29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կարինա Տերտերյանն, արդեն չորս տարի է, ինչ մասնակցում է «Գրին քարտի» խաղարկությանը։ Այս տարի նա առաջին անգամ է միայնակ մասնակցում․ նախորդ երեք տարիներին դիմել է ընտանիքի հետ։ Այս տարի Կարինան ամուսնացել է, բայց խաղարկությանը մասնակցում է առանց ամուսնու. վերջինս չի ցանկանում գնալ Հայաստանից։ Այս մասին հայտնում է infocom.am-ը:
«Ճիշտն ասած՝ վստահ չեմ [Միացյալ Նահանգներ] գնալու, մշտական բնակություն հաստատելու մասով, բայց համզոված եմ՝ եթե գնամ, այնտեղ Հայաստանից միանշանակ ավելի հեշտ կլինի ապրելը, կարիերա ստեղծելն ու զարգանալը»,- հույս է հայտնում նա։
«Գրին քարտ» շահելու դեպքում մասնագիտությամբ լրագրող Կարինան մտադիր է որոշ ժամանակով մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվել հանրային կապերով, սոցիալական մեդիայի մարքեթինգով (SMM) կամ բիզնեսի զարգացմամբ։ Իսկ կմնա ԱՄՆ-ում, թե կվերադառնա Հայաստան՝ նա դեռ չի որոշել։
Կարինան նշում է, որ իր ընտանիքն այս տարի ևս մասնակցել է խաղարկությանը և ԱՄՆ տեղափոխվելու, երկարաժամկետ բնակվելու մտքեր ունի։
«Եղբայրս փոքր է, ուզում են ամեն ինչ այնտեղ զրոյից սկսել»,- բացատրում է Կարինան։
Լուսանկարչական ծառայություններ մատուցող մի քանի ստուդիաներում «Ինֆոքոմը» զրուցեց «Գրին քարտի» համար լուսանկարահանվողների՝ այս տարվա միտումների մասին։ Լուսանկարիչները նույնպես հավաստում էին, որ 2020 թ․ պատերազմից հետո «Գրին քարտի» համար լուսանկարվողների մեծ մասն, իրենց գնահատմամբ, փոքր տարիքի տղա երեխա ունեցողներն են։
«Գրին քարտը» կամ ժամանակավոր բնակության քարտը հնարավորություն է տալիս ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում։ 1990 թ. ԱՄՆ-ում ընդունվել է ներգաղթի մասին օրենք, որով սահմանվել է Բազմազանության վիզաների (DV) խաղարկային ծրագիրը։ Այս ծրագրով, 1995 թ. սկսած, ամեն տարի խաղարկվում է 55 հազար ներգաղթային վիզա:
«Այս խաղարկությունը նպատակ ունի դիվերսիֆիկացնելու ներգաղթը դեպի ԱՄՆ՝ ներգաղթի հնարավորություն ընձեռելով հատկապես այն երկրներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ ներգաղթողների ցածր ցուցանիշ են ունեցել»,- նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում:
«Ինֆոքոմը» վերլուծել է վերջին 15 տարիներին Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը դիմողների թիվը՝ համեմատելով այն տարածաշրջանի մյուս երկրների հետ։
Բոլոր տարիներին, բնակչության թվի հետ համեմատությամբ, Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը գերազանցել է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թվին։ Վերջին տարիներին Հայաստանից դիմելիությունը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան հարևան երկրներից։
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է՝ թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։
Հերքման տեքստում նշված է․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է:
Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»:
Հոկտեմբերի 26-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է հաղորդում: Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այսինքն՝ անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: «Մեր հայրենակիցների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրակական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը: Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատվական բազաները ձևավորելը և վարելն ապահովող ծրագրային համակարգերում: Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։ Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին: Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:Տեղեկացնում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած: Կարևոր դիտարկում․ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Փաստինֆո»-ին մանրամասներ է պատմել Բաքվի բանտի կյանքի ու թե ինչ է իրականում թաքնված բեմականացված կադրերի հետեւում։
Մանրամասները՝ հարցազրույցում
ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը արգելել կոշտ ցորենի արտահանումն այդ թվում նաև Հայաստան՝ ելնելով կարգավորող իրավական ակտերի նախագծերի մասին կառավարության որոշման նախագծից։
Թեմայի շուրջ Tert.am-ը հարցեր է ուղղել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
Նախարարը տեղեկացրեց, որ ՌԴ-ից ցորենի կոշտ տեսակը ՀՀ-ն ներմուծում է միայն մի քանի տասնյակ տոննա, այսինքն՝ չնչին քանակությամբ։
Վահան Քերոբյանն այս թեմայով զրուցել է ՌԴ գործընկերների հետ, որոնք բացատրել են, թե արգելքն այլ երկրների արտահանումն արգելելու համար է։
«Վստահեցնում եմ, որ այս առումով մենք որևէ խնդիր չունենք»,- հավելեց նա։
Վահան Քերոբյանը խոսել է նաև ալյուրի հնարավոր թանկացման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
0-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը՝ նշելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի մարզիկները չեն մասնակցելու։
Նրա խոսքով՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է։«500-ից ավելի մարզիկ, 2500-ից ավելի հյուր կընդունենք Հայաստանում։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստ աշխարհի առաջնությանն ու վստահ եմ՝ բարձր կպահեն մեր երկրի պատիվը։ Շատ երկար ենք պատրաստվել այս մրցումներին․ անկասկած՝ արդյունքներ ոնենալու ենք։ Կազմակերպչական առումով ևս ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես։ Նախորդ տարի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը մեր միջազգային գործընկերների գնահատմամբ փայլուն ենք անցկացրել։ Վստահ եմ՝ այս տարի ևս պատվով կկատարենք մեր առջև դրված խնդիրը, ու այս առումով Հայաստանի կառավարության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու պետական մյուս գերատեսչությունների աջակցությունն անգնահատելի է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այս առաջնությունն անցկացվի շատ բարձր մակարդակում»,- ասում է Միքայել Հայրապետյանը։
Ֆեդերացիայի նախագահը լիահույս է՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն ու հայ երկրպագուները մեր մարզիկներին կմղեն հաղթանակների։
«Երկրպագուները մեր ուժն են։ Բոլորս միասին պետք է թիկունք լինենք մեր մարզիկներին, աջակցենք նրանց Մարզահամերգային համալիրում, որպեսզի կարողանանք բարձր հաջողություններ արձանագրել։ Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր գոտեմարտ եզրափակչի պես է լինելու՝ պատասխանատվության ամենաբարձր աստիճանում։ Պետք է հոգեբանորեն շատ պինդ լինենք, չտրվենք սադրանքներին ու էմոցիաներին։ Պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի։ Ճիշտ ու հավաքված աշխատանքի դեպքում՝ վստահ եմ փայլուն մեդալներ կունենանք»,- եզրափակում է Միքայել Հայրապետյանը։
