23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում այն մասին, որ ՀՀԿ անդամ և Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանին արգելել են ապրիլի 11-ին Արմավիրում ներկա գտնվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։
«Կա՞ արդյոք նման բան, եւ եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված»,- հարցով Իրավունք թերթը դիմեել է Հակոբյանին, որը պատասխանել է. «Ինձ ոչ մեկ չի կարող արգելի, նման բան չի եղել, և ընդհանրապես ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարող արգելել»։ «Ներկա եղե՞լ եք այդ հանդիպմանը»,- հարցին վերջինս նշեց. «Ոչ, ես այդտեղ չեմ եղել, ես գնացել եմ իմ հանդիպումներին, քանի որ իրենք իրենց խնդիրներն ունեն, իսկ ես մեծամասնական պատգամավորության թեկնածու եմ և իմ հանդիպումներով եմ գնացել։
Ինչ վերաբերում է Արմավիրի հավաքին, ապա դա հրավիրատոմսով չի, և, ճիշտ է, ես չեմ մասնակցել, բայց իմ շտաբի ղեկավարից սկսած մինչեւ 150 հոգի իմ կողմնակիցներից ուղարկել եմ այդ հավաքին, որպեսզի աջակցեն Հանրապետական կուսակցությանը»:
ԱԺ գործող պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) Երեւանի թիվ 11 ԸՏ-ում ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից եւ ընտրվելու դեպքում կլինի ԲՀԿ խմբակցության անդամ- գրում է, «Հայկական ժամանակը»
«Ներկայումս, այսինքն` չորրորդ գումարման Ազգային ժողովում, Մարգարյանը Հանրապետական կուսակցության անդամ է, այսինքն` որպես պատգամավորի թեկնածու ներկայացնում է ԲՀԿ-ն, որպես պատգամավոր` ՀՀԿ-ն:
Բայց սա պարոն Մարգարյանի բազմաբովանդակ քաղաքական կենսագրության մի հատվածն է միայն: Խնդիրն այն է, որ երրորդ գումարման Ազգային ժողովում (2003-2007թթ.) նա եղել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, որը լքել է իշխանությունների կողմից Արթուր Բաղդասարյանին «հալածելու» շրջանում:
Եւ քանի որ Գրիգորի Մարգարյանը ընթացիկ ընտրարշավի կարգախոս է ընտրել «Գործը շարունակելու պատրաստակամությամբ»-ը, ենթադրվում է որ նա նպատակ է դրել առաջիկա քաղաքական կարիերայի ընթացքում հասցնլ լինել նաեւ ՀՅ դաշնակցության, «Ժառանգության» եւ, իհարկե, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
ԱԺ պատգամավորի թեկնածուների մեջ կանանց թիվը քիչ չէ, եթե ուշադիր դիտարկենք, նրանցից շատ քչերն են ինքնուրույն հանգել նման որոշման: Հիմնականում կամ ամուսիններն են նրանց հենման կետը կամ մտերիմնեըը, կամ ազգականները:
Սակայն կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեպքում բոլորովին այլ է: Ողջ ազգը «Սարոյան եղբայրների» վերածած ընտրություններում կնոջ`Նարինե Միրզոյանի քայլը կինոռեժիսորը որակել է, «Թյուրիմացություն»:
«Կինս այս պահին ինքնաբացարկի դիմում է ներկայացնում»,- ասել է Խզմալյանը, խոստանալով պաշտոնապես հայտնել, գործընթացի ավարտից հետո:
Արդեն երկու օր է մամուլը քարկոծում է Խզմալյանին, հրապարակված այն տեղեկության համար, ըստ որի ՀՀԿ համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում գտնվող Նարինե Միրզոյանը ներկայացրել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:
«ՉԻ» տեղեկություններով, շաբաթ օրը` ապրիլի 7-ին, ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքում գտնվող բոլոր դպրոցների տնօրեններին հավաքել է մի տեղ` նրանց հորդորելով ընտրել իր թեկնածուներին: Գագիկ Բեգլարյանը հանդիպմանը մենակ չի ներկայացել, վերջինիս հետ են եղել թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ թեկնածու Ռուբեն Սադոյանը և թիվ 10-ում մեծամասնականով առաջադրված Գարեգին Նուշիկյանը: Դպրոցի տնօրենների հետ հանդիպմանը հիմնականում խոսել է Բեգլարյանը` ներկայացնելով թեկնածուների արժանիքները:
Ի դեպ` երեկ էլ Էրեբունի համայնքի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին` առանց տարիքային սահմանափակման, հրահանգված է եղել ներկա գտնվել Սասունցի Դավիթ հրապարակում տեղի ունենալիք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը: Բոլոր դպրոցների մոտ երեկ տեղակայված էին ավտոբուսներ, որոնցով դպրոցի կոլեկտիվներն ու դպրոցականները տեղափոխվում էին «դեպքի վայր»:
Կարծում ենք` այսքանից հետո Արմեն Աշոտյանը պարզապես կփորձի լռել և վերջ տալ իր այն ցինիկ հայտարարություններին, որ կրթօջախները ապաքաղաքական հաստատություններ են, և իրենք թույլ չեն տալու, որ դրանք ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ: Ինչ վերաբերվում է հայոց ուսուցիչներին և առհասարակ դպրոցում աշխատող մարդկանց, ապա մեկ անգամ ևս ամրագրենք` ապագա չունի այն սերունդը, որին կրթող մարդը պարզապես ձեռքի խաղալիք է դարձել թաղային հեղինակությունների և կրիմինալ տարրերի համար: Օգտագործված ուսուցչի կերպարը վտանգավոր է մատաղ սերնդի դաստիարակության համար, սա աքսիոմատիկ ճշմարտություն է, և ուրեմն` բոլոր ապացույցներն ավելորդ են:
Շատ հարգելով առաջին նախագահի վաստակը, չես կարող չասել, որ նրա, Ապրիլի 10-ին, Ապարանում տեղի ունեցած ՀԱԿ-ի նախընտրական առաջին հանրահավաքում . «Այս ազգը, այս երկիրը կործանվում է, վերանում է աշխարհի քարտեզից մի խումբ ավազակների, մարդասպանների պատճառով: Դա լրջագույն ահազանգ պետք է լինի բոլորի համար», արտահայտությունը վիրավորական է յուրաքանչյուր հայի համար: Ի՞նչ է նշանակում՝ այս ազգը: Ազգը մերն է՝ մեր ազգը, և նման կանխատեսումը,(վերանում է աշխարհի քարտեզից) մեղմ ասած, յուղ է լցնում օտարի կրակին պատիվ չբերելով երկրի նախկին ղեկավարին:
Անդրադառնալով քարոզարշավին, խոստումներին ու կարգախոսներին, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ այդ ամենին ոչ ոք չի հավատում, սակայն կա մի խոսք, որին հավատում է նույնիսկ ինքը. «Կա մեկ խոսք, որին ես էլ եմ հավատում, դա նրանց կարգախոսն է, ասում է` հավատանք, որ փոխենք, ես հավատում եմ, որ նրանք հավատափոխվելու են, այս մեկը ես հաստատ գիտեմ»:
Տեր Պետրոսյանը համազված է, որ իշխանությունները ուրիշ միջոցներով են ձայներ հավաքել նաև նախորդ ընտրություններին: «Ես վստահ եմ, որ ժողովրդի մեծ մասը կաշառք նույնիսկ չի էլ վերցրել, վերցնողների մեծ մասն էլ հենց նրանց դեմ է քվեարկում, ումից կաշառք է վերցնում, այլապես եթե դա օգներ, ուրիշ միջոցների դիմելու կարիք նրանք չէին ունենա, ծեծի ու բռնությունների չէին դիմի, ընտրական հանձնաժողներին չէին կաշառի, ու այսօր էլ ես վստահ եմ, որ ընտրակաշառքը չի լուծելու այս ընտրությունների բախտը,- ասաց Տեր Պետրոսյանը, — ուրիշ բան էլ են տարածում, թե գիտեք ի՞նչ, քվեախցում տեսախցիկներ կան տեղադրված և այլն, չկա այդպիսի բան, դա բացարձակ սուտ է»:
Ըստ շրջանառվող լուրերի, թիվ 28 ԸԸՀ-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ինքնառաջադրված, անկուսակցական, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ Արմեն Ավդալյանը: 2007թ. ընտրություններում էլ Ծառուկյանը քվեարկվում էր առանց մրցակցի:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արսեն Մանուկյանը: ԱԺ հանրապետական պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ պայքարը շարունակելու են ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը«Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից հրավիրված հարց ու պատասխանի հյուրն էր: «100 հարցեր ևպատասխաններ» քննարկումների ձևաչափում, նա հայտարարեց որ կառաջադրվի Հայաստանի 2013թ. նախագահական ընտրություններին, եթե մինչ այդ երիտասարդ սերունդն իր այլընտրանքային թեկնածուին չառաջադրի:
Հովհաննիսյանի ներկայացմամբ` իր խոսքը ենթատեքստից կտրված է ներկայացվել, և այն լիարժեք մեջբերում չէր:
Հովհաննիսյանը նշել է, որ միշտ կողմնակից է նոր այլընտրանքային թեկնածուների հայտնվելուն. «Ես կողմ եմ, որ նոր սերունդը ներկայացնի այլընտրանքային թեկնածուի, որին ես կաջակցեմ իմ փորձով: Սակայն եթե այլընտրանք չլինի, ապա ես այն կդառնամ անհրաժեշտության դեպքում` իմ թեկնածությունը դնելով սպասվող նախագահական ընտրություններին»:
«Հայկական ժամանակ». Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որի վերջին շրջանի քաղաքական և հանրային կրեդոն Հայ ազգային կոնգրեսին քննադատելն ու նրան անվճռականության մեջ մեղադրելն է, բավական վճռական և ոչ ստանդարտ վիճակում է հայտնվել:
Նրա կինը` Նարինե Միրզոյանը (Երևանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր), ընդգրկվել է Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Ինքը` Խզմալյանը, թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը և բավական տարօրինակ պարզաբանում տվել` ասելով, թե իր կնոջը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել են առանց նրա գիտության: Այդ բացատրությանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե չլիներ մի «աննշան» հանգամանք. Նարինե Միրզոյանն այսօր էլ շարունակում է ընդգրկված մնալ ՀՀԿ համամասնական ցուցակում և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Ի դեպ, տիկին Միրզոյանը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել 2010 թվականին, իսկ ամբիոնի վարիչ` 2011-ին: Այս տեղեկության աղբյուրը հենց ինքն է` Տիգրան Խզմալյանը:
Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններն անօրինական են և միջազգային հանրությունը չի ճանաչում այն. այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
«Մեր տեսակետն այս հարցում անփոփոխ է: Ցխինվալիի շրջանը հանդիսանում է Վրաստանի գրավյալ տարածք, և ցանկացած փորձ այնտեղ օրիանական չի համարվելու, քանի դեռ տեղի էթնիկ ազգաբնակչությունն ընտրելու իրավունք չունի»,- ասել է նա:
Ինչպես տեղեկացնում է News Georgia-ն, փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ «այսպես կոչված ընտրության» արդյունքները միջազգային հանրությունը նույնպես չի ճանաչում:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում երեկ տեղի էր ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցել էին Դավիդ Սանակոևը և երկրի ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Տիբիլովը:
Մեծամասնական ընտրակարգով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօր ասուլիսին հայտարարեց, որ հեռուստատեսային բանավեճի է հրավիրում նույն ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ֆարմանյանին:
Ըստ նրա, ընտրատարածքում իր մրցակիցն ունի հստակ առավելություններ։ Մինչդեռ ասվում է թե ստեղծված են հավասար պայմաններ մրցակցության համար: «Տարօրինակ է, որ նման բան է ասվում։ Իմ մրցակիցն ասել է, որ ունի 37 ընտրական շտաբ»,- ասաց նա, տեղեկացնելով, որ ինքն ունի ընդամենը 4 ընտրական շտաբ:
Սամվել Ֆարմանյանը, նրա կարծիքով, նաև ամբողջությամբ օգտագործում է վարչական միջոցները:
Կարապետյանը նշեց, որ օրինակ անհավասար պայմանների փաստ է նաև այն, որ «Հայլուր» լրատվական ծրագրից իրենից հարցազրույց են վերցրել, սակայն եթերում ցուցադրել են հին հարցազրույց`պատճառաբանելով, որ խոտան է եղել:
ՀԱԿ կարգախոսներից մեկը` «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին», նաև իր կարգախոսն է և լիովին համընկնում է իր ընտրատարածքում ստեղծված իրավիճակին:
«Իմ մրցակցին համարում եմ այդ ռեժիմից: ՀՀԿ-ի դեմքը մարդ ծեծող Գագիկ Բեգլարյանն է, Սյունիքի մարզպետն է՝ նույնպես մարդ ծեծող, նաև Սերժ Սարգսյանը, որը ուրացել է Ցեղասպանությունը, կառավարման արդյունքում հասցրել է Հայաստանը տնտեսական աղետի, նախընտրական խոստումները չի կատարել: Ափսոսում եմ, որ իմ մրցակիցը դարձել է այդ կուսակցության անդամ և կրում է պատասխանատվություն այն հանցագործությունների և խոստումների համար, որ արել է ռեժիմը»,- ասաց Կարապետյանը:
ՀԱԿ անդամը նաև տարօրինակ համարեց, որ Ֆարմանյանի նախընտրական պաստառի վրա նշված չէ իր կուսակցական պատկանելիությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.