23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրապարակ». Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: «Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, թե հատկապես ովքեր են եկել հանդիպելու իր հետ: ԺՀՄԻԳ դիտորդներին գիշերային հանդիպումների գաղափարը հետաքրքիր է թվացել, եւ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել դրանց: Ի դեպ, Հակոբյանը մեզ հայտնեց, որ հստակ ապացույցներ ունի, որ վերջին 5 տարվա ընթացքում Սարոյանն առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, ինչը նշանակում է, որ մշտապես չի բնակվել երկրում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան: «Դիմելու եմ նաեւ ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում` նաեւ Եվրադատարան»,-տեղեկացրեց Հակոբյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի բնակչությունը դուրս է մնացել նախընտրական գործընթացից: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այստեղ, ոչ նախընտրական շտաբեր են բացվել, ոչ ընտրացուցակներ կան, ոչ էլ գյուղացիներն իրենց մասնակից ու ընտրող են զգում: Մարզում կատարվող նախընտրական անցուդարձը կարծես չի էլ վերաբերվում երկու Շորժաների բնակիչներին:
Շատ հետաքրքիր է, թե՝ արդյո՞ք նման իրավիճակը ստեղծվել է միտումնավոր, կամ ի՞նչ է մտածում ԲՀԿ- ական մարզպետ Նվեր Պողոսյանը, երբ իր ղեկավարմանը հանձնված մարզում երկու գյուղ հայտնվում է նման իրավիճակում՝ մարզպետի գործունեության, թե՞ անգործության արդյունքում՝ «եզրագծից այն կողմ»:
Ընդդիմադիր ճակատում խմորումներն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվում են. «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության անդամ Կարապետ Ռուբինյանը այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, թե զարմացած էր, որ իրենց առաջարկությունները մերժվեցին և ի վերջո պարզվեց, որ ՀԱԿ-ը համագործակցում է իշխանական ուժերի հետ. «Զարմանալի է, որ մեր առաջարկությունը մերժվեց, բանակցողները ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացրեցին: Վերջում պարզվեց, որ ՀԱԿ-ը բանակցությունները տանում է իշխող կոլաիցիայի հետ:
Ինչ վերաբերվում է միասնական թեկնածուի գաղափարին, ըստ Ռուբինյանի, շատ ողջունելի քայլ կլինի, եթե ասենք, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանի իր թեկնածությունը, այն ընտրատարաքից, որտեղ նաև առաջադրված է «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ի պատասխան թիվ 7 ընտրատարածքում «Ժառանգության» ցուցաբերած բարի կամքի։
Խոսքը «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկի մասին է, որը նա արեց, քանի որ այդ ընտրատարծքում առաջադրված էր նաև ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
Ըստ «Ժառանգության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի. «Սրանք քաղաքական պրոցեսներ են, սա չի նշանակում, որ պետք է խռովենք իրարից, դռները բաց են, մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու ունենալ»:
Ըստ նրա վերջերս ՀԱԿ-ի հետ ընտրատարածքներում ընդդիմութան մեկ միասնական թեկնածու ունենալու վերաբերյալ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո, «Ժառանգությունը» չի «խռովում» ՀԱԿ-ից:
Ավելին`«12-րդ և 13-րդ ընտրատարածքներում միասին պայամանավորվել են պաշտպանել միմյանց»,:
Սակայն նա կասկածելի է համարում ՀԱԿ-ի վարքագիծը և չի հավատում իշխանափոխության հասնեու նրանց խոսքերին. «Եթե օրվա կեսին մի բան են ասում, մյուս կեսին իշխափոխության մասին են խոսում, ապա կասկածելի է այդ», -ասաց նա:
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը այսօր մեկնել է Բաքու՝ մասնակցելու այնտեղ ապրիլի 2-ից 4-ը կայանալիք «Եվրանեսթ»-ի լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են՝ Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Սաֆարյանը, Խաչիկ Հարությունյանը, Մանվել Բադեյանը:
Ի սկզբանե հայտարարվել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով, գուցե հայկական պատվիրակության ոչ ամբողջական կազմը մեկնի Բաքու և , մասնավորապես, կին-պատվիրակները’ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը չմասնակցեն ապրիլին կայանալիք նիստին: Սակայն հետագայում որոշում կայացվեց, որ կմեկնի ամբողջական կազմը’ բացառելու հակահայկական քարոզչությունն ու հատկապես’ դրա տոնայնությունը քննարկվող ու ընդունվելիք բանաձևերում:
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ հաղորդագրությունից:
Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին Հանդիպումից հետո երկու արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասւլիսով։
Սերգեյ Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Հրապարակ». Երեկ Ազատության հրապարակում կազմակերպված ՀԱԿ հանրահավաքին մասնակցում էր դերասան, երգիծական հեռուստահաղորդումներից բոլորին հայտնի Հովհաննես Ազոյանը` Հովոն: Նա նույնիսկ հարթակ բարձրացավ և ջերմ բարևեց Խաչատուր Սուքիասյանին: Ազոյանը երևի որոշել է փորձել ընդդիմադիրի փշոտ ու դժվարություններով լեցուն դերը: Օրեր առաջ նա այցելել էր նաև Մաշտոցի պուրակ: Իսկ հեռուստատեսությունում չեն սիրում ակտիվ և հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալները ներկայացրեց Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը. ԽՍՀՄ տարիներին Հայաստանն ուներ շուրջ 27 հազ. գիտնական, այժմ այդ թիվը 4.5 հազ. է: Այդ կտրուկ անկումը տեղի է ունեցել 1990-ական թվականներին, բայց վերջին տասնամյակում նույնպես գրանցվել է կայուն անկում` տարեկան միջինը 250 մարդ.
