23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբում հանդես է եկել իր ընտրողներին, թիմին և ամբողջ հասարակությանն ուղղված շնորհակալական խոսքով.
«Այս ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել և ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, և հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին:
Ես շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին: Հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարևորությունը և համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ: Շնորհակալ եմ իմ մրցակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, և ինձ համար, անկեղծորեն եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցել: Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին լուսաբանելու բոլոր թեկնածուների ընտրարշավը: Շնորհակալ եմ մեր իրավապահներին, ոստիկաններին, անվտանգության աշխատողներին, ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտահայտվելու և՛ իրավունքը, և՛ հնարավորությունները: Ես կարծում եմ, որ մենք միասին, համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին, այդ թվում՝ նաև մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխություններ իրականացնել մեր երկրում, և դա մեծ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխությունները տալու են իրենց արդյունքները: Մենք վաղվանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետև ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է տքնաջան աշխատանքը, և մենք բոլորս մեր թիմով պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը: Ես հպարտ եմ և հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել իմ օգտին, ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը, և մենք կայուն միջավայրում կսկսենք համատեղ զարգացնել Հայաստանը՝ մեր բոլորի աչքի լույսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը: Եվ փառք մեր ժողովրդին: Շնորհակալ եմ»:
Այսօր ժամը 17.00-ին 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում ժողովրդի ձայնը ստացած թեկնածուն` Րաֆֆի Հովհաննիսյանը, իր ընտրողներին ու համակիրներին հրավիրել է Ազատության հրապարակ: Երեկ օրվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները թույլ են տալիս եզրակացնելու, որ Հայաստանում հերթական անգամ ժողովուրդն ընտրեց ընդդիմադիր նախագահի թեկնածուին, և իշխանությունները հերթական անգամ խեղաթյուրեցին ընտրությունների իրական արդյունքները: Օրվա ընթացքում բազմաթիվ էին ընտրախախտումների մասին ահազանգերը, որոնք հիմք էին տալիս եզրակացնելու, որ այս անգամ ևս իրականություն չդարձան ազատ և ժողովրդավարական ընտրություն անցկացնելու մասին գեղեցիկ խոստումները: Ավելին, իշխանական ողջ մեքենան լծված էր ընտրողների ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, տեղամասերում ոստիկանական ուժերի «աչքակապությամբ», ընտրակաշառք բաժանելով և ընտրողներին ահաբեկելով: Իսկ ահա օրվա վերջում գործի դրվեցին բիրտ ուժը և «հին ու բարի ավանդույթները»: Մասնավորապես, երեկոյան ժամը 23-ից սկսած, երբ արդեն ընտրական տեղամասերից ստացվում էին հաշվարկների տվյալները, և ակնհայտ էր Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը Սերժ Սարգսյանի նկատմամբ, իշխանական մեքենան գործի դրեց այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բռնություններ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց նկատմամբ, լրագրողների նկատմամբ, Երևանում տարբեր