23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայ Հեղափոխական դաշնացությունն այսօր` ապրիլի 9-ին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:Յուրաքանչյուր թոշակառու կապահովվի մարդավայել կենսաթոշակ` միջինը 63 հազ. դրամի չափով, ներկայիս 31.2 հազ. դրամի համեմատ: 2012-17 թ.թ. ՀՅԴ-ն խոստանում է վերացնել չքավորությունը, ձեւավորել միջին խավ, երաշխավորել բարեկեցիկ կյանք: Դաշնակցությունը նաև խոստանում է առաջիկա 5 տարում զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման և խմելու ջրի սակագները: Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության շնորհիվ Հայաստանի բնաչությունը տարեկան միջինը կաճի 50 հազարով:
Դաշնակցությունում համոզված են, որ իրենց կհաջողվի 5 տարում կրկնապատկել ՀՆԱ-ն, եռապատկել բյուջեն, ստեղծել 200 հազար նոր աշխատատեղ:
Դաշնակցության նախընտրական խոստումները միայն սոցիալական մասով, ըստ փորձագետների նախնական գնահատականի, պետական բյուջեից տարեկան պահանջելու է 1-1.2 մլրդ դոլար, որից միայն թոշակների համար` մոտ 500 մլն դոլար: Բյուջեն համալրելու համար ՀՅԴ-ն խոստանում է հարկել գերշահույթները (հատկապես` հանքարդյունաբերությունում), կիրառել գույքահարկն այնպես, որ հարուստները զգալիորեն ավելի շատ հարկ վճարեն:
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին շնորհավորել է վրացահայությանն ու հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ հետնորդներին՝ Սբ. Հարության տոնի առիթով:
«Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հարության տոնը: Հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերից, և մեր եկեղեցիները հսկայական դեր են ունեցել աշխարհում քրիստոնեական քաղաքակրթության տարածման հարցում:Անգնահատելի են այն ջանքերը, որոնք ներդնում են մեր հայազգի քաղաքացիները մեր երկրում ժողովրդավարության կառուցման համար: Շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին»,- ասված է ուղերձում:
«Առավոտ». Թերթը գրում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժեշտի ասուլիս հրավիրեց, ասաց, որ պատգամավորական մանդատը վայր է դնում, սակայն ՀՀԿ-ն եւ մասնավորապես պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նրան համոզելով, նորից ընդգրկեցին ընտրապայքարում:
Թերթն այդ կապակցությամբ զրուցել է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ. «Ռուբեն Հայրապետյանը վերադարձավ քաղաքականություն` իմ գործընկեր Ստյոպա Սաֆարյանին արժանի մրցակից լինելու համար: Որովհետեւ հայտնի դարձավ, որ Ստյոպա Սաֆարյանն իր թեկնածությունը դնելու է այնտեղ՝ թիվ 1 ընտրատարածքում եւ հանրապետականի նախկին թեկնածուն ուղղակի ի զորու չէր պայքարելու գործընկերոջ դեմ: Դրա համար բերեցին, որ դառնա թեկնածու՝ 1-ին ընտրատարածքում»:
Հարցին` քաղաքականությունը շա՞տ բան կկորցներ, եթե Ռուբեն Հայրապետյանը զբաղվեր միայն ֆուտբոլով` պարոն Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ` ֆուտբոլը շատ կշահեր, ինչպես ինքը ասել էր»:
Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում Ստյոպա Սաֆարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հետ պայքարում է նաեւ Գայանե Առուստամյանը:
Թիվ 37 ընտրատարածքում ինքնաբացարկ է ներկայացրել ինքնառաջադրված Մալիկ Թելունցը:
Թիվ 37 ընտրատարածքում իրենց թեկնածությունն էին առաջադրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն` ՀՀԿ-ական 28-ամյա Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Վարազդատ Վարդազարյանը և ՀԱԿ-ից Սամվել Հարությունյանը: Առաջադրված մեկ այլ թեկնածու` անկուսակցական Արտակ Սիսակյանը ավելի վաղ ևս ինքնաբացարկ էր հայտնել:
