23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մինչ քաղաքական դաշտը անհամբերությամբ սպասում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյսսնի որոշմանը՝ վերջապես ի՞նքն է առաջադրվելու, թե՞, այնուամենայնիվ, սատարելու է Սերժ Սարգսյանին, նոյեմբերի 6-ին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն տարածեց, որից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդակցություններ սկսելու կոչ է անում կառավարման խորհրդարանական համակարգի և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու թեմաների շուրջ:
«Առավոտ»-ը գրում է, որ երեկ, սակայն, ԲՀԿ հայտարարությունը բավական սառն ընդունվեց քաղաքական ուժերի կողմից: Ավելին, հանրապետականներն, օրինակ, այն համարելով բացառապես Ն. Զոհրաբյանի հայտարարությունը, ցույց տվեցին, թե դա առանձնապես քննարկման նյութ չեն համարում, թեև միաժամանակ նկատեցին, որ ցանկացած առաջարկի կարող են գնահատական տալ: Ավելին’ Աժ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի անդրադարձը նշյալ հայտարարությանը խիստ ուշագրավ նրբերանգներ էր պարունակում: Թերթը ՀՀԿ խոսնակի արձագանքից եզրակացնում է, որ ԲՀԿ հայտարարության ետևում ՀՀԿ-ն այլ ուժերի է տեսնում և անգամ գուշակում է, թե այն որտեղ է մշակվել: Արդյոք ՀՀԿ-ն ակնարկում է Ռոբերտ Քոչարյանի՞ն’ նրան համարելով իշխանության գալու հնարավորությունից զրկված, և արդյոք հայտարարության մշակման վայր ասելով’ ՀՀԿ-ն նկատի ունի Մոսկվա՞ն… Հնարավոր է:
Եվ եթե դա այդպես է, ապա Շարմազանովի հայտարարությամբ հայաստանյան քաղաքական դաշտում նոր փակագծեր են բացվում: Սա թերևս նշանակում է, որ ՀՀԿ-ում գիտակցում են’ ԲՀԿ-ն համակիր ուժերով և հրապարակ նետած առաջարկով Սերժ Սարգսյանի առջև կարող է պայմաններ դնել մինչև նախագահական ընտրությունները, օրինակ’ վարչապետի պաշտոն պահանջել, ինչը կնշանակի թերևս, որ Ռուսաստանն է Ս. Սարգսյանից գործադիր իշխանություն պահանջում:
«Առավոտ».
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումար չունի և որոշել է հանդես գալ մի նորամուծությամբ՝ ընտրագրավը հավաքագրել իր համախոհներից։ Կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ թերթի թղթակցին ասել է, թե դա նոր մշակույթ է, և այն պետք է տարածվի մեր երկրում. «Մենք ուզում ենք քաղաքացիները փայատեր դառնան ձևավորվող իշխանությանը և սիմվոլիկ ներդրում ունենան»։
«Սակայն մեզ տեղեկություններ հասան, որ այս «մշակույթը» կարող է չարդարացնել իրեն, քանի որ չի հավաքագրվում գումարը։ Երբ այս մասին հարցրինք խոսնակին, ասաց, թե դեռ չի մեկնարկել այդ գործընթացը, բայց պնդեց, որ այդպես էլ անելու են։ Մեր տեղեկություններով, «Ազատ դեմոկրատների» հետ գժտության պատճառներից մեկն էլ ֆինանսական տարաձայնություններն էին»,– եզրափակում է թերթը։
«Հրապարակ».
