03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ նախագահական 6-րդ ընտրութիւնների «ճանապարհային քարտէզը» ուրւագծւած էր դեռեւս վաղ-նախընտրական ժամանակաշրջանում…
— Եւ այսպէս.-
1 — Սիւիլիթասային «փողերի լւացման» հետ սեփական ձեռքերն էլ լւաց վաստակաշատ դիւանագէտը՝ նախ թեկնածուական յաւակնութիւնից եւ ապա հռչակւելով անձեռնմխելի «ձերբազատւեց» խորհրդարանական մանդատից:
— Ու այնուհետեւ.-
2 — Պատւաբե՜ր (իմա՝ վարկաբեր) այցով Երեւան ժամանեցին եւրօ-ատենապետներ՝ Խոզէ Մանուէլ բարուզոյական ձեւաչափով ու հայաստանեան հերթական «ճանապարհային քարտէզի» մոնիտորինգ անցկացնելուց յետոյ, ի նախագունէ ողջունեցին գալիք ընտրութիւնների «Եւրանման» կայացումը…, իսկ վերադարձին՝ Ստրասբուրգում, նրանց սպասում էր Նոբէլեան մրցանակը՝ մինչ այդ Նոբէլեան բոլոր մրցանակակիրների ապշած հայեացքի ներքոյ…
3 — Գագիկ Ծառուկեանի գլխաւորած ԲՀԿ-ական պատւիրակութեան ստրասբուրգեան այցը, սակայն, ժամանակավրէպային էր այլեւս, ու դրա արդիւնքում էլ՝ Երեւան վերադառնալիս՝ մրցակցային ռէալ հնարաւորութեամբ սեպւող թեկնածուին ոչինչ չմնաց անելու՝ բացի վաղաժամ ինքնաբացարկից ու «փողերի լւացման» սցենարի համալրումից:
4 — Նախընտրական «ճանապարհային քարտէզում» նոյնպէս ուրւագծւած չէր ծրագիր-սկզբունքի շուրջ ընդդիմութեան համախմբման կամարտայայտումը եւ ՀՅԴ-ական 7 կէտանոց դրոյթներն ընդունելով հանդերձ՝ միւս ընդդիմադիրները միասնական ծրագրի փոխարէն՝ համախմբւելու նախապատւութիւնը տալիս էին միասնական թեկնածուի շուրջ համախմբւելուն…:
— Արդիւնքում.-
5 — ՀԱԿ-ի 68-ամեայ միասնական թեկնածուի ինքնաբացարկ… եւ ՀՅԴ ծրագրային նախընտրական դրոյթները՝ ձայն բարբառոյ յանապատի…
6 — «Ճանապարհային քարտէզի» եզրագիծն այլեւս նախանշւած էր ըստ ամենայնի ու հետեւեալի.-
ա — 8 միլիոն գրաւով՝ 8 թեկնածուներ…
բ — Հացադուլ — նստացոյցային թեկնածու…
գ — «Մահափորձւած», բայց «չինքնորոշւած» թեկնածու…
դ — Ինքնաբացարկւած թեկնածու…
ե — «Ասուլիսամէտ» թեկնածու…
զ — «ՀԱԿ»-ախոյս թեկնածու…
է — Բոլորին ձեռքսեղմող ու ժպտացող թեկնածու…
ը — «Գելապային» ընտրեալ թեկնածու…
Եւ վերջապէս՝
«Ճանապարհային քարտէզից» մշտապէս դուրս մնացած ու շւարած ժողովուրդ…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի չառաջադրումը փոխպայմանավորվա՞ծ է Սերժ Սարգսյանի հետ: Չի բացառվում: Լևոն Տեր-Պետրոսյանի այն կեսկատակ հայտարարությունը, թե դեռ չի կողմնորոշվել և սպասում է դրսի կենտրոնների որոշմանը, ինչպես նաև Քոչարյանի, դարձյալ կեսկատակ, խոսքը, թե իր սկզբունքներին դեմ է ղարաբաղցու դեմ թեկնածություն դնելը, իրենց մեջ հուշումներ են պարունակում այն մասին, որ այդ երկու հայտարարությունների միջև ընկած ժամանակահատվածում էլ հենց, հնարավոր է, ձեռք է բերվել մեր նշած պայմանավորվածությունը: Չենք համարձակվի պնդել, որ մեր երեք նախագահների միջև քննարկումներին մասնակցել են նաև ռուսաստանյան կամ արևմտյան ազդեցիկ դեմքեր, բայց որ մերոնք ներքին քննարկումներ ունեցել են, հեռու չէ տրամաբանությունից: Հարց` իսկ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը այսքան հեշտ գնացին զիջումների և համաձայնեցին Սերժ Սարգսյանի երկրորդ շրջանի պաշտոնավարման մտքին: Պատասխանն ավելի քան պարզ է: 2013-ին Սերժ Սարգսյանին հաղթելը հեշտ գործ չէր: Թե Տեր-Պետրոսյանի և թե Քոչարյանի առաջադրումը կարող էր լարվածոթյուն մտցնել ընտրություններում, բայց լարվածությունը դեռևս հաղթանակի երաշխիք չէ: Նախագահի աթոռի համար պայքարը նրանք տեղափոխում են հաջորդ փուլ, այդ պայքարի սլաքներն էլ Սերժ Սարգսյանից շեղում նրա քաղաքական և տնտեսական թիմի կողմը: Հետընտրական պրոցեսները կգնան հենց այդ տրամաբանությամբ: Նրանք կփորձեն թուլացնել և մասնատել Սերժ Սարգսյանի քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿ-ն` 19-րդ դարի իր քարացած մտածողությամբ, նաֆթալինոտ օլիգարխներով ու կաշառասուն ֆունկցիոներներով, իր անճարակ կառավարությունով հանդերձ: ԲՀԿ-ի` կոալիցիա վերադառնալու խոսակցությունները պատահական չեն, պատահական չեն կարևոր պաշտոնների շուրջ ԲՀԿ-ի և Սերժ Սարգսյանի միջև ընթացող առևտրի մասին կիսաշշուկները, վերջապես, Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այնպես, զբաղմունք ունենալու համար չէ, որ ՀԱԿ մնացորդներից փորձում է ուժեղ կուսակցություն ձևավորել և ընդդիմադիր դաշտում կրկին մենաշնորհ ստանալ: Սերժ Սարգսյանն ինքը կլինի պայքարի մեջ, բայց պայմանով, որ չի խախտելու 2013թ. ձեռք բերված պայմանավորվածությունը: ՀՀԿ-ն շատ շուտ կնկատի Սերժ Սարգսյանի մեջ կատարված այդ փոփոխությունը և մի գեղեցիկ օր էլ կտեսնի, որ հայտնվել է ոչ միայն ընդդիմության, այլև կոալիցիայի շրջանակներում բարգավաճող գործընկերների աքցանի մեջ: 2018-ին Սերժ Սարգսյանը միակ հեռացողը չի լինի: 2017-ին նույն ճանապարհին կլինի նաև շուրջ 20 տարվա մեր կոշմարը` ՀՀԿ-ն:
Հրապարակ
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն իսկ ուրվագծվում է ինֆորմացիոն այն օպերացիան, որ իրականացվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ:
1. Հունվարի 31: Մահափորձ Հայրիկյանի դեմ
2. Փետրվարի 1: Հայտարարություն, որ դրա թիկունքում կանգնած են ներքին քաղաքական ուժեր:
3. Փետրվարի 2: Հայտարարություն, որ մահափորձը կատարվել է դրսի ուժերի կողմից, Հայրիկյանը սլաքն ուղղում է դեպի ռուսական KGB, իշխանությունները ակնարկներով կոչ են անում «արտաքին վտանգի» պայմանններում կոնսոլիդանալ…, բնականաբար, գլխավոր հրամանատարի շուրջ:
4. Ձերբակալվում են 2 թմրամոլներ և նրանք հնարամտորեն «կապվում» են ռուսական հետախուզությունների հետ «կապվող» մեկ այլ թեկնածուի’ էպոսագետի հետ,
5. Հանրապետությունով մեկ զուգահեռաբար տարածվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը «հակառուս» է, եթե գա իշխանության, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վատանալու են…