թաղամասեր հոսանքազրկվեցին, բազմաթիվ լուրեր ստացվեցին, որ տեղամասերում հաշվարկը դադարեցվել է այն ժամանակ, երբ ակնհայտ է եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները Սերժ Սարգսյանի ձայներից շատ առաջ են: Նման տեղեկություններ գալիս էին հանրապետության տարբեր մարզերից: 23.30-ի սահմաններում դադարեց գործել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը: Այստեղ հաշվարկների արդյունքները օնլայն տեղադրվում էին, և կայքը դադարեց գործել այն ժամանակ, երբ սկսվեց Հովհաննիսյանի հավաքած տոկոսների աճի, իսկ Սերժ Սարգսյանի տոկոսների նվազման դինամիկա: Կես ժամ անց կայքը նորից սկսեց գործել, և նման նկատելի դինամիկա արդեն չկարԱյսօր ժամը 17.00-ին 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում ժողովրդի ձայնը ստացած թեկնածուն` Րաֆֆի Հովհաննիսյանը, իր ընտրողներին ու համակիրներին հրավիրել է Ազատության հրապարակ: Երեկ օրվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները թույլ են տալիս եզրակացնելու, որ Հայաստանում հերթական անգամ ժողովուրդն ընտրեց ընդդիմադիր նախագահի թեկնածուին, և իշխանությունները հերթական անգամ խեղաթյուրեցին ընտրությունների իրական արդյունքները: Օրվա ընթացքում բազմաթիվ էին ընտրախախտումների մասին ահազանգերը, որոնք հիմք էին տալիս եզրակացնելու, որ այս անգամ ևս իրականություն չդարձան ազատ և ժողովրդավարական ընտրություն անցկացնելու մասին գեղեցիկ խոստումները: Ավելին, իշխանական ողջ մեքենան լծված էր ընտրողների ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, տեղամասերում ոստիկանական ուժերի «աչքակապությամբ», ընտրակաշառք բաժանելով և ընտրողներին ահաբեկելով: Իսկ ահա օրվա վերջում գործի դրվեցին բիրտ ուժը և «հին ու բարի ավանդույթները»: Մասնավորապես, երեկոյան ժամը 23-ից սկսած, երբ արդեն ընտրական տեղամասերից ստացվում էին հաշվարկների տվյալները, և ակնհայտ էր Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը Սերժ Սարգսյանի նկատմամբ, իշխանական մեքենան գործի դրեց այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բռնություններ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց նկատմամբ, լրագրողների նկատմամբ, Երևանում տարբեր թաղամասեր հոսանքազրկվեցին, բազմաթիվ լուրեր ստացվեցին, որ տեղամասերում հաշվարկը դադարեցվել է այն ժամանակ, երբ ակնհայտ է եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները Սերժ Սարգսյանի ձայներից շատ առաջ են: Նման տեղեկություններ գալիս էին հանրապետության տարբեր մարզերից: 23.30-ի սահմաններում դադարեց գործել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը: Այստեղ հաշվարկների արդյունքները օնլայն տեղադրվում էին, և կայքը դադարեց գործել այն ժամանակ, երբ սկսվեց Հովհաննիսյանի հավաքած տոկոսների աճի, իսկ Սերժ Սարգսյանի տոկոսների նվազման դինամիկա: Կես ժամ անց կայքը նորից սկսեց գործել, և նման նկատելի դինամիկա արդեն չկար:
Հայկական ժամանակ
Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ որոշ օլիգարխներ ոգևորվել, բարձրացրել են «ստավկաները», թե ով ինչքան լավ արդյունք ցույց կտա հանուն Սերժ Սարգսյանի:
Նշանակվել են անչափ բարձր «գլխագներ», որ տեղամասն ամենաշատ ձայնը բերի, կպարգևատրվի քսան հազար դոլարով:
Ինչն էլ պատճառ է դարձել, որ տեղամասերում, հանձնաժողովի նախագահները կառուսել պտտացնեն:
Ինչն, իր դասական բնորոշմամբ, արջի ծառայություն է նույն Սերժ Սարգսյանի համար` հանուն սեփական գրպանի:
Վ.Հ.
Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 18-ի առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարել է Նորքում գտնվող 10/06 ընտրատեղամասում, որը տեղակայված է թիվ 157 դպրոցի շենքում:
Նա տեղամաս էր ժամանել միայնակ ` ճանապարհին բարևելով անցորդներին:
Տեղամասում ընդդիմադիր թեկնածուն վերցրեց քվեաթերթիկը, լրացրեց և մոտեցավ քվեատուփին: «Հայրենիքի համար»,- ասել է Հովհաննիսյանը` թերթիկը նետելով քվեատուփի մեջ:
Քիչ առաջ թիվ 9/11 ընտրատեղամաս է ժամանել ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ:
«Քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների և ընտանիքների ապահովության համար»,- քվեարկությունից հետո ասել է ՀՀ նախագահը:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հիմա որ ասեմ, ասելու են` բայց խի՞ ըտենց դաժան:
Բա ուրիշ ո՞նց:
Ռոբերտ Քոչարյանը չի գնալու քվեարկության:
Ռոբերտ Քոչարյանը ներկա չի եղել Հայաստանի քսանամյակի տոնակատարությանն ու շքերթին:
Ռոբետ Քոչարյանը չի մասնակցել հայոց բանակի քսանամյա հոբելյանին (ես գոնե այդպես եմ հիշում):
Ռոբերտ Քոչարյանը ներկա՞, թե՞ բացակա:
Բա ո՞ւր մնաց երկրի Տիրոջ զգացողությունը: Էդքան որ գիրք է կարդում, Հրանտի մոտ չի՞ հանդիպել, թե Ռոստոմն ինչ է ասում, Ռոստոմն ասում է. «Որ Տեր ենք ասում, որ մենք ենք ասում, մատաղ, ուզում ենք Անդրանիկ զորավար լինենք, որ այս երկրում ինչ լինում է, պատասխանատու ենք դրա համար»…
Բա պարտքի զգացողությո՞ւնը, թող մասնակցեր, թող ջնջեր բոլորին վերից վար, իմանայինք՝ կա, եւ ոչ թե` ատելությունից թողել-երկրից գնացել է, որովհետեւ հասկանում եք, ընտրվողն ինքը չէ:
Եթե անգամ չի կարացել ինքն իրեն հաղթել, ինչի՞ է բոլորիս բացահայտ ցույց տալիս, որ ինքն իրեն չի կարենում հաղթել:
Չի՞ մտածում, որ մենք էլ մեր հերթին կմտածենք, որ 2008-ին ինքն էլի էս վիճակում էր, բայց ճար չուներ, մասնակցում էր:
Կամ էլ հույս էր փայփայում, որ վարչապետ է դառնալու, որ հիմա էլ որպես նախագահ ընտրվեր:
Մտածելու ենք:
Եթե Սերժ Սարգսյանն ընտրվեց, ինագուրացիային էլ չի գալու: Չէ՞:
Հաստատ:
Նույնիսկ Տեր-Պետրոսյանն իր ինագուրացիային` 1998, մեջը ուժ գտավ եկավ:
Ո՞նց կարելի է այսքան արհամարհել երկիրը, նրա ինստիտուտները, սեփական անցյալը ու մտածել, որ մի օր այդ երկիրն ու մնացած ամեն ինչը էլի իրենը կլինի:
Թե՞ մտածում է` էլ չի լինի, դրա համար է գնացել»:
Շատ հետաքրքիր և արտասովոր քարոզարշավ էր և ավելի շատ նման էր վերընտրության. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք են հայտնել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության խումբը:
Ներկայացնելով նախընտրական քարոզարշավի ուսումնասիրությունը, դիտորդները նշել են, որ որոշ պաշտոնյաներ փորձել են խանգարել ընդդիմադիր թեկնածուների հետ ժողովրդի հանդիպմանը։
«Տեղի ունեցավ մեկ հարձակում թեկնածուներից մեկի վրա, բայց պետք է նշել, որ նախընտրական քարոզարշավն անցավ համեմատաբար խաղաղ, և այն ավելի շատ նման էր վերընտրաության, քան նախընտրական քարոզարշավի»,– ընդգծեց Իսրայելի ներկայացուցիչը։
Իսկ Էստոնիայից ժամանած Նիկոլայ Մեներտի խոսքով, նկատվել է, որ գովազդային հարթակների կեսը դատարկ է մնացել, ըստ նրա, թեկնածուներից մեկը տեղեկացրել է, թե պատճառը ֆինանսն է:
«Նկատել եմ, որ գերակշռում են նախագահի պաստառները։ Նաև մեկ դրական բան եմ նկատել՝ քարոզարշավի ընթացքում լրագրողները շատ ակտիվ էին»,– նշել է նա
Հունգարիայի ներկայացուցիչ Զիտա Գուրմաինի բնորոշմամբ, ԿԸՀ–ի կողմից պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել, և հանրությունը հնարավորություն ուներ տեսնել ընտրացուցակները։
