23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարդիկ ուշադիր հետևում են պայքարին, որին արժանապատիվ քաղաքական գործիչներ են մասնակցում, նրանցից ոչ մեկին ես թշնամի չեմ համարում. մրցակից՝ այո, բայց ոչ թշնամի. այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ռուսական «Օգոնյոկ» ամսագրի հետ հարցազրույցում:
«Մամուլը բաց է բոլոր տեսակետներից, թեկնածուների գրանցումը թափանցիկ է կատարվել: Բոլոր թեկնածուների համար գոյություն ունեն նախընտրական միջոցառումների, քարոզչության անցկացման հավասար հնարավորություններ: Ոչ ոք նրանց համար խոչընդոտներ չի ստեղծում: Երկրում արդեն աշխատում են միջազգային դիտորդների մի քանի խմբեր: Նրանք նույնպես ունեն ընտրությունների ընթացքն օբյեկտիվ գնահատելու բոլոր հնարավորությունները»,-նշել է գործող նախագահը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարություններին, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Բնականաբար, չեմ մեկնաբանի տարատեսակ քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են այս օրերին, քանի որ դրանք արվում են սեփական շահերից ելնելով: Ինչ վերաբերում է իրադրությանը, ապա այն այնպիսին է, ինչպիսին ընտրություններից առաջ կարելի է սպասել քաղաքակիրթ երկրներում»:
Այն հարցին, թե նախագահի լիազորություններն ավարտելուց հետո ինչպիսի կյանքի մասին է երազում գործող նախագահը, նա պատասխանել է. «Ես երբեք որևէ պաշտոնից կառչած չեմ եղել և երբեք չեմ ծրագրավորել կարիերայի իմ աճը: Որտեղ էլ որ աշխատել եմ, հարկ է եղել շատ կարևոր խնդիրներ լուծել, և խնդիրները լուծելուն համապատասխան, ինձ առաջ են տարել: Երբ հեռանում ես պաշտոնից, ցանկանում ես, որ անցած ուղիդ նշանավորված լինի ձեռքբերումներով և առաջընթացով, անգամ հեռանալուց հետո նախկին ղեկավարը շարունակում է մեծ հասարակական և պետական պատասխանատվություն կրել: Կարծում եմ` ես դեռ ժամանակ ունեմ այդ պատասխանատվության իրացման ճիշտ ձև որոնելու համար»:
Ընտրապայքարը գնալով թեժանում է, քարոզիչները` թեկնածուներն իրենց ասելիքն աստիճանաբար խտացնում են, պատասխանում են քաղաքացիներին, որոնց հարցերին սակայն ամբողջական ու համապարփակ, խորքային պատասխաններ այդպես էլ չեն տրվում: Ի՞նչն է պատճառը: Թեկնածուներից ոմանք ավելի շուտ հակված են թռուցքազրույցի, քան` իրենց ծրագրերը հստակ ներկայացնելու: Սակայն նրանցից որևէ մեկը սպառիչ և համարձակ պատասխան չի տալիս` ինչպես լրագրողների, այնպես էլ` քաղաքացիների հուզող հարցերին: Այստեղ, ամենևին էլ չնսեմացնելով մյուս թեկնածուների արժանապատվությունն ու գիտելիքները, ասեմ, որ թեկնածուներից բացառություն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, իր ներկայացրած ծրագրային դրույթներով:
Ես կարծում եմ, որ ամենահստակ պատասխանը` ոչ պոպուլիստական, այլ բացարձակ տրամաբանված միայն Հրանտ Բագրատյանինն է: Նա լինելով բարձր ինտելեկտի, զարգացած, մեծ ընդգրկումների և հեղինակության տեր անձնավորություն, բոլորից լավ է բացատրում իր ծրագիրը, ներկայացնում է առավել ամբողջական և նրանից` որպես ամենաարժանապատիվ թեկնածուից, կարելի է ակնկալել նպատակային խոսք: Եվ Հրանտ Բագրատյանի ծրագիրը զարմանալիորեն. այնքան պարզ ու մերկացնող է դարձնում իշխանությունների բացթողումները: Մյուսները կամ պոպուլիստական արտահայտություններ են անում, թե՝ գյուղը կվերակառուցեն, երկիրը կփոխեն, ծննդաբերությունների թիվը կավելանա, կենսաթոշակները կբարձրանան, այսինքն` ընդհանուր բնույթի խոստումներ:
Մինչդեռ Հրանտ Բագրատյանի ծրագրում ամեն ինչ քայլ առ քայլ է, պարզորոշ ու համոզիչ է: Համոզելու արվեստում այսօր միայն նա է փայլում: Հարցազրույցներում, որտեղ հարցերի պատասխանները Հրանտ Բագրատյանն է տալիս` հասկանալի է հանրությանը: Նախնտրելին՝ իր գրագիտությամբ, նախասիրություններով և ինտելեկտով, համոզված եմ, որ Բագրատյանն է: Ավելացնեմ նաև, որ Հրանտ Բագրատյանը ավելի քան երեք սերունդ ծնունդով Հայաստանցի է և քաջագետ է հայոց պատմությանն ու հայ ժողովրդի ավանդույթներին: Նա տիրապետում է մի քանի այլ լեզուների և անդամ է արտասահմանյան մի շարք գիտական հաստատությունների:
Իսկ եթե վերարտադրվի այսօրվա իշխանությունը, համոզված եղեք, որ վերջնականապես կհայտնվենք շրջապտույտում և տանուլ կտանք մի ամբողջ հանրապետություն: Բաշիբոզուկների խառնամբոխը վազում, նետվում է ծառայելու իշխող կլանին: Հոտային մտայնությունը հատուկ է ամբոխին, որը սիրում է ամբոխավար հոտաղներին, որոնք կարողանում են չարաշահել վերջիններիս լսողությունը: Այս դեպքում է, որ չպետք է մոռանալ Ցիցերոնի հանրահայտ ձևակերպումներից մեկը. «Ամբոխին ավելի շուտ հասնում է նրա ձայնն, ով բարձր է խոսում, քան` նրա ձայնն, ով ճիշտ է խոսում»: Հրանտ Բագրատյանը ճշմարտացի կերպով ներկայացնում է իր ծրագրերը, բայց չի բարձրախոսում:
Ինչ ասել է ապահով Հայաստան: Ներկայիս նախագահի կառավարման նախորդ հինգ տարիներին ապահո՞վ է եղել Հայաստանը: Այսօր նա ինչ բարոյական իրավունք ունի ապահով Հայաստանի խոստումներ տալու: Անապահով հիմքերի վրա ինչպես կարելի է վերակերտել ապահով Հայաստան, սա ծիծաղելի է: Օլիգարխների պահանջով է պատճառաբանված Սերժ Սարգսյանի ընտրությունը, սակայն վաղը նրանք դատապարտված են ունեզրկման` իրենց մտավոր տկարության պատճառով:
Հիշե՛ք, այս հանրապետությունում հնարավոր չէ որևէ խաղաղ ճանապարհով հաղթանակել, որևէ բարենորոգության հասնել: Համոզված եղեք, եթե վերընտրվի այսօրվա նախագահը, մենք շատ ավելի վատ օրեր ենք տեսնելու, քան` տեսել և տեսնում ենք: Ես դրանում համոզված եմ, չնայած, որ կասկածում եմ թե ղարաբաղյան կլանի այս ներկայացուցիչը, նույնիսկ բացարձակ պարտության պայմաններում, կարող է իր տեղը զիջել այս ընտրապայքարում հաղթող թեկնածուին: Ինչպիսի միջոցների կուզեք, կարող է դիմել Սերժ Սարգսյանը լինեն դրանք բարոյական, թե անբարո, զոհաբերություններով, թե ոճրագործությամբ, միայն թե` ոչ արժանապատվորեն: Միամիտ կլինեն այն մարդիկ, ովքեր կմտածեն, որ ղարաբաղցիները իրենց ձեռքից բաց կթողնեն իշխանությունը:
Մերուժան
