23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջերս մի զրույցի ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ հասարակական կարծիք ստեղծողները արտահայտում են այսպես կամ այնպես, և իմ մոտ միանգամից հարց առաջացավ՝ իսկ կա՞ն արդյոք Հայաստանում նման մարդիկ։ Ո՞ւմ կարելի է այդպես անվանել, որո՞նք են չափանիշները։ Եթե չափանիշը մասսայականությունն է, ապա այն լավ սնված երիտասարդը, որի մեծադիր պաստառները փակցված են ամենուրեք Երևանում, և որը հավանաբար կերգի Համալիրի լեփ– լեցուն դահլիճում, հենց նա է հասարակական կարծիքի առաջատարը, և եթե նա, ասենք, Եվրասիական միության մասին ինչ-որ բան ասի, «ժողովուրդը» կգնա նրա հետևից։
Բայց դա ակնհայտորեն այդպես չէ՝ պոպուլյար լինելը դեռևս չի նշանակում հասարակական կարծիք ձևավորել։ Ես նույնիսկ չգիտեմ, թե նախկինում ովքեր էին դա անում։ Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը որքանո՞վ էին ազդում հասարակական կարծիքի վրա։ Որոշակի կրթված շրջանակներում (որոնք, արդար լինենք, 1960-70– ական թվականներին ավելի լայն էին, քան հիմա) նրանք հեղինակություն էին, բայց ասել, որ ամբողջ Հայաստանն ապրում էր նրանց արտահայտած գաղափարներով, երևի չափազանցություն կլինի։ Դա չափազանցություն չէ 88-ի «Ղարաբաղ» կոմիտեի դեպքում։ Բայց այստեղ էլ, ինձ թվում է, գործում էր հակառակ մեխանիզմը՝ հասարակական կարծիքն էր կերտել այդ մարդկանց, նրանք ոչ այնքան տանում էին զանգվածներին, որքան տարվում էին նրանց կողմից։
Դառնանք հասարակական կարծիք ստեղծելու «ավանդական» միջոցներին։ Հեռուստատեսությո՞ւն։ Դժվար թե։ Եվ դրանում մեղքի մեծ բաժինը մերն է՝ հեռուստալրագրողներինս։ Որոշակի դեր է խաղում նաև ընկալման իներցիան՝ չնայած այսօր (շարունակում եմ դա պնդել) վիճակը այլ է, քան 10 տարի առաջ։ Կայքե՞ր, սոցիալական ցանցե՞ր։ Այստեղ գործում են երկու հիմնական ուժեր՝ իշխանությունը՝ մի կողմից (որը, բնականաբար, շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի) և ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ մյուս կողմից։ Բայց դրանք կուսակցական բարոզչամիջոցներ են, և օգտատերերը հիմնականում դա հասկանում են. էապես ազդել հասարակական կարծիքի վրա և լինել համընդհանուր հեղինակություն նրանք չեն կարող։
Այդպիսի հեղինակություն տեսականորեն կարող էին լինել մեր հոգևորականները։ Բայց վերջիններիս վերնախավը, չափից դուրս տրվելով աշխարհիկ վայելքներին և սերտաճելով իշխանության հետ, չի վաստակել այդ հեղինակությունը։ Դա պարզ էր դեռևս «օՖշորային խնդիրներից» առաջ։
Մի խոսքով՝ ես անկեղծորեն չգիտեմ, թե ովքեր և ինչպես են Հայաստանում հասարակական կարծիք ձևավորում։ Երբեմն ինձ թվում է, որ այդ ծանր գործը իրենց վրա են վերցրել քաղաքական թեմաներով դասախոսություններ կարդացող տաքսու վարորդները»։
Առավոտ
Երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զինատեսակ է վաճառում, մեր քաղաքական համակարգի պատասխանը ոչ համարժեք էր:
Իշխանությունը գերադասեց հանդես գալ Ռուսաստանի շահերի պաշտպանության դիրքերից՝ մոտավորապես այն հիմնավորմամբ, որ Մոսկվան սոսկ իր բիզնես հետաքրքրություններն է հետապնդում:
Ավելին, հետագա օրերին մերոնք առիթը բաց չէին թողնում հայ-ռուսական ստրատեգիական գործընկերությանը ձոնված բաժակաճառեր արտասանելու համար:
Լռեց նաև ընդդիմադիր դաշտը:
Այստեղ էլ տարօրինակ ոչինչ չկա, որովհետև, եթե Սերժ Սարգսյանի իշխանությունն իր պաշտպանությունը տեսնում է Մոսկվայում, նրա ընդդիմախոսներն էլ հույս ունեն նույն այդ Մոսկվայի միջոցով հասնել իշխանության:
Եվ ահա այս վասալային միասնական լռության մեջ խիստ համարձակ տեսակետ է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս ԼՂՀ փոխվարչապետ, գեներալ Արթուր Աղաբեկյանը: Նա կայքերից մեկին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Իմ տեսակետն այս առումով հստակ է, ես այն կարծիքին եմ, որ ՌԴ—ի վաճառածը Ադրբեջանին այն զինատեսակն է, որն ուղղված է խաղաղ բնակչության դեմ: Սա լուրջ խնդիր է մեզ համար և ստրատեգիական մեր գործընկերոջ կողմից այս դավաճանական սկզբունքներով գործարքը պիտի դառնար լայն շրջանակների քննարկման թիվ 1 թեման: Բոլոր քաղաքական, պետական այրերը, վերլուծաբանները՝ բոլոր ճամբարների, իրենց գնահատականը պետք է տան այդ գործարքին, պետք է բարձրաձայնեն, մինչդեռ նկատում եմ ՝ պասիվ են»:
Պարոն Աղաբեկյանի դիտողությունը՝ պասիվության վերաբերյալ, միանգամայն տեղին է: Ի դեպ, այդ գնահատականն առաջին հերթին վերաբերում է իշխանությանը, նաև՝ ԼՂՀ-ի, ում ներկայացնում է գեներալը:
Նաև այն կուսակցությանը՝ ՀՅԴ-ին, որի անդամն է պարոն Աղաբեկյանը:
Ինչևէ, Արթուր Աղաբեկյանի այս դիրքորոշումն ողջունելի է, թեկուզև՝ այն մասնավոր կարգավիճակ ունի:
Մնում է՝ Աղաբեկյանը մեկ-երկու օր հետո չհայտարարի, թե լրագրողն իրեն լավ չի հասկացել կամ էլ, թե՝ խեղաթյուրել է իր ասածը:
Գեներալի սկզբունքայնությանը չեմ կասկածում, բայց մենք նման նախադեպերի պակաս չունենք:
Սուրեն Սուրենյանց
Հուլիսի 11-13-ը վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնում է կարճաժամկետ արձակուրդ, որի ընթացքում պրոֆիլակտիկ բուժզննում կանցնի եվրոպական բուժհաստատություններից մեկում: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջը:
Գուցե իսկապես մեր վարչապետն որոշակի պրոբլեմներ ունի առողջության հետ:
Բանն այն է, սակայն, որ արձակուրդ մեկնելու նրա մտադրությունը մարդկանց մոտ որոշակի ենթադրություններ է ծնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ-երկու ամսում Տիգրան Սարգսյանը հայտնվել է առնվազն երկու աղմկոտ սկանդալի կիզակետում:
Երեկ ոմանք հիշել էին, որ բուժվելու նպատակով արտերկիր էր մեկնել նաև Հայաստանի 1996-97թթ-ի վարչապետ Արմեն Սարգսյանը, ով արտերկրից էլ հայտարարեց իր հրաժարականի մասին:
Ավելին, ԱԺ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ավելի հեռու է գնացել՝ այսօրվա վիճակը համեմատելով 1996թ-ի նախագահական ընտրություններից հետո առաջացած ներիշխանական ճգնաժամի հետ, որի հետևանքով, ի վերջո, հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Գուցե արտաքուստ կան իրավիճակային նմանություններ: Բայց՝ միայն արտաքուստ:
Ֆորսմաժորային իրավիճակների սիրահարներին հանգստացնեմ. տարբերություններն ավելի շատ են ու հարկ չկա սպասել աղմկոտ պաշտոնանկությունների, էլ չեմ ասում՝ իշխանափոխության: Գոնե՝ մոտ ապագայում:
Հիմա՝ ըստ էության:
1996-ի նոյեմբերին վարչապետ նշանակված Արմեն Սարգսյանն այդպես էլ չկայացավ իր պաշտոնում, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ նա չի կարողանալու լուծել իր առջև դրված երկու խնդիրները՝ երկխոսություն հաստատել ընդդիմության հետ և հակակշիռ դառնալ իշխանության ուժային թևին:
Այս հարցերում Սարգսյանի անկարողությունն ակնհայտ էր նաև նրան նշանակողի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, սակայն առաջին նախագահը ժամանակ էր շահում՝ իշխանության սահուն անցումը կազմակերպելու համար:
Տիգրան Սարգսյանը նման խնդիր չունի, համենայն դեպս՝ գործադիր իշխանությունը, կարծես թե, մոնոլիտ է և նրա պաշտոնավարումը պայմանավորված է բացառապես մեկ մարդու՝ հանրապետության նախագահի կամքից և ոչ թե՝ այս կամ այն ուժայինի քմահաճույքից:
Վերահսկիչ պալատի զեկույցից հետո ստեղծված քաղաքական իրավիճակում՝ Սերժ Սարգսյանը բոլորին հրապարակավ հասկացրեց, որ գոնե առայժմ մտադիր չէ զոհաբերել Տիգրան Սարգսյանին՝ մանավանդ որ վերջինիս ստեղծած արևմտամետ իմիջը խիստ անհրաժեշտ է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման նախաշեմին:
Ներիշխանական դասավորության մեջ էլ վարչապետը բնավ էլ պաշտպանվողի դերում չէ. նրա թիմն այս օրերին նույնիսկ բացահայտ հարձակման է անցել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների դեմ: Արարատի մարզպետարանի աշխատակից Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունը կապվում է կոռուպցիոն մի պատմության հետ, որում, ըստ շրջանառվող լուրերի, ֆիգուրանտ են ԱԺ նախագահի մերձավորները:
Ինչ մնում է 1996 ու 2008թթ-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրավիճակների միջև զուգահեռներ անցկացնելուն՝ արձանագրենք, որ դրանք շատ պարզունակ ու մակերեսային են:
Նախ, այս տարի ընտրություններում չի եղել այն կոշտ դիմակայությունը, ինչին ականատես ենք եղել 12 տարի առաջ:
Վերջին նախագահական ընտրությունները լուծում էին ոչ թե իշխանության, այլ՝ ներիշխանական դասավորության հարց:
Եվ ամենակարևորը՝ եթե նույնիսկ ընդունենք, որ այսօրվա իշխանությունը մոնոլիտ չէ ու ամբողջովին չի վերահսկվում նախագահի կողմից, միևնույն է՝ չի երևում իշխանության այն բևեռը, որը կարող է 98-ի օրինակով հեղաշրջում իրականացնել:
Ոստիկանության, բանակի, ԱԱԾ-ի ղեկավարները միանգամայն լոյալ են գործող նախագահին:
Օլիգարխիկ հեղաշրջման թեզը նույնպես արհեստական է, որովհետև օլիգարխները միասնական թիմ չեն և հաճախ միմյանց հետ գտնվում են թշնամական հարաբերությունների մեջ: Օրինակ, ես չեմ պատկերացնում, որ մի թիմում հանդես գան Ռուբեն Հայրապետյանն ու Գագիկ Ծառուկյանը:
Իհարկե, այս ամենը չի ենթադրում, թե իշխանությունը կայուն է և երկրում ցնցումներ չեն սպսավում կամ որ՝ իշխանության որակը լավն է ու փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