Հայաստանի սամբոյի հավաքականներն ԱԱ-ին նախապատրաստվելու նպատակով հոկտեմբերի 25-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում։ Նոյեմբերի 5-ին հավաքը կավարտվի, մարզիկներին եռօրյա հանգիստ կտրամադրվի, իսկ նոյեմբերի 9-ից թիմը կսկսի իր մասնակցությունն ԱԱ-ին։ Առաջին գոտեմարտերը նախատեսված են նոյեմբերի 10-ին։
Գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի խոսքով՝ Երևանում կայանալիք ԱԱ-ի պատասխանատվությունը շատ մեծ է. «Տղաներին ասել եմ, որ Հայաստանում տարած յուրաքանչյուր հաղթանակ մեզ համար պատիվ է լինելու։ Պարզապես պետք է անենք առավելագույնը։ Միայն ուրախ կլինենք, եթե մեր մարզիկները շատ մեդալներ նվաճեն, բայց ամեն ինչ գորգը ցույց կտա։ Ով պատրաստ լինի, նա էլ կհաղթի։ Լավ պատրաստություն ենք անցել, մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք»։
Մարզչի խոսքով երկրպագուների աջակցությունը մեծ դերակատարություն կունենա թե՛ թիմին հաղթանակների մղելու, թե՛ նաև մրցավարական սխալ որոշումների վրա ազդելու առումով, եթե այդպիսիք լինեն։
Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Աղբյուր ArmSport.am
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում: Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բամբասանքներ են տարածվում, ինչը, բարեբախտաբար, չի համապատասխանում իրականությանը: Գեներալն ադրբեջանական բանտում է և մեր ողջ ուշադրությունն ու ջանքերը պետք է կենտրոնացնել նրա և մեր մյուս` 7 հայրենակիցների, ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին, այլ ոչ թե հեքիաթներ տարածելուն կամ դրա դեմ պայքարին:
Պատկերացնում ե՞ք Մնացականյանի ընտանիքի, նրա հարազատների, ընկերների վիճակը, երբ նրա մասին հերթական կեղծ լուրն է հրապարակվում և տարածվում: Խնդրում եմ` պարզապես մի արեք: Տեղից արցախցիները հոգեբանական ծանր հարվածների և ապրումների մեջ են, հիմա էլ` նոր մտացածին պատմություններ կամ հրեշավոր նկարագրություններ: Լևոն Մնացականյանն ու մեր 7 հայրենակիցները ադրբեջանական բանտերում են: Եթե հնարավորություն չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել կամ ցավ պատճառել:
Ազատությո՛ւն մեր հայրենակիցների»:
ՀՀ խորհրդարանում Հռոմի ստատուտի վավերացումից անմիջապես հետո ՌԴ-ի համապատասխան տեսչական մարմինների որոշումներով ժամանակավորապես արգելվեց ՀՀ-ից կոնյակի ներմուծումը, նույնիսկ տարանցումը՝ սահմանված որակի չափանիշներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Փորձագիտական շրջանակներում այդ երկու երևույթի միջև պատճառահետևանքային կապ տեսան: ՀՀ-ՌԴ քաղաքական հարաբերություններում նկատվող լարվածությունների՝ երկրների տնտեսական փոխգործակցության վրա ազդեցությունը, տնտեսական գործիքակազմը քաղաքական նպատակներով օգտագործելու հավանականությունը և այդ ռիսկին Հայաստանի դիմակայության հնարավորությունները դիտարկելու համար Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին:
