01.02.2023 | 15:10

01.02.2023 | 14:10

01.02.2023 | 13:10

01.02.2023 | 12:10

01.02.2023 | 11:10

31.01.2023 | 15:10

31.01.2023 | 14:10

31.01.2023 | 13:10

31.01.2023 | 12:10

31.01.2023 | 11:10

30.01.2023 | 15:10

30.01.2023 | 14:10

30.01.2023 | 12:10

30.01.2023 | 12:00

30.01.2023 | 11:10

28.01.2023 | 15:10

28.01.2023 | 14:10

28.01.2023 | 13:10

28.01.2023 | 12:10

28.01.2023 | 11:10

27.01.2023 | 15:10

27.01.2023 | 14:10

27.01.2023 | 14:10

27.01.2023 | 13:10

27.01.2023 | 12:10

27.01.2023 | 11:10

26.01.2023 | 15:10

26.01.2023 | 14:10

26.01.2023 | 13:10

26.01.2023 | 12:10

26.01.2023 | 11:10

25.01.2023 | 15:10

25.01.2023 | 14:10

25.01.2023 | 13:10

25.01.2023 | 12:10

25.01.2023 | 11:10

24.01.2023 | 15:10

24.01.2023 | 14:10

24.01.2023 | 13:10

24.01.2023 | 12:10

Անցած հանգստյան օրերին հետաքրքիր իրադարձություններ են կատարվել հարևան Վրաստանում:
ԱԺ նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր գործիչ Նինո Բուրջանաձեի գլխավորած միավորումը սկսել է բողոքի ակցիաների շարք` նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջով: Ընդդիմադիրները խոստանում են, որ մայիսի 25-ին՝ «Ցասման օրը», նախագահ Միխեիլ Սահակաշվիլու իշխանության վերջն է լինելու: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, Վրացական կուսակցության առաջնորդ Իրաքլի Օքրուաշվիլին, որն իր երկրում մեղադրվում է քրեական հանցանքների համար և քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում` խոստացել է հայրենիք վերադառնալ հենց մայիսի 25-ին: Իշխանությունը, հավանաբար, լուրջ չի վերաբերվում այս սպառնալիքին, համենայնդեպս` երկրի նախագահը պաշտոնական այցով արտերկրում է:
Այնուամենայնիվ, ընդդիմության ակցիաները որոշակի լարվածություն ստեղծել են: Մասնավորապես, իշխանությունը երեկ Թբիլիսիում արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու նպատակով, Բաթումիում հատուկջոկատայինները ներխուժել են Բուրջանաձեի կուսակցության գրասենյակ` կալանավորելով մեկ տասնյակից ավել ընդդիմադիրների:
Այսքանով հանդերձ, փորձագետները վստահ են, որ ոչ մայիսի 25-ին և ոչ էլ մոտ ապագայում Վրաստանին հեղափոխություն չի սպառնում:
Ընդդիմության հանրահավաքներին գալիս է առավելագույնը 10000 մարդ: Բուրջանաջեն ասում է, որ իշխանությությունն է խոչընդոտում հանրահավաքների բազմամարդությանը: Այս վարկածին, սակայն, քչերն են հավատում: Թբիլիսի քաղաքում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, գերակշռում է ընդդիմադիր էլեկտորատը: Կնշանակի` հասարակությունն այնքան էլ չի հավատում գործող ընդդիմությանը:
Պատճառները մի քանիսն են` վրացական այսօրվա ընդդիմութունը չունի խարիզմատիկ առաջնորդ, կան լուրջ հակասություններ հարթակի գործիչների միջև, ընդդիմության առաջնորդներից ոմանց անուններն ասոցացվում են ռուսական իշխանությունների հետ:
Սակայն ավելի հետաքրքիր է գործընթացների համեմատական վերլուծությունը Հարավային Կովկասի հանրապետություններում: Ադրբեջանում ոստիկանությունը կանխում է ցանկացած հավաք, եթե դրան նույնիսկ մի քանի տասնյակ մարդ է մասնակցում, նույնիսկ` ոչ քաղաքական պահանջներով: Վրաստանում իշխանություն-ընդդիմություն հակադրություն է, որը գուցե չբերի իշխանափոխության, բայց կարող է հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի:
Այս համատեքստում շահեկանորեն տարբերվում է Հայաստանը, որտեղ իշխանության և ՀԱԿ-ի ներդաշնակ քայլերի արդյունքում` ներքաղաքական լարվածությունն էապես լիցքաթափվել է: Այս ֆոնին կարող է դրականորեն փոխվել նաև միջազգային հանրության կարծիքը մեր երկրի հանդեպ:
Մայիսի 23-26 նիստերի օրակարգի առաջին բաժնում ընդգրկված է 21 օրենսդրական նախաձեռնություն, որոնց վերաբերյալ հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն: Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից օրենքների փաթեթը կքննարկվի հատուկ ընթացակարգով:
