23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի արտահերթ ընտրություններ են։
Ավանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 3 թեկնածու՝ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը, ինչպես նաև՝ ինքնառաջադրված անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:
Առաջադրվել էր նաև ՀԱԿ-ին մաս կազմող Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, որն ինքնաբացարկ հայտնեց։
Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ-ից՝ «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը և ՀՀՇ տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:
Թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի շտաբի հայտարարությունը.
Երեկ` նոյեմբերի 30-ին, ժամը 18:00-ին վարչական վարույթի շրջանակներում քննելով պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը մերժել էր քվեարկության օրը ՏԸՀ-ներում սովորական թանաքանյութ օգտագործելու մասին նրա առաջարկությունը:
Այսօր` դեկտեմբերի 1-ին Ստյոպա Սաֆարյանը եւ նրա լիազոր ներկայացուցիչները պատրաստել էին ԿԸՀ հիշյալ որոշումը վիճարկող վարչական գործ` ուղղված Վարչական դատարանին: Սակայն, Ս.Սաֆարյանի լիազոր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ժամը 17:00-ին չի կարողացել դատարանում մուտք անել բողոքը, քանի որ բացի շենքը հսկող ոստիկաններից, որեւէ մեկը չի եղել այնտեղ: Սեդա Սաֆարյանը հարկադրված է եղել բողոքի 1 օրինակը պատվիրված նամակով ուղարկել ԿԸՀ-ին, սակայն գործն այդպես էլ դատարան մուտք անել հնարավոր չի եղել: Ակնհայտ է, որ վարչական դատարանը չի կարող ոչ այսօր, եւ ոչ էլ վաղը վարույթ ընդունել եւ քննել գործը:
Արձանագրում ենք, որ հերթական պետական մարմինը, այս անգամ էլ` իր անգործությամբ է խոչընդոտում հազարավոր ընտրողների /որոնք իրենք են Սաֆարյանին խնդրել քվեարկության օրն ապահովել չցնդող թանաքանյութի օգտագործում/ ու թեկնածուի ընտրական իրավունքի պաշտպանությանը:
Թեկնածու Ս.Սաֆարյանի նախընտրական շտաբ
Քիչ առաջ կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը նախարարները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, քննարկել են նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հումանիտար և մշակութային փոխանակումներին առնչվող հարցեր:
Զրույցի ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, նախարարները մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
«Նոյեմբերի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր։ Ըստ որոշ տեղեկությունների, հեռախոսազրույցի հիմնական թեմաներից մեկը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի՝ Ռուսաստանի կողմից հետագա վարձակալության հարցն է եղել։ Այդ հարցը ներկայումս ռուս-ադրբեջանական հարաբերություններում խորը լարվածության առիթ է դարձել։ ՌՏԿ-ի վարձակալության տասնամյա ժամկետը լրանում է դեկտեմբերին, իսկ դրա երկարաձգման համար Բաքուն տարեկան 7 միլիոն դոլարի փոխարեն 300 միլիոն դոլար է պահանջում, ինչը Մոսկվայում անընդունելի են համարում»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.
