգենչման աղբյուրը իր իսկ թերթի 20-ամյա վաղեմության հոդվածների ռետրոսպեկտիվ ընթերցանությունն է։ Եվ եթե Քոչարյանը՝ Ջ. Բուշի ձեռը բռնած, Քի Վեսթի ամբողջական պայմանագիրը դնի նրա առաջ, միևնույն է, նա կարդալու է իր իսկ հոդվածը՝ «… որ Մեղրին տալիս էին»։
Ու՞մ մասին են նրա ասածները
Ոչ միայն քաղաքականապես, այլև՝ զուտ մարդկայնորե´ն է սխալ Նիկոլի «անտոռմուզ» ասածներին պատասխանելը։ Իրականում շատ դժվար է ասել, թե ում են ուղղված, նույնիսկ եթե նա կոնկրետ անուններ է տալիս։ Նիկոլի ասածները, ըստ էության, վերաբերում են ՔՊ-ից դուրս բոլորին։ Նա մոտավորապես ասում է. «Այն, ինչը դուք գիտեք, տեսել եք անձամբ, լսել եք, մասնակիցն եք եղել, ձեր կյանքն է եղել, սխալ է, սուտ է, չի եղել։ Ես հիմա նոր պատմություն եմ հորինում, ձեզ նոր պատմություն եմ պարտադրում։ Կներեք, բայց ես այլ ելք չունեմ»։
Իսկ ինչո՞ւ է նա կարողանում այդքան անկաշկանդ դա անել, ինչ ուզել՝ ասել, թքած ունենալով, որ ծայրահեղ վնասում է պետությանը, կխոսենք հաջորդիվ»։
Երասխի ուղղությամբ նորից կրակեցին, էլի մարդիկ ցրվեցին ու կրակոցները լռեցին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երասխի բնակիչներից մեկը։ Նրա փոխանցմամբ՝ միջազգային ներդրմամբ կառուցվող գործարանի ուղղությամբ վերջին անգամ կրակ էր բացվել շաբաթ օրը՝ հունիսի 25-ին։ Դրանից հետո գործարանը նորից երկու օր չէր աշխատել։
«Երկու օր դադարից հետո ուզում էին աշխատել ու նորից սկսեցին կրակել։ Բանվորներ են եղել՝ ապրանք դատարկելիս։ Ամուսինս էլ էր նորից գնացել աշխատանքի՝ օրվա ապրուստի համար, բայց կռունկը գործի գցելուց անմիջապես հետո էլի կրակել են։ Չեն թողում մարդիկ նորմալ աշխատեն»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ գյուղի հիմնական մասն սկզբնական շրջանում գործարանում աշխատանքի էր ընդունվել, սակայն, իրավիճակով պայմանավորված, նրանց մի մասը դուրս է գալիս աշխատանքից։
«Մի տեսակ արդեն հիասթափվել են։ Վտանգավոր է, չես իմանա, թե հանկարծ ինչ կարող է լինել»,- ասաց նա։
Գործարանի աշխատանքներն այս պահին էլ պարալիզացված են։ Աշխատակիցներն ամբողջ տեխնիկան թողել են դրսում ու կրակից խուսափելու համար արագ լքել տարածքը։
«Չեն կարող տանել ներս։ Եթե մոտենան ներս տանելու կամ աշխատեցնելու նորից խփելու են»,- ասաց նա։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը քիչ հավանական համարեց ադրբեջանական այս գործողությունների հետևանքով գործարանում աշխատանքների վերջնական դադարեցման հավանականությունը։ Տեսակետ հայտնեց, որ, ի վերջո, ամերիկյան կողմը կարող է բանակցություններ վարել ու կարողանալ շարունակել գործունեությունը։
«Շատ մեծ ծախսեր են դրված այդ գործարանում։ Չեն կարող հենց այդպես փակել գործարանը։ Բայց դեռևս գործը կանգնած է։ Մարդիկ նորից օրական աշխատանք են սկսել փնտրել»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ տեղեկություն, թե Երասխում գործողը մետալուրգիայի գործարան է՝ այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Իրականում գործարանում ամրաններ են արտադրվելու։
«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ն, որը հանձն է առել Երասխում կառուցել մետալուրգիական գործարան, տեսանյութ է տարածել, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում գործարանի աշխատակիցների ուղղությամբ։
«Ձեզ ենք ներկայացնում մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում Երասխի երկաթի ձուլարանի աշխատողների և տեխնիկայի ուղղությամբ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.