29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ՀՀ նոր անձնագիր չեն ստանա, քանի դեռ չունեն ՀՀ հաշվառում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացին, որի խնդրանքով չենք հրապարակում անունը, դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ իր մայրիկի անձնագրի ժամկետը երկարաձգելու համար, սակայն իրեն մերժել են, նշելով, թե վերջինս պետք է Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենա։
Քաղաքացին պատմեց, որ իր մոր դեպքը միակը չէ, նմանատիպ իրավիճակների բախվում են շատերը։
«Մայրիկիս անձնագրի ժամկետը լրացած է։ Որոշեցինք դիմել մոտակա անձնագրային բաժանմունք, որպեսզի նոր անձնագիր ստանանք, որովհետեւ Հայաստանի օրենքներով անձնագրի ժամկետը չի երկարաձգվում։ Մեզ մանրամասն ներկայացրին, որ Արցախի քաղաքացին չի կարող անձնագիր ստանալ, որովհետեւ ինքը հաշվառված չէ ՀՀ-ում»,- ասաց Արցախից բռնի տեղահանված քաղաքացու հարազատը։
Նրա խոսքով` նոր անձնագրում որեւէ կերպ չի նշվելու իր մոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի լինելը․ «Մարդկանց անձնագրից դուրս է գալիս Արցախում ունեցած իրենց գրանցած հասցեն, դրա փոխարեն գրվելու է այն հասցեն, որտեղ հիմա կհաշվառվեն»։
Արցախցին մտահոգություն հայտնեց, թե արդյո՞ք Արցախից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի քաղաքացիները հնարավորություն կունենան հաշվառվելու ՀՀ-ում․ «Արդյո՞ք բոլորը ունեն բարեկամներ Հայաստանում, որպեսզի կարողանան հաշվառվել այդ մարդկանց բնակարններում, արդյո՞ք հնարավո՞ր չէ, որ արցախցիների անձնագրերի ժամկետը երկարաձգվեր»։
Քաղաքացին պատմեց, որ մայրն այժմ անձնագիր չունենալու պառճառով չի կարողանում սկսել իր բուժումները․ «Մենք պլանավորել էինք մեկ շաբաթ հետո մայրիկիս բուժումները սկսել։ Ես գիտեի, որ անձնագիրը մեկ շաբաթյա ժամկետում տալու են, եւ մայրիկիս կտանեմ, կգրանցեմ հիվանդանոցում։ Հիմա չեմ կարող, որովհետեւ մայրիկիս անձնագրի ժամկետը անցել է, իսկ ժամկետը չենք կարող երկարաձգել»։
NEWS.am-ը թեմայի առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։
Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը և անօրինական հրամանագիր ստորագրել 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։
Սա դարձավ 2020թ. Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հրադադարի պայմանների իրականացման եռամյա գործընթացների գլխավոր արդյունքներից մեկը։
Այս հրամանագրին նախորդած Ադրբեջանի գործողությունները՝ 2020թ. 44-օրյա պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհին կապող բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների 280-օրյա շրջափակումը, 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան, որոնք ուղեկցվել են բռնություններով, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և տարեցների սպանություններով, վանդալիզմի գործողություններով, վկայում են այն կանխամտածված արարքների մասին, որոնց նպատակը հազարամյակներ շարունակ իրենց հայրենի հողում ապրող հայերին վտարելն ու ցեղասպանությունն էր։ Այսօր ԼՂՀ-ն լքել է ողջ մնացած գրեթե ամբողջ բնակչությունը։
Տեղի ունեցածը բնութագրում է նաև բանակցային գործընթացների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հակամարտող կողմերի միջև մոսկովյան, վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում և ուղեկցվել են ղարաբաղահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության լավատեսական հայտարարություններով ու կոչերով: Ադրբեջանի հանցավոր արարքների դեմ և Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելու համար չեն կիրառվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պարտավորություններով նախատեսված միջոցներ: ՄԱԿ անվտանգության խորհուրդը, արտահերթ նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հարցը, սահմանափակվել է զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչերով, որոնք ուղղված են և՛ ագրեսորին, և՛ դրա զոհին:
Նման անգործությունը «արդարացնելու» համար աղավաղվում են միջազգային փաստաթղթերում պարունակվող առանցքային հասկացությունների տեքստերն ու իմաստը, որոնց հղում են կատարել պետությունների և դրանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Որպես իրավական «հիմնավորում» նրանք դիմում են ԽՍՀՄ լուծարման արդյունքում ձևավորված նորանկախ պետությունների 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր այդ հռչակագիրը ստորագրած հանրապետությունները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և, հետևաբար, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ալմա-Աթայի հռչակագրին նմանատիպ հղումներ ժամանակին ներկայացրել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և այլք:
Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումն ու հարգանքը դրանում կապված է փաստաթղթի ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության հետ, այլ ոչ թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների, որոնց մասին հռչակագրում ընդհանրապես որևէ հիշատակում չկա: Կարևոր է նշել, որ նախկին միութենական հանրապետությունների վարչական սահմանների մասին հիշատակման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այս հռչակագրի ստորագրման պահին ԽՍՀՄ փլուզման հետևանքով արդեն անկախացած որոշ պետությունների սահմանները ոչ դե ֆակտո, ոչ էլ դե յուրե չէին համընկնում միութենական հանրապետությունների վարչական սահմանների հետ: Հռչակագրի տեքստում չկան թվեր, որոնք սահմանում են այդ փաստաթղթերը ստորագրած պետությունների տարածքը։ Ոչ մի տող չկա այն մասին, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս էր գալիս գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով՝ մերժելով Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունը՝ դե ֆակտո և դե յուրե առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի: Սա իրավունք տվեց ԼՂԻՄ-ին ԽՍՀՄ օրենքներին և միջազգային իրավունքի դրույթներին համաձայն ինքնուրույն տնօրինելու իր հետագա ճակատագիրը՝ ստեղծելով անկախ պետական կազմավորում։
Ալմա-Աթայի հռչակագրին դիմելիս լիովին անտեսվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու, տնտեսական և ցանկացած այլ ճնշման մեթոդների, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման, պարտավորությունների բարեխղճորեն կատարման և միջազգային իրավունքի այլ համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի վերաբերյալ դրա դրույթները, որոնք Ադրբեջանը կոպտորեն խախտել է:
Հռչակագրի առանցքային հասկացությունների խեղաթյուրումներն ու կամայական մեկնաբանություններն և դրանց հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված Հայաստանի, Եվրոպական միության և որոշ երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունները տեղի են ունենում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին: Հարյուրավոր անմեղ մարդիկ համարվում են անհետ կորած, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանի բանտերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են ենթարկվում անհայտ թվով մարդիկ: Առևանգվել և ապօրինի դատավարությունների են մատնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: Մի կողմից ազգային ազատագրական շարժումներին մասնակցող, ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներին ահաբեկչական կազմավորումներին հավասարեցնելու սպառնացող նախադեպ է ստեղծվում, մյուս կողմից՝ խրախուսվում տարածքային ամբողջականության կեղծ քողի տակ հանցավոր արարքների՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը։
Նման խեղաթյուրումների ևս մեկ հետևանք էր Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքը։ Ժամանակակից Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունեցող պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ դրանք անվանելով «անկլավներ»։ Եթե հավատարիմ մնանք Ալմա-Աթայի հռչակագրին, ապա ոչ այսպես կոչված “անկլավները”, ոչ էլ ԼՂՀ տարածքը, ըստ հռչակագրի, չեն գտնվել այդ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի Հանրապետության “գոյություն ունեցող սահմաններում”։ Ալիևը սպառնում է ուժով բացել էքստերիտորիալ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավային Սյունիքի մարզով՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Այս բոլոր հակաիրավական պահանջներն ուղեկցվում են ուժի ուղղակի կիրառմամբ, 2021-2022թթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմամբ, սահմանային դիրքերի և գյուղերի պարբերական գնդակոծություններով, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան:
