23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմս եմ ստացել այսօր, որի համար կարող եք շնորհավորել ինձ»,- երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Աժ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Ապարանցի Խաչատրյանը ոչ միայն կուսակցական է դարձել, այլև որոշել, որ պետք է Երևանում առաջադրվի: «Ես որոշել եմ ռոտացիա անել. Արագածոտնի մարզի բոլոր խնդիրներին լավ ծանոթ եմ արդեն` բոլոր մանրուքներով դրանց լուծման համար դարձյալ քայլեր կանեմ: Բայց հիմա էլ որոշել եմ առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում»,- մանրամասնել է Խաչատրյանը` ասելով, որ թիվ 14 ընտրատարածքում առաջադրվելու է իր ընկեր, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը, որին սատարում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Վերջինիս և Լյովա Խաչատրյանի հարաբերություններն առաջվա նման ջերմ չեն: Հիշեցնենք, որ մինչ ԲՀԿ-ին անդամակցելը Խաչատրյանը ցանկանում էր դառնալ ՕԵԿ անդամ, սակայն մտքափոխվել Է ու չի մեկնաբանում, թե ինչու»,- հավելում է թերթը:
Այսօր հրավիրված ասուլիսին «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը վերահաստատել է իր չառաջադրվելու որոշումը. «Մեր կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին, իսկ ես ոչ համամասնականով, ոչ մեծամասնականով չեմ առաջադրվելու»:
Նրան լրացրել է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, գնահատելի և ազնիվ քայլ է համարել «Նոր ժամանակներ» կուսակցության ընտրություններին չմասնակցելը. «Պետք չէ գնալ ընտրություններին իմանալով, որ կպարտվեն», — ասել է նա:
Արամ Կարապետյանը բացատրել է իրադրությունը. «Բացատրություններն ինչպիսին էլ կլինեն, մեզ չեն հետաքրքրում: Մնացած կուսակցություններից ոչ մի բանով ավել կամ պակաս չենք: Մենք չենք ցանկանում վիճել փողի հետ, չինովնիկական իրավիճակի հետ»:
Նրանք համակարծիք էին նաև այն հարցում, որ Հայաստանում ընտրություններով որևէ բան փոխելն անհնար է և տնտեսական կտրուկ փոփոխություններ ընտրություններից հետո չեն կարող լինել:
ԱԺ ընտրություններին ընդառաջ . Այսպիսով.Ազգային ժողովի 17 պատգամավորների պատկանող 22 ընկերություններ այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցուցակի մեջ են:
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 57-րդ տեղում է:
Աշոտ Արսենյանին (ՀՀԿ) պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝ 146-րդ,
Վահե Հակոբյանի (ՀՀԿ) «ՆԻԱՇ» ՍՊԸ-ն՝ 443-րդ,
Ռուբեն Հայրապետյանի (ՀՀԿ) «Բջնի» հանքային ջրերի գործարանը՝ 41-րդ, իսկ Զարգացման հայկական բանկը՝ 147-րդ,
Արեգ Ղուկասյանի (ՀՀԿ) «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 161-րդ,
Կարեն Ճշմարիտյանի (ՀՀԿ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը,
Խաչիկ Մանուկյանի (ՀՀԿ) «Լուսակերտ» ՍՊԸ-ն՝ 502-րդ,
Ալեքսան Պետրոսյանի (ՀՀԿ) «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանը՝ 126-րդ,
Սուրիկ Պողոսյանի (ՀՀԿ) «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ն՝ 330-րդ,
Գագիկ Ծառուկյանին (ԲՀԿ) պատկանող բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել 4-ը՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն՝ 57-րդ, «Մուլտի գրուպ» կոնցեռնը՝ 268-րդ տեղ, «Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն՝ 105-րդ, «Կլեոպատրա» ՍՊԸ-ն:
Նույն անվանմամբ` «Կլեոպատրա» ՍՊԸ ունեն և՛ Արսեն Ավագյանը (ԲՀԿ), և՛ Գագիկ Ծառուկյանը: Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կլեոպատրա»-ն խոշոր հարկատուների ցուցակում 79-րդ տեղում է, իսկ Վերին Արտաշատ գյուղում գտնվող «Կլեոպատրա»-ն՝ 413-րդ:
Մելիք Մանուկյանին (ԲՀԿ) պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն 150-րդ խոշոր հարկատուն է,
Աշոտ Ափոյանի (ՀՅԴ) «Աշտարակ կաթ» ընկերությունը՝ 207-րդ,
Արայիկ Գրիգորյանի (ՀՅԴ) «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ-ն՝ 113-րդ,
Կարեն Վարդանյանի (ՀՅԴ) «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ն՝ 43-րդ,
Հակոբ Հակոբյանի (անկուսակցական) «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն՝ 108-րդ:
Հետաքրքիր է, որ Սամվել Ալեքսանյանի բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատու են ընդամենը 2-ը՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 3-րդն է և «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցը 42-րդն է:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածը, որը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
«Հրապարակ». Թերթը գրում է, որ երեկ` խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջադրման առաջին օրը, մեր քաղաքական կուսակցությունները, այդ թվում` արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը, չշտապեցին գրանցվել կամ բացահայտել իրենց համամասնական ցուցակները, սակայն, ըստ տեղեկությունների, ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է: «Ընդ որում, ինչպես հայտարարվել էր ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, այն կազմել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մեզ հաջողվեց ճշտել ցուցակի առաջին վեցնյակը: Առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի` Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան: Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ցուցակի առաջին տիկինը, ինչպես եւ սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է` 6-րդ տեղում: Ըստ մեր տեղեկությունների` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում: Նրա հարեւանությամբ կլինի Հրանտ Բագրատյանի անունը: Ի դեպ, ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել: Թե ինչպես է ավարտվել վեճը, կերեւա մոտ օրերս»,- գրում է «Հրապարակ»-ը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց. «Մեր կուսակցության նպատակը գալիք ընտրություններին ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելն է, ինչը խոչընդոտում են»: Ըստ նրա միտումնավոր քայլեր են անում, փորձելով ՍԴՀԿ-ի միջոցով պառակտել ՀԱԿ-ը:
«Մեր անունից կեղծ հայտարարություն էր տարածվել թերթերից մեկում՝ իբրև թե հունվարի 28-ին տեղի է ունեցել ՍԴՀԿ հերթական համագումարը, որից մենք տեղյակ չենք»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը, շեշտելով, որ ՍԴՀԿ-ն մեղադրում է Սերժ Սարգսյանին, և Աղվան Հովսեփյանին՝ նրանք խոչընդոտում են ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը:
Սարգսյանը խոսեց նաև կուսակցության առջև ծառացած խնդիրների մասին.«Կուսակցութունն այսօր շատ բարդ խնդրի առջև է կանգնած: Մեկ ամիս առաջ նամակ ենք ստացել այն մարդկանցից, ովքեր հեռացված են կուսակցությունից: Ասում են՝ կանոնադրական փոփոխություններ են եղել, ընտրվել է նախագահ, և այժմ՝ պետռեգիստրում գրանցվելուց հետո, պահանջում են արխիվը, կնիքը և այլն: Զարմանալի է, որ պետռեգիստրում գրանցել են մարդկանց, ովքեր օրենքի և մեր կուսակցության հետ որևէ կապ չունեն»:
Ըստ նրա բողոքներ են ներկայացրել և՛ ոստիկանություն, և՛ արդարադատոթյուն, սակայն՝ ապարդյուն: Արդարադատության նախարարությունը միտումնավոր փորձում է ձգձգել խնդրի լուծումը. «Ես կարծում եմ՝ նախարարությունը փորձում է ձգձգել այս խնդիրը, որպեսզի մենք չմտնենք դաշինքի մեջ»:
«Ես պատրաստել եմ մի նոր հայտարարություն, որտեղ մեղադրանք եմ առաջադրում Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարարությանը և Աղվան Հովսեփյանին»,- ասաց Սարգսյանը:
Մեծամասնականով առաջադրված առաջին թեկնածուներն են ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը , որը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մեծամասնականան ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, և գործարար Խաչատուրը Սուքիասյանը:
Գործարարը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է հանձնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Ազգային ժողովի ընտրություններում Երևանի թիվ 10 մեծամասնական ընտրատարածքում առաջադրվելու համար: Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր` մարտի 12-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է հանձնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Ազգային ժողովի ընտրություններում Երևանի թիվ 10 մեծամասնական ընտրատարածքում առաջադրվելու համար:
Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանը մարտի 14-ին այս կապակցությամբ հրավիրելու է մամուլի ասուլիս:
Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը, կողմերը կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սերտացումը, քննարկել են Հայաստան-Լիտվա փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` հայկական կողմն ընդգծել է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու և իրականացնելու երկրի իշխանությունների կամքը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է Լիտվայի դերը` որպես ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման փորձառու պետության` նշելով, որ վերջինս կարող է օժանդակել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին` բարեփոխումների ամրագրման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետության մեծացման հարցում:
Լիտվայի ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է, որ 2013-ին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, նույն թվականին Լիտվան կստանձնի Եվրամիության նախագահությունը: Նա հաստատել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Էվալդաս Իգնատյավիչյուսը վերահաստատել է Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը` հիմնված հակամարտության կարգավորման շուրջ ամրագրված 3 հայտնի սկզբունքների վրա: Հայկական կողմն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: «Եվրոպայում հասկացել են, որ Ադրբեջանի նավթը չի կարող ավելի թանկ լինել, քան անկախության համար թափված հայերի արյունը»,-ասել է պարոն Շարմազանովը:
Հայաստանի մէջ Մեծն Բրիտանիոյ դեսպանը տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւնները գնահատած է ընդհանրապէս դրական, կեդրոնացած է Հրազդանի ընտրութիւններուն վրայ` զանոնք յատկանշելով մրցակցային ուժեղ քարոզարշաւով: Ապա, դեսպանը փոխանցած է նաեւ իր վերապահութիւնները, ըստ որոնց, եղած են ձայներու գնումներ, ընտրակաշառքներ բաժնելու երեւոյթներ եւ վարչական գործողութիւններու թերութիւններ: Այնուամենայնիւ, ըստ բրիտանացի դեսպանին, յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն այս երեւոյթները կը սրբագրուին եւ անոնք կ՛անցնին աւելի ժողովրդավար:
Այս գնահատականին տեղեկացողը անպայման պիտի վերյիշէ տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն Հրազդանի ընտրատեղամասերուն մէջ անձամբ ընտրական գործողութիւններուն հսկած ամերիկացի դեսպանին գնահատականը: Բրիտանացի եւ ամերիկացի դեսպաններուն գնահատականներուն քաղաքական հիմնական պատգամը միեւնոյնն է. կան ի հարկէ գնահատականի որոշ տարբերութիւններ:
Նախ շեշտենք նոյնութիւնները: Երկու դեսպաններն ալ կեդրոնացած են Հրազդանի ընտրատեղամասերուն վրայ: Թէեւ ամերիկացի դեսպանը անձամբ հսկած է ընտրութիւններուն, իսկ բրիտանացի դեսպանը` հեռակայ կարգով հետեւած, այսուհանդերձ երկուքին գնահատականները` մրցակցային քարոզարշաւը եւ սուր մրցակցութիւնը երկու հիմնական ուժերու միջեւ դրական նկատելու առումով շատ համահունչ են:
Այստեղ ակներեւ է նաեւ Հրազդանի շրջանին վրայ կեդրոնանալու միացեալ մօտեցումը: Արագ հայեացքով այդ համատեղելիութիւնը կը բացատրուի ամենասուր ընտրապայքարի դրսեւորումով: Կայ սակայն հիմնական երկրորդ կարեւոր պատճառը. մրցակցային ուժերը ՀՀԿ-ն եւ ՀԱՔ-ն են այս պարագային, եւ երկու ուժերուն դրսեւորած մրցակցային, երեւոյթը դրական գնահատականի կ՛արժանանայ արեւմտեան գերտէրութիւններու ներկայացուցիչներուն կողմէ:
Այս օրինակն է փաստօրէն, որ կ՛ընդհանրացուի երկու դիւանագէտներուն կողմէ եւ կը տարածուի մինչեւ Ազգային ժողովի ընտրութիւններ: Հրազդանը նմուշ ընտրութիւն է, իր մրցակցային պատկերով, իր ժողովրդավար երկկողմանի քարոզարշաւով, որ ըստ ամերիկացի եւ բրիտանացի պաշտօնատարներուն, պէտք է երեւի աւելի լայն մակարդակով համապետական ընտրութիւններուն ընթացքին: Ընտրական այս մանրանկարը պէտք է տարածուի խորհրդարանական ընտրութիւններու խորապատկերին վրայ:
Ի տարբերութիւն ամերիկացի իր պաշտօնակիցին, բրիտանացի դեսպանը խօսած է վերապահութիւններու մասին, մասնաւորելով օրինակներ: Ամերիկացի դեսպանին գնահատականին մէջ չկար ժխտական բաժին: Կանուխ է եզրակացնելը, որ որեւէ էական նշանակութիւն ունի՞ քննադատական այս մօտեցումը: Տարբերուող այս բաժինը կը թուի, թէ երկրորդական նշանակութիւն ունի:
Կարեւորը այս պարագային տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն առիթով յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն գնահատականին նախաբանը կատարելն է: Երկու գէրտերութիւններու դիւանագէտները կը նախանշեն, որ իրենց յառաջիկայ տեղեկագիրները խորհրդարանական ընտրութիւններուն մասին նկատած պիտի ըլլան դրական տեղաշարժեր Հայաստանի Հանրապետութեան ընտրական համակարգին մէջ:
Այն մեքենականութիւնները, որոնք կիրարկուեցան տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն, մօտաւորապէս կը կրկնուին խորհրդարանական ընտրութիւններուն, որոնք սարերու ետին չեն յամենայն դէպս: Իսկ քանի մը ամսուան ընթացքին որակական յեղափոխութիւն դժուար թէ իրականանայ ընտրակարգին եւ առհասարակ կիրարկուած համակարգին մէջ:
Երկու դեսպաններուն տուած գնահատականը ուրեմն, քաղաքականացուած է ըստ ամենայնի եւ յստակօրէն կը նախանշէ վաղուան ձեւաւորուելիք խորհրդարանին նկատմամբ անոնց ներկայացուցած պետութիւններուն դիրքորոշումները:
Կայ տակաւին հիմնական երրորդ գործօնը: Ճիշդ է, որ տարբեր են խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններուն նկատմամբ դիրքորոշուելու պատճառները, շարժառիթներն ու քուէներու կեդրոնացումի կամ ցրուումի գործընթացները, այսուհանդերձ մնալով արժեւորումները քաղաքականացնելու իրականութեան տրամաբանութեան մէջ, կ՛արժէ դիտարկում ընելը Ռուսիոյ տարածքին կայացած նախագահական ընտրութիւններուն արեւմտեան ուժերու եւ դէտերու տեղեկագրումներուն եւ նոյն ուժերուն արձանագրելիքներուն մօտ յառաջիկային Հայաստանի մէջ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւններուն:
Շահան Գանտահարեան
«Ազդակի գլխաւոր խմբագիր