Այս տարածքում ևս մեկ հարցական դեռ կա. Թաթուլ Հակոբյանի կարգավիճակը պարզ կլինի վաղը` ՀՀ վարչական դատարանի վճռից հետո, որը կորոշի Թաթուլ Հակոբյանը վերջին 5 տարում բնակվե՞լ է Հայաստանում:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ և ՀՀԿ նախընտրական շտաբի միջազգային դիտորդների հետ աշխատանքների համակարգող Դավիթ Հարությունյանը, երեկ ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ստեղծելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքական ուժերին չգործել առանձին խմբով, այլ միավորվել և գործել որոշակի կանոներով, որոնց նախագիծը ևս նա առաջարկում է։
Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
«Երեկ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը կուսակցություններից ընդամենը չորսի կողմից:
Հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն լավ ընտրությունների անցկացման համապարփակ ծրագրով հանդես էր եկել շատ ավելի վաղ, և այդ ծրագիրը պարունակում էր ոչ միայն գործընթացի հանրային վերահսկողությունը, այլ հարցերի շատ մեծ շրջանակ: Այսօր խնդիրն ամենևին էլ այս կամ այն ուժի «հեղինակային իրավունքի» մասին չէ, այլ էության: Մեր կարծիքով մասնակից կուսակցությունները պետք է առաջին հերթին սահմանեն ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Կանոններ, որոնք ստանձնվում են կամավոր: Կանոններ, որոնց պահպանումը մասնակից կուսակցությունների կողմից ի վերջո կհանգեցնի քաղաքական միջավայրի փոփոխության: Կանոններ, որոնց անվերապահ կիրառումը թույլ կտա հասնել այն իրավիճակի, երբ մասնակիցները կշնորհավորեն միմյանց ընտրությունների արդյունքերով անկախ իրենց ստացած ձայների թվից:
Եկե´ք մեկ անգամ այլ կերպ վարվենք: Եկե´ք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի լավ ընտրությունների անցկացման հարցում ու իրականացնենք նման ընտրություններ: Եկե´ք կարևոր այս գործընթացը չդարձնենք «փիառ» ակցիա, այլ ներգրավենք իսկապես բոլորին, պայմանավորվենք բոլոր հարցերի շուրջ մեկ փաթեթով, պայմանավորվենք թե´ ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիզմների, թե´ ընտրությունների ընթացքում յուրաքանչյուրիս վարքականոնների, թե´ փոխադարձ հարգանքի և թե´ արդար մրցակցության ապահովման շուրջ: Պայմանավորվե´նք, միասին էլ իրականացնենք. բոլոր ութ կուսակցություններով ու մեկ դաշինքով:
Սա է իրական ժողովրդավարության ճանապարհը:
Իսկ շտաբի ձևավորումը ընդամենը մեխանիզմներից մեկն է, որը թույլ կտա փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել բոլոր ծագած հարցերը:
Հասկանալով այդ հրամայականը` ես մեր կուսակցության անունից առաջարկում եմ, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր անմիջական մասնակիցները քննարկեն մեր կողմից մշակված կանոնների նախագիծը, որպեսզի հենց վաղը ևեթ ձեռնամուխ լինենք այդ կանոնների ամբողջականացմանը: Վստահ եմ, որ մեր առաջարկությունը պատշաճ արձագանք կստանա:
Նախագիծ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ
Սույն կանոնները կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով:
1. Ընտրական գործընթացի մասնակիցը
Սույն Կանոններում «ընտրական գործընթացի մասնակից» են հանդիսանում`
ա) սույն Կանոններն ընդունած և ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, հասարակական շարժումներն ու հասարակական կազմակերպությունները,
բ) նախորդ կետում թվարկված կազմավորումների անդամները, պատասխանատուները, վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովներում նրանց ներկայացուցիչները, նրանց կողմից առաջադրված թեկնածուները, վերջիններիս վստահված անձինք,
