23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 27-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։
Անկախության օրվա առթիվ Մարզահամերգային համալիրում կազմակերպված ընդունելությանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չներկայանալը քննարկումների տեղիք է տվել: ՀՀԿ կուլիսներում այն վերագրում են կոնյակի գործարանում կայացած դարակազմիկ խորհրդակցությանն ու դրան հաջորդած այն լուրերին, ըստ որի` դատախազությունը քրեական գործեր է հարուցելու ԲՀԿ-ական նախկին նախարարների ոլորտներում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ: Որոշ լուրերի համաձայն, ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է օրերս հանդիպել Սերժ Սարգսյանին` քննարկելու այդ տեղեկությունների լրջությունն ու ըստ այդմ պլանավորել իր վարքագիծը: ԲՀԿ-ում, այնուամենայնիվ, տրամադրության անկում է նկատվում: Ի դեպ, այստեղ շշուկներ կան, որ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի վիճակը համեմատաբար ավելի լուրջ է:
Հրապարակ
Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից եւ կառավարության ձևավորումից հետո, վերընտիր նախագահ Բակո Սահակյանի առաջին ուշագրավ հայտարարությունը կարող ենք ամփոփել հետեւյալ կետերում.-
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ստեփանակերտի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է»:
Այս հաստատումը առաջին հայացքից շատ օրինաչափ ու որեւէ նորություն չպարունակող բովանդակություն ունի: Պարզ է, որ Արցախի իշխանությունների արտաքին քաղաքականության հիմնական առաջադրանքներից, եթե ոչ հիմնականը, պիտի լինի Արցախի հարցի կարգավորումը: Ուշադրությունը կենտրոնանալու է հայտարարության առաջին եզրույթի վրա` «ադրբեջանա-ղարաբաղյան»: Նման ձևակերպման օգտագործումը ինքնին հստակ ուղերձներ է բովանդակում: «Հայ-ադրբեջանական»-ի փոխարեն «ադրբեջանա-ղարաբաղյան» բառեզրի օգտագործումը հստակորեն հակամարտության ձեւաչափի մասնակիացում է: Խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորշումն է, ուրեմն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է: Կշարունակվի տրամաբանությունը: Ինքնորոշվող կողմն է, որ պիտի բանակցի Ադրբեջանի հետ. փաստորեն, հայտարարության երկրորդ բաժնում երեւում է բանակցային ա՛յս փլիսոփայությունը:
«Որեւէ վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` ուղիղ երկխոսության միջոցով»: Այստեղ եւս առերեւույթ շատ դասական մոտեցում ընդգրկող հայտարարություն է կատարվածը: Բնական է, որ ինքնորոշված հանրապետության ղեկավարը պիտի խոսի բացառապես խաղաղ միջոցներով հարցը լուծելու մասին` որեւէ վեճի շուրջ բանակցելու եւ երկխոսելու պատրաստակամություն ցույց տալով: Այստեղ կարեւորը «ուղիղ բանակցություն» բառակապակցությունն է, որը կապվում է հայտարարության առաջին բաժնի հետ, որըոչ այլ ինչ է, եթե ոչ` Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունների ձեւաչափի ամրագրման անհրաժեշտության ընդգծում, կամ այլ ձևակերպմամբ` Ստեփանակերտի ներգրավումը բանակցություններում:
Այս երկրորդ բաժինը անուղղակի ուղերձ է հղում նաեւ Թուրքիային, որը հայ-թուրք հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանին սիրում է հանգերգել հայերի հետ բոլոր տեսակի վեճերը լուծելու համար երկխոսության պատրաստ լինելու իր դիրքորոշումը: Սակայն երկխոսությանն առընթեր Անկարան չէր մոռանում հիշեցնելու իր նախապայմանները, որոնցից առաջինը Արցախից հայկական ուժերի հեռացումն էր:
Հիմա Արցախի նախագահը եւս նույն ոճն է վերադարձնում ադրբեջանցիներին եւ թուրքերին անմիջապես հավելելով, որ «խոսք չի կարող լինել մեր անկախության եւ անվտանգության նույնիսկ նվազագույն թուլացման մասին»: «Մեր ազգի համար սրանք բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն սակարկության»: Ուրեմն, Արցախի իշխանությունները պատրաստ են ուղղակի բանակցել Բաքվի հետ եւ քննարկել որեւէ հարց` քաղաքական, ռազմական, թե մարդասիրական: Քննարկման ենթակա չեն լինելու Արցախի անկախությունն ու անվտանգությունը: Անկախության առընթեր անվտանգությունը եւս սակարկելի կամ քննարկելի չնկատելը բնականաբար կվերաբերի Արցախի անվտանգության գոտուն, այլ խոսքով ազատագրված տարածքներին, որոնք անվտանգության անփոխարինելի երաշխիք են ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության համար:
Եւ հայտարարության վերջին հաստատումը` «Հակամարտության լուծման կից արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություն է առաջադրել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը»:
Շատ պարզ է տրամաբանությունը: Առաջնային օրակարգը Արցախի հակամարտության կարգավորումն է, որը պայմանավորվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ:
Սաֆարովի գործարքից հետո երեւութապես թվում էր, որ բանակացությունների գործընթացը որոշ առկախումներ կարձանագրի` հայտարարողական մակարդակի վրա ի հայտ եկած կարծրացումներին զուգահեռ: Առաջին հայացքից բանակցություններին ընդառաջ գնալու եւ որեւէ հարցի շուրջ երկխոսելու պատրաստ Արցախի իշխանությունների այս պաշտոնական կեցուածքն իր խորքում պաշտոնական Երեւանի կարծրացման քաղաքականության դրսեւորած շեշտադրումներին համահունչ է: Վերընտիր նախագահ Բակո Սահակյանն առաջին հայտարարությամբ գերակա ուղղություն է նկատում Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը հակամարտության բնութագրման բառապաշարը ներկայացնելով որպես «ադրբեջանա-ղարաբաղյան»:
Երեւանը այստեղ խնդրի կարգավորման գործընթացում հովանավորողի, անվտանգության երաշխիքի, ռազմավարական գլխավոր դաշնակցի եւ արտակարգ գործընկերոջ դերը ստանձնելու կնախապատրաստվի հայտնապես: Այդ պատճառով էլ իրավական փաստաթղթով հատուկ դաշինքը կամ ռազմավարական յուրահատուկ պայմանագիրը իրեն անհետաձգելիորեն զգալի է դարձնում` որպես անհրաժեշտություն: Գուցե Սաֆարովի գործարքը լավ առիթ էր նման քաղաքական գործողություններ ծավալելու: Ի վերջո հայտարարությունում նշված բոլոր կետերը եւ մանավանդ Բաքու-Ստեփանակերտ բանակցային ձեւաչափը իբրեւ գերակա ուղղություն առաջադրելը կարեւոր նախաքայլ է Արցախի միջազգային ճանաչման համար: ՀՀ-ԼՂՀ ռազմավարական դաշինքը լիարժեք կնպաստի այդ առաջադրանքի իրականացման աշխատանքներին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Այս անգամ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գերազանցել է ինքն իրեն՝ կատարելով «պալատական հեղաշրջում»: Նա հարցումներ է անցկացրել Հայաստանի բոլոր մարզերի 1650 ընտրողների շրջանում և պարզել, որ ընտրողների 30.4%-ը ՀՀ նախագահի թեկնածու է տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այսօր այս մասին նա ասաց հրավիրված մամուլի ասուլիսում:
Պարզ է, որ Ահարոն Ադիբեկյանը չտեղեկացրեց, թե ով է հարցման պատվիրատուն: Սակայն դա անկհայտ էր, որ կարիք չկար պարզաբանելու:
Ըստ հարցման արդյունքի, հարցվածների 10.1%-ն ասել է, որ 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու է տեսնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 8.7%-ը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4%-ը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին։
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին նախագահի թեկնածու է տեսնում հարցվածների 3.4%-ը, իսկ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին՝ 2.5%-ը:
Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրման հետ կապված էլ սոցիոլոգընոր բան չասաց. «Եթե նա ցանկանա գալ իշխանության, ապա պետք է դուրս գա կա՛մ իշխանության դեմ, կա՛մ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա և իր տեղը զիջի Ռոբերտ Քոչարյանին»:
«Իսկ Ծառուկյանի հաղթանակին հավատում է ամեն երրորդը: Սա բավականին լուրջ թիվ է: Բայց նա մի ուրիշ խնդիր ունի, պետք է մյուսներին համոզի, որ եթե իրեն տան ձայները, միասին հաղթանակ կտանեն»,-ասաց նա:
Ըստ Ադիբեկյանի ընտրողների 13%-ն էլ ասել է, որ եթե իրենց նախընտրած թեկնածուն չառաջադրվի նախագահական ընտրություններում, իրենց ձայնը կտան Գագիկ Ծառուկյանին:
Նույն հարցման երկրորդ տեղում է դարձյալ Ռոբերտ Քոչարյանն է՝ 10.1% ձայնով, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 6.5%-ով, Վահան Հովհաննիսյանը՝ 2.3%-ով, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1.8%-ով, Արմեն Ռուստամյանը՝ 1.4%-ով:
Ըստ սոցիոլոգի` ԲՀԿ-ի ավելի կենտրոնամետ դիրքում գտնվելը շատ հետաքրքիր է, քանի որ, եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ ինքը ընդդիմություն է, ապա կկորցնի մյուս կողմի ձայները: «Սա բավական նոր խաղ է Հայաստանում: Մինչ օրս մենք աշխարհը տեսել ենք կամ սև, կամ սպիտակ: Հիմա մենք փորձում ենք կենտրոնական ռեսուրսը օգտագործել, միգուցե՞ մի բան ստացվի»,- ասաց սոցիոլոգը փորձելով արդարացնել իր պատվիրատուի հույսերը:
Երեկ` սեպտեմբերի 23-ին, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 318 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Արագածոտնի մարզում Աշտարակ քաղաքի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ թեկնածու, անկուսակցական, նախկին փոխաղաքապետ Արմեն Անտոնյանը: Ընտրողների ընդհանուր թվից՝ 18 696, նրա օգտին քվեարկել է 4 հազար 745 ընտրող:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը` ստանալով 2 871 քվե. ընտրողների ընդհանուր թիվը ` 5 688:
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քաղաքապետի ընտրություններում 2 329 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը : Ընտրությանը մասնակցել է 4 509 մարդ:
Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը` ստանալով 1 484 ձայն: Ընտրությանը մասնակցել է 3423 ընտրող:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Բագրատ Հարությունյանը, նրա օգտին քվեարկել է 3332 ընտրող: Ընտրությանը մասնակցել է 5767 մարդ:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հաղթել է անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը, ով 8 360 ընտրողից ստացել է 5 350 ձայն։
Ճամբարակում քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածու, ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանը`իր օգտին ստանալով 2 հազար 701 ձայն, քվեարկությանը մասնակցել է 2 916 ընտրող:
Սևան քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը` ստանալով 7 203 ձայն, ընտրությանը մասնակցել է 9 577 ընտրող:
Վարդենիսում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը` ստանալով 3 346 ձայն: Քվեարկությանը մասնակցել են 5 հազար 712 ընտրող:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական թեկնածու Վանուշ Ամիրղանյանը` ստանալով 1 670 ձայն: Ընտրություններին մասնակցել է 1 264 ընտրող:
Դիլիջանի համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը` ստանալով 4 հազար 688։Ընտրություններին մասնակցել է 8 հազար 283 ընտրող:
Բերդ քաղաքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Հարություն Մանուչարյանը` հավաքելով 2 հազար 825 ձայն: Ընտրություններին մասնակցել է 4 հազար 773 ընտրող:
Ծաղկաձորում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ–ական Արթուր Հարությունյանը` նրա օգտին քվեարկել է 646 ընտրող ։
Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը վերընտրվել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում. նրա օգտին քվեարկել է 10 հազար 186 ընտրող: Ընտրությանը մասնակցել է 12 հազար 820 ընտրող:
Կոտայքի Բալահովիտ համայքնում ղեկավար է ընտրվել ԲՀԿ–ական Կամո Գրիգորյանը` ստանալով 1 113 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը`1172:
Եղվարդում հաղթել է Նորայր Սարգսյանը` նրա օգտին քվեարկել է 5 385 ընտրող: Ընտրությանը մասնակցել են 5 633:
Բնակավայրերը ընտրել են նաև տեղի ավագանուն:
«Հայկական Վարկածի» աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 23-ին Դիլիջան քաղաքում նույնպես թեժ ընտրապայքար է լինելու:
Առաջադրված թեկնածուներ՝ Դիլիջանի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանն ու ՀՀԿ-ից ԲՀԿ-ի գիրկը թռած Ժորա Սահաբալյանը դժվար թե կարողանան այդ օրն առանց ցնցումների ընտրապայքարի մեջ մտնել, քանի որ մի կողմից Սանթրոսյանի թիմակիցներն են ակտիվ աշխատանք ծավալում, մյուս կողմից էլ Սահաբալյանն է այսուայնտեղ Սանթրոսյանի հասցեին ամենավերջին բառերը շպրտում, ինչպես նաև մեղադրում է ԲՀԿ-ին, որ իրեն լավ տիրություն չեն անում:
Իսկ թե ստեղծված մթնոլորտում, ինչ ճանապարհներով Սանթրոսյանն ու Սահաբալյանը՝ «Գլուխ Ժորը», կարող են իրարից ձայներ թռցնել դժվար չէ պատկերացնել:
Մանրամասների մասին՝առաջիկայում:
Երկուշաբթի օրվանից ԱԺ մշտական հանձնաժողովները սկսելու են 2011թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։
Այնպես որ, ԱԺ առաջիկա նիստում խորհրդարանը գնահատական է տալու կառավարության գործունեությանը։ Այս առթիվ ԲՀԿ-ն անորոշ վիճակում է հայտնվել. հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը մայիսին մեծ հանդիսավորությամբ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին և իրեն այլընտրանք հռչակեց իշխանությանը։ Այս դեպքում ևս ԲՀԿ-ն կցանկանար ընդդիմադիր ներկայանալ հասարակությանը, սակայն 2011թ. ԲՀԿ-ն անմիջական մասնակցություն է ունեցել կառավարության գործունեությանը՝ նախարարի իր 4 պորտֆելներով։ Այնպես որ, դեմ քվեարկելը, թերևս, այնքան էլ ճիշտ չի հասկացվի, իսկ ԲՀԿ-ականներն էլ ստիպված կլինեն մասնակի քննադատել կառավարությանը՝ միայն այն ոլորտները, որոնք ԲՀԿ նախարարները չեն ղեկավարել:
Ժամանակը
Ռուսաստանյան իշխանական շրջանակներն իսպառ բացառում են Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև նրա վերադարձը վարչապետի «տեսքով»: Նախ գտնելով, որ երկու գլուխ մեկ կաթսայում չի կարող եփվել, և հետո` նեղված են Քոչարյանից, որը մաքուր ռուսիստական ուժ ԲՀԿ-ում փորձեց ներդնել արևմտամետ ուժերին` հանձին մորմոնների ջերմ բարեկամ Վարդան Օսկանյանի: Ու եթե սրան էլ հավելում ենք մորմոնների առաջին դեմք Միթ Ռոմնիի բարձրաձայնումները, որ աշխարհում իրենց թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Ռուսաստանն ու Պուտինը չեն կարող ընդառաջել Քոչարյանի վերադարձի նկրտումներին: Նույն տեղում պետք է փնտրել նաև ՀՀ ՊԱԿ-ի խիստ մեծ ուշադրությունն Օսկանյանի կողմից կատարվող փողերի լվացման նկատմամբ:
Հրապարակ
«Հրապարակի» տեղեկությունները, թե 2013-ի նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի քանի նախարարական պորտֆելների դիմաց մտադիր է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կարծես թե կյանքի են կոչվում: Երեկ ԲՀԿ շրջանակներից թերթը տեղեկություն է ստացել, որ շաբաթ օրը կոնյակի գործարանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինի-հավաք է կազմակերպել, որին մասնակցել է կուսակցության ակտիվը: Ծառուկյանը կուսակիցներին ներկայացրել է նախագահականին ընդառաջ իր պլանները, ասելով, թե առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի հետ ինքը բանակցելու է` նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը սատարելու դիմաց պահանջելով կառավարության 6 գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանի ասածից ԲՀԿ-ականները զարմացել են: «Ինչի մենք մեր թեկնածուով չե՞նք գնալու»,- անմեղ հարց են տվել նրանցից ոմանք, սակայն ԲՀԿ ղեկավարը եզրափակել է առարկությունների ալիքը և հայտարարել, որ միայն այս պահանջի կատարման երաշխիքներ ստանալու դեպքում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին:
