29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցների շինարարությունն ավարտին է մոտենում։ Ճանապարհն օկուպացրած ադրբեջանցիները կառուցում են բենզալցակայան ու մաքսակետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաղորդեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։ Մեծ մասշտաբով, արագ տեմպերով Ադրբեջանցիները շինարարություն են անում ճանապարհի աջ և ձախ հատվածում։
«Ինձ թվում է, ավարտական փուլում են շինաշխատանքները։ Անցակետից մոտավորապես 150-200 մետր դեպի Գորիս-Կապան ճանապարհի աջ հատվածում իմ տարածքն էր՝ մեր տարածքների ազատագրումից հետո է այդ տարածքը ինձ անցել։ Անցակետից սկսած մինչև այդ հատվածը կատարվում է շատ մեծ շինարարություն։ Անմիջապես իմ հատվածում կառուցում են լցակայան՝ ո՞ւմ համար ու ի՞նչ միջոցներով՝ չգիտեմ։ Ո՞ւմ են սպասարկելու՝ ևս չգիտեմ»,- ասաց փոխքաղաքապետը։
Ոստիկանական անցակետից սկսած՝ ճանապարհի աջ ու ձախ հատվածներում ակտիվ շինարարությունները զրոյական կետից չեն սկսվել, վերակառուցում են երբեմնի հայկական շինությունները։ Ադրբեջանցիները բացի նախկին բենզալցակայանը վերանորոգելուց նոր շունչ են տվել նաև նախկին գործարաններից մեկին։ Այստեղ, ըստ Քոչարյանի կլինի սահմանային մաքսակետ՝ ճանապարհով երթևեկողներին հարկելու համար։ Այս պահին նոր կառուցվող կետի հատվածում տեղադրված է կայան, որտեղ էլ հարկերը վճարում են իրանցի բեռնատարների վարորդներն ու շարունակում ճանապարհը։
«Գորիս-Կապան ճանապարհի աջ հատվածում՝ ոստիկանական կետից 60 մետր այն կողմ, նախկին «Ասֆալտաբետոնի» գործարանի հատվածում մեծ շինարարություն են անում։ Ոնց որ կառուցում են մեծ տերմինալ՝ անցակետային տամոժնյա։ Այնտեղ եղել է ասֆալտբետոնի գործարանի վարչական շենքը։ Դիմացը մեծ հրապարակ է կառուցված՝ աջ ու ձախ ճանապարհները մտնում են, դուրս գալիս։ Հիմա այդ հատվածում կրպակ է դրված՝ պարսիկները մոտենում են, գումարները մուծում ու գնում։ Փաստացի՝ ոստիկանական անցակետն է, դրանից հետո գալիս է տամոժնյան, դրանից հետո՝ բենզալցակայանը»։
Գորիս–Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակն անհանգստացնում է փոխքաղաքապետին։ Չնայած արդեն մեկնարկել է այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել նոյեմբերին, Քոչարյանը լուրջ վտանգներ է տեսնում։ Կարծում է ՝ գլխավոր մայրուղին այլևս չի օգտագործվի։
«Հավանականությունը հենց նրանում է, որ մեր մայրուղին չենք կարողանալու օգտագործել։ Եթե վաղը մյուս օրը մեզ էլ պետք է արդեն կանգնեցնեն՝ ճանապարհը անցնելու համար վարձ պահանջեն՝ դուք գնալո՞ւ եք այդտեղով։ Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը ընկնում են շրջափակման մեջ։ Նրանց համար էլ նույնպես կառուցում են այլընտրանքային ճանապարհ։ Ձմեռը մեծ պրոբլեմներ կունենան՝ 60-70 կմ պետք է շրջանցեն՝ Գորիս հասնելու համար։ Տաթևի ոլորաններով գալու են, հասնեն Գորիս։ Մտավախությունս այն է, որ երեք գյուղերը կարող են դառնալ ծերանոց՝ ջահելները լքեն, մնան ծերերը»։