Առաքելության վերջին մամուլի ասուլիսը կլինի փետրվարի 19–ին ։
Նախագահի թեկնածուներից ամենահետաքրքիր, ամենահյութեղ ընտրարշավը անցկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեր քաղաքների և գյուղերի փողոցներում նրա հանդիպումները հասարակ մարդկանց հետ` ամեն մեկը մի համով պատմություն է, լրագրողական նյութ, որը պատկերացում է տալիս ոչ միայն այդ թեկնածուի շփվելու ոճի, մարդկային արժանիքների, այլև մեր ժողովրդի տրամադրությունների, մտածելակերպի մասին: Հենց այդ պատճառով է այդ թեկնածուն մեր թերթում և կայքում արժանացել ամենամեծ ուշադրության` դա, իհարկե, կարող եմ ասել աչքաչափով, քանի որ չեմ տիրապետում չափման մեթոդներին: Բայց դա չի նշանակում, որ մեր լրատվամիջոցը պաշտպանում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:
Նախ ասեմ, որ «Ժառանգության» առաջնորդը, շատ համակրելի անձնավորություն լինելով, իմ թեկնածուն չէ: Ես պատրաստվում եմ ձայնս տալ Հրանտ Բագրատյանին և կարող եմ բացատրել, թե ինչու: Ես դեմ եմ միայն կազմաքանդելուն, ինձ թվում է, կազմաքանդելու շատ ճիշտ մտադրությանը զուգահեռ` քաղաքական գործիչը կամ ուժը պետք է առաջարկի, թե ինչ է պատրաստվում դրա փոխարեն կառուցել: 90-ականներին նույնպես կային կազմաքանդողներ, արմատական հռետորաբանությամբ հանդես եկողներ` ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը, սակայն այսօր կարելի է արձանագրել, որ նրանք ոչ միայն չկազմաքանդեցին արատավոր համակարգը, այլև 98-ից հետո սկսեցին նպաստել, և որոշները առայսօր նպաստում են շատ ավելի վատ համակարգի ստեղծմանը, քան այն, որը կար 90-ական թվականներին: ՀԱԿ-ը, ի տարբերություն հիշյալ ուժերի, ուներ որոշակի ծրագրեր, նախևառաջ` տնտեսական: Այդ ծրագրերի հեղինակը Հրանտ Բագրատյանն էր, իսկ այս ընտրարշավում նա ներկայացրեց նաև քաղաքական բարեփոխումների և այլ ծրագրեր: Ես քվեարկելու եմ այդ ծրագրերին կողմ:
Բայց դա իմ` որպես քաղաքացու, անհատական դիրքորոշումն է: Ես շատ հեռու եմ ի պաշտպանություն որևէ թեկնածուի կոչեր անելուց: Ես չեմ հարցրել «Առավոտի» աշխատակիցներին, թե ինչպես են նրանք քվեարկելու երկուշաբթի օրը, որովհետև դա մեր մասնագիտական պարտականություններից դուրս է: Համոզված եմ, որ լրատվամիջոցը, խմբագրությունը` իր ամբողջականության մեջ, չպիտի դիրքորոշում հայտնի, թե պաշտպանում է այս կամ այն թեկնածուին, ընդհանրապես չպիտի հանդես գա որպես որևէ քաղաքական ուժի խոսափող: Հակառակ դեպքում այդ լրատվամիջոցի գրածները կամ ասածները դառնում են ոչ թե լրագրություն, այլ տաղտկալի սպիտակ և սև PR: Թերթերի և կայքերի մեծ մասը հենց դրանով էլ զբաղվում են և, ի դեպ, բացասական գնահատականների առյուծի բաժինը հասնում է ոչ թե գործող նախագահին, այլ մնացած թեկնածուներին:
Եթե որևէ մեկը «Առավոտում» տեսակետ է հայտնում, դա «Առավոտի» տեսակետը չէ: Իմ տեսակետն այս առումով բացառություն չէ:
Առավոտ
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այո, իսկապես հետաքրքիր է, որ Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Քվեարկության բուն օրից «հինգ րոպե պակաս»: Ակնհայտորեն ներքին-սողացող գործընթացներ են տեղի ունենում, որոնց մեր աչքն ու ձեռքը չեն կարող հասնել: Կարծես ամեն բան շատ ավելի լուրջ է: Նախորդ օրն ասել էինք` Վ. Պուտինը Եվրասիական միության հարցն առաջնային է դարձրել նաեւ ՖՍԲ-ի համար: Չմոռանանք, որ ռուսական իսթեբլիշմենթը հնարավոր էր համարում Եվրասիական միության մեջ նաեւ Սիրայի ներգրավումը: Հեռանկարում, բայց ոնց երևում է այլևս` մոտանկարում է