23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի քանի օր առաջ, իմ հարգարժան գործընկերը՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն, անդրադարձել էր Հրաչյա Հարությունյանի թեմային՝ նկատելով, որ նման հոռի երևույթները բնորոշ են տոտալիտար, ավտորիտար համակարգերին:
Ես էլ ամդրադառնալով նույն թեմային՝ նկատել էի, որ Ռուսաստանում չեն հարգվում առաջին հերթին հենց ռուսաստանցիների իրավունքները:
Այսպիսինն է այն ավտորտար «մշակույթը», որի մասն է նաև Հայաստանը և որի «կայուն ավանդույթները» մշակվում են Ռուսաստանում:
Հետսովետական տարածքում մարդիկ ոչ թե քաղաքացի են, այլ հպատակ, և պարտավոր են մի փոր հացով հանդուժել իշխանությունների բոլոր քմահճույքները, չհակադրվել ցարի և ազգային մյուս ջոջերի կամքին:
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Նավալնին հպատակ չէ՝ քաղաքացի է և իր պատկերացումներն ունի պետության և քաղաքացու հարաբերությունների մասին:
Եվ ուրեմն, նրան պետք է պատժել:
Ավտորիտար երկրներում, նախ գտնվում է թիրախը, ապա նրա վրայով գործ են «սարքում»: Այդպես էր նաև տխրահռչակ սովետների ժամանակ, երբ քաղբանտարկյալները ճաղերի հետևում էին հայտնվում՝ իբրև թե գործած կենցաղային կամ տնտեսական հանցագործությունների համար:
Նավալնուն հենց այդ սցենարով էլ դատեցին՝ հինգ տարով, հետո՝ «մեծահոգաբար» ժամանակավորապես ազատ արձակեցին, որովհետև նա Մոսկվայի քաղաքապետի թեկնածու է:
Այս իրականությունը քաջածանոթ է մեր ընթերցողներին, որովհետև մեզանում էլ են եղել քաղբանտարկյալներ, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան:
Սակայն այլ բանի մասին եմ ուզում խոսել:
Բոլոր այն մարդիկ, ովքեր տառապում են ռուսասիրություն կոչվող հիվանդությամբ, միայն վարդագույն գույներով են ներկայացնում ռուսական իրականությունը և հանդես են գալիս «հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսով՝ մոտավորապես Հայաստանի համար առաջարկում են մի մոդել, որի համար անպակաս են գաղտնալսումները, քաղբանտարկյալները, կեղծված ընտրությունները, զոռբա իշխանավորներն ու նվաստացած քաղաքացիները:
Դժբախտաբար, այսօրվա Ռուսաստանը նույնանում է ոչ թե Պուշկինի կամ Տոլստոյի, այլ Պուտինի և նրա չեկիստական իշխանության հետ:
Սա է դաժան իրականությունը:
Սուրեն Սուրենյանց
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին։ Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ, օրինակ՝ «Սևանը մերն է, Երևանը մերն է» և նման այլ անհեթեթություններ։ Եթե հայաստանյան որևէ լրատվամիջոց մեջբերում է հարևան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում։ Ինձ թվում է՝ ոչ, որովհետև մեր ընթերցողներն ու հեռուստադիտողները պետք է իմանան, թե ինչպիսի ցնդաբանություններով է այդ մարդը լցնում սեփական ժողովրդի ուղեղը։ «Հերթական ցնդաբանությունն էլ այն է, որ Հայաստանում խուճապ կա Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ։ Այդպես է Ալիևը փորձում մեկնաբանել այն «մուննաթները», որոնք Հայաստանում երբեմն հնչում են ռուսների հասցեին»։
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում :
Թերթի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարությամբ մարզխորհրդի առաջին նիստը։ Օրակարգային հարցերի քննարկումից հետո Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նորանշանակ մարզպետին հիշեցրել է, որ նա բավական շատ պարտականություններ ունի մարզում կատարելու՝ մասնավորապես խմելու և ոռոգման ջրի հետ կապված։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ մարզպետի լիազորություններին ամբողջությամբ չծանոթացած նախկին պատգամավորը ոչ մի բառով չի հակադարձել իր պարտականությունները մատնացույց անող Սիսիանի քաղաքապետին, այլ ընդամենը սուսուփուս հեռացել է:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ Կիպրոսի օֆշորում գրանցված ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել:
Այսինքն, հետևողականորեն տարվում է այն գիծը, որ հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանն, առանց վարչապետի գիտության, չարամտորեն օգտագործել է Տիգրան Սարգսյանի անունը:
Գուցե դա իսկապես այդպես է, սակայն, եթե նույնիսկ հիմք ընդունենք վարչապետի խոսնակի ասածը, ապա մի շարք հարցեր մնում են անպատասխան:
Ավելին, Տիգրան Սարգսյանի պատասխանատվության հարցը՝ գոնե քաղաքական հարթության մեջ, չի փակվում:
Եթե Սուքիասյանը չարամտորեն օգտագործում է վարչապետի անունը, առնվազն պետք է ենթադրել, որ այս պարոնները խիստ մտերիմ հարաբերություններ են ունեցել: Ավելի պարզ՝ վարչապետը տևական շրջան հովանավորել է Սուքիասյանին, բնականաբար՝ ոչ նրա սիրուն աչքերի համար:
Ի դեպ, այդ մասին հրապարակավ ասել է նաև «գցված» գործարար Փայլակ Հայրապետյանը՝ պատմելով, որ Սուքիասյանի բնակարանում մի քանի անգամ հանդիպել է մեր բազմազբաղ վարչապետին:
Իսկ այս ամենը շատ ավելի խորքային հետևությունների առիթ է տալիս:
Մեր պաշտոնյանները պարբերաբար հայտնվելու են օֆշորային և այլ կոռուպցիոն սկանդալներում, որովհետև մեզանում իշխանությունն ու բիզնեսը նույնացած են, սերտաճած են:
Ուրեմն, Տիգրան Սարգսյանն առնվազն քաղաքական պատասխանատվության պետք է ենթարկվի օֆշորային սկանդալի համար:
Նա՝ որպես վարչապետ, պարտավոր էր ամեն ինչ անել՝ իշխանության և բիզնեսի տարանջատման համար:
Ոչ միայն չի արել, այլև մտերմություն է արել կոնրետ բիզնեսմենի հետ, հովանավորել է նրան:
Սուրեն Սուրենյանց
Այսօր, երբ քաղաքապետարանի մոտ մարդիկ բողոքել են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ՝ խորհրդանշական մի իրադարձություն է տեղի ունեցել:
Քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը դուրս էր եկել՝ լրագրողների և ցուցարների հետ զրուցելու, ավելի ճիշտ՝ հիմնավորելու թանկացումը:
Երբ Գևորգյանը խոսելիս է եղել՝ ցուցարաներից մեկը նրա ուղղությամբ շպրտել է հիսուն դրամանոց: Գևորգյանը նեղացել և հեռացել է:
Անձամբ պարոն Գևորգյանի մարդկային կամ մասնագիտական որակների դեմ ոչինչ չունեմ, ավելին ՝ ափսոսում եմ, որ նա է այդ պահին մարմնավորել իշխանությունը:
Գևորգյանի ուղղությամբ հիսուն դրամանոց նետող ցուցարարն ևս՝ վստահ եմ, որ այդ մետաղադրամը շպրտել է ոչ թե Գևորգյանի, այլ իշխանության երեսին:
Մեր իշխանությունն, իրականում, հիսուն դրամի արժեք ունի, որովհետև իր գործունեությամբ ծառայում է ՝ ոչ թե քաղաքացուն, այլ տնտեսության տարբեր ճյուղեր մենաշնորհած ու գերշահույթներ դիզող մարդկանց:
Միայն հիսուն դրամանոց իշխանությունը կարող է անհոգ հետևել այն թալանին, որ կատարվում է Հայաստանում:
Միայն հիսուն դրամանոց իշխանությունը կարող է՝ այսպես թքած ունենալ ժողովրդի դարդ ու ցավի վրա:
Հիմա եկել է ժամանակը, որ ժողովուրդը թքի նման իշխանությունների երեսին:
Գևորգյանի դեմքով՝ իշխանությունն է խռովել և հեռացել:
Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ փակվել է սեփական կաբինետներում:
Բայց դա հարցի լուծում չէ, որովհետև մենք իշխանավորներին վարձատրում ենք՝ ոչ թե մեզանից նեղանալու, այլ մեր խնդիրները լուծելու համար:
Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, կամ եթե նեղանում են, թող հրաժարվեն աշխատավարձեր ստանալ՝ հարակատուներիս հաշվին, և իրենց աթոռներն էլ զիջեն մարդկանց, ովքեր հասկանում են, թե ինչ է պետական ծառայությունը:
Սուրեն Սուրենյանց
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է համազգային հեղափոխության անցնել՝ արդեն բուն անկախության տոնին, այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգությա» առաջնորդը։ Նա կոչ է անում Հայաստանը առկա կործանիչ վիճակից դուրս բերելու համար մինչև սեպտեմբերի 21-ը համահայկական կլոր-սեղան կազմակերպել, որին թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության ներկայացուցիչներ:
«Ես ու մեր ժողովրդի մեծամասնությունը համարում ենք, որ այս իշխանությունը օրենքից դուրս է գտնվում, և դրա վառ ապացույցը այսօրվա սոցիալական վիճակն է՝ արտագաղթը, հայրենակցի պախարակումը, հատկապես ռազմավարական դաշնակցի ԶԼՄ-ներով, գազի թանկացումը, և, հասկանում ես, որ ինչ-որ բան այն չի։ Մեր պետականությունը կործանման եզրին է»,- ընդգծել է նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, իր կոչն ուղղված չէ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ իշխանությանը, այլ նրանց, ովքեր ունեն պահի գիտակցումը։ Ըստ նրա, բավական շատ հարցեր կան կուտակված։
«Հարցերը կապված են՝ Ասոցացման պայմանագրի ընդունման, Մաքսային միության հակառակ առաջարկի, գազի գնի, ազատամարտիկների խնդիրների և այն ստորացման հետ, որին շարքային հայաստանցին ենթարկվում է թե՛ մեր երկրում, թե՛ մեր երկրից դուրս։ Ժամկետներ դնել չեմ ուզում, բայց կարծում եմ, որ ով պատրաստ է պետք է գիտակցի վիճակի ծանրությունը և վերանայի իր մոտեցումները: Եթե նման պահանջարկ չկա՝ հրապարակային, հասարակական, ես հանրային առաջարկ կանեմ սեպտեմբեր ամսին»,- հայտարարել է նա, և հավելել, որ արտահերթ լուծում է պետք, չնայած հեղափոխության կողմնակից չէ:
«Առավոտ»-ի խմբագրականը՝ կրճատմամբ.
«Ռուսաստանյան Կիրով քաղաքի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն։ Նա, ինչպես հասկանում եք, հայ չէ, դատի ժամանակ նորմալ էր հագնված, և անձնապես նրա մարդկային արժանապատվությունը չէր ստորացվել։ Փոխարենը ստորացվել է դատարանը, որպես ինստիտուտ, արդարադատությունը և, մեծ հաշվով, ռուսական պետականությունը։ Երեկ ցանկացողները կարող էին համացանցով հետևել այդ դատավարությանը և համոզվել, որ «հափշտակումների մասին» մեղադրանքը, մեղմ ասած, կարած է սպիտակ թելերով։
Այդպիսին է Ռուսաստանը, որը, անկախ ամեն ինչից և երբեմն՝ ի հեճուկս ամեն ինչի, եղել է և պետք է մնա մեր բարեկամ պետությունը։ Եվ խնդիրը ոչ միայն իրենց զորքն է, ոչ միայն գազը։ Խնդիրն այն է, որ հազարավոր՝ դեռևս աշխատունակ, դեռևս որոշումներ ընդունող հայաստանցիների համար ռուսերենը մնում է շփման լեզու, իսկ ռուսական մշակույթը կազմում է նրանց դաստիարակության հիմքը։ Իհարկե, այն ռեժիմը, որն այսօր ձևավորվել է Ռուսաստանում, բացարձակապես օրինակելի չպիտի լինի մեզ համար։ Ավելին՝ այդ ռեժիմը, իմ տպավորությամբ, հերթական անգամ մեր բարեկամ ազգին տանում է դեպի փակուղի։ Մեզ էլ, ի դեպ, եթե այս ձևով շարունակենք կազմակերպել (ավելի ճիշտ կլինի ասել՝ «չկազմակերպել») մեր՝ հայաստանյան ներքին կյանքը, ոչ մի լավ բան չի սպասվում։
