23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գտա՜, Էվրիկան գտա:
Հրեդ: Հաճելին համադրվեց օգտակարի հետ: Ցուցանվեց բոլորին քաղաքակիրթ նախընտրականի մաստեր-կլաս. թեկնածուներից երեք առաջատարները (երկրորդ պատվավորի համար) միասնականացան բանակի օրը և հայտարարությամբ հանդես եկան, ինչն էլ նշանակում էր`
ա).Կան սրբություններ այս երկրի համար:
բ).Էս երկիրը, հասկանում եք, կարողանում է նաև կարևոր պահերին կոնսոլիդացվել:
գ).Միևնույն ժամանակ` դրանով նրանք վիրտուալ միացան Անդրիասի հացադուլին:
դ).Ցուցանեցին, որ իրենք ընտրապայքարից դուրս եկող չեն, որքան էլ ոմանք էդ հույսն ու արևը փայփայեն:
Իսկ հիմա` Էվրիկա՜ն.
Կարծում եմ` իշխանությունները գնալու են ընտրացուցակների մաքրմանն ու «բեռնաթափմանը»` հազար ու մի պատճառով:
ա).Քաղաքակրթական` ցիվիլ. որ Յուրոփն ասի` էս ինչ ղդա՜ր լավիկ ընտրություններ էին հնամենի Հայաստանում:
բ).Համ էլ հաջորդ ընտրություններն իրենցը` այս իշխանություններինը չեն, ինչո՞ւ չանեն սույն «հեղափոխությունը»` վերևից:
գ).Չէ՞ որ դրանով, եթե ունեն «իրավահաջորդ» օպերացիան, կյանքի կոչելն ավելի հեշտ կլինի, իրենց` աշխարհի կողմից արդեն իսկ ընդունված ու «լուսավոր» հեղափոխականիստ լինելու պատճառով:
«Յա տակ դումայու»»:
Սիրելի հայրենակիցնե՛ր,
Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ շնորհաւորելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին մենք մեր պարտքն ենք համարում ներկայացնել մեր միասնական մտահոգությունները։
Մենք գտնվում ենք պատմական կարևորագույն իրադարձության փետրուարի 18-ին կայանալիք Հայաստանում նախագահական ընտրությունների շեմին.:
Ցավոք, մեզ առայժմ չի հաջողուել ստեղծել այն Հայաստանը, որտեղ գերակայում են օրենքի իշխանությունը, համամարդկային ժողովրդավարական չափորոշիչները և ազգային արժեքները: Հայաստանում ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձևավորելը մեր հասարակության համար այդպես էլ մնաց բաղձալի երազանք: Այս արատաւոր իրավիճակը մեզ թելադրում է յանդէս գալ մի շարք նախաձեռնություններով, մասնավորապէս․
Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից: Մենք գտնում ենք, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը:
Բոլոր թեկնածուները՝ ներառյալ գործող նախագահը, պետք է պարտավորություն ստանձնեն (և ոչ թե խոսքով, այլ գործնականում իրագործեն) բացառել իրենց վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝բյուջետային ոլորտի աշխատակիցների՝ ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների նկատմամբ վարչական ճնշումը, ոստիկանների, անվտանգության ուժերի, բանակի օգտագործումը ընտրական գործընթացներում։ Պէտք է բացառել որևէ եղանակով վախի մթնլորոտ ստեղծելու և մանաւանդ պետական համակարգում աշխատանքի ընդգրկուած քաղաքացիների ահաբեկելու արատաւոր գործելակերպը:
Ցանկացած ընտրական զեղծարարություն կամ խախտման նմանատիպ փաստ մեր կողմից կդիտարկվի որպէս հակասահմանադրական գործողություն։
Հարգելով մեր գործընկեր քաղաքական գործիչների և ուժերի ընտրություններին չմասնակցելու կոչերը, մենք’ ՀՀ նախագահի ներքոստորագրյալ թեկնածուներս, միաժամանակ մեր պարտքն ենք համարում հայտնել մեր համոզվածությունն առ այն, որ միայն հետևողական աշխատանքի և գործուն պայքարի միջոցով է հնարավոր մեր Հայրենիքում փոխել ստեղծված իրավիճակը: Եվ ուրեմն
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին վճառականօրէն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Հրանտ Բագրատյան
Պարույր Հայրիկյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Շուրջ 5 ամիս առաջ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, համայնքային ենթակա կառույցների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, թե ինքն ուրիշների նման կուսակցությունից կուսակցություն չի թռչում, թե ինքը սկզբունքային,հավատարիմ տղա է:
Ներկաները մի պահ զարմացել են. hնարավո՞ր է Աղասու հետ ինչ-որ բան այն չէ, կամ էլ իրենց է փորձում: Ո՞վ չգիտի Աղասու ով լինելը.
