23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից սովորաբար առանձնացնում են «երկու ղարաբաղցիների» մասին դրվագը, ինչի վրա էլ, որպես կանոն, հիմնվում են մեկնաբանություններն ու վերլուծությունները: Ինչ խոսք, ձևակերպումն անհաջող էր, բայց դրա իմաստը ոչ այնքան «տեղայնական-կլանային», որքան հենց քաղաքական էր: Երկրորդ և երրորդ նախագահների պայքարը կնշանակեր միևնույն աղբյուրի, միևնույն վարչական և նյութական ռեսուրսի տրոհում: Դա տեսականորեն հնարավոր է, բայց նորմալ, «դասական» վիճակում այդ ռեսուրսը կարող է ծառայել կամ մեկին, կամ մյուսին, այսինքն` իշխանության «միասնական» թեկնածուի: Կարծում եմ` երկրորդ նախագահը հենց դա էր ուզում ասել: Համեմատաբար ավելի քիչ է խոսվում Ռոբերտ Քոչարյանի բերած երկու այլ պատճառաբանությունների մասին. «Չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը»: «Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի»: Եթե վերանանք այն հանգամանքից, թե ով է դա ասում, ինքնին այդ դատողությունները միանգամայն ճիշտ են և ողջունելի: Մասնավորապես, «երեք նախագահների»` իսկապես տհաճ ֆորմատը ենթադրում է, որ նրանք իրար հասցեի պիտի փիս-փիս բաներ ասեն, իսկ նրանց ասածները բոլոր դեպքերում նշաձող են դնում մնացած քաղաքացիների համար, անկախ նրանից` այդ քաղաքացիները ատում են ներկա և նախկին նախագահներին, թե սիրում: Բայց պետության համար այդ վնասակար ձևաչափը սկիզբ է առել հենց 98 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ Քոչարյանի պրոպագանդիստները սկսեցին խոսել «նախորդ հանցավոր ռեժիմի», «ռևանշիզմի» և նման բաների մասին` այդ համատեքստում հիշատակելով առաջին նախագահին: Երբ Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերին վերադարձավ քաղաքականություն, հիշյալ ֆորմատն ամբողջացավ: Ինձ թվում է` բոլոր նրանք, ովքեր կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, պիտի որոշակի նրբանկատություն դրսևորեն նախկին նախագահների նկատմամբ (բնականաբար, քննադատելով նրանց սխալները), իսկ վերջիններս էլ պիտի որևէ մեկի և հատկապես իրար հետ չմտնեն քաղաքական «բլիժնի բոյ»-ի մեջ, որպեսզի հասարակությունը նրանց, փոխաբերական իմաստով, «կապտուկները» չտեսնի: Տեսարաններն, անշուշտ, չեն բարձրացնում քաղաքացիների հարգանքը պետության նկատմամբ: Ինչ մնում է քաղաքականության մեջ «մանրածախ առևտրին» (որը երբեմն «ռեալ-պոլիտիկ» են անվանում), ապա դա նույնպես տհաճ երևույթ է: Բայց ես, ճիշտն ասած, երբեմն կգերադասեի, որ այդ առևտուրը լիներ: Օրինակ` 2008-ի փետրվարին կամ նույնիսկ ավելի շուտ: Ավելի լավ կլիներ, որ իշխանությունը զբաղվեր քաղաքական առևտրով, բանակցեր, սակարկեր, քան որոշեր «չորով» գնդակահարել մարդկանց:
Առավոտ
