ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը մեր հարցուպատասխանը համարեց նոր մտքեր ու նախաձեռնություններ առաջացնող: Հարցերը Արվեստի ինստիտուտի կողմից իրականացվող գործունեությանն էին վերաբերում: Ասելիքը միջազգային համագործակցության, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող հանդեսներում տպագրություններին և այդ աշխատանքում երիտասարդ գիտական կադրերի ներգավմանն է վերաբերում:
Աննա Ասատրյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Միջազգային համագործակցություն: Արվեստի ինստիտուտը համագործակցության պայմանագրեր ունի միայն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Դրանք են՝ Արվեստագիտության ինստիտուտը (Մոսկվա), Ճարտարապետության և շինարարական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա) և Կազանի մշակույթի պետական ինստիտուտը (Կազան, Թաթարստան):
Համատեղ գիտական ուսումնասիրություններ: ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ՀՀՌՀ-2020» միջազգային մրցույթի շրջանակներում Մոսկվայի Արվեստագիտության ինստիտուտի հետ իրականացվում է «Հայկական սփյուռքի կենտրոնների արվեստը. Նոր-Նախիջևանի հայկական գաղութի արվեստը» վերնագրով գիտական հետազոտությունների համատեղ ծրագիրը:
Միջազգային գիտաժողովներ։ 2019 թ.-ից տարեսկզբին Մոսկվայում կազմակերպվում են «Ճարտարապետություն, ժառանգություն, ավանդույթ և նորարարություն» խորագրով միջազգային գիտաժողովներ: Իրականացնող կողմը Ճարտարապետության և շինարարական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտն է (Մոսկվա): Գիտաժողովներին մասնակցում են Արվեստի ինստիտուտի գիտաշխատողները՝ ճարտարապետության դոկտոր Դավիթ Քերթմենջյանը, ճարտարապետության թեկնածուներ Անուշ Տեր-Մինասյանը և Հրանտ Հովսեփյանը:
Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) տնօրենը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանն է: Համատեղ աշխատանքների շրջանակներում նա ընդգրկված է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի և «Արվեստագիտական հանդեսի» խմբագրական խորհրդի կազմերում:
Համագործակցության նոր եզրեր: 2021 թ.-ի գարնանը համագործակցության պայմանագիր է կնքվել Կազանի մշակույթի պետական ինստիտուտի հետ: Կարճ ժամանակահատվածում՝ 2021թ. ապրիլի 17-18-ին մասնակցել եմ «Kazan-Music Йорт» V միջազգային մրցույթի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին՝ ժյուրիի կազմում: 2021թ. մայիսի 20-ին «Музыкальнаякультура XXI века: теория, исполнительство, образование» II միջազգային գիտագործնական գիտաժողովի լիագումար նիստում հանդես եմ եկել «Дирижер Оганес Чекиджян – маршал хорового искусства» զեկուցումով:
Իսկ արդեն օրերս՝ սեպտեմբերի 21-ից 24-ը Կազանում կայացավ ամենամյա «Kazan Digital Week-2021» միջազգային ֆորումը, որը կազմակերպել էր Թաթարստանի Հանրապետության կառավարությունը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության հովանու ներքո: Աննա Ասատրյանը մասնակցել է «Արամ Սաթյանի օպերային ստեղծագործությունը» թեմայով զեկուցումով:
Ինչպես նշեցինք, համագործակցությունը միայն Ռուսաստանի Դաշնության գիտական կազմակերպությունների հետ է և գնալով սերտանում է: Առայժմ Աննա Ասատրյանը սա չափազանց քիչ է համարում: Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում տպագրությունների վերաբերյալ նշում է. «Այս ուղղությամբ աշխատանքներն սկսել ենք միայն վերջին ամիսներին և շոշափելի արդյունքներ դեռևս չունենք»:
Այս ջանքերին զուգահեռ ինստիտուտը պատրաստվում է “Русское искусство” հանդեսի բացառիկ՝ “Россия-Армения” համարի հրատարակությանը: Համարը նվիրված է հայ-ռուսական գեղարվեստական առնչություններին: Հոդվածներ են ներկայացրել ինստիտուտի արվեստաբաններ Արարատ Աղասյանը, Իրինա Դրամբյանը, Արթուր Ավագյանը, Ալիս Ներսիսյանը և Սեյրանուշ Մանուկյանը, ինչպես նաև ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանն ու երաժշտագետ Աննա Ասատրյանը: Համագործակցությունը Մոսկվայի Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի հետ է:
Երիտասարդներին ինստիտուտի աշխատանքներին ներգրավելու հարցն Աննա Ասատրյանն ավելի սուր է համարում. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում աշխատանքի անցնելու մեծ ցանկություն կա երիտասարդ հետազոտողների շրջանում: Ցավոք, այդ ցանկությունը մենք չենք կարողանում բավարարել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով»:
Պատրաստեց Հերմինե Օհանյանը
- 15:10Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան
- 12:10Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին
- 11:10Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի
- 13:10Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն
- 12:10Ադրբեջանի թիրախում Արցախի պետական համալսարանն է
- 14:10Կարեւոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելը. Սեյրան Օհանյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
- 11:10Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ընդունվեց
- 11:10ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին
- 15:10ԲԿ-ներից մեկում ջրծաղիկից բուժվող երեխա է մահացել․ Ծաղիկ Վարդանյանի ահազանգը
- 13:10Մի քանի ամիս հետո, երբ պատերազմ, ավեր, ցավ, մորմոք լինի, ասելու են՝ ամեն ինչի համար, ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր, դուք էիք ուզում
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.