Ա.Քթոյան-Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները բազմաշերտ են և կախված են նրանից, թե որ ասպեկտն ենք դիտարկում: Այսօր մեր էներգետիկ հաշվեկշռի հիմնական մասնակիցը, կամ բաղադրիչը Ռուսաստանից ստացվող մատակարարումներն ու առաքումներն են: Խոսքը գազի, հեղուկ վառելիքի մասին է: Վերջերս մենք ականատես եղանք այդպիսի մի իրողության, երբ Հայաստանին տրամադրվող քվոտաները սպառվել էին, ռուսական կառավարությունը, իր խնդիրներով պայմանավորված, արգելել էր արտահանումը և մեր կառավարությունն այլ քայլ չուներ, բացի խնդրելուց, որ այդ քվոտաները ավելացվեն: Ճիշտ է՝ Հայաստանը ձեռք է բերում այն, վճարում է դրա համար, այնուհանդերձ, ստացվում է, որ կարճ ժամանակահատվածում այլընտրանքային աղբյուր դիտարկելու հնարավորություն մենք չունենք: Նույնը նաև գազի պարագայում:
Մյուս կողմից մեր արտաքին առևտրում Ռուսաստանը դարձել է առանցքային գործընկեր, ավելի առանցքային, քան կար 5-10 տարի առաջ: Արտահանման կառուցվածքում ՌԴ-ի մասնաբաժինն արդեն գերազանցում է 50%-ը, երբ 10 տարի առաջ, կամ ԵԱՏՄ-ին անդամակցելուն նախորդող ժամանակահատվածում Ռուսաստանի մասնաբաժինն երկու անգամ ավելի փոքր էր՝ ընդամենը 21% էր:Նույն ժամանակահատվածում ԵՄ մասնաբաժինն է կրճատվել՝ 25%-ից իջել է 9%, 10%, 11%-ի, նայած ամիս: Սա նշանակում է, որ մեր գլխավոր արտահանումների շուկան ՌԴ-ն է դառնում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ տարբեր ապրանքախմբերով եթե ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, ապա այդ շուկան կարող է ընդհանրապես կամ կարճ ժամանակահատվածի համար փակվել, ինչը լրջագույն խնդիրներ կարող է ստեղծել, եթե հատկապես հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ռուսական շուկան մտնելու առումով ավելի հեշտ է, պահանջների առումով խիստ չէ, և մեր գործարարները տևական ժամանակ այս շուկայի հետ աշխատելով, արդեն, ըստ էության, բոլոր ֆորմալ, ոչ ֆորմալ կանոններին տիրապետում են, գիտեն ինչպես շուկա մտնել, այնտեղ ամրապնդվել, հաստատվել:
Բայց մյուս կողմից էլ այդ հեշտությունն ասում է, որ բավականին հեշտ է գործող կարգավորումների համաձայն խնդիրներ կամ խախտումներ հայտնաբերելը, ինչը կլինի օրենքի սահմաններում, և սահմանափակել արտահանումը, մինչև որ այդ խախտումը չի վերացվի: Ինչպես մենք տեսնում ենք, օրինակ, կոնյակի պարագայում:
Panorama.am-Ի՞նչ գործոնների պատճառով է նման իրավիճակ ստեղծվում:
Ա. Քթոյան-Սխեման տարիներ շարունակ աշխատել է: Այնպես չէ, որ այդ սխեման Հայաստանին ձեռնտու է, բայց կոնկրետ խմբեր դրանից օգուտներ են ստանում և այն պահանջը, որը Ռուսաստանն առաջադրում է, իրավական առումով իրավաչափ է: Ինքն ուզում է, որ որակյալ կոնյակ մտնի իր տարածք և եթե ֆորմալ ստուգումներ արվեն, ապա Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակի մի զգալի մասնաբաժին չի բավարարի այն չափորոշիչներին, որոնք առաջադրված են: Խնդիրն այստեղ այն է, որ եթե չի բավարարում, ապա ի սկզբանե պետք է սահմանափակվի կամ արգելվի, այլ ոչ թե հնարավորություն տրվի շուկա ձևավորվի այնտեղ և հետո, ըստ անհրաժեշտության, արդեն համապատասխան մեխանիզմները կիրառվեն:
Panorama.am-Այս պատկերն է արտահանման գործընթացում, ի”նչ վիճակ է տնտեսության մյուս ոլորտներում:
Ա.Քթոյան-Անկախությունից ի վեր Հայաստանում կատարված ներդրումների ընդհանուր ծավալում ռուսական կապիտալի մասնաբաժինը 40% է: վերջին տարիներին էլ այն տենդենցը կա, երբ արևմտյան ընկերություններն աստիճանաբար նվազեցնում են իրենց ներդրումները տարբեր բնագավառներում և այդ ոլորտները լրացնում է ռուսական կապիտալը: Օրինակ՝ հանքագործության ոլորտում, որտեղ գերմանական կամ նիդերլանդական ծագման կապիտալի որոշակի կրճատում եղավ և այդ տեղը լրացվեց ռուսական կապիտալով: Սա ևս ազդեցության որոշակի ասպեկտ է ենթադրում, ընդ որում, այդ իրավիճակը ձևավորվել է անկախությունից ի վեր և, հետևաբար, խոսել այն մասին, թե մենք արդյո՞ք կարող ենք շատ արագ վերափոխել մի իրավիճակ, որն արդեն 30 տարուց ավել կայացած, կայունացած, խորացած է, որքա՞ն արագ կարող ենք այն վերափոխել, լավացնել, թարմացնել, այլընտրանքներ գտնել` բավականին տևական, երկարատև աշխատանք կպահանջի:
Այսինքն, եթե ինչ որ X պահի Ռուսաստանը որոշ ապրանքախմբերի արտահանումը սահմանափակի, մենք դրան շատ արագ փոխարինում չենք կարող գտնել: Եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստան եկող գազի գինը, ապա դրան արագ այլընտրանք լինել չի կարող, նույնը նաև վառելիքի պարագայում է: Այո, տնտեսությունը կադապտացվի դրան որոշ ժամանակահատվածի ընթացքում, բայց այն տևական ժամանակ է պահանջում և ցանկալի կլինի, որ այդ ամենն անելուց առաջ որոշակի նախապատրաստական աշխատանք տարվի որպեսզի այդ ամենը ցավոտ չլինի, հակառակ դեպքում մենք նաև լրջագույն սոցիալական խնդիրենր կունենանք:
Panorama.am-Ի՞նչն է Հայաստանին խանգարում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնել, որպեսզի նման կախվածություն չառաջանա և տնտեսական լծակները քաղաքական նպատակներով օգտագործելու ռիսկերը նվազեցվեն:
Ա. Քթոյան.Ռուսաստանի մասնաբաժնի ավելցումն Հայաստանի արտահանման մեջ ոչ թե պարտադրված է ռուսական կողմից, այլ առկա իրողությունների արտացոլումն է: Ոչ մի բան չի խանգարում, որպեսզի մենք զուգահեռաբար աշխատենք նաև այլ շուկաների հետ: Խնդիրն այն է, որ, ԵԱՏՄ անդամ լինելով, այդ միության երկրներ՝ հիմնականում Ռուսաստան ապրանք արտահանելը և այդ գործարքից շահույթ ստանալը շատ ավելի հեշտ է և շահույթի մարժան, տոկոսը շատ ավլի բարձր է, քան շատ այլ ուղղություններով: Բնականաբար, արտահանողները, որոնք հաշվարկում են իրենց ռիսկերը և ռիսկ/օգուտ հարաբերակցությունն են գնահատում որևէ ձեռնարկ սկսելուց առաջ, իարավցիորեն դիտարկում են, որ եթե երկու այլընտրանք կա՝ եվրոպական և ռուսական, ապա նախընտրում են ռուսականը, քանի որ հնարավոր է ավելի կարճ ժամանակահատվածում ավելի մեծ օգուտներ ստանալ, քան որևէ այլ տեղ:
Եթե Ռուսաստանում ինչ-որ մի բիզնես գործունեությունը, կամ արտահանումայնին գործարքը տարվա ընթացքոմ կարող է բերել 30-40% շահութաբերություն, ապա եվրոպական ուղղությամբ նույն գործարքը կարող է երեք անգամ ավելի պակաս շահույթ ունենալ: Եվրոպականի մասով առավելություններն ավելի երկարաժամկետ բնույթ ունեն: Եթե դու տևական խաղացող ես, մտադիր ես այդ շուկայում երկար աշխատել, ոչ թե արագ շահույթ ստանալ, ապա գուցե եվրոպական շուկան ավելի հարմար լինի, բայց այստեղ ավելի խիստ կարգավորումներ կան և դրանց տնտեսվարողները շատ հաճախ միայնակ չեն կարողանում դիմակայել: Այնտեղ ստանդարտացման, սերտիֆիկացման խնդիրներ կան և այլն:
Panorama.am-Գաղտնիք չէ, որ հիմնական այն ապրանքատեսակները, որոնք գալիս են ՌԴ-ից, կարող են գալ նաև Իրանից, ինչո՞ւ հայկական կողմն այդ հարցում դիվերսիֆիկացված մոտեցում չի ցուցաբերում
