23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» ՀԱԿ աղբյուրները, բացի վերջին շրջանում կուտակված խնդիրներից, այստեղ նոր խնդիր է առաջացել` Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի միջև «սև կատու» է անցել. Տեր-Պետրոսյանը, որ մշտապես և անվերապահ վստահել ու հավատացել է Զուրաբյանին, պարզել է, որ վերջինս այնքան էլ անկեղծ ու բաց խաղացող չի եղել ոչ այնքան քաղաքական, որքան նյութատեխնիկական խնդիրները կարգավորելու հարցում: Եվ ՀԱԿ առաջնորդը սկսել է կասկածով վերաբերվել իրավահաջորդի ընտրությանը: Չնայած Տեր-Պետրոսյանին ավելի լավ ճանաչողները պնդում են, որ դա ընդամենը մարտավարություն է` առաջին նախագահը պարզապես մանևրում, ժամանակ է շահում, որպեսզի վերջին շրջանում բոլորի կողմից անվստահության արժանացած Լևոն Զուրաբյանի նկատմամբ գործընթացները սառեցվեն` մինչև ընտրությունների ավարտ, որից հետո կերևա` արդյո՞ք իրենք իրականացնում են ԲՀԿ-ին միանալու գաղափարը, իրավահաջորդ դարձնելով Զուրաբյանին, թե՞ այլ լուծում են գտնում:
Հրապարակ
«Սերժ Սարգսյանին հարող օլիգարխները Գագիկ Ծառուկյանին հասկացրել են, որ գիտես ինչ, մի 20 մլն կծախսես, այդքան էլ մեր վզին կդնի Սերժ Սարգսյանը, որ ծախսենք, արի ոչ դու ծախսի, ոչ էլ մենք, քցենք էս ժողովրդին, և ժողովրդին քցել են: Օլիգարխիկ համակարգն այսօր մեր ժողովրդին քցել է, որովհետև այս տարիների ընթացքում ընտրությունները դարձել էին հարստության մասնակի վերաբաշխման ձև»,- այսօր «Վարկած» ակումբում», ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Հմայակ Հովհաննիսյանը համոզված է, որ այն ինչ ինքն է տեսնում, ոչ մեկը չի տեսնում. «Սերժ Սարգսյանը պահանջել էր Գագիկ Ծառուկյանից, որ նա ինձնից խլի մանդատը, Սերժ Սարգսյանը լավ շախմատիստ է, նա գիտի՝ եթե մերանը չմնա , ապա մածունն էլ չի մնա»:
Ըստ նրա, այսօր բոլոր թեկնածուները, բացի մեկից, հայտնի թեկնածուներ են, իշխանությունների կողմից իրենց առաջադրումը նախապատրաստվել էր, կամ՝ նրանք գիտեին:
Միակ թեկնածուն, որն անակնկալ էր՝ դա Հայաստանի քաղաքագետների միության անդամ Անդրեաս Ղուկասյանն էր. «Իշխանություններն իրենք են նախաձեռնել Պարույր Հայրիկյանի առաջադրումը նախագահական ընտրություններում, քանի որ, եթե նա ուզենար մասնակցել ընտրություններին, կմասնակցեր ԱԺ ընտրություններին: Միակ անակնկալը քաղաքագետների միության անդամ Անդրիաս Ղուկասյանի հացադուլն էր: Դա մարդու համար լուրջ փորձություն է: Պարույր Հայրիկյանն այնքան խելք ունեցավ, որ ասաց, թե կհանի հացադուլից Անդրիաս Ղուկասյանին»-նկատեց բանախոսը:
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրգործին, Հմայակ Հովհաննիսյանը նշեց. «Խորհրդանշական է, որ սկսվեց Կենտրոն և Նորք- Մարաշ առաջին ատյանի դատարանի կողմից քննության առած, իմ դեմ քրեական գործի քննությունը, որը նախագահում է բոլորին քաջ հայտնի Գագիկ Պողոսյանը, որը վճիռ է կայացրել Տիգրան Առաքելյանի և «փուչիկների գործով»»:
Նրա կարծիքով, այս քրեական գործը ոչ այլ ինչ է, քան դաժան քաղաքական հալածանք՝ ուղղված իր և քաղաքագետների միության դեմ:
Ըստ Հովհաննիսյանի, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի, ԲՀԿ-ն պատրաստ է ընտրակաշառք բաժանել՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար, քանի որ նրան խոստացել են, որ եթե իրեն լավ դրսևորի, կրկին կոալիցիա վերադառնալու շանս կունենա:
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Որոշ մարդիկ նախընտրական ակտիվությունը խառնում են լարվածության հետ։ Այո′, այս նախընտրական գործընթացներում լարվածությունը բացակայում է, ինչն ամենևին էլ չի նշանակում, որ ակտիվություն չկա։ Սա իրականում ձեռքբերում է և այն գործընթացների ու քաղաքականության արդյունք, որ վերջին 5 տարիների ընթացքում իրականացվել է։ Ստեղծված իրավիճակն այլևս հնարավորություն չի տալիս արհեստական լարվածության, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ որոշ ուժերի։
Պետք է հաշտվել նոր իրողության հետ։ Մեր կյանքում տեղ չի ունենալու արհեստական և ոչ մի գործընթաց»։
ՀՀ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի սյունիքյան եռօրյա քարոզարշավին մասնակցում են նաև այլընտրանքային համարվող կուսակցության` «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդի անդամներ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին մասնակցում է նաև հրազդանցի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: Բայց նա Սյունիք է մեկնել ոչ թե ԲՀԿ-ի, այլ «Երկրապահ» կամավորականների միության վարչության որոշմամբ: Թերթը նկատում է, որ Մխիթար Հարությունյանը միակ ԲՀԿ-ականը չէ, որ «անհատական դիրքորոշում» է արտահայտում: Նա ևս, ինչպես Սիսիանի, Գյումրու քաղաքապետերը, շեղվելով կուսակցության կայացրած դիրքորոշումից, բացահայտ սատարում է Սերժ Սարգսյանին: Ընդ որում, ինչպես նշել է Սամվել Բալասանյանը, նրանք բոլորն էլ իրենց դիրքորոշման մասին տեղեկացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Ժողովուրդ
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
«Հայկական վարկած»-ը զրուցեց Պարույր Հայրիկյանի հետ՝ հանդիպման մասին մանրամասներից տեղեկանալու համար:
Վերջինս ասաց, որ հետաքրքրվել է Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակով, նախագահի թեկնածուն իրեն շատ լավ է զգում:
« Բարեգործությամբ չէ, որ քաղաքականություն են անում: Ես պատարաստ եմ աջակցել Ղուկասյանին, գնահատելի է իր քայլը, նույնիսկ պատրաստ եմ միանալ նրան»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Մեր այն հարցին, թե տեղյակ է՝ ինչքա՞ն ժամանակ է պատրաստվում Ղուկասյանը հացադուլ անել, Հայրիկյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել նրան:
Լևոն Զուրաբյանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ՀԱԿ-ում իրականացնի իր առաջին «պերեվառոտը»` վերցնի Ժողովրդական հայրենիք կուսակցությունը Պետրոս Մակեյանի ձեռքից:
Պետրոս Մակեյանը վաղուց է հոգնեցրել Զուրաբյանին. մեկ չի ուզում, որ Զուրաբյանը ՀԱԿ-ը դարձնի կուսակցություն, խանգարում է Զուրաբյանին դառնալ կուսակցապետ, մեկ ցանկանում է հասկանալ և բացատրություն ստանալ, թե ինչու է Զուրաբյանը գաղտնի հանդիպում ունեցել Օսկանյանի հետ, որն էլ գաղտնալսվել է: Մեկ ուզում է իմանալ, ինչու է Զուրաբյանն այդպես արտահայտվել մարտի մեկի զոհերի մասին, և վերջապես` պահանջում է Զուրաբյանի հրաժարականը:
Իր հերթին էլ Զուրաբյանն է պահանջում է ԺՀ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հրաժարականը` նրա կուսակիցներ Պետրոս Գևորգյանի և Ղուկաս Մեհրաբյանի «ձեռքով»:
Ի դեպ, Պ. Գևորգյանն Աջափնյակի ՀԱԿ գրասենյակի ղեկավարն է, գրասենյակն էլ նրա սեփականությունն է: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ՀԱԿ գրասենյակների համար վճարող Լևոն Զուրաբյանն ուղիղ վճարում է Գևորգյանին: Հետևաբար լծակ ունի նրա վրա` ճնշում գործադրելու, ինչն էլ անում է:
Եվ այսօրվանից Պ. Գևորգյանն ու Ղ. Մեհրաբյանը պահանջում են Մակեյանի հրաժարականը` ԺՀ ղեկավարի պաշտոնից:
Ի՞նչ է մտածում այդ հայտարարության մասին Պետրոս Մակեյանը. «Եթե նրանք պատվիրատու չունեն, իսկ ես գիտեմ, որ հաստատ ունեն, թող գան ԺՀ քաղխորհրդում իրենց ասելիքն ասեն. բարոյականությունից պետք է խոսեն բարոյական մարդիկ: Ինչ վերաբերում է ԺՀ կուսակցության ղեկավարի պաշտոնից իմ հրաժարականին, ապա` «հավը երազում կորեկ է տեսնում». առաջիկայում տեղի կունենա ԺՀ քաղխորհրդի նիստ, ես շտապելու բան չունեմ, վաղը գնում եմ մարզ` երկու-երեք օր կմնամ, հետո կգամ-կորոշեմ. որոշում կայացնողը ես եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը:
Վահե Հովսեփյան
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քարոզարշավի առաջին օրը` երկու բոնուս Սերժ Սարգսյանին` մարտի մեկի առնչությամբ Ազատություն ռ/կ-ում իր ցավը չթաքցնելու, համեմատաբար անկեղծանալու, բոլորի, այդ թվում և իր մեղքի բաժինն ընդունելու, երեք նախագաներին երբևէ մեկտեղ տեսնելու, բայց ամենից շատ` Ալբերտի, իր աշխատակցի, իր կլիպի երաժշտության կույր հեղինակի ձեռքից բռնած` սրտաբուխ բռած, «ամենատեսության» անկեղծ ցանկության համար:
Մեկ բոնուս` Րաֆֆին. իր տեսահոլովակի համար: Նուրբ էր, ճիշտ էր: Հայեցի էր: Լավն էր:
Մեկ բոնուս Հրանտ Բագրատյանին իր քարոզարշավը Արտաշատից` որպես ուրույն սիմվոլիկա սկսելու համար:
Եվ վերջին բոնուսը Անդրիասին` հանուն քաղաքականության էս ցրտին փողոցը կենդանի պահելու համար:
Ասեք` տուն գնա, քաղաքականությունը չարժե դրան»:
Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը կամ փոխել է ԼՂ հիմնախնդրի հարցում իր ավանդական տեսակետները, կամ էլ դրանք երկար ժամանակ ծածուկ է պահել և միայն հիմա է հրապարակում: Շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում բավականին ուշագրավ հայտարարություն է արել. «Մենք ինչու՞ պետք է շահագրգռված լինենք, որպեսզի խնդիրը հետաձգվի: Ես բազմաթիվ անգամ հայտարարություններ եմ արել, որոնց համար նաև հաճախակի քննադատվել եմ, բայց այսօր էլ համարում եմ, որ օր առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա: Բայց ինչպես ասում են՝ մի ձեռքը ծափ չի տալիս: Որպեսզի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի համաձայնությունը»:
Նշենք միայն, որ այն միտքը, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի զարգացման համար, երկար ժամանակ ասում էր ՀՀ առաջին նախագահը: Ընդ որում, նա այդ միտքն ասում էր մշտապես: Մինչդեռ նույն Սերժ Սարգսյանն ու նրա թիմը հենց այդ մտքի համար էին անընդհատ հայտարարում, թե իբր Առաջին նախագահը ուզում է Ղարաբաղը ծախել: Հիմա փաստորեն Սերժ Սարգսյանը որոշել է, որ ԼՂ խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա: Ուրեմն ստացվում է ի՞նչ, կամ Սարգսյանի թիմը պետք է հայտարարի, որ իրենց շեֆն էլ է ցանկանում ծախել Ղարաբաղը, կամ էլ պետք է խոստովանի, որ այս ամբողջ ընթացքում իրենք ընդամենը զբաղված էին Առաջին նախագահի հասցեին զրպարտություն տարածելով և ներողություն խնդրեն, առավելևս, որ Սարգսյանին այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար փաստորեն մի 15 տարի էր պետք:
Չորրորդ ինքնիշխանություն
Մինչ այս պահը ՀԱԿ-ի` Հրանտ Բագրատյանին սատարող ուժերը դեռևս ձեռնպահ են մնում այդ մասին հայտարարելուց, չնայած «Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ թե «Ազատ դեմոկրատները», թե Կանաչների կուսակցությունը, ինչպես նաև ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը», այդ թվում և ՀՀՇ-ի մի մասը` Երջանիկ Աբգարյանի, Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, սատարելու են նրան: Ինչ վերաբերում է բուն ՀԱԿ-ի պահվածքին, ապա այնտեղ, ինչպես հայտարարել է Զուրաբյանը, քվեաթերթիկներն անվավեր դարձնելու իդեա-ֆիքսն է իշխում: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները, Բագրատյան-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռևս իրենց իշխանություն եղած ժամանակներում: Ի դեպ, ըստ թերթի աղբյուրների, երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո-Ռիկարի կոնյակի գործարանում, որպես փոխնախագահ-տնօրեն, Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լևոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար: Բագրատյանը, սակայն, չի կատարել վերջինիս խնդրանքը: Զուրաբյանին օգնության է հասել ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը` առաջարկելով Սաբինա Ֆրեյզերին` Միջազգային ճգնաժամային խմբի տարածաշրջանային տնօրենին, որպես փորձագետ, Զուրաբյանին ընդունել աշխատանքի:
Հրապարակ
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այս անչափ կաևոր, քարոզարշավային օրը եկա այն եզրահանգման, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դեպքում ևս և խիստ հստակորեն կիրառվեց անչափ նուրբ քաղտեխնոլորգիա, որն ունի հին պատմություն և մեկընդմիշտ անվանվել է ղեկավարելի քաոս:
Ու թե չգիտեք, ասեմ, որ Զբիգնևի ակունքները հայկական են, նրա նախնիները հայեր են եղել: Բժեժինսկու մասին է խոսքը:
Այնպես որ, այսքան ժամանակ ամերիկաներում կիրառվող տեխնոլագիան իր հայրենիքում շատ ավելի լավ էր աշխատելու, որպեսզի շատ երկար ժամանակ չհասկանայինք, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը իշխանական շախմատային «դոսկայի» բաղկացուցիչներն էին ընդամենը:
Պարզապես իրենք` այդ ֆիգուրները, ևս չէին գիտակցում, թե հանուն ում են խաղում: Նույնիսկ այնպիսի շախմատային ֆիգուր, ինչպիսին Տեր-Պետրոսյանն էր:
Հարցնում եք ինչո՞ւ: Շատ պարզ. այդ Ծառուկյանին և նրա հետևում կանգնած պրոքոչարյանական «պահնորդ» խմբին էր թվում, թե Ծառուկյանն ու իրենք չցանկացան խորհրդարանականից հետո մաս կազմել կոալիցիային: Այդ Ծառուկյանին ու Պահնորդին թվաց, թե Ծառուկյանը չցանկացավ դնել իր թեկնածությունը:
-Ոչ թե ինքը չցանկացավ, այլ` իրեն չցանկացան:
Որպեսզի դաշտը մաքրվի` հին խաղացողներից: Օլիգարխիկ արխայականութունից: «Արծիվների ու բազեների» էս մեծ խաղում լեշերի վրա գնացողներից:
Պրոյեկտ, որը բացառապես քչերին, եթե չասենք` միայն այն իրականացնողին էր հայտնի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.