23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով օգոստոսի 1-ին դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտել դեպքի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի, նման հաղորդագրություն է տարածել ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին թուրք հովիվը՝ հատելով սահմանը, զոհվել էր ռուս սահմանապահների կրակոցից:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ պաշտոնական Անկարան, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով, բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին Թբիլիսիում գտնվող դեսպանատան միջոցով։
«Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ֆիլիպ Կատցենբախը հայ և ադրբեջանցի խորհրդարանականներին հրավիրում է հանդիպել և երկխոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Այդ նպատակով Կատցենբախը հրավեր է ուղարկել «Հայաստան–Ֆրանսիա» բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանին և «Ադրբեջան-Ֆրանսիա» խմբի նախագահ Մեհրիբան Ալիևային։ Նամակում ասվում է. «Նոյեմբերի 29-ին հայ խորհրդարանականների Ֆրանսիա այցի շրջանակներում ես կցանկանայի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ կլոր սեղան կազմակերպել։ Այդ հանդիպմանը ես նույնպես կցանկանայի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահին»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում:
Կառավարությունում այսօր ներկայացվել և ամփոփվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունները:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվության քննարկմամբ ՀՀ կառավարությունում եզրափակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության արդյունքների ամփոփման գործընթացը:
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավորվում է 98-ին իշխանության կողմից որդեգրված և մինչ օրս իշխանությունների կողմից կիրառվող «հայեցակարգի» մեջ, որի նպատակն է նսեմացնել արցախյան պատերազմում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի դերը։ Մինչդեռ պետք է լինեն ինչ–որ անձեռնմխելի կետեր, որտեղ չի ներթափանցում ժամանակակից քաղաքական կոնյունկտուրան, ազգային-ազատագրական պայքարի խեղաթյուրումը, այսօրվա պաշտոնական առասպելաբանությունը ուղղակիորեն խփում են ոչ թե «նախորդ իշխանություններին», այլ մեր ժողովրդի ինքնագիտակցությանը։
Առանց առասպելների ապրել, իհարկե, հնարավոր չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա ֆանատները նույնպես ունեն իրենց առասպելաբանությունը…
Առասպելներից զերծ չեն նաև մյուս կուսակցությունները։ Օրինակ՝ Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ նախագահ է ընտրվել, և նրա օրոք այնպիսի տնտեսական բարեկեցություն էր, որ մարդիկ ամեն ժամ օրհնում էին իրենց նախագահին և կառավարությանը։ Իսկ ահա Պարույր Հայրիկյանը և նրա համախոհները, Հայրիկյանի բնավորության առանձնահատկություններից ելնելով, առասպելները կառուցում են «Հայրիկյան» երևույթի շուրջ…
