23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանյան ընդդիմության շարքերում սկանդալ է հասունանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հայ ազգային կոնգրեսին մեղադրել է իշխանությունների հետ գաղտնի պայմանավորվածությունների մեջ:
Պատճառը «Առավոտ» օրաթերթում հրապարակված տեղեկությունն էր, որ Էրեբունիի նախկին թաղապետ, հանրապետական, թիվ 13-ում պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր») օրերս հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու` թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ: Մհեր Սեդրակյանը թերթի հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը:
news.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով հանդիպման փաստը` Ստեփան Սաֆարյանը նշեց. «Փաստացի գնահատում եմ որպես ոչ միայն տեղեկություն, այլեւ հաստատված փաստ, որը հաստատել է նաեւ Մհեր Սեդրակյանը, եւ վկայել է իր եւ ՀԱԿ-ի թեկնածուի միջեւ պայմանավորվածությունների մասին: Պայմանավորվածությունը հետեւյալում է` թիվ 13 ընտրատարածքում չեն խոչընդոտում եւ ձայներ չեն գողանում թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով Մհեր Սեդրակյանի «40 հազար» ձայնից, եւ դրա դիմաց դիմաց առաջադրվում են թիվ 12-ում եւ ցանկալի է համարվում նրանց հաղթանակը»:
Սաֆարյանը նշեց, որ համոզված է պայմանավորվածությունների գոյության մեջ: «Հիմք եմ ընդունում Մհեր Սեդրակյանի բավական ուշագրավ բացահայտումը»,- նշեց պատգամավորը:
ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը news -am- ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Սաֆարյանի` Հայ ազգային կոնգրեսին ուղղված մեղադրանքները բավական երկար պատմություն ունեն, ինչը համարում է հերյուրանքների մակարդակին հասնող մեղադրանքներ: «Շատ ցավում եմ դրա համար` հաշվի առնելով, որ մենք երբեք քննադատություն թիրախ չենք դարձրել որեւէ այլ քաղաքական ուժի, բացի ՀՀԿ-ից: Ես ափսոսանք եմ հայտնում նրա նման հայտարարությունների եւ առհասարակ նման կեցվածքի համար»,- ավելացրեց Վլադիմիր Կարապետյանը:
Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել են «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ական Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանը, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանն ու Տիգրան Տեր-Պետրոսյանը, իսկ թիվ 13 ընտրատարածքում ՀՀԿ-ականներ Սարգիս Հակոբյանն ու Մհեր Սեդրակյանը, ՀԱԿ անդամ Մանուշակ (Վիոլետա) Պետրոսյանը:
news.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հանրապետության ղեկավարն այսօր նրանց հանդիպել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
Սամվել Ալեքսանյանը, որը թիվ 7 ընտրատարածքում պայքարելու է Նիկոլ Փաշինյանի դեմ, գործուն քայլեր է ձեռնարկում իր ունեցած օբյեկտներում նոր աշխատատեղեր բացելով: Նրա հովանու տակ գործող «Սևանի հաց» կոչվող արտադրամասերում նոր ընդունված աշխատողներին ասում են, որ ընդունելու պայմանը մեկն է, որ նրանք ընտանիքներով քվեարկեն Ալեքսանյանի օգտին և նաև` իրենց ձայնը տան Հանրապետական կուսակցությանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի անունը կուսակցության համամասնական ցուցակից ջնջել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: «Ըստ մեր տեղեկությունների, Բոստանջյանը կուսակցության գրասենյակում համապատասխան դիմում է գրել, ստորագրել, նույնիսկ գույքի և եկամուտների հայտարարագիր ստորագրել: Այս