«1988-ին սկիզբ առած` լույսի և խոստումնալից ապագայի համար ազատագրական պայքարը վկայում էր վերածնված հայ ժողովրդի հավաքական անխոնջ ջանքերի ու կամքի, փոխադարձ վստահության և անկեղծության մասին:
Հայ ժողովուրդն իր պատմական ընթացքի վերջին 20 տարիներին բեկում մտցրեց իրեն պարտադրված հերթական՝ թուրքական պատերազմում: Մենք ազատագրեցինք մեզ պատկանող հայրենիքի մի մասը և 1994-ին պարտադրեցինք, որ մեզ հետ թուրքական քաղաքականություն վարողները ստորագրեն զինադադարի փաստաթուղթ: Մեր պատմության այս էջը անկասկած լուսավոր է և խոստումնալից:
Ցավոք, մեր հաղթանակից ընդամենը մեկ տարի անց՝ 1995-ին, սկսվեց մեր երազանքներից մեզ հեռացնելու կործանարար ժամանակաշրջանը, որն այսօր էլ դեռ շարունակվում է: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» անվամբ մեզ պարտադրվեց սառը, ինքնակալ, հրեշավոր պետական կառավարման համակարգ, որն այլևս մերժում էր հայ ժողովրդի հավաքականությունը:
Սառը, ինքնակալ, հրեշավոր, ազգի հավաքական համոզմունքը խաթարող պետական կառավարումը և նրա գլխին կանգնած հրեշն առաջին անգամ իր գոյության մասին սարսափ տարածեց 1996-ին:
Այսուհետ ստի, կեղծիքի և խարդախության միջոցով հրեշը շարունակեց վարել իր քաղաքականությունը: Ինչ որ նա ուներ և ունի, գողացված է: Նա կծում էր` ուժ էր գործադրում և շարունակում է նույնն անել գողացված ատամներով` հայկական բանակով: Հրեշը գրավեց շատ-շատերին, այդ թվում՝ նաև վերածնված հայ ժողովրդի հավաքական կամքի վառ արտահայտողներին, որոնց թվում են Հայաստանի Հանրապետության երեք նախագահները: Նա պատրաստ էր և պատրաստ է ամեն ինչ տալ բոլոր նրանց, ովքեր կխոնարհվեն և կպաշտեն նրան՝ հրեշավոր կուռքին, նա նաև ջանքեր չի խնայում՝ գնել առաքինության փայլը ու հպարտ աչքերի հայացքը, քանի որ հրեշավոր սառնությունը իր կյանքը շարունակելու համար կարիք ունի ջերմության:
Հրեշին շրջապատողները պարտավոր են կորցնել մարդկայինը: Այստեղ դանդաղ ինքնասպանությունը կյանքի է կոչվում: Գողությունը տաղանդ է, գողացածի ցուցադրումը՝ իբրև իրենց պատկանող մշակույթ: Մարդկային արյամբ ձևավորված և գոյատևող հրեշի գահը մարդկային ոգիների նեխման պատճառով դարձել է գարշելի, նրա գարշելիության հոտն անտանելի է, սակայն նրա վերջը տեսանելի է և անխուսափելի, քանի որ բնության ոսկե օրենքն է՝ նեխելուց հետո ծնվում է նորը:
Հավատացած եմ՝ մենք նորից ականատեսն ենք լինելու հայ ժողովրդի հավաքական ջանքերը գործադրելուն: Սկիզբ առնող նոր կյանքը կրկին մեզ մոտեցնելու է մեր երազանքին:
Մենք ապրելու ենք Նոր Հայաստանում, որը մեր բացարձակ իրավունքն է, անժամկետ պատկանում է մեզ և անօտարելի է»:
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրաժեշտի արարողությունը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:
Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ նույնպիսի հյուրընկալության են արժանացել նաև մի քանի օր առաջ Հայաստան ժամանած թուրքմենական պատվիրակության մյուս անդամները՝ մշակույթի և արվեստի գործիչները:
Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն է հայտնել, որ այցից հետո, անկասկած, կլինեն լավ արդյունքներ և՛ առեւտրատնտեսական, և՛ մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև կշարունակվի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահի ընտրություններին։
Գրառումը ստորեւ.
Նախագահական ընտրությունների ընթացքում քննարկվող առանցքային հարցերից մեկը բնականաբար պետք է լինի արտաքին քաղաքականությունը: Ոչ միայն, որ դա նախագահի բացառիկ իրավունքն է, այլև դրա հաջող մշակումից և իրականացումից է կախված երկրի ճակատագիրը:
Ես երեք խնդիր եմ տեսնում՝ առավելապես գաղափարական և ոճային բնույթի, որոնք խոչընդոտում են արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացմանը.