6. Փետրվարի 14-ին էպոսագետը հայտարարում է, թե մահափորձը կազմակերպել են մասոնները/Արևմուտքը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արձանագրել է պետք, որ օպերացիայի բոլոր օղակները այս ընթացքում գործել են սինխրոն, իսկ վերջին օղակը Վարդան Սեդրակյանն էր»:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հենց նոր իմացա, որ Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Չէի էլ կասկածում: ճ
Բայց ի~նչ տեխնոլոգիաներ խաղարկվեցին էս ընտրություններին. Դյուրենմատն ասում է` կյանքի իրական թատրոնը միշտ էլ գերազանցել է իմ բեմական թատրոնին:
Բա ինչ ես կարծում` Դյուր: Են: Մատ: Կամ եթե շատ ես ուզում` շ`ախ:
Այսպիսով, այն, որ այդ մահափորձն «իրականացրել» է Րաֆֆին, գալիս է ասելու.
ա/.Հայաստանն իսկապես իրակացնում է փոխլրացման, եթե շատ եք ուզում` կոմպլեմենտար քաղաքականություն:
Ինչպես երերում է` մեր «մայր-Ռուսաստանը» ծանր է տարել իր հասցեին, թեկուզ Հայրիկյանի ասած` իմպերիլալիստական և մահաձփորձ եզրույթները, հիմա էլ յուր որդանց շրթանց, ասում է, որ մասոնական Յուրոփն է արել այդ գործը: Մահափորձի: Ուստի` «թեն փոինթս գո~ու… գո`ու թու Յուրո~փ»:
Հիմա ուշաշդիր:
բ/.Վերջին շրջանում լուրջ պոլեմիկա է սկսվել Սերժ-Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան տանդեմում, նրաց բակերում:
Իմ գնահատմամբ` խնդիրը կարծես թե առնչվում է երկրորդ տեղն զբաղեցնելիք թեկնածուի` առաջին տեղն զբաղեցնողին շնորհավորելու մշակություին, որը Սերժ Սարգսյանը շատ է ցանկանում ներմուծել հայոց մեջ:
Հիմա. կամ բազար է գնում նաև այդ առնչությամբ, և նրբազգաց, էպոսի միջից աստրալներում ֆռֆռացող էպոսագետը իր սեղանից իշխանության սեղանին է հրամցնում սույն «համադամը»:
Կամ.
գ/Ավելին` էպոսագետն ասում է, որ սույն մասոնները ցանկում են նաև գործող նախագահին մեջտեղից հանել:
Հը. ինչ նշանայի համակարգ է կիրառում նշանայի համակարգերից հասկացող էպոսագետը:
Այ, էստեղ ժողովուրդ ջան, պետք է շատ ուշադիր լինել:
և ոչ թե մասոնության, այլ հենց Սեդրակայնի ու նրա ասածի նկատմամբ:
Ինչպես որ իր օրերում ասել էի` լուրջ վերաբերվեք այս թեկնածուին, դուք ասում էիք` տո լա~վ է:
Մնացյալը` հաջորդիվ»:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շատերը ճիշտ են, որ այս ընդդիմադիր կոչվող թեկնածուները փաստաթուղթ ներկայացնեն առողջության վերաբերյալ…
Այն քարոզարշավը, որ տանում են նրանք, ինձ հիշեցնում է մանկական բակային կռիվ-կռիվ խաղերը` «զինված» խաղալիք ատրճանակներով ու ավտոմատներով: Այդ բակային կռիվների մակարդակով էլ փորձում են լուծել Ղարաբաղի, Նախիջևանի և մյուս տարածքային հարցերը…
«Պարտավոր ենք հայտարարել, որ չենք գնում շնորհավորելու» բագրատյանական կոչը և մյուսների հրճվանքախառը ծմլկտոցները, հետագա գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ տղայական-քուչայական պահելաձև…