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 7-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Մեծարգո պարոն Նախագահ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաեւ Ձեր վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին: Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակելու ակտիվորեն զարգացնել եւ խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների: Մեկ անգամ եւս ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, իմ ջերմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները»:
Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով այսօր ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռևս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, և, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ:
Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Կարեն Նազարյանի ելույթի առանցքային թեման էր մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի հումանիտար նպատակներին, այլ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին:
Դեսպան Նազարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն` ինչը հետևանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության և ռասիստական քաղաքականության: Նա ավելացրեց նաև, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է «հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը և դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը տարածաշրջանում:
Դեսպան Նազարյանը կոչ արեց ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը շարունակել բարձրաձայնել բողոքի ձայներն ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում է նաև տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
«Ժաառանգությունը» արդեն ներկայացրել է իր թեկնածուին, քանի որ կապված չէ արտաքին խաղացողներից. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Խորհրդակցությունները, որոնք կատարում են նախագահը և վարչապետը,դեռևս կոռուպցիայի դեմ պայքար չեն, այլ քայլեր են, որոնք կարող են հիմք հանդիսանալ այդ պայքարի համար կամ PR լինել նախագահական ընտրություններից առաջ:
Կոռուպցիայի դեմ պայքարելու համար Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է ստեղծել մեկ մարմին, որտեղ ընդգրկված կլինի նաև ընդդիմությունը:
Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի այն արտահայտությանը, թե Րաֆֆին նախքան միասնական թեկնածուի հավակնություններն իր ներսի հարցերը թող լուծի, Արմեն Մարտիրոսյանը նշել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու դառնալու իրավունք ընդհանրապես չունի, որովհետև մինչև այդ «Հանրապետություն», «Ազատ-դեմոկրատներ» կուսակցությունների, Կարապետ Ռուբինյանի, քաղաքապետի ընտրություների հետ կապված խնդիրը պետք է լուծի, նոր մտածի այդ մասին»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով,իրենք ոչ թե կուսակցության, այլ խմբակցության ներսում են խնդիրներ ունեցել: «ՀԱԿ-ը, այլևս այն ՀԱԿ-ը չէ, որը կար` կուսակցություններ, հոսանքներ են հեռացել: Ժամանակին, երբ ժառանգությունից մի քանի անդամներ հեռացան, ՀԱԿ-ից ասում էին, թե «Ժառանգությունը» այլևս չկա: Հիմա այս հարցը կարող եք իրենց տալ, թե այս դեպքում ի՞նչը չկա»,- ընդգծել է Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
Ըստ նրա, Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» նախկին ԱԺ պատգամավորՍտյոպա Սաֆարյանի հաղթելուց շահելու է պետությունն ու հասարակությունը:
Ա.Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Ավանում արդեն սկսվել է վարչական ռեսուրսի օգտագործումը, մանկապարտեզներում, դպրոցներում ծնողներից անձնագիր են ուզում և այլն:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բազմաթիվ տարածքներ ունի Կորյունի 18Ա շենքում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Դա բարձրահարկ, ապակեպատ շենք է, որտեղ վարձակալությամբ տարբեր ընկերություններ են աշխատում։ Այնտեղ նույնիսկ գործում է մի մասնավոր բուհ, այդ շենքում է գտնվում նաեւ ՀԱԿ գրասենյակը եւ այլ կազմակերպություններ։ Շենքի տարբեր հարկաբաժիններ պատկանում են տարբեր մարդկանց։ Իսկ թե ինչպես, ինչ միջոցներով կամ ինչ հիմունքներով է Մ. Մելքումյանը տարածքներ ձեռք բերել, ինքը՝ ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ մեզ հայտնել։ Նա ընդամենը ասաց, որ մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ժամանակի» հետ զրույցում, սակայն, նրան պատկանող շենքի վարձակալներից մեկը հայտնեց, որ Մ. Մելքումյանն իր սենյակների համար բավական բարձր գներ է սահմանել՝ 10-13 քմ տարածքի համար 80-100 հազար դրամ է պահանջում։ Ի դեպ, Մելքումյանը նաեւ դասավանդում է Երեւանի տնտեսագիտական համալսարանում, որտեղ, իր ուսանողների եւ գործընկերների հավաստմամբ, հայտնի է որպես այլընտրանքային ճանապարհով գնահաատկան նշանակող դասախոս»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Թերթն իր խմբագրականում գրում է.
