Բաքվի «Ռազմավարի պուրակը» հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը եւ նրանց իրական դեմքը. նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին եւ ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի’ գործընկերներ,
2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով եւ ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան եւ հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:
Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված եւ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր:
Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց:
Խնդրում եմ մի րոպե հատկացրեք եւ նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը եւ մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ:
Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է, հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում:
Այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի եւ Հայաստանի հանդեմ համակարգային ռասայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է եւ պարզապես անընդունելի։
Այս գործողությամբ Ալիեւը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը եւ Սադամ Հուսեյնը:
Միեւնույն ժամանակ այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, ինձ հիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մեկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված սպանված իրանական հինգ հազար զինվորների սաղավարտ ՝ ավարտին հասցնելու համար այն հուշարձանը, որը նա անվանել էր «հաղթանակի կամար»: Այդ մարդը Սադդամ Հուսեյնն էր:
Հուսեյնի նման, Ալիեւը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ եւս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջեւ. Հուսեյնի նման, Ալիեւը եւս չի վերադարձնում ռազմագերիներին:
Այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը եւ նրանց իրական դեմքը. նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին եւ ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է։
Հարգելի’ գործընկերներ,
Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետերին եւ նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր եւ տարածվում ամբողջ աշխարհում:
Ես կոչ եմ անում ձեզ ուշադրությանն արժանացնել այս իրադարձությունները եւ հուսով եմ, որ անհրաժեշտ եւ հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի»։
- 15:10Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան
- 12:10Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին
- 11:10Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի
- 13:10Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն
- 12:10Ադրբեջանի թիրախում Արցախի պետական համալսարանն է
- 14:10Կարեւոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելը. Սեյրան Օհանյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
- 11:10Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ընդունվեց
- 11:10ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին
- 15:10ԲԿ-ներից մեկում ջրծաղիկից բուժվող երեխա է մահացել․ Ծաղիկ Վարդանյանի ահազանգը
- 13:10Մի քանի ամիս հետո, երբ պատերազմ, ավեր, ցավ, մորմոք լինի, ասելու են՝ ամեն ինչի համար, ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր, դուք էիք ուզում
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.