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Անկեղծորեն ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ՀԱԿ-ի տրոհումը, հետագա փոխադարձ մերկացումները, հերյուրանքները, վիրավորանքները և նույնիսկ հայհոյանքները, սպառնալիքները: Ցավում եմ, որովհետև դա կարծես քաղաքական նոր մշակույթ, ազգային առանձնահատկություն է դառնում, երբ քաղաքական լուրջ ճանապարհ անցած երբեմնի համախոհները, ընկերները, կուսակիցները, մարտական, հանրահավաքային ընկերները դառնում են ոխերիմ թշնամիներ, հակառակորդներ…
Ցավալի է, իրոք, շա՛տ…
Ես չեմ հասկանում Պետրոս Մակեյանին, երբ նա ՀԱԿ-ի երիտասարդներին անդաստիարակ լակոտներ է անվանում միայն այն ժամանակ, երբ արդեն նրանք վիրավորում են իրեն և իր ընկերներին: Ի՞նչ է ստացվում, նրանք անարդարացի, տարիներ շարունակ, պատեհ-անպատեհ կարող էին վիրավորել ում ասես՝ ՀՀ պաշտոնատար անձանց, մտավորականների, լրագրողների, գիտնականների, քաղաքական ուժերի, քաղաքական-հասարակական գործիչների, բայց ոչ երբեք իրենց այսպես կոչված «քաղբանտարկյալ հերոսներին»:
Զարմանալի է, որ ՀԱԿ-ից շատերն են այդպես մտածում ու նման քաղաքական գործիչները փորձում են ներկայանալ որպես լիբերալ արժեքների կրող, քաղաքացիական հասարակության ջատագով…
Ավելին, ըստ «ՉԻ» թերթի, նոր է պարզվում, որ իր հերթին Պետրոս Մակեյանը քաղաքական դաշտում տարիներ շարունակ հաջողությունների չհասած ու երբեք էլ քաղաքական գործիչ չդարձած, ՀԱԿ-ի վերնախավին քծնվող կերպար է: Լավ, այդ դեպքում ՀԱԿ-ի հավատավորները ինչո՞ւ էին այդ չկայացած քաղաքական գործչին, նրա կուսակցությանը հանդուրժում իրենց կազմում… Խոսում ենք ՀԱԿ-ի մասին, բայց այս տրոհումները, գզվռտոցը, հակասությունները կարծես հիմնականում ՀՀՇ-ի կամ ՀՀՇ-ածին կուսակցությունների միջև են տեղի ունենում, ու ի վերջո կարծես շատ են իրենց իսկ բնորոշմամբ՝ հնչեցվող լակոտական խոսքերը…
Հարգելինե՛րս, հանդուրժող եղեք գոնե ձեր համախոհների նկատմամբ, բարին ընդ ձեզ…»:
Երկու օր առաջ դաշնակցական լիդերներից Աղվան Վարդանյանի և Արմեն Ռուստամյանի միջև լարված խոսակցություն է տեղի ունեցել:
Բանն այն է, որ փակ նիստի ժամանակ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ նախագահի համար պետք է ձայներ բերել: Նրան փորձել է ընդդիմանալ Արմեն Ռուստամյանն, ասելով, որ ամեն մարդ թող իր տեղը խոսի և սա այն կուսակցությունը չէ, որին ինչ-որ բան պարտադրեն:
Ինչին ի պատասխան Աղվան Վարդանյանն ասել է, թե՝ մեր կուսակցությունը կարգապահ է: Իսկ Ռուստամյանն էլ հակադարձել է.
«Մենք կարգապահ էինք, բա մյուս մարդիկ ուր էի՞ն»:
Զրույցի վերջում Ռուսատմյանն,այնուամենայնիվ, մնացել է իր կարծիքին, պնդելով. «Ոնց նպատկահարմար եմ գտնում, այնպես էլ կանեմ»:
Հիշեցման կարգով նշենք, որ Արմեն Ռուստամյանը քոչարյանական կադրերից է:
Թերթը նախընտրական իրավիճակի շուջր զրուցել է ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանի հետ, ով նշում է, թե հերթական ընտրություններով որևէ հարց չի կարող լուծվել: Հարցազրույցից մի հատված ստորև.
