23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին ժամանակահատվածում քաղաքական գործիչների շրջանում շատ մոդայիկ է դարձել քաղաքական այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց տեսակետը հայտնել Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:
Այսօր էլ ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել.
Հիմա՝ վերջին շրջանում, քաղաքական խաղադաշտին առանձնակի շարմ հաղորդած Վարդան Օսկանյանի մասին։ Նախկին արտգործնախարարը, իհարկե, ջանք չի խնայում առասպելական օսկանյանապատում ձևավորելու համար։ Է՜լ քաղաքական հետապնդում, է՜լ հալածանք, է՜լ չգիտես ինչ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ իրավական խնդիրները քաղաքական դաշտ մի՜ բերեք։ Իշխանությունը չի սպիպել պարոն Օսկանյանին ֆինանսական մեքենայություններ անել, «Սիվիլիթասին» հատկացված գումարները սեփական կարիքների համար գործածել։ Օսկանյանին քաղաքական զոհ սարքելու ոմանց պրոյեկտն ուղղակի չստացվեց։ Պարոն Օսկանյանը՝ որպես ՀՀ քաղաքացի, բոլորի հետ հավասար է օրենքի առաջ։ Ի դեպ, այս օրերին օրենքի առջև պատասխան են տալիս նաև ՀՀԿ ներկայացուցիչներ։ Ի՞նչ է, եթե մեղադրվողը ՀՀԿ-ից է, գործն իրավական դաշտում է, իսկ եթե մեկ այլ կուսակցությունից, քաղաքական ենթատե՞քստ է ստանում։ Պարոնա՜յք, իսկ գուցե հրապարակեի՞ք այն ամբողջ ցանկը, այսպես ասած, ՙվես սպիսոկը՚, որպեսզի հանրությունն իմանար, թե ում եք համարում քաղաքական ՙդեմք՚, և ում ֆինանսական մեքենայությունները կարող են ինդուլգենցիայի արժանանալ։
Իտալական Quotidiano Nazionale պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցում երկակի ստանդարտներ է դրսևորում:
Լրագրողի դիտարկմանը, թե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լավատեսության տեղիք չի տալիս, հատկապես որ այստեղ կա Ադրբեջանի նավթի գործոնը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Սա երկակի չափանիշների ևս մի օրինակ է: Կոսովոյի հարցը, որը նախկին Յուգոսլավիայում ինքնորոշմանը ձգտող ալբանական մի անկլավ էր, լուծվեց անգամ միջազգային ռազմական միջամտությամբ, մինչդեռ Ղարաբաղի դեպքում կարծես տիրում է գրեթե կատարյալ մի մոռացություն»:
Ըստ նախագահի, ճիշտ է, նավթը կարող է շահավետ լինել ադրբեջանական դիրքորոշումներին, «բայց արդյոք վստահ ենք, որ այս տնտեսական հիպոտեկը կգերակայի հավերժ մյուս հարցերի նկատմամբ»: «Վերջին օրերի նորություն է, որ ադրբեջանցիները հակադրում են BP-ի ներկայությանը իրենց երկրում չնայած նրան, որ անգլիական ընկերությունը միշտ ունեցել է կարևոր դեր այդ երկրում: Ակնհայտորեն Բաքուն կարծում է, որ կարող է ձերբազատվել անգլիացիներից. հետևաբար բոլոր հավասարակշռությունները կարող են փոփոխական լինել»,- արձանագրել է Սերժ Սարգսյանը:
Վերջինս նշել է, որ լավատես է, այն պայմանով, որ Ադրբեջանը չպնդի ֆանատիզմի, անհանդուրժողականության և այլատյածության դիրքորոշումներով. «Ֆանատիզմ, որ ադրբեջանցիներին դրդեց հերոսի պես ընդունել Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված իրենց ազգակցին, որը կացնահարելով սպանել էր մի հայ սպայի սոսկ նրա հայ լինելու համար»,- նշել է նախագահն ու հավելել. «Մեր դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ –ի դիրքորոշման հետ, որը պահանջում է դիվանագիտական լուծում` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի վերջնական ակտի վրա, այն է` ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»:
Անդրադռնալով Հայոց ցեղասպանությունը, նախագահը նշել է, որ այն շարունակում է մնալ մի մոռացված արհավիրք.«Եթե այլևս հրեական ցեղասպանության մասին արդարորեն գիտենք ամեն ինչ, մի հաստ վարագույր է քաշված հայոց բնաջնջման վրա: Դա այն է, ինչ ես անվանում եմ երկակի չափանիշ, այսինքն երկու տարբեր ձևեր` որակավորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթե հարյուր տարի առաջ կոտորվել են 1.5 միլիոն հայեր»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Եվրոպայում և առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականությունը: Արդեն 1939-ին, երբ Հիտլերը պատասխանում էր իր գեներալների հարցին, թէ ինչպիսին կլինի նացիստական Գերմանիայի վարկանիշն աշխարհում հրեական Հոլոկոստն իրագործելուց հետո, նա պատասխանում է՝ «Ո՞վ է այսօր հիշում հայոց բնաջնջման մասին»»:
Ըստ նախագահի, լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար.«Հատկապես, քանի որ Եվրոպան հաղթել է խաղաղության Նոբելյան մրցանակը, այժմ պիտի իր ձայնը լսելի դարձնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գտանք խիզախություն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման կարևորագույն գործնթացը սկսելու համար, սակայն Անկարան գործընթացը պայմանավորեց անընդունելի պայմաններով: Այսօր ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին մենք սպասում ենք, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Այսօր ՀՀ կառավարության նիստում մի շատ տխուր որոշում կկայացվի: Սփյուռքի նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով անորոշ ժամկետով հետաձգվելու է բանկիրների և ֆինանսիստների համահայկական 2-րդ համաժողովը, որը, ըստ ծրագրի, պետք է տեղի ունենար այս տարվա դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում: Հետաձգման մեղավորը ՀՀ Կենտրոնական բանկն է, որը հայտնել է, թե այս տարի չի կարող կազմակերպել նման միջոցառում: Դժվար է համակերպվել այն մտքին, որ այդ կարևորագույն, Հայաստանի համար այդքան սկզբունքային, միջազգային նշանակությամբ, պատմական այդ միջոցառումը հետաձգվում է: «Գոտեպնդվենք և հիշենք, որ արդեն Հայաստանում անցկացվել է լրատվամիջոցների և լրագրողների համահայկական համաժողով, որը լայն արձագանք գտավ հայ հանրության շրջանում. մինչ օրս մարդիկ ամեն քայլափոխի իրար հանդիպելիս քննարկում են այդ թեման: Եվ հետո, բանկիրների համաժողովը ոչ թե հանվում է օրակարգից, այլ ընդամենը հետաձգվում: Այնպես որ, կյանքը շարունակվում է և վհատվելու կարիք չկա»,- գրում է «ՀԺ»-ն:
Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ ընդդիմության միասնական թեկնածուի լավագույն շանսերը Գագիկ Ծառուկյանինն են: Նրա համոզմամբ, Ծառուկյանը միասնական թեկնածու է.այլ խնդիր է, նա՞ կառաջադրվի, թե՝ կուսակցությունից այլ ներկայացուցիչ:
«Նվազագույնը 12 քաղաքական խմբավորում կմասնակցի նախագահական ընտրությունների «շքերթին» , որը լուծելու է երկու խնդիր՝ առաջադրե՞նք, թե՝ սատարենք: Քանի որ 12 քաղաքական խմբավորումների համար չկան հավասար հնարավորություններ, այդ իսկ պատճառով նրանց մի մասը կսատարի, մի մասն էլ կառաջադրվի»,- կանխատեսել է սոցիոլոգը:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի, եթե ընդդիմությունն առանձին հանդես գա, հնարավոր է առաջին փուլում ձայները չհերիքեն: Սոցիոլոգն ասել է, որ չի հրապարակի այն տվյալները, որոնց վրա հիմնվելով կարող են խորհուրդ տալ ընդդիմությանը, թե ինչ ռազմավարություն օգտագործի, քանի որ ընդդիմությունը կկարծի, թե Ադիբեկյանն ուղղորդված է:
Գագիկ Ծառուկյանի վարկանիշը, Ադիբեկյանի խոսքով, 30% է, իսկ եթե նա հանդես գա որպես միասնական թեկնածու, դրան էլ կգումարվի ևս 10-15%:
Լևոն Տեր-Պետրոսյանն ունի ընդամենը 4%, որին որպես միասնական թեկնածու կգումարվի լավագունը 10-15%, նույնը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում է:
«Լևոն Տեր-Պետրոսյանի իմիջը խիստ բացասական է, և այն դրական ձայները, որ նա ունի, բավարար չեն նույնիսկ երկրորդ փուլի համար: Նրա միակ ճարը սատարելն է: Մնում է տեսնել, թե նրա ամբիցիաները թույլ կտան սատարել որևէ քաղաքական ուժի, թե ոչ»,-նշել է նա:
Սոցիոլոգը գտնում է, որ ԲՀԿ-ն իրավունք չունի հիասթափեցնել իր 30% ընտրողներին: Եթե մտել է կռվի մեջ, պետք է արիական հատկանիշներ ցուցաբերի և գնա մինչև վերջ:
Ադիբեկյանը չի բացառել մեկ տարբերակ ևս. ԲՀԿ-ն կվերադառնա կոալիցիա, և կվերկանգնի իր պաշտոնական դիրքերը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ի համար նախագահական ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ: Ըստ երեւույթին, Դաշնակցությունը պատրաստվում է նախագահական ընտրություններում «միասնական շտաբ-2» օպերացիային, որը հասունանում է խորհրդարանական ընտրությունների օրինակով: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այսինքն` մեծ է հավանականությունը, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կրկին կմիանա Կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» տանդեմին: Համենայնդեպս, Դաշնակցությունը ներկայումս, ըստ ամենայնի, փորձում է ապահովել նման զարգացման, այսպես ասած, հանրային կարծիքի նախադրյալները, այսինքն` նախապատրաստել այդ կարծիքը նման ձեւաչափին միանալու համար:
Սա, իհարկե, ՀՅԴ-ի համար ռացիոնալ որոշում կլինի, քանի որ կուսակցությունը, ինչպես նախկին բոլոր ընտրություններում, այսօր էլ ըստ էության չունի հայաստանյան քաղաքական կյանքում նման մակարդակներում լուրջ պայքար մղելու ռեսուրսներ, իսկ կուսակցության լիդերները, այսպես ասած, ինքնածրագրավորված են զանազան կոմպրոմիսների, քան ներքաղաքական կոշտ պայքարի:
Պետք չէ բացառել նաեւ, որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ին է ակնարկում հնարավոր սատարման մասին, եթե Բարգավաճը հանդես գա սեփական թեկնածուով: Այսինքն` ՀՅԴ-ն ոչ թե պայմանավորվում է նրանց հետ, այլ պարզապես դեռ նոր է փորձում ձեւավորել քննարկումների, այսպես ասած, առեւտրի դաշտ: Մեկ այլ տարբերակ է այն, որ ՀՅԴ-ն նման հայտարարություններով, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հանրային կարծիքն է փորձում նախապատրաստել կամ մեսիջ հղել ԲՀԿ-ին, այլ միգուցե նաեւ աշխատում է Սերժ Սարգսյանի կարծիքի ուղղությամբ: Այսինքն` Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին էլ միգուցե ակնարկում է, որ կարող է եւ չմասնակցել ընտրություններին, բայց այն իմաստով, որ կարող է նաեւ ընդհանրապես չմիանալ որեւէ ֆորմատի, այդ թվում` Կոնգրես-ԲՀԿ հնարավոր տանդեմին:
Այսպիսով, ՀՅԴ-ն փաստորեն իրեն հանում է քաղաքական շուկա, այսպես ասած, «ազատ խաղացողի» կարգավիճակով: Սա կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ նախագահական ընտրություններում առանձնակի լուրջ մտադրություններ չունի Ռոբերտ Քոչարյանը, որի ծիրում է վերջին տարիներին սովորաբար գործել ՀՅԴ-ն:
Այսինքն` Քոչարյանը միգուցե ազատ է թողել ՀՅԴ-ին, եւ Դաշնակցությունը ներկայումս փորձում է գտնել նախագահական ընտրություններին թեկուզ չմասնակցելով` մասնակցելու հարմար կոնֆիգուրացիա»,- գրում է «Ժամանակը»։
Ինչո՞ւ պարզապես վայր չեք դնում մանդատը` վերջ դնելու բոլոր խոսակցություններին` «Առավոտի» հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոբոբելյանն ասել է. «Նաև Արամ Աբրահամյանի խմբագրականը կարդալուց հետո ես մտորել եմ այդ մասին, քանի որ ինձ համար կարևոր է, թե ով ինչ է մտածում: Բայց իմ պատկերացմամբ` դա ճիշտ մոտեցում չէր լինի: Այս ամբողջ գործընթացը ես համարում եմ քաղաքական շանտաժ` ուղղված իմ անձի և մեր քաղաքական ուժի նկատմամբ: Ծիծաղելի է, որ արհեստականորեն ցանկանում են խնդիրը կապել միմիայն իմ անձի հետ և ասում են, թե այստեղ խնդիր չկա քաղաքական ուժի կամ մոտեցումների հետ: Քաղաքական շանտաժներով չէ, որ քաղաքականությունում գործում են: Մանդատը մեզ համար կոնկրետ և հստակ աշխատանք իրականացնելու հնարավորություն է, ոչ թե Աժ-ում ներկայացված լինելու խնդիր: Ի՞նչ է նշանակում` ընտրվել Աժ պատգամավոր և հրաժարվել` ասելով, որ իմ փոխարեն գալիս է չգիտեմ ով: Այս դեպքում, իրոք, չգիտեմ` ում էին ուզում բերել: Թող ամեն մեկն իր բարոյականության մասին մտածի, ամեն մեկն ինքն է կերտում իր բարոյականությունը»:
«Առավոտ».
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Երկու շաբաթ հետո Միացյալ Նահանգներում անցկացվելիք նախագահական ընտրությունները, որքան հասկանում եմ, հայերի մեծ մասի համար հետաքրքիր են այնքանով, որքանով Օբաման կամ Ռոմնին ապրիլի 24-ին կարտասանեն կամ չեն արտասանի «ցեղասպանություն» բառը: Հակված եմ մտածելու, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը այս բառը չեն ասի: Բայց եթե նույնիսկ ասեն, ապա դա հաստատ չի նշանակի, որ ԱՄՆ նախագահը շատ է սիրում հայերին կամ նրա ուշքը գնում է «պատմական արդարության» համար: Դա պարզապես կնշանակի, որ իրենց պետության և Թուրքիայի միջև լուրջ խնդիր է առաջացել, և «ցեղասպանություն» բառը, ինչպես նաև «հայկական հարցն» ընդհանրապես այդ խաղում գործիքներից մեկի դերն է խաղում: Առնվազն 150 տարի այդպես էր, ինչո՞ւ այդպես չպիտի լինի հիմա:
Այն, որ «արտասանել-չարտասանելու» հարցը մեր քաղաքական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնում, իր հերթին խոսում է այն մասին, որ հայկական քաղաքական միտքը նույն 150 տարվա ընթացքում ընկած է հուզականության և ռոմանտիզմի գիրկը, և սակավ բացառությունները միայն հաստատում են այդ օրինաչափությունը: Իրականում մեր` հայաստանցիներիս և, հավանաբար, նաև մնացած հայերի առօրյա կյանքը «ցեղասպանություն» բառից չի կախված` ով էլ այն արտասանի: Բայց ասել, թե մեզ համար բացարձակապես միևնույն է, թե ով է դառնալու ԱՄՆ նախագահ, նույնպես սխալ կլինի: Մասնավորապես, զարգացումները մեր տարածաշրջանում և այդ թվում Հայաստանի ներսում կախված են Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններից: Իսկ այստեղ Օբամայի և Ռոմնիի տեսակետները տարբեր են` հանրապետական թեկնածուն այս հարցում շատ ավելի կարծր դիրքորոշում ունի: Վկան` արտաքին քաղաքականության վերաբերյալ վերջին բանավեճը, որտեղ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը նշեց, որ Ռուսաստանն իր երկրի աշխարհաքաղաքական հակառակորդն է: «Ես վարդագույն աչքերով չեմ նայի Ռուսաստանին կամ պարոն Պուտինին: Եվ հաստատ չեմ ասի, որ ընտրություններից հետո կկարողանամ ցուցաբերել ավելի մեծ ճկունություն: Ընտրություններից հետո նա կստանա առավել կարծրություն»,- հայտարարել է Ռոմնին: Դրան Օբաման իրավացիորեն հակադարձել է, որ նման մոտեցումն, ըստ էության, վերադարձ է 80-ական թվականների քաղաքականությանը:
Ինձ թվում է` ակնհայտ է. որքան սրված են երկու գերտերությունների հարաբերությունները, այնքան վատ մեզ համար` որովհետև այնքան շատ են Հարավային Կովկասի փոքր երկրներին փորձելու «քաշքշել» այս կամ այն կողմը: Հետևաբար, մեզ, կարծում եմ, ձեռնտու կլինի, որ Օբաման վերընտրվի:
Ոմանց, հավանաբար, կարող է ոգևորել այն, որ Ռոմնին ավելի ուժգին է քննադատելու պուտինյան հակաժողովրդավարական ռեժիմը: Բայց ո՞վ ասաց, որ այդ քննադատությունն անկեղծ է: Սաուդյան Արաբիայում ավելի վատ ռեժիմ է, բայց ես չեմ լսել, որ ԱՄՆ որևէ նախագահ այն քննադատի»:
«Առավոտ».
ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանը:
Օսկանյանը գրել է.
«Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:
Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը:
Երբ ադրբեջանցիները Սաֆարովին վերադարձնելու շուրջ հունգարացիների հետ վերջին պատրաստություններն էին տեսնում, արտգործնախարարը Նոր Զելանդիայում էր: Վերջին շրջանում, երբ մեր տարածաշրջանում եռուն իրադարձություններ են տեղի ունենում, նախարարը Աֆրիկայում էր, իսկ հիմա էլ Լատինական Ամերիկայում է:
Տարածաշրջանի այդ իրադարձությունները ոչ միայն առնչվում են մեզ, այլև լուրջ հնարավորություններ են ստեղծում փոխելու շեշտադրումները մեզ համար երկու կարևորագույն՝ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում և այդ երկուսը դնելու նոր, մեզ համար ավելի բարենպաստ հարթության վրա:
Թվարկեմ այդ իրադարձությունները.
1. Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան. այս հարցում քննադատելով Հայաստանի գերատեսչությունների թերացումները, համենայն դեպս արձանագրեցինք, որ դա մեզ համար դիվանագիտական նոր իրավիճակ է ստեղծում, որից պետք էր անպայման օգտվել: Արդեն գրեթե երկու ամիս է անցել, բայց որևէ գործնական արդյունք Հայաստանը դրանից չի քաղել:
2. Թուրքիայի ներգրավումը Սիրիայի ներքին հակամարտությունում. այստեղ վերջնականապես արձանագրվեց Թուրքիայի հռչակած «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալումը: Այսօր Թուրքիան հարևանների մեծ մասի հետ վատ հարաբերությունների մեջ է: Սա լուրջ առիթ էր հայ-թուրքական հարաբերությունների մասով շեշտադրումները փոխելու: Այս ամենը համընկավ նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երրորդ տարելիցին:
3. Ռուս-թուրքական լարվածությունը. սրա հիմնական պատճառը երկու երկրների հակասություններն են Սիրիայի հարցում և վերջերս Թուրքիայի կողմից Մոսկվա-Դամասկոս չվերթի ստիպողական վայրէջքը Թուրքիայի տարածքում, որի արդյունքում հետաձգվեց նախագահ Պուտինի այցը Թուրքիա:
4. Ադրբեջանա-իրանական լարվածության մեծացում. այդ լարվածությունը կուլմինացիային հասավ պաշտոնական Բաքվի հրահրմամբ, երբ ակտիվացան խոսակցությունները Ատրպատականի՝ Ադրբեջանին պատկանելու մասին:
Նոր ստեղծված այս իրավիճակում ինչ կարելի էր և դեռ կարելի է անել.
1. Հայաստանի դիվանագիտությունը պետք է շեշտադրումները փոխի և հրապարակային հայտարարություններում ու կուլիսային հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը:
2. Այս ճանապարհին որպես առաջին քայլ, հաշվի առնելով նաև Սաֆարովի դեպքը, Ադրբեջանի ռազմական հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու բանակցությունների՝ փակուղում լինելու փաստը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր: Պայմանագրի ստորագրումը պետք է լինի երկու նախագահների մակարդակով: Այս պահի դրությամբ առանց Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու, դա հստակ ուղերձ կլինի Ադրբեջանին, որ Հայաստանն արդեն սկսել է առաջին քայլերը կատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված լինելու փաստի ճանաչման հարցում:
3. Հիմնավորելով, որ արձանագրությունների ստորագրումից արդեն երեք տարի է անցել և Թուրքիան դրանց վավերացման ուղղությամբ որևէ քայլ չի արել, Հայաստանի իշխանությունները, եթե նույնիսկ դեռ պատրաստ չեն իրենց ստորագրությունը հետ կանչել արձանագրություններից, ապա գոնե պետք է դրանք հետ կանչեն Ազգային ժողովից:
Ահավասիկ, առնվազն այս երեք քայլերով Հայաստանը ադեկվատ հակազդեցություն ցուցաբերած կլինի մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին և մնալով կառուցողական հարթությունում՝ բոլորովին նոր որակ կհաղորդի մեզ համար կարևորագույն այդ գործընթացներին»:
Մեր քաղաքական դաշտում արդեն շատ-շատերը, պատկերավոր ասած, «յուղ են վառում»: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ճիշտ ու ճիշտ նոր բաժանված ամուսինների պես իրար են անպատվում, ՀԱԿ-ից մարդ գլուխ չի հանում, թե ի վերջո ինքնուրո՞ւյն են գնալու ընտրությունների, թե կցվելու են ԲՀԿ-ին, Գալուստ Սահակյանն արժանացել է Անի Քոչարի թունդ անեծքին, քանի որ ասում է, որ ԱԺ-ում հաշմանդամներին թեքահարթակներով ապահովելու փող չկա, ամբողջ Երևանն էլ քննարկում է իր քաղաքապետի և Վոլոչկովայի ֆոտոսեսիան…