Բայց, կրկնում եմ, բոլոր այս առասպելներն ավելի անմեղ են ու անշառ, քան այն հեքիաթները, որոնք 1998-ից հետո եկած իշխանության ներկայացուցիչները հորինում են Արցախի ազատամարտի և դրանում ՀՀ առաջին նախագահի դերի մասին։ Որովհետև այդ՝ «ժամանակակից» առասպելաբանությունը ուղղակիորեն վարկաբեկում է մեր ամենակարևոր նվաճումը և, այդպիսով, ուղղված է մեր ազգային անվտանգության դեմ։
Իսկ ընդհանրապես՝ ոչ միայն քաղաքական գործիչներն ու կուսակցություններն ունեն իրենց առասպելաբանությունը, այլև մենք՝ սովորական մարդիկ, բոլորս անխտիր։ Դրա «հակաթույնը» մեկն է. առանց նախապաշարումներին տեղիք տալու, բաց աչքերով և սրտով ընդունել այն, ինչ հակասում է մեր «անձնական» առասպելաբանությանը։
Խմբագրականն ամբողջությամբ` «Առավոտ»-ի համարում:
Առերևույթ հանգիստ ՀՀԿ գրասենյակում անհամբեր սպասում են, թե ինչ անուններ են հնչելու առաջիկայում պաշտոնանկ արվելիք մարզպետների, ինչպես նաև թափուր մնացած 38 ընտրատարածքի առնչությամբ։ ՀՀԿ-ում կարծում են, որ մեկ շաբաթվա ընթացքում գոնե 38-ի հաշվով պարզություն կլինի ոչ միայն այն պատճառով, որ Իրանից վերադարձած կլինի Սերժ Սարգսյանը, այլև, որ օգոստոսի 5-ից սկսվում է թեկնածուների առաջադրումը։
Ի դեպ, արդեն հնչած անունների կողքին ՀՀԿ-ում նոր անունն ավելացել՝ Ռոման Սարգսյան. վերջինս մինչ այդ եղել է Կապանի ՀՀԿ կառույցի ղեկավարը, այժմ էլ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի՝ Սուրիկ Խաչատրյանի տեղակալն է։ Ինչ վերաբերում է մարզպետներին, ապա ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե ինչով կավարտվի Արարատի մարզպետի «պատմությունը», որի զյուղվարչության պետին դիզվառելիքի գործով ձերբակալել են։ Արարատում մրցակցությունն ունի գինե–օղիա ուղենշում՝ «Վեդի ալկոյի» Մանվել Ղազարյանի և «Ավշարի» Արայիկ ու Մայիս Գրիգորյանների միջև։
Ըստ որոշների՝ Մանվելին սատարում է Հովիկ Աբրահամյանը։ Իսկ Գրիգորյանները, ճիշտ է, հայտարարում են, որ ոչ մի դեպքում «չեն դառնա» մարզպետ, այնուհանդերձ, մտածում են, որ իրենց «կսատարի» Սերժ Սարգսյանը, ինչպես իրենք սատարեցին նրան ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Շատ հետաքրքիր կենսագրություն ունի Դավիթ Կարապետյանը. նա երկու տարի լինելով ՊՆ մամլո խոսնակ՝ միանգամից փոխեց ոլորտը՝ սկզբում լինելով Արթուր Բաղդասարյանի խորհրդականը, ապա հայտնվելով Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնում: Կարճ ժամանակ անց՝ նա կրկին վերադարձավ հարազատ միջավայր՝ Արթուր Բաղդասարյանի շվաքի տակ՝ նշանակվելով ԱԻՆ փոխնախարարի պաշտոնին:
Այստեղից կարելի է երկու հետևություն անել. կամ Դավիթ Կարապետյանն այնքան լավ մասնագետ է, որ, գնահատելով նրա ծառայությունները, ձեռքից — ձեռք են խլում, կամ չգիտեն նրան որտեղ տեղավորեն ու տեղից տեղ են տանում:
Այսօր առավոտյան ԱԻ նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին.
— Շնորհավորում եմ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ու պիտի նշեմ, որ Դավիթ Կարապետյանին վաղուց եմ ճանաչում։ Կարծում եմ, որ որպես միջազգային հարաբերություններում լավ փորձառություն ունեցող գործիչ` նա շատ օգտակար կլինի մեր նախարարությանը։
Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է աշխատել ԱԻ նախարարությունում.
