23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ազատ դեմոկրատները» լիբերալ ֆրոնտի ներկայացուցիչ է և ամբողջ դաշտը վերցնելու հավակնություն ունի, հետևաբար նա պետք է քննարկի նախագահական ընտրություններում կին թեկնածու ունենալու հարցը. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը։
«Երբեմն ընտրողին կանգնեցնում են վատի և վատթարագույնի միջև: Պետք է թափանցիկ դարձնել քաղաքական գործընթացները: Մենք փորձում ենք այլընտրանքային թեկնածու համարել այն մարդուն, ով այդ պահին հակաիշխանական է: Մարդիկ չպետք է կենտրոնանան անհատի շուրջ, քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում: Դա է պատճառը, որ մենք ունենք թերի անկախության ինստիտուտ»,-ընդգծել է Անուշ Սեդրակյանը:
Իսկ ասուլիսին ներկա մյուս բանախոսի՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի խոսքով, մեր ժողովուրդը ընտրություն է կատարում ոչ թե վատի և վատթարագույնի միջև, այլ լավի և լավագույնի, ըստ նրա, անհատի շուրջ համախմբվում են այն ժամանակ, երբ նա գաղափարի կրողն է:
Արտակ Դավթյանի կարծիքով, «Ազատ դեմոկրատներից» կարող է ի հայտ գալ կին թեկնածու: «Կանայք կարևոր դեր են կատարել մեր պատմության մեջ: Հայ կինը միշտ աջակցել է հայ տղամարդուն, եթե եղել է դրա անհրաժեշտությունը: Դա բավականին լավ ժեստ կլինի: Եթե ՀՀԿ-ը սեփական թեկնածուն չունենար, ինչու չէ, կարող էր պաշտպանել Անուշ Սեդրակյանի թեկնածությունը:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հերթական աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ էր:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ստորաբաժանումների ծառայողների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ տարածաշրջանում ոստիկանության աշխատանքի առանցքային ուղղություններին՝ ընդգծելով մասնավորապես ապօրինի ձկնորսության դեմ պայքարի կարևորությունը Սևանի բնական պաշարների վերականգնման և ընդհանրապես մարզի ապագայի համար:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացնելով անտառի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները՝ կրկին շեշտեց, որ ոստիկանության գործողությունները ոչ թե գյուղացու, այլ գյուղացու անտառը ոչնչացնողների դեմ են:
Մարզի յուրահատուկ հիմնախնդիրներից է ապօրինի ոսկեխուզությունը, որի հաշվին հարստացողներն առանց վարանելու հանքախորշում խեղվելու կամ մահվան են ուղարկում այսպես կոչված «չղջիկներին»՝ տնայնագործ ոսկեխույզներին, հատկապես երիտասարդներին ու պատանիներին:
Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով մարզի ոստիկանների աշխատանքից, մասնավորապես անասնագողությունների դեմ պայքարի, իր բերքն իրացնելու և ունեցվածքը պաշտպանելու հարցում գյուղացուն աջակցելու առումով, Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ոստիկանության գլխավոր խնդիրը արդարության հաստատումն է:
Աշխատանքային հանդիպման ավարտին մի շարք ծառայողներ ոստիկանության պետի հրամանով արժանացան խրախուսանքերի:
Մարզպետարան շտապելիս, հենց փողոցում ոստիկանության պետին կանգնեցրին մի խումբ գավառցիներ, և խոսակցությունն անմիջական ու անկաշկանդ էր, քանի որ 90-ականներից ու մինչ օրս Վլադիմիր Գասպարյանը որպես յուրային ու համերկրացի է ընդնկալվում և ընդունվում Սևանի ավազանում:
Գեղարքունիքի մարզպետարանում Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց խոշոր համայնքների ներկայացուցիչների և մարզպետարանի աշխատակազմի հետ:
Ներկայացնելով ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, իրականացվող խնդիրները, նաև մտահոգությունները՝ ոստիկանության պետը շեշտեց ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման առաջնահերթությունը:
Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին կոչ արեց համատեղ պայքարել մտահոգիչ ու վտանգավոր երևույթների՝ Սևանի ձկնապաշարների և անտառների ոչնչացման, ոսկու ապօրինի արդյունահանման դեմ:
***
Սուրբ Կարապետ եկեղեցում մոմ վառելուց հետո Վլադիմիր Գասպարյանն այցելեց նաև Գավառի մանկատուն, ծանոթացավ պայմաններին, եղավ գրադարանում, դահլիճում, ճաշարանում, զրուցեց երեխաների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքներին, խոստացավ օգնել մանկատունը տրանսպորտով ապահովելու և այլ ծրագրերի իրականացմանը:
Վլադիմիր Գասպարյանը Նոր կտակարաններ ու հեռուստացույց նվիրեց երեխաներին:
Համլետ Կիրակոսյան. Նոր իրողություն ներքաղաքական պայքարի հայաստանյան իրականության մեջ. բուն քաղաքական դաշտում այդ պայքարն այնքան սրված ու կեղտոտ չէ, որքան տարբեր քաղաքական ուժերի պատկանող ֆեյքերի միջև՝ Ֆեյսբուքի տարածքում: Որքան էլ այդ պայքարը, ավելի ճիշտ՝ ցեխապայքարը լինի վիրտուալ տիրույթում, այնուամենայնիվ, ճշգրտորեն բնորոշում է հայկական քաղաքական իրականությունը, որովհետև ցանկացած ֆեյքի ետևում, ըստ էության, պետք է որ կանգնած կամ թաքնված լինի կոնկրետ անձ, թերևս նաև՝ քաղաքական դեմք: Ուղղակի հետաքրքիր է՝ իրար դեմ պայքարող ֆեյքերը տեսնես հեռու-հեռու կամ մոտիկ-մոտիկ ճանաչու՞մ են իրար, ասենք՝ օգտագործվող բառապաշարից, առոգանությունից, պահվածքից, կեցվածքից և այլն:
«Օրինաց երկիր» կուսակցությունը նախագահական ընտրություններում սատարելու է Հանրապետական կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով, խնդիրը չի գնում այս կամ այն կուսակցությանը սատարելու մասին, ՕԵԿ-ը ոչ թե ՀՀԿ-ին է սատարում, այլ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Մենք ասել ենք և հավատարիմ ենք մնում մեր ընտրած քաղաքական կուրսին»,- նշել է Մ. Շահգելդյանը:
ՕԵԿ կուսակցության փոխնախագահը հերքել է իրենց՝ ՀՀԿ-ի ստվերը լինելու մասին խոսակցությունները, և որպես օրինակ է բերել քաղաքական կոնսուլտացիները, որոնց իրենք մասնակցեցին, իսկ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն՝ ոչ:
Ըստ Մհեր Շահգելդյանի`նույնիսկ ընդդիմությունը չգիտի, կարո՞ղ է մեկ հայտարարի գալով՝ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալ, թե ոչ, էլ ուր մնաց ինքն իմանա:
«Այս հարցն անընդհատ խոսվում է, քննարկվում է, ստորագրված փաստաթղթերը կպահպանվեն, թե՝ ոչ, սա իրենց որոշումն է: Այսօրվա դրությամբ ես չեմ տեսնում միասնական թեկնածուի առաջադրմանն ուղղված պրոցեսներ»,-ընդգծել է նա:
ՀՀԿ համամասնական ցուցակով Աժ պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունն արդեն նոր գրասենյակ ունի, եւ այդ գրասենյակը ոչ թե վարձակալած է, այլ կուսակցության սեփականությունն է: Գեղամյանի նոր գրասենյակը գտնվում է Հանրապետություն փողոցի վրա, նորակառույց շենքում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
««Թու, թու, թու, լավ տեղ է»,- երեկ մեր թղթակցին ասել է Գեղամյանը` հավելելով. «Նախկին գրասենյակի համեմատությամբ տարբերությունը շոշափելի է, առավելեւս` ՀՀԿ-ի գրասենյակի հարեւանությամբ է, իսկ հիմա մենք, գիտեք, սերտորեն համագործակցում ենք»:
«ՀԺ» թղթակիցը փորձել է Գեղամյանից ճշտել` սեփակա՞ն, թե կուսակցության գումարներով է նոր գրասենյակը ձեռք բերվել: «Այդ բոլոր հարցերին ես հետո կպատասխանեմ»,- ասել է երբեմնի մոլի ընդդիմադիրը:
Երեկ Մոսկովյան փողոցի վրա գտնվող ԱՄ նախկին շենքի ճակատից, որտեղ նախկինում գործում էր ԱՄ-ն` վարձակալության հիմունքներով, հանվել է կուսակցության պաստառը»,- գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
Երեկ «Ժամանակը» տեղեկացրել էր, որ արտերկրում հանդիպել են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ քննարկելու ՀՀ ներքաղաքական հարցերը։ Բնականաբար, խոսքը նաեւ ԲՀԿ մասին է, թե ինչի դիմաց ԲՀԿ-ն կարող է սատարել Սերժ Սարգսյանին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ուշագրավն այն է, որ հարցը, փաստորեն, քննարկվում է Ծառուկյանի բացակայությամբ։ Երեկ այս առթիվ «Ժամանակի» դիտրկմանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. «Ես դա բացառում եմ, չգիտեմ՝ նման հանդիպում եղել է, թե ոչ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդպիսի հանդիպումը մի քիչ անհասկանալի է, եթե դա պատահական հանդիպում չի կամ չգիտեմ։ Բացառվում է՝ ԲՀԿ-ի ճակատագիրը որոշվի առանց Գ. Ծառուկյանի։ Հնարավոր չէ ԲՀԿ մասին խոսեն եւ Ծառուկյանը չմասնակցի։ Կամ այդ հանդիպումը չկա, կամ այդ մասին չեն խոսելու կամ իսկապես պատահական է դա»։ Նկատենք, որ օրեր առաջ էլ Ռոբերտ Քոչարյանը ինքնաթիռում պատահաբար հանդիպել էր Հովիկ Աբրահամյանին»,- գրում է «Ժամանակը»։