«Եթե այսպես շարունակվի, մենք կանգնելու ենք վթարի առաջ: Մենք կարիք ունենք գիտությունը դարձնել գրավիչ և երիտասարդների ներհոսք ապահովել, իսկ դա հնարավոր չէ իրականացնել ֆինանսավորման այն պայմաններում, ինչը մենք ունենք»,- ասաց նա` հավելելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` մենք գիտության ամենավատ ֆինանսավորում ունեցող երկրներից ենք:
Արթուր Իշխանյանը այն գիտնականներից մեկն է, որոնք ակտիվորեն փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից: Նրանց պահանջով ստեղծված «պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խումբը այսօր քննարկումների մեջ է, փորձելով հստակեցնել անելիքները, սակայն, ցավոք ներսում եղած խմորումներն ու անհամաձայնությունները լուրջ ու դրական արդյունքի չեն բերում:
Ըստ Իշխանյանի, Երիտասարդները ասպիրանտուրայի պաշտպանությունից հետո կամ այլ ոլորտներ են գնում, կամ արտագաղթում են: Գիտնականի միջին տարիքը ողջ աշխարհում մոտ 40 է, այն դեպքում, երբ Հայաստանում այն 2000 թ.-ին 48 էր, 2008 թ.-ին` 58 էր, իսկ հիմա՝ 60: Սա նշանակում է, որ մեր գիտությունը երիտասարդության ներհոսք չունի»:
Գիտնականի պնդմամբ` այս թիվը ահազանգող թիվ է, քանի որ նշանակում է, որ մի 5 — 6 տարի անց նրանք բոլորն անցնելու են թոշակի և մենք ունենալու ենք գիտության մակարդակի սարսափելի անկում:
Իշխանյանը հույս ունի, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններին իրենք համախմբված կգործեն, ու կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձևավորվելիք խորհրդարանը լուծի ոլորտի ֆինանսավորման հարցն ու առհասարակ ոլորտի խնդիրները: Ցանկացած վրիպում կամ հապաղում Հայաստանում գիտությանը կստիպի սլանալ դեպի անդունդ:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել,
Ըստ, որի Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի ստեղծման համար Գորիս մեկնած Զարուհի Փոստանջյանի և «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջև Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել.
«Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել, ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները և հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը:
Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից նշված քաղաքացիները որևէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ»
«Ժառանգությունը տեղեկացնում է, որ բայցի այդ, Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտած Սուրեն Խաչատրյանին, և պարզաբանումների փոխարեն հայհոյախառն արտահայտություններ է ստացել:
«Ժառանգությունը» իր տարածած հաղորդագորության մեջ խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաև ԿԸՀ և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա և պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ:
«Հայկական ժամանակ». Երկար տարիներ շրջող լուրերն այն մասին, թե սերժանտական վարչախումբը Զավախքից մարդկանց բերում`Հայաստանում գրանցում և օգտագործում է որպես ընտրակեղծիքի հուսալի ռեսուրս, երեկ պաշտոնական հաստատում ստացան:
Երևանի թիվ 11 ընտրատարածքում հայտնաբերվել է բնակարան, որտեղ գրանցված շուրջ հարյուր Վրաստանի քաղաքացիներ Հայաստանում ընտրական իրավունք են ձեռք բերել: Ոստիկանությունը փաստը հաստատում է և դա բացատրում հայրենասիրական մոտիվներով: Լև Տոլստոյը այս սորտի հայրենասերների մասին ասել է ժամանակին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.