-Պարոն Հարությունյան, այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը շարժվում էր դեպի ընտրություններ, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ ընտրություններով հարց չի լուծվում:
-Որտեղ որ պետք է, ես բարձրաձայնել եմ, խնդրում եմ ինձ նման հարցեր մի տվեք:
-Այդուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ՀԱԿ առաջնորդի չառաջադրվելու որոշումը ՀԱԿ-ում ճգնաժամ է առաջացրել, օրինակ, ՀԱԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում այսուհետ պայքարել իր նպատակի` ավազակապետությունը կազմաքանդելու համար:
-Դեռ չենք քննարկել:
-Իսկ ուղիներն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Համենայնդեպս` ոչ ընտրություններով: Պետք է ամեն դեպքում լուրջ շարժում լինի մասսաների, և ստիպեն իշխանություններին, որ նրանք նորմալ արտահերթ ընտրություններ անցկացնեն, հերթական ընտրություններով ոչինչ չի լինի:
-Այսինքն չեք բացառում, որ առաջիկա ամիսներին ՀԱԿ-ը կրկին «ազատության հարթակ» կվերադառնա:
-Քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել:
Հրապարակ
«Փաստորեն, Քոչարյանը Ս. Սարգսյանին հիշեցնում է, որ իր շնորհիվ է նա հայտնվել նախագսւհի պաշտոնին, ասել է թե` իր պաշտոնական առաջխաղացման համար պարտական է իրեն:
Ուշագրավ է նաև այն, որ Քոչարյանն իր հարցազրույցում բացահայտ տարբերակում է դնում հայաստանցու և ղարաբաղցու միջև: Ավելին, հայտնի փաստ է, որ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը ի հայտ եկավ հենց Հաաստանում Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, մանավանդ որ 1997թ. նա ՀՀ վարչապետ նշանակվեց միայն այն պատճառով որ ղարաբաղցի էր: Սակայն ինքը` Քոչարյանը, նախկինում մշտապես հայտարարել է, թե անթույլատրելի է սեպ խրել հայաստանցու և ղարաբաղցու միջև: «Մենք բոլորս կշահենք, եթե իրոք համարենք, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է», — դեռ 2005թ. ապրիլի 12-ին հայտարարել էր նա ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ` նաև հավելելով որ ինքն իրեն ինչ-որ տեղ համարում է հայաստանցի: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Քոչարյանն այս հարցազրույցում Ս. Սարգսյանին ներկայացնում է ընդամենը որպես նախկին գործընկեր: Մինչդեռ նախկինում և´ Սարգսյանը, և´ Քոչարյանը միմյանց մասին արտահայտվել են որպես ընկերներ, որոնք կյանքի ճանապարհ ու պատերազմ են անցել իրար հետ: Իսկ մամուլն ու հասարակական-քաղաքական գործիչները նրանց որակել են «սիամական երկվորյակներ»: Ավելին, 2008թ. փետրվարի 17-ին Քոչարյանը հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում Ս. Սարգսյանի մասին ասել էր. «Ես իմ ընտանիքի անվտանգությունը, իհարկե, կվստահեմ Սերժ Սարգսյանին, տնտեսական հարցերը, երկրի հաջողությունն ու ապագան կկապեմ նրա հետ, քանի որ չի եղել մի տեղ որ նա, ստանձնելով պաշտոնը, ձախողվի: Ճիշտ հակառակը, շատ կարճ ժամանակահատվածում էական բարելավում է գրանցում: Սա նշանակում է աշխատունակություն, հետևողականություն, կամքի դրսևորում և պատասխանատվություն ժողովրդի առջև: Սրանից լավ էլ ի՞նչ որակներ»:
Այսօր, սակայն, նույն Քոչարյանը հակառակն է պնդում` ձախողումներ արձանագրելով Ս. Սարգսյանի կառավարած երկրում»,-գրում է «Ժողովուրդ» թերթը:
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նամակ է հղել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին.