Այս ամենն այլ բան է ենթադրում. ընդդիմությունն իր հույսը պետք է դնի ոչ թե ներիշխանական հակասությունների վրա և հայտնվի «բաժակ նայողի» կարգավիճակում, այլ ձևավորի իր օրակարգը՝ հիմնված հասարակական պատվերի վրա:
Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին կամ այս պահին ինչ-որ բան սաստիկ վրդովեցրել է, կամ էլ նրան ռուսաստանյան ինչ-ինչ ատյաններից հրահանգել են վրդովվել։
Հակառակ դեպքում Երևան կատարած իր «պատմական» այցելությունից երկու ամիս անց ինչո՞ւ պիտի նա անդրադառնար դրան և հանդես գար կտրուկ դատողություններով։ Դրանց իմաստը հետևյալն է. ես գնացել էի Հայաստան և ճիշտ բաներ ասել, ի պատասխան իմ իմաստուն մտքերի՝ լսեցի «ոռնոցներ» և «վակխանալիա» (չնայած հնչել են տարբեր՝ թե դրական և թե բացասական կարծիքներ), և պարզվեց, որ ազգային բուրժուազիան և հակաժողովրդական իշխանությունը վատն են, քանի որ, ըստ պարոն Կուրղինյանի, շատ են ցանկանում, որ Հայաստանը անկախ պետություն լինի, մինչդեռ ժողովրդի 80 տոկոսը երազում է Խորհրդային Միության վերականգնման մասին, առանց որի Հայաստանը կկործանվի։ Իսկ ահա մեր մտավորականությունը, քաղաքագետի կարծիքով, այնքան վախկոտ է, որ չի պայքարում Եվրասիական (կամ «նեոխորհրդսսյին») միության համար։ Մնացած հարցերում քաղաքագետը սխալվում է, և դա գուցե պայմանավորված է մեր՝ հայաստանյան իրականությանը խորապես ծանոթ չլինելով։ Նախ՝ «ազգային բուրժուազիային» (եթե այդպիսին կա) և իշխանությանը բացարձակապես չի հուզում՝ մենք անկախ երկիր ենք, թե որևէ պետության կազմում։
Նրանք, այսպես ասած, իրենց փորի և դրամապանակի տերն են։ Իսկ մտավորականության համար շատ ավելի հեշտ է խոսել անկախության դեմ, բան կողմ։ Երկրորդ դեպքում է որոշակի խիզախություն պահանջվում, որովհետև հենց որ ասես, որ անկախ պետություն ունենալը լավ բան է, նույն պահին մի բանի կողմից կլսես. «Արա ախպեր, ի՞նչ անկախություն, էս ազգին ռուս թագավոր ա պետք, մինակ ըտենց ա երկիրը երկիր դառնալու։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Մարդկային ցինիզմն երբեմն սահմաններ չի ճանաչում:
Սա հատկապես բնորոշ է մարդկանց, որոնց միակ ուժը, հասարակության հետ հարաբերվելու միջոցը՝ պաշտոն ունենալն է:
Այդ մարդիկ, պաշտոնը կորցնելու պարագայում, կորցնում են իրականության զգացումը, արտահայտում են մտքեր, որոնք ի ցույց են դնում նրանց կերպարի սնանկությունը, միաժամանակ՝ ողբերգականությունը:
Գորիսի արյունալի դեպքերից հետո, մի տևական շրջան, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համառորեն լռում էր՝ նույնիսկ այն բանից հետո, երբ կալանավորեցին որդուն:
Լիսկան խոսեց, երբ նոր մարզպետ նշանակվեց ու զգաց, որ իր նախկին բդեշխությունում վերջնականապես կորցնում է իշխանությունը:
Նոր մարզպետի անձի վրա շատ կենտրոնանալ չեմ ուզում. նկատեմ միայն, որ Վահե Հակոբյանը, մարզպետի շրջանառվող թեկնածուների շարքում, ամենաընկալելին է՝ քաղաքական, իրավիճակային, սերնդային տեսանկյուններից:
Նոր մարզպետի հիմնական առաքելությունը՝ Սյունիքին, հասարակական ընկալման, բովանդակության տեսանկյունից, մարզի կարգավիճակը վերադարձնելն է, ֆեոդալական կարգերի ապամոնտաժումը:
Հիմա դառնանք բուն խնդրին:
Կարդալով Խաչատրյանի հարցազրույցները՝ տպավորություն է ստեղծվում, որ նրա համար PR-շչիկների խումբ է աշխատում, ընդ որում՝ ապաշնորհ խումբ:
Մինչև Վահե Հակոբյանի պաշտոնական նշանակումը՝ Լիսկան համառորեն պնդում էր, որ նրան չի ճանաչում, տպավորություն էր ստեղծում, որ մարզում ինքն է, որ կա:
Թերևս, սա մի հուսահատ փորձ էր՝ նոր մարզպետի նշանակումը կանխելու համար:
Նոր մարզպետի նշանակումից հետո արդեն՝ Խաչատրյանը կերպարանափոխվում է, դառնում է գրագետ արտահայտվող մարդ, հավանաբար՝ հիշում է, որ պատմական գիտությունների թեկնածու է՝ միաժամանակ մոռացության մատնելով կամ արդարացնելով իր արյունոտ ձեռագիրը:
Սակայն ամենաուշագրավը նրա այն պնդումն է, որ հենց ինքն է մարզպետի պաշտոնում առաջադրել Վահեի թեկնածությունը:
Տո մեկը հարցնող լինի, թե քեզ անծանոթ մարդու համար ինչո՞ւ ես միջնորդել, պարոն Լիսկա:
Բայց այդ հարցը Սյունիքի նախկին մարզպետին բնավ չի հետաքրքրում. նրա ասածի շարժառիթներն ավելի քան պրագմատիկ են, ցինիզմին հասնող պրագմատիկ:
Մի կրակոցով փորձում է մի քանի նապաստակ խփել:
Ուզում է ասել՝ մարզպետ լինեմ-չլինեմ կարող եմ ազդել հանրապետության նախագահի որոշման վրա:
Չեմ ուզում հավատալ այս վարկածին, բայց Սերժ Սարգսյանի շրջապատում, հավանաբար, ծպտյալ լիսկաների պակաս չկա:
Համենայն դեպս, Խաչատրյանի մտքի փայլատակումների օրերին քրգործ հարուցվեց զոհված Ավետիք Բուդաղյանի վիրավոր և տակավին ապաքինվող եղբոր՝ Արտակի դեմ:
Հիմա Լիսկան մեղավոր չի լինի, որ այստեղ-այնտեղ հայտարարի, որ իշխանությունը հենց իր թելադրանքով է վարում նախաքննությունը:
Երբեք չէի ցանկանա հավատալ, որ երկրի բարձրագույն իշխանությանը և մի հանցագործի կապում է մի ընդհանուր մեղք, արյունոտ անցյալ:
Խաչատրյանի հարցազրույցի մյուս մեսիջն այն է, որ ինքը շարունակելու է մնալ Սյունիքի ֆեոդալ, որովհետև Վահեն իր մարդն է:
Բոլոր սյունեցիները գիտեն, որ այս պնդման մեջ Լիսկան ստում է, աղվեսություն է անում, սակայն նոր մարզպետը խնդիր ունի ապացուցելու, որ Սուրիկ Խաչատրյանի հեռացումով՝ միայն անձ կամ թիմ չի հեռացել, այլ նաև՝ մի ողջ արյունոտ, հանցավոր ժամանակաշրջան:
Վարդանիկը, Լիսկան՝ դրանք սոսոկ անուններ չեն, դրանք խորհրդանշում են պետության ստորադասումը կրիմինալին, օրենքի անզորությունը «ճշտի» առաջ:
Մարդիկ Գյումրիում, Սյունիքում պետք է համոզվեն, որ նոր քաղաքապետը, մարզպետը հասարակական նոր հարաբերությունների, կյանքի նոր որակի խոհրդանիշ են:
Այդ ժամանակ, Վարդանիկի կամ Լիսկայի հարցազրույցները կարող են անհրաժեշտություն լինել երգիծական պարբերականների խմբագիրների համար կամ էլ դառնալ ինքնախոստովանական ցուցմունք՝ նախաքննության մարմիններում:
Սուրեն Սուրենյանց
Աղետներից տուժած քաղաքացիների փոխհատուցման, ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների, աղքատության ցուցանիշի նվազման, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման և այլ կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար ՀՀ պետբյուջեում գրեթե միշտ փող չկա: Իսկ ահա զվարճանքների, դասախոսությունների, անհեթեթ ծրագրերի համար գումարներ գտնվում են:
«Ժողովուրդ» օրաթերթը սենսացիոն բացահայտում է արել: Պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին և 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասը տվել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարությունը, որտեղ ՀՀ դեսպանը վարչապետի եղբայրն Է):
Թե ինչպես են ծախսվել այդ գումարները, որքանն են գրպանվել թերթը կներկայացնի վաղվա իր համարում:
Թերթը հիշեցնում է նաև, որ երբ Տ. Սարգսյանը ՀՀ վարչապետ դարձավ, ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը 17,6 տոկոս Էր, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը՝ 1,6 տոկոս: Իսկ հիմա աղքատության ցուցանիշը 35 տոկոս Է:
Մեր տեղեկություններով, Վերահսկիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ կատարելը բխում է նաև Հովիկ Աբրահամյանի սրտից, նա ցանկանում է մեծացնել ԱԺ վերահսկողական ֆունկցիան, հասնել այն բանին, որ ՎՊ ընթացիկ-տարեկան հաշվետվությունները քննարկվեն ԱԺ հանձնաժողովներում, հանձնաժողովները որոշումներ ընդունեն։ Ավելին, փորձ է արվում հասնել այն բանին, որ ԱԺ-ն նաև քվեարկի և ոչ թե որպես ի գիտություն ընդունի այդ հաշվետվությունները՝ ինչպես այժմ է։
Եթե Արգամիչին հաջողվի հասնել դրան, ապա հաջորդաբար նույն պրակտիկան նա կփորձի տարածել նաև մնացյալ, այդ թվում և ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվության վրա։ Այդով բարձրացնելով ԱԺ իմիջն ու կարևորությունը. հիշեցնենք, որ մինչև ՎՊ-ի մասին օրենքի ընդունումը ՎՊ-ն ԱԺ-ին կից կառույց էր։ Եվ չնայած Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ-ում հանձնարարել է վերանայել ՎՊ օրենքը, նա «ներքուստ» համաձայն չէ այդ փոփոխություններին, և, ըստ ամենայնի, որևէ փոփոխություն ՎՊ «ֆունկցիաներում» տեղի չի ունենալու:
Հրապարակ
Այս հրապարակման համար պատճառը թերևս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի օրերս արած հայտարարությունն էր, թե՝ «Ինչ եք կպել էս խնդիրներին, մի կոպեկ թալանել են, սարքել եք եսիմինչ… »:
Իսկ ո՞վ է եղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Հեղափոխությունից առաջ», և ինչքանով է մասնակցել կոպեկների թալանին:
Հեղափոխական 90-ականների սկզբին, Հերմինե Նաղդալյանը ընդամենը ՀՀ կոպերատորների միության նախագահ Ալբերտ Հովհաննիսյանի գործավարուհին էր և հանրային միջոցառումների ժամանակ իր անկառավարելի և ճղճղան վարքով հեղինակազրկում էր ընդդիմադիր քաղաքական ու տնտեսական գործիչներին՝ ճանապարհ հարթելով իր տիրոջ՝ Ալբերտ Հովհաննիսյանի համար:
Այն ժամանակ Հերմինե Նաղդալյանը հավատավոր ՀՀՇ-ական էր: Հանելուկային պայմաններում մահացավ Ալբերտ Հովհաննիսյանը և կոպերատորների միության նախագահ դարձավ Հերմինե Նաղդալյանը, որն իսկույն մտավ Վազգեն Սարգսյանի թևի տակ ու դարձավ «Հանրապետություն» կուսակցության հավատավոր անդամ, որից հետո անմիջապես լքեց այն՝ դառնալով Ազգային ժողովի երկրապահ խմբակցության անդամ:
Եվ, ով զարմանք, սույն քաղաքական տիկինը մեկ գիշերվա ընթացքում դարձավ ՀՀԿ անդամ և նույն տքնաջանությամբ լծվեց կոպեկների թալանի գործին:
90-ականներին տառացիորեն ոչինչ չունեցող Հերմինե Նաղդալյանն այսօր Հայաստանում ամենահարուստ օլիգարխներից է, որովհետև նա բոլոր ժամանակներում իր պաշտոնական դիրքը օգտագործել է միայն իր անձնական շահի համար: Նա և իր ամուսին Դավիթ Բեգլարյանը մշտապես գրավել են պետական պաշտոններ, սակայն դա նրանց չի խանգարել՝ որպես սեփականություն ունենալ շին-իրերի կոմբինատ, քարհանքեր, հանգստի օբյեկտներ, տարբեր բիզնեսներ շինարարության ոլորտում և ապահով ու բարեկեցիկ կյանք՝ երկրի ներսում և արտերկրում:
Իհարկե, 700 մլրդը Հերմինեի համար կթվա կոպեկներ, որովհետև նա այս երկրի համար ոչինչ չի արել, բացի իշխանությանը գովերգելով իր նեղ անձնական խնդիրներին լուծում տալը:
Անգամ դառնալով ԱԺ փոխնախագահ՝ նա չըմբռնեց, որ ոչ թե կուսակցություններն են ծառայում իրենց լիդերների ծրագրերին ու խնդիրներին, այլ լիդերներն ընտրվում են կուսակցության կողմից, որպեսզի իրականություն դարձնեն կուսակցության ծրագրերը:
Հենց տիկին Նաղդալյանի նմաններն են, որ իրենց դիլետանտությամբ բերում են հանրությանն այն համոզման, որ 15 տարի երկիրը ղեկավարող կուսակցությունը դա ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրի նախագահի ցուցումները կատարող ենթակաների մի ամբողջ խումբ:
Ահա, թե ինչու, գովերգությունները երկրի նախագահի հասցեին և նրա անսխալականության փաստումը տեղի ու անտեղի մեր քաղաքական այրերի գոյության միակ գրավականն են դարձել:
Ոչինչ, որ դա տանում է երկրի կործանմանն ու նախագահի հեղինակազրկմանը, կարևորը, հերմինենաղդալյանների բարեկեցիկ ու թալանչի գոյության հավերժությունն է:
Անի Ավետիսյան
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց.
Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:
Հիշեցնենք, որ նրա թեկնածությունը առաջարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հուլիսի 4-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:
«Հեսա ես էլ եմ ստուց թռնելու». սովորաբար այդպիսին է լինում մեր քաղաքացիների «բողոքական մենախոսության» ավարտը։ Ընդ որում, դա ասվում է մի տեսակ հպարտությամբ, կարծես թե այդ «թռնելով» ինչ-որ մեկը ստանում է իր արժանի պատիժը, կամ հաստատվում է ինչ-որ աստվածային արդարություն։ Իրականում դա թուլության, անպատասխանատվության և հարմարվողականության բարձրագույն դրսևորումն է՝ մի ցեց է, որ մտել մեր ժողովրդի մեջ, և որը, ի դեպ, ակամա խրախուսում են մեր ընդդիմադիրները (բացառությամբ Նախախորհրդարանի). «ճիշտ են անում», «այս երկիրը ապրելու տեղ չի», «շուտով այս երկրում մարդ չի մնա»:
Պարզ է, քաղաքական գործիչներն ուզում են ապացուցել, որ իրենք թալանչի չեն եղել կամ չեն լինելու, բայց «ձեռքի հետ» էլ նպաստում են, որ քաղաքացիները չարանան ոչ թե իշխանությունից (ինչը բնական է, և ինչին նա արժանի է), այլ պետությունից և հայրենիքից։
Մանրամասները` «Առավոտ»-ի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.