գ) սույն Կանոններն ընդունած մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, նրանց վստահված անձինք:
2. Իշխանության լեգիտիմության հիմքերը
Ժողովրդավարական բազմակուսակցական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության հիմքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին, այլ օրենքներին և ընտրական օրենսդրությանը համապատասխան իրականացված ընտրություններն են, որի ընթացքում մասնավորապես`
ա) ընտրողները հնարավորություն են ունենում անարգել տեղեկանալ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների ծրագրերին ու դիրքորոշումներին և ազատորեն կատարել իրենց ընտրությունը,
բ) ընտրողները քվեարկում են ազատորեն, առանց վախի, առանց միջամտության կամ նրանց ազատ կամքի արտահայտման վրա ցանկացած այլ ոչ օրինական ներգործության:
3. Կանոնների պահպանումը
3.1. Ընտրական գործընթացի մասնակիցները պարտավորվում են բարեխղճորեն պահպանել սույն Կանոնները` նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի Հանրապետության հասարակության, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների և միջազգային հանրության կողմից ընտրություններն ազատ և արդար ճանաչելուն:
3.2. Քաղաքական գործընթացի մասնակիցը`
ա) իր գործունեությունն իրականացնում է սույն Կանոններին համապատասխան,
բ) պետք է ձեռնարկի գործուն քայլեր ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատական մակարդակով` ուղղված Կանոնների պահպանմանը,
գ) պետք է ձեռնարկի ողջամիտ միջոցներ` կանխելու ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցների այն գործողությունները, որոնք ընտրական գործընթացի մասնակցի կողմից կատարվելու դեպքում կորակվեին որպես Կանոնների խախտում,
դ) չպետք է չարաշահի Կանոնների խախտումների վերաբերյալ բողոքներ ներկայացնելը, օրինակ` ներկայացնելով անհիմն կամ ոչ էական բողոքներ:
3.3. Սույն Կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակից կազմավորման ղեկավարը (ղեկավար մարմինը) պարտավոր է`
ա) հանձնարարել տվյալ կազմավորման բոլոր անդամներին, պաշտոնյաներին, թեկնածուներին, հորդորել ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցներին` պահպանելու նշված Կանոնները,
բ) Կանոնների խախտման դեպքում գործադրել կազմավորման կարգապահական ներգործության միջոցներ:
4. Քարոզարշավը
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) հարգել ընտրական գործընթացի մյուս մասնակիցների` իրենց գաղափարները, տեսակետներն ու սկզբունքներն անկաշկանդ տարածելու իրավունքը,
բ) չխանգարել կամ չխափանել ընտրական գործընթացի այլ մասնակիցների նախընտրական քարոզարշավը, մասնավորապես` չխոչընդոտել նրանց քարոզչական տպագիր նյութերի Օրենքով սահմանված կարգով տարածմանը և պաստառների` Օրենքով սահմանված կարգով տեղադրմանը, չփչացնել կամ չոչնչացնել դրանք, չտարածել կեղծ կամ անանուն նյութեր,
գ) հարգել մամուլի ազատությունը, մասնավորապես` չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը,
դ) չխոչընդոտել ընտրական գործընթացի այլ մասնակիցների կողմից երթերի, ցույցերի կամ հանրահավաքների իրականացմանը, մասնավորապես` չխոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը ընտրական գործընթացի այլ մասնակիցների երթերին, ցույցերին կամ հանրահավաքներին:
5. Ընտրական հանձնաժողովներ, դիտորդներ, վստահված անձինք
