23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին համարել ազատված զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Արցախի Հանրապետության պատգամավորների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետության դատավորների, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության նախարարների, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի, Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների, Արցախի Հանրապետության կողմից հիմնադրված ընկերությունների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) և հիմնադրամների ղեկավարների, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության): Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:
Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները, որոնք մինչև Հակարիի կամուրջն անցնելը Արցախի իշխանությունների հորդորով այրել են զինգրքույկները՝ ադրբեջանցիների ձեռքը չընկնելու համար, Հայաստանում բազմաթիվ խնդիրների են բախվում։
«Փաստինֆոյի» հետ զրույցում «Հայաստանի ազատագրման բանակ» կամավորական ջոկատի հրամանատար Արսեն Վարդանյանն ասաց, որ ահազանգեր է ստանում Արցախից բռնի տեղահանվածներից, որոնք փորձում են հասկանալ, թե Հայաստանում ինչպես կարող են վերականգնել իրենց զինգրքույկները։
«Կան մարդիկ, որոնք ուզում են դուրս գալ երկրից, բայց նրանց թույլ չեն տալիս սահմանը հատել, քանի որ զինվորական գրքույկ չունեն։ Սա արցախցիներին անելանելի վիճակում է դրել, մարդիկ չգիտեն, կա՞ տարբերակ այդ գրքույկները վերականգնելու, և ինչ պետք է անել»։
Անդրադառնալով Պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե արցախցի զինծառայողները կարող են ներգրավվել ՀՀ սահմանների պաշտպանության գործին՝ Վարդանյանը հայտնեց, որ այսօր առավոտյան իրեն ահազանգել էր մի կին, ով ամուսնու հետ զինծառայող է եղել Արցախում։
«Ամուսիններով զինծառայողներ են, ամուսինը մայորի կոչում ունի, իսկ ինքը ենթասպա է, իրենք գաղթելուց հետո եկել են Երևան, դիմել են ՊՆ-ին, բայց իրենց առաջարկում են ծառայության անցնել սահմանամերձ բնակավայրում։ Կինն ասում է, որ իրենք նաև ուսանող երեխաներ ունեն, ասում է՝ լավ, մենք էլ գնացինք Վարդենիս, սա նշանակում է, որ երեխանես այստեղ պետք է տուն վարձեն, իսկ իրենք Վարդենիսում կամ Ջերմուկում։ Հիմա այս մարդը ի՞նչ անի, ինչպես կարող է 2 տուն վարձել, էդ մարդիկ ոչ մի բան չունեն, կարո՞ղ են 2 տեղ տուն վարձել»։
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2023 թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ՝ արդեն իսկ աջակցություն է ստացել 2649 շահառու վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 8101 շահառու՝ 1337-ը մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարանի կամ անհատական բնակելի տուն ձեռքբերելու, 2366-ը՝ կանխավճարի ապահովագրության, իսկ 4398-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում։
Նախարարությունից հիշեցնում են՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։
Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։
Ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն՝ urlshortener.at/euvG9։
Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։
Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Սյունիքի գրավման սպառնալիքի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։
«Մենք ընդունում ենք, որ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- ասաց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Մեզ անհրաժեշտ են յուրաքանչյուր ուղևորի անվտանգության հուսալի երաշխիքներ, ով գնացք կնստի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ամիրբեկովը։
