23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստին:
«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը: Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ամրապնդվեն հայ-թուրքմենական սոցիալ-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերը: Դրանք զարգացնելու չօգտագործված մեծ ներուժ է առկա, որը պետք է իրացնել ամբողջությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի համապատասխանում երկկողմ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:
Այդ առումով, զրուցակիցները կարևորել են հայ-թուրքմենական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները: Բացի այդ, նախատեսվում է առաջիկայում Երևանում կազմակերպել հայ և թուրքմեն գործարարների բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ նոր կապերի հաստատմանն ու փոխահամագործակցության զարգացմանը:
Սապարդուրի Տոյլիևն իր հերթին վարչապետին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ջերմ ողջույնները և ընդգծել, որ իր երկիրը մեծապես կարևորում է եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպմանը, գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով պարոն Բարթոնի այցը Հայաստան, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջև գտնվում են բարձր մակարդակի վրա և Հայաստանն ու ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե երկկողմ, թե բազմակողմ հարթություններում: ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են խորացնել, ընդլայնել և առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ հետ` մասնավորապես անվտանգության, առևտրատնտեսական և կրթամշակութային ոլորտներում: Կարևորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ու ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները ջանք չեն խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Նշելով, որ այս տարի լրացավ հայ -ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ այս հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործընկերությունը գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանին և Արցախին:
Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված փաստին` ԱԺ նախագահը նշեց, որ Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են ինչպես միջազգային կոնվենցիաներին, այնպես էլ բոլոր բարոյական նորմերին, և զգալի հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատմանն ուղղված ջանքերին և բանակցային գործընթացին: ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել այդ նենգ արարքը դատապարտող հայտարարությամբ և այն ուղարկել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին և ազգային խորհրդարաններին` առաջարկելով դատապարտել այդ սոսկալի երևույթը և գործուն քայլեր դրսևորել այդ ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄՆ կոնգրեսականը նշեց, որ ԱՄՆ մեծ կարևորություն է տալիս էլ ավելի զարգացնելու և խորացնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով: Պարոն Բարթոնը շեշտեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման կարևորությունը` առաջարկելով ակտիվացնել պատգամավորների շփումները տարբեր ձևաչափերով: Նա կարևոր համարեց փոխայցերի աշխուժացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը: Անդրադառնալով վերջին իրադարձություններին` ԱՄՆ կոնգրեսականը դատապարտեց Հունգարիայի և Ադրբեջանի աննախադեպ արարքը և պատրաստակամություն հայտնեց վերադառնալուն պես ՀՀ ԱԺ հայտարարությունը հրապարակել ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա նիստում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հունգարական իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից ներման արժանանալու հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես եկել է հայտարարությամբ:
Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մենք շփոթահար հետևում ենք այն բացասական արձագանքին, որը դրսևորում է ամերիկահայ համայնքը Թուրքիայի հանդեպ՝ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ժամանակ հայ սպային սպանելու համար ցմահ դատապարտված ու Ադրբեջանին արտահանձնված Ռամիլ Սաֆարովին նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում շնորհելուց հետո: Թուրքիային սպառնալու փորձերը, որոնք չեն տեղավորվում սույն գործընթացի և ոչ մի փուլում, իրենցից նոր սև PR են ներկայացնում՝ անբարյացակամ շրջանակների կողմից»:
Ավելի վաղ EU Observer-ը (Եվրամիության քաղաքականությունը լուսաբանող անկախ լրատվամիջոց) գրել էր, որ Ադրբեջանի վարքագիծը շփոթեցրել է անգամ նրա մերձավոր դաշնակից Թուրքիային:
Քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանն օգոստոսի 26-ին հայտարարություն էր տարածել, որ ԿԸՀ-ի կողմից ԸԸՀ անդամ է նշանակվել, ապա նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ս. Դարբինյանի քրոջ ամուսինն է ու Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետը: Թեկնածուն կասկած էր հայտնել, որ պարոն Պապանյանի` ԸԸՀ-ի նախագահի պաշտոնում գտնվելը կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա` կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները: Թեկնածուն դիմել էր ԿԸՀ-ին` պահանջով վերանայել Տիգրան Պապանյանի նշանակման որոշումը:
ԿԸՀ-ն ներկայացված դիմումը մերժել է` բացատրությամբ, որ այն չի պարունակում փաստարկներ կոնկրետ իրավախախտման մասին: Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբի համար անընդունելի է ԿԸՀ-ի պատասխանը, քանի որ դիմումը հիմնավորվել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասով.«Ընտրական հանձնաժողոովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին» և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` «Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունը կամ անգործությունը կարող է բողոքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել է կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը» և այս հիմքի վրա էլ թեկնածուն ներկայացրել էր իր պահանջը:
Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբը կոչ է արել քաղաքապետի մյուս թեկնածուներին միանալ այս հայտարարությանը և միասնական ճակատով պայքարել, խնդիրն արդարացի և օրենքի սահմաններում լուծելու համար,սակայն մինչ օրս որևէ թեկնածու չի միացել: Հարց է առաջանում, եթե քաղաքապետի թեկնածուներին չի՞ հետաքրքրում անկողմնակալ ու անաչառ ընտրություների անցկացումը, ապա ինչո՞վ է պայմանավորված նրանց առաջադրումն ու ի՞նչ նպատակ է հետապնդում:
Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին հայտնել է, որ Հունգարիան ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Շվեյցարիայի առաջարկը:
Вloomberg-ի փոխանցմամբ, հունգարացի նախարարը` մեկնաբանելով Հունգարիայից արտահանձնված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհվելը, ասել է. «Այն, որ Ադրբեջանը խախտեց իր խոստումը, անընդունելի է և պետք է դատապարտվի»:
Մարտոնին հայտարարել է , որ Ադրբեջանական կողմի գործողությունները անընդունելի են և պետք է դատապարտվեն: Ադրբեջանը խախտել է խոստումը և ներում շնորհել Սաֆարովին, չնայած ավելի վաղ ներկայացված երաշխիքների, որ նա Բաքվում կշարունակի կրել պատիժը:
Նրա խոսքով, Շվեյցարիայի արտգործնախարարն առաջարկել է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:
«Շվեյցարիան միշտ չեզոք երկիր է եղել, որն այս պահին կարող է մեզ օգնել կարգավորել Հայաստանի հետ լարված հարաբերությունները: Հունգարիան անպայման պետք է օգտվի դրանից: Ամեն դեպքում, Հունգարիան գործել է միջազգային նորմերին համապատասխան և այդ որոշման համար ոչ մի տնտեսական ենթատեքստ չի եղել: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հայերը հասկանան, որ Հունգարիան միշտ էլ իրենց ընկալել է իբրև բարեկամի», — նշել է Մարտոնին:
Աշխարհասփյուռ հայերը խիստ վրդովված են Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին (ադրբեջանցի մի լեյտենանտի, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին) ներում շնորհելու և հունգարական կառավարության կողմից նրան ազատ արձակելու կապակցությամբ:
Դժվար է որոշել, թե ո՞ր երկրին պետք է ավելի շատ մեղադրել այս աղմկահարույց և խայտառակ գործում՝ Հունգարիայի՞ն, թե՞ Ադրբեջանին: Մեղադրանքների մի մասն էլ պետք է ուղղել միջազգային հանրությանը, որն անտեսել է Արցախի հայերի բազմաթիվ բողոքները, որ նրանք այլևս երբեք չեն կարող ապրել Ադրբեջանի բռնատիրական լծի տակ:
Երբ 2004 թվականին Սաֆարովը գործեց իր բարբարոսական արարքը, ադրբեջանցիները փառաբանում էին նրա ստոր ոճրագործությունը: Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը հնարավոր ամեն ինչ անում էր Հունգարիայի կառավարությանը խթանելու համար կացնահարող մարդասպանի ազատ արձակումը, իսկ Հայաստանի իշխանությունները ձգտում էին հավաստիանալ, որ Սաֆարովը կրում է իր ցմահ բանտարկությունը:
Հունգարիայի ղեկավարները բազմիցս վստահեցրել են Հայաստանին, որ չնայած Ադրբեջանի համառ ճնշումներին, ադրբեջանցի բանտարկյալը ազատ չի արձակվի: Սակայն, 2012 թվականի օգոստոսի 31-ին, առանց նախազգուշացման, հունգարական իշխանությունները խախտեցին իրենց պաշտոնական երաշխիքը՝ Սաֆարովին հանձնելով Բաքվին:
Ինչո՞ւ իրադարձությունների նման շրջադարձ տեղի ունեցավ: Հնարավոր բացատրություն կարելի է գտնել մեկ շաբաթ առաջ «Բլումբերգ» գործակալության կողմից հրապարակված կարճ տեղեկատվությունում. «Ադրբեջանը բանակցությունների մեջ է մտել Հունգարիայի հետ՝ նրա երեք միլիարդ եվրո արժողությամբ պետական պարտատոմսերը գնելու համար…. Ադրբեջանի խնդրանքով, պարտատոմսերը կարող են վաճառվել Թուրքիայում՝ արտահայտված թուրքական լիրայով, և կարող են վաճառվել մինչ Հունգարիան համաձայնության կգա Արտարժույթի միջազգային հիմնադրամի հետ …. Ադրբեջանը համաձայն է ընդունել շուկայականից ցածր տոկոսադրույքներ Հունգարիայի պարտքի առնչությամբ»:
Ակնհայտ է, որ Հունգարիան դավաճանեց Հայաստանին «30 կտոր արծաթի», տվյալ դեպքում՝ 3 միլիարդ եվրոյի (3.77 մլրդ ԱՄՆ դոլարի) դիմաց: Նման մի խոշոր գումար կարող է Հունգարիային փրկել ֆինանսական կործանումից, սակայն այն չի փրկի հունգարական պաշտոնյաներին բարոյական սնանկացումից: Հունգարիայի համար Ադրբեջանի նավթային գումարն ավելի թանկ է, քան հայկական արյունը:
Իր չարամիտ գործարքն արդարացնելու համար Հունգարիան բացահայտեց Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի 2012 թվականի օգոստոսի 15-ի թվագրությամբ նամակը, որը հաստատում է, որ Սաֆարովին Բաքվին հանձնելուց հետո Ադրբեջանը չի փոխի նրա նկատմամբ կիրառված պատիժը: Զահիրովը վկայակոչել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 57.3 հոդվածը՝ հավաստիացնելով, որ ցմահ ազատազրկման դատապարտվածը կարող է ազատ արձակվել միայն այն դեպքում, եթե նա կրել է իր պատժի առնվազն 25 տարին:
Զարմանալի չէ, որ Ադրբեջանը խախտել է ոչ միայն իր ստանձնած պարտավորությունը Հունգարիայի հանդեպ, այլ նաև իր սեփական օրենքները, երբ նախագահ Ալիևը անմիջապես ներում է շնորհել Սաֆարովին՝ Ադրբեջանական ավիաուղիների հատուկ չարտերային չվերթով Բաքու ժամանելուց անմիջապես հետո: Ադրբեջանցի լեյտենանտին շնորհվել է մայորի կոչում, հատկացվել է անվճար բնակարան, վճարվել է ութ տարվա չվճարված աշխատավարձ, և քնած հային սառնասրտորեն սպանած մարդասպանին դիմավորել են հերոսին վայել:
Հաշվի առնելով այս խայտառակ զարգացումների հանդեպ աշխարհասփյուռ հայության խիստ վրդովմունքը, նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 31-ին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց՝ հայտարարելով, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական բոլոր կապերը: Հետո նա կանչեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարին և «հատուկ հանձնարարություն» տվեց նրան: Այնուհետև նախագահ Սարգսյանը խիստ ուղերձով դիմեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, նախազգուշացնելով նրանց, որ Հայաստանի հետագա հարաբերությունները նրանց կառավարությունների հետ կախված կլինի այս միջադեպի հանդեպ նրանց արձագանքից: Ռուսաստանը և Միացյալ Նահանգները արձագանքեցին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Սաֆարովի ազատ արձակման և ներում շնորհելու առնչությամբ՝ բացատրություն պահանջելով Հունգարիայից և Ադրբեջանից:
Քանի որ Ադրբեջանը, անկասկած, մերժելու է իր «ազգային հերոսին» Բաքվում բանտարկելու կամ ցմահ բանտարկությունը շարունակելու համար Հունգարիային վերադարձնելու ցանկացած առաջարկ, ապա հայերը պետք է ձեռնամուխ լինեն մի շարք նախաձեռնությունների՝ միջազգային հանրությանն ապացուցելու, որ Արցախը երբեք չի կարող ընդունել կացնով զինված մարդասպանների և նրանց պետական հովանավորների իշխանությունը: Հայերը պետք է օգտագործեն արդարադատության վիժեցման հետևանքով առաջացած միջազգային կարեկցանքը, ամրապնդելու համար Արցախի անկախ պետականության հիմնավորումը:
Առաջիկա օրերի և շաբաթների ընթացում, հայերը պետք է ճնշում գործադրեն Հունգարիայի և Ադրբեջանի վրա՝ բողոքի ցույցեր կազմակերպելով նրանց դեսպանատների և հյուպատոսարանների առջև, պահանջելով բոլոր պետություններից, ինչպես նաև ՆԱՏՕ-ից, Եվրամիությունից և ԵԱՀԿ-ից դատապարտել Բուդապեշտի և Բաքվի կողմից արդարադատության միջազգային նորմերի խայտառակ խախտումը:
Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի բանակցություններն Ադրբեջանի հետ և ճանաչի Արցախի անկախությունը` կոչ անելով մյուս բոլոր պետություններին հետևել իր օրինակին: Երբ Ալիևը ստորագրեց Սաֆարովի ներումը, նա ակամա հիմնավորեց Արցախի անկախության պայքարը:
Աշխարհասփյուռ հայերը պետք է միավորեն իրենց ուժերը Հայաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորացման համար՝ կանխելու Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների կողմից հետագա ցանկացած թշնամական ոտնձգություն:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Ի հեճուկս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ճիշտ է համարում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու` ՀՀ իշխանությունների որոշումը: «Եթե նախագահն, իր ասելով, Հունգարիայի պատասխանատուներից ստանում է հավաստիացումներ, որ այդպիսի բան չի լինելու, ու հակառակ դրանց` հայկական կողմին փաստի առջև են կանգնեցում, ապա արձագանքը ճիշտ է»,- ասելէ Արամ Սարգսյանը` հավելելով, որ դա բնավ էլ չի արդարացնում հայկական կողմին: «Դիվանագիտական հարաբերություններ մի երկրի հետ, որի հետ առանձնապես մի խնդիրներ էլ չունենք, այս պարագայում` անհասկանալի են: Հունգարիան պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ է այդ քայլին գնացել: Եթե խնդիրը երեք միլիարդն էր, որը, ինչպես պարզվում է, Ադրբեջանը մտադրություն էլ չունի փոխհատուցելու, կոպիտ ասած` «քցել» է, ուրեմն մեր քայլը ճիշտ է: Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժեինք նման վերաբերմունքը մեր նկատմամբ»,- ասել է «Առավոտի» զրուցակիցը:
Առավոտ
Ստորև ներկայացնում ենք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցի հիմնական մասը.
-Պարոն քաղաքապետ, ի՞նչ պատճառով չառաջադրեցիք ձեր թեկնածությանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում, չէ՞ որ մինչ առաջադրման գործընթացի ավարտը խոսվում էր այն մասին, որ շրջանցելու եք ՀՀԿ-ի կայացրած որոշումը և հանուն գյումրեցիների առաջադրելու եք ձեր թեկնածությունը:
-Օօօօօ, ինչդ ըսեմ, ուրեմն` որոշակի ժամանակ դուրս ենք գալիս քաղաքականությունից:
-Ինչո՞ւ, դու՞ք այդպես որոշեցիք, թե՞ ձեր փոխարեն այդպես որոշել էին:
-Չէ, ես ուղղակի ուզում եմ հիմա բիզնեսով զբաղվել, ճիշտ է, մինչև հմի էլ եմ բիզնեսով զբաղվել, բայց հիմա ավելի շատ եմ կենտրոնանալու այդ ուղղությամբ:
-Բայց, պարոն Ղուկասյան, չէ՞ որ դուք ասում էիք՝ ժողովուրդը ձեզ շատ է սիրում, ու ձեր փոփոխությունը շատ ծանր կտանեն գյումրեցիները, ինչո՞ւ չառաջադրվեցիք հանուն գյումրեցիների:
-Մի քիչ համբերեք, համբերեք ու կիմանաք:
-Այսի՞նքն:
-Էդպես է ասում Աստվածաշունչը. ով համբերի, նա կգիտենա ամեն ինչ, համբերատարություն: Որոշ ժամանակ դուրս եմ գալիս քաղաքականությունից, բիզնեսով կզբաղվեմ, հետո ամեն ինչ կիմանաք, դեռ երիտասարդ եք:
-Լավ, իսկ ընթացող ընտրական քարոզարշավի մասին ի՞նչ կասեք:
-Դե նորմալ,է էլի, նորմալ ընթանում է քարոզարշավը, կարևորը` հանգիստ է:
-Ձեր կարծիքով, Գյումրու քաղաքապետի թեկնածուների միջև ինչպիսի՞ ընտրապայքար կծավալվի, հիմնական մրցակիցները ովքե՞ր են:
-Ես ի՞նչ գիդեմ, կարո՞ղ է` գուշակ եմ, օր գուշակեմ, գնացեք էդ մասին գուշակներին հարցրեք, էղա՞վ:
-Վերջերս ձեր ընտանիքին պատկանող սպասարկման օբյեկտներում, ռեստորաններում ու նաև ձեր բնակարանում ոստիկանական խմբերը խուզարկություն իրականացրին, ի՞նչ պատճառով:
-Դե՛, չէի ասի` խուզարկություն, բայց այդ ամենը համաձայն օրենքի էր, ինչ-որ խնդիրներ կային:
-Նկատի ունեք` օրերս Գյումրիով հնչած կրակոցները, աղմկահարույց այդ դե՞պքը, որի մեջ մեղադրում են նաև ձեր որդուն` Սպարտակին:
-Ճիշտն ասած, ես չգիտեմ` կրակոցներ եղել են, թե ոչ, դա իրավապահները պետք է պարզեն:
-Բայց չէ՞ որ ներկայումս ձեր որդուն են փնտրում, հետախուզում է հայտարարված նրա նկատմամբ, ու իրավապահներն արդեն հաստատել են, որ նա է եղել օգոստոսի 24-ին քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ղեւղքի հիմնական դերակատարներից մեկը:
-Հետագայում ցույց կտա, գործընթացը ցույց կտա, փնտրում են, թե չեն փնտրում, ինչ է լինելու, իսկ ովքեր որ խախտել են օրենքը, պատասխան են տալու, բոլորն էլ օրենքի առաջ պատասխանատու են, սկսած ինձանից, վերջացրած ձեզանով:
-Այս պարագայում դուք Սպարտակին մեղավոր համարո՞ւմ եք:
-Այս պարագայում եթե անունը արծարծվում է, այո, մեղավոր եմ համարում, եթե անունը արծարծվում է:
-Վերջին օրերին խոսվում է նաև, որ ձեր թիմակիցների թիվն օրեցօր նվազում է, ըստ ձեզ’ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Իյա… Ո՞վ է ըսել, որ էդբիսի բան կա, իմ թիմակիցները իմ կողքին են:
Հայկական ժամանակ
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարելով սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հարցում Հունգարիայի իշխանությունը ևս կրում է պատասխանատվություն, և ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը եւ խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները, այս մասին նշված է ԱԺ հայտարարության նախագծում, որն այսօր ողջ օրը քննարկվել է ԱԺ խմբակցությունների հետ և արտահայտում է ԱԺ-ում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների տեսակետը:
Հայտարարությունը ներառված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ որպես «2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ»:
ՀՀ ԱԺ–ը, անդրադառնալով ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սահիբ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը՝ արձանագրում է նաև, որ « Ադրբեջանն այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը»։
Հիշեցնենք, որ վաղը պատգամավորական նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ, որն էլ քննարկումների միջոցով, ապա քվեարկությամբ հայտարարության նախագիծը կդարձնի հայտարարություն:
Նշվում է նաև, որ «Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
5–րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը նաև հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջև 2012թ օգոստոսի 31-ին իրականացված գործարքը և ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը եւ համապատասխան հստակ գործողությունները:
Զուգահեռաբար, ընդգծվում է, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը, այն դեպքում, երբ նման որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել և «ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները խրախուսելու համար»:
ՀՀ ԱԺ-ն նաև փաստում է, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաեւ կոչումների ու տարատեսակ պարգևների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսեւորում է միջազգային հանրության նկատմամբ և նշում, որ այս հանցագործությունը հետեւանք է ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար քարոզվող այլատյացության քաղաքականության:
«Իսկ հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանի նախագահը և ադրբեջանական իշխանությունները ստանձնում են նրա հանցանքի համար պատասխանատվությունը»,-նշված է հայտարարության նախագծում:
Իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, և կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել, այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը,այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նախագահը պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում սատարում Սամվել Բալասանյանին, այլ ոչ թե սեփական թեկնածուով է ներկայացել, ասել է.
«Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին՝ հենց այս «սեփական», «օտար», այսպես ասած՝ «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին: Ուզում եմ, որպեսզի բոլորի համար պարզ, հստակ, հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք ևս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին: Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: Ուստի, բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Սա´ այս մասով: Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ: Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ և եթե որևէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթև ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները, և հաշվի առնելով բոլոր «թեր» ու «դեմ»-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.