1. Գաղափարական հենքի բացակայություն. մի ամբողջ 45 տարի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր մեկ բառով՝ զսպողական (containment policy): Հատորներ են գրվել այս մեկ բառով բնութագրված քաղաքականության մասին: Եթե Հայաստանի անկախության սկզբնական շրջանում մեր արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր որպես հավասարակշռության, հետո՝ փոխլրացման եզրերով, ապա այսօր բնութագրվում է որպես բազմավեկտոր: Առաջին երկուսը բազմաբովանդակ բառեր են, որոնց հիմքում կա իմաստ, մտածողություն և նպատակ, մինչդեռ «վեկտորը» մեթեմատիկական եզր է, որն ընդամենը բնութագրում է ուղղությունը:
Իրոք, առանց գաղափարական հենքի Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրին դժվար կլինի կարողանալ ճիշտ կողմնորոշվել և համահունչ դիրքորոշումներ որդեգրել իր շուրջ ընթացող, հաճախ՝ իրար հակադրվող տարբեր գործընթացներում:
2. Արտաքին քաղաքականությունը որպես նպատակ. արտաքին քաղաքականությունը միջոց է նպատակներ իրականացնելու համար: Այն պահին, երբ դա դառնում է նպատակ, կորցնում է բովանդակությունը և հետևաբար՝ արդյունավետությունը: Եթե հնարավոր չի լինում նոր ատոմակայանի կառուցումն սկսել, դրա պատճառը տեխնիկական և նյութական խնդիրները չեն, այլ այն, որ կա լուրջ դիմադրություն տարբեր ուժերի կողմից: Եթե Ստեփանակերտի օդանավակայանն առայսօր չի շահագործվում, դրա պատճառն այն չէ, որ հարակից բլուրները խանգարում են օդանավերի վայրէջքին, այլ այն, որ Ադրբեջանը ընդդիմանում է դրա գործարկմանը: Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ: Խնդիրների լուծումը՝ անկախ դրանց ոլորտից, առաջին հերթին ընկնում է դիվանագիտության վրա, որից հետո նոր միայն լուծվում են մյուս հարցերը:
3. Նպատակին հասնելու քայլերի հաջորդականության բացակայություն. մեզ Բիսմարկի հետ համեմատելու որևէ նպատակ չունենալով՝ բերեմ մի օրինակ, որը դիվանագիտության պատմության մեջ համարվում է երկարաժամկետ քայլերի հաջորդականության լավագույն օրինակներից մեկը: 1862թ. Պրուսիայի կանցլեր Բիսմարկը, հանդիպելով Բենյամին Դիզրայելիին (որը ավելի ուշ դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ), ընդամենը կեսժամանոց հանդիպման ընթացքում նրան ներկայացնում է հաջորդ տարիներին իր անելիք քայլերը՝ ասելով. «Դանիայից վերցնելու եմ Շլեզվիգ-Հոլշտեյնը, Ավստրիային դուրս եմ թողնելու Գերմանական համադաշնությունից և հարձակվելու եմ Ֆրանսիայի վրա»: Հաջորդ ինը տարիների ընթացքում Բիսմարկը նույն հերթականությամբ և հաջողությամբ իրականացրեց այս երեք քայլերը՝ 1871թ. հասնելով Գերմանիայի միավորմանը:
Դիտարկելով և դատելով այս տարիների ընթացքում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը և դրա արդյունքները, հատկապես՝ մեզ համար ամենակարևոր հարցերում, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարելի է միանշանակ ասել, որ այդ ուղղությամբ արված քայլերն ակնհայտորեն չեն ունեցել արդյունավետ շարունակություն:
Դիվանագիտությունն առաջին գիծն է ոչ միայն երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման, այլ նաև ներդրումների ներգրավման, խոշոր ծրագրերի իրականացման և առհասարակ՝ տնտեսական զարգացման համար: Այսօր Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը շատ բանով կախված է նաև մեր դիվանագիտությունից:
Հայաստանի կառավարությունը չի ընդունել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության առաջարկները՝ 2013 թ. պետական բյուջեում Ազգային Ժողովի ֆիննանսավորումն ավելացնելու մասին:
ՀՀԿ-ն առաջարկել է.
-արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելաց¬նել 50 մլն դրամով,
-մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերն ավելացնել 12 մլն դրամով,
-տրանսպորտային նյութերն ավելացնել 30 մլն դրամով,
-տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատ¬կացնել 180 մլն դրամ,
-աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարներն ավելացնել 12 մլն դրամով,
-Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակելու նպատակով հատկացնել 80 մլն դրամ:
ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանի մեջ նշված է, որ այդ ծախսային ուղղություններն առաջնահերթ չեն:
Նշենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է, որ եթե ԱԺ ֆինանսավորումը ավելացնելու մասին առաջարկությունները մերժվեն, դա կարող է ազդել պատգամավորների դիրքորոշումների վրա:
Կապանի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի կադրային քաղաքականությունից կապանցիները դժգոհ են:
Քաղաքապետը հայեցողական պաշտոններին նշանակում է իր կամ Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին:
Այսպես, քաղաքապետի տեղակալ է նշանակվել մարզպետի բարեկամ , «Դավիթբեկյան ուխտեր» ՀԿ նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը: Մի քանի ստրատեգիական պաշտոններում նույնպես քավոր-սանիկական փոխհարաբերությունն է գործել:
Ի դեպ, օրերս, երբ Սյունիքի մարզպետը քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնում էր նոր քաղաքապետին, հայտարարեց, թե մտահոգվելու կարիք չկա, ոչ մեկն անտեղի գործազուրկ չի դառնա: «Այն մարդիկ, ովքեր կկարողանան քաղաքապետի գործելակերպին, քաղաքապետի տեմպերին դիմանալ, իր հետ համատեղ աշխատել, այդ մարդիկ խնդիրներ չեն ունենալու, իսկ ովքեր կծուլանան, կթերանան` բնականաբար խնդիրներ կունենան»,-Կապանի քաղաքապետի փոխարեն հայտարարեց Լիսկան:
Փաստորեն ստացվում է, որ Սյունիքի մարզկենտրոնը ղեկավարելու է մարզպետը, ոչ թե քաղաքապետը:
Նշենք, որ Կապանի նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը չնայած առաջադրվել էր, սակայն մինչ գրանցումը, հրաժարվեց ընտրապայքարից, և Հանրապետական թեկնածուից բացի այլ թեկնածու չկար:
Դավիթ Սահակյան
ՀՀ մի շարք պետական այրեր, նախկին և ներկա քաղաքական գործիչներ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու, նսեմացնելու առիթը աշխատում են բաց չթողնել, իհարկե, որոշակի ուղղորդման պարագայում:
Իրենց տերերի շահերի շրջանակներում, հակամարտության մեջ են ներքաշվել նախկին վարչապետ, Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանը և ԲՀԿ երիտպատգամավոր Վահան Բաբայանը:
Խոսրով Հարությունյանը, «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում, հրաժարվեց անդրադառնալ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի՝ վերջերս արած հայտարարությանը, այն է`«անփառունակ անցյալով և որտեղ հաց այնտեղ կաց» սկզբունքով առաջնորդվող նախկին կոմունիստական ֆունկցիոների (Խոսրով Հարությունյանի-խմբ.) թոշակի գնալու ժամանակն է:
Փոխարենը Խոսրով Հարությունյանը շատ կարճ ու կոնկրետ նետեց. «Նա ո՞վ է, որ ես նրան պատասխանեմ, նրա հայտարարությանն էլ անդրադառնամ»:
Վահան Բաբայանը, միայն իրեն հատուկ մեծամտությամբ, անլուրջ համարեց Հարությունյանի ասածը:
Ա.Ս.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.