Համլետ Կիրակոսյան. Գալուստ Սահակյանն հայտարարում է, որ ՀՀԿ-ն կբոյկոտի Կոնգրեսի նախաձեռնությամբ կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստը եւ թույլ չի տա քննարկել Ընտրական եւ Քրեական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունների հարցը, իբր, դա իրենց համար ժամավաճառություն կլինի, քանի որ վերջերս են կատարել ԸՕ-ի փոփոխություններ: Մեկը լինի ասի. այ Գալուստ Սահակյան, այ Հանրապետական, ժամավաճառությունն ո՞րն է. եթե համոզված եք, որ ընդդիմությունը վատ ու սխալ առաջարկներ է անում, ինչու՞ եք բոյկոտում նիստը: Ընդհակառակը՝ մասնակցեք այդ նիստին եւ հանրությանը ապացուցեք, ցույց տվեք, թե ինչ «սխալ», «վատ» եւ «անօգուտ» առաջարկներ է անում ընդդիմությունը, թե ինչպես են ուզում ձեւափոխել ընտրական օրենսգիրքը, որպեսզի կեղծիքներով լի ընտրություններ անցկացնեն, ապացուցեք, թե դուք ինչպիսի կատարյալ օրենսգիրք եք ընդունել, որով ինչպիսի «կատարյալ», «ազատ», «արդար» ու «թափանցիկ» ընտրություններ եք անցկացնում, ու մանավանդ՝ առանց «կեղծիքների»: Թե չէ ժամավաճառությու՜ն, բոյկո՜տ, մոյկո՜տ…
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, թիվ 1 ընտրատարածքում հանդիպումները սկսել է նոյեմբերի 4-ից առաջ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, քարոզարշավի ընթացքում ինքը փորձել է լինել օրինապահ և որևէ քարոզարշավ չի իրականացրել նոյեմբերի 4-ից առաջ, ի տարբերություն՝ մրցակցի:
«Ես Ռոբերտ Սարգսյանին հրավիրում եմ բանավեճի: Թող հեռուստադիտողը, բնակիչը և հանրությունը, նայելով բանավեճը, հասկանան, թե ում պետք է տան իրենց ձայնը»-նշել է «Ժառանգության» թեկնածուն:
Լուրեր թիվ 1 ընտրատարածքից
1. Ապրեն շուրջ 2 տասնյակ երիտասարդները եւ ակտիվիստները, ովքեր այսօր Նորքի 2-րդ եւ 1-ին զանգվածները հեղեղեցին նախընտրական բուկլետներով, ինձ փոխանցեցին ընտրողների պատգամներն ու բարեմաղթանքները:
2. Ես ինքս այն ընտրողի տեսակը չեմ, ով բուկլետը ստանալուց հետո զանգի թեկնածուի շտաբ եւ հավելյալ աջակցություն առաջարկի: Այսօր մի քանի տասնյակ զանգեր եմ ստացել ու հիացած եմ, որ Հայաստանում նման գիտակցությամբ ընտրողներ կան:
3. Վաղվանից Ավան վարչական շրջանում կգործի իմ եւս մեկ նախընտրական շտաբ: Ավանում այն այլեւս անհրաժեշտություն է:
4. Ընտրարշավը ուղղակի այլեւս հասնում է իր պիկին եւ արդեն տեսնում եմ դոմինոյի /կամ ձնագնդիկի/ էֆեկտը: Ավելի ու ավելի մեծ շերտեր են հավատում իմ հաղթանակին: Արձագանքը ոգեւորող է:
5. Վաղը, բացի նախընտրական շտաբի բացումը, բուկլետների բաժանումը, այլ իրադարձություններ էլ կհագեցնեն իմ գրաֆիկը: Նախ` Եվրասիական միության թեմայով զեկուցում կոնֆերանսում, ապա` մամուլի ասուլիս:
6. Մարդիկ արդեն ինձ երես են տալիս: Այսքան հյուրընկալվել ու հյուրասիրվել մարդկանց բնակարաններում ես չէի տեսել կյանքում: Արդեն կատակում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում միգուցե ավելի նախընտրելի լինի թեկնածու մնալ, քան թե պատգամավոր ընտրվել: 🙂 Վերջին հաշվով 5 տարվա պատգամավորական փորձառությունս ցույց է տվել, որ այդ դեպքում ավելի շատ պահանջում են, քան հյուրասիրում: 🙂
Պարզվում է՝ ոչ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն են Հայաստանից բացակայում, այլև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների՝ վերջինս երկու օր առաջ մեկնել է Մոսկվա, սակայն ոչ թե «Սիստեմա ԱՖԿ»–ի գործերով, այլ՝ մասնավոր այցով։ Թե այնտեղից ուր է մեկնելու, աղբյուրները չգիտեն։ «Արդյոք պատահականությո՞ւն է, որ ինքնաթիռում Ռոբերտ Քոչարյանին «անակնկալ» հանդիպած Հովիկ Աբրահամյանը, որը Սերժ Սարգսյանի մոտ է թռել նույնքան անակնկալ, և Քոչարյանը բացակայում են նույն օրերին, կարծում եմ՝ ոչ»,– բազմանշանակ ժպիտով ասաց մեր զրուցակիցը։
«Հրապարակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.