Այդ նույն Աղասին չէր, որ 1999 և 2002, մարզպետ Լիսկայի անմիջական միջամտությամբ և օժանդակությամբ, առաջադրվեց համայնքի ղեկավարի թեկնածու: Նույն՝ 2002-ին անցավ ՀՀԿ-ի թրի տակով, անդամակցեց այդ կուսակցությանը:
Սակայն լինելով Լիսկայի նվիրված ու մտերիմ ընկերը, նրա համար ամենապատասխանատու պահին լքեց նրան` թռչելով նորաստեղծ ԲՀԿ-ի գիրկը: Դրա հետ կապված էր, որ Լիսկան մարզով մեկ հայտարարեց թե՝«Աղասն ապերախտ ու քցող է»:
2008-ի օգոստոսին՝ ՏԻՄ հերթական ընտրությունից առաջ, Սուրեն Խաչատրյանը հավաքեց Սիսիանի ակտիվին՝ ներկայացնելու քաղաքապետի իր թեկնածուին՝ (որը նաև Աղասու «հարյուր տարվա» ընկերն էր) Սամվել Թանգյանին, սակայն օրեր անց, ի զարմանս մարզպետի և իր ընկեր Թանգյանի, օգտագործելով ԲՀԿ ռեսուրսը, սահուն անցում կատարելով ՀՀԿ-ից ԲՀԿ, Ծառուկյանի ֆինանսական խոշոր օգնությամբ՝ ընտրակաշառքով դարձավ քաղաքապետ:
2012-ին կրկին Ծառուկյանի հովանու ներքո, կրկին դարձավ քաղաքապետ:
Ի դեպ, Աղասին այն մարդն է, որ քաղաքապետի թեկնածու կարգեց իր տնտեսվարին, որ միայնակ չգնա ընտրության՝ ծաղրի առարկա դառնալով ողջ տարածաշրջանի առջև:
Իսկ այժմ քաջ գիտակցելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում անխուսափելի է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը, նա ամեն Աստծո օր աղոթում էր, որ Ծառուկյանը չառաջադրվի, քանի որ այդ դեպքում կբացահայտվի իր կատարած ապօրինությունների շղթան և լուրջ խնդիրներ կառաջանան:
Այս ընթացքում Աղասին տարբեր պատրվակներով չմասնակցեց ԲՀԿ քաղխորհրդի նիստերին՝ խուսափելով պատասխանատվությունից:
Իսկ վերջին օրերին քաղաքապետ Աղասին արդեն պատռել է դիմակը և տարբեր լրատվամիջոցների հետ զրուցելիս՝ տեղեկացնում է, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը փորձում է հերքել անհերքելին:
Աղասին իր հաշվարկներում, կարծես թե, ճիշտ էր, բայց Սերժ Սարգսյանը չի ընդունում քցողներին ու ուրացողներին, որոնց բոլոր ժամանակներում էլ օգտագործել են ըստ պետքի ու շպրտել:
Փետրվարի 22-ին, քարոզարշավի ժամանակ, իր ենթակայությամբ գործող երկու կազմակերպությունների ղեկավարների միջոցով փորձում էր, նախագահին քծնելով, մատուցել, թե ինչ է պետք Սիսիանին՝ լողավազան, Սիսիանը դարձնել առողջարանային քաղաք և այլն, վերջինս բավականին կոշտ պատասխանով՝ ընդհատել է նրան. թե՝ դուք նախ Սիսիան մտնող ճանապարհները սարքեք:
Այսօր էլ, Սերժ Սարգսյանին իր «հավատարմությունը» փորձելով ապացուցել, պատմության մեջ առաջին անգամ, քաղաքապետը դարձել է քաղաքի թաղամասերից մեկի՝ Գայի թաղամասի ՀՀԿ ենթաշտաբի պատասխանատու:
Այս ամեից հետո ինչպե՞ս է Աղասին երևալու Ծառուկյանի աչքին, չէ՞ որ Նիկոլայիչը ևս չի ընդունում դավաճաններին:
Ավետիս Գրիգորյան
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Քանի որ այս օրերին միայն սբ. Սարգսի անունը կրող եկեղեցիներում է պատարագ մատւցվում, որոնք էլ այնքան լիքն են լինում, որ հնարավոր չէ պահքից դուրս գալ ու հաղորդություն առնել, գնացինք Էջմիածին` սբ. Գայանե, որը լռության ու մի առանձին խորհրդի մեջ էր, քահանան է` լի քրիստոնեական սիրով:
Վերադաձին էն նկատեցինք, որ առաջինը օդնավակայանից Հայաստան մտնողին դրմավորում է հացադուլի մեջ գտնվող Անդրիասի` ջահել, սիրուն, թոթոլ նկարը. մտքումս ասի` «ա~յ դ`ա Պուշկին, այ դա Անդրիեաս…. »:
Ինչո՞ւ: Քանզ, վասնզի աշխարհին այլևս ցույց ենք տալիս մեր երիտասարդ, նորոգված` տրասֆորմացված (իսկ թե Անդրիասից ալքիմիա կստացվի, թե, չէ, կերևա. ՄԻԱԿ-ից մի քիչ ստացվեց, մի քիչ` չէ), քաղաքացիականության մեր կերպարը:
Վատ չի~, վատ չի~:
Քիչ հետո Րաֆֆին է. Րաֆֆու պաստառներն ամենշատն են Հայաստան մուտք գործողի ճամփին, ենթագիտացական այդ մխրճումը, Մաքսային միության նրա մերժումը նույնպես էպեջա հետաքրքիր: Մանավանդ եթե նա գրավի երկրորդ պատվավոր տեղը (ողջույններիս նրբագեղմ բողբոջները պարոն Շարմազանովին):
Նրանց`գրեթե արևմտյան ադ երկուսին, հաջորում էր անձամբ ինքը` Սերժ Ազատի Սարգսայնը` յուր պաստառով: Եվրո և Ռուսի համատեղ ինտերգրման ջատագովագրմամբ:
Եկեք` ասեմ էլի, ժող. էս անգամվա իր նկարը 2008-ի նկարից հազար գլուխ լավն է, էն մեկն ընենց տպավորություն էր թողնում, թե նրա նստած տեղը շատ անհամար է. էս ֆբ-ի նկարի ղայդի:
Ժո՞ղ կարո՞ղ է 18-ին էլ ես «նախագայ դառնա՞մ » Ճճճճ
Օզը~մ` չը~մ:
Իրանական ներքաղաքական անցուդարձերն անցնող երկու շաբաթներում այնպէս էլ յստակութիւն չմտցրեցին գալիք՝ գարնանային նախագահական ընտրութիւններում թեկնածուական «մրցասպարէզում»…, այնպէս որ՝ շրջանառւող լուրերում հիմնականում խօսքերը գնում են կառավարող խմբիշխանութեան՝ պահպանողական թեւից առաջադրւող հաւանական թեկնածուներից մէկի նախագահական ինստիտուտը ղեկավարելու վարկածի մասին, այն տարբերութեամբ, սակայն, որ ընտրւող պահպանողական նախագահը չի լինելու այն պահպանողական ճամբարից, որի ներկայացուցիչը հանդիսացաւ վերջին 8 տարիներին գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որն ըստ իր իսկ երբեմնի ճամբարակիցների՝ նախագահութեան երկրորդ քառամեայում շեղւելով համընդհանուր ուղուց՝ որդեգրեց աւելիով սանձարձակ քաղաքականութիւն:
Վերոգրեալ իրողութեան լոյսի ներքոյ, անցնող օրերում ընդդիմադիր բարեկարգչականները հակւած չէին արդարացնել այսպէս ասած՝ չափաւոր պահպանողականներին իրենց հակաահմադինեժադ կեցւածքների համար եւ աւելին՝ մեղադրում էին միեւնոյն ճամբարին, որն ոգի ի բռին հովանաւորել ու երկրորդ շրջանի համար կրկին գործի գլուխ բերել արմատական-պահպանողական նախագահին՝ պաշտպանելով վերջնիս քաղաքական-տնտեսական ձախորդ կուրսը, որի մասին հէնց ժամանակին ահազանգել էին իրենք՝ բարեկարգչականները: Սոյն երեւոյթը, սակայն, որոշ փորձագէտներ մեկնաբանում են՝ ելնելով մէկ այլ դիտանկիւնից: Այսպէս՝ բարեկարգչականները, որոնց կողմից եւս հաւանական թեկնածուների անուններ են շրջանառւում, գալիք նախագահական ընտրութիւններում միանգամայն հնարաւոր են համարում իրենց իսկ յաղթանակը, քանզի ժողովրդի կողմից շրջադարձը դէպի բարեկարգչական ճամբար տրամաբանական են գտնում: Ըստ նրանց՝ ժողովուրդը եւս ոչ միայն Ահմադինեժադին է մեղադրում երկրի ներկայ անմխիթար իրավիճակի համար, այլեւ վերջնիս քաղաքական թիկունքը հանդիսացած ողջ պահպանողական հոսանքի ատեաններին ու ներկայացուցիչներին, թէեւ դրանցում այժմ առաջացած լինեն կոտորակումներ՝ նախագահամէտ-հականախագահ ձեւաչափերում…:
Յատկանշական երեւոյթ էր, օրինակ, նշեալ կոտորակումներին իբր հետեւանք՝ դասական-աւանդական պահպանողականների հեղինակաւոր կուսակցութեան՝ «Մոըթալեֆէի» (կոալիցիա) երկարամեայ ղեկավար Ասկեարօլադիի նկատմամբ նոյն խմբակցութեան ծայրայեղ թեւերի անհանդուրժող վերաբերմունքը: Այսպէս՝ երիցագոյն «կոալիցիստը» անցնող շաբաթասկզբում խօսելով 2009-ի նախագահական ընտրութիւնների եւ դրանցում բարեկարգչական ընդդիմադիր թեկնածուների մասին, թւարկել էր իր ասութեամբ՝ մի շարք անձնական տեսակէտներ, բայցեւայնպէս՝ այդ անձնականն էլ դժգոհանքի դուռ էր բացել որոշ կուսակիցների մօտ, որոնք նոյնիսկ աւագ կուսակցի հեռացումն էին պահանջել «մոըթալեֆէից»…: Ասկեարօլադին եւս իր հերթին յայտարարել էր. «Եթէ անձնական կարծիքս դուր չի եկել կուսակիցներիս, պատրաստ եմ դուրս գալ կուսակցութիւնից…»:
Այսպէս թէ այնպէս՝ հեղինակաւոր կուսակցականը վայելում է այնքան համբաւ ու ժողովրդականութիւն, որպէսզի մի քանի ծայրայեղականների առջեւ ծունկի չգայ ու հարցականի տակ տանի սեփական 60-ամեայ յեղափոխական անցեալը, որն ակունք է առել դեռեւս այաթ. Խոմէյնիի շահական ռեժիմի դէմ շարժման սկզբնական օրերին….
Ինչեւէ, անցնող երկու շաբաթների ընթացքում ուրբաթօրեայ աղօթապետեր՝ Ջաննաթին եւ Խաթամին յստակ արտայայտութիւններով կանխարգելեցին բարեկարգչական համարւող այն հաւանական թեկնածուների մուտքը՝ ընտրապայքար, որոնք ըստ յիշեալների՝ 2009-ի ընտրութիւններին ուղղակի թէ անուղղակի կերպով հովանաւորել, աջակցել կամ չեն դատապարտել երկրի ու համակարգի դէմ ընդվզող այն անձանց, որոնք դաւեր են նիւթել Իսլ. Հանրապետութեան ու հոգեւոր առաջնորդութեան (վելայաթէ ֆաղիհ) դէմ:
* * *
Արտաքին քաղաքական ասպարէզում Իրանի Իսլ. Հանրապետութեան համապատասխան գերատեսչութիւնները շարունակում են պահել իրենց անդրդւելի ու անտեղիտալի դիւանագիտութիւնը՝ թէ՛ ատոմական տեխնոլոգիայի չարչրկւող թղթածրարի առնչութեամբ կայացած ու կայանալիք բանակցութիւնների շրջագծում, եւ թէ՛ առաւել եւս տարածաշրջանային եւ մասնաւորապէս սիրիական տագնապի վերաբերեալ:
Կասպից ծովի այսպէս ասած «իրաւական կարգավիճակի» յստակեցման մասին եւս ազգային համախմբման անւամբ սեմինարի ընթացքում նոյնինքն արտգործնախարար Սալեհին յայտարարեց. «Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնական շահերից է բխում Կասպիցում մեր ազգային նպատակների կենսագործումը՝ արժանապատւութեան, նպատակայարմարութեան եւ խելամտութեան սկզբունքային առանցքների շրջագծում…: Հէնց այնպէս որ 8-ամեայ պարտադրեալ պատերազմի ժամանակ թոյլ չտւեցինք դոյզն իսկ մեր հողերից թշնամու ձեռքն անցնի, այսօր էլ անդրդւելի ենք մեր ազգային-պետական շահերի ապահովման ու անվտանգութեան հարցում…»,- ամփոփել է իր խօսքերը՝ արտաքին գերատեսչութեան ղեկավարը:
Յատկանշական է, սակայն, որ այս խօսքերը հնչել են այն ժամանակ, երբ հէնց օրերս Կասպիցի ծովափնեայ Ադրբեջանը հերթական բարբաջանքներ է թոյլ տւել սահմանային պատկանելութեան ինչպէս միշտ խեղաթիւրումներով…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Ներկա դրությամբ գնում է հակասահմանադրական արշավ և քաղաքապետարաններում հավաքում են մանկավարժներին, դեկաններին և հրահանգում, թե ինչպես պետք է քվեարկեն. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա, գործող նախագահն այս ամենից տեղյակ է. «Պահանջում ենք, որ Սերժ Սարգսյանը զեկույցով հանդես գա և ասի, թե արդյո՞ք ինքը տեղյակ է, որ համալսարաններում ու հանրային այլ վայրերում կուսակցական քարոզչական աշխատանքներ են ընթանում»,–հավելել է նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, նախընտրական պայքարն անհավասար պայմաններում է ընթանում, քանի որ բոլոր թեկնածուները չէ, որ կարողանում են մուտք գործել այնտեղ, որտեղ մուտք է գործում գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Եթե ես քսան տարի մուտք չեմ գործել համալսարան և հնարավորություն չեմ ունեցել համալսարանականների հետ զրուցել, այսօր որպես թեկնածու ես հնարավորություն ունեմ դա անել, իսկ ուսուցիչներին Սերժ Սարգսյանի կարգախոսով շարֆեր են բաժանվում»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի քննադատությանը, նախագահի թեկնածուն նշել է.
«Ես երեկ գնացել եմ Ազգային գրադարան և երեք համալսարաններ՝ ներկայացնելու համար իմ որդու գիրքն, այդտեղ ոչ մի քարոզչություն չկա: Բայց ես դիմել եմ Արմեն Աշոտյանին՝ իրավունք ստանալու Հայաստանի բուհերում հանդիպելու ուսանողների հետ և ազատ բանավեճ անցկացնելու և մերժվել: Բայց ես կրկին դիմելու եմ համալսարանների ռեկտորներին նույն խնդրանքով»:
Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմանբ, եթե Սերժ Սարգսյանը դառնա նախագահ, նա պետք է պարտավորվի հեռանալ պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահությունից:
Ըստ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի՝ քաղաքապետարանի գլխավոր պաշտոններում ոչ մի փոփոխություն չի եղել։
Ըստ նրա՝ այդ գլխավոր պաշտոնները 3-ն են՝ իր և առանձնացված ստորաբաժանումների՝ սոցիալական ծառայության տարածքային և քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների պետի պաշտոնները։
Հայեցողական պաշտոններում առայժմ միայն մեկ նշանակում կա. քաղաքապետի մորաքրոջ տղան՝ Էդիկ Հովսեփյանը նշանակվել է քաղաքապետի օգնական։
Ոչ մի մարդ աշխատանքից չի ազատվել։ Միայն ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման բաժնի փակվելու հետևանքով բաժնի պետն իր պարտականությունները ավարտելուց հետո կազատվի աշխատանքից։ Նշված բաժնի աշխատակիցներից գլխավոր մասնագետ Գագիկ Մկրտչյանը նշանակվել է ճարտարապետության-քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ։ Նույն բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Սիմոնյանն աշխատանքի է նշանակվել քարտուղարություն բաժնում։ Նա աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի դուստրն է։
Հայտնի չէ՝ բարեկամական կամ այլ ինչ կապ կա նրանց ու քաղաքապետի միջև. նրանք նույն հայտնի Ղշլաղ գյուղից են։
Փակված՝ ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժնի փոխարեն քաղաքապետարանում ստեղծվել է ներքին աուդիտի բաժինը, որի բաժնի պետ-գլխավոր աուդիտոր է նշանակվել քաղաքապետի նորանշանակ օգնականի՝ Էդիկ Հովսեփյանի կինը՝ Մարինե Չատինյանը, ով մինչ այդ աշխատում էր ֆինանսական բաժնում՝ որպես գլխավոր աուդիտոր:
Ժամանակ
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պատասխանել է «Հժ»-ի հարցերին:
— Պարո՛ն Աբրահամյան, Սերժ Սարգսյանի այս քարոզարշավը տարբերվում է 2008-ի քարոզարշավից, մասնավորապես նրա
հանդիպումները ընտրողների հետ դահլիճային են, ինչո՞ւ այդպես որոշվեց, ՀՀԿ-ի համար ի վերջո հասկանալի դարձա՞վ,
որ չարժե մարդկանց այդպես բերել հանրահավաքների:
— Ո՛չ, մենք քննարկել ենք այս հանդիպումների արդյունավետությունը, և իմ կարծիքով, շատ ճիշտ ռազմավարություն ենք ընտրել՝ յուրաքանչյուր մարզկենտրոնում մի բացօթյա հանդիպում, իսկ մյուս քաղաքներում դահլիճային՝ նաև հաշվի առնելով եղանակը, հաշվի առնելով, որ մարդկանց համար նորմալ լինի, կոմֆորտ լինի: 2008-ին մենք ավելի շատ բացօթյա էինք անում, որովհետև նախագահը ներկայանալու խնդիր ուներ. առաջին ժամկետն էր, նրան մարդիկ, իհարկե, ճանաչում էին, բայց մենք նախընտրեցինք, որ ինքը բացօթյա հանդիպումներ ունենա, որովհետև դահիճները սահմանափակ տեղ ունեն, շատ մարդիկ ցանկություն ունեն, չեն կարողանում մասնակցել:
— Տարբեր ՀՀԿ-ականներ առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ այս անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենադեմոկրատական ընտրություններն են անցկացվելու, այնինչ, ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարեցին, որ ընտրությունների նկատմամբ անտարբերություն և հանրային անվստահություն կա, արդյոք դա արդեն իսկ չի՞ ստվերում ընտրությունները:
— Այդ գնահատականները իրականությանը չեն համապատասխանում: Ես հանդիպել եմ ԵԽԽՎ դիտորդների հետ, իրենց հետ քննարկել եմ, և մենք մեր անհամաձայնությունը հայտնել ենք իրենց դիրքորոշման հետ, մենք ապացուցեցինք, որ իրենք նույնիսկ չեն էլ ստուգել այն փաստերը, որոնք ներկայացվել են ընդդիմության կողմից, և այնտեղ կային մարդիկ, որոնք ի սկզբանե սուբյեկտիվ տրամադրվածություն ունեին: Իսկ ինչ վերաբերվում է պասիվությանը կամ անվստահությանը, ես կարծում եմ, ավելի շատ այդ անվստահության մթնոլորտը ստեղծվել է բամբասանքների հիմքերի վրա:
— Վերջին օրերին կրկին ակտիվացան խոսակցությունները վարչապետի պաշտոնանկության մասին: Վերլուծություններ կային, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի, խոսվում է, որ դուք կրկին փորձում եք վարչապետ դառնալ, բայց չի ստացվում: Որքանո՞վ են հիմնավոր այս խոսակցությունները:
— Ես հասկանում եմ՝ ինչու նորից այս խոսակցությունները սրվեցին, դա կապված է նախագահական ընտրությունների հետ, որ դրանից հետո ձևավորվելու է նոր կառավարություն: Ես իմ կարծիքը չեմ փոխել, որ ասել էի՝ միտք չունեմ վարչապետ դառնալ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ես դրանք ուղղակի դատարկ խոսակցություններ եմ համարում: Նորմալ աշխատում է վարչապետը, և որևէ հարց մեր կուսակցության գործադիր մարմնում չի քննարկվել:
— Ասում են, որ նրա տրամադրությունը շատ վատ է, նյարդային է դարձել:
— Չեմ կարծում, որևէ նման միտում ես չեմ տեսել:
— Նաև նոր կառավարության կազմ է քննարկվում:
— Ոչ մի հարց չի քննարկվել:
— Խոսքը կուլիսային քննարկումների մասին է:
— Դե, կուլիսներում ամեն ինչ էլ քննարկվում է, բայց կուսակցությունը որևէ նման հարց չի քննարկել: Իմ կարծիքով, դա անլուրջ է այնքանով, որ նախագահական ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրությունները կավարտվեն, հետո անպայման նման քննարկումներ կլինեն:
— Դուք բացառո՞ւմ, թե՞ հնարավոր եք համարում, որ այս ընտրություններից հետո, այդուամենայնիվ, կրկին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվի:
-Ոչ մի բան մի՛ բացառեք: Ես չեմ բացառում: Քաղաքականության մեջ երբեք մի՛ ասեք՝ երբեք: Ամեն ինչ հնարավոր է, բայց կոնկրետ հարց չի քննարկվել, չկա նման պայմանավորվածություն:
— Ավելի շատ խոսվում է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին:
— Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց չենք քննարկել նման հարց:
— Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ականները շատ հաճախ են ձեր շտաբ այցելում: Օրինակ՝ երեկ Վարդան Վարդանյանն է այստեղ եղել, անցյալ շաբաթ՝ Հարություն Քուշկյանը: Սա նշանակում է, որ նրանք է՞լ են սատարելու Սերժ Սարգսյանին:
— Ես չեմ տեսել: Ո՛չ Հարություն Քուշկյանին եմ տեսել, ո՛չ Վարդան Վարդանյանին: Չգիտեմ՝ ում մոտ են եկել, բայց ես չեմ տեսել:
— Համացանցում ակտիվորեն շրջանաովում է ձեր բրյուսելյան այցի «զավտրիկի» տեսանյութը: Հաճախ ե՞ք նման հումորներ անում:
— Այո՛, գոնե լավ է, որ դուք հասկացել եք, որ ես հումոր եմ արել, ես ճիշտն ասած, ուտելու հանդեպ մեծ սեր չունեմ, ուղղակի ես կատակով, քանի որ մեր հարաբերությունները շատ նորմալ են պարոն Շուլցի հետ, ասեցի՝ ինչ լավ սեղան եք պատրաստել, եթե իմանայինք, որ այսպիսի զավտրիկի սեղան կլինի, ես ուժին չէի անի: Կատակ ենք արել և սկսել մեր խնդիրները քննարկել: Բայց որոշ մարդկանց, եթե այդքան հետաքրքրում է իմ ուտելը, ես ուտել շատ չեմ սիրում, իմ համար շատ սովորական է ուտելը, և ես ընտրյալ ճաշատեսակներ էլ չունեմ:
— Դուք ձեզ շատ տնավարի՞ եք պահել եվրոպացի պաշտոնյաների հետ:
— Տնավարին շատ հարաբերական հասկացողություն է, ազատ եմ պահել, այո՛, բայց տնավարի՝ չէ: Ի՞նչ է պատահել որ, մենք մի երկիր ենք, նրանք էլ մի ուրիշ երկիր են. մենք հո՞ իրենց ստրուկը չենք:
— Պարո՛ն Աբրահամյան, այսօր ձեր ծնունդն է, ինչպե՞ս եք նշելու:
— Երեկ գիշերը ես նշել եմ իմ թոռնիկների, երեխաների, տիկնոջս հետ, և այդ ձևաչափը արդեն երրորդ տարին է, ես նախընտրում եմ, իսկ այսօր մենք աշխատում ենք սովորականի պես: Իհարկե, բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել նաև իմ բազմաթիվ կոլեգաներից, ՈԴ-ից, Ղազախստանից և այլն:
Հայկական ժամանակ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Սիսիանի մշակույթի տանը հանդիպում ունեցավ Սիսիանի ընտրողների հետ:
Հանդիպման վերջում, ի շարս նախագահի թեկնածուին ուղղված այլևայլ հարցերի, հնչեցին նաև Սիսիանի համայնքային ենթակայության մի քանի կառույցի տնօրենների` նախօրոք նախապատրաստված, բայց` անհաջող ներկայացված հարցերը: Այնքան անհաջող և այնքան քծնական, ինչը չէր կարող վրիպել Սերժ Սարգսյանի ուշադրությունից, ով ստիպված էր հորդորել հարցատուներին` զերծ մնալ հաճոյախոսությունից, որովհետև նա քծնանք ու շողոքորթություն լսելու համար չէր Սիսիան եկել: Բայց…
Բայց, ինչպես ասում են, Սիսիանի բհկ-ական քաղաքապետ Աղասին Աղասի չէր լինի, եթե ենթակայության կառույցների տնօրենների շուրթերով իր քծնանքն ու «հավատարմությունը» չհայտներ երկրի` «արդեն ընտրված նախագահին», ինչպես շեշտեց նախակրթարանի տնօրինուհին` Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված իր քաղցրա-մեղրածոր գովեստում, հետո էլ խնդրել երկրի նախագահին ավելի մեծ ուշադրություն դարձնել մանկապարտեզներին:
Աղասին Աղասի չէր լինի, եթե ենթակայությամբ գործող Սիսիանի շախմատի տան տնօրենի շուրթերով հավանության չարժանացներ Սերժ Սարգսյանի` սպորտի, մասնավորաբար` շախմատի նկատմամբ մեծ ուշադրությունը և նախագահին չուղղեր ոչ ավել, ոչ պակաս` Սիսիանում լողավազան կառուցելու «հույժ» կարևոր «հիմնախնդիրը»:
Բայց` երկրի նախագահը երկրի նախագահ չէր լինի, եթե, անգամ քարոզարշավի ընթացքում, երբ ամեն քվեն կարևոր է, նախագահական դիրքերից չհակադարձեր «մարզասեր» և «լողավազանասեր» տնօրենին` հանձին նրա հասկացնելով Սիսիանի բհկ-ական քաղաքապետին, որ ավելի լավ կլիներ խոսել Սիսիան մտնող ճանապարհի, Սիսիանի փողոցների ասֆալտապատման, Սիսիանում գյուղատնտեսությունը և հողագործությունը զարգացնելու միջոցով աշխատատեղեր ստեղծելու հիմնախնդիրների, քան` լողավազանի և համայնքային ենթակայության մանկապարտեզներին գույքով ապահովելու մասին:
Որ Սիսիանի քաղաքապետը այնքան էլ լավ չի պատկերացնում համայնքապետի իր իրավունքներն ու պարտականությունները և փորձում է իր լուծելիք խնդիրները «գլուխ բերել» նախագահով, նորություն չէ, բայց որ կասկածի տակ է դնում երկրի նախագահի` իր իրավունքներին ու պարտականություններին չտիրապետելու հանգամանքը և նրան ուղղել է տալիս համայնքապետին վերաբերող հարցեր, դա արդեն տարօրինակ է:
Ու եթե թվում է, թե Սիսիանում լողովազան կառուցելու` երկրի նախագահին ուղղված հարցը հատկապես պայմանավորված է «մարզասեր» ու «լողավազանասեր» քաղաքապետի «ազնիվ» ցանկությամբ, ուրեմն` Աղասին Աղասի չէր լինի…
Ըստ նրա, հավանաբար, երկրի նախագահը հանկարծ ու հավանություն կտար շախմատի տան տնօրենի` Սիսիանում լողավազան կառուցելու խնդրանքին և …
Բայց` Աղասին Աղասի չէր լինի, եթե…արդեն 4 տարի շարունակ «կառուցվող» և ԱԺ ընտրությունների նախօրեին մի կերպ ԲՀԿ-ի կողմից «ափալ-թափալ» սկսած ու «ափալ-թափալ» կասեցված և Աղասու «վզին մնացած» ու «թողած-փախած» կիսակառույց մարզադահլիճը «չփորձեր նաղդել» լողավազան ունենալու «ազնիվ» ցանկության տեղ: Սիսիանը հեշտ ու հանգիստ «լողավազան» կունենար, Աղասին կազարվեր իր վզի «օղապարանից», ԲՀԿ-ի կիսատն էլ ՀՀԿ-ով էլ «կսաղացվեր»:
Բայց, ինչպես ասում են, երկրի նախագահն էլ երկրի նախագահ չէր լինի, եթե…
Որոտան.am
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արդեն քանի տարի է` Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակ, հասանելի, սովորական մարդու և քաղաքացու իր կերպարով լուրջ կոնտրաստ է ստեղծում քաղաքական-պետական քյառթու գործիչի կերպարի հետ, ով պադավատով է, ախրանայով, փողկապով ու կոստյումով, անհաղորդ ու վերևից նայող աչքերով, ու ատամների արանքից շրջապատի երեսին շպրտվող կիսա«բարև»ով: Րաֆֆին կարծրատիպեր է քանդում, որոնք այդ քյառթուների իշխանության միգուցե ոչ կարևոր, բայց մի բաղադրիչն է: և անշուշտ, քյառթերը պետք է մտահոգվեն, որ իշխանության փոքրիկ հենասյուներից մեկը փլուզվում է: Պետք է նեղվեն, որ Րաֆֆիի ստեղծած կոնտրաստ իրենց օգտին չէ: Ու նրանց «բլոգերներ»-ը անսուսեր մարտի են մտել չգիտես թե ում դեմ ու չես էլ հասկանում, թե ինչու ֆեյսբուքում: ՃՃՃ Տղերք ջան, էս ամենի իրական ու կարևոր քննադատը և դատավորը ժողովուրդն է, Րաֆֆիին բարևած մարդը, որի համար շատ հաճելի է պաշտոնյայի հասարակ ու ամենահաս պահվածքը: Իզուր ՖԲ-ում էջ մի մրոտեք:ՃՃՃՃ Ավելի լավ է քայռթերին պոլիծծեխնալագիչեսկի, իմիջմեյքերսկի ու բլոգերսկի խորհուրդ տվեք դուրս գալ քյառթ հոգե- և այլ վիճակներից:ՃՃՃ և ամենակարևորը, քայլեք Րաֆֆիի հետևից, որ նրան բարևած ու դրանից լավ զգացած մարդուն ասեք, որ Րաֆֆին իրեն սխալ է պահում: Թե չէ անհասկանալի է, թե ինչ եք հետապնդում ֆեյսբուքում: Այստեղ բոլորս կողմնորոշված ենք:ՃՃՃՃ»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.