Հարցին, արդյոք հնարավո՞ր է նաև Շուռնուխի կամ Կարմրաքարի հատվածում ադրբեջանցիները ևս անցակետեր տեղադրեն, Քոչարյանը նշեց, որ չի բացառվում։
«Պատկերացրեք՝ դուք ուզեք գնաք Արտաշատ, չկարողանաք գնալ միանգամից։ Պետք է գնաք Աշտարակ, որտեղից ինչ- որ ուրիշ ճանապարհներով գնաք Արտաշատ՝ պատկերացրեցի՞ք»,- եզրափակեց փոխքաղաքապետը։
Այնպես չանեք, որ հանուն Հադրութի ՀԿ-ն դառնա հանուն Հադրութի տեռորիստական կազմակերպություն, մեզ դրան են մղում։ Հայրենիքը մեկն է, Ժողովուրդը պետք է խելքի գա ու պարտադրի, որ իշխանությունները հայրենիքին ծառայեն ոչ թե իրենց շահին։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը՝ հավելելով, որ Արցախը մեր ժողովրդի մեծ մասին այսօր կգայթակղի այն ժամանակ, երբ այնտեղ կսկսվի ազգային ազատագրական պայքար։
«Եթե պայքար չկա, եթե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախը վերացրել են, նման տարածաշրջանային միավոր չկա, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ Ղարաբաղը եղել է Ադրբեջան և այդպիսին էլ կմնա, ես էլ ասում եմ, որ եթե Արցախին կարգավիճակ չտրվի Հայաստանի կազմում կամ գոնե անկախ, ապա Արցախում հայ չի մնալու»,- նշեց Հայրյանը՝ հավելելով, որ եթե մարդկանց ուզում են վերադարձնել Արցախ, պետք է ստեղծել գրավչություն, ինչպես՝ 1992թ.-ին. «Էլի պայմաններ չկար։ Մի բան ստեղծեցին, ժողովուրդն այստեղից՝ տեղաբնիկ, 100 տարվա երևանցին տեղափոխվեց Արցախ, հիմա այս իշխանությունների պատճառով դատարկաձեռն հետ է եկել»։
Հայրյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում դեմոգրաֆիական հարցերը լուծվել են միայն տվյալ տարածքում գրավչություն ստեղծելով, եթե դա չի արվում, մարդկանց զոռով չեն տանելու այնտեղ, իսկ այն, ինչ այսօր կատարվում է, նմանվում է 30 տարի առաջ կատարվածին, երբ շահումյանցիներին տերություն չարեցին, իրենք էլ՝ աստիճանաբար արտագաղթեցին։
Ըստ նրա՝ եթե Մինսկի խմբի համանախագահները ցանկանան անվտանգություն ստեղծել՝ կստեղծեն, սակայն անգամ կես քայլ չի արվել, եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով, տեղահանվածներին իրենց տուն վերադարձնելու համար, ավելին, անգամ տեղում մնացածներն են սպանվում։
«Իհարկե, մեր ժողովուրդը բոլորն էլ ուզում են վերադառնալ։ Լացում են մարդիկ վերադառնալու համար։ Ասում են՝ տունս թող վառած լինեն, ես իմ վառված տան դիմաց օջախ կսարքեմ, իմ բակում՝ տանս դիմաց կապրեմ։ Որ Միսնկի խմբի համամնախագահները երաշխիքներ չեն տալիս՝ դա դեռ ոչինչ, բայց մեր իշխանությունները չեն պայքարում»,- նշեց նա՝ հավելելով, որ Մինսկի խումբը չի կարող իրենց տերություն անել։ Հայրյանի խոսքով՝ հայ ազգն ինքը պետք է սթափվի, հավաքվի, որ իրեն կարողանա տիրություն անի.