Ամիրբեկովի խոսքով, Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի ձգձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի հարթել Իրանի տարածքով։
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Երբ արտասահմանյան կամ ադրբեջանական լրատվական միջոցներն են գրում Արցախից 100 հազար փախստականների մասին, հասկանալի է, որ մի մասը դա անում են վերջին (անցակետը անցած ու Հհ-ում գրանցված), տվյալների հիման վրա, մի մասն էլ, հատկապես Ադրբեջանական աղբյուրները միտումնավոր: Բաց ինձ համար անհասկանալի է, երբ 100հազար թիվը կրկնում են, մեր լրագրողները, փորձագետները, առավել ևս ՀՀ իշխանության ներկայացուցիչները հատկապես տարբեր Եվրոպական հարթակներում, առիթ տալով 100 հազար թիվը օրինականացնել տարբեր եվրոպական պաշտոնյաների,ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման և այլ կազմակերպությունների կողմից հումանիտար,մարդասիրական օգնության հաշվարկների ու այլ նպատակների համար:
Իրականում վեջին մարդահամարի տվյալներով մինչ 2020 թվի պատերազմը Արցախում ապրում էին 150 հազար մարդ: 44 օրյա Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի Շուշիի, Քարավաճառի ու Քաշաթաղի շրջանները օկուպացնելուց հետ, վերը նշված շրջանների ավելի քան 100 գյուղերից, 4 քաղաքներից (Շուշի, Հադրութ, Քարավաճառ, Բերձոր), ինչպես նաև Ասկերանի,Մարդակերտի, Մարտունու շրջանների մի քանի տասնյակ օկուպացված գյուղերից Հայաստան են տարհանվել ավելի քան 40 հազար փախստականներ:
Եթե այդ քանակին ավելացնենք նաև մոտ 10 հազար Արցախի քաղաքացիների, (ուսանողներ, տարբեր առիթներով ՀՀ-ում ու այլ երկրներում մինչև շրջափակումը գտնվող Արցախի քաղաքացիներին),ապա մենք կստանանք մարդահամարի տվյալները, մոտ 150 հազար մարդ: Արցախի իշխանությունները պետք է սկսեն հաշվառել բոլոր Արցախցիներին, համապատասխան սոցիալական, հումանիտար, մարդասիրական հարցերը ՀՀ իշխանությունների հետ կարգավորելու և որ ավելի կարևոր է, Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու համար, պաշտոնական շրջանառության մեջ օգտագործելով 150 հազար փախստականների թիվը»,- գրում է Անուշավան Դանիելյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և ելույթ է ունեցել:
Լուսանկարներից պարզ է դառնում նաև, որ օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի նախագահի նստավայրի շենքի վրա, տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը:
Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի տարածքում, Իվանյանում, Ասկերանում բարձրացրել է Ադրբեջանի դրոշները:
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ալիևը ժամանել է օկուպացված Ստեփանակերտ, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ալիևը չի կանգնելու, եթե չկանգնացնենք: Դեռ ուշ չէ»․
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին գրում է «Մեդիահաբ»-ը՝ վկայակոչելով ԱՀ ՔԿ-ի ներկայացուցչի խոսքը։
Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անհետ կորած համարվող հարազատներ և նրանց մասին որևէ լուր չունեն, դիակների նույնականացման համար դեռևս ԴՆԹ թեստ չեն հանձնել, կարող են մոտենալ Մխիթար Հերացի 5 հասցեով՝ դատաբժշկական և գիտագործական կենտրոն։
Ի դեպ, տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներ է տեղափոխել Ակնա (Աղդամ) կամ Շուշի, իրականությանը չի համապատասխանում»,-նշում է աղբյուրը։
Ավելի վաղ «ՀԺ»-ն գրել էր, որ մարդկանց տրամադրվող բենզինը, որով ԼՂ բնակիչները պետք է հասնեին ՀՀ, ամենևին էլ Ադրբեջանի տվածը չի եղել, այլ՝ Պաշտպանության բանակի պահուստային վառելիքը:
Գործընթացը համակարգող չի եղել, և յուրաքանչյուրն ինքն է վերցրել անհրաժեշտ քանակությամբ բենզին:
«Մի քանի տեղից էր գալիս բենզինը, և իրարանցում էր, մարդիկ փորձում էին արագ վերցնել ու գնալ: Խուճապ կար նաև, քանի որ ադրբեջանցիները մոտակա բարձունքներում էին նկատվում: Էդ ժամանակ բնակիչներից մեկը դռելով էր (գայլիկոն), թե ինչով փորձում էր ծակել բաքը, դրա հետևանքով էլ առաջացավ պայթյունը»,- պատմել է ականատեսը:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի քննության ժամանակ, հայտարարել է, որ «Ղարաբաղի հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և Ադրբեջանը կոչ է անում նրանց վերադառնալ Ղարաբաղում գտնվող իրենց տները», հաղորդում է ԱՊԱ-ն:
Մամեդովը Հաագայի դատարանում խոսել է Ղարաբաղի «հայ բնակիչների վերաինտեգրման մասին» (չակերտները՝ Tert.am) :
Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր բազմազգ հասարակությունը, որտեղ խաղաղ ապրում են էթնիկ հայերն ու ադրբեջանցիները։
Հայրենազրկված 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը, որը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է՝ բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, զրկվել է նաեւ ամիսներ շարունակ Արցախում շրջափակման մեջ գտնված, ապա բռնի տեղահանված մորը տեսակցելու հնարավորությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Մարատ Հակոբյանին մոր հետ տեսակցելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 18-ամյա Մարատ Հակոբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ արցախցիների ցեղասպանման, հայրենազրկման համազգային աղետի դեմ Երևանում տեղի ունեցածինքնաբուխ ակցիաների վերաբերյալ քրեական վարույթով։ Մարատ Հակոբյանի ձերբակալման և կալանավորման պահին նրա ընտանիքի անդամները Արցախում էին, իսկ նրա զինվորական հորից որևէ տեղեկություն առհասարակ չկար։ Փաստաբանն անգամ զերծ էր մնում նույնականացնող տվյալներ հրապարակելուց, քանի որ Մարատի մայրը, որն այդ պահին ադրբեջանական պաշարման մեջ գտնվող Արցախում էր, տեղյակ չէր որդու ձերբակալությունից։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարատի մայրը, ավելի քան 100,000 արցախցիների հետ միասին, ստիպված բռնել է գաղթի ճանապարհը և տեղափոխվել ՀՀ, սակայն կալանավայրում գտնվող որդուն արդեն քանի օր է, չի կարողանում տեսակցել։ Խնդիրն այն է, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորման որոշում կայացնելուց զատ նաև սահմանափակել է Մարատի տեսակցությունների հնարավորությունը, ընդ որում, պարզ չէ, թե ինչու, ի վերջո, 18-ամյա երիտասարդն ում նկատմամբ կարող էր այնպիսի ազդեցություն ունենալ, որ անգամ տեսակցություններն են արգելվել, պարզ չէ։ Մարատ Հակոբյանի փաստաբան Արսեն Բաբայանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով թույլ տալ տեսակցությունները՝ գոնե մոր հետ, սակայն, ինչպես պարզվեց, դատախազությունը մերժել է այս միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե չեն կարող վերացնել տեսակցությունների արգելքը, թեեւ խափանման միջոց փոխելու լիազորություն դատախազն ունի։
Փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ օրենսգիրքը մեկնաբանվել է յուրովի, ավելին, տպավորություն է, թե դա մարդ չիմեկնաբանել, այլ՝ արհեստական ինտելեկտը։
«Մասնավորապես, ասում են, որ դատախազն իրավունք ունի միայն խափանման միջոցը փոխել կամ վերացնել, իսկ տեսակցությունների արգելքը դա խափանման միջոցի պայման է, որը, ըստ դատախազության, չեն կարող փոխել, դա պետք է Վերաքննիչ դատարանում քննարկվի։ Իհարկե, դա շատ պրիմիտիվ, տեխնիկական մեկնաբանություն է, որը իրավունքի էության հետ, «մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական կանոնի հետ ոչ մի առնչություն չունի»,- նշել է Արսեն Բաբայանն ավելացնելով, որ նշված պատճառաբանությունը նաև քրեական արդարադատության իմաստով է խնդրահարույց. «եթե դու կարող ես մարդուն ազատել կալանքից, ապա տեսակցությունների արգելքը միանշանակ կարող ես վերացնել»։
