23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թեև նախագահական, պատգամավորական ընտրությունների գլխավոր կազմակերպիչը Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր, ով ընտրակեղծիքների ու ընտրական ռեպրեսիաների կուռ մեխանիզմ է ձևավորել, սակայն ընտրողների շրջանում ընդվզում էր նկատվում իշխանության դեմ: Ընտրություններն ուղեկցվում էին սկանդալներով ու աղմկահարույց միջադեպերով:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ ընդվզման կուլմինացիան նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկության բարձր մակարդակն էր, որոշ տեղերում՝ բացարձակ հաղթանակը, ինչը հույսեր էր ներշնչում, որ Լիսկայի լծից ազատագրվելու կամք է հասունանում Սյունիքում: Սյունիքն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում տարիներ շարունակ հայրիկի՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի շնորհիվ պատգամավոր է «ընտրվել» ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը:
«Լիսկային գահընկեց անելուց և Վահե Հակոբյանին մարզպետ կարգելուց հետո ընտրատարածքը թափուր է մնացել, և այժմ պատգամավորի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ինքնառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը և «Ժառանգությունից» առաջադրված Կապանի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը»,-գրում է հոդվածագիրն ու ավելացնում, որ հիմնական պայքարը գնում է իշխանական թեկնածուի և «Ժառանգության» թեկնածուի միջև:
Թերթի հետ զրույցում «Ժառանգության» թեկնածուն ասել է, որ չնայած ամեն ինչ խաղաղ է, սակայն որոշ խոչընդոտներ առաջանում են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Երբ սեպտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ մեր երկիրը պատրաստվում է մտնել Մաքսային միության մեջ, ինչպես նաև՝ դառնալ Եվրասիական միության համահիմնադիրներից մեկը, ոմանք առաջարկում էին այդ հարցը դնել հանրաքվեի։ Ընկերներիցս մեկն ասաց, թե վախենում է, որ այդ հանրաքվեն կկեղծվի, ինչպես մեզանում կեղծվում են բոլոր հանրաքվեներն ու ընտրությունները։ Ես, ճիշտն ասած, ավելի խորը մտավախություն ունեմ՝ որ նման հանրաքվեն, եթե տեղի ունենար, չէր կեղծվի, և հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կողմ կարտահայտվեր այդ միություններին։ Ավելին՝ եթե այսօր հանրաքվեի հարց դրվի՝ դուք կո՞ղմ եք, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ, ամենևին էլ վստահ չեմ, որ մեր քաղաքացիների մեծամասնության համար անկախության զաղափարն ավելի բարձր կլինի։ Բայց քանի որ մենք ոչ մի սոցիոլոգիական հարցման և ոչ մի հանրաքվեի չենք հավատում, ապա իմ այդ ենթադրությունները էմպիրիկ ձևով ստուգել հնարավոր չէ։
Մեր նպատակը, իմ ընկալմամբ, կարելի է ձևակերպել շատ կարճ՝ ուժեղ պետություն, թույլ իշխանություն։ Այսինքն՝ պետությունը, որպես ինստիտուտ, այնքան հզոր պետք է լինի, որ ոչ մի իշխանավոր չկարողանա դրան հակադրվել։
Օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանը ուժեղ իշխանավոր է (ներկա ժամանակով եմ գրում, որովհետև մարզպետի պաշտոնից նրան ազատելը որևէ բան չի փոխել), առանց նրա թույլտվության ոչ ոք Սյունիքում չի կարող նույնիսկ կրպակ դնել, նրա ընտանիքի և նրա «զարզանդյան գվարդիայի» անդամները կարող են հարձակվել ՀՀ ցանկացած քաղաքացու վրա, եթե վերջինիս դեմքի արտահայտությունն իրենց դուր չգա, սպանություն կատարած նրա որդին առանց լուրջ հիմնավորումների ազատ է արձակվել։ Հիմա ասացեք՝ որտե՞ղ են նման ուժեղ իշխանավորներն ավելի շատ Ռուսաստանո՞ւմ, Ղազախստանո՞ւմ, թե՞, ասենք, Նորվեգիայում։ Ասացեք նաև, թե որ շուկան է ավելի արդյունավետ գործում՝ այնտեղ, որտեղ ուժեղ իշխանավորները տիրացել են կամ մասնաբաժին ունեն բոլոր լուրջ բիզնեսներո՞ւմ, թե՞ այնտեղ, որտեղ բիզնեսը թողնվել է մասնավոր անձանց նախաձեռնությանը, բայց խստորեն վերահսկվում է պետության կողմից։
Սակայն ամբողջ ցավն այն է, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը երազում է ուժեղ պաշտոնյայի մասին, որը բռունցքը կխփի սեղանին և իրենց խնդիրը կլուծի։ Դա պատրանք է. ուժեղ իշխանավորը կամայականությունների, ոչ թե կարգուկանոնի գրավականն է:
«Առավոտ»-ի խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հասարակության մեծ մասը փոփոխություններ է ուզում. այստեղ, կարծես թե, ոչ ոք չի վիճում:
Փոփոխության պատկերացումներն են տարբեր. իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հենց իրենք են բարեփոխումներ իրականացնողները:
Ընդդիմությունն ասում է, որ միայն իշխանափոխության պարագայում են հնարավոր փոփոխություններ:
Երկուսի փաստարկնեներն էլ, մեղմ ասած, չափազանցված են:
Իշխանությունն, եթե ինչ-որ բան էլ անում է, մարդկանց կյանքի որակը չի լավանում:
Ընդդիմություն էլ վաղուց չի ասոցավում բարեփոխման գաղափարի հետ, որովհետև վերամբարձ լոզունգների հետեւում չկան կոնկրետ գործողություններ, անելիք, ծրագիր:
Եվրաինտեգրացիայի գործընթացն ինչ-որ թույլ հույսեր էր ծնել, որ իշխանությունը, կամավոր կամ հարկադրաբար, ինչ-որ բարեփոխումների կգնա՝ մանավանդ որ սա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն է, ու գուցե նա այս հնգամյակում որոշեր աշախատել պատմության համար:
Սակայն երկիրը դարձյալ մխրճվեց տնտեսաքաղաքական այն համակարգի մեջ, որի խորհրդանիշներն են ավտորիտարիզմը եւ կոռուպցիան:
Ստեղծված իրավիճակն իսկապես ճգնաժամային է թվում. ունենք բարեփոխվելու ցանկություն չունեցող իշխանություն, կենսուանակությունից եւ կրեատիվ ռեսուրսից զուրկ ընդդիմություն, մեծ հաշվով՝ անտարբեր հասարակություն, որի հետ կապ չունեն նաեւ այն փոքրաթիվ խմբերը, որոնք իրենց քաղաքացիական հասարակություն են կոչում:
Այս իրավիճակում՝ տարվա եղանակաները կահաջորդեն իրար, սակայն դրանից կյանքի որակը չի փոխվի, մտքի ճգնաժամը չի հաղթահարվի:
Մտածում եմ՝ քաղաքական դաշտին սերնդափոխություն է պետք, նոր գաղափարներ, որոնք չեն տեղավորվի «պետականամետության» կամ «ավազակապետության» կաղապարներում, մարդիկ, ովքեր երեւույթներն, իրադարձություններին չեն նայի «սև-սպիտակի» պարտադրանքով»:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թվում է, թե պիտի շարունակի խլել քաղաքական, հասարակական եւ լրագրողական շրջանակների լուսարձակները: Ավելի ծանրակշիռ են, գեթ քանակական առումով, քննադատական մոտեցումները, որոնք կենտրոնանում են՝ որոշման պարտադիր բնույթի, մեր երկրի կախյալության, Եւրամիության կողմից Հայաստանի առջեւ դռներ փակելու, եւ երկիրը դեպի անորոշ հեռանկար առաջնորդված լինելու տեսակետների վրա: Քննադատությունները իհարկե ունեն իրենց տրամաբանությունն ու նկատառելի հիմնավորումները: Դրանք մերթ չափազանցված, մերթ համեմատաբար զուսպ ու առարկայական, անպայման հաշվի պետք է առնվեն եւ մտածել տան առնված քայլի հակառակ ուղղությամբ որոշ հակակշիռ միջոցառումներ որդեգրելու հնարավորությունների մասին:
Մաքսային միության անդամակցության որոշումը, իր հերթին, ունի իր արդարացված հիմնավորումը: Ի վերջո միակողմանի, դեպի Եւրամիություն սրընթաց ընթանալու փաստը կարող էր ռիսկային հիմնական բաժին պարփակած լինել: Իսկ փոխլրացումը ենթադրում է ինչպես ռուսական, այնպես նաեւ եւրոպական, կամ ընդհանրապես արեւմտյան ուղղությունների վրա շարունակել համագործակցության ձեւաչափերի ապահովման եւ գործնականացման քաղաքականության կիրառումը: Խնդիրը այս հանգրվանին պետք է դիտարկել ոչ աղետալի, ոչ էլ բացարձակապես դրականի սեւ-սպիտակի բանավեճային մոտեցումով: Դեպի Մաքսային միություն առնված քայլը, գուցե անխուսափելի, այսուհանդերձ լուրջ իրավիճակ է ստեղծել դեպի Եւրամիության ընկերակցություն նախաստորագրության համար մի քանի տարի բանակցություն տարած պաշտոնական Երեւանի համար:
Տարատեսակ եւ տարաբնույթ այս մոտեցումներին եւ տեսակետներին հետեւելու ընթացքում մի քանի անգամ ուշագրավորեն նկատվեց հարեւան Վրաստանից օրինակ վերցնելու գաղափարը: Հետեւյալն է քննադատական մոտեցման բուն էությունը. Վրաստանը անտեսելով ռուսական գործոնը, թափ է տվել իր ինտեգրման քաղաքականությանը դեպի Եւրոպա, ԱՄՆ, ՆԱՏՕ, որի արդյունքը եղել է միանշանակ դեպի Եվրամիության ընկերակցություն նախաստորագրություն, առանց որեւէ պարտադրանքի տեղի տալու, առանց Մոսկվայից կախյալ կարգավիճակում հայտնվելու: Այս ուղղությունը Վրաստանին ապահովել է հակակոռուպցիոն պայքարում թռիչքային առավելություններ ձեռք բերելու, տնտեսական բարգավաճում արձանագրելու, ընտրակարգը բարելավելու եւ ժողովրդավարությունն ամրակայելու առիթներ: Մի խոսքով՝ ռուսական գործոնի շրջանցումով երկրի զարգացումը ապահովելու:
Իհարկե, այս ուղղության շուրջ կան ներվրացական տարակարծություններ. վարչապետ Իվանիշվիլին կարող է չբաժանել իր նախագահի կիրառած արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները եւ փորձ կատարել որոշակի հավասարակշռություններ ապահովելու այդ ոլորտում: Բայց այժմ սա չէ խնդիրը. Վրաստանից, այս դեպքում նրա որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծից դաս քաղելու կոչն է, որ հնչում է հայկական շրջանակներից։
Վրացական զարգացման այս ուղղվածությունը իրականությանը համապատասխանող երեւույթ է: Սակայն գինը թանկ է. ռուսական գործոնի շրջանցման հետ կապված գին է այդ մեկը: Այսօր վրացական դիտակետից մեր հարեւանը կորցրել է իր տարածքային ամբողջականությունը: Իրողապես, Աբխազիան եւ Հարավային Օսիան այլեւս մաս չեն կազմում Վրաստանի միջազգային մակարդակով ընդունված սահմանների: Իրողական այս անկախությունը նվիրականացավ, երբ Սահակաշվիլին որոշեց՝ «զարգանալ զիջելով» կարգախոսը վերածել արտաքին քաղաքականության հիմնական ուղղության: Ռուս-վրացական կարճատեւ պատերազմը եւ շրջանների կորուստը դեպի Արեւմուտք կտրուկ շրջադարձի գինն էին, որը վճարեց Սահակաշվիլիի Վրաստանը: Ի գին հողային տարածքների կորստի (միշտ մնալով վրացական դիտակետի մոտեցումների սահմաններում) Թբիլիսին զարգացավ: Թվում է, որ անջատված եւ անկախացած տարածքների վերադարձի պահանջը առաջնային կարգով մաս չի կազմում արդեն պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականության:
