23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը շարունակում է ներկայացնել մարզային և տեղական իշխանությունների ղեկավարներին, որոնք անկախ այն հանգամանքից, որ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է, շտապում են արջի ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին: Ու թեև այս տարածքում ՀՀԿ առաջնորդի համար ձայներ ապահովելու պատասխանատվությունը դրված է Կարեն Կարապետյանի վրա, այդուհանդերձ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ջանում է առաջ ընկնել նրանից ու վարչական ռեսուրսներն առաջինը օգտագործել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: «ՉԻ» տեղեկություններով` նա հավաքել է իր թիմի անդամներին և հրահանգել այնպես անել, որ ՀՀԿ-ն ամենաբարձր տոկոսը հավաքի Վանաձորում:
Չորրորդ ինքնիշխանություն
Վերջերս Պետրոս Մակեյանը, որպես «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, քննադատության է ենթարկվել ու նրա նկատմամբ դժգոհություն է հայտնվել վայրիվերո քաղաքական վարքագծի, կուսակցության բնականոն աշխատանքները ձախողելու, ինչպես նաեւ անձնական տարբեր նկատառումներով պայմանավորված գործունեության համար, ինչի հետևանքով կուսակցությունը հայտնվել է փողոցում:
Ի պատասխան այս ամենի Պ. Մակեյանը զանգվածային լրատվամիջոցներով ամեն օր հայտարարում է՝ «Հրաժարական չեմ տա կուսակցության նախագահի պաշտոնից»: Այս կապակցությամբ մենք ստիպված ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքի 18 հոդվածի պահանջով կուսակցությունները պարտավոր են համագումար հրավիրել առնվազն երկու տարին մեկ անգամ։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կանոնադրության համաձայն՝ համագումարը պետք է հրավիրել տարին մեկ անգամ։ Կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2010 թ. ապրիլի 4-ին: Այսինքն՝ կոպտորեն խախտվել է ինչպես օրենքը, այնպես էլ կուսակցության կանոնադրությունը։ Ըստ այդմ՝ կուսակցության ղեկավար մարմնի՝ քաղխորհրդի եւ ԺՀԿ նախագահի լիզարությունները վաղուց ավարտվել են, եւ Պետրոս Մակեյանի կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մենք ստիպված, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել ենք «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գործունեությունը իրավական հիմքերի վրա դնելու վերականգնման աշխատանքները:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամներ՝
Ղուկաս Մեհրաբյան
Պետրոս Գևորգյան
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդիրը նախագահական ընտրությունների զուգահեռ թոփն է:
Ու սա էն եզակի դեպքերից է, ուր կարող են համադրվել արևմտյան և ռուսական շահերը:
Ընդ որում, այս խաղում Արևմուտքը կցանկանա ֆորա տալ Ռուսաստանին:
ա)Դրանով տարածաշրջանում կայունություն ապահովելու պատասխանատվությունը դնելով վերջինիս ուսերին. կայունությունն այսօր ամենաշատն է պետք վերջինիս` Սիրիա-Լիբանան-Իրան թնջուկը լուծելու համար:
բ)Ղարաբաղից քաղաքացիական օդանավերի թռիչքը նշանակելու է պատերազմական արկածախնդրության սահմանափակում, որով ամեն վայրկյան տարածաշրջանին սպառնում է Ալիև-Պուճուրը: Աշխահաքաղաքական երկու գլխավոր խաղացողների կոմպրոմիսն այդ հարցում ոչ միայն պատերազմական գործողությունների զսպիչն, այլև` Ադրբեջանի, էլ առավել Թուրքիայի պանիսլամիստական ամբիցիաների սահմանափակումն է արձանագրելու:
գ)Ստեփանակերտի քաղաքացիական օդանավերի այդ թռիչքները քաղաքակրթական նշանակության են ծառայելու նաև՝ տարածաշրջանում քրիստոնեական բուֆերը կենդանի պահելու առումով:
Ինչն այս պահին ձեռնտու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին:
Անշուշտ նաև` Հայաստանին»:
ՀՀ նախագահի այս ընտրությունները նախորդից տարբերվում են նաև նրանով, որ նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուի ձայների ապահովումը նախևառաջ դրված էր մեծամասնականով ընտրված պատգամավորների վրա, իսկ նրանք, ինչպես հայտնի է, քրեածին-օլիգարխիկ կենսագրություն ունեին: Այս ընտրարշավին, սակայն, Սերժ Սարգսյանի թիմը օլիգարխներին միտումնավոր մեկուսացրել է` ցանկանալով պատրանք ստեղծել, թե իբր կրիմինալն ու օլիգարխիան տարանջատված է գործող վարչախմբից:
Եվ այսպես «ՉԻ» տեղեկություններով` Երևանից դուրս ձայներ ապահովելու հանձնարարականները տրված են մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին, ասել է թե` պետական համակարգում պաշտոն զբաղեցնող չինովնիկներին: Իսկ սա նշանակում է, որ հիմա կեղծելու են նաև «օրինական ընթացակարգերով»: Ի դեպ, ՀՀԿ-ն այս անգամ նախընտրական շտաբ բացելու համար գումարներ չի տրամադրում. անգամ էլեկտրաէներգիայի և ընթացիկ ծախսերի համար բյուջե չի տրամադրել, այդ ծախսերը պետք է հոգան տեղական իշխանիկները: Փոխարենը` ՀՀԿ շտաբների պատասխանատուները զանգահարում են հատկապես դպրոցների մանկավարժների բնակարաններ և ներկայանալով իբրև սոցհարցում կատարողներ, փորձում են ճշտել, թե մանկավարժները ճշգրտորե՞ն են կատարում վերևից իջեցված` Սերժ Սարգսյանին ընտրելու հրահանգը: Եթե տվյալ հեռախոսահամարից այլ թեկնածուի անուն կամ չկողմնորոշված լինելու կարծիք է հնչում, մյուս օրը դպրոցի տնօրենը իր մոտ է հրավիրում տվյալ ուսուցչին և նրա առջև դնում հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Թերթը նշում է, որ ՀՀԿ-ական ակտիվիստները «ընտրատեխնոլոգիայի» մեկ այլ հնարք էլ են բանեցնում: Երբ վարչական որևէ աշխատողից պահանջում են Սերժ Սարգսյանի համակիրների ցուցակ, ՀՀԿ շտաբի աշխատակիցները իրենց ծանոթներին օգնելու նպատակով, համակիրների ցուցակ են տրամադրում` արտագրելու համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Մեր պատվիրակների դժգոհությունները ԵԽԽՎ-ից գնալով ավելանում են և ավելի կոշտ ձևակերպումներ են ստանում: Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների գնահատականներն այս առումով առանձնապես չեն տարբերվում, ինչից կարելի է եզրակացնել, որ տարբեր եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորներից շատերն իսկապես իրենց ամենևին «եվրոպավարի» չեն պահում և այլասերված են ավելի շատ, քան հետխորհրդային կամ, ասենք, լատինաամերիկյան պետական պաշտոնյաները: Մասնավորապես, ԵԽԽՎ-ում «պարզվել է», որ Ադրբեջանը բավականին ժողովրդավարական երկիր է և փայլուն կերպով կատարում Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները: Իսկ եթե ինչ-որ բան այն չէ, ապա զուտ այն պատճառով, որ «իրենց» տարածքների 20 տոկոսը «զավթված է», և Ադրբեջանում կա մեկ միլիոն փախստական: Ինչպես ասում են, փողին (կամ տվյալ դեպքում` գուցե խավիարին) մուննաթ: Ուրիշ ինչպես կարելի է ծաղրել այդ կազմակերպության հռչակած նպատակները և ընդհանրապես` եվրոպական արժեքները:
Բայց այստեղից երկու հարց է ծագում` արժե՞ արդյոք «վիզ դնել», որ ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց ընդունի Ադրբեջանի վերաբերյալ: Եթե որևէ մեկի կարծիքը ես կարևորում եմ, ապա, անշուշտ, փորձում եմ նրան ներկայացնել բոլոր փաստերը, որպեսզի նա առավելագույնս օբյեկտիվորեն գնահատի իրավիճակը: Բայց եթե ես վստահ եմ, որ տվյալ մարդը կամ կազմակերպությունը գնահատական է տալիս կաշառքի ազդեցության տակ, ապա նրանց գնահատականն ինձ համար կոպեկի գին չունի:
Նույն տրամաբանությամբ` այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը այնքան տանջվում, որ, օրինակ, եվրոպական այդ կառույցը հնարավորինս դրական կամ հնարավորինս բացասական գնահատական տա մեր ընտրություններին: Այդ ի՞նչ մի անաչառ դատավորներ են, որոնց կարծիքի վրա մենք այդքան դողում ենք: Հիմա նրանք ինչ-որ դիտորդներ են ուղարկելու, որոնք ինչ-որ զեկույցներ են գրելու, հետո այդ զեկույցները իշխանությունն ու ընդդիմությունը տառ առ տառ ուսումնասիրելու են, ասելու են` «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը ողջունեց», «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը դատապարտեց»` անտեսելով այն փաստը, որ այդ «ողջունելու» ու «դատապարտելու» գինը մի քանի կիլո խավիար է:
Իրականում առանց որևէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է: Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատն է, ու պատճառը ոչ թե 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամն է, ինչպես ուզում է ներկայացնել իշխանությունը, այլ իր` իշխանության ապաշնորհ և կոռումպացված լինելը: Մյուս կողմից` սուտ է, որ այս ընտրարշավն անցնում է ոչ մրցակցային, պասիվ պայմաններում: Սուտ է նաև, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ` դիտեք նախընտրական հանդիպումների տեսագրությունները: Վախի փուլը մեր երկրում անցած է` հուսանք, որ վերջնականապես:
Առավոտ
Գաղտնիք չէ, որ հայկական համայնքներն ամբողջ աշխարհում զբաղված են բազմաթիվ ծրագրերի մշակմամբ 2015 թվականի Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:
Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիայի կառավարությունը և նրա գործակալները ուշադրությամբ հետևում են հայտարարված բոլոր հայկական ծրագրերին, որպեսզի Անկարան կարողանա իր հակաքայլերը ձեռնարկել ընդդեմ ակնկալվող հայկական «ցունամիի»:
Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից երկու տարի առաջ իրենց ծրագրերը հրապարակելով, հայերը թուրք ժխտողականներին կապահովեն արժեքավոր տեղեկություններով և բավարար ժամանակով՝ որոշելու, թե ինչպես լավագույնս խափանել հայկական ոգեկոչման միջոցառումները:
Հայերը պետք է հասկանան, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները Ցեղասպանության ժխտման երկարատև պատմություն են ունեցել: Ըստ էության, Ցեղասպանության ոճրագործությունը և դրա քողարկումը գրեթե մեկ դար առաջ միաժամանակ մշակվել էին երիտթուրքերի վարչակարգի կողմից: Բացի այդ, Թուրքիան, որպես հզոր պետություն, ձգտում է և պատրաստ է իր զգալի միջոցներն օգտագործել ամբողջ աշխարհում հայկական քաղաքական նախաձեռնություններին հակահարված տալու համար: Անկարան պարբերաբար ճնշում է, սպառնում և անգամ շանտաժի ենթարկում բոլոր մարդկանց, կազմակերպություններին և պետություններին, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանության իրողությունը:
Մի փոքրիկ օրինակ բերեմ, թե ինչպիսի ժխտական զարգացումներ կարող են լինել ապագայում: Նկարահանման մի խումբ վերջերս հայտարարեց, որ մտադիր է մի կարևոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին՝ Միշել Ահարոնյան Մարքոմի «Դրախտից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա: Անցյալ ամիս Ստամբուլ կատարած այցելության ժամանակ Ֆիլմի պրոդյուսեր Սոնա Թաթոյանը հարցազրույց էր տվել թուրքական թերթին, հավանաբար, անտեղյակ լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներին թուրքական լրատվամիջոցների տխրահռչակ խեղաթյուրումների մասին: Թաթոյանի բախտը բերել է, որ նա հարցազրույց էր տվել Թուրքիայի հեղինակավոր թերթերից մեկին՝ «Ռադիկալ»-ին, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ազատական հայացքներով: Սակայն, նույնիսկ այս դեպքում, «Ռադիկալ»-ի նյութում առկա էին որոշ փոքր աղավաղումներ: Դրությունն է’լ ավելի վատ էր Թաթոյանի հարցազրույցի անգլերեն թարգմանությունում, որը կատարվել էր քիչ ճանաչում ունեցող «Al-Monitor» կայքի կողմից, որտեղ լրջորեն խեղաթյուրվել էին նրա տեսակետները:
Օրինակ, «Ռադիկալ» թերթին Թաթոյանի հայտարարությունը, որ ցեղասպանության զոհերի ոսկորները դուրս էին ցցվել Սիրիայի Դեր Զոր և Ռաս ալ Այն անապատների ավազներից, խեղաթյուրվել էին «Al-Monitor» կայքի կողմից որպես. «Մենք փշրում էինք գանգերը և նետում ոսկորները»: Դրանից ավելի վատ՝ «Al-Monitor-ը կեղծ մեջբերում է արել Թաթոյանից՝ նշելով, որ «Նրանք [հայերը] պետք է մոռանան Ցեղասպանությունը»: Իրականում նա ասել էr. «Խաղաղության կնքումը Անատոլիայի հետ, թուրքերի հետ, չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը կամ հանդուրժել թուրքական ժխտողական քաղաքականությունը»:
Բնականաբար, Թաթոյանը վշտացած էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոր համոզմունքների աղավաղումների համար: «Ասպարեզ» թերթին տված իր հարցազրույցում, նա կտրականապես հերքել էր, որ երբևէ հայերին ասած լինի մոռանալ Ցեղասպանությունը. «Ես նման հայտարարություն չեմ արել: Ինչպե՞ս կարող էի: Ինչպե՞ս կարող էի նման բան ասել հարցազրույցում Հայոց ցեղասպանության ֆիլմի մասին, երբ ինքս եմ օգնում դրա ստեղծմանը»:
Քանի որ «Al-Monitor» կայքի հոդվածը եղել է անգլերեն լեզվով, ապա օտար ընթերցողների մեծ մասը կարդացել էր Թաթոյանի հարցազրույցի աղավաղված տարբերակը, որը լայնորեն տարածվել էր համացանցում: Շատ ընթերցողներ ահավոր հիասթափություն էին ապրել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա անունից ներկայացված հայացքների պատճառով: Սա լուրջ հարված է Թաթոյանի ջանքերին, քանի որ մեծ ֆիլմերի ստեղծումը շատ ծախսատար է, որը հսկայական ներդրումներ է պահանջում: Երբ հավանական ֆինանսական աջակիցները երես թեքեն, դա կործանարար ազդեցություն կարող է ունենալ նրա ծրագրի իրագործման վրա:
Սակայն Թաթոյանը շարունակում է հավատարիմ մնալ իր ֆիլմի ծրագրին: Նա գիտակցում է, որ «ֆիլմի արտադրության ժամանակ մշտապես փորձեր են արվելու մեր ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության մասին պատմական ծավալուն կարևոր ֆիլմ նկարահանելու նպատակից: Նման փորձերին դիմակայելու լավագույն ուղին ֆիլմի վրա կենտրոնանալն է և այն աշխարհին ցույց տալու համար նկարահանելը: Ֆիլմը խոսում է իր մասին», ասել է նա «Ասպարեզին»:
Պարզ չէ, թե արդյոք Թաթոյանի հարցազրույցի աղավաղումը վատ թարգմանության հետևանք է, թե միտումնավոր է արվել Հայոց ցեղասպանության մասին պատմող կարևոր կինոնկարը վարկաբեկելու նպատակով: Այնուամենայնիվ, այսօրվանից մինչև 2015 թվականի Ապրիլի 24-ը, հայերը կարող են բախվել բազմաթիվ թուրքական չարակամ ծրագրերի՝ Թուրքիայից արդարություն պահանջող հայկական նախաձեռնությունները տապալելու համար:
Հայերը զգոն և շրջահայաց պետք է լինեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրենց ծրագրերը հրապարակելիս: Հատուկ միջոցառումների և ծրագրերի նախաձեռնման փուլերում շատ քիչ մանրամասներ պետք է բացահայտել հանրությանը: Պետք է թուրքական կառավարությանը հնարավորինս հեռու պահել նախատեսված հայկական միջոցառումների մասին տեղեկացված լինելուց, որպեսզի Անկարան վաղօրոք տեղեկություններ և ժամանակ չունենա դիմակայել ու վարկաբեկել հայկական արդար պահանջները՝ մարդկության դեմ գործած 20-րդ դարի ամենանողկալի ոճրագործություններից մեկի 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Վերջին շրջանում կրկին շրջապտույտի մեջ է դրվել ազգային համաձայնության կառավարության իդեա -ֆիքսը:
Այս գաղափարը ժառանգություն է մնացել ԲՀԿ-ից. նախագահական ընտրությունների մասնակցության դեպքում, ԲՀԿ-ն քաղաքական ասպարեզ էր մտնելու հենց այս դեվիզով, որպեսզի դեպ իրեն քաշի ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին ու մարգինալ ուժերին` ապագա կառավարության կերակրատաշտին մոտ լինելու համար, իսկ իրականում` պառճառ ունենալու բացատրելու, թե ինչու են իրեն պաշտպանում պրոքոչարյանական ուժերը:
Ընդ որում, եթե ճշգրիտ, ապա այդ գաղափարն էլ ավելի «հին» է. սույն պրոյեկտը պետք է իրացվեր նախորդ տարվա մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որի ժամանակ արվել էր ամեն հնարավորն ու անհնարն` այն հաջողությամբ պսակելու համար: Բայց, քանի որ Սերժ Սարգսյանն, ի տարբերություն նարդու զառերով շաշկի խաղացող իր «կոնկուրենտների», շախմատ է խաղում ու իր բոլոր քայլերը` նախօրոք հաշվում. պրոյեկտը այդպես էլ մնաց այն հղացածների գլխում:
Ու, հիմա, ինչպես ասում է մեծն Լոռեցին, ոչ թե գաղափարն են իրենց գլուխը մտցրել, այլ գլուխը գաղափարի մեջ, ու կրկին փորձ են անում շրջանառության մեջ դնել սույն «փաթեթը»:
Այս ամենում, սակայն, կա մեկ նրբություն: «Փաթեթի» տիրակալները կրկին երկուսն են. Հովիկ Աբրահամյան, Ռոբերտ Քոչարյան: Հովիկ Աբրահամյանը խաղում է ՀՀԿ հին գվարդիայով, իր անձնական «թիմով».