Բայց ընկնել էմոցիաների գիրկը և թշնամանալ Ռուսաստանի և ռուսների հետ, ինձ թվում է՝ ամենահիմար բանն է, որը հնարավոր է անել։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր հայրենակիցներից շատերը չափից դուրս շատ են ոգևորվում՝ «սպիտակ թուրքեր», «ազատվենք ռուսներից՝ միայն այս դեպքում կկարողանանք պետություն կառուցել» և այլն։ Ազատվել պետք է ոչ թե ռուսներից, այլ կոռուպցիայի, պորտաբուծության, անիրավության այն ավանդույթներից, որոնք տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում մեր մեջ ներարկել է ռուսական, իսկ այնուհետև նաև՝ խորհրդային կայսրությունը։ Ազատվել՝ չուրանալով նաև այն դրականը, որն այդ կայսրությունները մեզ՝ հայերիս տվել են։ Մեր քաղաքացուն ստորացրել են, պետք է դրան զուսպ և արժանապատիվ արձագանք տալ՝ առանց տիեզերական ընդհանրացումների։
…Ինչ մնում է «ազատվելու, իսկ հետո կառուցելու» գաղափարին, ապա դրանք, ինձ թվում է, դատարկ խոսակցություններ են։ Ոչ ռուսները, ոչ թուրքերը, ոչ էլ ադրբեջանցիները մեզ չեն խանգարում նորմալ պետություն ունենալ։ Խանգարողը միայն մենք ենք»։
Ռուսները սովորել էին, որ ամեն ինչ կարող են անել, իսկ հայ հասարակությունը դրան պետք է ըմբռնումով մոտենա, նույնիսկ՝ փորձի արդարացնել Մոսկվայի քայլերը:
Այդպես է եղել տասնամյակներ շարունակ, այդպես էր մինչև վերջերս:
Հրաչյա Հարությունյանի դեպքը, դատարանում նրան նվաստացնելը դարձան այն վերջին կաթիլները, որ լցրեցին Հայաստանի հասարակության համբերության բաժակը:
Հայաստանի հասարակությունը ռուսատյաց չէ, սակայն տարրական հարգանք է պահանջում իր, մեր պետության հանդեպ:
Ի վերջո, ամենևին էլ մենք չենք մեղավոր, որ հայաստանյան հասարակական կարծիքը կասկածի տակ է դնում Ռուսաստանի՝ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքը:
Վերջին օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, ինչին երեկ պատասխանել է դեսպանատունը՝ լակոնիկ մի հայտարարության տեսքով:
Այդ հայտարարության տոնայնությունը հար և նման է 80-ականների «Վրեմյայի»՝ ղարաբաղյան շարժման վերաբերյալ պատրաստած ռեպորտաժների տոնայանությանը:
«Ափսոսանք է առաջ բերում այն, որ հուլիսի 13-ին Պոդոլսկ մերձմոսկովյան քաղաքի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որին 18 մարդ է զոհ գնացել, առանձին մարդիկ օգտագործում են՝ հակառուսական կրքերի բորբոքման համար: Միանգամայն անտեղի ենք համարում գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն և ռուս—հայկական հարաբերությունների խարխլումը: Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անընդունելի են: Պոդոլսկի ողբերգությունը ազգային երանգավորում չունի, այն համակողմանիորեն, մանրակրկիտ կերպով, անկանխակալ ու առանց հույզերի կհետաքննվի»,- ասված է Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Անենք մի քանի դիտարկում:
Առաջին. Հայաստանում մարդիկ ոտքի են ելել իրենց համաքաղացու արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելու համար. դրանում հակառուսականության էլեմենտներ փնտրելը՝ սուբյեկտիվ երևակայության արգասիք է:
Բողոքի ակցիաների ընթացքում չեն բարձրացվում անգամ ռուսական ռազմաբազաների կարգավիճակի, մեր երկրում դրանց տեղակայման նպատակահարմարության հարցերը:
Երկրորդ. որտե՞ղ է Ռուսաստանի դեսպանատունը տեսել «պատվիրված քաղաքականացված գնահատականներ», երբ Հայաստանի իշխանությունն ու քաղաքական ուժերի մեծ մասը բերանները ջուր առած՝ լռում են:
Եթե անգամ մեկը «պատվիրել» է մեր հասարակության բողոքի ակցիաները, ապա դա Ռուսաստանի իշխանությունն է՝ իր երկդիմի, երկերեսանի, կայսերապաշտական քաղաքականությամբ. Գազի գնի չպատճառաբանված թանկացում, Ադրբեջանին մեկ միլիարդ արժողությամբ զինամթերքի վաճառք, Հայաստանի քաղաքացու ցուցադրական նավաստացում, նույն գործով հայ մեղադրողի նշանակում, էլ չասած՝ տեղի ունեցած ողբերգական միջադեպին ազգային բնույթ հաղորդող ռուսական հեռուստահաղորդումների մասին:
Ռուսական արձագանքը ջղային է, որովհետև նրանք չէին սպասում, որ Հայաստանի հասարակությունն ընդվզելու է: Մոսկվան տարիներ շարունակ, ինքն իրեն և բոլորին համոզել է, որ Հայաստանը ռուսական ֆորպոստ է և հիմա դժվար է տանում, որ ֆորպոստի կողմից հնչում են ընդվզման կոչեր:
Մի բան ակնհայտ է. քանի դեռ մեր երկիրը չի ապացուցել իր ինքնիշխանությունը, մեր հասարակությունը չի ապացուցել, որ պատրաստ է պայքարել իր իրավունքների համար. հայ-ռուսական այսօրվա նվաստացուցիչ հարաբերությունների փլիսոփայությունը չի փոխվի:
Ըստ այդմ, կարելի է ասել, որ Հայաստանի քաղաքացիներն այսօր՝ իրենց պայքարով, կարող են դնել երկու երկրների որակապես նոր՝ գործընկերային հարաբերությունների հիմքը:
Եվ վերջին հարցը. Ռուսաստանը՝ հատկապես վերջին շրջանում, շատ ավելի գլոբալ հարցերում հակահայկական քաղաքականություն է իրականացրել: Ինչո՞ւ հատկապես Հարությունյանի գործը դարձավ համընդհանուր դժգոհության առիթ:
Թերևս այն պատճառով, որ մեր հասարակությունը տակավին իր մաշկի վրա չի զգացել գազի թանկացման աղետալի հետևանքները կամ էլ՝ ուղղակի կապ չի տեսել Ադրբեջանին զենք վաճառելու և պատերազմի վերսկսման վտանգի միջև:
Նվաստացված Հրաչի դեմքը դարձավ այն հայելին, որում մեզնից յուրաքանչյուրը տեսավ իրեն, մեր պետությանը, այն վերաբերմունքը, որ մեր «ռազմավարական գործընկերը» տածում է Հայաստանի նկատմամբ:
Եթե Կրեմլում լուրջ հետևություններ չանեն, «հակառուսական կրքերի բորբոքումը» Հայաստանում նոր ծավալ և որակ կունենա:
Եվ շատ շուտով:
Սուրեն Սուրենյանց
Մեր տեղեկություններով՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ՀԱԿԿ-ն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանում ֆինանսավորել իր 40 մարզային կառույցները։ Պատճառը, ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, այն է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, «Բարգավաճ Հայաստանը» կորցնելով հետաքրքրությունը ՀԱԿԿ-ի նկատմամբ, դադարեցրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
ՀԱԿԿ-ում որոշել են փոխել ԲՀԿ-ի որոշումը՝ դրա համար օգտագործելով նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը։ ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ աշնանը ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կարող է նման հարց մտցնել խորհրդարանի օրակարգ։ Եթե իմպիչմենթի հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը դրվի քվեարկության, ԲՀԿ-ն կկանգնի ծանր ընտրության առաջ։ Կողմ քվեարկելու դեպքում ԲՀԿ-ականները լուրջ խնդիրներ կունենան իշխանությունների հետ, իսկ չքվեարկելը կնշանակի ԲՀԿ-ի ոչ իշխանական կուսակցության իմիջի ոչնչացում:
168 ժամ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու այն հայտարարությանը, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին և պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Դավութօղլուն հանդես էր եկել ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին: Ուստի, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի և չմիջամտի կարգավորման գործընթացին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.