Ադրբեջանի հանցավոր գործողություններն իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության համար:
Մենք դիմում ենք երկրների ղեկավարներին, Եվրոպական միության ղեկավարներին, դրանց համապատասխան կառույցներին, խորհրդարանականներին պահանջով՝ տալ համարժեք գնահատական Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենի հողում ինքնորոշման իրավական հիմքերին և դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները:
Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի և ցեղասպանության ենթարկած պետության նկատմամբ։
Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքական, իրավական ինստիտուտներին և կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագիտական հանրությանը ձայն բարձրացնել քաղաքական մանիպուլյացիաների դեմ, որոնք պետք է անհապաղ բացահայտվեն բոլոր մակարդակներում և կանխվեն՝ իրավական կամայականությունները և դրանց կործանարար հետևանքները թույլ չտալու նպատակով:
Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն
Միհրան Շահզադեյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ
Արամ Սարգսյան, «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Ալեքսանդր Մանասյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ
Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար
Ատոմ Մխիթարյան, գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան
Տեսսա Հոֆման, ցեղասպանության ուսումնասիրության մասնագետ, գիտությունների թեկնածու, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող
Հարութ Սասունյան, միջազգային հարաբերությունների մագիստրոս, California Courier Հրատարակիչ, ԱՄՆ
Վահան Բաբախանյան, «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների ՀԿ նախագահ, Ռուսաստան
Ուինֆրիդ Դալման, գիտությունների դոկտոր, դոցենտ, Նորվեգիա
Սարգիս Մեսրոպյան, գիտությունների դոկտոր, Արտակարգ իրավիճակների համահայկական ազգային կոմիտեի նախագահ, ԱՄՆ
Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստան
Ժիրայր Քոչարյան, մարդու իրավունքների պաշտպան, Գերմանիա
Սվեն Էրիկ Ռայզ, մագիստրոս, Նորվեգիա
14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ «X»–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա:
ԱԳՆ հրապարակած ինֆոգրաֆիկայի համաձայն՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով
- զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնցից 9-ը՝ քաղաքացիական անձինք, ներառյալ՝ 3 երեխա,
- վիրավորվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ՝ 231 զինվորական և 80 քաղաքացիական անձ,
- 14 անձ խոշտանգման է ենթարկվել ադրբեջանցի զինվորականների կողմից,
- 64 մարդ մահացել է Արցախից Հայաստան ճանապարհին։
Տվյալները թարմացված են հոկտեմբերի 30-ի դրությամբ և նախնական են։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
Ըստ ՔՊ-ականի` նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
«Մասնավորապես.
Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր,
5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր:
Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ՝ ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները.
1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․
2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում․
3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե․
4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները․
5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը․
6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր․