«Թեպետև ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է լինեն ազատ, այնուամենայնիվ, իսկական լինելու համար դրանք պիտի լինեն այդպիսին:
Հանրության կողմից ընտրությունների նկատմամբ առկա անվստահությունը ի չիք է դարձնում ժողովրդի կամքը` որպես իշխանության հիմք:
ՀՀ քաղաքացին առայսօր չունի անհրաժեշտ տեղեկություններ իր ընտրական իրավունքների լիարժեք իրացման համար պետության պոզիտիվ պարտավորությունների մասին: Պետությունը քաղաքացուն չի տեղեկացրել, որ ոչ ոք իրավունք չունի հարկադրել կամ ցանկացած եղանակով նյութապես իրեն շահագրգռել որևէ քաղաքական ուժի համար քվեարկելու, և որ այդ գործողությունները քրեօրեն պատժելի են:
Համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով քաղաքացիների զգալի մասը նույնացնում է իշխող քաղաքական ուժը պետության հետ և չգիտի, որ պետությունն ընտրություններում գործում է բոլոր քաղաքական ուժերից անջատ և պահպանում է չեզոքություն:
Քանի որ ազատ և իսկական ընտրություններ անցկացնելու համար պետության միջազգային պարտավորությունները հստակ ամրագրված չեն օրենքով, ուստի քաղաքացիների այդ իրավունքը երաշխավորված չէ, իսկ դրա իրականացումը ամբողջությամբ կախված է իշխող կուսակցության հայեցողությունից:
Համադրելով այս իրողությունն այն փաստի հետ, որ սկսած 2008թ. Բացառապես իշխող կուսակցությունից է կախված եղել ընտրական օրենքի ձևավորումը և ընտրությունների նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը, անհնար է չգալ եզրակացության, որ իշխող կուսակցությունը չարաշահում է իր դիրքը պետության մեջ ու բարեխիղճ մրցակից չէ ընտրությունների մյուս մասնակիցների նկատմամՉի կարող լինել ժողովրդավարություն, երբ հանրության կամքի արտահայտումը, որը արտացոլված է ընտրությունների արձանագրություններում հակասում է մեծամասնության դիրքորոշմանը: Դա կեղծ ժողովրդավարություն է և շինծու ընտրություններ:
Գտնում եմ, որ հանրության ազատ ընտրության բարձրագույն իրավունքն այս քաղաքական իրադրության մեջ կարող է իրացվել միայն իշխող կուսակցության թեկնածուի մասնակցությունը ընտրություններում բացառելու դեպքում:Վստահ եմ, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին կբերի այն եզրահանգման, որ պետությունն իրավունք ունի զրկել թեկնածուին ընտրություններում մասնակցելու հնարավորությունից, երբ նման մասնակցությունը վտանգում է հանրային բարձրագույն շահը:
Համոզված եմ, որ օրենքի տառի բացակայությունը ազնիվ և օրինապահ քաղաքացիների համար արգելանք չի կարող լինել` հաստատելու այն քաղաքական իրողությունը, որը պիտի լիներ դրա առկայության դեպքում:
Մինչև քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածուի գրանցումն անվավեր չճանաչելու դեպքում, անձամբ իմ և հանրության ընտրական իրավունքը համարելու եմ խախտված:
Իմ քաղաքացիական պարտքը թելադրում է այդ իրավունքը պաշտպանելու համար հայտարարել անժամկետ հացադուլ»:
Հայաստանի երկրորդ նախագահի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին
— Պարոն Քոչարյան, հանրության շրջանում Ձեր‘ նախագահական ընտրություններին մասնակցելու առումով որոշակի սպասումներ կային, սակայն դա տեղի չունեցավ: Որո՞նք էին Ձեր որոշման դրդապատճառները և ինչպե՞ս եք գնահատում ընթացիկ քաղաքական իրավիճակը:
— Քաղաքական իրավիճակն այնքան անհետաքրքիր է, որ այս հարցազրույցով հանդես գալու միակ պատճառը հարցազրույցի խոստումս է: Բնականաբար, գիտեմ, որ գալիք ընտրություններին իմ հնարավոր մասնակցության որոշակի սպասումներ կային: Թեև ես երբեք չեմ հայտարարել մասնակցելու մտադրության մասին, այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում որոշ բացատրություններ տալ գործողություններիս վերաբերյալ: Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ, որ դրդում էին ինձ ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:
Առաջինը’ իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:
Երկրորդը’ չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը:
Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս:
Սրանք, իհարկե, հիմնարար գործոններ չեն, բայց ես համարեցի, որ դրանք էմոցիոնալ և էթիկական տեսանկյունից բավականաչափ ծանրակշիռ են: Այդ պատճառով էլ սահմանափակվում էի կարճ հարցազրույցներով, այն էլ միայն այն դեպքերում, երբ իրավիճակին չարձագանքելն ուղղակի անհասկանալի կլիներ:
— Իսկ ի՞նչ կասեք հիմնարար գործոնների մասին: Ձեր նախորդ հարցազրույցներում Դուք խոսում էիք արտագաղթի, տնտեսական իրավիճակի և քաղաքական մրցակցության գործոնների մասին: Ինչպիսի՞ն է Ձեր այսօրվա գնահատականն այդ առումով:
— Հիմնարար գործոնները, ցավոք, այսօր էլ լավատեսություն չեն ներշնչում: Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, և սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի: Ցածր ծնելիության և ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է: Պատահական չէ, որ միգրացիան երկրի առողջական վիճակի կարդիոգրամմա է համարվում:
Տնտեսությունը սկսել է աճել, բայց արդյո՞ք այդ աճը կայուն կլինի նվազող ներդրումների պայմաններում, և որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ: Չէ՞ որ նույնիսկ ՀՆԱ-ի 2012թ. սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին (98%), հատկապես ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի ավելի քան եռակի աճի պայմաններում (այն էլ’ պարտքի կառուցվածքի վատթարացմամբ): Ի դեպ, տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:
Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին և անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեև հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում:
Կառավարության հանգիստ ու հանդարտ ջանքերով շատ դժվար է լինելու կոտրել այս միտումները: Մեզ շատ ավելին է պետք: Այն, ինչը կմոբիլիզացնի հասարակությանը, հավատ կներշնչի և կմղի գործողությունների: Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները:
«Ազգային անվտանգություն» անունը կրող կուսակցությունը [իրականում, իհարկե, Գառնիկ Իսագուլյանը, քանի որ դա, անշուշտ, «մարդ-կուսակցությունների» շարքից է] հանդես է եկել հայտարարությամբ, որում տրվում է ներկայիս քաղաքական իրավիճակի հակիրճ բնութագիրը: Հիմնական թեզերից մեկն այն է, որ ներկայիս ՀՀԿ-ին կարող էր մրցակից լինել ՀԱԿ-ի միտինգային, ԲՀԿ-ի նյութական և Դաշնակցության գաղափարական եռամիասնությունը: Ձևակերպումը գեղեցիկ է` իրոք, եթե նման միասնություն լիներ, առաջիկա ընտրությունները կանցնեին սուր մրցակցության պայմաններում: Միայն թե այդ միասնության խոչընդոտները ոչ միայն սուբյեկտիվ են` այդ կուսակցությունների վերնախավերի անձնական ամբիցիաները, ինչպես նշում է պարոն Իսագուլյանը, այլև՝ օբյեկտիվ:
Մասնավորապես, ԲՀԿ-ի «նյութականը» նույն աղբյուրն ունի, ինչ որ ՀՀԿ-ինը, հետևաբար երկարաժամկետ կտրվածքով դրանք չեն կարող իրար հակադրվել: ՀՅԴ-ի «գաղափարականը» չափից դուրս արխայիկ բնույթ է կրում և սերում է 19-րդ դարի ազզային-ազատագրական պայքարից` «սարերից իջած մի խումբ ձիավորով» դժվար է ինտեգրվել ժամանակակից քաղաքական կյանքին, իսկ նրանք, ովքեր «սարերից չեն իջել», նույնքան ցինիկ են, որքան մնացածները: Ինչ մնում է ՀԱԿ-ին, ապա միտինգային ռեսուրսն էլ մաշվելու հատկություն ունի: Կոնգրեսի դեպքում այն երկար է պահպանվել, ոչ մի ԱԺՄ կամ Մանուչարյան նույն բովանդակությամբ, հիմնականում` ճիշտ ճառերով (գողեր, ավազակներ, օր առաջ պետք է ազատվել, թե չէ…) չեն կարողացել այդքան երկար պահել «հանդիսատեսին», որքան դա արել է ՀԱԿ-ը:
Բայց կրկնեմ` սխեման, որն առաջարկվում է վերոհիշյալ հայտարարության մեջ` «փող + գաղափար + զանգված» միանգամայն ճիշտ է, միայն այդպես է հնարավոր հանդես գալ արդյունավետ ընդդիմության դերում: Ամբողջ խնդիրը այս երեքի միատեղման մեջ է` զանգվածն անտարբեր է գաղափարների նկատմամբ, փողատերերն էլ դրանք լավագույն դեպքում «ավելորդ շքեղություն» են համարում: Գաղափարներ կրողները, որպես կանոն, ատելությամբ են լցված փողատերերի նկատմամք և փոքր-ինչ վերևից են նայում զանգվածին: Գրագետ մարդիկ սովորաբար նյութական միջոցներ չունեն, իսկ հարուստներին հաճախ ավելի հեշտ է լինում հարմարվել գոյություն ունեցող հոռի բարքերին, քան հարվածի տակ դնել իրենց բիզնեսը: Մի խոսքով` այդ երեք գործոնների մեկտեղումը նման է «մոլորակների շքերթի», որը շատ հազվադեպ է պատահում:
Սակայն նման «շքերթի» հասնելը չպիտի լինի միայն ընդդիմության, այսինքն` իշխանության համար պայքարողների խնդիրը: Դրանով պետք է մտահոգվեն բոլոր նորմալ քաղաքացիները, բոլոր մտածող մարդիկ: Հենց որ նրանք են սկսում օրակարգ թելադրել քաղաքական վերնախավին, ամեն ինչ տեղն է ընկնում: Ընդ որում` առանց տեսանելի ցնցումների:
Առավոտ
Վերջին օրերին Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի գործունեությունը մամուլի ուշադրության կենտրոնում է:
Քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն առաջարկել է պատասխանել մամուլում քաղաքապետի հասցեին հնչող քննադատություններին, որին Աղասին պատասխանել է.
«Ուշադրություն մի՛ դարձրեք այդ գրածներին, չե՞ք տեսնում, որ ես պրոբլեմ չունեմ, հիշո՞ւմ եք վեց ամիս առաջ մարզպետը հրապարակավ երդվում էր, թե չի թողնելու, որ ես նորից քաղաքապետ դառնամ, տեսաք, որ ինքն անձամբ եկավ և կանգնեց իմ մեջքին: Հետո էլ, երեք տարի է ամբողջ իրավապահ համակարգն ընկած է իմ հետևից և մի կեղտ են ուզում բռնել: Ինչ եղավ՝ չկարողացան, որովհետև իմ թիկունքը պինդ է, և ես անպարտելի եմ: Այնպես որ դուք ձեր գործին էղեք»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ կունենա Ֆրանսիայում։
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության նախկին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայաստանի ներկան և ապագան» բանախոսությամբ ելույթ կունենա Փարիզի Սամուէլ Մուրադ մշակութային սրահում 2013թ.-ի հունվարի 16-ին, չորեքշաբթի ժամը 20-ին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.