Ընտրապայքարը գնալով թեժանում է, քարոզիչները` թեկնածուներն իրենց ասելիքն աստիճանաբար խտացնում են, պատասխանում են քաղաքացիներին, որոնց հարցերին սակայն ամբողջական ու համապարփակ, խորքային պատասխաններ այդպես էլ չեն տրվում: Ի՞նչն է պատճառը: Թեկնածուներից ոմանք ավելի շուտ հակված են թռուցքազրույցի, քան` իրենց ծրագրերը հստակ ներկայացնելու: Սակայն նրանցից որևէ մեկը սպառիչ և համարձակ պատասխան չի տալիս` ինչպես լրագրողների, այնպես էլ` քաղաքացիների հուզող հարցերին: Այստեղ, ամենևին էլ չնսեմացնելով մյուս թեկնածուների արժանապատվությունն ու գիտելիքները, ասեմ, որ թեկնածուներից բացառություն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, իր ներկայացրած ծրագրային դրույթներով:
Ես կարծում եմ, որ ամենահստակ պատասխանը` ոչ պոպուլիստական, այլ բացարձակ տրամաբանված միայն Հրանտ Բագրատյանինն է: Նա լինելով բարձր ինտելեկտի, զարգացած, մեծ ընդգրկումների և հեղինակության տեր անձնավորություն, բոլորից լավ է բացատրում իր ծրագիրը, ներկայացնում է առավել ամբողջական և նրանից` որպես ամենաարժանապատիվ թեկնածուից, կարելի է ակնկալել նպատակային խոսք: Եվ Հրանտ Բագրատյանի ծրագիրը զարմանալիորեն. այնքան պարզ ու մերկացնող է դարձնում իշխանությունների բացթողումները: Մյուսները կամ պոպուլիստական արտահայտություններ են անում, թե՝ գյուղը կվերակառուցեն, երկիրը կփոխեն, ծննդաբերությունների թիվը կավելանա, կենսաթոշակները կբարձրանան, այսինքն` ընդհանուր բնույթի խոստումներ:
Մինչդեռ Հրանտ Բագրատյանի ծրագրում ամեն ինչ քայլ առ քայլ է, պարզորոշ ու համոզիչ է: Համոզելու արվեստում այսօր միայն նա է փայլում: Հարցազրույցներում, որտեղ հարցերի պատասխանները Հրանտ Բագրատյանն է տալիս` հասկանալի է հանրությանը: Նախնտրելին՝ իր գրագիտությամբ, նախասիրություններով և ինտելեկտով, համոզված եմ, որ Բագրատյանն է: Ավելացնեմ նաև, որ Հրանտ Բագրատյանը ավելի քան երեք սերունդ ծնունդով Հայաստանցի է և քաջագետ է հայոց պատմությանն ու հայ ժողովրդի ավանդույթներին: Նա տիրապետում է մի քանի այլ լեզուների և անդամ է արտասահմանյան մի շարք գիտական հաստատությունների:
Իսկ եթե վերարտադրվի այսօրվա իշխանությունը, համոզված եղեք, որ վերջնականապես կհայտնվենք շրջապտույտում և տանուլ կտանք մի ամբողջ հանրապետություն: Բաշիբոզուկների խառնամբոխը վազում, նետվում է ծառայելու իշխող կլանին: Հոտային մտայնությունը հատուկ է ամբոխին, որը սիրում է ամբոխավար հոտաղներին, որոնք կարողանում են չարաշահել վերջիններիս լսողությունը: Այս դեպքում է, որ չպետք է մոռանալ Ցիցերոնի հանրահայտ ձևակերպումներից մեկը. «Ամբոխին ավելի շուտ հասնում է նրա ձայնն, ով բարձր է խոսում, քան` նրա ձայնն, ով ճիշտ է խոսում»: Հրանտ Բագրատյանը ճշմարտացի կերպով ներկայացնում է իր ծրագրերը, բայց չի բարձրախոսում:
Ինչ ասել է ապահով Հայաստան: Ներկայիս նախագահի կառավարման նախորդ հինգ տարիներին ապահո՞վ է եղել Հայաստանը: Այսօր նա ինչ բարոյական իրավունք ունի ապահով Հայաստանի խոստումներ տալու: Անապահով հիմքերի վրա ինչպես կարելի է վերակերտել ապահով Հայաստան, սա ծիծաղելի է: Օլիգարխների պահանջով է պատճառաբանված Սերժ Սարգսյանի ընտրությունը, սակայն վաղը նրանք դատապարտված են ունեզրկման` իրենց մտավոր տկարության պատճառով:
Հիշե՛ք, այս հանրապետությունում հնարավոր չէ որևէ խաղաղ ճանապարհով հաղթանակել, որևէ բարենորոգության հասնել: Համոզված եղեք, եթե վերընտրվի այսօրվա նախագահը, մենք շատ ավելի վատ օրեր ենք տեսնելու, քան` տեսել և տեսնում ենք: Ես դրանում համոզված եմ, չնայած, որ կասկածում եմ թե ղարաբաղյան կլանի այս ներկայացուցիչը, նույնիսկ բացարձակ պարտության պայմաններում, կարող է իր տեղը զիջել այս ընտրապայքարում հաղթող թեկնածուին: Ինչպիսի միջոցների կուզեք, կարող է դիմել Սերժ Սարգսյանը լինեն դրանք բարոյական, թե անբարո, զոհաբերություններով, թե ոճրագործությամբ, միայն թե` ոչ արժանապատվորեն: Միամիտ կլինեն այն մարդիկ, ովքեր կմտածեն, որ ղարաբաղցիները իրենց ձեռքից բաց կթողնեն իշխանությունը:
Մերուժան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.