«Ախր, իշխանությունների պահվածքը, որ տեսնեմ՝ կգնահատեմ, չեմ տեսնում, չկա պահվածք, գոյություն չունի։ Չեմ հասկանում՝ իշխանություն գոյություն ունի՞, թե՞ ոչ»։
Հայրյանն վրդովված հայտարարեց, որ թող այնպես չանեն, որ «Հանուն Հադրութի» ՀԿ-ն դառնա «Հանուն Հադրութի» տեռորիստական կազմակերպություն. «Մեզ, երևում է, դրան են մղում արդեն։ Հայրենիքը մեկն է, իշխանություններն են տարբեր, գալիս ու գնում են։ Ժողովուրդը պետք է խելք հավաքի, իշխանություններին պարտադրի, որ հայրենիքին պետք է ծառայեն, ոչ թե՝ իրենց շահերին»։
Գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, նաև ազատել աշխատանքից, եթե վերջինս չի ներկայացնում պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագիր։
Թեստավորման ու պատվաստանյութերի ներկայացման պարտադիր պահանջի ուժի մեջ մտնելուն մնացել է 3 օր, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել՝ հանդես գալով ի վնաս աշխատողների իրավունքների։
Նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունով և լրացումներով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատողի կողմից չի ներկայացվում աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։
«Աշխատանքի ներկայանալիս վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»,- նշված է նախագծում։
Գործատուն իրավունք կունենա աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։
Նշված կարգավորումները չեն տարածվում նախագահի, ԱԺ պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։
Նախարարությունը նկատել է, թե ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված արտակարգ իրավիճակը։ Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը մեր հարցուպատասխանը համարեց նոր մտքեր ու նախաձեռնություններ առաջացնող: Հարցերը Արվեստի ինստիտուտի կողմից իրականացվող գործունեությանն էին վերաբերում: Ասելիքը միջազգային համագործակցության, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող հանդեսներում տպագրություններին և այդ աշխատանքում երիտասարդ գիտական կադրերի ներգավմանն է վերաբերում:
Աննա Ասատրյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Միջազգային համագործակցություն: Արվեստի ինստիտուտը համագործակցության պայմանագրեր ունի միայն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Դրանք են՝ Արվեստագիտության ինստիտուտը (Մոսկվա), Ճարտարապետության և շինարարական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա) և Կազանի մշակույթի պետական ինստիտուտը (Կազան, Թաթարստան):
Համատեղ գիտական ուսումնասիրություններ: ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ՀՀՌՀ-2020» միջազգային մրցույթի շրջանակներում Մոսկվայի Արվեստագիտության ինստիտուտի հետ իրականացվում է «Հայկական սփյուռքի կենտրոնների արվեստը. Նոր-Նախիջևանի հայկական գաղութի արվեստը» վերնագրով գիտական հետազոտությունների համատեղ ծրագիրը:
Միջազգային գիտաժողովներ։ 2019 թ.-ից տարեսկզբին Մոսկվայում կազմակերպվում են «Ճարտարապետություն, ժառանգություն, ավանդույթ և նորարարություն» խորագրով միջազգային գիտաժողովներ: Իրականացնող կողմը Ճարտարապետության և շինարարական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտն է (Մոսկվա): Գիտաժողովներին մասնակցում են Արվեստի ինստիտուտի գիտաշխատողները՝ ճարտարապետության դոկտոր Դավիթ Քերթմենջյանը, ճարտարապետության թեկնածուներ Անուշ Տեր-Մինասյանը և Հրանտ Հովսեփյանը:
Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) տնօրենը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանն է: Համատեղ աշխատանքների շրջանակներում նա ընդգրկված է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի և «Արվեստագիտական հանդեսի» խմբագրական խորհրդի կազմերում:
Համագործակցության նոր եզրեր: 2021 թ.-ի գարնանը համագործակցության պայմանագիր է կնքվել Կազանի մշակույթի պետական ինստիտուտի հետ: Կարճ ժամանակահատվածում՝ 2021թ. ապրիլի 17-18-ին մասնակցել եմ «Kazan-Music Йорт» V միջազգային մրցույթի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին՝ ժյուրիի կազմում: 2021թ. մայիսի 20-ին «Музыкальнаякультура XXI века: теория, исполнительство, образование» II միջազգային գիտագործնական գիտաժողովի լիագումար նիստում հանդես եմ եկել «Дирижер Оганес Чекиджян – маршал хорового искусства» զեկուցումով:
Իսկ արդեն օրերս՝ սեպտեմբերի 21-ից 24-ը Կազանում կայացավ ամենամյա «Kazan Digital Week-2021» միջազգային ֆորումը, որը կազմակերպել էր Թաթարստանի Հանրապետության կառավարությունը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության հովանու ներքո: Աննա Ասատրյանը մասնակցել է «Արամ Սաթյանի օպերային ստեղծագործությունը» թեմայով զեկուցումով:
Ինչպես նշեցինք, համագործակցությունը միայն Ռուսաստանի Դաշնության գիտական կազմակերպությունների հետ է և գնալով սերտանում է: Առայժմ Աննա Ասատրյանը սա չափազանց քիչ է համարում: Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում տպագրությունների վերաբերյալ նշում է. «Այս ուղղությամբ աշխատանքներն սկսել ենք միայն վերջին ամիսներին և շոշափելի արդյունքներ դեռևս չունենք»:
Այս ջանքերին զուգահեռ ինստիտուտը պատրաստվում է “Русское искусство” հանդեսի բացառիկ՝ “Россия-Армения” համարի հրատարակությանը: Համարը նվիրված է հայ-ռուսական գեղարվեստական առնչություններին: Հոդվածներ են ներկայացրել ինստիտուտի արվեստաբաններ Արարատ Աղասյանը, Իրինա Դրամբյանը, Արթուր Ավագյանը, Ալիս Ներսիսյանը և Սեյրանուշ Մանուկյանը, ինչպես նաև ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանն ու երաժշտագետ Աննա Ասատրյանը: Համագործակցությունը Մոսկվայի Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի հետ է:
Երիտասարդներին ինստիտուտի աշխատանքներին ներգրավելու հարցն Աննա Ասատրյանն ավելի սուր է համարում. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում աշխատանքի անցնելու մեծ ցանկություն կա երիտասարդ հետազոտողների շրջանում: Ցավոք, այդ ցանկությունը մենք չենք կարողանում բավարարել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով»:
Պատրաստեց Հերմինե Օհանյանը
Հայաստանում գյուղատնտեսությունը կարող է դառնալ ժամանակակից, բարգավաճող, նորարարական, մեծ ավելացած արժեք ստեղծող: Այն երկրի տնտեսական աճի, բնակչության կյանքի որակի բարձրացման, աղքատությունը մեղմելու, կայուն և բարձր վարձատրվող աշխատատեղերի և ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ստեղծման մեծ ներուժ ունի:
Այս մասին զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրների գիտական ուղղության ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանի հետ:
տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյան
Իր խոսքով, վերջին տարիներին սկսել են կիրառվել կաթիլային ոռոգման համակարգերը, կարկտապաշտպան ցանցերը, հիդրոպոնիկ եղանակով ջերմատները, խելացի անասնաշենքերը, թվային տեխնոլոգիաներով գյուղատնտեսության կառավարումը, թվային հարթակների կիրառումը։ Սակայն էական զարգացման համար անհրաժեշտ նախապայման է վերջիններիս մասսայական կիրառումը:
Խնդիրները: Մերի Մանուչարյան. «Հարկ է նկատել, որ այս տեխնոլոգիաները կապիտալատար են, և ՀՀ ֆերմերների շրջանում ակնհայտ է ֆինանսավորման աղբյուրների բացակայության խնդիր, որի վերացման համար մեծ դերակատարում պետք է ունենա պետությունը»: Բացի այդ, բարձր վարկային տոկոսադրույքը բերում է ձեռնարկատիրական գործունեության վերակողմնորոշմանը դեպի արագ փոխհատուցվող նախագծեր, ինչը լուրջ վնասներ է պատճառում մեծ ներդրումներ պահանջող գիտատար ոլորտների զարգացմանը։
Դեռևս առկա է գիտության ոլորտում «ուղեղների արտահոսքի» խնդիրը։ Բավարար ուշադրություն չի դարձվում գիտական արդյունքի ապրանքայնացման խնդիրներին. «Մասնավորապես, Հայաստանում դանդաղ է ընթանում գիտատեխնիկական և նորարարական ներուժի գնահատման, ինովացիոն համակարգի ձևավորմանն ու զարգացմանը նպաստող միասնական համակարգի ձևավորման գործընթացը»:
Գյուղատնտեսության մրցունակությունը բարձրացնելու նպատակով «անհրաժեշտ է ներդրումներ կատարել գյուղատնտեսական ոլորտի թվայնացման ու քարտեզագրման ուղղությամբ, ստեղծել նորարարական տեխնոլոգիաների ներդրման կառուցակարգեր և իրականացնել թվային գյուղատնտեսության ծառայություններ»:
«Նորարարական զարգացման հիմնախնդիրները ՀՀ գյուղատնտեսության ոլորտում» թեմայով ուսումնասիրությունն իրականացնող խմբում ներգրավված են 2 երիտասարդ գիտական կադրեր՝ գիտաշխատող Գոհար Ոսկանյանը (տ․գ․թ.) և հայցորդ Մերի Մուրադյանը: Վերջիններս, ինչպես և թեմայի ղեկավարը, ունեն հրապարակումներ։ Մերի Մանուչարյան. «Գիտական հոդվածները գրվել են հայերենով, ռուսերենով և անգլերենով։ Թարգմանչական աշխատանքի խնդիր չկա, քանի որ խմբի անդամները տիրապետում են օտար լեզուներին»։
տ.գ.թ.ԳոհարՈսկանյան
Այդուհանդերձ, թեմայի շրջանակներում միջազգային համագործակցության եզրեր դեռևս չկան։ Հետազոտությունների արդյունքների միջազգայնացման վերաբերյալ, Մերի Մանուչարյանը հավելում է.«Scopus գիտատեղեկատվական շտեմարանում հաշվառվող ամսագրերում հրապարակումներ չեն եղել քանի որ և՛ տպագրության ժամկետներն են բավական երկար, և՛ տպագրության ծախսերն են մեծ»:
Մերի Մուրադյան
Պատրաստեց Հերմինե Օհանյանը
Վերջին օրերին լրատվամիջոցները շարունակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ստացված օդային ճանապարհով ուղևորահոսքերի տեղեկատվությունն են հրապարակում՝ համադրելով հունվարից օգոստոս ամիսների ընթացքում ժամանածների և մեկնածների թվերը։ Այս համատեքստում, պարզվում է ամսեամիս թվային պատկերի մեջ հունիս և հուլիս ամիսներին ժամանողներն ավելի շատ են եղել, քան՝ մեկնողները։
Ասենք, ի՞նչ հետևություն ենք անում, երբ իմանում ենք, որ 2021 թվականի հունիսին օդային ճանապարհով ժամանել է Հայաստան 109.225 քաղաքացի, մեկնել՝ 91.309 քաղաքացի, կամ հուլիսին՝ օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը 158.999 էր, իսկ մեկնածներինը՝ 141.952
Թե ի՞նչ է տալիս այս տեղեկատվությունը դժվար է ասել։ Ամեն դեպքում, նման ընդհանրական ինֆորմացիան, գուցե հետաքրքիր կարող է լինել Զբոսաշրջության կոմիտեին կամ՝ տուրիստական գործակալություններին, սակայն այսպիսով ուղղակի հմտորեն թաքցվում է հետպատերազմական և հետընտրական՝ փաշինյանական Հայաստանից արտագաղթողների թիվը, միգրացիոն գործընթացները։
Իսկ վերը նշված թվերը ժամանած և մեկնած ՀՀ քաղաքացիների մասին չէ, որ վկայում է, քանի որ առանց քաղաքացիության շեշտադրման ժամանածների մեջ հաշվվում են նաև ՀՀ ժամանած բազմաթիվ օտարերկրացիներ, այդ թվում՝ և՛ զբոսաշրջության նպատակով և, ասենք՝ թեսթավորման նպատակով Հայաստան ժամանած Իրանի քաղաքացիները ։
Այնպես որ, այն, որ 2021 թվականի 8 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը ընդամենը 64.078-ով է ավելի ժամանածների թվից, չպետք է հուսադրի, քանզի եթե խնդրո առարկա տեղեկատվությունը զուտ ՀՀ քաղաքացիներին վերաբերվեր, պատկերը ակնհայտ տխուր կլիներ։
«Ցավոք սրտի, դեռևս կան անձինք, որոնք չարամտորեն վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և անհիմն վախեր ներշնչում»,- կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ զեկուցելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախարարությանը 2021թ-ին պետբյուջեից 2 մլրդ 365 մլն դրամ հատկացնելու նախագիծը:
Նա հայտարարեց, որ պատվաստումների դեմ պայքարողները պատասխանատվության մեծ բաժին ունեն նախորդ օրը գրանցված 26 մահի համար:
Նիկոլ Փաշինյանն էլ բացատրեց, որ հայտնի են այդ ուժերի նպատակները:
«Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն՝ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել»,- հայտարարեց Փաշինյանը և շարունակեց. «Ինչո՞ւ եք բողոքում, թե ինչ-որ մարդիկ, ինչ-որ բան են անում: Կա պետության հստակ պարտավորություն, վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ»:
Նա հայտնեց՝ չի ցանկանում Առողջապահության նախարարությունից լսել, որ խանգարում են պատվաստման գործընթացներին, քանի որ խանգարողները մարգինալ ուժեր են և ինչ ուզում՝ ասում են:
«Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք, ով է խանգարում և ինչու, գնացեք, լուծեք: Առողջապահության նախարարությո՛ւն, պետական մնացած մարմիննե՛ր, հո այստեղ չենք հավաքվել, որ ասենք՝ մեզ խանգարում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Որ գալիս միջնորդում եք, թե այս աշխատողը վախենում է պատվաստվել… Պետական կառավարման համակարգում չպատվաստված մարդ չպետք է լինի, անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար»:
Մինչ այդ հարցը զեկուցելիս Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կառավարությունը քաղաքացիների հանդեպ ստանձնելով իր պարտավորությունները՝ ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը և ուրախ կլիներ, եթե 2.3 մլրդ դրամը ուղղվեր այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը:
«Որովհետև, եթե մենք պատվաստման գործընթացը բավարար չափով իրականացնենք, պետք է նման գումարներ ծախսելու կարիք չունենանք»,- ասաց առողջապահության նախարարը:
Նրա խոսքով՝ արդեն 20 բժշկական կազմակերպություն ընդգրկվել է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման գործընթացում, 2226 մահճակալ է զբաղված:
«Այս պահին առկա ակտիվ 14000-ից ավելի դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի ունենք, որ հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքը և առողջապահական համակարգի վրա հոսպիտալացման բեռ չի գոյանում»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը:
ԱԺ-ում, պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան, Նիկոլը հերթական անգամ, անամոթաբար ստելով ասաց, որ Շուշիում ոչ մի բնակելի շենք իբրև չի կառուցվել՝ փորձելով սվաղել Լիտվայում արած իր հայտարարություն: Չնայծ, որ հարցադրման մեջ պատգամավոր Աբրահամյանը, որպես օրինակ՝ թվարկեց Շուշիում կառուցված տարբեր շինություններ, որոնք դարձել էին Շուշի քաղաքի այցեքարտը: Այս մասին գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Իսկ ի՞նչ է արել կապիտուլյանտ Նիկոլը Շուշիի համար 2018-20 թթ. Ճիշտ ՝ պարել է Շուշիում, լավ հաց է կերել, այնուհետև ալիևեներին հրավիրել է մուղամ լսելու և կազմակերպված ձևով քաղաքը հանձնել է թուրքերին: Մոտավորապես այնպես, ինչպես դավաճանությամբ հայտնի դարձած մելիք Շահնազար 2-րդը, 1750-ականներին, բերդաքաղաքը հանձնեց վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալի խանին: Իսկ Փանահ խանը հիմնավորվելով Շուշիում, Վարանդայի մելիք Շահնազարին դարձրեց իր կատարածուն, այնպես ինչպես հիմա ալիևները՝ փաշինյաններին դարձրել են իրենց կատարածուն:
Շուշիի հանձնման հարցում ևս Նիկոլը շարունակելու է փախնել պատասխանատվությունից: Նույնիսկ եթե Շուշիում բնակվեր ամբողջ Արցախը և կառուցված լինեին բազմաթիվ բազմաբնակարան երկնաքերներ, միևնույն է Նիկոլը մինչև Շուշին չհանձներ, պատերազմը չէր ավարտելու: Դա իր մինիմումի ծրագիրն էր: Իսկ ծրագիր մաքսիմումը, այսինքն Հայաստանը ծնկաչոք դարձնելն ու թուրքերի ազդեցությունը մեծացնելը՝ Նիկոլն իրականացնում է հիմա, 2021թ. հունիսի 20-ի ընտրություններից ” ուժ ստանալուց” հետո:
Այս աղմկահարույց զեկույցը հրապարակվեց միջազգային լրատվամիջոցների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 3-ին: Թեև սա առաջին դեպքը չէ, երբ պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը արտերկրային ընկերությունների միջոցով հարյուր միլիոնավոր դոլարների անշարժ գույք է ձեռք բերել արտերկրում, սակայն սա ամենաթարմ և մանրամասն մշակված նման սկանդալային լուրն է:
Ալիևի 11-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի մասին զեկույցը մերկացվել է թաքնված ֆինանսական փաստաթղթերի արտահոսքի ամենամեծ հավաքածուի՝ «Պանդորայի փաստաթղթերի» (Pandora Papers) կողմից։ Այս գաղտնազերծված թղթածրարը կազմակերպել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ)՝ աշխարհի տարբեր երկրների ավելի քան 650 թղթակիցների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է BBC-ն, գրառումները պարունակում են «մոտ 12 միլիոն փաստաթղթեր և թղթածրարներ մի քանի երկրների ֆինանսական ծառայությունների 14 ընկերություններից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Բելիզում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Շվեյցարիայում»:
Թեև մեծ մասը «բացահայտված գործարքներից իրավական անօրինականություն չի պարունակում», սակայն կան լուրջ «մտահոգություններ, որ որոշ կալվածքների գնորդներ հնարավոր է թաքցնել են փողերի լվացման գործողությունները», հայտարարել է BBC-ն: «Արտերկրային ընկերությունները կարող են մարդկանց առաջարկել օգնել թաքցնել կանխիկ դրամական միջոցները կամ խուսափել հարկերից: Նրանք օգտագործում են այդ արտերկրային հաշիվները, արտերկրային խորհուրդները՝ այլ երկրներում հարյուր միլիոնավոր դոլարների գույք գնելու և սեփական ընտանիքները հարստացնելու համար՝ իրենց քաղաքացիների հաշվին», ավելացրեց Ֆերգյուս Շիլը ICIJ-ից:
BBC-ն հայտնել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը, որոնք մեղադրվում են սեփական երկիրը թալանելու մեջ, օրինակներից մեկն են: Հետաքննությունը պարզել է, որ Ալիևները և նրանց ամենամոտ գործընկերները գաղտնի ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի ավելի քան 400 մլն ֆունտ ստերլինգի (540 մլն դոլար) գործարքներում: Ադրբեջանում Ալիևի իշխող ընտանիքը, որը երկար ժամանակ մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, ստեղծել է լայնածավալ արտերկրային ցանց՝ իր փողերը թաքցնելու համար»: Նախագահ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է 228 հազար դոլար:
BBC- ն նաև պարզել է, որ 2009 թվականին Ալիևները Մեծ Բրիտանիայում գնել են 17 շենք, այդ թվում՝ Լոնդոնի շքեղ Մեյֆեր շրջանում գտնվող գրասենյակային շենքերի մի ամբողջ թաղամաս՝ 45 միլիոն դոլարով, նախագահի 11-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի համար, որն այդ ժամանակ դպրոցական աշակերտ էր։
2008 թ․Ալիևները 47 մլն դոլարով գնել են մեկ այլ շենք Լոնդոնում և 2018 թվականին այն վաճառել 89 մլն դոլարով՝ ստանալով 42 մլն դոլարի շահույթ: Ալիևներն այդ կալվածքը վաճառել են «Crown Estate-ին՝ թագուհու կալվածքների կայսրությանը, որը կառավարվում է [Միացյալ Թագավորության] գանձարանի կողմից և կանխիկ միջոցներ է հավաքում պետության համար»: BBC- ն հայտնել է, որ «Crown Estate-ն ասաց, որ գնման պահին իրականացրել է օրենքով պահանջվող ստուգումները, սակայն այժմ զբաղվում է այդ հարցի ուսումնասիրությամբ»:
ICIJ կայքում տեղադրված առանձին հոդվածում՝ «Հզոր խաղացողները» վերնագրով, ընդգծված է Ադրբեջանի նախագահի երեք երեխաների՝ Արզու Ալիևայի, Հեյդար Ալիևի և Լեյլա Ալիևայի անհավատալի հարստությունը:
ICIJ-ի հոդվածում հստակեցվում է, որ «Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ դարձավ 2003 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում․․․․ Նա փաստացի վերահսկում է պետական նավթային ֆոնդը, որը տարեկան 9 միլիարդ դոլար եկամուտ է ստեղծում: Նրա նախագահությունը նշանավորվեց դաժան քաղաքական ճնշումներով և մարդու իրավունքների ոտնահարումներով, այդ թվում՝ լրագրողների և այլախոհների բանտարկմամբ և խոշտանգումներով: Չնայած ավազակապետություն վարելու մեղադրանքներին, Ալիևը սերտ հարաբերություններ է պահպանում եվրոպացի ղեկավարների հետ՝ հայտնի որպես «խավիարային դիվանագիտություն»:
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» կողմից 2017 թ․«ադրբեջանական լվացքատան» հետաքննությունը պարզել էր, թե ինչպես է Ալիևին առնչվող գրեթե 3 միլիարդ դոլարը լվացվել կեղծ ընկերությունների միջոցով, իսկ հասույթի մեծ մասը ծախսվել եվրոպացի քաղաքական գործիչների նվերների վրա: Այլ լրատվական հետաքննություններ, ներառյալ ICIJ- ի «Արտերկրային արտահոսքերը» և «Պանամական փաստաթղթերը», ցույց են տվել, որ Ալիևների ընտանիքը վերահսկում է զգալի հարստություն Ադրբեջանում, և որ նախագահի երեք երեխաները նույնպես կալվածքներ ունեն Մեծ Բրիտանիայում և Դուբայում»:
ICIJ-ն նաև բացահայտել է, որ Պանդորայի փաստաթղթերը «հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Ալիևի երեխաների մեծագումար ներդրումների մասին շքեղ անշարժ գույքի ձեռքբերման համար։ 2006-2018 թվականներին նրանք Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 44 ընկերությունների բաժնետերեր էին: Փաստաթղթերի համաձայն՝ երեխաներին են պատկանել հինգ ընկերություններ, որոնք 2006-2009 թվականներին Լոնդոնում գնել էին ավելի քան 120 միլիոն դոլարի շքեղ կալվածքներ, որոնցից շատերը հետագայում վաճառվեցին հսկայական շահույթով»։
Բացի Լոնդոնի գրասենյակի 45 միլիոն դոլար արժողությամբ շենքից, որը պատկանում էր այն ժամանակ 11-ամյա Հեյդար Ալիևին, նրա քույրը՝ Արզուն, արտերկրային ընկերության միջոցով մեկ թաղամաս այն կողմ գնել էր այլ գրասենյակային շենք՝ 47 միլիոն դոլարով: «2009 թվականին, ավագ դստերը՝ Լեյլա Ալիևային պատկանող ընկերությունը 13․5 միլիոն դոլար արժողությամբ անկյունային շենք է գնել Լոնդոնի Oxford Circus-ի հետևում, որտեղ տեղակայված են Ալիևի ընտանիքի ընկերների կողմից ղեկավարվող մի շարք ընկերություններ», ասվում է ICIJ- ում:
Այս կալվածքների սեփականությունը քողարկելու նպատակով «սկսած 2013 թվականից, Ալիևի երեխաներն իրենց արտերկրային ընկերությունների բաժնետոմսերը փոխանցել են իրենց մորական պապին՝ Արիֆ Փաշաևին: Հետագայում ունեցվածքը հանձնվել է մի շարք խորհուրդների՝ բրիտանական կախվածության և գաղտնիության ապաստարան համարվող Մեն կղզում (Isle of Man)։
2006-ից մինչև 2017 թվականը Փաշաևը և երկու մերձավոր գործընկերներ Լոնդոնում և նրա մերձակայքում գնել են ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ լրացուցիչ կալվածքներ»: Զարմանալի չէ, որ Ալիևի ընտանիքի անդամներից ոչ մեկը չի արձագանքել ICIJ-ի՝ մեկնաբանության վերաբերյալ բազմաթիվ խնդրանքներին:
Մինչդեռ խայտառակություն է, որ չարաշահել են Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող միջոցները, սակայն հայերի համար լավ լուրն այն է, որ Ադրբեջանն այս մեծ գումարները չի օգտագործել ավելի շատ զենք գնելու համար`Հայաստանի և Արցախի ժողովրդին լրացուցիչ վնաս պատճառելու նպատակով․․․
Հարութ Սասունյան
«Ինչպե՞ս կարելի էր սեփական պաշտոնը պահելու համար պատրաստ լինել զոհել մի ամբողջ պետություն, անվտանգություն ու մի ողջ ժողովրդի արժանապատվություն»,- այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ պատգամավորի՝ այս հարցը հուզում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։
«Թուրքի կողմից օղակը ավելի է սեղմվում, որովհետև չկա քաղաքական հակազդեցություն, որովհետև Հայաստանում իշխանությունը զավթածի օրակարգում չկա պետությունը պաշտպանելու մտադրություն, դրված չէ հայկական շահի պահպանության խնդիրը»։
Պատգամավորը նշեց, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում լսելով Թուրքիայի կողմից արված հայտարարությունները, կասկածի տակ դնելով հայկական պետության ինքնիշանությունն ու անվտանգությունը, ապա տեսնելով, որ դրանից արձագանք չկա, ավելի մտահոգիչ է դառնում գալիքի մասին մտահոգությունները։
«Թշնամիների շնորհիվ իշխանական աթոռը գրավվածը՝ մերժելով հայկական բոլոր դիվանագիտական հաջողությունները, ռազմական հաղթանակները, օպերատիվ կապով տվել է խոստումներ ու անում է միայն մի բան՝ գլուխը կախ կատարում է հակահայկական խոստումները։ Պատասխան չունի միայն մեկ հանգամանք, թե որքա՞ն պետք է չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ ցանկություն չունենաս թույլ տալու ինքնապաշտպանություն իրականացնել»։
Պատգամավորը վստահեցնում է, որ տրվել են խոստումներ՝ բանավոր պայմայմանավորվածությամբ ու իշխանությունը պետք է հեռանան, թողնել երկրի կառավարումը մեկին, որը կառաջնորդվի հայկական շահով։
«Դավադիր անհայրենիքին մնացել է ընդամենը մեկ քայլ՝ մեր հայրենիքը դարձնել ոչինչ, որովհետև մեզ ասում են, որ մեր ապրելը ոչինչ է»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.