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) համագործակցել ընտրական հանձնաժողովների հետ՝ իր կողմից նշանակված անդամների և իր վստահված անձանց միջոցով, ապահովել քվեարկության կանոնավոր անցկացումը խաղաղ մթնոլորտում, ինչպես նաև ընտրողների լիիրավ ազատությունն իրենց ընտրական իրավունքն առանց խոչընդոտների իրականացնելու համար:
բ) չմիջամտել ընտրական հանձնաժողովների` իր կողմից նշանակված անդամների պարտականությունների կատարմանը,
գ) չխոչընդոտել ընտրական հանձնաժողովների անդամների և ընտրական գործընթացի այլ մասնակիցների վստահված անձանց պարտականությունների կատարմանը,
դ) չվտանգել ընտրական հանձնաժողովների անդամների անվտանգությունը քվեարկությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո,
ե) համագործակցել հավատարմագրված դիտորդների հետ:
6. Ընտրական գործընթացի մասնակցի պահվածքը և խոսքը
6.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) նպաստել նախընտրական քարոզարշավի, քվեարկության, ընտրությունների արդյունքների ամփոփման և հետընտրական շրջանում խաղաղ մթնոլորտի ապահովմանը,
բ) գործել իր դիրքին վայել պատասխանատվության զգացումով,
գ) բանավոր կամ գրավոր խոսքում չօգտագործել այնպիսի բառապաշար, խոսք կամ պատկերներ, որոնք`
— սադրիչ կամ զրպարտիչ են,
— ուղղակի կամ անուղղակի բռնության սպառնալիք են հանդիսանում կամ բռնություն են հրահրում այլոց դեմ,
— պարունակում են անձնական վիրավորանք:
6.2. Ընտրական գործընթացի մասնակիցը իր խոսքով և գործով անվերապահորեն մերժում է ահաբեկման ցանկացած դրսևորում և պարտավորվում է քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորել ընտրական գործընթացի այլ մասնակիցների, վերջիններիս կողմնակիցների, նրանց ինստիտուցիոնալ և անհատական գույքի նկատմամբ:
7. Դիրքի չարաշահում
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) չչարաշահել իր իշխանությունը կամ ազդեցությունը քաղաքական նպատակներով,
բ) չօգտագործել ի պաշտոնե իր տրամադրության տակ առկա հանրային (վարչական) ռեսուրսները նախընտրական նպատակներով (բացի օրենքով նախատեսված դեպքերից):
8. Քաղաքական կոռուպցիա
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է զերծ մնալ հետևյալ գործողությունները իրականացնելուց`
ա) որևէ մեկին պարտադրել հրաժարվել կամ չհրաժարվել թեկնածությունից,
բ) որևէ եղանակով պարտադրել մարդկանց քվեարկելու որևէ կուսակցության կամ թեկնածուի օգտին կամ դեմ կամ ձեռնպահ մնալ քվեարկությունից:
9. Քաղաքական շփումներ
Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում փոխադարձ հարգանքի ու տարակարծությունը հանդուրժելու մթնոլորտում ուղղակի շփումներ և երկխոսություն իրականացնելու համար:
10. Բողոքարկում և ընտրությունների արդյունքների ճանաչում
10.1. Ընտրական վեճերի արդարացի լուծման նպատակով ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ բողոքները ներկայացնել օրենքով նախատեսված մարմիններին և հետամուտ լինել այդ բողոքների բազմակողմանի քննարկմանը,
10.2. Սույն կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակիցների կողմից` դրանք պահպանելու պայմաններում, ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընդունել ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքները կարող են ընդունվել վերապահումներով այն դեպքերում, երբ արձանագրվել են սույն կանոնները չպահպանելու կամ դրանք խախտելու փաստեր, որոնք որոշիչ ազդեցություն չեն թողել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:
«Առավոտի» տեղեկություններով` այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, նրանց ընդունել է վարչապետ Տիզրան Սարգսյանը և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին: Ասում են, որ ռուս լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է ՌԴ իշխանական վերնախավի անմիջական մտահղացմամբ: Վերջիններս այս կերպ փորձում են շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին` ի դեմս նախագահի և կառավարության, ՌԴ նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինին աջակցելու համար:
Պաքուի մէջ կայացած «Եւրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովին տեղի ունեցաւ ակնկալուածը: Հիւրընկալող Ազրպէյճանի նախագահը հիւրընկալուող Հայաստանը անուանեց «ցեղապաշտ», «բռնագրաւող» եւ «գերեզմաններ պղծող»:
Երկուշաբթի օրուան նիստերուն որեւէ ձեւով չէր շօշափուած հայ-ազրպէյճանական հակամարտութիւնը: Երեքշաբթի եւս, առանց արցախեան թղթածրարի քննարկման որեւէ առիթի, Ազրպէյճանի թիւ մէկ ղեկավարը նման յայտարարութիւն կատարելով խորքին մէջ ինք դրսեւորած եղաւ ցեղապաշտութիւն եւ յարձակողապաշտութիւն:
Ի հարկէ հայկական կողմը հակադարձեց: Խնդիրը սակայն եւրոպական կառոյցներուն կը վերաբերի հիմնականին մէջ, աւելի քան հայկական կողմին: Պաքուի մէջ նման խորհրդաժողովին հայկական մասնակցութիւնը հայոց պետութեան կ՛ապահովէ յստակ առաւելներ: Անիկա ամէնէն առաջ եւրոպական կառոյցներու կազմակերպած վեհաժողովներուն նկատմամբ աշխուժ մասնակցութեան ցուցանիշ է, համարկման քաղաքականութիւնները լիարժէք իրականացնել է եւ «Եւրանեսթ»-ի գծած կանոններուն ընդառաջ շարժիլ է:
Միաժամանակ` քաղաքական կամքի յստակ դրսեւորում է. մանաւանդ Պուտափեշտի կացինը մտաբերելով, առօրեայ եթէ ոչ ամէնժամեայ հրադադարի խախտումները նկատի ունենալով եւ քարոզչաքաղաքական ապատեղեկատուութեան ականատես ըլլալով:
Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան ներկայութիւնը Պաքուի խորհրդաժողովին քաղաքական ժամանակակից օրինաչափութիւններու յարգում է, եւրանեսթեան ծրագիրներուն աշխուժ ներգրաւումն է եւ մասնակից պետութիւններէն ակնկալուած գործունէութեան բարձր ցուցանիշ է:
Երբ հակառակ նշուած իրողութիւններուն հայկական կողմը անվերապահ մասնակցութիւն կ՛ունենայ Պաքուի խորհրդաժողովին, ապա հիւրընկալող կողմէն նուազագոյնը կ՛ակնկալուէր հիւրընկալէ մը ակնկալուած պատշաճ պահուածք: Պատշաճ պահուածքը սակայն, սկզբունքով կ՛ակնկալուի քաղաքական պայմանաւորուածութիւնները յարգող պետութենէ մը: Հրադադար խախտելը միջազգային համաձայնութիւն չյարգել է, յուշակոթող քանդելը մշակութային հարցերու մասին միջազգային ուխտեր նկատի չառնելն է, իսկ հայատեացութիւն սերմանելն ու տարածելը ցեղապաշտութիւն մերժող միջազգային ընտանիքի ճշդած օրինաչափութիւններու ոտնակոխում է:
Խնդիրը ուրեմն, ուղղակիօրէն պետութեան մը կ՛առնչուի, որ առ հասարակ միջազգային հասկացողութիւններու շրջանցումներ կը կատարէ ամէն առիթի: «Եւրանեսթ»-ի ղեկավարութիւնը պարտաւոր էր այս հանգամանքները նկատի ունենալ «Եւրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի վայրը Պաքուն ճշդելէ առաջ: Պատահարը խորքին մէջ իբրեւ էութիւն առնուազն համահունչ շարժառիթներ ունի Պուտափեշտի մէջ ազրպէյճանցի սպային կողմէ հայ սպային դէմ գործադրուած կացինահարումին հետ:
Հայատեացութեան տարածումին ընդմէջէն գերազանցապէս ցեղապաշտական մոլուցքի զարգացումն է, որ կը ղեկավարուի Պաքուի ամենաբարձր մակարդակներէն: Այդ մթնոլորտն է, որ ազրպէյճանական կացինները կը սրէ եւ նորանոր դաւադրութիւններու կ՛առաջնորդէ ազրպէյճանցի քաղաքացիներն ու զինուորները:
Ահա այս կէտն է, որուն վրայ մնայուն ուշադրութիւն կեդրոնացնելու պարտաւորութեան տակ են «Եւրանեսթ»-ը կամ ընդհանրապէս եւրոպական ընտանիքի կառոյցները: Ցեղապաշտութիւնը, յարձակողապաշտութիւնն ու քաղաքական ամենամեղմ ըսելաձեւով` անհիւրընկալութիւնը եւրոպական օրէնքներուն, հասկացողութիւններուն եւ ընդհանրապէս օրինաչափութիւններուն հիմնովին հակասող երեւոյթներ են: Այս բոլորը իբրեւ հակասական եւ մերժելի երեւոյթներ կը բազմապատկուին եւ ինքնաբերաբար խոշորացոյցի տակ կու գան, երբ հիւրընկալող կողմէն կը կիրարկուին հիւրընկալուող կողմին նկատմամբ:
Հայկական համարժէք հակադարձութիւնը` իր կարգին: Այդ հակադարձութիւնը կարեւոր չափով մը վստահաբար պատգամ կ՛ունենայ «Եւրանեսթ»-ի ղեկավարութեան, որպէսզի առարկայական գնահատական տայ Ազրպէյճանի նախագահին դրսեւորած յարձակողապաշտութեան, որ ի դէպ հայկական կողմին ուղղուած ըլլալու զուգահեռ ուղղուած է «Եւրանեսթ»-ին: Թերեւս ալ նախ եւ առաջ` «Եւրանեսթ»-ին:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
«Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը համառորեն հրաժարվում է խոսել այդ կուսակցությունում տեղի ունեցած իրադարձության մասին, որ արդյունքում ինքը հրաժարվեց մտնել «Ժառանգության» ցուցակ: Բայց թերթին հայտնի է դարձել, որ նա մի ընկերական միջավայրում ասել է, որ «Ազատ դեմոկրատներից» «Ժառանգություն» մտածները պետք է նկատի ունենան, որ «Ուղտը թքելու սովորույթ ունի»: Զուրաբյանը նկատի է ունեցել «Ժառանգության» ղեկավարի կողմից համամասնական ցուցակ ընդգրկվածների ստորագրած «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը, որով ստորագրողներն ընդունել էին Րաֆֆի Հովհաննիսյանի անվերապահ առաջնորդությունը:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակից հանված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արամ Հարությունյանի անունը: «Երկիր-ի հետ զրույցում ՕԵԿ-ի նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը հայտնեց, որ ցուցակից դուրս գալը եղել է կուսակցության և Արամ Հարությունյանի համատեղ որոշումը. «Նախընտրական շրջանում Հարությունյանը, ինչպես նաեւ ցուցակից դուրս եկած այլ ՕԵԿ-ականներ կենտրոնանալու են կուսակցական աշխատանքի վրա», ասել է նա:
«Պարզվում է` իրականում ոչ թե Հարությունյանն է դիմում գրել և դուրս եկել ցուցակից, այլ ԿԸՀ-ն է մերժել նրան գրանցել: ԿԸՀ կայքում ապրիլ 1-ին տեղադրված որոշման համաձայն` ԿԸՀ-ն մերժել է գրանցել Արամ Հարությունյանի թեկնածությունը, քանի որ ՕԵԿ-ի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում Արամ Հարությունյանի անձնագրի տվյալները չեն համապատասխանել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից Արամ Հարությունյանին տրամադրված տվյալներին: Ստացվում է կամ ՕԵԿ-ի նոր մամուլի քարտուղարը «բեխաբար» է իր գործից, կամ էլ կարծել է, թե ԿԸՀ-ն ապրիլմեկյան կատակ է արել»,- գրում է «Երկիր»-ը:
Ապագա խորհրդարանում տեղ չգտած մի քանի հանրահայտ գործարար պատգամավորներին մեր ունեցած տեղեկություններով, չեն նեղացնի` ավելին, նրանց հարցում արդեն որոշակի կոնկրետացում կա: Ընտրությունների ավարտից հետո նրանց կտեղավորեն և ըստ նախնական տվյալների արդեն կան որոշակի խոստումներ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ապագա կառավարության ձևավորման ժամանակ, ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանին խոստացել են սպորտի և երիտասարդության փոխնախարարի պաշտոնը: Սպորտսմեն Պուրտոյանին դա հոգեհարազատ ոլորտ է, եթե իհարկե, նրա հետաքրքրությունների չափազանց նեղացած շրջանակում սպորտը դեռ պահպանվել է:
Ակնհայտ է, որ Բաղրամայն 26-ում, ոչ մի կերպ թույլ չեն տա վերահսկողությունից դուրս հայտնվել այն գործարար պատգամավորների ֆինանսական ռեսուրսները, որոնք չեն լինելու այս Ազգային Ժողովում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.