— Սա մեր հանրապետության ամենալուրջ հեղինակություն ունեցող կառույցներից է։ Նախարարությունը կայացել է մեծապես Ձեր` պարոն Երիցյան և Ձեր թիմի ջանքերի շնորհիվ։ Ես շնորհակալ եմ ինձ ցուցաբերված վստահության համար։ Կաշխատեմ ամեն ինչ անել, որ նախարարությունն ավելի հզորանա ու ավելի արդյունավետ համագործակցություն ծավալի միջազգային հարաբերություններում։
Դավիթ Կարապետյանը ծնվել է 1981թ. օգոստոսի 25, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
Կրթություն
1999 – 2003 թթ. — ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, իրանագիտության բաժնի բակալավրիատ
2003-2005 թթ. — ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,
2005-2006 թթ. — Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրատուրա
2006-2008 թթ. — Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. — Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս
2010-2011 թթ. — Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս
2009-2010 թթ. — ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա
2010-2012 թթ. — ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
2012 թ. — ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
2012-2013 թթ. — ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2013 թ. հուլիսի 30-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա, պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Մասնակցել է մի շարք դասընթացների, հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի։ Ամուսնացած չէ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջերս լարվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարաբերությունները։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանը վրդովված է այն բանից, որ Հայկին պատգամավոր է «դարձրել», իսկ նա այս ծանր պահին իր կողքին չէ։ Ու, բացի այդ, տարբեր վայրերում հայտարարում է, թե ինքը ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է ու որևէ առնչություն չունի Ս. Խաչատրյանի հետ։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Գրիգորյանը հերքեց այդ լուրերը. «Մենք մեր կյանքում ապահովագրված չենք ստոր մարդկանցից, որոնք ամեն քայլափոխի ցանկանում են իրենց ստորություններով վնասել մյուսներին։ Այս ընթացքում շատ չարախոսներ ցանկանում են սեպ խրել իմ ու Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունների մեջ։ Այդ բոլոր փորձությունները ձախողված են, մենք շատ լավ հարաբերություններ ունենք»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
Քաղաքապետը չի կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել, եթե ավագանին նիստում չհաստատի դրանք. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը։
Նրա տեղեկացմամբ, «Բարև Երևանը» փորձել է իր լիազորությունների շրջանակում խնդիրը մտցնել հանձնաժողովների քննարկման դաշտ, ինչպես նաև պատրաստվում է դիմել դատարան՝ տրանսպորտի անօրինական թանկացման որոշման դեմ և հայցը գրեթե պատրաստ է։
Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ նախորդ ավագանին կանոնակարգում փոփոխություններ է մտցրել, որտեղ հատուկ հոդվածով՝ Երևանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերից, որոնք կարող են հանրային հնչեղություն ունենալ, ավագանու վերահսկողությունից հանվել է։
Ստացվում է՝ քաղաքապետը կայացնում է անհատական իրավական ակտ, և ավագանին չի առնչվում կենսական նշանակություն ունեցող հարցերին։
«Ավագանու լիազորությունները խլված են, և մենք կփորձենք սեպտեմբերին՝ ավագանու առաջին իսկ նիստում, անհապաղ կատարել այս փոփոխությունը»,- ընդգծել է «Բարև Երևան» դաշինքի անդամը:
Բանախոսը տեղեկացրել է նաև, որ իրենք հարցում են ուղարկել՝ իմանալու, թե քաղաքապետի հանձնարարած հանձնաժողովն ի՞նչ կարգավիճակ ունի, ովքե՞ր են սահմանելու նրա առջև դրված խնդիրները, որո՞նք են լինելու այդ խնդիրները և այլն։
Ինչպես արդեն նշել ենք, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է, որ սյունեցիները համախմբվելու են ու պահանջելու են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկեն:
Սամվել Հարությունյանի հարցազրույցը նաև հետաքրքիր մի շարք բացահայտումներ է պարունակում, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը շարունակում մնալ մի քանի պատասխանատու պաշտոններում, անգամ այն, թե ինչպիսի աշակերտ է եղել նա դպրոցում և ինչ է գողացել դպրոցի բուֆետից առաջին անգամ, որի համար նրան պատժել են:
Առաջարկում ենք ընթերցել Սամվել Հարությունյանի հարցազրույցի շարունակությունը:
-Լիսկայի խնդրանքը բավարարեցին, ուղղակի նրան իր խնդրանքի համաձայն հանեցին մարզպետի պաշտոնից, բայց մինչև օրս շարունակում է նա պաշտոնավարել Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: Այն մարդը, որը դպրոցից հեռացվել է, որը մնում էր նույն դասարանում, որը հեռացվեց նաև հանցագործություն կատարելու համար, դատապարտվել է, ազատազրկվել դեռևս անչափահաս տարիքում… և այսքանից հետո նա շարունակում է դեռ զբաղեցնել այդ պաշտոնը: Իսկ նրա որդին, ինչպես մամուլը հրապարակեց, թմրամոլ որդին հիմա կալանավայրում է, բայց դեռ շարունակում է զբաղեցնել Գորիսի համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը: Լիսկան շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար, «Սյունիք» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Սյունիք», «Գորիս» հայրենակցական միությունների նախագահ:
-Իսկ ինչո՞ւ համար են նրան դպրոցից հեռացրել, ի՞նչ էր արել Սուրիկ Խաչատրյանը դպրոցական տարիներին:
-Դպրոցական տարիքից նա դպրոցի բուֆետից գողություններ էր արել, մինչև այդ էլ նա սովորել էր գողություն անել: Իր ծնողները աշխատում էին «Ավանգարդ» կոլտնտեսությունում, հետո՝ սովխոզում: Նրանք անասնապահներ էին տնտեսությունում: Մայրը կթվորուհի էր, հայրը՝ անասնապահ, և նա հանրային սեփականությունից գողություն էր անում. կաթ էր գողանում: Ամեն օր ձիով 40-50 լիտր կաթ էր գողանում, դե դրանից հետո էլ բուֆետում, դպրոցի բուֆետից էր գողություն կատարել, բռնեցին և դատապարտեցին: Դրանից հետո նա գնաց ու նստեց մանկական կալանավայրում:
-Նրան այդ ժամանա՞կ հեռացրին դպրոցից:
-Այո, իսկ մինչ այդ նա մնում էր նույն դասարանում:
Հետո Կարմեն Առուստամյան ազգանունով մեկը կար Արցախի գյուղերից մեկից, խփել էր, պողպատյա պարանով տվել էր նրա աչքը թափել: Իսկ երրորդ անգամ այդ չարամիտ երիտասարդը դատապարտվեց, երբ թուրք աղջիկ բռնաբարեց ու իր հետ այնտեղից բերեց Գորիս: Ես հարց եմ ուղղում Ազգային անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին, նա ի պաշտոնե պարտավոր էր զբաղվել՝ ինչպես է Սուրիկ Խաչատրյանը ժամկետից շուտ ազատվել ազատազրկման վայրից: Նա Շուշիում էր դատապարտվել: Հետաքրքիր է, թեկուզ և խորհրդային ժամանակներում է եղել, բայց պատկերացրեք՝ մեկը մայրաքաղաք Երևանում կամ Հայաստանի որևէ բնակավայրում գար ու փորձեր հանդգնել հայ աղջիկներ բռնաբարել, ողջ կմնա՞ր, առավել ևս ժամկետից շուտ կազատվե՞ր: Թե ինչումն է այդ գաղտնիքը շուտ ազատման, այ դրա մասին ոչ ոք չգիտի:
Ես ուզում եմ խոսել նաև Սուրիկ Խաչատրյանի ռազմական հաջողությունների մասին: Նրա միակ հաջողությունը Գորիսի քաղաքապետարանի շենքի գրավումն է: Դա 93 թ-ի փետրվարին էր: Դրանից հետո որևէ ռազմական հաջողություն նա չի ունեցել, ձախողումներ լիքը ունեցել է, ինչի հետևանքով լիքը ազատամարտիկներ նրա պատճառով կյանքից զրկվել են, նրա սխալ հրահանգների պատճառով: 93 թ-ի մարտին Սուրմուխ գյուղի մոտ զոհվեցին իրա մեղքով: Ամիս ու կես առաջ ջոկատայիններից մեկը հայտարարեց, որ գալիս էր և օդ էր կրակում, որին հաջորդում էր թշնամու հարձակումը, հրթիռակոծումը Գորիս քաղաքի ուղղությամբ:
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է օգոստոսի 15-17-ն աշխատանքային այցով մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ մինչ այդ Պուտինը, ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի 12-15-ը գտնվելու է Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Ս. Սարգսյանին չի հաջողվում կազմակերպել ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի «վաղուց սպասված» այցը Հայաստան, և ամեն անգամ հարց ունենալիս Ս. Սարգսյանն ինքն է մեկնում ՌԴ։ Փոխարենը Պուտինը այցելելու է Բաքու։
Մեր աղբյուրները միաժամանակ չեն բացառում, որ Ս. Սարգսյանը փորձի Պուտինի հետ հանդիպել մինչ այդ Իրանում, ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանն օգոստոսի 4-ին մասնակցելու է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը։ «Ժողովուրդ»–ն այս առնչությամբ այդպես էլ չկարողացավ ՀՀ նախագահի նստավայրից պաշտոնական պատասխան ստանալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.