հայտնվում Ստեփանակերտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման քննարկումը, որը մեր տեղեկություններով Շոյգուի այցի ժամանակ տեղի է ունեցել: Ստեփանակերտում ռուս` ՀԱՊԿ խաղաղապահների հայտնությունը, փաստորեն, կհեշտացնի դեպ Սիրիա Եվրասիական միության, հետևաբար` ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը ևս: Խաղաղապահները Ստեփանակերտում, փաստացի, կնշանակի այսքան տարի ձգձգվող Ղարաբաղայան խնդրի ֆինալ, որովհետեւ դրսին միշտ էլ հետաքրքրող առաջնահերթ, գուցե եւ միակ հարցը եղել է` ինչ գույնի են սաղավարտները Իրան-Ղարաբաղ սահմանագծում, ինչն էլ կնշանակի` «կոնտրոլ փաթեթի» տիրապետում այդ «գծում»: Հասկանալի է, որ մեր ռազմավարական գործընկեր մայր-Ռուսը փորձում է իմանալ Սերժ Սարգսյանի բերանի գոլը, որով էլ պայմանավորված կլինի բուն ընտրությունների օրը տեղի ունեցող քվեարկությունների, ինչպես նաև հետընտրական զարգացումների «որակը»: Հետաքրքիր է, որ որևէ ձայն այս պահին արեւմուտքից դեռ չի գալիս: Որպես օրինաչափություն այս կարգի իրավիճակներից Սերժ Սարգսյանը կարողացել է խուսափել ոչ միայն հաշվարկված մանյովրերի, այլև այն պատճառով, որ վերջին պահին կա՛մ ռուսներն ու ամերիկացիք պայմանավորվել են, կա՛մ էլ առժամանակ սառեցրել պրոցեսը:
Հ.Գ.Սպասենք-տեսնենք` այս անգամ ինչ կլինի. վիճակը հեշտերից չէ»:
ՀՀ նախագահական 6-րդ ընտրութիւնների «ճանապարհային քարտէզը» ուրւագծւած էր դեռեւս վաղ-նախընտրական ժամանակաշրջանում…
— Եւ այսպէս.-
1 — Սիւիլիթասային «փողերի լւացման» հետ սեփական ձեռքերն էլ լւաց վաստակաշատ դիւանագէտը՝ նախ թեկնածուական յաւակնութիւնից եւ ապա հռչակւելով անձեռնմխելի «ձերբազատւեց» խորհրդարանական մանդատից:
— Ու այնուհետեւ.-
2 — Պատւաբե՜ր (իմա՝ վարկաբեր) այցով Երեւան ժամանեցին եւրօ-ատենապետներ՝ Խոզէ Մանուէլ բարուզոյական ձեւաչափով ու հայաստանեան հերթական «ճանապարհային քարտէզի» մոնիտորինգ անցկացնելուց յետոյ, ի նախագունէ ողջունեցին գալիք ընտրութիւնների «Եւրանման» կայացումը…, իսկ վերադարձին՝ Ստրասբուրգում, նրանց սպասում էր Նոբէլեան մրցանակը՝ մինչ այդ Նոբէլեան բոլոր մրցանակակիրների ապշած հայեացքի ներքոյ…
3 — Գագիկ Ծառուկեանի գլխաւորած ԲՀԿ-ական պատւիրակութեան ստրասբուրգեան այցը, սակայն, ժամանակավրէպային էր այլեւս, ու դրա արդիւնքում էլ՝ Երեւան վերադառնալիս՝ մրցակցային ռէալ հնարաւորութեամբ սեպւող թեկնածուին ոչինչ չմնաց անելու՝ բացի վաղաժամ ինքնաբացարկից ու «փողերի լւացման» սցենարի համալրումից:
4 — Նախընտրական «ճանապարհային քարտէզում» նոյնպէս ուրւագծւած չէր ծրագիր-սկզբունքի շուրջ ընդդիմութեան համախմբման կամարտայայտումը եւ ՀՅԴ-ական 7 կէտանոց դրոյթներն ընդունելով հանդերձ՝ միւս ընդդիմադիրները միասնական ծրագրի փոխարէն՝ համախմբւելու նախապատւութիւնը տալիս էին միասնական թեկնածուի շուրջ համախմբւելուն…:
— Արդիւնքում.-
5 — ՀԱԿ-ի 68-ամեայ միասնական թեկնածուի ինքնաբացարկ… եւ ՀՅԴ ծրագրային նախընտրական դրոյթները՝ ձայն բարբառոյ յանապատի…
6 — «Ճանապարհային քարտէզի» եզրագիծն այլեւս նախանշւած էր ըստ ամենայնի ու հետեւեալի.-
ա — 8 միլիոն գրաւով՝ 8 թեկնածուներ…
բ — Հացադուլ — նստացոյցային թեկնածու…
գ — «Մահափորձւած», բայց «չինքնորոշւած» թեկնածու…
դ — Ինքնաբացարկւած թեկնածու…
ե — «Ասուլիսամէտ» թեկնածու…
զ — «ՀԱԿ»-ախոյս թեկնածու…
է — Բոլորին ձեռքսեղմող ու ժպտացող թեկնածու…
ը — «Գելապային» ընտրեալ թեկնածու…
Եւ վերջապէս՝
«Ճանապարհային քարտէզից» մշտապէս դուրս մնացած ու շւարած ժողովուրդ…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.