Արդեն հայկական, ավանդական, ժխտողական կեցվածքը դարձել է իրենց ընդդիմադիր հորջորջող այրերի բնականոն տիպարը, որոնք, «սրբի» շորեր հագած, ընդիմադիր ասելով պատկերացնում են միայն իշխանություններին հայհոյելը և աջ ու ձախ լուտանքներ թափելը, քաջնազարական կոչերը և հրաման-հրովարտակներ արձակելը…
Տո՛ մի էլ շնորհավորեք, կշնորհավորի ժողովրդի գերակշիռ, սթափ և խելացի դատող մեծամասնությունը:
Չնայած, ինձ թվում է՝ ճիշտ կլիներ Րաֆֆին գոնե այս անգամ ինքնուրույն, առանց սրա-նրա ազդեցության տակ ընկնելու, տարբերվեր մյուսներից, չընկներ նեոբոլշևիկյան կարկառուն դեմքերի ազդեցության տակ և շնորհավորեր հաղթողին…
Մեկ է, մեր ժողովուրդը Ձեր այդ «կուտը» չի ուտի, կհիշի, որ միայն կայուն, հաստատուն, զարգացման ուղին բռնած պետությունն է իր հանգրվանը, իր ապահով Հայրենիքը` Հայաստանը…»:
Արդեն ակնհայտ է, որ այս նախագահական ընտրություններում թեկնածուների միջև որևէ ձևաչափով հեռուստաբանավեճ չի լինելու: Թեկնածուների մեծ մասի փաստարկն այն է, որ նրանք պատրաստ են բանավիճել միայն Սերժ Սարգսյանի հետ, վերջինս էլ հնարավորություն ունի խուսափելու բանավեճից` ասելով, որ չի կարող վեց թեկնածուներից առանձնացնել որևէ մեկին և բանավիճել հենց նրա հետ: Ի դեպ, գործող նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի «դասական» ասուլիս չի տվել` դա նույնպես պահանջարկ վայելող ձևաչափ է:
Երբ լրատվամիջոցները, հ/կ-ները կամ ակումբները առաջարկում են երկու թեկնածուներին գալ բանավեճի, նրանք, բացի նախագահի հետ բանավիճելու ցանկությունից, ներկայացնում են ևս մի փաստարկ` նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ, նա իմ տրամաչափի մարդ չէ: Մեծամտությունն ընդհանրապես ոչ մեկին չի զարդարում, սակայն նախագահի թեկնածուների պարագայում դառնում է երկսայր զենք. եթե դու դիմացինիդ ասում ես` «նա ո՞վ դառավ», ապա շատ բնական է, որ քարոզարշավի ընթացքում նման գնահատականի արժանացած մրցակիցդ նույն ոգով կպատասխանի` «բա դո՞ւ ով ես», և կստացվի մոտավորապես պանիկովսկու և Բալագանովի երկխոսությունը («Գնացեք Կիև և հարցրեք»)` միայն թե հեռակա տարբերակով: Մենք էլ` լրագրողներս, բնականաբար, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեկի արհամարհական, վիրավորական խոսքը հասնի մյուսին, և որ այդ բառային փոխհրաձգությունը մշտապես թեժ մնա: Իսկ թեկնածուներն այդքան խոհեմություն կամ փորձ չունեն, որպեսզի ի պատասխան մեր փոքրիկ սադրանքների` պատասխանեն` «սա իմ հարգարժան գործընկերոջ տեսակետն է, իսկ մենք բոլորս պայքարում ենք հանուն ժողովրդավարության, տեսակետների ազատ արտահայտման» և այլն: Բայց քանի որ հիշյալ խոհեմությունն ու փորձը չկան, ստացվում է բանավեճ, թեկուզև հեռակա, ոչ թե ծրագրերի և գաղափարների շուրջ, այլ անձնական լեզվակռիվ` սեփական արժանիքների և հայրենիքին մատուցած նախկին ծառայությունների վերաբերյալ` «բա դու ո՞ւր էիր, երբ ես…»: Նման վիճաբանությունն ունի երկու բացասական հետևանք: Նախ` վեց թեկնածուները, մոռանալով, որ իրենց գլխավոր թիրախը գործող նախագահն է [եթե դա իսկապես