Վաղը ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանն ու նրա ներկայացուցիչներն ասուլիս կտան և կհրապարակեն թեկնածուի նախագահական ընտրությունները հետաձգելու հետ կապված որոշումը, կհայտարարեն ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հարցով ՍԴ դիմելու են, թե` ոչ:
Քիչ առաջ Պարույր Հայրիկյանին է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Գ.-ն: Հայրիկյանի ինքնազգացողությունը բավականին լավ է: Ամենայն հավանականությամբ, նա այսօր երեկոյան կվերադառնա տուն:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, վաղն արդեն ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը կհայտարարի, որ նախագահական ընտրություններն, իր հետ կատարված միջադեպի պատճառով, երկշաբաթյա ժամեկետով չեն հետաձգվի:
Ընտրությունները կընթանան իրենց հունով, և Հայրիկյանը կշարունակի իր քարոզարշավը:
Ես կարծում եմ, որ ինձ վրա կրակողը հայ չէ: Ռուսական իմպերիալիզմը եղել և մնում է մեր հիմնական թշնամին. եթե ռուսները մեզ համար ինչ–որ բան են արել, ինձ պետք է ապացուցեք, որ արել են, քանի որ մենք իրենց համար շատ բան ենք արել, քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը։
«Խորհելու ժամանակ, իհարկե, կար, ինձ համար ակնհայտ էր, որ սա անողները իմ դեմ չեն արել, այլ արել են մեր ժողովրդի, մեր պետության դեմ: Տվյալ փուլում նրանք մի վերջնական նպատակ են հետապնդում՝ խախտել մեր ժողովրդի, մեր պետության ընթացքը: Մենք ունենք ռուս բարեկամներ և մենք պետք է նոր հարթություն տեղափոխենք մեր հարաբերությունները: Եկեք չմոռանանք, որ Արցախի հարցը մեզ պարտադրել է ռուսական իմպերիալիզմը: Նրանք մտածում են, որ Հայաստանը երբեք չպետք է հզորանա, որովհետև եթե հզորանա, ապա այդ տարածքներից իրենց ոտքը պետք է քաշեն: Իսկ ես այդպես չեմ կարծում: Հզոր Հայաստանն էլ կարող է ընդհանուր արժեքներ ունենալ և կարողանալ միասին աշխատել, բայց այդ արժեքը չպետք է լինի Ռուսաստանի իմպերիալիստական ուժերի շահերը: Ինձ համար հստակ է, որ այդ այլանդակը ոչ մի բան չխոսեց, նա որևէ բան կասեր՝ արա, կամ մի բան, բայց ոչ մի բան չասաց »,-նկատել է Հայրիկյանը:
Ըստ նրա, դա իրականում կրակոց չէր, այլ վախեցնելու փորձ. «Նրանք եկել էին սպանելու ինձ եւ ձեր ինքնորոշման իրավունքը, իսկ ինքնորոշումից վեր ոչինչ չկա»:
ՀՀԿ պատգամավորԿարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շատ թեկնածուներ ապրում են անգիտության քողի տակ, պայման, որի պարագայում անհատը տեղյակ չէ հասարակության մեջ իր տեղի կամ հասարակության համար իր ներկայացրած արժեքի մասին, ինչը նրան հնարավորություն է ստեղծում խոսել իր համար անհասանելի գործերից ու արժեքներից:
Հիմա «ամենասարսափեցնողը». պարզվում է՝ Րաֆֆին թափ է հավաքում՝ճճճճ, այո, բայց միայն իր կուսակիցների մոտ:
Չնայած իր սովորույթի համաձայն արժեր մի հատ վստահության «հանրաքվե» անցկացնել, կամ եթե մանդատ ունենար, անպայման վայր դնելու գործընթաց սկսեր: Կամ… Դրանք էլ հետո…»:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանն, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին, նշեց, որ ինքը դատապարտում է ցանկացած մակարդակի ոտնձգությունը մարդու նկատմամբ.
«Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի մեջ պետք է բացառել իշխանությունների մասնակցությունը: Դա իշխանությանն օգուտ չէ, դա երկրի դեմ է: Սա խառնակչություն է, որի մեջ շահագրգռված են մութ ուժեր: Սա մարտի մեկ չէ, ես հուսով եմ, որ կգտնեն այս ամենի հեղինակին»,- ասաց նա:
Նախկին պատգամավորի խոսքով, այս ընտրարշավը տարբերվում է նախորդներից: Այս ընտրությունները պետք է համարել փակագիծը փակվելու ժամանակահատված, և այն ընտրությունները, որոնք ընթանում են 95-ից, պետք է ավարտվեն 2013-ին. «Այս ընտրություններով պետք է առաջ բերվի նոր տեխնոլոգիաներ, քանի որ քաղաքացիական հասարակության հասունացումը պետք է բերի նոր մթնոլորտ: Այս ժամանակահատվածը ես համարում եմ հետընթացի վերջին փուլը»:
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, այս հանցագործությունը միտված է նախագահական ընտրությունների հետաձգմանը, որը կարող է ձեռնտու լինել ինչ-որ ուժերի: Ըստ նրա, դրսից ոչինչ լինել չի կարող, եթե հանցագործը ներսում գործընկեր չի ունենում:
Մեր երկրի հանցագործները դեռ ներսում են, որոնք կատարելով մարտի 1-ի հանցագործությունը՝ շարունակում են իրենց գործողությունները:
Իմ դպրոցական տարիների դասագրքերը պնդում էին, որ այն միակ կուսակցությունը, որը այն ժամանակ իշխում էր մեր երկրում, հիմնված է դեմոկրատական ցենտրալիզմի վրա: Այդ սկզբունքը, հիշեցնեմ, ենթադրում էր` ա) բոլոր մարմինների ընտրված լինելը, բ) դրանց պարբերական հաշվետվություն, գ) խիստ կուսակցական կարգապահություն և փոքրամասնության կողմից մեծամասնությանը ենթարկվելը, դ) վերադաս մարմինների որոշումների պարտադիր լինելը ստորադասների համար: Թվում է, թե ոչ մի վատ բան այդ սկբունքների մեջ չկա` բա էլ ինչպե՞ս կարելի է որոշում ընդունել, եթե ոչ մեծամասնությամբ և հետո պարտադրել փոքրամասնությանը` ուզում ես ենթարկվիր, չես ուզում` հաջողություն: Բայց վերոհիշյալ կուսակցության այդպիսի կաոուցվածքը թույլ տվեց Ստալինին 20-30-ական թվականներին դառնալ բռնապետ. խարդավանքների հմուտ վարպետ լինելով` նա ժամանակ առ ժամանակ «մեծամասնություններ» ստեղծելով ջախջախում էր «հակակուսակցական խմբավորումները», հետո ջախջախում էր ջախջախողներին, և այդպես շարունակ` այդպիսով մաքրելով և բյուրեղացնելով կուսակցության շարքերը` այն աստիճանի, որ բոլոր մտածող մարդիկ դուրս մղվեցին, և մնացին միայն նրանք, ովքեր գովերգում էին «հանճարեղ առաջնորդի» ամեն մի քայլը:
Ես բացարձակապես չեմ ուզում ասել, որ այսօր ստալինյան ժամանակներ են, բռնապետություն է և այլն: Սակայն եկեք համաձայնենք, որ 22 տարում մեր կուսակցականները չկարողացան հնարել կուսակցության այլ կառուցվածք, քան վերը շարադրվածը: Արդյունքում կա´մ որոշումներն ընդունվում են միաձայն, կա´մ էլ կուսակցության մեջ հայտնվում են «թշնամական տարրեր», որոնցից այդ քաղաքական կառույցը պարբերաբար մաքրվում և բյուրեղանում է: Դուք կարո՞ղ եք, օրինակ, պատկերացնել, որ Հանրապետական կուսակցության վերջին համագումարում տեղից վեր կենար մի պատվիրակ և ասեր, որ նա դեմ է կամ գոնե ձեռնպահ է Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելուն: Այդպիսի մարդուն լավագույն դեպքում կառաջարկեին վայր դնել կուսակցական տոմսը և դուրս գալ Մարզահամերգային համալիրից:
Մոտենում է նաև այդ ժամանակը, երբ Հայ ազգային կոնգրեսում նույնպես որոշումները կընդունվեն միաձայն: «Գծի դեմ» գնացածների մեծ մասը ՀԱԿ-ից դուրս է գտնվում, մնացածի դուրս գալը ժամանակի հարց է: Հերթը, հավանաբար, Պետրոս Մակեյանինն է, որը երեկ իր հերթին հեռացրեց սեփական` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության «գծից դուրս» հայտնված Ղուկաս Մեհրաբյանին: Մեծ և փոքր կուսակցությունները մեր պետության մանրակերտն են: Տվյալ դեպքում, սակայն, բացառված չէ, որ ԺՀ-ի կնիքը Պետրոսի ձեռքից խլեն և հանձնեն Ղուկասին, և այդ դեպքում էլ որոշումները ՀԱԿ-ում ընդունելու են միաձայն: Մի խոսքով` «դեմոկրատական ցենտրալիզմ»` իր լավագույն դրսևորումներով: Իրականում կուսակցությունների ներսում ամեն ինչ կախված է նրանից, թե ով է պահում գրասենյակները, ով է աշխատավարձ վճարում ֆունկցիոներներին: Այդ մարդը տեր է, իսկ մնացածը` տնվորներ: Հնարավո՞ր է արդյոք կուսակցություններ կառուցել այլ սկզբունքներով: Չգիտեմ` երբեք կուսակցական չեմ եղել:
Առավոտ
Թերթը գրում է, որ փետրվարի 18-ին կայանալիք ընտրությանները դիտարկելու համար երեկվա դրությամբ ԿԸՀ-ում գրանցվել էր 16 տեղական կազմակերպություն: Նրանք այս պահին ընդհանուր առմամբ գրանցել են 2951 դիտորդ:
Գրանցվել են ինչպես տեղական, այնպես էլ դրսից եկած կազմակերպություններ ու առաքելություններ:
Չորրորդ ինքնիշխանություն
Ի՞նչն էր խանգարում գաղափարակից ընկերոջը` ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելուն` երեկ, ՀԱԿ քաղխորհրդի նիստից հետո, հարցրել է «Հրապարակի» լրագրողը ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանին: «Պարոն Բագրատյանը ստեղ որևիցե մեկին հաշվի չառավ, ինքը գնաց առաջադրվեց: Ինչի մենակ ի՞նքն է մեր ընկերը, առաջադրվածներից էլի մարդիկ կան, որ իմ ընկերներն են, բայց հո չե՞նք սատարի: Պարույր Հայրիկյանին ես շատ ավելի վաղուց եմ ճանաչում, քան Բագրատյանին»: Այսինքն, ոչ մի տարբերություն Բագրատյանի և Հայրիկյանի միջև: «Հայ մարդիկ են»,- պատասխանել է Հայոցյանը: «Եվ հետո, ձեզ հաշվի է առել, առաջադրվելու ժամանակ Բագրատյանը հայտարարեց, որ դուրս կգա պայքարից, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի»,- հիշեցրել է լրագրողը: «Պայմաններ դնելն ու ուլտիմատումներով խոսելը տեղին չէ»: Իսկ տեղի՞ն էր ՀԱԿ առաջնորդի` ընտրություններին չմասնակցելու տարիքի վերաբերյալ պատճառաբանությունը: «Ես ՀԱԿ առաջնորդին չեմ մեկնաբանում»: ՀԱԿ մաս կազմող ԱԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասել է, թե Բագրատյանը նման առաջարկով չի դիմել Կոնգրեսին. «Եթե լիներ, միգուցե մոտեցումն այլ լիներ»: Իսկ ո՞ւր մնաց անցած հինգ տարին, գաղափարակիցներ էիք, չէ՞: «Եթե փորձում եք փորել, ես բան չեմ ասելու: Բագրատյանն այդ որոշումը մենակ է կայացրել, իր կուսակցությամբ և երբեք այդ հարցը չի դրել Կոնգրեսում»,-պատասխանել է տիկին Սարգսյանը:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.