Ա. Քթոյան-Գլխավոր խնդիրն այն չէ, թե որտեղից այդ ապրանքախմբերը կբերենք, ներմուծման հետ կապված այդ խնդիրենրը կարող են կարգավորվել, բայց էներգակիրների, գազի մասով մի քիչ ավելի բարդ կլինի: Խնդիրը արտահանումների շուկան է: Ինչպես օրինակ, մենք քովիդով պայմանավորվա տեսանք, որ որոշ լոգիստիկական խնդիրենր ի հայտ եկան և Չինաստանից ներմուծումներն որոշակիորեն փոխարինվեց ներմուծման այլ ուղղություններով: Սա ավելի հեշտ է, բայց Ռուսաստանը մեր համար արտահանման շուկա է և այն ապրանքը, որոնք այսօր Ռուսաստան է արտահանվում, շատ դեպքերում դժվար կլինի արտահանել նույն Իրան:
Իրանի հետ մենք ունենք շատ մեծ առևտրային դիսբալանս: Օրինակ այս տարվա 8-9 ամիսների կտրվածքով արտահանել ենք 80 մլն դոլարի ապրանք, ընդորում, արտահանումը որոշակիորեն նվազում է, կամ տարբեր ամիսներին չնչին աճ է գրանցում, բայց ներմուծում ենք դրանից հինգ անգամ ավելի շատ ապրանք: Այսպես, թե այնպես, մենք դեֆիցիտ ունենք և խնդիր է, թե մենք որտեղ պետք է իրացնենք մեր ունեցած արտահանման շուկաները, սա է գլխավոր խնդիրը:
Panorama.am-Հայաստանն ինչպե՞ս կարող է ազդել իր դեմ քաղաքական նպատակներով տնտեսական գործիքակազմի կիրառման ռիսկերին: Հայ-ռուսական քաղաքկան լարված հարաբերություններն ինչ-որ չափով այս ամիսներին ազդե՞լ են տնտեսական ցուցանիշների վրա:
Ա. Քթոյան-Սրանք մեկանգամյա գործիքներ են, որոնցով կարող ես ազդակներ ուղարկել: Այդպիսի գործիքներ Ռուսաստանը շատ ունի և պարտադիր չէ, որ ինչ որ շուկա դնի ու փակի, ի վերջո, դրա համար հիմնավորումներ են պետք: Այս պահի դրությամբ երկրների միջև հարաբերությունների տնտեսական ցուցանիշների մեջ որոշակի քաղաքական խնդիրենրի դրսևորումներ դեռևս չկան, միայն թերևս կոնյակի շուկայի պարագայում էր, այն էլ՝ ռուսական կողմի փաստարկները, զուտ իրավական առումով, հիմնավորված են, բայց այլ հարց է, որ նախկինում, տարիներ շարունակ աշխատում էր կոնյակի արտահանման մի սխեմա, և հիմա է այդ սխեմայի համար որոշակի խնդիրներ ստեղծվում:
Panorama.am-Նախկինում գործող հարաբերությունների սխեմաների կտրուկ փոփոխություններին հայկական կողմը կարո՞ղ է պատասխանել:
Ա. Քթոյան-Բնականաբար՝ ոչ, և մենք չպետք է մտածենք պատասխան քայլերի մասին: Ոչ թե պետք է ելնենք այն իրողությունից, թե վաղը փակելուց ինչ պետք է անենք, այլ եթե չփակեն էլ, մենք պետք է մտածենք դիվերսիֆիկացիայի մասին: Դիվերսիֆիկացիան իր հետ բերում է տեխնոլոգիա: Եթե նույն եվրոպական ուղղություններն ենք դիտարկում, արևմտյան կամ այլ երկրի կապիտալը՝ ապա այն տեխնոլոգիական բազմազանություն է, կորպորատիվ մշակույթի տարբեր էլեմենտներ է ներմուծում, որը մեր բիզնեսին, տնտեսական համակարգին օգուտ է: Դիվերսիֆիկացիան ընդհանրապես լավ բան է՝ անկախ նրանից, թե Ռուսաստանի հետ լարվածություն կա, թե չկա: Դու դիվերսիֆիկացրու և այն նորանոր հնարավորություններ կբացի քո տնտեսության համար:
Հանրային միջավայրը պետք է իրազեկված լինի երեխաների իրավունքներից, բայց այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն՝ անկախ ծնողի բողոքի առկայությունից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով երեխաների նկատմամբ կիրառված բուլինգի դեպքերին, որոնց մասին երեխաները սովորաբար տանը լռում են, կամ ծնողները թույլ չեն տալիս, որ խնդիրը ճիշտ ուղղվածությամբ լուծվի:
«Կարևոր է ուշադրություն դարձնել ՀՀ-ում առկա մի քանի երևույթներին, դրանցից մեկը բուլինգի երևույթն է, որը շատ տարածված է հանրակրթական հաստատություններում, նույնիսկ չենք պատկերացնում դրա ծավալները:
Կա՛մ այսօր, կա՛մ այս շաբաթվա ընթացքում Պաշտպանի արտահերթ զեկույցով ես ինքս հանդես կգամ՝ բուլինգ երևույթի հետ կապված, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկերների հետ համատեղ, նրանց աջակցությամբ ենք իրականացրել:
Մեր բացահայտած ոչ միայն տեղեկատվությունը, այլև ընդհանուր իրավիճակը հուշում է, որ պետությունը, չնայած ձեռնարկված քայլերին, չունի մեթոդաբանական կամ համակարգային լուծում այս խնդրի ուղղությամբ»,- ասաց Մանասյանը և հավելեց, որ խնդիրը լուրջ է և պետք է հասցեավորվի:
«Սա կարևոր է նաև բռնի տեղահանված անձանց պաշտպանության տեսանկյունից, որովհետև նրանք երեխաներ են, որոնք ինչ-որ առանձնահատկություններով տարբերվում են մյուսներից: Չնայած մեր միջավայրը շատ կարեկից է, ապրումակից, սակայն չի բացառվում, որ արցախցի երեխաները հնարավոր է` ինչ–որ հարցերում տարբերվեն մյուսներից` ունենան այլ խոսելաոճ, մենթալիտետ, մշակութային առանձնահատկություններ, որոնց պատճառով հնարավոր է դպրոցներում առնչվեն տարբեր խնդիրների հետ։ Այդ պատճառով մենք ուշադիր հետևում ենք դպրոցներում նրանց ինտեգրմանը»,– նկատեց Մանասյանը։
Նրա համոզմամբ` խնդիրներին արագ լուծում տալու համար պետության կողմից պետք է իրականացվեն պատշաճ և համապարփակ միջոցառումներ։
Լևոն Մնացականյանի՝ Բաքվում սպանված լինելու մասին լուրը հերքում եմ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ երեկ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգել էր, որ Բաքվում խոշտանգվելով մահացել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
«Ինչ վերաբերում է խոշտանգումներին, ապա դրանց վերաբերյալ տեղեկատվությունը և փաստերը Ադրբեջանի բացառիկ իրազեկվածության տիրույթում է և մենք փաստեր հաստատելիս պետք է այլ ապացուցողական բեռ կիրառենք։ Ավելին, խոշտանգման տեսակներից մեկն էլ հոգեբանական խոշտանգումն է։
Մենք չունենք փաստ, որ միջազգային անկախ մեխանիզմները մուտք են կարողացել գործել և հերքել խոշտանգումը։ Ինքնին միջազգային մեխանիզմների բացակայությունն արդեն իսկ հիմնավորում է խոշտանգման բարձր հավանականությունը և այդ մեխանիզմներին հասանելիություն չտալն էլ խոշտանգման հետքեր թաքցնելու նպատակ կարող է ունենալ։
Փորձը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ այդ դեպքերը եղել են, բայց որպեսզի ինքս էլ պնդում անեմ խոշտանգումների դրսևորումների վերաբերյալ մեր ուսումնասիրությունները և ապացուցողական բեռի բաշխման այս կանոններով փաստերի հաստատումը պետք է այլ փուլ թևակոխի։ Դրա համար ես վաղաժամ եմ համարում խոշտանգումների վերաբերյալ մեկնաբանությունները։
Առնվազն ֆիքսենք, որ խոշտանգումների կիրառման պրակտիկա ձևավորված է Ադրբեջանում, այն հատուկ ձևով կիրառվել է հայերի հետ հարաբերություններում, իսկ կոնկրետ դեպքերը ավելի հանգամանալի ուսումնասիրություններից հետո ևս գնահատականի կարժանանան»։
Հարցին, թե արդյոք հայտնի է, թե Ադրբեջանում քանի հայ գերեվարված անձ է մահացել՝ նա պատասխանել, որ իր վստահորդների մեջ ևս կան անձինք, որոնք մահացել են գերության մեջ։
«Փաստահավաքությամբ մի քանի տասնյակ դեպքեր մենք հիմնավորել ենք, բայց հիմա կխուսափեմ կոնկրետ թիվ նշելուց, ամեն դեպքում՝ դրանք մի քանի տասնյակ են»։
Նա նաև հայտնեց, որ այս պահին միջպետական գանգատի շրջանակներում հարցը ներկայացված է ՄԻԵԴ, անհատական գանգատները որևէ անձի կողմից ներկայացված չեն, բայց նաև չի բացառվում ապագայում նման անհատական գանգատների ներկայացումը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.