Որքան էլ տարբեր ԲՀԿ-ականներ խրոխտ ձայնով հայտարարեն, թե նախագահական ընտրությունների հարցը չի քննարկվում, այսօր ոչ միայն ԲՀԿ-ում, այլև ողջ քաղաքական դաշտում դա միակ քննարկվող թեման է, պարզապես Ծառուկյանի կուսակցությունում խստիվ արգելք է դրված մամուլի հետ շփումների վրա, և կան մի շարք տխուր օրինակներ, թե քանի քանիսը տուժեցին ԲՀԿ գրաքննիչների հետ չհամաձայնեցված խոսք ասելու պատճառով:
Հրապարակ
Ավագանու անդամների դերը մեզանում այնքան էլ չի կարևորվում, մինչդեռ պետք է լինի ճիշտ հակառակը,Ավագանին իշխանությունների հակակշիռն է, ժողովրդի ձայնի տերն ու պատասխանատուն, այս կարծիքին է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում իր թեկնածությունն առաջադրած Նորիկ Խալաֆյանը:
Սևանում հարգված Խալաֆյանների տոհմի ներկայացուցիչը բավականին լուրջ ճանապարհ է անցել.միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի Անասնաբուծական-անասնաբուժական պետ. ինստիտուտըՙ անասնաբույժի մասնագիտությամբ: Բանակում ծառայելու ընթացքում միաժամանակ խորացրել է գիտելիքները ընտրած մասնագիտության գծով` ավարտել է Գյուղակամեդիայի ասպիրանտուրան: Զուգահեռաբար շուրջ 15 տարի աշխատել է Սևան ազգային պարկում վերջին տարիներին զբաղեցնելով «Սևան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: Իսկ վերջին երեք տարիներին զբաղեցրել է ՀՀ գյուղնախարարության «Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական ծառայությունում» գլխավոր մասնագետի պաշտոնը:
Խալաֆյանը մշտապես իրազեկ է իր բնագավառի նորամուծություններին: Նա ինքնուրույն փորձարկումներ ու հետազոտություններ է կատարում անասնաբուծության խաչաձևման, անասնաբուժության նորանոր ներմուծվող բուժանյութերի ու պատվաստումների լաբորատոր ստուգումներն ու օգտակարությունը որոշելու համար:Ներկայումս իր գիտական ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վարդանյանի հետ Խալաֆյանը մշակում է իր գիտական թեզը:
Նա, ակտիվ կյանքով ապրող անձ է, որը մշտապես հետաքրքրվում է երկրի տնտեսական, քաղաքական ու սոցիալական խնդիրներով ու բազմաթիվ առաջարկներ ունի: Բազմաբնույթ են բնակավայրի խնդիրները. Սևանա լճի հիմնահարցերից սկսած՝ երիտասարդ սերնդի դաստիարակություն, աշխատատեղեր, արտագաղթ:
ՌԱԿ վարչությունը հաշվի առնելով Նորիկ Խալաֆյանի քաղաքական զարգացվածության, երկրի ապագայի մասին սրտացավ վերաբերմունքն ու նվիրվածությունը, նրան է վստահել ղեկավարելու Գեղարքունիքի մարզի «Սևան» ակումբի ատենապետի պատասխանատու պաշտոնը: Վերջինս ներկայացրել է Ռամկավար Ազատական կուսակցությունը տարբեր շրջանակներում ու ֆորումներում:Այժմ էլ ՌԱԿ Հանրապետական վարչությունը միաձայն Նորիկ Խալաֆյանին առաջադրել է Սևան քաղաքի ավագանու թեկնածությունըՙ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
«Յուրաքանչյուր մարդ մշտապես պետք է մտահոգված լինի իր հողի ու ջրի մասին, իր երկրի ներկայի ու ապագայի հոգսերով ապրի: Հենց այդ հարցերը լուծելու համար ես անդամագրվեցի ՌԱԿ-ին, քանզի այդ կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը համահունչ է իմ ցանկություններին: Ես իմ խոսքի տեր մարդ եմ և ընտրվելուց հետո թև ու թիկունք կլինեմ, որպեսզի ավագանիների խորհրդով աջակցենք քաղաքապետներին, տեղական իշխանություններինՙ որ ոչ ոք օտար ափերում օրվա հացի փնտրտուքով չթողնի երկիրն ու հեռանա: Իսկ ընտրվելու դեպքում կներկայացնեմ այդ ամենի վերաբերյալ իմ մշակած և կուսակցությանս կողմից հաստատված զարգացման ծրագրի փաթեթը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.