Հայաստանի Հանրապետական կուսացկության 13-րդ համագումարը սկսվեց ՀՀ-ի հիմնով և Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հնչեցած Տերունական աղոթքով, որից հետո ելույթ ունեցավ ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի հայազգի անդամ Արթուր Չիլինգարովը, ով ողջունելով ներկաներին` հնչեցրեց «Եդինայա Ռոսիա»-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը ՀՀԿ-ին:
«Ողջունում ենք ՀՀԿ-ին, այն կուսակցությանը, որը մեծ ներուժ ունի Հայաստանի Հանրապետության կայունության մեջ: Ցանկանում ենք լավ աշխատանքային համագումար և ճիշտ որոշումների ընդունում»,- ասաց Չիլինգարովը։
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում հաստատվել է օրակարգի նախագիծը և աշխատակարգը:
Այնուհետև ելույթ ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության փոխնախագահ Ռումիանա Ժելյաևան, ով իր խոսքում նշեց, որ ՀՀ-ում մի շարք դրական փոփոխություններ իրականացվել են «առաջնորդների շնորհիվ, որոնք անհրաժեշտ կամք են դրսևորել:Վստահ եմ, որ քաղաքական, սոցիալական ու տնտեսական բարենպաստ ընթացքը երկիրը մոտ ապագայում կառաջնորդեն դեպի ժողովրդավարական պետության: Վերջին տարիների ընթացքում Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել ԵԺԿ անդամ դառնալու համար: Այժմ ՀՀ-ն ԵԺԿ-ի համար վստահելի գործընկեր է»,- ասաց նա։
Ռումիանա Ժելյաևան նաև վստահություն հայտնեց, որ ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ և արդար:
Այսօր ընտրությունների օր է: Առանց կատակի: Եւ վերաբերում է հայերիս: Բայց Հայաստանում չէ, այլ Աբխազիայում, ուր տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ են ապրում: Շիկահեր և կապուտաչյա մարտաշունչ համշենահայեր, ում բարբառը չափազանց դժվար է հասկանալ: 35 խորհրդարանական աթոռներից մի քանիսի վրա հավակնում են նաև մեր հայրենակիցները: Իրավունք ունեն միանշանակ, քանզի Բաղրամյանի անվան հայկական դիվիզիան վրացական բանակի ահուսարսափն էր: Միգուցե, եթե այդ դիվիզիան չլիներ, Աբխազիան անկախություն չկարողանար նվաճել…
Ինչևէ, ինչքան էլ մեր «խելոք» հայրենակիցների մի մասը էշ — էշ դուս տա, թե «երկիրը երկիր չի», այնուամենայնիվ Հարավային Կովկասի միակ հաղթանակած ազգն ենք: Ադրբեջանը պարտվեց Արցախյան պատերազմում և արդեն 16 տարի դառնաղետ ողբում է «տարածքի 20 տոկոսի» կորուստը: Հիմա էլ թեև ունի մեր պետական բյուջեն գերազազանցող ռազմական բյուջե, բայց և բրիտանական ռազմական փորձագետները, և անգամ թուրքի բոլոր տեսակներին համակրող Սաբինա Ֆրեյզերը Ադրբեջանին զգուշացնում են, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու դեպքում անխուսափելիորեն կպարտվի: Դե, սրանց գնահատականը մեզ համար նորություն չէ, մերոնք դա վաղուց գիտեն, բացառությամբ որոշ «պանիկյոր» գործիչների, որ 1992-ից կռռում են «անխուսափելի պարտության» մասին: Ճիշտ է, սրանց կռռոցի պարագայում չկա չարիք առանց բարիքի` պարզվում է, ռուս զինվորականները նաև հաշվարկել են այն տարբերակը, թե ինչպես պիտի գործեն ու խեղճացնեն դեպի ՆԱՏՕ գնացող Ադրբեջանին, եթե հանկարծ մերոնք չկարողանան պատշաճ դիմադրություն ցույց տալ… Բայց դե կոնկրետ այդ դեպքում ռուսներին հերթ չի հասնի, այնպես որ թող կենտրոնանան իրենց աչքի գրող Վրաստանի վրա:
Վրաստանի պարագայում էլ մենք էլի հաղթող ենք: Այդ երկիրը կորցրել է Աբխազիա և Հարավային Օսիա: Աբխազիայի պարագայում նշեցինք մեր հաղթական դիվիզիայի դերը, իսկ Հարավային Օսիային բառիս բուն իմաստով փրկել են ռուսները: Բախտները չբերեց, որ այդտեղ բավարար քանակով հայ չկար` դիվիզիա կազմելու համար: Սակայն Ջավախքում և մեկ, և ավելի դիվիզիաների համար բավարար ռեսուրս կա, այնպես որ այդտեղ էլ սպառնալիքի պես մշտապես կախված ենք մեր պարծենկոտ ու մեծամիտ, թիֆլիսեցիների ասած` տուտուց հարևանի գլխին:
Ինչևէ, Կովկասի միակ հաղթանակած ազգը այժմ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Հիմա էլ լինելու է կառավարող կուսակցության` ՀՀԿ-ի համագումարը: Որը կանխորոշելու է ընտրությունների ելքը:
Արդեն 3 տարի է, որ ժամանակ առ ժամանակ հնչում են ձայներ, թե Հայաստանում միակուսակցական համակարգ է կառուցվում, որ վերադառնում ենք ԽՍՀՄ-ի օրերին, երբ այլընտրանք չկա: Հիմա էլ ընդդիմությունը փորձում է հռչակել «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափ, ՀԱԿ-ի գործիչները խոսում են ընտրությունների վերահսկման այնպիսի մեխանիզմ ձևավորելու մասին, որը «թույլ կտա մեկուսացնել ՀՀԿ-ին»:
Ընդդեմ ՀՀԿ-ի տարատեսակ ծրագրերի, ալյանսների, «կոնսենսուսների» պակաս չկա, ինչը ոչ այլ ինչ է, քան ՀՀ նախագախի անվիճելի հզորության վերաբերյալ խոստովանություն: Առավելագույնը, ինչի մասին կարող են երազել բոլորը միասին` որ ՀՀԿ-ն ընտրություններում 50 տոկոսից ավել քվե չստանա: Եվ դատողություններն ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի և այլնի կիրառման մասին ընդամենը վատ սրտի մխիթարանք են` նույն Հրազդանի ընտրություններին հայոց բովանդակ ընդդիմությունը ԲՀԿ-ի «տակից» աջակցությունով հանդերձ հայթայթեցին զրո ապացույց… Բռնված չես` գող չես, և դա նաև ընտրողների քվեներին է վերաբերում: Այնպես որ ԲՀԿ-ի բոլոր «ինքնուրույն» խաղերն էլ ընդամենը մեկ բանի են ուղղված` որ ընրություններից հետո ՀՀԿ-ն հանկարծ չհայտարարի, որ կառավարություն կազմելու հարցում ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի: Այսինքն` որ իրենց «բորդյուրին» չթողնեն: Չնայած, կարծես թե ոչ ԲՀԿ-ն ցանկություն ունի դառնալ «կիսաընդդիմություն», թեև փորձում է այդպիսի տպավորություն ստեղծել, ոչ էլ ՀՀԿ-ն ձգտում է ուժեր վատնել ԲՀԿ-ին ոչնչացնելու վրա: Նրանց միջև առկա «հանրային համաձայնության» վկայությունը թերևս այն է, որ իր քավոր Ծառուկյանին իզութոզով ծախած Պալաչ մականունով անձնավորությանը ՀՀԿ գործադիր մարմինը համագումարի նախօրեին խիստ նկատողություն հայտարարեց Աբովյանը ԲՀԿ-աթափ անելու քայլերի համար:
Եվ այպես, ՀՀԿ համագումարին պատասխան կունենանք ընտրությունների ընթացքի և արդյուքի մասին: Չնայած ընդհանուր պատկերը պարզ է, բայց պարզ կդառնան որոշ դետալներ: Օրինակ, ովքեր են այն հատուկենտ օլիգարխները, որ չեն ընկնի համամասնական ու մեծամասնական ցուցակի օլիգարխաթափման «պլանի» տակ` թեև բոլորը տալիս են Նեմեց Ռուբոյի ու Լֆիկ Սամոյի անունները, այնուամենայնիվ, դեռևս փաստ չի, որ նրանց «ֆուկ» չեն անի… Մյուս հարցը`հին հանրապետականներից քանիսը զոհ կգնան «թարմացմանը» և «սերնդափոխությանը», ինչ դիրք կունենան Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, ինչպիսին է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների ֆոնը: Եվ վերջապես` ինչքա՞ն տոկոս ոսկորի պես կնետեն ախքիկների` այլևս լրիվ սպառված կուսակցությանը, ՀԱկ-ին թույլ կտա՞ն անցնել խորհրդարան, թե՞ ամերիկացիները լրիվ գոհ ու շնորհակալ կլինեն, եթե ՀԱԿ-ի հաշվին ԱԺ անցկացվի «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքը, որը թեև թույլիկ է, բայց ՀԱԿ-ից ավելի ցիվիլ ու «եվրաչափանիշային» տեսք ունի:
Կարճ ասած, խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել հայոց քաղաքական երկնքի տակ: ՀՀԿ-ն է որոշիչ և վերջ, ու ոչինչ նոր չէ ՀՀԿ-ի արևի տակ: Հրաժեշտ ենք տվել հեղափոխական անսպասելի փոփոխությունների դարաշրջանին, և հիմա ամեն ինչ կանխատեսելի է համագումարից համագումար` ճիշտ այնպես, ինչպես հին, բարի խորհրդային ժամանակներում:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.