Դատախազությունը, ըստ Արսեն Բաբայանի, պարզապես դաժան է վարվում 18-ամյա արցախցու հետ, պատժում է նրան և մորը, որովհետև մենք մոր հետ տեսակցություն էինք խնդրել ընդամենը։ Իր դաժան վերաբերմունքի շրջանակներում որպես պատիժ զրկել է 18-ամյա երիտասարդին՝ մոր հետ հանդիպելուց այն պայմաններում, երբ մայրը 9 ամիս եղել է շրջափակման մեջ՝ Ստեփանակերտում, ի վերջո հասել է Հայաստան՝ հույսով, որ որդուն կտեսնի, և, այսպես պատժում են նաև մորը։
Մարատ Հակոբյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 19-ին։ Փաստաբանի խոսքով՝ արդար որոշման դեպքում ուսանողն անմիջապես պետք է ազատ արձակվի։ Կալանավորման որոշման դեմ բողոքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Մարատ Հակոբյանի ձերբակալությունն ամբողջությամբ անօրինական է եղել՝ ականատես վկայի մատնանշմամբ, մինչդեռ, «ականատես վկա» կոչվածը հայտնել է, որ դեպքին առհասարակ ականատես չի եղել։ Բացի այդ, Մարատ Հակոբյանը ներկայացել է ինքնակամ՝ իմանալով, որ ոստիկանությունից իրեն փնտրում են և, չնայած ինքնակամ ներկայանալուն, ձերբակալվել է։ Փաստաբանն ընդգծում է՝ որևէ հիմք և պայման չկա՝ նրան կալանքի տակ պահելու համար։
Իսկ 18-ամյա երիտասարդն ո՞ւմ նկատմամբ պետք է ենթադրաբար ազդեցություն ունենա, որ նրան մեկուսացրել են՝ հարցի ի պատասխան փաստաբանը հայտնեց․ «Այն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք գտնվում էին Հրապարակում՝ օնլայն տեսախցիկների տակ՝ 30-ից ավել։ Այդ մարդկանց նկատմամբ, իբր, կարող է որոշակի գործողություններ կատարել, որ նրանք հավաստի ցուցմունք չտան։ Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխում ծնված երևակայությունն է, թե ինչ տրամաբանությամբ է այս երևակայությունը դրվել կալանքի հիմքում՝ պետք է հարցնել վարչապետի մամուլի քարտուղարին»։
Մարատ Հակոբյանի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, մեղադրանքի հիմքում դրվել է մեկ տեսանյութ, որում, ըստ Քննչական կոմիտեի, «Մարատ Հակոբյանն ագրեսիվ դեմքի արտահայտություն ունի», ընդ որում, այն պայմաններում, երբ ոստիկանությունն ագրեսիվ գործողություններ էր իրականացնում քաղաքացիների նկատմամբ։ Հատկանշական է, որ Մարատ Հակոբյանին մեղսագրվում է զանգվածային անկարգությունների մասնակցությունը, սակայն մասնակցությունն ինքնին հանցագործություն համարվել չի կարող, հանցավոր արարք համարելու համար պետք է բռնություն լինի, որը ևս չի հիմնավորվում։
Կալանավորումից հետո Մարատ Հակոբյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ըստ փաստաբանի, նույնիսկ ընդհանրապես «մոռացել են», թե որտեղ է Մարատը, ժամանակ առ ժամանակ կբացեն գործը՝ կալանքի երկարացման համար։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և Երևանի տարբեր բժշկական կոնտրոններում բուժում ստացող պացիենտներից 37-ը մահացել են։
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-ից Հայաստան տեղափոխված պացիենտներից 234-ը մինչ այս պահը դեռ բուժում են ստանում Երևանի տարբեր բժշկական կենտրոններում, նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
«Մենք ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվածների և պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացածների վիճակագրությունը համառեղ ենք վարում, բայց պետք է նշեմ, որ մեծ մասը հենց այրվածքների հետ է կապված, այսինքն, և մահացողների, և բուժում ստացողների մեծ մասը բենզալցակայանի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացողներ են եղել; Պետք է նշեմ, նաև, որ ծանրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակագրությունն էլ ամեն ժամ փոխվում է, կարող է ծանր վիճակում գտնվող պացիենտը հայտնվի ծայրահեղ ծանր վիճակում և հակառակը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.