այդպես է], սկսում են հարվածել իրար, և արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք իրոք պայքարում են երկրորդ կամ երրորդ տեղի համար: Բայց կա նաև ավելի հեռուն գնացող` «մշակութային» հետևանք: «Նա ո՞վ դառավ» ինքնասիրահարված կարգախոսը հաշվի չի առնում այն պարզ հանգամանքը, որ այս աշխարհում չկա մի մարդ, որը բոլոր առումներով, բոլոր տեսանկյուններից գերազանցում է մեկ այլ մարդու: Մենք բոլորս կարող ենք իրարից ինչ-որ բան սովորել;
Առավոտ
Անցյալ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները մեծ տարաձայնությունների տեղիք տվեցին, երբ, ինչպես հաղորդվում է, փետրվարի 5-ին Երևանում իր նախընտական արշավի ժամանակ, նա հայտարարել է, թե «ցեղասպանություն» և «եղեռն» բառերը նույնն են: Նա վստահեցրել է, որ նախագահ Օբաման անգամ «ցեղասպանություն» բառը չարտասանելով ասել է «ամեն ինչ»: Հայաստանի նախագահը նկատի է ունեցել ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից «Մեծ եղեռն», այլ ոչ թե «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը Ապրիլի 24-ի նրա ամենամյա ոգեկոչման ուղերձներում:
Մինչև 1943 թվականին Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» բառի հորինումը, հայերը հիմնականում օգտագործել են «Եղեռն» և «Մեծ եղեռն» բառերը՝ 1915-23թթ. ժամանակահատվածում կազմակերպված հայերի զանգվածային ջարդերը բնութագրելու համար: Նախքան 1943 թվականը հայերը զանազան արտահայտություններ են օգտագործել այդ կոտորածներին անդրադառնալիս, ինչպիսիք են՝ «ջարդ», «մեծ ոճիր», «աղետ», «տեղահանություն» և «աքսոր»: Սակայն այս բառերից և ոչ մեկը, միջազգային օրենքի համաձայն, «ցեղասպանության» իրավական զուգորդական իմաստը չունի:
1943 թվականից ի վեր, հայերը շատ ժամանակ են ծախսել և ջանք ու եռանդ չեն խնայել աշխարհին համոզելու համար, որ նրանք ցեղասպանության զոհեր են և այժմ միջազգային օրենքով արդարություն են պահանջում Թուրքիայից: Սա է հիմնական պատճառը, թե ինչու են հայերը հետապնդում ցեղասպանության, այլ ոչ թե՝ ջարդերի, եղեռնի կամ տեղահանության ճանաչում:
Միակ պատճառը, որ նախագահ Օբաման «Մեծ եղեռն» եզրույթն է օգտագործել իր ամենամյա ուղերձներում «Հայոց ցեղասպանություն» բառերից խուսափելն է՝ զիջելով թուրքական ճնշումներին: Եթե Մեծ եղեռն ու ցեղասպանությունը միևնույն իմաստն ունեն, ինչո՞ւ նախագահ Օբաման «Մեծ եղեռնի» փոխարեն չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը: Ի վերջո, նախագահի թեկնածու Օբաման ամերիկահայ ընտրողներին չէր խոստացել, որ ընտրվելու դեպքում ճանաչելու է Մեծ եղեռնը, այլ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Մեծ եղեռնը և ցեղասպանությունը հոմանիշներ են, պարզապես նախագահ Օբամայի առջև ազատ ուղի են հարթում՝ թույլ տալով նրան չպահպանել իր լրջագույն խոստումը: Նրանք միաժամանակ վնաս են հասցնում Հայոց ցեղասպանության ճանաչման համար մի քանի տասնամյակների հայկական լոբբիստական տքնաջան ճիգերին:
Նրանք, ովքեր հաստատում են Մեծ եղեռնի և ցեղասպանության միջև առկա համարժեքությունը, ամենևին էլ այդպես չեն անում հայկական տերմինաբանությանն անտեղյակ լինելու պատճառով: Նրանք շատ լավ գիտեն, որ այդ երկու բառերը նույն իմաստը չունեն: Նրանց իսկական նպատակը հաղթանակ հայտարարելն է՝ օտարներին համոզելու համար, որ Միացյալ Նահանգների նախագահն ի վերջո ճանաչել է Հայոց ցեղասպանության իրողությունը:
Այս մոտեցման մեջ առկա է մի քանի խաբկանք: Նախ՝ անկախ այն հանգամանքից, թե Մեծ եղեռնը ինչ է նշանակում հայ ժողովրդի համար, այն բոլորովին անիմաստ մի եզրույթ է բոլոր նրանց համար, ովքեր հայերեն չգիտեն: Երկրորդ՝ Մեծ եղեռնի և ցեղասպանության միջև զուգահեռներ անցկացնելը ցեղասպանության ճանաչման գործում հաջողություն հայտարարելու համար, անօգուտ գործ է: Իրոք, կարիք չկա աղավաղել նախագահ Օբամայի խոսքերի իմաստը: Դեռևս 1951 թվականին Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել Միջազգային արդարադատության դատարան (Միջազգային դատարան)՝ ճանաչելով Հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության օրինակներ: Միացյալ Նահանգների մեկ այլ նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանը, 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահական Հռչակագիր է ստորագրել, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1975 և 1984 թվականներին ընդունված բանաձևերում:
Հետևաբար, այլևս խիստ անհրաժեշտություն չկա հետամուտ լինել Հայոց ցեղասպանության հավելյալ ճանաչմանը՝ կոնգրեսում շարունակական բանաձևեր անցկացնելով կամ նախագահ Օբամայից պահանջելով արտասանել «Հայոց ցեղասպանություն» բառերը: Կարիք չկա նաև վերաիմաստավորել նախագահ Օբամայի ուղերձները, պնդելով, թե «Մեծ եղեռն» եզրույթը օգտագործելով նա ինքնըստինքյան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Օբաման Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար միայն մեկ պատճառ ունի՝ լինել իր խոսքի տերը:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հայ ժողովրդի և նրա աջակիցների համար խիստ կարևոր է իրենց ուժերը կենտրոնացնել ոչ թե ցեղասպանության հավելյալ ճանաչման հասնելու վրա, որն արդեն կայացած իրողություն է, այլև՝ արդարության ապահովման վրա՝ հարյուր տարի առաջ իրենց նախնիների դեմ գործված զանգվածային ոճրագործությունների համար:
Միացյալ Նահանգներից կամ անգամ Թուրքիայից Ցեղասպանության ճանաչումը պահանջելու փոխարեն, ինչը որևէ կոնկրետ օգուտ չի բերի, հայերն իրենց ուժերը պետք է կենտրոնացնեն ավելի իմաստալից քայլերի վրա, ինչպիսիք են հայցերի ներկայացումը թուրքական կառավարության դեմ՝ ազգային և միջազգային դատարաններում:
Երբ հայ ժողովուրդը դատական կարգով կամ աշխարհաքաղաքական անսպասելի զարգացումների հետևանքով Թուրքիայից վերստին ստանա իր տարածքներն ու ունեցվածքը, թուրքական կառավարությունը ինչքան ուզում է կարող է չճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Պարույր Հայրիկյանն էլի սկսեց ինձ դուր գալ:
Ձեռս դրած ճակատիս՝ երեկ տխրադեմ փիքր էի անում, փիքր արի, արի, ինձ հարց տվի՝ որդյակ իմ, իսկ եթե Պարույրը լավ էլ խաղո՞ւմ է իր դերը:
Իսկ եթե Պարույրը, յուրյանը «շուտ» դաձնելով, շեղո՞ւմ է հարվածը էս երկրի վրայից:
Մինչև որոշ «իմպերիալիստներ» նոր ֆորս-մաժոր կնախապատրաստեին, մինչ կփորձեին հասկանալ` էս մեկն աշխատե՞ց, թե՞ ոչ, ընտրությունները կհետաձգվեին, թե` ոչ: Ուրիշ էլ ի՞նչ անեն` ընտրությունների ընթացքը լրջորեն շեղելու համար, Պարույրը` մեկ-երկու, մեկ-երկու` Սահմանադրականից` հիվանդանոց և հակառակը:
և ուրեմն, արդեն մոտենում էի պատասխանին, երբ` հրեն, Պարույրն ինքն ասաց, որ` հա՜, ես խաղացնում էի «ֆակտորը»` դիվերսանտներին, իմպերիալիստներն և նույնիսկ մի կին ատամնատեխնիկի շեղելու համար:
Վասն Անդրիաս:
Հետո էլ ասաց, որ միտինգ է անելու:
Չխնդա՛ք: Բա որ լիքը ժողովուրդ եկա՞վ:
Չէ, ես հո չեմ ասում, որ կա՛մ իշխանությունները, կա՛մ «կոնկուրենտ ֆիրման» մեկ էլ ու տեսար՝ լիքը ժողովուրդ բերին, լցրին նրա միտինգին: Մետրրեր են չէ՞ երկուսն էլ էդ հարցում:
Չեմ ասում. բայց ոնց նայում եմ` Պարույրի խաղն էլի հետաքրքիր է դառնում:
Սեդրակյանի խաղի կողքին»:
Հայրիկյանը որոշել է հետ վերցնել դիմումը, որպեսզի ընտրությունները կայանան փետրվարի 18-ին և ոչ մի օր չհետաձգվի, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հենց ինքը՝ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, և հավելել, որ այցելելով հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, հասկացել է, որ դիմումը հետ չվերցնելով զոհասեղանին է դնելու հենց Անդրիաս Ղուկասյանի կյանքը։
«Դիմումն իմն էր, ես իրավունք ունեի տալ և հետ վերցնել: Տվեցի, որպեսզի որոշակի նպատակներ արագացնեմ: Իսկ ինձ հաջորդ օրն ասում են` ինչ փոփոխամիտ եք` առավոտը աջ եք գնում, երեկոյան` ձախ»,- ընդգծել է նա:
Հայրիկյանի խոսքով, նախագահի թեկնածուների մեջ երկու հոգի պաշտոն ունեն՝ Սերժ Սարգսյանը և Հրանտ Բագրատյանը. «Բանուգործ չունես Հրանտ, բա ասում էիր օպոզիցիոներ ես, դու իշխանություն ես, Սերժ Սարգսյանը իշխանություն է, պայքարիր իշխանության դեմ: Եթե օպոզիցիոներ ես, քո միակ խնդիրը իշխանության դեմ պայքարելն է: Եթե իշխանությունը չարիք է, ուրեմն Բագրատյանը չարիք է եղել չորս տարի, երբ վարչապետ էր»:
Օրերս ԲՀԿ արմատական թևի կարկառուն ներկայացուցիչներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում տեսակետ հայտնեց, որ Սերժ Սարգսյանը ձայն չունի, և ընտրությունների ելքը խիստ անորոշ է:
Այս ընտրությունները բավականին առնաձնահատուկ ստացվեցին, որովհետև դրանք բոլոր կարգի սխեմնաներից դուրս են. երկար տարիներ ընդդիմադիրները միտինգներ էին անում` ողջ ժողովրդին ոտքի հանած, հետո իրենք գնում էին տուն` մի դեպքում թեյ խմելու, մյուս դեպքում՝ «տնային կալանքի», մի դեպքում` ժողովրդին ջրցանի տանելով, մյուս դեպքում` արյան, այս անգամ նման բան չկա, սակայն արյուն բոլոր դեպքերում թափվեց, որը մինչ այս պահը և այնուհանդերձ, ինչպես նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ եղավ, ֆորս-մաժորի չհանգեցրեց այն պարզ պատճառով, որ ընտրությունների ելքը դրանից չփոխվեց. գոնե առայժմ:
Իհարկե, եթե ելնենք կոնսպիրացիոն դրույթներից ու այն հաթաթայից, որ տվեց նախորդ օրը ոչ անհայտ թեկնածու էպոսագետը, առ այն, որ «Սերժ Սարգսյանը թող իմանա, որ իր մոտ բան չի ստացվելու», ընդորում, նա նկատի ուներ իր ձերբակալման հնարավորությունը` բոլոր «հետևանքներով» հանդերձ, կարելի է եզրակացություն անել, որ բավականին տեղեկացված, «տյոմնի» խաղացող Էպոսագետն ինչ-որ բան գիտի, որ այդպես «ինքնավստահ» է իրեն զգում: Բայց դե մյուս կողմից էլ, նա նույնքան ինքնավստահ պնդում էր, թե ութսունմեկ տոկոսով հաղթելու է այս ընտրություններում:
Ասել է` այս ընտրությունները ոչ միայն էկզոտիկ, վիրտուալ, այլև սողացող ընթացակարգեր ունեն, որոնք ոչ բոլորին են հասու, և այդ իսկ պատճառով ցանկացած պահի այս կոմպոնենտները կարող են վերածվել թե լոկալ, թե տոտալ ֆորս-մաժորների:
Պետք է նաև արձանագրել, որ Սերժ Սարգսյանն էլ «մի անգամ ամուսանացածներից չէ». նրան հատուկ է գնդակն օդում բռնելու մարտավարությունը. Հայրիկյանի մահափորձով պարտադրված ֆորս-մաժորը նա հաղթահարեց հենց նույն մահափորձվածի` Պարույր Հայրիկյանի միջոցով: Հայստանյան փորձագիտական շրջանակներում ընդունված կարծիք է, որ Հայաստանում արևմուտքը դժվար թե գնար որևէ այդ կարգի «սապոգային-այունոտ», միջադեպերի, որքան էլ ոչ անհայտ Աշոտ Մանուչարյանը պնդի, որ քսանյոթի հետևում կանգնած էր ֆրանս-ամերիկյան «հետքը», իր հերթին Պարույր Հայրիկյանն անչափ ուղիղ տեքստով իր մահափորձի մեջ մեղադրեց կայսերական Ռուսաստանին:
Կարծում ենք. մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Սեդրակյանի անունների բարձրաձայնումը հենց այնպես չէր: Առաջինով հնարավորություն ստեղծվեց այդ զգուշացմամբ կուլիսային բանակցություններ, նույնիսկ «բազարի» նստել արտաքին «գետինը» ներկայացնողների հետ. չմոռանանք, որ նույն մահափորձի «պահին» աշխուժացան և Ռուսաստանի, և արևմուտքի ներկարյացուցիչները, էլ չենք ասում, թե ինչ աշխուժություն էր հայոց արևմտյան դիվանագիական «կորպուսում»` ի դեմս «նորաթուխ բլոգեր»` Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի դեպանների:
Իսկ Վարդան Սեդրակյանի դեպքում, անդրկուլիսյան բանակցությունները կընթանան` մի կողմից ներքին, մյուս կողմից արտաքին` Հայրիկյանի կողմից «իմպերիալիստներ» անվանվածների հետ:
Պարտիան, ոնց երևում է, դեռ բաց է այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանի նյարդերը մասամբ չեն դիմանում, և նա որոշակի կիքսեր է թույլ տալիս, որը նրա պրակտիկայում հազվադեպ է պատահում, սակայն, վերջին օրերին կարծես օրինաչափության է վերածվում:
Վահե Հովսեփյան
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.