23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկվա հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս քաղաքական ուժերին անուն առ անուն հրավիրել է Ազատության հրապարակ` համագործակցության, սակայն առաջին անգամ իր առաջարկը հնչեցնելիս նա չի տվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անունը: Բացի այդ, Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանի նախագահի նախորդ ընտրությունների մասին, ասել է, թե 1996թ. հաղթել Է Վազգեն Մանուկյանը, 1998թ` Կարեն Դեմիրճյանը, 2003թ.` Ստեփան Դեմիրճյանը, 2013թ` ինքը, սակայն զարմանալի զուգադիպությամբ նա չի խոսել 2008թ. նախագահի ընտրությունների մասին և չի տվել հաղթած թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, որին սատարում էր նաև ինքը` անձամբ ելույթ ունենալով հանրահավաքներին:
Ժողովուրդ
Քեֆ անել սիրող, նախընտրական շրջանում ռեստորաններից դուրս չեկող ՀՀԿ-ն նախորդ օրը ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանին է շնորհավորել: Գրասենյակն այնքան ճոխ է, որ կարող է մրցել ցանկացած ռեստորանի հետ: ՀՀԿ-ականներն առանձնապես բարձր տրամադրություն չեն ունեցել, պատճառը ընտրությունների արդյունքներն են: Ժամուկես տևած հավաքին մասնակցել են ոչ միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, այլև բոլոր հայտնի պաշտոնյաներն ու գործարարները: Միակ թեման է եղել` ինչո՞ւ այդպես եղավ, թվարկել են բազում պատճառներ. ՀՀԿ-ականների «դինջությունը», փողի անհավասար «բաշխումը»: «Քարոզչությունն էս անգամ էն չէր, խոհրդարանական ընտրություններին, երբ Գագոն կար, տուն-տուն, թաղ-թաղ անցնում էինք, մտածել էինք` Րաֆֆին ախպար է, շատ ձայն չի ունենա, բողոքական և մյուս ոչ ավանդական եկեղեցիների ներկայացուցիչների քանակը հաշվի չէինք առել»,- հավաքի մթնոլորտը ներկայացրել է մասնակիցներից մեկը: ՀՀԿ-ի համար ամենաաբսուրդայինը եղել է Կապանում պարտությունը, այնտեղից պատգամավոր է Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Վերջինս ՀՀԿ շտաբի պետն էր և մեծ ազդեցություն ունի Սյունիքում, սակայն անգամ Քաջարան քաղաքում Սերժ Սարգսյանն աննշան տարբերությամբ է հաղթել Րաֆֆիին: «Հաշվի առեք, որ Կապանում միջին աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է, ու իշխանություններն այնտեղ պարտվում են. աբսուրդային է»,- արձանագրել է «Հրապարակի» զրուցակիցը: Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում ասել է` գիտեմ, որ մարդիկ կան այստեղ, որոնց արդյունքները չեն գոհացնում, բայց սրան նույնպես պետք է պատրաստ լինեինք, որովհետև սոցիալական վիճակը երկրում էն չէ:
Հրապարակ
Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանն իմ նախընտրած թեկնածուն չէ, ես մեծագույն հարգանքով ու համակրանքով եմ վերաբերվում այդ բարի, ազնիվ, հայրենասեր անձնավորությանը, ուրախ եմ նրա հաջողության համար, հպարտ եմ զգում, որ Ազատության հրապարակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցանկանում են փոխել մեր կյանքը: Կարծում եմ նաև, որ միանգամայն ճիշտ են վարվել Կարապետ Ռուբինյանն ու Նիկոլ Փաշինյանը, որոնք, հաղթահարելով «միջկուսակցական խնդիրները», աջակցություն են հայտնել «Ժառանգության» առաջնորդին:
Այդքան լավ բաներ ասելուց հետո հիմա պիտի ասեմ նաև բացասականը: Որպես մարդ, որն իր ողջ կյանքը գործ ունի տեքստերի հետ և առնվազն 18 տարի զբաղված է դրանց խմբագրմամբ, պիտի արձանագրեմ` Րաֆֆիի տեքստերը, ելույթները և մասնավորապես երեկվա ելույթը հանրահավաքում չուներ կուռ տրամաբանական կառուցվածք, պարզ չէր` որտեղից է այն սկսվում և ինչի է հանգեցնում: Առանձին հատվածներ, իհարկե, շատ էմոցիոնալ էին և, ըստ էության, ճիշտ, գուցե հավաքվածներին դրանք հզոր դրական լիցք էին հաղորդում: Բայց դրանք, իմ տեսանկյունից, «նպատակասլաց» չէին: Որովհետև բացի լավ, արդար, բարեկեցիկ, ժողովրդավարական պետություն ունենալու` բոլորիս կողմից ընդունելի գաղափարից, մենք` քաղաքացիներս, պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչպիսի ճանապարհ է դրա համար առաջարկում տվյալ քաղաքական գործիչը: Եվ ահա, եթե բոլոր ճիշտ դարձվածքները մի կողմ դնենք, «չոր մնացորդում» կմնա, ինձ թվում է, հետևյալը. պարոն Հովհաննիսյանն առաջարկում է, որ գործող նախագահը գա Ազատության հրապարակ, հրաժարվի իր պաշտոնից և նախագահ հռչակի իրեն` Րաֆֆիին [ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա]: Եկեք զուտ տեսականորեն ենթադրենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնում է և հենց այդպես էլ անում է. դա երկուսի կողմից էլ կլինի անպատասխանատվության, կամայականության և ապօրինության գագաթնակետը: Բայց չէ՞ որ մենք բոլորս ցանկանում ենք սահմանադրական նորմերի հաստատում: Բացի այդ, հարյուր հազարավոր մարդկանց ձայնը ստացած երկու գործիչների նման վարքը պարզապես ծաղրի առարկա կդառնա աշխարհում:
Այնպես որ` պայքարն, անշուշտ, ազնիվ է, բայց նպատակները պետք է ավելի հստակ ձևակերպվեն: Ընդդիմադիրները կարող են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք կարող են պահանջել վերահաշվարկ, և եթե այն հսկայական խեղումներ արձանագրի, ԿԸՀ-ն կարող է համապատասխան որոշում ընդունել: Վերջապես` հետագայում, հավանաբար, խնդիր կառաջանա դիմելու Սահմանադրական դատարան, որը կարող է չեղյալ հայտարարել ԿԸՀ-ի` ընդդիմության համար ոչ ցանկալի որոշումը: Հավանաբար, կան նաև այլ լուծումներ: Բայց ակնհայտ է, որ հենց այնպես գալ և իրար «թագ փոխանցել»` դա կլինի պարզապես անհարգալից վերաբերմունք օրենքի և, ի վերջո, նույն քաղաքացիների նկատմամբ:
Առավոտ
Րաֆֆին պատրաստ չէր հրապարակային պայքարի: Նա քաղաքական շախմատի մի ֆիգուր էր, որ կանչված էր ընտրությունները լեգիտիմացնելու, մրցակցային պայքարի իմիտացիա ստեղծելու համար: Սակայն ժողովրդի համբերության բաժակը լցվել է, ու կատարվածը իշխանություններից դժգոհության պոռթկումն էր, որ Րաֆֆուն ձայն տված քվեաթրթիկների տեսքով թափվեց մեր առաջ:
Քվեաթերթիկում, չգիտես ինչու, բոլորին դեմ կետ չկար, և այս ձայները հենց այդ բոլորին դեմ ընտրողներն են, որ ելել են իրենց իրավունքները պաշտպանելու ու քանի որ այս պահին հարթակում Րաֆֆին է, հայտնվել են նրա կողքին:
Ընդվզող ու պայքարող ազգ չենք, ու պիտի հաշվի առնենք, որ այսքանն է մեր պոտենցիալը:
Մարելու է նաև այս ալիքը, քանզի «Ժառանգությունը» միշտ եղել է մեղմ ընդդիմություն, այն հեղափոխական ուժ չէ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը բարիկադի գործիչ չէ:
Հիշե՛ նք ազատության հրապարակում նրա հացադուլը: Այս մասսան նրանը չէ, սա մեր ժողովրդի դժգոհություն է ալիքվել, որին, ցավոք, կրկին հիասթափություն է սպասում:
Սակայն այս ամենի մեջ մի լուսավոր կետ կա. քաղաքացիական հասարակությունը պահանջատեր է դառնում: Անկախ այն բանից, թե՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ինչ պատճառներ մոգոնեցին քաղաքական դաշտից ինքնամեկուսացվելու ու ժողովրդին մենակ թողնելու համար, ժողովրդը կարողացավ ինքնուրույն արտահայտել իր դժգոհությունը, թեկուզ տարերային, թեկուզ, ոչ հուժկու ալիքով:
Րաֆֆի Հովհաննիսյանից հեղափոխություն ակնկալելն իզուր է, իսկ «ժառանգությունը» թույլից- չափավոր քաղաքական ուժ է: Եվ միգուցե մեզ պետք էլ չէ հեղափոխություն: Սակայն ակնհայտ է, որ վերարտադրվող իշխանության ինդիկատորն էր այս պոռթկումը, որից դասեր չքաղելը իշխանության համար անխոհեմ կլինի:
Իրավիճակը երկրում չի փոխվի: Չի կարելի չփաստել նաև, որ այս ընտրություններում բացի այսբերգից, կան նաև ստորջրյա խութեր, որոնց մասին, միայն կատարվածից ելնելով, դատել չի կարելի, անշուշտ կան շարժառիթներ, որոնք լուրջ վերլուծությունների կարիք ունեն:
Ռուզան Ավոյան
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շատ հետաքրքիր է.
Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը ասում են` չի հանդիպի Սերժ Սարգսյանը Րաֆֆու հետ, իսկ Արմեն Արզումանյանն ասում է` ինչու ոչ, երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածու է: Կհանդիպի` ցանկացած տեղում, ցանկացած ժամի:
Մեկ, չէ` երկու «նո»-ով:
Րաֆֆի Հովհաննիսյանին «կհանդիպվի», ինչպես մնացած քաղաքական ուժերի հետ է հանդիպվում:
Համ էլ փորձ կարվի հասկանալ, թե ինչ «անհասկանալի ձևակերպումներ» է արել նա:
Այսքանը:
Ասել է` իշխանությունները բացի «խարոշիյ տոնը» պահելուց, ոչ մի զիջման պատրաստ չեն, զի իրենք «Իշտոյանա վիդելի, կոսմոնավատա վիդելի». իմա` Պուտինը, հլը մենք Սերժին չշնորհավորած, ինքը շնորհավորեց:
Փողոցը ոչ հարմար տեղից կտրող ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդների դեմ էլ էնքան ժողովրդավարական երկիր էինք միտինգ արեց ուժեղ կայացած մեր քաղաքացիական հասարակությունը:
Էնպես որ, ինչո՞ւ պիտի հաշվի նստեն իր պայքարից ոչ մի կերպ գլուխ չհանող, իր կամքից անկախ միտինգային-փողոցային պայքարի գլխին հայտնված Րաֆֆու հետ:
Հետաքրքիր է, չէ՞: Հա՜, շատ:
Ականջներդ մոտ բեր ասեմ. («մունք» գիտենք, թե ինչ է ուզում Րաֆֆին). ասում են` ուզում է` վարչապետի պորտֆել յուր համար, սպորտի և երիտասարդության նախարարի պորտֆել` Արմեն Մարտիրոսյանի համար, ԱԺ փոխնախագահի պոստը Զարուհի Փոստանջյանի համար, Տավուշի ու Շիրակի մարզպետների պոստերը ում համար` չասացին:
Ես օրինակ կողմնակից եմ:
Ինչու: Որովհետև ևս մի քանի հուժկու ասուլիս, և փողոցում եղող ընդդիմադիր շարժումը կրկին կփոշիանա, իսկ էսպես գոնե ՀՀԿ-ն շատ մոնոլիտ չի լինի, հետն էլ կարող է` «Ժառանգությունն» իսկապես այրվում է ժողովրդի կարոտից ու նրա համար գործ անելու դարդից, կգնա, կանի:
Հ.Գ. Ասա, այ իշխանություն, մի լյան ինչ է, չես ուզում տաս ուրիշի: Տո՜ւր էլի:
Թե ուզո՞ւմ է:
Դժվա՜ր:
Ժդյոմս»:
Ժամանակին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ինքն էր ընտրված նախագահ, երբ քաղաքական որոշման արդյունքում նախագահ դարձավ Լևոն Տեր- Պետրոսյանը:
Վազգեն Մանուկյանը՝ որպես այդ դաշտում արդեն կռված, Րաֆֆի Հովհաննիսյանի համար նշեց պայքարի երկու ճանապարհ. 1-ին՝ «Ինքն ընդունում է և չի բողոքում, այդ տարբերակը երբեք չի եղել, որ թեկնածուն այդ ձևով վարվի, չնայած ինքն անկեղծ համոզված է, որ հաղթել է: Միաժամանակ, եթե այդպիսի բան անի, կմեղադրեք, որ ծախված է, բայց նոր էջ կլինի»:
Հաջորդ տարբերակն, ըստ Մանուկյանի,« Անել այն, ինչ միշտ արել են՝ գնալ հանրահավաքների ճանապարհով: Սակայն այս անգամ, տարբեր կլինի նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի այդ ներուժը: Կլինեն հանրահավաքներ և կամաց-կամաց կմարվի կգնա»:
Գուցե, իր փորձից ելնելով է ասում, սակայն Վազգեն Մանուկյանը առաջին ճանապարհն է համարում օրիգինալ, որ, ըստ նրա, երբեք չի եղել, իսկ երկրորդից ոչ մի օգուտ չի լինի. «Առաջին ճանապարհը, դավաճանության պոռթկումից հետո, արդեն հնարավոր է իր շուրջ նոր ընդդիմություն ձևավորի: Իսկ հակառակ դեպքում, նա չի կարողանալու մինչև վերջ գնալ և իրենից էլ են հիասթափվելու: Ես խորհուրդ չեմ տալիս»:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հասկանա, որ մեծ է իշխանությունից դժգոհությունը: Եվ սա է այն հիմնական պատճառը, որ նման բան տեղի ունեցավ.«Իշխանությունից դժգոհությունը ավելի մեծ էր, քան կարելի էր սպասել, և իշխանությունը պետք է հաշվի առնի դա»:
Իսկ հաշվի նստելու տարբերակները շատ են, օրինակ՝ կառավարության մեջ ներգրավել ընդդիմադիր գործիչներ, ընդդիմության կարծիքը հաշվի առնել և այլն:
Վազգեն Մանուկյանը համոզված է, որ բանաձևը, թե մեր դեմ խաղ չկա, արդեն հնացել է. հասարակության ձայնը լսելի է դառնում ու ստիպում գնալ զիջումների:
Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես են եկել տարբեր քաղաքական ուժեր: Մինչդեռ ԲՀԿ-ն դեռ լռում է: Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում, սակայն, Սերժ Սարգսյանը «ջախջախիչ» հաղթանակ է տարել:
Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Առինջի 3 տեղամասերում էլ նույն պատկերն է. 28/26 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 48 ձայն, Սերժ Սարգսյանը 864, 28/27-ում Ր. Հովհաննիսյանը 149, Ս. Սարգսյանը` 625, 28/28-ում` Հովհաննիսյանը 46, Սարգսյանը 969: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թերթի թղթակցին երեկ ասել է, թե ընտրությունների արդյունքները չեն մեկնաբանում: Երբ թղթակիցը նշել է, որ Ազատության հրապարակում Հովհաննիսյանի ասուլիսին ներկա էին տարբեր ուժերի ներկայացուցիչներ, արդյո՞ք ԲՀԿ-ի բացակայությունը նշանակում է, որ իրենք չեն աջակցում ժողովրդի ձայնը ստացած թեկնածուին և չեն դատապարտում կեղծված ընտրությունները, Ուրիխանյանը պատասխանել է. «Դրա հետ կապված մենք որևէ մեկնաբանություն չենք անում»: Իսկ արդյոք ԲՀԿ-ն կշնորհավորի՞ Ս. Սարգսյանին: Ուրիխանյանը հարցից խուսափել է, սակայն նաև չի բացառել շնորհավորելը:
Հայկական ժամանակ
Վերջին օրերին հերթական անգամ ականատեսն ենք Թուրքիայի նէոօսմանիզմով յղփացած արտգործնախարար Դաւութօղլուի հիստերիկ բարբաջանքներին: Իսկ Թուրքիայի նէոօսմանիզմի արդի դոկտրինայում գրեթէ հաւասարապէս պատուհասի դեր է վերապահւած թէ՛ Հայաստանին, եւ թէ՛ Իրանի Իսլ. Հանրապետութեանը. առաջնի դէպքում՝ պատմա-քաղաքական, իսկ երկրորդի՝ որպէս պատմա-կրօնական (շիա-սուննի հակադրութիւն) երեւոյթներ: Թուրքական այդ դոկտրինան, սակայն, լայն ճեղքւածքներ կրեց սիրիական ծանրակշիռ պատնէշում, ուստիեւ՝ Թուրքիան փորձում է մէկ կողմից հակաիրան դիրք ընդունել՝ վերջնիս սիրիամէտութիւնը ալաւիական (շիա) Ասադին հովանաւորելու ընդմիջից, իսկ միւս կողմից — ինչքան էլ տւեալ դէպքում զարմանալի — հակահայաստան հիստերիա ցուցաբերել եւ Դաւութօղլուի միջոցով յայտարարել, որ. «Չի կարելի թոյլ տալ երկրորդ Ղարաբաղ՝ Սիրիայում»…
Որտեղից՝ որտեղ, բայց թուրքական լարախաղաց խորամանկութիւնն ակներեւ է…:
Ո՞ւր են, սակայն, Իրանի ու Հայաստանի համարժէք պատասխանները: Եթէ Իրանի կողմից օրերս ի դէմս խորհրդարանի խօսնակ Լարիջանիի՝ թուրք պաշտօնակցին ուղղւած Սիրիայի խնդրով նոր յորդորներ հնչեցին, բայցեւայնպէս՝ Իրանը կարելի է ասել՝ առհասարակ սխալ մարտավարութիւն է ընտրել, երբ Սիրիայի տագնապին բանակցային լուծում տալու որպէս տարբերակ՝ որդեգրում է Իրան-Եգիպտոս-Թուրքիա ձեւաչափը: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ թուրքական տարածաշրջանային գաղափարա-քաղաքական նոր գործընկեր է համարւում «Էխւանօլմոսլեմին» սուննիական խմբակցութեամբ համալրւած մուրսիական Եգիպտոսը…
Իսկ հէնց օրերս էր, որ երեք երկրների արտգործնախարարների միջեւ սիրիական թեմայով հեռախօսազրոյցից անմիջապէս յետոյ, Դաւութօղլուն թուրքական մեջլիսի Թուրքիա-Եւրոմիութիւն աջակցութեան խորհրդարանական յանձնաժողովի նիստում պարզաբանումներ տալով եռակողմ հեռախօսային քննարկումների վերաբերեալ՝ ասել է. «Չի յաջողւել համաձայնութեան գալ Իրանի հետ, թէ ինչ ձեւաչափով եւ ում հետ պէտք է իրականացնել ընդդիմութիւն-իշխանութիւն երկխօսութիւնը Սիրիայում…, ու աւելացրել… սակայն պէտք է բացառել բանակցութիւնները նրանց հետ, ում ձեռքերն արիւնոտ են…»:
Հայաստանի կողմից, սակայն, ոչ միայն նւազագոյն, գէթ դիւանագիտական երկրորդ դէմքերի մակարդակով պատասխան չի տրւում, այլեւ հակառակը՝ ականատես ենք դառնում դիւանագիտական պարտւողական մի հերթական քայլի՝ Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական փոխխօսնակ Հ. Նաղդալեանի կողմից, երբ վերջինս Երեւան այցելած թուրք լրագրողներին պատգամում էր, թէ «Դեռեւս ՀՀ Ազգային ժողովի օրակարգի վրայ են Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների զոյգ պրոտոկոլները… Եւ սպասում ենք Թուրքիայի համապատասխան քայլին…»:
Դեռ լաւ է, որ գոնէ օրերս ՄԱԿ-ում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ եւ լիազօր դեսպան Կարէն Նազարեանը Խոջալուի յերիւրանքների վերաբերեալ թուրք-ադրբեջանական համատեղ քարոզչութիւնների դէմ աշխուժութիւն է ցուցաբերում…:
»Ալիք« օրաթերթի գլխաւոր խմբագիր
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դե ինչ, ընտրությունններն ավարտվեցին։ Մեզ ինչ-որ թիվ են տալիս (2%)՝ բավականին ցածր։ Առաջին հայացքից սա պարտություն է։ Իրականում, սակայն, ես հպարտ եմ այդ 30000 ձայնի համար (կարծում եմ` մեր շուրջ 100000 ձայնից մեզ այդքանն են թողնելու)։ Հասկանում եմ, որ իշխանությունները համառորեն շարունակում են պարզապես խլել իմ` առանց այդ էլ ոչ մեծաթիվ ձայները։ Ընտրակաշառքներ, լցոնումներ, կրնկնաքվեարկություններ, խայտառակ ցուցակներ։ Մենք դեռ կքննարկենք պաշտոնապես բողոքարկելու խնդիրը։ Մեր ձեռքի տակ եղած արձանագրություններից միայն մի քանիսն են 5%-ից պակաս և որպես կանոն տատանվում են 5-8%-ի շրջանակներում։ Բոլոր դեպքերում դա հաղթանակ չէ. ես այս անգամ չգտա հաղթանակի բանալին։ Բացի այդ՝ ի սկզբանե իշխանությունները պայքարում էին ոչ միայն իրենց թեկնածուին անցկացնելու, այլև երկրորդ և կամ նույնիսկ երրորդ տեղերը կանխորոշելու համար։ Րաֆֆին դրանից հրաշալի օգտվեց։ Բռավո։ Իշխանությունները վերջում բացահայտորեն փոշմանեցին և փորձեցին կասեցնել նրա հաղթարշավը։ Բայց արդեն ուշ էր։ Հիմա իրադարձությունների հետագա ընթացքը նրանից է կախված։ Եթե Պարույրը իրեն ճիշտ պահեր, վստահ եմ, երրորդ տեղը նրանն էր լինելու (չնայած, հիմա էլ ուշ չէ)։ Այդպես էր որոշված։ Ձեր ձայների համար շնորհակալ եմ, սիրելիներս, դրանք անգին ձայներ են, ու կտեսնեք՝ չեն կորելու»։
Նախագահական ընտրությունները մնացին հետևում. առջևում հետընտրական զարգացումներն են:
Միանգամից ասենք` ընտրության արդյունքները ֆորս-մաժորային էին՝ թե իշխանության, թե Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Դեռ ժամանակ է պետք հասկանալու, թե իրականում ինչ էր կատարվել, արդյո՞ք լավ խաղարկված տեխնոլոգիա էր աշխատել` թե դրսի, թե ներսի շահագրգիռ ուժերի կողմից, թե դա պարզապես հոգնած ժողովրդի ներքին ճիչն էր. ձայն տալ որևէ մեկին, բայց ոչ իշխանությանը: Կամ էլ` երկուսը միասին:
Առավելություն տալ վերը նշված որևէ տարբերակի իմաստ չունի, որովհետև ինչ-որ պահից ի հայտ էր գալու տևական ժամանակ ՀՀԿ-ական թևերի մեջ սողացող առճակատումը: Իսկ այս պահին, երբ այլևս առկա էր լինել — չլինելու հարցը, հաստատ կողմերը պետք է խաղաքարտին դնեին իրենց ողջ պոտենցիալն ու արսենալը:
Բանն այն է, որ լեգիտիմ, «մաքուր» ընտրված Սերժ Սարգսյանը ոչ միայն իրականացնելու էր ինքնուրույն քաղաքականություն, այլև` փորձելու էր ազատվել իրեն հետապնդող օլիգարխիկ ստվերից, որը երկրում միանձնյա թելադրող է, ինչն էլ երևաց հատկապես այս ընտրությունների ժամանակ, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի խորամանկ ժպիտից, երբ Սերժ Սարգսյանը, որը բավականին կոտրված էր և աչքերում անքուն ու մտահոգ գիշերվա դաջվածքը, փորձում էր շնորհակալություն հայտնել իր թիմին՝ իրենց հաղթանակի համար, նրա հետևում կանգնած Աբրահամյանի աչքերի վետվետուն, անսահման երջանիկ արտահայտությունը, բազմածալ ժպիտը քողակել չկարեցող Հովիկի ողջ էությունն ասում էր հայ ժողովրդին. «Ես իմ գործն արի ու` լավ արի»:
Ի՞նչ գործի մասին է խոսքը, հասկանալի է, Հովիկ Աբրահամյանն անվերջ երազում է դառնալ վարչապետ, որպեսզի նման մի այլ ընտրության ժամանակ էլ՝ իր չունեցած խելքով, իրենից կերտի նախագահ: Նախագահ դառնալու համար նրան պետք է, որ օլիգարխ Գագիկ Խաչատրյանն առաջվա պես ունենա օրը քսանհինգ միլիոն դրամի շահույթ (այդպես էին տվյալները), և օգնի իրեն Գյումրիում, ինչպես այս անգամ, երբ օգնեց «պրավալի» տանել Սերժ Սարգսյանի ընտրությունները, երբ նախորդ անգամ օգնեց, որ այնտեղ հաղթի ոչ թե Հովիկ Աբրահամյանի հարազատ կուսակցությունն, այլ Հովիկ Աբրահամյանի խնամու կուսակցությունը` ԲՀԿ-ն:
Հովիկ Աբրահամյանը պետք է, որ մյուս Գագոն` ԲՀԿ-ն մտնի կոալիցիայի մեջ, որպեսզի ինքն անվերջ բանակցի ԲՀԿ-ի հետ և Սերժ Սարգսյանին «հասկացնի», որ ինքն ու իր խնամին անփոխարնելի հենարան են, որ ԲՀԿ-ն օգնի Հովիկ Աբրահամյանին վերջապես բազմել վարչապետի բաղձալի աթոռին` հերթական իշխանական «պերեվառոտն» իրականացնելու համար:
Կարծո՞ւմ եք իզուր էր գնացել երկրից Ծառուկյանը` Քոչարյանի հետևից: Խիստ պլանավորված ակցիա էր դա. նրանք «տակից» գործը «դզել» էին, Հովիկ Աբրահամյանի միջոցով ԲՀԿ էլեկտորատը դրել Րաֆֆու տակ ու «հեռացել են այս աշխարհից»:
Հիմա, ինչպես ասում են` գնդակը Րաֆֆու, իսկ իրականում նրա տերերի (Սեդրակյան Վարդանը կասեր «մասոնական օթյակների»)դաշտում է:
Եթե որոշում կայացվի, որ Րաֆֆին Սերժ Սարգսյանի վրա ճնշում է իրականացնում, որպեսզի Սերժ Սարգսյանը Հայաստանը չտանի Եվրասիական միություն, Րաֆֆին կանի այդպես, և օրերով, ինչպես Տեր-Պետրոսյանը, ժողովրդին ռեպ կպարացնի Ազատության հրապարակում:
Եթե կորոշվի` ոչ. ուրեմն Րաֆֆին կանի` «ոչ»:
Հայտնի է նաև, որ Րաֆֆին է՝ Պարույրի նման, երբեք լավ չի հասկացել` էս կյանքում իր քո՞ւնն է տանում, թե ինքը սոված է:
Վահե Հովսեփյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.