Վերջերս Կամերունի նախագահ Պոլ Բիյան նշեց իր պաշտոնավարության 30-ամյակը։ Աշխարհում կան իրենց գահից կառչած ավելի «հին» բռնապետներ՝ Տեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (Հասարակածային Գվինեա՝ նախագահ է 79-ի օգոստոսից), Ժոզե Էդուարդու դու Սանտուշ (Անգոլա, 79-ի սեպտեմբերից)։ Այդ ռեկորդակիրներին մոտենում է նաև Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե, իշխում է 87–ից)։
Հիմա դառնանք մեր «եվրասիական ախպերությանը», որտեղ ապրում են պոտենցիալ «ռեկորդակիրներ»։ Պուտինը Ռուաստանի նախագահ է 1999-ի դեկտեմբերի 31-ից, երբ Ելցինի հրաժարականից հետո կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները։ Այդ 13 տարում կար ձևական «ընդմիջում», երբ իբր նախագահ էր Մեդվեդևը, բայց դա, իմ կարծիքով, «հաշիվ չի»։ Լուկաշենկոն ղեկավարում է Բելառուսը 1994 թվականից, Նազարբաևը ղազախական գահին է նստել 1990 թվականին։ Ահա թե ինչպիսի ռեժիմների հետ է մեզ առաջարկվում նոր «սովետմիություն» ստեղծել։ Ի դեպ, դրա դեմ չի առարկում ներկայիս հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը. իշխանություն ունենալով կամ իշխանության հավակնելով՝ նրանք պարտադրված են հաճոյանալ Կրեմլին, որն այս պահին տարված է «եվրասիական» ծրագրերով։
Բայց Հայաստանը տարբերվում է վերը թվարկած բոլոր պետություններից։ Այստեղ առաջին նախագահը հրաժարական տվեց.՝ չցանկանալով առճակատման մեջ մտնել իր շրջապատի հետ, ինչը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այստեղ երկրորդ նախագահը, երկու ժամկետ ղեկավարելուց հետո, չվերաձևեց Սահմանադրությունը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Վստահ եմ, որ ներկայիս նախագահը նույնպես չի հավակնի երրորդ ժամկետի։ Դա պայմանավորված է ոչ այնքան անձերով, որքան մեր մշակույթով, որը, ինչ ուզում եք ասեք, տարբերվում է «եվրասիական», իսկ իրականում՝ շատ էլ ասիական ավանդույթներից։ Այդպես էր նաև Խորհրդային Հայաստանում, հիշենք թեկուզ, թե ինչպիսի զուսպ վերաբերմունք ուներ Բրեժնևի նկատմամբ Կարեն Դեմիրճյանը և ինչպիսի արևելյան շերբեթ էր ծորում Հեյդար Ալիևի շուրթերից։ Այդ մշակույթը մեզ խորթ է, և դա հուշում է մեզ, թե անկախ ծանրագույն խնդիրներից՝ որ կողմ է պետք նայել ապագան կառուցելիս։
Անշուշտ, այդ հունի մեջ է մի շարք կուսակցությունների առաջարկը՝ ընդհանրապես հրաժարվել նախագահական համակարգից։ Առնվազն քննարկելու հարց է։ Բայց որպեսզի այդ հարցն իսկապես քննարկվի սկզբունքային դիրքերից, այն չպիտի խառնվի իշխանության համար պայքարին։ Ինձ թվում է՝ արժե 1-2 տարի հետո հանրաքվե անցկացնել մեկ հարցով՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական համակարգ։ Որպեսզի այդ հանրաքվեն արդար անցնի, ոչ մի քաղաքական ուժ չպիտի այն կապի իշխանության մնալու կամ իշխանության գալու հետ։ Եթե մեր քաղաքացիները հակված լինեն խորհրդարանական համակարգի, ապա 5 տարի հետո ընտրությունների հաջորդ ցիկլը պետք է անցկացնել նոր Սահմանադրությամբ։
«Առավոտ».
