23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ժողովուրդ»–ի աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ։ «Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, և որքանով են հանցածին վարչապետի քայլերը։ ԱԱԾ—ից, սակայն, երեկ չհաջողվեց այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն ստանալ»,– այսօր գրել է թերթը։
Այս տեղեկատվության հավաստիությունն ի սկզբանե կասկածելի թվաց մի քանի պատճառով:
Նախ, Սերժ Սարգսյանը փորձառու պետական գործիչ է, այդ թվում՝ երկար տարիներ ղեկավարել է ԱԱԾ-ն, ու առանց հատուկ խումբ Կիպրոս ուղարկելու էլ, կարծում եմ, բավարար ինֆորմացիա ունի սույն օֆշորային պատմության, դրանում Տիգրան Սարգսյանի դերակատարության մասին:
Եվ երկրորդ, գոնե վերջին հրապարակային ելույթներում, հատկապես, երբ նախագահի մոտ քննարկվում էր Վերահսկիչ պալատի զեկույցը՝ նախագահը շատ հստակ հասկացրեց, որ հակամարտող կողմերից պաշտպանում է հենց վարչապետին՝ մեկ-երկու թթու խոսք ասելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին: Ենթադրել կարելի է, որ գործող վարչապետին մոտալուտ պաշտոնանկության հեռանկար չի սպառնում:
Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանը Կիպրոս ԱԱԾ խումբ ուղարկելու և Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հիմքեր պատարաստելու ցանկություն դժվար թե ունենար՝ գոնե այս պահին:
Իհարկե, եթե մենք իրավական երկիր լինեինք, գուցե հենց այդպես էլ պետք էր վարվել: Նույնիսկ անհրաժեշտ էր վարչապետի լիազորությունները գոնե ժամանակավորապես դադարեցնել՝ մինչև ամբողջովին բացահայտվեն օֆշորային սկանդալի մանրամասները:
Բայց մեզանում գործում են ոչ թե քաղաքական տրամաբանությունն ու իրավունքը, այլ նախագահի կամքը: Իսկ Սերժ Սարգսյանին Տիգրան Սարգսյանն առայժմ պետք է:
Ի դեպ, «Ժողովուրդի» տեղեկատվությունը ճշտելու համար՝ մենք զանգահարեցինք ԱԱԾ լրատվական կենտրոն: Այնտեղից մեզ պարզաբանեցին, որ «Ժողովուրդի» լուրն անհեթեթություն է:
Սուրեն Սուրենյանց
Վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ՀՀ ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ:
«Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, և որքանով են հանցածին վարչապետի քայլերը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
1991 թվականի անկախությունից ի վեր Հայաստանի ղեկավարները դժկամ էին Հայոց ցեղասպանության ճանաչումից անդին այլ պահանջներ ներկայացնել Թուրքիային:
Հայ պաշտոնատարները միայն վերջին տարիներին են սկսել խոսել «ցեղասպանության հետևանքների վերացման մասին»՝ առանց նշելու «հետևանքները» և դրանց «վերացման» միջոցները:
Սակայն այս ամսվա սկզբին լուրջ տեղաշարժ հայտարարվեց Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի առնչությամբ, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իրավաբանների համահայկական միջազգային համաժողովում կոչ արեց վերադարձնել հայկական պատմական տարածքները: Սա առաջին անգամն է, որ պետական բարձրաստիճան մի պաշտոնյա հանդես է գալիս հրապարակային նման պահանջով Թուրքիայից:
Աղվան Հովսեփյանն իր ծավալուն և համապարփակ ելույթում հայտարարեց, որ տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «հուզական-բարոյական» հարց է: Գլխավոր դատախազը կոչ անելով անցում կատարել դեպի «իրավական դաշտ», նշեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու համար «ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիներն ու եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»:
Գլխավոր դատախազ Հովսեփյանը պնդեց, որ եթե հայերը այս ավելի համարձակ մոտեցումը չորդեգրեն՝ ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասնի հաջորդ հարյուրամյակում, ինչպես որ չեն հասել վերջին հարյուր տարվա ընթացքում: Նա առաջարկեց վերանայել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորող բոլոր միջազգային պայմանագրերը՝ սկսած Բեռլինի 1878 թվականի Կոնգրեսից մինչև 2009 թվականի ստորագրված, բայց չվավերացված արձանագրությունները: Նա նաև Նախիջևանի շրջանը հայտարարեց «Հայաստանի անբաժանելի մաս, բայց բռնազավթված Ադրբեջանի կողմից»: Հովսեփյանը կոչ արեց աշխարհի չորս կողմից հավաքված հայ իրավաբաններին պատրաստել իրավական փաթեթ Ադրբեջանից և Թուրքիայից տարածքային պահանջների մասին և այն ներկայացնել Հայաստանի կառավարությանը՝ հետագայում Արդարադատության միջազգային դատարան դիմելու համար:
Սովորաբար, որևէ երկրի գլխավոր դատախազի հայտարարությունները մեծ կշիռ չեն ունենում միջազգային հարաբերություններում, եթե չլիներ այն հանգամանքը, որ մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինչպես նաև Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, նույնպես ելույթներ ունեցան արդարության վերականգնման մասին իրավաբանների համաժողովում: Ակնհայտ էր, որ Գլխավոր դատախազը նշանակվել էր որպես Հայաստանի կառավարության խոսնակ՝ Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին Թուրքիայի հանդեպ նրա ավելի կոշտ դիրքորոշումն արտահայտելու համար:
Նախագահ Սարգսյանն ավելի շրջահայաց լեզու օգտագործելով, քան թե Գլխավոր դատախազը, իրավաբանների համաժողովում ասաց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի Հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված այս մեծագույն հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից»:
Ըստ կառավարության նոր քաղաքականության ուղղվածության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստեղծվելու է հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության պահանջներին հետամուտ լինելու համար անհրաժեշտ իրավական թղթածրար պատրաստելու նպատակով:
Վերջում, համաժողովի մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, պնդելով, որ «հայ իրավաբանների առաջնահերթ խնդիրը ոչ թե Ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումն է, այլ՝ հետևանքների հաղթահարման առումով իրավական հիմնավոր ու ամբողջական թղթածրարի պատրաստումը»:
Սա ողջունելի իրադարձություն է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև համախոհություն ստեղծելու առումով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միասնական նպատակներ իրագործելու համար:
Սակայն, զուտ հուզական ոգեշունչ հայտարարության շրջանակներից դուրս գալու համար Հայաստանի ղեկավարները պետք է ձեռնարկեն հետևյալ երկու անհապաղ քայլերը.
1.Հետ կանչել Հայաստանի կառարավարության ստորագրությունը անարդյունավետ հայ-թուրքական արձանագրություններից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին անիմաստ է առաջ շարժվել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ապարդյուն ջանքերով՝ միաժամանակ դատական հայցադիմում պատրաստելով փոխհատուցման համար:
2. Ստեղծել միջազգային իրավունքի մասնագետների մի խումբ՝ Թուրքիայի դեմ Միջազգային դատարանում և/կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատական գործի կազմակերպումը սկսելու համար:
Թեպետ թերահավատները կարող են լրջորեն չընդունել Հայաստանի իշխանությունների վերջին քաղաքական հայտարարությունները՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նման կասկածներ չունի: Նախորդ շաբաթ Անկարան դատապարտեց Հայաստանի տարածքային պահանջները՝ զայրացած հայտարարելով, որ «ոչ ոք չի համարձակվի տարածքներ պահանջել Թուրքիայից»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր՝ աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով վարչական մասնաշենքի բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: 2013թ. առաջին կիսամյակի ՊԵԿ աշխատանքների արդյունքների ամփոփման և առաջիկա ծրագրերի վերաբերյալ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներածական խոսքից հետո, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը զեկուցել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքները: Խորհրդակցության ժամանակ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքների մասին զեկուցել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել զեկուցված աշխատանքների վերաբերյալ, խոսել է նաև ՊԵԿ աշխատանքում ընդհանուր նպատակադրումների մասին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդակցության ժամանակ հնչած ելույթները մեկ անգամ ևս վկայում են, որ թե՛ 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, թե՛ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքներում և թե՛ պետեկամուտների կոմիտեի գործունեությունն արդիականացնելու ուղղությամբ կատարվող քայլերում առաջընթաց կա:
Նախագահը կարևորել է, անկախ դժվարություններից, ծրագրված լայնածավալ բարեփոխումների ուղղությամբ ՊԵԿ-ի հետևողական աշխատանքը, պետական բյուջեի մասին օրենքով կոմիտեի վրա դրված նպատակային ցուցանիշների ապահովումը և մատուցվող ծառայությունների կատարելագործումը: Ընդգծելով, որ հարկային համակարգում արձանագրված առաջընթացը բոլորի համար, այդ թվում՝ գործարարների, նկատելի է, Սերժ Սարգսյանը նշել է, թե դրականը տեսնելով, մարդիկ, իհարկե, դեռևս հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է և այլևս թերություններ չկան: Նա շեշտել է, որ իրականացված զգալի աշխատանքի կողքին դեռևս լուրջ անելիքներ կան:
«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ պատրաստվում է այս շաբաթ արդեն կարգադրություն ստորագրել մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու նպատակով, որի իրականացման համար կհրավիրվի մասնագիտացված կառույց:
«Ես կարծում եմ, որ նոր հսկիչ անցագրային կետերի կառուցման հետ միասին, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս ոլորտում այլևս որևէ խնդիր չունենանք, ու մեր հսկիչ անցագրային կետերը և՛ իրենց տեսքով, և՛ բովանդակությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին:
Մենք անցյալ անգամ խոսեցինք և այցի ընթացքում ես տեսա, թե ինչպիսի կրթական, վերապատրաստման հնարավորություններ ունեք: Այդ հնարավորություններից օգտվողների թիվն անպայման պետք է ավելացնենք՝ հասնենք մինչև շարքային տեսուչ: Չափազանց կարևոր է, որպեսզի պատրաստվածության աստիճանը, որ ես արդեն տեսնում եմ ղեկավար անձնակազմի մոտ, առկա լինի նաև միջին և ցածր օղակներում: Սա չափազանց կարևոր է, միգուցե, ավելի կարևոր, քան ավելի բարձր պաշտոններում աշխատողների պարագայում, որովհետև մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, հարկատուների և ընդհանրապես, բոլորի հետ, ովքեր հատում են ՀՀ սահմանը, շփվում են շարքային տեսուչները՝ այն մարդիկ, ովքեր ուղղակի ներկայացնում են մեր պետությունը»,-նշել է Նախագահը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ՊԵԿ համակարգում աշխատող մարդկանց շփվելու, հաղորդակցվելու կարողությունների զարգացման խնդրին, մանրուք չհամարելով անգամ մաքսային տեսուչի կոկիկ տեսքը, ինչպես նախատեսված է համազգեստ կրելու դեպքում: Այդ ամենը, Նախագահի համոզմամբ, վերաբերմունք են ձևավորում մեր պետական կառույցների նկատմամբ:
Կրկին ընդգծելով բարեփոխումները մինչև վերջ հասցնելու անհրաժեշտությունը՝ Սերժ Սարգսյանը կարևորել է հարկային տեսուչի և բիզնեսի ներկայացուցիչների ուղղակի շփումը նվազագույնի հասցնելով, առավելագույն արդյունք ապահովելը:
«Որքան էլ ասենք, որ մենք վերջին 4-5 տարիների ընթացքում կրկնապատկել ենք բյուջեի եկամտային մասը, այնուհանդերձ, դա բավարար չէ: Բավարար չէ երկու առումով. նախ, մենք այլ մուտքեր, այլ հնարավորություններ չունենք, որպեսզի կատարենք ծախսեր՝ կարողանանք բանակ պահել, ուսուցիչ, բժիշկ վարձատրել: Մենք մշտապես պետք է ավելացնենք մեր հարկային մուտքերը և երկրորդ՝ գիտենք, որ չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն մնացել է և այլ՝ ավելի զարգացած երկրների հետ համեմատած, բարձր է: Հարկային, մաքսային մարմինների կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որպեսզի նպաստեք մրցակցության ապահովմանը՝ ստեղծելով հավասար պայմաններ: Եթե մեկն ստվերում է աշխատում, մյուսը՝ հարկային դաշտում, բնական է, որ այս երկու տնտեսվարող սուբյեկտների զարգանալու հնարավորությունները միատեսակ չեն: Դա, իհարկե, միայն ու միայն հարկային մարմինների խնդիրը չէ, բայց դուք շատ մեծ անելիք ունեք այստեղ»,-ասել է Նախագահը և խորհրդակցության ավարտին հույս հայտնել, որ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն անդրադարձ կլինի այսօր ներկայացված ծրագրերի հաջող ընթացքին: ՊԵԿ-ի այսօրվա մոտեցումները, Հանրապետության Նախագահի համոզմամբ, անկասկած հնարավորություն են տալու համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար:
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ աշխատակիցներին իրենց կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:
Օֆշորային սկանդալը, որում հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանից բացի` շրջանառվում են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները, ոչ միայն չի մարում, այլև նոր դրսևորումներ է ստանում:
Պետական քարոզչամեքենան և իրավապահ մարմինները, կարծես թե, հայտնաբերել են մեղավորին` Աշոտ Սուքիասյանի դեմքով: Նա հետախուզման մեջ է, գրեթե երաշխավորված է, որ չի ձերբակալվի, հետևաբար` նրան են վերագրվում բոլոր հնարավոր և անհնար մեղքերը. ինքնախոստովանություն, որ ինքն է օֆշորում ֆիրմա բացել վարչապետի և սրբազանի անունով, ըստ այդմ` միայնակ էլ «գցել» է գործարար Փայլակ Հայրապետյանին:
Ներկայացվածը գրեթե նման է հեքիաթի, որին կարող են հավատալ, թերևս, մանուկներն ու միամիտները:
Հայաստան ժամանած Կիպրոսի գլխավոր դատախազը, ըստ էության, մերժեց օֆիցիոզ վարկածը` պնդելով, թե իր երկրում հնարավոր չէ ֆիրմա բացել` առանց դրա հիմնադրի ներկայության կամ համաձայնության:
Օրերս էլ, կայքերից մեկին տված հարցազրույցում հերթկան սկանդալային բացահայտումն արեց «սրբազան եռյակի» օֆշորային կայֆերից տուժած Փայլակ Հայրապետյանը:
«Վարչապետին ես հանդիպել եմ մոտ մի 3-4 անգամ Աշոտենց տանը, իսկ Կճոյանը, ինչքան ես գնացել եմ, Աշոտենց տանն է եղել: Ես հենց գնացել եմ Աշոտի հետ խոսալու, Կճոյանը գալիս նստում էր ընդեղ:Եվ ահա պարզվեց, որ օֆշորում դրանք գոյություն ունեն, երևի Աստված էնքան մեծ էր, իմ երեխաների Աստվածը, որ այդ բանը ի հայտ եկավ, որ դրանք այդ գործի մեջ են: Ընդեղ դակումենտներ կան, որ այդ գումարները գնացել են օֆշոր: 3 հատ օֆշորի մեջ, որտեղ գրանցված են Աշոտը, վարչապետը և Կճոյանը, 350 հազար է գնացել և Հայաստան է եկել 2 մլն 90 հազար… Եթե ուզում եք ճիշտն իմանաք՝ գլխավոր մեղավորը այդ բանկն է: Եթե ժամանակին փոխանցում էր, պարտավոր էր իմանալ, չէ՞, ում և ոնց է փոխանցում, գումարը ինչի համար և ուր է գնացել, ինչի էր փոխանցում, սրանք ընդհանուր կապի մեջ են եղել հայկական գործարքի տարբերակով՝ պրեզիդենտի խոսքերով՝ ատկատ են արել, հետո ոնց ուզել, արել են»,- ասել է գործարարը:
Հայրապետյանի այս պնդումից հետո` մի քանի հարցեր են առաջանում:
Եթե իսկապես վարչապետն ու սրբազանն անմասն են եղել Սուքիասյանի, մեղմ ասած, անմաքուր գործերից, ի՞նչ նպատակով են պարբերաբար հյուրընկալվել նրան, ի՞նչ ընդհանուր գործեր կամ արժեքներ կարող են ունենալ երկրի երրորդ դեմքը, հոգևոր իշխանության առանցքային դերակատարը հետախուզվող գործարարի հետ:
Արդյո՞ք պլանավորված չեն եղել` ինչպես Հայրապետյանի սնանկացման, այնպես էլ` Սուքիասյանի անհետացման և ինքնախոստովանական մեղայականի դրվագները:
Ես կարծում եմ, որ վարչապետին ու սրբազանին այս հարցերը պետք է ուղղեին իրավապահ մարմինները, բայց համոզված եմ, որ նրանց համարձակությունն ու ինքնուրույնությունը պարզապես չեն բավարարի:
Հետևաբար` այս հարցերը հրապարակավ հնչեցնում եմ` ակնկալելով կառավարության և եկեղեցու լրատվական ծառայությունների պատասխանները:
Սուրեն Սուրենյանց
Թերթը զրուցել է սնանկ ճանաչված ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցը կրճատումներով։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
–Պարոն Ստեփանյան, ՎՏԲ–Հայաստան բանկը Ձեզ սնանկ է ճանաչել։ Կբացատրեք, թե ինչ է կատարվում։
–Ես ծանոթ մի լավ ընկերոջ համար երաշխավոր էի կանգնել, ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Սակայն նա ասել է, որ պարտականությունները կվերականգնի, և որևէ խնդիր չկա։ Ամեն ինչ նորմալ է։
–Ո՞վ է Ձեր այդ «ծանոթ լավ ընկերը»։
–Դե լավ տղա է, այդպես երևացող մարդ չէ։ Իրենք կգնան բանկ, կպայմանավորվենք և կհարթենք ամեն ինչ։
–Բայց բանկը 2010թ.–ից բանակցություններ է վարել հենց Ձեզ հետ և արդյունքի չի հասել, դրա համար էլ դատարանը Ձեզ սնանկ ճանաչեց։
–Չէ՛, չէ՛, նման բան չի լինի։ Ուղղակի դեպք էր պատահել, գնացի, տեսա, ամեն ինչ կարգին է։
Ժողովուրդ
Միջազգային հանրությունը լրջորեն անհանգստացած է ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգով:
Այդ մտավախությունն ամրապնդվում է այն հանգամանքով, որ, մասնավորապես, Ռուսաստանն ակտիվորեն միլիտարիզացնում է տարածաշրջանը:
Մոսկվան, մի կողմից` ուժեղացնում է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան, մյուս կողմից` մեկ միլիարդի զենք-զինամաթերք է վաճառում Ադրբեջանին:
Այնպիսի տպավորություն է, որ Կրեմլը նախապատրաստում է տարածաշրջանային պատերազմ:
Պատերազմի վերսկսման լուրջ պատճառ են նաև երկու երկրներում հաստատված ռեժիմները:
Ավտորիտար իշխանությունները հաճախ են դիմում ավանտյուրաների` երկրի ներսում սեփական ձախողումները քողարկելու, արդարացնելու համար: Այս պնդումը հատկապես արդարացված է Ադրբեջանի իշխանության մասով:
Այս համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առավելապես իր ջանքերը կենտրոնացրել է` ոչ թե կարգավորման կոնկրետ լուծում գտնելու, այլ պատերազմի վերսկսումը կանխելու համար:
Վիեննայում, միջնորդների ներկայությամբ, հուլիսի 12-ին, հանդիպել են, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
Ամփոփելով հանդիպումը` միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «…Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումները՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով կողմերի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ ջանքերը շարունակելու և այս տարի երկու երկրների նախագահների միջև հանդիպում կազմակերպելու հարցի վրա: Հուլիսի 12-ին կայացած համատեղ հանդիպման ժամանակ էլ երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են վերոհիշյալ նպատակներն իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իրենց հանձնառությունը և քննարկել են առաջիկա ամիսներին բանակցություններ անցկացնելու ծրագրերը: Համանախագահներն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպաններին տեղեկացրել են հանդիպումների արդյունքների մասին»:
Եթե ուշադրություն դարձրեցիք, հայտարարության տեքստում բացակայում են նախադասություններ, ձևակերպումներ, որոնք թեկուզև ընդհանուր գծերով կանդրադառնային կարգավորման էությանը:
Փոխարենը` շեշտը դրվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման անհրաժեշտության վրա:
Ըստ ամենայնի, այս փուլում, միջնորդները խիստ հավանական են համարում պատերազմի վերսկսման վտանգը և իրենց հիմնական առաքելությունը համարում են այդ վտանգի չեզոքացումը՝ այդ համատեքստում էլ կարևորելով Սարգսյան-Ալիև հանդիպումը:
Սուրեն Սուրենյանց
Երեկ համայնքապետի արտահերթ ընտրություններ էին Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ գյուղերում:
Երկու համայնքում էլ, չնչին առավելությամբ, հաղթել են Հանրապետականի ներկայացուցիչներն ՝ավելորդ անգամ ապացուցելով, որ այս երկրում հնարավոր չէ անգամ փոքրիկ համայնքի ղեկավար լինել, եթե չես կրում կառավարող կուսակցության կրծքանշանը:
Կրքերը հատկապես շիկացած էին Պռոշյանի գյուղապետի ընտրության շուրջ:
Նախ, այստեղ արտահերթ ընտրությունների պատճառը գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունն էր, որը տակավին բացահայտված չէ, ինչ հետևանքով գյուղում բավականին լարված վիճակ է:
Եվ երկրորդ. գյուղում պայքարը ընթանում էր քաղաքական մրցակցության բաղկացուցիչով:
ՀՅԴ-ն՝ գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանի դեմքով, փորձում էր պահել իշխանությունը, հանրապետական Արթուր Մուրադյանը հավակնում էր այս գյուղում ևս հաստատել այն օրինաչափությունը, որը գործում է ողջ երկրում:
Երբեք ՀՅԴ-ի համակիրը չեմ եղել, սակայն այս ընտրություններում անկեղծորեն ցանկանում էի դաշնակցական թեկնածուի հաղթանակը:
Բացառապես այն պատճառով, որ ենթադրաբար Հրաչի վրա կրակողների նպատակն եղել է հենց իշխանությունից տարբերվող տեսակետներ ունեցող գյուղապետի փոփոխությունը:
Երևի հենց Վովան էլ կհաղթեր, եթե մրցակիցը գործի չդներ ֆինանսական ռեսուրսն ու անգամ բանակի որոշ գնդապետների ճնշումները:
ՀՀԿ վերնախավն այդպես էլ չհասկացավ, որ ամեն գնով Մուրադյանին գյուղապետ դարձնելով՝ ավելի է ամրագրում Մուրադյանի սպանության քաղաքական մոտիվացիան:
Բայց կարծում եմ՝ Պռոշյանի գյուղապետի ընտրության թեման փակված համարել չի կարելի, որովհետև անվավեր քվեաթերթիկների և թեկնածուների միջև ձայների տարբերությունը գրեթե նույնական է:
Հայաստանի դատական ատյաններին հավատալ, իհարկե, չի կարելի, բայց ես խորհուրդ կտայի դաշնակցական թեկնածուին՝ օգտագործել արդարությանը հասնելու նաև իրավական ռեսուրսը:
Հետևողական քայլերով գուցե հնարավոր լինի հասնել նրան, որ իշխանությունը գեթ մեկ անգամ առաջնորդվի ոչ թե սովետական մտածողությամբ, այլ ժամանակակից պատկերացումներով:
Սուրեն Սուրենյանց
Վաղը՝ հուլիսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքներում գյուղապետ են ընտրելու:
Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Շիրակի մարզի Հովիտի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀԿ-ական Ավետիք Սերոպյանը և ինքնաառաջադրված՝ անկուսակցական, գյուղի անասնաբույժ Ռազմիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հովիտի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին հանկարծամահ էր եղել:
Քվեարկությունը կսկսվի վաղը ժամը 8:00-ին և կավարտվի 20:00-ն: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության նախնական արդյունքները կամփոփեն և կարձանագրեն մինչև հուլիսի 15-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականցվի հուլիսի 19-ին:
Հուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.