7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք:
Կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը և այլն»,- Facebook-ում գրել է Հայկ Սարգսյանը:
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ Հայաստանում և ՀՀ տարածքից դուրս։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ըստ էության ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից։ Ըստ այդմ գտնվում են միջազգային պաշտպանության ներքո՝ թե ՀՀ-ում, թե Հայաստանի տարածքից դուրս։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կառավարության կողմից տրվել է 1 տարի ժամկետով։ Իհարկե, երկարաձգման հնարավորությունը ևս նախատեսված է կառավարության որոշման շրջանակներում»,-մանրամասնել է Սարգսյանը՝ նշելով, որ կառավարության որոշումը նաև հստակեցնում է, թե ո՞ր սուբյեկտներին է տրվում նման կարգավիճակ։
«Որոշումն առանձնացնում է 3 խումբ անձանց․ առաջին խմբի ներքո ներառվում են այն անձինք, որոնք այս պահի դրությամբ հաշվառված են ԼՂ-ի բնակչության ռեգիստրում։ Երկրորդ խումբ անձինք նրանք են, ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, և նաև նրանք, ովքեր հաշվառված չեն ԼՂ բնակչության ռեգիստրում,սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում»,-հավելել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ բացառություն են կազմում այն անձինք, ովքեր արդեն ունեն այլ պետության քաղաքացիություն։
Ձեզ մեկը կողքից կլսի և կհասկանա, թե Մամիկոն Ասլանյանը իշխանության համար ամենամեծ վախն էր։
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան ընդդիմությանը։
Ըստ Սիմոնյանի՝ դատական իշխանության հետ կապված ինքն այլ հարցեր ունի՝ ինչո՞ւ բանտում չեն այն մարդիկ, ովքեր վաղուց պետք է նստած լինեին։
«Ինչո՞ւ կան մարդիկ, որոնց բռնում են, բայց մի քանի ժամ հետո բաց են թողնում։ Ինչի՞ համար, նախ, երևի, պետք է այդ մարդկանց չբռնել։
Ինչի՞ նստած չեն այն մարդիկ, ովքեր վաղուց պիտի նստած լինեին. այն մարդիկ, ովքեր հեղափոխության օրվանից՝ 2018 թվականից սկսված արդեն վաղուց պետք է դատված լինեին, էդ մարդիկ ինչի՞ նստած չեն։
Իմ հարցն էլ դա է»,-հարց բարձրացրեց ԱԺ խոսնակը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք, որպես ժողովրդավար երկիր, երկու քարի արանքում են հայտնվել, չեն միջամտում դատական գործերին։
«Էդ Դուք սո՞ւրբ եք։ Չեմ ուզում անուններ տալ, բայց մի մարդու, որը գունդը գրաված մարդկանց համար հաց էր տանում՝ մտածելով, թե լավ բան է անում։
Այդ մարդուն 11-12 անհամատեղելի հիվանդությամբ տարաք և նստացրեցիք մինչև մեռավ։
Էնքան պահեցին այդ մարդուն, որ մահացավ։ Լրագրող Գեղամ Մանուկյանն ինչու չգնաց և այդ օրվա խանություններին հարցրեց՝ էդ ի՞նչ եք անում»,- արձագանքեց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Մամիկոն Ասլանյանին պահում են բանտում, որովհետև իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի։
Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատմել է, որ Արարատի Սբ Ամենափրկիչ եկեղեցի՝ կիրակնօրյա պատարագի գնալու ճանապարհին այսօր առավոտյան հանդիպել է երեք մարդկանց, որոնք, քահանայի ներկայացմամբ, աղանդավորներ էին։ Նրանք փողոցում ստենդի վրա դիտարաններ ու բրոշյուրներ էին շարել։
Քահանան մոտեցել է քարոզիչներին ու պահանջել է դադարեցնել իրենց գործունեությունը:
Նա հայտարարել է, որ նրանք «ազգակործան ու պիղծ առաքելություն են իրականացնում»։
Քարոզչություն իրականացնող քղամարդկանցից մեկը նախ հորդորեց չնկարել, քանի որ դա իր իրավունքների խախտում է, իսկ քահանան պատասխանեց՝ «Դիմեք դատարան։ Դուք ո՞վ եք, ի՞նչ գործ ունեք այստեղ։ Ձեր քարոզած ադրբեջանցիները ձեզ համար բարեկամնե՞ր են, թե՞ թշնամիներ։ Էսօր, որ էսքան արցախցիների վտարանդի դարձրեցին ու ցեղասպանեցին։ Հիմա՞ էլ եք կարծում, որ ադրբեջանցին ձեզ բարեկամ է։ Այ սրանք են ազգի իրական թշնամիներն ու դավաճանները։ Ժողովուրդ ջան, ծանոթացեք»։
Քահանան հորդորեց մարդկանց, որտեղ տեսնեն աղանդավորականների տեսնեն՝ մոտենան ու վռնդեն մեր սրբազան երկրից։
Քարոզինչը հավաքեցին նյութերն ու հեռացան։