ՀՅԴ խմբակցությունն առաջարկել է ՀՀ կառավարության պատասխանատվության մասին իր հարցապնդման քննարկումը ընդգրկել մայիսի 23-26 նիստերի օրակարգ: Այն կքննարկվի չորեքշաբթի:
Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել են նաև 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման եզրակացությունը:
Այս քառօրյայում կլինի նաև ՀՀ նախագահի կողմից ներկայացված առաջարկությունը համաներում հայտարարելու մասին: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր դռնփակ նիստում այդ առաջարկությանը քննարկել և այս քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն դրական եզրակացություն էր տվել։
Օրերս Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով աշխատանքից ազատվել է նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանը։ Նա համակարգում աշխատել է 32 տարի, և փորձառու մասնագետի համբավ է վայելում։ Գաբոյանի պաշտոնանկության բուն պատճառն առայժմ պարզ չէ։ Նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նա հրամանը ստորագրելուց մի քանի օր առաջ է տեղեկացվել, որ շուտով ստիպված է լինելու հեռանալ համակարգից։ Պաշտոնական հայտարարություն այս մասին առայժմ չի արվել։ Չի բացառվում, որ հանրապետության գլխավոր նոտարի ազատումն աշխատանքից կներկայացվի համակարգում անցկացվող կառուցվածքային փոփոխությունների ենթատեքստում։ Դրանց հետևանքով Արդարադտության նախարարության մի քանի նախկինում համեմատաբար ավտոնոմ ստորաբաժանումներ վերահսկողության վարչության մասն են կազմելու։ Ամենայն հավանականությամբ այս փոփոխությունը նոր պաշտոններ սահմանելու և դրանք յուրայիններին բաժանելու հնարավորություն է ստեղծում, և զարմանալի չէ, որ գործընթացն այդ սկսվում է գլխավոր նոտարից, որը արդարադատության համակարգի ամենայուղոտ պաշտոնն է։
Այսօր Վրաստանի խորհրդարանը «Ռուսական կայսրության կողմից 18–19–րդ դարերի ընթացքում չերքեզ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման մասին» բանաձև է ընդունել։ Ընդ որում բանաձևն ընդունվել է միաձայն. դրան կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող բոլոր 95 պատգամավորները:
Անցած տարվա մարտին չերքեզ համայնքի ներկայացուցիչները դիմել էին Վրասատանի խորհրդարան և խնդրել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը։ Դիմումում չերքեզները ներկայացրել էին Ռուսական կայսրությունում չերքեզ ժողովրդի ոչնչանցման և աքսորման վերաբերյալ ստույգ փաստեր:
Բանաձևի համաձայն՝ Վրաստանը ընդունում է, որ «1763–1864 թթ. Ռուսական կայսրության քաղաքական և ռազմական ղեկավարությունը չերքեզական տարածքներից էթնիկ զտում է ծրագրել և իրականացրել և նպատակասլաց կերպով այդ տարածքներն այլ էթնիկ խմբերով բնակեցրել»:
Սակայն եղբայրական Վրաստանը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը չի ճանաչել:
Հայ ազգային կոնգրեսն առայժմ զերծ է մնում Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկով Ազգային ժողովին դիմելու նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանություններից։ Այս մասին հայտարարել է ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
«Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացին, եւ երբ բավարար չափով տեղեկատվություն լինի, թե կոնկրետ ինչ բովանդակություն ունի համաներումը, ըստ այդմ կխոսենք»,- ասաց նա:
Մուսինյանն ասել է նաև, թե` «Քաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ հրապարակայնորեն տրված խոստումը պետք է իրականություն դառնա։ Ընթացքը ցույց կտա»:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:
Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունն, ըստ էության, նշանակում է, որ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալները մինչև մայիսի 31-ն ազատ կարձակվեն և, ինչպես խոստացել էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, կմասնակցեն առաջիկա հանրահավաքին:
Հենց այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձանաժողովը դռնփակ նիստում հավանություն կտա նախագահի առաջարկին, իսկ Ազգային ժողովի լիագումար նիստը հարցը կքննարկի մայիսի 23-ին մեկնարկող քառօրյա նիստում:
Քաղբանտարկյալների ազատ արձակումն էապես կլիցքաթափի ներքաղաքական լարվածությունը Հայաստանում` ստեղծելով իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների նոր փիլիսոփայություն և իրական երկխոսության հնարավորություն:
Իրական քաղաքականությունը սկսվելու է հենց մայիսի 31-ից հետո, երբ ներքաղաքական առանցքային դերակատարները միմյանց և հասարակության համար կհստակեցնեն երկխոսության օրակարգը:
Մեր կողմից կանխատեսենք, որ երկխոսության հնարավոր թեմաներ կարող են լինել խորհրդարանական և նախագահական առաջիկա ընտրություններում խաղի որոշակի կանոնների, համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցերը: Քիչ հավանական է, որ բանակցության սեղանի շուրջ քննարկվի արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, որովհետև երկխոսության ինստիտուտը բացառում է դրա կողմերից մեկի կապիտուլյացիան:
Վերադառնանք համաներման խնդրին և նշենք, որ սա երկրորդն է լինելու Սարգսյանի եռամյա պաշտոնավարման ընթացքում:
Այս համաներումը, բնականաբար, տարածվելու է ոչ միայն Մարտի 1-ի գործով անցնող, այլ նաև` հարյուրավոր այլ կալանավորների վրա:
Այս փաստը դրական ազդեցություն կունենա հասարակական հարաբերությունների վրա` լիցքաթափելով վտանգավոր չափերի հասնող սոցիալական լարվածությունը, որոշակիորեն կվերականգնի ժողովրդի վստահությունը պետական մարմինների նկատմամբ:
Պակաս կարևոր չէ նաև ՔԿՀ-ների «բեռնաթափման» խնդիրը, ինչը թույլ կտա ավելի տանելի պայմաններ ստեղծել անազատության մեջ մնացող կալանավորների համար:
Սուրեն Սուրենյանց
Ուղիղ 21 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանում տեղի ունեցան առաջին ու վերջին այլընտրանքային խորհրդարանական ընտրությունները: Գերագույն խորհրդի ընտրություններին, իշխող կոմունիստական կուսակցության թեկնածուներից բացի, մասնակցում էին նաև դեմոկրատական շարժման ներկայացուցիչները:
Ոչ ոք չի պնդում, որ այդ ընտրություններն իդեալական էին ու այդպիսին լինել չէին էլ կարող, որովհետև միութենական և տեղական կուսնոմենկլատուրան ամեն ինչ անում էր իշխանությունը պահպանելու համար:
Մոսկվան դիմեց սադրանքների, նաև` կեղծիքների, սակայն համաժողովրդական, համազգային շարժման էներգիան շատ մեծ էր, հանրապետությունն ապրում էր ոչ թե Մոսկվայից եկած ցուցումներով, այլ` հրապարակից, հասարակությունից եկած ազդակներով:
Մայիսի 20-ը 88-ի հուժկու շարժման տրամաբանական հանգրվանն էր, հետևանքը, ձեռքբերումը:
Համազգային շարժման ներկայացուցիչների հաղթանակն այդ ընտրություններում լուծեց երեք խնդիր:
Նոր խորհրդարանը, որ օգոստոս ամսից վերանվանվեց Ազգային Ժողով, 1990 թ.-ին ընդունեց մի կարևոր, պատմական փաստաթուղթ` Անկախության հռչակագիրը, որով դրվեց մեր երկրի անկախության հիմքը: Հենց այս խորհրդարանն էլ մեկ տարի անց` 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին, հռչակեց Հայաստանի անկախությունը` հիմք ընդունելով երկու օր առաջ կայացած հանրաքվեի արդյունքները:
Նոր խորհրդարանը վերացրեց միակուսակցական համակարգը, օրենսդրորեն ամրագրեց մարդկանց քաղաքական, քաղաքացիական իրավունքները: Արդ, դրվեցին ժողովրդավարական Հայաստանի հիմքերը` անկախ հետագա տարիներին արձանագրված մեծ հետընթացից:
Եվ վերջապես, 1990 թ.-ի Գերագույն խորհրդի ընտրությունները նպաստեցին ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորմանը: Այս հանգամանքն էական բարենպաստ նշանակություն ունեցավ արցախյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակի գործում:
1990-ի խորհրդարանը Երրորդ հանրապետության պատմության մեջ միակն էր, որում որոշումները կայացվում էին քաղաքական երկարատև բանավեճերից հետո: 1995, 1999, 2003, 2007 թթ. խորհրդարանական ընտրություններն իրենց որակով զիջում էին 1990-ի ընտրություններին, խորհրդարանների քաղաքական և ինտելեկտուալ որակը` նույնպես: Դժբախտաբար, հայկական պառլամենտարիզմը խոր ճգնաժամ է ապրում` ապացուցելով, որ Հայաստանը հեռու է իրական դեմոկրատիայից և կառավարման ավտորիտար մշակույթի կրող է: Հուսանք, որ 2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունները և նոր ԱԺ-ի քաղաքական և մտավոր պոտենցիալը կխախտեն այս տխուր ավանդույթը:
Սուրեն Սուրենյանց
«Ցավոք սրտի, իշխանությունները անցան մարդկայնության բոլոր սահմանները, կրակեցին և սպանեցին ցուցարարների, զանգվածային հալածանքներ սկսեցին, որից հետո, ես կարծում էի, որ ՀԱԿ-ը պետք է վերականգնի իր ուժերը և շարունակի պայքարը նույն ոգով»,- այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում լրագրողներին ասաց Կարապետ Ռուբինյանը՝ հավելելով, որ մարտի 1-ին տեղի ունեցածը հնարավոր չէ մարսել, և ՀՀ բոլոր քաղաքացիների պարտքն է մինչև վերջ պահանջել, որ մեղավորները պատժվեն:
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը սկզբունքորեն դեմ չէ իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը, սակայն հիշեցրեց, որ ընդդիմության պայքարը հնարավորինս անթերի է եղել մինչև 2008-ի մարտի 1-ը, և այդ ժամանակ իշխանությունների հրաժարականին հասնելու բոլոր նախապայմանները կային:
Սակայն, ըստ Կարապետ Ռուբինյանի, տրամաբանությունը հուշում է, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով հասունանալու է և հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների, որտեղ «թամադան» կրկին Սերժ Սարգսյանն է լինելու:
«Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավարի կարծիքով՝ ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիրների շրջանում փնտրտուք կա: «Մեր այսօրվա խղճուկ քաղաքական դիսկուրսը լի է մեծ քաղաքական բամբասանքներով, տարբեր խարդավանքներով: Տեղի են ունենում հանդիպումներ ու քննարկումներ, որոնց ես էլ եմ մասնակցել: Քննարկել ենք տարբեր թեմաներ, հնարավոր զարգացումները»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող քաղաքական թիմում հայտնվի, Ռուբինյանը պատասխանեց. «Բացառվում է, որ ես հայտնվեմ մի թիմում, որը պաշտպանի Քոչարյանին: Դա զարհուրելի ֆանտաստիկայի ոլորտից է»: Նաև հավելեց, որ այս տարեսկզբին Կոնգրեսի լճացող պայքարում փոփոխություններ տեղի ունեցան՝ հակառակ այն բանի, որ նախորդ տարվա տնտեսական անկումն ու ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը համընկան արաբական աշխարհի դեպքերի հետ: Բայց այժմ՝ էապես լիցքաթափված իրավիճակում, ինչու՞ պետք է ռեժիմը սկսի բանակցել իր հրաժարականի մասին՝ խորհրդածեց Կարապետ Ռուբինյանը:
Ապագա խորհրդարանում ՀԱԿ-ի ներգրավվածության հնարավորության մասին էլ ասաց, որ եթե անգամ ՀԱԿ-ը գնա խորհրդարան, դրանից ժողովուրդն առանձնապես չի շահելու, թեև դա ինչ-որ հաջողություն կարելի է համարել այն առումով, որ ՀԱԿ-ից նորմալ մարդիկ կգնան խորհրդարան, և խորհրդարանի մակարդակն ինչ-որ չափով կբարձրանա:
Կարապետ Ռուբինյանի ասուլիսի տեսանյութը կարող եք դիտել Վիդեո բաժնում:
Այսօր ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը` ելույթ է ունեցել խորհրդարանում և վստահեցրել թե այս տարի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ սկսվելու են բանակցությունները վիզային ռեժիմի մեղմացման շուրջ:
Նա մտահոգություն է հայտնել, թե. « Հանդիպումների ընթացքում ես միշտ ընդգծում եմ, որ եթե խոսքը գնում է հավասար համագործակցության մասին, ինչու պետք է քննարկվեն միակողմանի պայմանավորվածություններ, պետք է ամեն ինչ հավասար լինի», եւ նշել է, որ բանակցությունները պետք է սկսվեին դեռևս 2010 — ին, բայց հետաձգվել են: Ինչ խոսք եվրոպական կողմը կողմը շեշտը դնում է վիզային ռեժիմի միակողմանի մեղմացման վրա միացյալ Եվրոպայի քաղաքացիների համար` շեշտելով, որ մյուս երկրների հետ ստորագրվել են հենց նման պայմանագրեր:
Այս հարցում տարակարծիք են խորհրդարնակն ուժերը.Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը,պատճառը տեսնում է հարևան երկրի և մեր միջև դրված հավասարության մեջ: «ԵՄ-ն բոլոր հարցերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարման նշան դնում, իսկ քանի որ Բաքուն պատրաստ չի եղել այդ բանակցություններին, ԵՄ-ն ավտոմատ կարգով հետաձգել է նաեւ Հայաստանի համար: Նման դիրքորոշումը արդարացված չէ»:
Իսկ դաշնակացական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ընդգծել է, որ վիզային ռեժիմի մեղմացման համար Հայաստանը առաջին հերթին պետք է ներքին սոցիալական բարեփոխումներ իրականացնի:
Այսօր շատ ակտիվ են եղել ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության դեսպանները: Նրանք ամբողջ օրն աշխատել են, ավելի ստույգ` ինտենսիվ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ընդդիմադիր դաշտի բոլոր առանցքային դերակատարների հետ: Վաղուց չեմ հիշում, որ եվրոպական դեսպանները նույն օրվա ընթացքում հանդիպեն ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Ընդ որում, յուրաքանչյուրի հետ հանդիպել են առանձին-առանձին, լսել նրանց մոտեցումները ներքին և արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Նման ակտիվության պատճառն, ըստ ամենայնի, աշխարհում, նաև` Հայաստանում կատարվող փոփոխություններն են:
Մարտի 1-ի գործի վերաքննությունը, մինչև ամսվա վերջ քաղբանտարկյալների գրեթե անխուսափելի ազատարձակումը միանգամայն նոր իրավիճակ են ստեղծել Հայաստանում: Միջազգային կառույցները սովոր էին մեր երկրում ականատեսը լինել իշխանություն — ընդդիմություն կոշտ հակադրությանը, հիմա` երեկվա հակադրվողները խոսում են, որ երկխոսության դուռը կիսաբաց է: Ուրեմն, Հայաստանում նոր իրավիճակ է, նոր լուծումներ են պետք, և ԵՄ-ն ներկայացնող դեսպանները որոշել են առաջին ձեռքից ստանալ ինֆորմացիան, հասկանալ զարգացումների տրամաբանությունը:
Մի գործոն էլ կա, որ դեսպաններին ստիպում է ավելի ուշադիր լինել: Աշխարհի շատ ազդեցիկ երկրների, կազմակերպությունների համար անակնկալ եղան արաբական իրադարձությունները, ինչի հետևանքով նրանք դժվարանում էին ճգնաժամի հաղթահարման արդյունավետ դեղատոմսեր առաջարկել, ադեկվատ մոտեցումներ որդեգրել: Ըստ այդմ, Արևմուտքի դիվանագետները որոշել են ավելի աչալուրջ լինել ավտորիտար կամ ոչ դեմոկրատական երկրներում ընթացող զարգացումների, հնչող հրապարակային հայտարարությունների հանդեպ:
Ամեն դեպքում, եվրոպական կառույցների ուշադրության մեծացումը մեր իրականության հանդեպ միայն դրական կարելի է գնահատել, որովհետև դա հաճախ զսպող գործոն է հանդիսանում քաղաքական սուբյեկտների համար: Ի վերջո, զարգացման եվրոպական ուղղությունը ոչ թե պարտադրանք է, այլ` մեր ինքնակամ ընտրությունը:
Սուրեն Սուրենյանց
-
-
27.01.2023 | 03:10
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին -
28.01.2023 | 02:10
ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում -
27.01.2023 | 01:10
Ֆիքսում ենք, որ Երևանում, առանց ՀԱՊԿ-ի առաքելության ուղղությամբ աշխատանքն իր տրամաբանական ավարտին հասցնելու, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի. ՌԴ ԱԳՆ -
30.01.2023 | 03:10
Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» -
28.01.2023 | 01:10
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինն 8 ամիս առաջ «մտել էր այդ շենք ու անհետացել». լրատվամիջոցներ -
26.01.2023 | 12:10
Շուրջ 600 մարդ անգործ կմնա. Այդ մարդիկ վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն -
30.01.2023 | 12:00
Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան -
01.02.2023 | 12:10
Հայ-ադրբեջանական նոր պատերազմի սպառնալիքը չափազանց իրական է. Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնի զեկույցը -
31.01.2023 | 11:10
Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի -
26.01.2023 | 11:10
Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.