29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում դիմավորել են վիրավորանքներով ու հայհոյանքներով։
«Նիկոլ, դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ թուրքի շուն»,- վանկարկում են քաղաքացիները։
Մեղրիի բնակիչները նշում են, որ մտավախություն ունեն, թե Ադրբեջանին տրվելիք ճանապարհն անցնելու է իրենց քաղաքով։
Մինչ սյունեցիները փորձում են փակ պահել Մեղրի տանող ճանապարհը, ոստիկանները փորձում են նրանց հեռացնել և ապահովել Փաշինյանի մուտքը քաղաք։
Միևնույն ժամանակ, քաղաքացիները մնում են անդրդվելի և վստահեցնում, որ չեն բացելու ճանապարհը։
«Նիկոլ, դավաճան, Նիկոլ թուրք, չես հասկանում, այ անասուն, չգաս ստեղ։ Հողատու հայվան, մի սնարյադ էլ չէիր թողում, կրակենք»,- ասում են քաղաքացիները։
Բաքվի «Ռազմավարի պուրակը» հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը եւ նրանց իրական դեմքը. նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին եւ ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի’ գործընկերներ,
2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով եւ ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան եւ հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:
Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված եւ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր:
Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց:
Խնդրում եմ մի րոպե հատկացրեք եւ նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը եւ մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ:
Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է, հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում:
Այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի եւ Հայաստանի հանդեմ համակարգային ռասայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է եւ պարզապես անընդունելի։
Այս գործողությամբ Ալիեւը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը եւ Սադամ Հուսեյնը:
Միեւնույն ժամանակ այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, ինձ հիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մեկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված սպանված իրանական հինգ հազար զինվորների սաղավարտ ՝ ավարտին հասցնելու համար այն հուշարձանը, որը նա անվանել էր «հաղթանակի կամար»: Այդ մարդը Սադդամ Հուսեյնն էր:
Հուսեյնի նման, Ալիեւը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ եւս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջեւ. Հուսեյնի նման, Ալիեւը եւս չի վերադարձնում ռազմագերիներին:
Այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը եւ նրանց իրական դեմքը. նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին եւ ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է։
Հարգելի’ գործընկերներ,
Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետերին եւ նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր եւ տարածվում ամբողջ աշխարհում:
Ես կոչ եմ անում ձեզ ուշադրությանն արժանացնել այս իրադարձությունները եւ հուսով եմ, որ անհրաժեշտ եւ հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի»։
Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Առհասարակ, վերջին սրացման առնչությամբ, գերեվարված անձանց հետ տեսակցությունների ժամանակ, մենք հնարավորություն ընձեռում ենք նրանց կապ հաստատել ընտանիքների հետ: Անկախ նրանից, թե այդ կապը որ ձևաչափով կիրականացվի` լինի դա Կարմիր խաչի նամակների տեսքով, բանավոր հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգի տեսքով: Այսինքն, տվյալ պարագայում խոսքը չի գնում որևէ յուրահատուկ իրադարձության մասին, որը նախկինում չի եղել, իսկ հիմա մենք դա արեցինք: Նման փորձ նախկինում էլ եղել է:
Երբ մեր ներկայացուցիչները տեսակցել են զինվորներին, նրանց ընտանիքները այդ մասին տեղեկացվել են և հաճախ հեռախոսազանգ է տեղի ունեցել: Խոսքը, իհարկե գնում է այն անձանց մասին, որոնց գերեվարումը հաստատվել է պաշտոնապես և մենք կարողացել ենք իրենք մոտ մուտք գործել»,- նկատեց Ամատունին:
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը գրառում է արել, պատմելով, որ Հադրութում զոհված իր քրոջորդին «Արիության» մեդալով է պարգևատրվել, սակայն մեդալը նախապես պայմանավորված վայրում հերոսի հորն է հանձնել տաքսու վարորդը։ «Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու Արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են տոպրակով տվել ու գնացել ա։
Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ Տաքսու վարորդը։
Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։
Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։
Հասկանու՞մ եք որ էս ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության։ Հասկանու՞մ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։
Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։
Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը»,– գրել է Մարտիրոսյանը և հավելել, որ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվել է իր հետ և ասել, որ ինքն ու զինկոմիսարիատը գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։
Ներողություն է խնդրել, ասել, որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի ընտանիքի հետ։
Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու», քանզի ստացվում է, որ պատերազմի եւ խայտառակ պարտության միակ մեղավորը դուք եք եւ նախկին բոլոր պաշտոնաթող գեներալներն ու նախարարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Դեռեւս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա։ Այն ժամանակ նա չընդունեց, ավելի ճիշտ՝ չհավատալով ասեց, որ պատրաստ են եւ՛ պարգեւատրվելու եւ՛ պատասխանատվության ենթարկվելու։
Երեկ Նիկոլը՝ Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի դեմքով, հանրային հեռուստաընկերության եթերից տոտալ մեղադրանքի ենթարկեց բանակի հրամանատարությանն ու գլխավոր շտաբին։ Ընդ որում՝ մեղադրեց ամեն ինչում։
Նույն օրը, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կտրուկ ժխտում է փաստերը, ասելով որ պատերազմի ընթացքում Նիկոլը գերագույն գլխավոր հրամանատար չի եղել։
Ըստ Նիկոլի՝ Նիկոլը մեղավոր չի, Նիկոլը երբեք ոչ մի բանում մեղավոր չի եղել, Նիկոլը՝ սուրբ է։ Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից։ Ահա պոպուլիզմի պտուղները։
Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու»։ Արդյունքում ստացվելու է, որ հրահրված պատերազմի եւ խայտառակ պարտության միակ մեղավորը դուք եք եւ նախկին բոլոր պաշտոնաթող գեներալներն ու նախարարները։
Մարտական փառավոր ուղի անցած, հայրենիքի պաշտպանությանը նվիրված շատ մարդկանց, արդեն երեք տարի պախարակում ու քննադատում են, անվանարկելով հանդերձ։ Հիմա էլ պարզվում է, որ դավաճան են ու սաբոտաժ անողներ, եւ պետք է կանչվեն պատասխանատվության։ Զավեշտն այն է, որ այդ ամենը՝ ընդամենը մեկ մարդու քմահաճույք է։
Հ.Գ.
Հարց կարող է առաջանալ, թե ես ի՞նչ գործ ունեի ԳՇ պետի աշխատասենյակում։ Պատասխանեմ. պարոն Գասպարյանի հրավերով (կարծում եմ Նիկոլի գիտությամբ) քննարկում էինք ստեղծված իրավիճակը եւ դրանից ելքերը։ Իմ առաջարկը եղել է այն, որ բունկերներում թաքնված Նիկոլն անձամբ հրավիրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հավաք, պատասխանի բոլորի հարցերին եւ անհապաղ հրաժարական ներկայացնի»,- գրել է նա։
2016-20 թթ․ պատերազմների ժամանակ նահատակված հայորդիների ծնողները, հարազատները, պատերազմի մասնակիցները ապրիլի 17-ին քայլերթով գնացել են Ծիծեռնակաբերդ` ի հավաստումն պահանջատիրության:
Մոմավառություն -երթը գլխավորում էր Արցախի հերոս Մենուա Հարությունյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
«Մենք կոչ ենք անում միավորվել եւ միասնական ուժերով հաղթահարել դժվարությունները՝ հանուն մեր անցավորաց սրբազան հիշատակի ու հանուն այն սերունդների, որ պետք է հզորացնեն մեր հայրենիքն ու ապագան: Քանի որ մենք էլ մեր հերթին պետք է փոխանցենք այս հիշողությունը մեր զավակներին»,-ասել է Կարին Տոնոյանը:
Երթին մասնակիցները փաստեցին՝ ընդամենը 6 ամիս առաջ նոր ցեղասպանության զոհ դարձան 5000 և ավելի տղաներ, հիմա մեզ սպառնում են պարտադրել թուրքի հետ հաշտության պայմաններ, սպառնում են մեր Հայրենիքի ճանապարհները դարձնել թուրք-ադրբեջանական ազատանցումի մայրուղիներ, իսկ վաղը, երբ այդ ամենն արդեն կիրականացվի, ուշ կլինի դրա դեմ պայքարել։ Սա էր նաև պատճառը, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքն էին բարձրացնում ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ՝ մայրերի համահավաքով ու դեպի Ծիծեռնակաբերդ երթով:
«Վերջին անգամ դուրս ենք գալու պաշտպանելու մեր հայրենիքը, նախնիների կոչը։ Պետք է պայքարենք, մենք երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից։ Միշտ հիշելու ենք և պայքարելու, դրանով հասնելու ենք այն դռներին, որոնք փակ մնացին։ Աշխարհը պարտավոր է մի օր հզոր Հայաստանի ձայնը լսել։ Մենք միայն դրա համար ենք տվել մեր զավակներին»,- ասաց Կարին Տոնոյանը։
Նա Ծիծեռնակաբերդում կոչ արեց միավորվել՝ արժանի լինելու մեզ համար իրենց կյանքը տված զավակներին, միասնական աղոթքով միավորելով նրանց հոգիները՝ հանուն Անկախ Հայաստանի, հանուն արդարության: Ծիծեռնակաբերդում հնչեց նաև միասնական աղոթք Տեր Շահենի մասնակցությամբ:
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան բանավեճին, գրելով․
«Օնիկ Գասպարյան — Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում։ Նիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար հրապարակում է ԱԽ գաղտնի արձանագրություններ։ Գասպարյանը պնդում է, որ դրանք կրճատ հատվածներ են։ Նա պահանջում է, որ հրապարակվեն ձայնագրություններն ամբողջությամբ։
Նիկոլն ասում է, որ Գասպարյանը իբր թե իրեն չի զգուշացրել պատերազմը շուտափույթ կերպով դադարեցնելու մասին։ Նա ձև է անում, թե մոռացել է, որ այդ մասին ժամանակին ինքը դրական էր պատասխանել մամուլով։
Բացի այդ նա մոռացել է, որ հոկտեմբերի առաջին 10-օրյակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելիս ուղղակի տեքստով ասել է, ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել և դադարեցնել պատերազմը։ Ի՞նչ է ուզում նիկոլը։ Երևի ինչ-որ մեկը նրան հուշում է. այս ժողովրդին ինչքան ուզես կարող ես խաբել»:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիան դադարեցնելուց հետո, անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողները այցելել են կառավարություն՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Թորոսյանն իրեն հատուկ լկտի պահված է դրսևորել, ծնողների նյարդերը տեղի են տվել: Միջադեպը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առջև:
Արսեն Թորոսյանին զայրացած ծնողների ձեռքից փախցրել են Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու մի քանի այլ աշխատակիցներ:
Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր նաեւ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանը: Էրիկը բանակ էր զորակոչվել 2020թ.-ի հուլիսի 8-ին: Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը, որը պատկանում է ՀՀ վարչապետի ընտանիքին։
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջաբրայիլում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում, վերջին անգամ ընտանիքի հետ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից:
Նոյեմբերի 24-ին սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութից հայտնի դարձավ, որ տղան գերեվարվել է: Ընտանիքի անդամները տղայի վերադարձման պահանջով ու ակնկալիքով դիմել էին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր հնարավոր կառույցներին ու խնդրով զբաղվող անձանց: Չնայած այն հանգամանքին, որ տղայի գերեվարման մասին տեսանյութեր հրապարակել էին հենց ադրբեջանական կողմից, սակայն Կարմիր խաչի հարցումներին այդպես էլ դրական պատասխան չէին տվել, ասել է թե, տղայի գերեվարման փաստը ադրբեջանական կողմը չէր հաստատել:
Մինչ ընտանիքը ամեն րոպե սպասում էր Էրիկին հայրենիք վերադարձնելուն՝ ապրիլի 8-ին հաստատվել է տղայի մահվան լուրը: ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տվել: Էրիկը մահացել է, իսկ դին գտել են որոնողական աշխատանքների ժամանակ: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին Էրիկի հարազատները:
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ողջ ու առողջ վիճակում գերեվարված զինծառայողը այսօր մահացած է: Ստացվում է՝ Էրիկին պարզապես սպանել են գերի վերցնելուց, տեսանկարահանելուց ու սոցցանցերում հրապարակելուց հետո:
Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ հրապարակման մեջ։
«Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:
Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»,-հայտնում է ՄԻՊ-ը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.