Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից եւ կառավարության ձևավորումից հետո, վերընտիր նախագահ Բակո Սահակյանի առաջին ուշագրավ հայտարարությունը կարող ենք ամփոփել հետեւյալ կետերում.-
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ստեփանակերտի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է»:
Այս հաստատումը առաջին հայացքից շատ օրինաչափ ու որեւէ նորություն չպարունակող բովանդակություն ունի: Պարզ է, որ Արցախի իշխանությունների արտաքին քաղաքականության հիմնական առաջադրանքներից, եթե ոչ հիմնականը, պիտի լինի Արցախի հարցի կարգավորումը: Ուշադրությունը կենտրոնանալու է հայտարարության առաջին եզրույթի վրա` «ադրբեջանա-ղարաբաղյան»: Նման ձևակերպման օգտագործումը ինքնին հստակ ուղերձներ է բովանդակում: «Հայ-ադրբեջանական»-ի փոխարեն «ադրբեջանա-ղարաբաղյան» բառեզրի օգտագործումը հստակորեն հակամարտության ձեւաչափի մասնակիացում է: Խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորշումն է, ուրեմն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է: Կշարունակվի տրամաբանությունը: Ինքնորոշվող կողմն է, որ պիտի բանակցի Ադրբեջանի հետ. փաստորեն, հայտարարության երկրորդ բաժնում երեւում է բանակցային ա՛յս փլիսոփայությունը:
«Որեւէ վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` ուղիղ երկխոսության միջոցով»: Այստեղ եւս առերեւույթ շատ դասական մոտեցում ընդգրկող հայտարարություն է կատարվածը: Բնական է, որ ինքնորոշված հանրապետության ղեկավարը պիտի խոսի բացառապես խաղաղ միջոցներով հարցը լուծելու մասին` որեւէ վեճի շուրջ բանակցելու եւ երկխոսելու պատրաստակամություն ցույց տալով: Այստեղ կարեւորը «ուղիղ բանակցություն» բառակապակցությունն է, որը կապվում է հայտարարության առաջին բաժնի հետ, որըոչ այլ ինչ է, եթե ոչ` Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունների ձեւաչափի ամրագրման անհրաժեշտության ընդգծում, կամ այլ ձևակերպմամբ` Ստեփանակերտի ներգրավումը բանակցություններում:
Այս երկրորդ բաժինը անուղղակի ուղերձ է հղում նաեւ Թուրքիային, որը հայ-թուրք հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանին սիրում է հանգերգել հայերի հետ բոլոր տեսակի վեճերը լուծելու համար երկխոսության պատրաստ լինելու իր դիրքորոշումը: Սակայն երկխոսությանն առընթեր Անկարան չէր մոռանում հիշեցնելու իր նախապայմանները, որոնցից առաջինը Արցախից հայկական ուժերի հեռացումն էր:
Հիմա Արցախի նախագահը եւս նույն ոճն է վերադարձնում ադրբեջանցիներին եւ թուրքերին անմիջապես հավելելով, որ «խոսք չի կարող լինել մեր անկախության եւ անվտանգության նույնիսկ նվազագույն թուլացման մասին»: «Մեր ազգի համար սրանք բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն սակարկության»: Ուրեմն, Արցախի իշխանությունները պատրաստ են ուղղակի բանակցել Բաքվի հետ եւ քննարկել որեւէ հարց` քաղաքական, ռազմական, թե մարդասիրական: Քննարկման ենթակա չեն լինելու Արցախի անկախությունն ու անվտանգությունը: Անկախության առընթեր անվտանգությունը եւս սակարկելի կամ քննարկելի չնկատելը բնականաբար կվերաբերի Արցախի անվտանգության գոտուն, այլ խոսքով ազատագրված տարածքներին, որոնք անվտանգության անփոխարինելի երաշխիք են ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության համար:
Եւ հայտարարության վերջին հաստատումը` «Հակամարտության լուծման կից արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություն է առաջադրել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը»:
Շատ պարզ է տրամաբանությունը: Առաջնային օրակարգը Արցախի հակամարտության կարգավորումն է, որը պայմանավորվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ:
Սաֆարովի գործարքից հետո երեւութապես թվում էր, որ բանակացությունների գործընթացը որոշ առկախումներ կարձանագրի` հայտարարողական մակարդակի վրա ի հայտ եկած կարծրացումներին զուգահեռ: Առաջին հայացքից բանակցություններին ընդառաջ գնալու եւ որեւէ հարցի շուրջ երկխոսելու պատրաստ Արցախի իշխանությունների այս պաշտոնական կեցուածքն իր խորքում պաշտոնական Երեւանի կարծրացման քաղաքականության դրսեւորած շեշտադրումներին համահունչ է: Վերընտիր նախագահ Բակո Սահակյանն առաջին հայտարարությամբ գերակա ուղղություն է նկատում Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը հակամարտության բնութագրման բառապաշարը ներկայացնելով որպես «ադրբեջանա-ղարաբաղյան»:
Երեւանը այստեղ խնդրի կարգավորման գործընթացում հովանավորողի, անվտանգության երաշխիքի, ռազմավարական գլխավոր դաշնակցի եւ արտակարգ գործընկերոջ դերը ստանձնելու կնախապատրաստվի հայտնապես: Այդ պատճառով էլ իրավական փաստաթղթով հատուկ դաշինքը կամ ռազմավարական յուրահատուկ պայմանագիրը իրեն անհետաձգելիորեն զգալի է դարձնում` որպես անհրաժեշտություն: Գուցե Սաֆարովի գործարքը լավ առիթ էր նման քաղաքական գործողություններ ծավալելու: Ի վերջո հայտարարությունում նշված բոլոր կետերը եւ մանավանդ Բաքու-Ստեփանակերտ բանակցային ձեւաչափը իբրեւ գերակա ուղղություն առաջադրելը կարեւոր նախաքայլ է Արցախի միջազգային ճանաչման համար: ՀՀ-ԼՂՀ ռազմավարական դաշինքը լիարժեք կնպաստի այդ առաջադրանքի իրականացման աշխատանքներին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.