ամենն ասում ենք այն պատճառով, որ սկզբնապես որոշված է եղել, որ Բոստանջյանը պետք է ընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակում: Եթե այդպիսի որոշում չլիներ, նրան ուղղակի կարող էին ասել, որ քեզ չենք ընդգրկելու ցուցակ, և իմաստ չունի զբաղվել ավելորդ թղթաբանությամբ: Բայց երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համամասնական ցուցակի նախնական տարբերակը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի հաստատմանը, վերջինս ջնջել է Բոստանջյանի անունը:
Քոչարյանը Բոստանջյանին չի ներել փետրվարի սկզբին ասուլիսներից մեկում արված այն հայտարարության համար, ըստ որի ԲՀԿ-ն առիթ չունի չսատարելու նախագահին: «Մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթին»,- ասելէր Բոստանջյանը` նկատի ունենալով մեկ տարի առաջ ստորագրված կոալիցիոն հուշագիրը:
Ւնչ վերաբերում է Վարդան Բոստանջյանին, ապա, մեր տեղեկություններով, նա խորհրդարանական ընտրություններից հետո կհայտարարի ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Ինչ իմաստ ունի լինել մի կուսակցությունում, որտեղ քեզ ոչ միայն չեն գնահատում, այլև ընդհակառակը` պատժում են դասը վատ սերտելու համար»,- գրել է թերթը:
ՀՀ-ի 41 ընտրատարածքներում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուների շուրջ արդեն իսկ նոր ինտրիգների ու խմորումների ալիք է բարձրանում: Լավ տղերքը ձեռքները մինչև արմունկները «քշտած» փորձում են բոլոր «օկրուգներում» էլ լավ գործ արած լինել, թե հարազատ կուսակցության, ու թե՝ տվյալ տարածքի մեծամասնական ընտրակարգով հայտ ներկայացրած թեկնածուի համար: Իսկ նրանցից շատերի համար պատգամավորի մանդատ ունենալը, և՛ թասիբի, և՛ պրինցիպի հարց է: Թեև խայտառակ բան է, որ թասիբը, նամուսն ու պրինցիպը օգտագործվում են ոչ այն իմաստով ու նպատակին հասնելու համար գործի է դրվում դեմագոգիական հնարքներն ու սադրանքները:
Մի խոսքով, չխորանալով, հասարակության համար արդեն զզվելի ու անտանելի դարձած այս կամ այն քաղաքական գործիչի լիրիկական բնույթի առատ խոստումների ու Աղայանի հեքիաթները հիշեցնող դրվագների մեջ, միանգամից ասենք, որ Հայաստանի գրեթե բոլոր ընտրատարածքներում մեծամասնական կարգում «բոյ բեզ պրավիլի» -ն սկսված է…
Այս ֆոնի վրա բավականին լուրջ, և թեժ զարգացումներ են հասունանում հատկապես թիվ 23 և 25 ընտրատարածքներում, ուր հիմնական «կռիվը», (գուցեև նախապես պայմանավորված), ընթանալու է հիմնականում դեռևս կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Այսպես, թիվ 23 ընտրատարածքում, ուր առաջադրված թեկնածուները հինգն են՝ Կարեն Բոթոյան ՕԵԿ, Պետրոս Համբարձումյան անկուսակցական, Վարդան Ջհանգիրյան (Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը) ՀԱԿ, Էդուարդ Սահակյան ԲՀԿ, Սմբատ Սիմոնյան անկուսակցական իրար դեմ պայքարելու են, խաղի ոչ նախատեսված կանոններով:
Արդեն իսկ երևում են առաջին ծիծեռնակաները. այս ընտրատարածքի հետ կապված, արդեն իսկ մեծ «բազար» է սկսվել ՀԱԿ առաջնորդ ԼՏՊ-ի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոչ թե՝ ԱԽՔ Բաղդասարյանի, այլ ՀՀԿ-ի ղեկավարության միջև, քանի որ Կարեն Բոթոյանը իրականում գիտակցական և «ծագումնաբանական» ոչ մի կապ չունի ՕԵԿ-ի հետ: Ավելին, Կարեն Բոթոյանի տանիքը «Եւրոպա» ընկերության հայտնի Սերգեյ Մանուկյանն է`շինանյութի Սերգեյ, որի կապերը գնում — հասնում են դեպի ուժային լուրջ կառույցներ, դրա հետ մեկտեղ քրեական լուրջ հեղինակությունների շրջանակ`ընդ որում, ոչ միայն ՀՀ- ի, այլև ՌԴ-ի և արտերկրի: Կարճ ասած, ԲՀԿ գումարած ՀԱԿ, միասնությանը այստեղ պետք է ջանք ու եռանդ չխնայի շինանյութի Սերգեյի փեսա`Կարեն Բոթոյանին, այսինքն՝ «մաքուր» իշխանական թեկնածուին խաղից դուրս մղելու համար: Գործարար Սերգեյ Մանուկյանը, այս պահին կոպիտ ասած «վիզ» է դնում իր փեսային խորհրդարան ուղարկելու համար, թեկուզ ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին ապացուցելու, որ Կարեն Բոթոյանի ծննդավայր Վարդենիս քաղաքից, Վարդենիսցի Սմբատ Սիմոնյանը, ով ի դեպ, ԲՀԿ տարծքային կառույցի ղեկավարն է, այլ ոչ թե անկուսակցական ինչպես ներկայացված է, ի վիճակի չէ իշխանական պրոյեկտի դեմ որևէ «խաղ տալու»:
Իսկ թե ինչ դուրս կգա, այս անհասկանալի, ու ինչ-որ տեղ նաև լավ էլ տեղը- տեղին ծրագրված խաղից, առայժմ կարծիք հայտնելուց ձեռնպահ կմնանք, քանի դեռ պատգամավորության թեկնածուների, ու նրանց «պապաների» միջև առաջին ռաունդը դեռ ավարտված չէ:
Ի դեպ մեկ երկու խոսք էլ երկրորդ պլանի խաղացողների մասին. ԲՀԿ-ի թեկնածուն՝ Էդուարդ Սահակյանը Սևանի Ապակու ( Կապրոնի) գործարանի տնօրենն է և սևանցիների կարծիքով այն տարիքում, որ արդեն կորցրած պիտի լինի մտածելու ու գործելու ողջ կարողությունները: Բացի այդ նա իր տան շեմին սպանված Արարատցի հեղինակություն Մարզոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի ազգականն է: Իսկ ինչ վերաբերվում է թիվ 25 ընտրատարածքին, ապա այստեղ խորհրդարանական ընտրություններն այնքան էլ կարևոր չեն, մեծ հաշվով, կռվախնձորը Կոտայքի մարզպետի աթոռն է:
Լուրեր են պտտվում, որ գործող ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Հարությունյանը, որի սանիկ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը, առաջադրվել է թիվ 25-ում, ամեն գնով մանդատ է ձեռք գցելու, ոչ թե նրա համար, որ իր ապագան առանց պատգամավորական մանդատի չի պատկերացնում, այլ միայն նրա, որ վերջինս իր ԲՀԿ-ական մանդատի գնով` այսինքն հաղթանակած ձայների հաշվին իրականություն դարձնի Մխոյի մանկության երազանքը, ու վերջինիս նստեցնի մարզպետի աթոռին:
Սա իհարկե ԲՀկ-ական հովերի մասով, իսկ ինչ վերաբերվում է նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ ՀԱԿ- ական Սասուն Միքաելյանին ու ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանին, ապա այս երկուսի միջև հիմնական սկանդալը գնալու է փողի ու ռեսուրսի արանքում, քանի որ ըստ ճշտվող լուրերի Մանուկ Վարդանյանն արդեն իսկ իր քսակը բացել է ու…տակն ու վրա է արել թիվ 25-ի խաղացողների խաղաթղթերը, որոնց հաշվարկները բոլորովին այլ ուղղությամբ էին գնում, ինչի մասին կխոսենք մոտ ապագայում` ներկայացնելով նաև մերօրյա հերոսների տեսակետները:
Անի Սուլթանյան
««Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը բավական զավեշտալի տեսք ունի.այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում Արթուր Մարգարյանը:»,- գրում է «Ժողովուրդ» -ը: «Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է եւ ՕԵԿ անդամ: Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, ինչը լրացնում են վարորդների հաշվին: Նկատենք նաեւ, որ բացի վարորդներից, «Օրինաց Երկիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված են նաեւ այդ կուսակցության գործավարները, հրահանգիչները. մի խոսքով` ում տեսել, ցուցակ են տարել»,- գրում է թերթը:
Մամուլի կողմից հրապարակված ՀՀԿ համամասնական ցուցակի 76 տեղանոց նախնական ցուցակում Հայաստանի «ամենաերկարակյաց մարզպետ», 12 տարի պաշտոնավարող Արմեն Ղուլարյանը չկար: Սակայն այնուհետև հրապարակված ՀՀԿ պաշտոնական ցուցակում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը 65-րդ տեղում է:
«Առավոտի» թղթակիցը հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ մարզպետի համար ՀՀԿ ղեկավարության մոտ մի ազդեցիկ միջնորդ բանակցություններ է վարել: Նա միջնորդություն անելիս կուսակցության ղեկավարությանը հզոր փաստարկ է ներկայացրել, ըստ որի` Տավուշի մարզպետին համամասնական ցուցակում ընդհանրապես չընդգրկելը կամ ցուցակի ստորին հորիզոնականներում տեղ տալը կարող է ընկճել Տավուշի մարզի հանրապետականներին, և դրա հետևանքով ՀՀԿ-ն մայիսի 6-ին Տավուշի մարզում կարող է քիչ ձայներ ստանալ:
Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կանխատեսմամբ՝ խորհրդարան կանցնի 5 կուսակցություն. ՀՀԿ-ն, քանի որ արդեն անձնագրերը ռեստավրացիա է անում, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ըստ նրա, կստանա իր 7-10 տեղը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության դեպքում, եթե նրանք անցնեն ԱԺ, ապա ՕԵԿ-ը հաստատ չի լինի ԱԺ -ում:
Ըստ Հակոբյանի Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակը մեր առջև բացում է հայկական բուրժոււազիայի կրիմինալ գույները. մանր ջեբկիրից մինչև ուրացող ու շնացող:
«Այնտեղ նույն ՀՀՇ-ականներն են կերպարանափոխվախծ ՀՀԿ-ի: Դրանք մակաբույծների և պորտաբույծների խումբ են, որոնք առանց ժողովրդի հետ մեկ բառ փոխանակելու մանդատներ են ստանում», — ասաց նա:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ցուցակին, որին նա նույնացնում է ՀՀՇ-ի հետ, Մարքսիստն ասաց. «Ես ողջունում եմ նրանց համառությունը, որն անգլիական բուլդոկի համառություն է: Ես կարծում եմ, որ անգամ եթե 10 տեղ պոկեն… միայն Լևոն Տեր Պետրոսյանը արժանի է մյուս ամբողջ թիմին: Մենք այդ տեսակետից նրան հավասարազորը չունենք:Իսկ ՀԱԿ ի ուժերը թերագնահատել չի կարելի»։
Հակոբյանի կարծիքով. «Այս պառլամենը կլինի հեղափոխության և ինտելեկտի տեսակետից ավելի բարձր: ՀՀՇ-ին պետք չէ պատմության աղբարկղը գցել: Ընդհանուր առմամբ ՀԱԿ–ի ցուցակում արժանի մարդիկ են ներառված, ովքեր, ըստ նրա, կարող են պառլամենտում հեղաշրջում առաջացնել»:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, ապրիլի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, հնարավոր է, որ Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն, առաջիկայում դիմում ներկայացնի «Օրինաց երկիր» կուսակցության շարքերր լքելու մասին: «Հիշեցնենք, որ նրան թիվ 11 ընտրատարածքում չգրանցեցին որպես պատգամավորության թեկնածու` պատճառաբանելով, որ վերջին 5 տարին նա անընդմեջ չի եղել հանրապետությունում:
Ի դեպ` մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այդպես էլ չի մոռացել պատմությունը, համաձայն որի` իբր Մադաթյանը պատրաստվել է տարիներ առաջ մահափորձ իրականացնել իր նկատմամբ: Ավելացնենք, որ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սերժ Սարգսյանր երկու անգամ խստորեն զգուշացրել է Մադաթյանի մերձավորներին, այդ թվում` ՕԵԿ նախագահ Բաղդասարյանին, որ Մադաթյանը ձեռ քաշի պատգամավոր դառնալու իր մտադրությունից, քանի որ ինքն է այդպես ցանկանում: Արթուր Բաղդասարյանին հստակ ասվել է, որ Մադաթյանին չեն գրանցելու, իսկ ԱԽՔ քարտուղարը նպատակահարմար չի գտել այդ ամենը փոխանցել իր կուսակցական ընկերոջը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.