Չնայած նրան, որ շատ-շատերը խորապես համոզված էին, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «գահընկեցությունից» հետո Շիրակի մարզում ջրերը պետք է զուլալվեին, եւ ամեն բան ակամայիցիր տեղը պիտի ընկնի, քանի որ Գյումրու Վարդանիկը՝ իր տեղը, կամ իր սուրբ քաղաքը թողնում էր ազգի բարեկիրթներին, արի ու տես, որ էլի բան չփոխվեց ու ամեն ինչ մնաց նույնը:
Մնաց նույնը, նախ նրա համար, որ ոչ ԲՀԿ-ական ծագումով նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հինը բարենորոգելու փոխարեն, գերադասեց հին ավանդույթներով առաջ շարժվել ու աջ ու ձախ մարդկանց վրա նոր «բոչկաներ» գլորել, ինչն անշուշտ չէր կարող իր հետեւանքները չունենալ:
Ճակատին ՕԵԿ գրած, ԲՀԿ-ին երդում տված Սամվել Բալասանյանը, ըստ «Հայկական վարկածին» հասած տեղեկությունների, նախ եւ առաջ չի կարողանում քաղաքապետարանի աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպել, երկրորդ՝ Գյումրու ՀՀԿ-ական ակտիվը՝ հաշվի առնելով Բալասանյանի փոփոխական բնավորությունն ու իր նախորդի ուղղությամբ քարեր շպրտելը, այլեւս չեն ցանկանում Բալասանյանի շուրջը համախմբվել ու հատկապես 2013-ի նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մեջ ինտեգրվել, քաջ գիտակցելով, որ հետագայում իրենց արածն ու «դրածը» Բալասանյանը իր վրա է գրելու ու իշխանությունների մոտ իրավիճակը ներկայացվելու է այնպես, ինչպես, որ իրեն է ձեռնատու:
Հետաքրքիրն այն է, որ Գյումրիում ըմբոստացողների բանակի մեջ ներգրավված են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝Բուռնաշի յուրայինները, որոնք որեւէ կերպ չեն ցանկանում իրենց աշխատանքի կամ լումայի շնորհիվ նախագահական ապարատում ավելացնել Բալասանյանի դիվիդենտները: Այդ իսկ պատճառով էլ, տեւական ժամանակ է, ինչ Աշոտ Աղաբաբյանն ու Գյումրու նորանշանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ու միասանական ուժերով աշխատել, քանի որ ըստ Բուռնաշի որդեգրած հին ավանդույթի, Գյումրիում «խաղացողը» մեկը պետք է լինի, իսկ «զոն» նայողը՝ իրենց նման տղերքը, որոնց համար «պալոժ» չի Բալաանյանի նման գործ քանդողների հետ «սխոդկաների» նստել ու իրար ջան ջիգյար ասել, քանի որ հետագայում այդ ամեն ինչի տակից դուրս գալ է պետք: Կարճ ասած, որեւէ մեկին ձեռնտու չէ, «չուժոյ պախմելով» գնալ ու գործ անել մի մարդու հետ, ով սիրում է սեփական բոստանը ջրել ու ուրիշներին ուզած ժամանակ փուռը տալ, մի բան որ Բալասանյանի պարագայում նորմալ ու բնականոն գործընթաց է, որից նա երբեւէ հրաժարվողը չէ:
Անի Սուլթանյան
ՀՀ Աժ «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձել է Նաիրի Հունանյանի այցելությանը և պարզաբանել, թե ինչու են գաղտնի պահում իրենց այցը.
«Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից ընդունված «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապտվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, ինչպես նաեւ այդ կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը եւ, ըստ այդմ ստանձնել է մի շարք միջազգային պարտավորություներ: Ժնևում գործող ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների դեմ Կոմիտեն իր նստաշրջաններում պարբերաբար լսում է տարբեր երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի՝ կոնվենցիայի պահանջների կատարման մասին զեկույցները: Կոմիտեն տալիս է գնահատականներ, ինչպես նաև կոնկրետ հանձնարարություններ առկա թերությունները վերացնելու վերաբերյալ: Վերջին զեկույցում Կոմիտեն մի շարք մտահոգություններ է հայտնել կապված ՔԿՀ-ների գերբնակեցման, ցմահ կալանավորվածների պահման պայմանների, բժշկական և հոգեբանական օգնության, կոնկրետ խցերում սանիտարական պայմանների, կարճաժամկետ և երկարաժամկետ այցելությունների և էլի մի շարք հարցերի վերաբերյալ:
ԱԺ Եվրաինտեգրման և Մարդու Իրավունքների Պաշտպանության հանձնաժողովները, որպես այդ խնդիրներով անմիջապես զբաղվող մարմիններ ս.թ. նոյեմբերի 20-ին այդ թեմայով լսումներ է անց կացնելու ԱԺ-ում: Ակնհայտ է, որ լսումներից առաջ անհրաժեշտ էր այցելել ՔԿՀ-ները և ուսումնասիրել, թե որքանով են կատարվում Կոմիտեի հանձնարականները:
Պատգամավորների մի խումբ առայսօր այցելել է Նուբարաշեն (երկու անգամ), Էրեբունի, Կենտրոն ՔԿՀ-ները: Հիմնականում այցելել ենք ցմահ կալանավորներին, ինչպես նաև այն կալանավորներին, որոնց վերաբերյալ ստացել ենք կոնկրետ բողոքներ, կամ որոնց գործերն ունեն հասարակական հնչեղություն: Միշտ տեղում է որոշվել, թե կոնկրետ, որ խուցը պետք է այցելվի, որպեսզի պահպանվի անակնկալության էֆեկտը:
Այցելվել է կալանավորների մի շատ խայտաբղետ խումբ՝ Նաիրի Հունանյանից մինչև ՀԱԿ անդամ քաղկալանավոր Տիգրան Առաքելյանը:
Ի միջի այլոց, նշեմ, որ Կենտրոն ՔԿՀ թիվ 18 խցի սանիտարահիգիենիկ վիճակին հատուկ անդրադարձ կա վերոհիշյալ Կոմիտեի զեկույցում, ավելին՝ ասեմ ձեզ, որ 2007թ. ես անձանբ 6 ամիս անց եմ կացրել թիվ 18 խցում և ունեցել եմ անձնական ցանկություն այցելել նաև այդ խուցը, ինչի մասին տեղեկացրել եմ ՔԿՀ-ի ղեկավարությանը: Ավելի ուշ պարզվել է, որ հենց այդ խցում է գտնվում հունանյանը:
Հ.Գ. Այս ողջ գործընթացը եղել է բացարձակապես թափանցիկ, որևէ փաստ չի թաքցվել, իսկ լրատվամիջոցներն էլ այն լուսաբանել են առաջին օրվանից»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոր ձևավորված Երիտասարդական խորհրդարանի անդամներին հանդիսավոր պայաններում հանձնեց երիտասարդ խորհրդարանականի վկայականները: Շնորհավորելով ներկաներին ԵԽ անդամ ընտրվելու կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահն ասաց.