Դավիթ Հարությունյան (չնայած` նույն հաջողությամբ վերջինս համարվում է նաև Քոչարյանի թիմի ներկայացուցիչ և նույնքան խելամիտ խաղում է Սերժ Սարգսյանի դաշտում), Գագիկ Բեգլարյան. նրա համար Երևանի քաղաքապետի պաշտոնը, ինչպես Հովիկ Աբրահամյանի համար` վարչապետինը` «ցնորքն երազն է իմ հոգու»: Կարեն Կարապետյան և այդպես շարունակ:
Ռոբերտ Քոչարյանի թիմը` ԲՀԿ արմատական «խավն» է, ՀԱԿ-ի նույնական` արմատական խավը` Կարախանյան Սմբատի գլխավորությամբ, նաև մտածվում է ՀՅԴ-ից ինչ-որ բեկորներ պոկելու մասին:
Ինչպես տեսնում եք` երկուսի համար էլ պրոյեկտի առանցքում է ԲՀԿ-ն: Երկուսի համար առնացքը` 2018 թիվն է. երկուսն էլ փորձում են այդ թվին խաղից դուրս չմնալ, և նախագահի ֆավորտների ցանկում լինել:
Սակայն Աբրահամյանը փորձում է դրան հասնել ՝ ԲՀԿ-ի իշխանական պրոկտավորմամբ, ասել է` անում է ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ն ապագայում կոալիցիայի, այն է` ազգային համաձայնության կառավարության մաս դառնա:
Քոչարյանի դեպքում` ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում պետք է իրականացնի երկրորդ նախագահի իդեա-ֆիքսը:
Եվ սա այս խաղում միակ տարընթերցումը չէ:
Կրկին կա շախմատ խաղացող Սերժ Սարգսյանի «պարագա»:
Ճիշտ է, 2018-ին նա այլևս չի կարող առաջադրվել, սակայն, ով գիտի, ինչ կա նրա մտքին, զի նա ահավոր «տյոմնի» խաղացող է և չի բացառվում.
Վարկած ա) Վերցնի ու ասի` 2013-ին վարչապետական կառավարումը «քըխ» էր, իսկ 18-ին արդեն «պուպուշ» է: Սահմանադրական բարեփոխումներ իրականցնի, գնա վաչապետ դառնալու:
Վարկած բ) Ցանկանա պատրաստել իր իրավահաջորդին:
Այնպես որ, եթե անգամ` հիպոթետիկ պատկերացնենք, որ ազգային համաձայնության կառավարության մոդելը կարող կյանքի կոչվել, ապա նրա «զանգերը» հաստատ ոչ Աբրահամյանի և ոչ էլ Քոչարյանի համար կհնչեն:
Դրանք կղողանջեն զանգը կախողի ու ճառն ասողի համար:
Բնականաբար:
Վահե Հովսեփյան
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երկու օր է մտածում եմ` ինչ ճանճ է կծել Թուրքիային, որ վերցրել ու անդամակցել է ուզում ՇՀԿ-ին` Շանհայի կազմակերպությանը:
Մերձավոր Արևելքի կուրատորի իդեա-ֆիքսով տառապող, կառավարման իր մոդելով վերջիններիս համար օրինակակիր դառնալու մարմաջով լցված Թուրքիան, փաստորեն, ՆԱՏՕ-ի պնչի տակ. «Փեթրիոթները» դեռ չտեղակայած` համատեղ զինված ուժեր է ստեղծել Մոնղոլիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի հետ:
ՆԱՏՕ-ն թող մտածի:
Մինչ ՆԱՏՕ-ն մեկ-երկու` քրդական շարժմամբ մի բան կանի` Թուրքիայի ամբիցիաները զսպելու համար, Թուրքիան պանիսլամիստական ծրագրերը իր մտքից իջեցրել հողին, իրականացնում է:
Համատեղ այդ զորքերն ստեղծելուց հետո ինչո՞ւ չդառնա: Դրա համար էլ Շանհայական կազմակերպությունում ևս ուզում է… նաև լիդեր դառնալ:
«Չնայած` «խատետ նե վրեդնո»,- ասում է իմ թանկագին բարեկամներից մեկը` հավելելով,- ողջ օրը Ջոլլին եմ ցանկանում. մեջն ի՞նչ կա»:
ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավում առայժմ միայն նախագահի երկու թեկնածու է լիարժեք օգտագործում Երևանի քաղաքապետարանի առանձնացրած գովազդային տարածքները` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը: «Եթե մի պահ մոռանանք այս թեկնածուների անուններն ու կարդանք միայն կարգախոսները, կստացվի` «Դեպի ապահով Հայաստան… Հնարավոր է»: Պաստառները հաճախ փակցված են այնպես, որ թեկնածուները մեջքով են իրար` «մեջք մեջքի տված…» կամ` «մեջք մեջքի որ տանք…»: Մինչև փետրվարի 18-ը դեռ ժամանակ կա կողմնորոշվելու` ում հետ մեջք մեջքի կամ ուս ուսի տալ…:
Հրապարակ
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ավտոմեքենայով անցնում էի Ավանի ու Նոր Նորքի 2-րդ զանգվածի (թիվ 1 ընտրատարածք) ներքին փողոցներով: Աներձագի բոլոր նախկին ընտրական շտաբների ցուցանակները անխտիր ու անբացառություն փոխարինված են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ ընտրական շտաբների ցուցանակներով:
Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 2-ի ընտրությունների ժամանակ դրանք 50-ն էին և Ընտրական օրենսգրքի լուրջ խախտում էին, քանի որ վերջինս շատ հստակ ասում է. ընտրական շտաբների (ցուցանակների) թիվը չի կարող գերազանցել ընտրատարածքում առկա տեղամասային կենտրոնների քանակը` թիվ 1 ընտրատարածքի դեպքում 35-ը: Այս թիվը գերազանցելը նշանակում է օրենքով արգելված քարոզչություն անել: Իսկ «ավելցուկ» 15-ը 35-ի գրեթե կեսն է, հետևաբար նշանակում է` Սերժ Սարգսյանը այդքանով ավել ստվերային ու չթույլատրված քարոզչություն է անում: Իմ ընտրությունների ժամանակ օրենքի այս բացահայտ խախտումը կոծկելու համար ԿՀԸ-ն օրենքին տվեց ապօրինի «մեկնաբանություն», թե ընտրական շտաբը ընտրողի ուղղակի կամքի ձևավորման` քարոզչության վայր չէ, չնայած որ ընտրական օրենսգրքում ընտրական շտաբները նկարագրվում են «Նախընտրական քարոզչություն» անվանումը կրող հոդվածի տակ: Դեհ, հասկացեք, թե ինչ է տեղի ունեցել Ավանում, երբ ԿԸՀ-ը դրանով ասում է, որ ինքը չի վերահսկում դրանցում կատարվողը, քանի որ այն «քարոզչություն չէ»:
Մենք բոլորս իհարկե գիտենք, որ ՀՀԿ-ի պարագայում դրանք որպես կանոն ոչ թե քարոզչության, այլ ընտրակաշառք բաժանելու վայր են: Բայց այս մի փաստն էլ հաստատելու եկավ հունվարի 25-ի իմ այն կանխատեսումը, որ այդ օրը ՍԴ-ը չի բավարարի իմ բողոքը, քանի որ բավարարման դեպքում Սերժ Սագսյանը միայն թիվ 1 ընտրատարածքում իրավունք էր ունենալու բացել առավելագույնը 35 ընտրական շտաբներ, բայց ոչ ավելին: Վստահ եմ, որ ոչ միայն աներձագի ընտրական շտաբներն են անփոփոխ մնացել, այլև «աներձագի ցուցակագրված ընտրողներն» են անփոփոխ մնացել, որոնց Տարոնի ընտրակեղծարար ֆլամինգոները էլի տանելու են տեղամաս: Ահա «ապահով» Հայաստանը, որտեղ «ապահովությունը» ստեղծում են ընտրակաշառք բաժանող Տարոնն ու նրա ընտրակեղծարարները: Ահա Սերժ Սարգսյանի «հավատափոխված» ու «ապահովող» շրջապատը…. »:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.