Այնուհետև քահանան, հրապարակել է ևս մեկ տեսանյութ, որտեղ երևում է, որ ավելի ուշ, երբ Տեր Զարեհ Աշուրյանը նստում էր մեքենայում՝ քարոզիչներից մեկը վերադառնում են ու պահանջում ջնջել ուղիղ եթերը։
Ախալքալաքի հանրակրթական դպրոցներում է հայտնվել ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով տպագրված Վրաստանի պատմության դասագիրքը: Կրթության նախարարությունից Jnews-ին հայտնել են, որ դա ընդամենը տպագրական վրիպակ է, և ամբողջ խմբաքանակը հետ է կանչվել:
Նոր ուսումնական տարին Վրաստանում մեկնարկել է սեպտեմբերի 16-ին, իսկ դպրոցները համալրվել են նոր դասագրքերով: Ախալքալաքի շրջանի հայկական դպրոցների 9-րդ դասարանի Վրաստանի պատմության որոշ դասագրքերում մի քանի թեմաներ ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով է ներկայացված:
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին ուսուցիչները ուսումնասիրելով նոր դասագրքերը պարզել են, որ Վրաստանի պատմության դասագրքերում հայերենի և վրացերենի հետ մեկտեղ ադրբեջաներեն ու ռուսերեն է գրված: Մանկավարժները տեսնելով դասագրքում առկա սխալները չեն բաժանել աշակերտներին:
Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից Jnews-ին փոխանցել ե, որ 9-րդ դասարանի Վրաստանի պատմության բոլոր դասագրքերը հավաքվել է դպրոցներից, որպեսզի հետ ուղարկվի:
«Բոլոր դասագրքերը ստուգվել է մեր կողմից: Որոշ էջեր հակառակ են կպցված, որոշ էջեր ադրբեջաներեն ու ռուսերեն է: Երևում է, որ տպագրատանն են խառնել: Երկու օրվա ընթացքում նոր դասագրքեր կստանան աշակերտները», – նշել են Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից:
Վրաստանի Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից Jnews-ին հայտնել են, որ իրենք տեղյակ են խնդրի մասին:
«Մենք տեղյակ ենք, որ նման խնդիր է առաջացել: Դա պարզապես տպագրական վրիպակ է: Նախարարությունը արդեն հետ է կանչել այդ դասագրքերի ամբողջ խմբաքանակը: Սխալը կուղղվի և փոխարենը նոր գրքեր կբաժանեն աշխակերտներին»,- ասել ենն նախարարությունից:
Հատկանշական է, որ հայալեզու դասագրքերում ոչ միայն ադրբեջաներեն են ներկայացված դասի թեմաները, այլև ռուսերեն:
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ նախատեսում են Լեռնային Ղարաբաղում բնակեցնել 140 հազար ադրբեջանցիների, և դա անել ռեկորդային ժամկետում մինչև 2026 թվականը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
Այս թիվը տարօրինակ կերպով փոխկապակցված է Լեռնային Ղարաբաղը լքած բնիկ հայ բնակչության թվի հետ՝ 100 հազար սեպտեմբերի 19-20 ագրեսիայից հետո և մոտ 40 հազար, որոնք չեն վերադարձել Լեռնային Ղարաբաղ 44-օրյա պատերազմից հետո։
Պակաս հետաքրքրական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք երեք տարվա ընթացքում չեն բնակեցրել նախկինում օկուպացված տարածքները, պատրաստ են նույն ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում բնակեցնել 140 հազար մարդու՝ ուղղակիորեն մատնանշելով ադրբեջանցիներին հայերի տներում վերաբնակեցնելու եւ նրանց գույքը յուրացնելու իրենց մտադրությունը։ Ի դեպ, այս մասին արդեն քննարկումներ են եղել Ադրբեջանի խորհրդարանում։
Այն, որ մինչ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թիվը բազմակի անգամ ավելի քիչ էր, Բաքվի իշխանություններին ամենևին չի անհանգստացնում։
Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին համարել ազատված զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Արցախի Հանրապետության պատգամավորների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետության դատավորների, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության նախարարների, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի, Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների, Արցախի Հանրապետության կողմից հիմնադրված ընկերությունների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) և հիմնադրամների ղեկավարների, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության): Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.