«Սիրելի երիտասարդներ,
շնորհավորում եմ ձեզ Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր ընտրվելու առթիվ եւ մաղթում եմ արգասաբեր ու բեղմնավոր աշխատանք:
Հարգելի գործընկերներ,
կարծում եմ՝ կարող եմ այդպես դիմել ձեզ, վստահ լինելով, որ դուք ակտիվ մասնակցություն կունենաք Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին եւ օրենսդրական դաշտի ձեւավորմանը, մանավանդ որ Երիտասարդական խորհրդարանի պատգամավորներին հնարավորություն է տրված մասնակցել նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովների աշխատանքներին եւ հանդես գալ առաջարկություններով:
Խորհրդանշական է, որ Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը նախորդում է Երիտասարդության համերաշխության միջազգային օրվան, որն աշխարհում նշվում է նոյեմբերի 10-ին: Վստահ եմ, որ Երիտասարդական խորհրդարանում եւս կլինի համերաշխություն, ինչպես նաեւ բազմակարծություն եւ հարգանք միմյանց տեսակետների նկատմամբ:
Երիտասարդության դերը շարունակում է առաջնային մնալ պետությունների ու հասարակությունների կյանքում եւ հասարակական- քաղաքական գործընթացներում: Այն, որ Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի կազմում ավելի շատ երիտասարդներ կան, քան նախորդ խորհրդարանում էին, վկայում է, որ մեր երկրում կարեւորվում է երիտասարդության մասնակցությունը եւ հնարավորինս ներգրավումը պետության կառավարման գործընթացներում: Երիտասարդներին լայն հնարավորություն է տրված իրենց ընդունակությունները, կարողություններն ու գիտելիքները օգտագործել, դառնալ քաղաքացիական հասարակության շարժիչ ուժ, թարմություն ու աշխուժություն մտցնել քաղաքական կյանքում, առաջարկել նոր գաղափարներ: Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսեւորման, սեփական հնարավորություններն իրացնելու ասպարեզ: Եւ չի բացառվում, որ ձեզանից շատերին ամենամոտ ապագայում տեսնենք մեծ քաղաքականության ամենաառաջին շարքերում, պետական ամենաբարձր օղակներում, որովհետեւ, կրկնեմ, մենք շատ ենք կարեւորում երիտասարդության դերը, ընդգծեմ՝ գործնական դերը մեր երկրի կյանքում:
Չափազանց կարեւոր է, որ Երիտասարդական խորհրդարանում ընդգրկված են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանության մաս կազմող կուսակցություններ: Շնորհիվ ներկայիս Ազգային ժողովի քաղաքական բազմազանության, ավելի հարուստ է նաեւ ա՛յս Երիտասարդական խորհրդարանի ներկապնակը: Հուսով եմ, որ այդ հարստությունը ըստ արժանվույն կծառայի մեր ժողովրդին ու մեր պետությանը, որովհետեւ, անկախ քաղաքական տարաձայնություններից, այս կամ այն խնդրին տարբեր մոտեցումներից, մեզ առաջնորդողը պետք է լինի երկրի ու ժողովրդի միասնական շահը:
Վստահ եմ, որ դուք, հարգելի երիտասարդներ, արժանապատվորեն կօգտագործեք ձեր մանդատները Երիտասարդական խորհրդարանի լիազորությունների ժամկետներում, եւ այստեղ ձեռք բերած փորձը առավելագույնս կծառայեցնեք Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների մեկնարկի առթիվ»:
Երիտասարդական խոհրդարանը կազմված է 131 անդամից, որոնցից 39-ին առաջադրել են ԱԺ-ում ներկայացված խմբակցությունները, 50-ին՝ հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները, 42-ն ընտրվել է ինքնաառաջադրմամբ:
Նույն օրը Երիտասարդական խորհրդարանը գումարեց իր առաջին նիստը, որը վարեց տարիքով ավագ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը:
Երիտասարդ պատգամավորներին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:
Մինչ օրակարգին անցնելը երիտասարդ խորհրդարանականները, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, երդվեցին:
Այնուհետեւ սկսվեց նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հարցերի քննարկումը՝ «ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի ընտրություն» եւ «ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը»:
Երիտասարդ խորհրդարանականները հաշվիչ հանձնաժողովի կազմում առաջադրեցին իրենց ներկայացուցիչներին, ապա քվեարկության արդյունքում 100 կողմ, ոչ մի դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեցին Երիտասարդական խորհրադարանի կազմավորման եւ գործունեության կարգը:
Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.