Մինչդեռ «իշխանափոխված» Վրաստանը կրկնում է Հայաստանի` 1998-ի ճանապարհը: «Голос России» ռադիոկայանը հաղորդեց՝ Վրաստանի նորընտիր խորհրդարանը բացի այն, որ շատ սառն է ընդունել Սահակաշվիլու հայտնվելը խորհրդարանում, նաև իր անդրանիկ նիստում խորհրդարանական հանձնաժողով է ստեղծել «Սահակաշվիլու ռեժիմի կատարած հանցագործությունների բացահայտման» նպատակով: Իսկ 1998-ին Հայաստանում ստեղծվել էր Քաղաքական խորհուրդ` Ռոբերտ Քոչարյանին կից, Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմին քաղաքական և իրավական գնահատական տալու համար: Եթե մեզանում Վանո Սիրադեղյանը փախավ երկրից, վրացիների մոտ էլ փախավ Դմիտրի Շաշկինը: Վստահաբար, Սահակաշվիլուն էլ նույն ձևի հանգիստ կթողնեն, ինչպես մեզանում հանգիստ էին թողել Տեր-Պետրոսյանին: Ժամանակին` Ելցինի հրաժարականից հետո, մեր ռուս բարեկամները կատակով սպառնում էին` ՌԴ քրեական օրենսգրքում մտցնել «Երկիրն անսթափ ղեկավարելու մասին» հոդված… Կատակը կատակ, բայց մեզ հայտնի է, թե ինչպիսի վնասներ հասցրեց Ռուսաստանին «Ելցինի ռեժիմ» կոչեցյալը, բայց հիմա մարդը արձաններ ունի…
Իհարկե, մեր, ռուսների, վրացոց սրտերը կհովանային, եթե դատվեին Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Ելցինի, Սահակաշվիլու ռեժիմները, բայց հետխորհրդային տարածքում տենդենցն այն է, որ չեն դատվում ու չեն դատվելու: Միգուցե բարին դա է` ցնցումներից, շառից, փորձանքից հետո… Ու ինչպես եղել էր ԽՍՀՄ քանդելու դեպքում, նախկին վարչակարգերին չդատելու դեպքում էլ մենք` հայերս, առաջնեկ դուրս եկանք:
Դեռ 1990-91 թվականներին ոչ ոք չդատեց մեր նախկին կոմունիստ ղեկավարներին, և՛ գլխանց, և՛ մինչև հիմա ոչ ոք չի անում այնպիսի տխմարություն, ինչպիսին է ԿԳԲ-ի նախկին ագենտների բացահայտումը: Իսկ 1998-ին Սպարապետը հայտարարեց, որ վերջ` սա վերջին արտահերթ ընտրությունն է մեր երկրի: Տեր-Պետրոսյանի վարչակարգին էլ Քաղաքական խորհուրդը, ուր գերիշխում էին Լևոնի երեսից տուժած դաշնակները, տվեց շատ մեղմ գնահատական`առանց իրավական գնահատականի:
2008-ի իշխանության փոխանցման ժամանակ էլ Տեր-Պետրոսյանն արեց իշխանությունը զոռով խլելու անհաջող փորձ, սակայն գործնականում նրան ներեցին, հետը երկխոսեցին, իսկ երբ այս ԱԺ ընտրություններից առաջ, Վանոյի խոսքով ասած, «ղալաթ» արեց և երդվեց ԲՀԿ-ի արևով, նույնիսկ օգնեցին դուրս չթռնել ԱԺ-ից ու խմբակցություն ունենալ…
Ինքնին Լևոնի սերն առ ԲՀԿ տարօրինակ երանգ ուներ և ունի, քանի որ նշանակում է կամա թե ակամա խաղալ Քոչարյանի օգտին: Ու ստացվում է, որ ՀՀ երեք նախագահների «եռանկյունում» թեև իրար դեմ ինտրիգներ լարելն անպակաս է, բայց լավ էլ իրար «պասեր» տալով խաղում են: Եթե Տեր-Պետրոսյանը «պաս» է տալիս Քոչարյանին, ապա Քոչարյան-Սարգսյան հարթությունում հաստատ հակասություններն ավելի քիչ են… Կարճ ասած, ՀՀ երեք նախագահների միջև պայթյունավտանգ ոչինչ չի կատարվում, և այդ «եռանկյունուց ձերբազատվելու»` Ժիրայր Սէֆիլյանի և այլոց գաղափարները 2013-ի ընտրություններին հաստատ անիրագործելի են… Րաֆֆի Հովհաննիսյանով կամ էկզոտիկ էպոսագետով հաստատ նույնիսկ փոքր տեղաշարժ չի ստացվի:
Ի դեպ, ՀՀ բոլոր երեք նախագահներին արժվորելու և էքս-նախագահների ուժերը պետականաշինությունում օգտագործելու գաղափարը գնալով թափ է հավաքում: Առաջինը դա դեռ 2010-ին հնչեցրել էր գեներալ-քաղաքագետ Հայկ Քոթանջյանը, այնուհետ այդ միտքը պարբերաբար հնչել է, այժմ էլ սկսում է դառնալ ակտիվ երիտասարդների սեփականություն: Ահա, մասնավորապես, ինչ է գրում երիտասարդ բլոգեր Սմբատ Ղահրամանյանը. «Որքան պետությունը, ժողովուրդը հավատա, զորակցի իր երկրի ղեկավարին՝ ով էլ լինի այդ պաշտոնում, այդքան այդ երկիրը ավելի կծաղկի ու կբարգավաճի, կհզորանա ու հաջողություններ կգրանցի… Գուցե ինձ հետ համաձայն չլինեն շատերը, բայց երկրի ղեկավարին ես դասում եմ պետության եռագույնի, զինանշանի, պետական հիմներգի կողքին, այո, սա է իմ գիտակցությունը, սա է իմ խորին համոզմունքը: ՀՀ երեք նախագահներն էլ մեր խորհրդանիշներն են և իրավունք չունենք որևէ մեկին վիրավորելու` անկախ ամեն տեսակ հանգամանքներից ու պատճառներից: Ես հարգում եմ ՀՀ երեք նախագահներին էլ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն էլ մի շատ կարևոր ու ծանր շրջան`ղեկավարելով Հայաստանը, կարողացել են դուրս գալ պատվով և հաջողություններ գրանցել: ՀՀ նախագահին հարգելով`մենք յուրաքանչյուրս հարգում ենք`ինքներս մեզ, մեր երկիրը»:
Դե ինչ, 2013-ի ընտրություններից հետո երևի լրիվ բյուրեղանա այդ գաղափարը ու առաջին և երկրորդ նախագահներն իրենց տեղն ու դերը ստանան: Իսկ չորրորդ նախագահ կունենանք 2018-ին, և հիմիկվանից պետք է մտածել` ով է լինելու այդ որակապես նոր նախագահը:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը. այս մասին տեղեկացնում են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հանրապետության ղեկավարն այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասերից մեկում մասնակցել են նաև Սուրբ Գևորգ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն:
ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքավայր, որն արդեն սկսել է քարածխի արտահանումը Հայաստանի Հանրապետություն՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում ջուր-ածխային եղանակով (ՋԷԿ-ի հին էներգաբլոկների վերազինմամբ և շահագործմամբ) էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովելու համար: Էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների համար ներդրումային կարևոր այս ծրագիրը, տնտեսության զարգացումը խթանելուց զատ, որոշակիորեն կբարձրացնի նաև ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը: ՀՀ և ԼՂՀ նախագահներին ներկայացրել են, որ Մաղավուզի հանքավայրում կառուցվում է նաև քարածխի հարստացման կոմբինատ:
Հանքավայրը շահագործող ընկերության ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը հաջողություններ են մաղթել ընկերությանը հետագա աշխատանքներում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.