«Զարգանալ զիջելով» կամ «առանց զիջելու» քաղաքական երկվությունը (դիլեման) անիրատեսական չէ, որ հնչի նաեւ Հայաստանի Հանրապետության համար: Մանավանդ թուրք-ադրբեջանական շրջափակման ենթարկված մեր երկրի համար։ Այս պատճառով էլ առնվազն պետք չէ շտապել վրացական օրինակից դասեր քաղելու եւ ըստ այնմ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները ճշտելու համար:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Չնայած Աղվան Գառնիկիչը կոստյումը թևին գցած գնացել է քաղաքացիական կյանքի հմայքները վայելելու, այնուհանդերձ, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, նրա վերանշանակման լոբբինգը շարունակվում է:
Ըստ թերթի՝ լավատեղյակ աղբյուրների այդ գործին կարող են «խառնվել» նաև Վ. Պուտինի մտերիմ ընկեր, ՌԴ գլխավոր դատախազ, ոչ անհայտ Յուրի Չայկան, ինչպես նաև էլ ավելի հայտնի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Որոշ տեղեկություններով, սեպտեմբերի 16-ին ռուսաստանահայ գործարարների կողմից Մոսկվայում կառուցված հայկական եկեղեցու հիմնարկեքին մասնակցելու մեկնող Սերժ Սարգսյանը նույն օրը երեկոյան տրվելիք ճաշի ընթացքում ոչ պաշտոնական հանդիպում կունենա Վ. Պուտինի և Ս. Իվանովի հետ: Վերջիններս հրավիրվել են եկեղեցու հիմնարկեքին, սակայն դժվար թե մասնակցեն, իսկ երեկոյան տրվելիք ճաշին հաստատ ներկա կլինեն, այդ ժամանակ էլ կիրականացվի լոբբինգը:
«Ոչխար» բառը սպառնում է իր հաստատուն տեղը գտնել հայ պաշտոնյաների բառապաշարում: Պարզվում է, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը միակը չէ, ով շատ է սիրում այդ բառը և հաճախ օգտագործում այն:
«Հայկական ժամանակ» օրաթերը գրում է, որ «Ոչխար» բառը սիրում է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ աշխատակազմում պատմում են, որ ամիսներ առաջ Աբրահամյանն այդ կերպ է դիմել աշխատակազմի աշխատակիցներից մեկին: Ընդհանրապես աշխատակազմում դժգոհում են, որ Աբրահամյանը բավական կոպիտ է խոսում աշխատակիցների հետ և սրա արդյունքում է, որ նախօրեին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, թեև նրա դիմումը պաշտոնապես մեկնաբանվել է այլ աշխատանքի անցնելու առաջարկով:
Ըստ աշխատակազմում շրջանառվող խոսակցությունների, Հովհաննիսյանը նման որոշում է կայացրել Հովիկ Աբրահամյանի հետ ընդհարումից հետո:
Այսօր Երևանում կայացել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որից հետո ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պատասխանել է լրագրողների հարցերին:
Այն հարցին է, թե ի՞նչ է լինելու Վիլնյուսում և հնարավո՞ր է նախաստորագրել միայն Ասոցացմանը համաձայնագիրը, Ֆյուլեն նշել է, որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր է չէ ստորագրել միայն մի մասը:
«Երկու մասեր կան մեկ համաձայնագրում, և հստակ կապեր, առնչություններ կան երկու մասերի միջև և հնարավոր չէ մեկը մյուսի հաշվին առանձնացնել ամբողջից: Եվ երկրորդ, ես եկել եմ լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնությունները և նախընտրոթյունները և եթե իրենք ցանկացան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի՝ Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակներում»,-ընդգծել է նա:
ԵՄ հանձնակատարի կարծիքով, մինչև Վիլնյուս հասնելը դժվար թե հասցնեն հայ գործընկերների հետ քննարկել գաղափարներ, քանի որ խոսքը իրավական փաստաթղթի մասին է, որը ենթադրում է լուրջ պարտավորություններ:
Շտեֆան Ֆյուլեի խոսքով, հայաստանյան իր գործընկերներն այստեղ հավաստիացրել են, որ որևէ ճնշում չի եղել Հայաստանի նկատմամբ՝ Մաքսային միությանն անդամագրելու որոշումը կայացնելու հարցում:
«Միևնույն ժամանակ մեր քննարկումներում ընդամենը երկու օր առաջ մեր խորհրդարանում, մեր գործընկերներից ոմանք բողոքեցին, որ ավելանում են ճնշումները տարբեր ձևերով: Բայց արժե նշեմ մի բան, որը, ըստ երևույթին, կրկնելու ու էլի կրկնելու կարիք ունի. Ասոցացման համաձայնագիրը՝ որպես գաղափար, դրված է եղել մեր գործընկերների առջև նախքան Եվրասիական միության, Մաքսային միության գաղափարը: Մենք շատ հստակ, թափանցիկ ներկայացրել ենք այդ համաձայնագրի նպատակները՝ քաղաքական վերափոխման, տնտեսական արդիականացման առումով, մենք ասել ենք, որ դա շոշափելի օգուտներ կբերի ոչ միայն մեր գործընկերներին, այլև՝ մեր գործընկերների հարևաններին: Մենք հստակ ասել ենք, որ բացարձակ որևէ պատճառ չկա, ինչո՞ւ հարցականի տակ առնել այն բարիդրացիական հարաբերությունները, որոնք մեր գործընկերներին կոչ ենք անում ունենալ իրենց հարևանի՝ Ռուսաստանի հետ։ Մենք էլ ենք ցանկանում Ռուսաստանի հետ ունենալ գերազանց հարաբերություններ։ Ռուսաստանը ԵՄ-ի համար էլ արտոնյալ կարևոր և ռազմավարական գործընկեր է։ Այստեղ հակասություն բնավ չկա: Մենք մեր ռուս գործընկերներին արել ենք այդ առաջարկը, քանիցս ենք արել այդ առաջարկը և ապագայում էլ ենք անելու, որ՝ մենք պատրաստ ենք քննարկել մեր քաղաքականության ցանկացած կողմ՝ Եվրոպայի կողմից այս տարածաշրջանում իրականացվող քաղաքականության առումով, որ նրանց մոտ եղած ցանկացած մտահոգություններ փարատվեն, որովհետև այստեղ վերջնական նպատակը այն է, որ ստեղծվեն նախապայմաններ, ստեղծվեն պայմաններ, որպեսզի ինչ-որ ժամանակ լինի ազատ առևտրի տարածաշրջան՝ Լիսաբոնի մինչև Վլադիվոստոկ: Մենք բավական վստահ ենք, որ Ասոցացման համաձայնագրով մենք էապես նպաստում ենք այդ նպատակի իրականացմանը», — հայտարարել է ԵՄ հանձնակատարը:
Երեկ խորհրդարան է ժամանել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որին ԱԺ-ում ուղեկցել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Վարդանիկը հանդիպել է ԱԺ նախագահին և, թերթի տեղեկություններով, աջակցություն խնդրել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ, քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքում ձերբակալված Հովհաննես Գրքիկյանի հարցում, ում հետ մտերիմ է:
Հրապարակ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանն իր շրջապատին հայտարարել է, որ ինքն արդեն ընտրված թեկնածու է և անիմաստ է անգամ մեկ դրամ ծախս անելը:
Դրա համար էլ անգամ նախընտրական քարոզչություն չի իրականացնում: Արդեն քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է Ա. Կարապետյանից այս առիթով պարզաբանում ստանալ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Ինչպես երևում է, Կարապետյանը լինելու է հերթական պլակատ-պատգամավորներից, որին մարդիկ չեն ճանաչում, բայց «ընտրում են»: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում ինքն ընտրախախտումների հետ կապված փաստեր է հավաքում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Երեկ Աժ-ում ՀՀԿ խմբակցություն անհանգիստ ելումուտ անող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից մեր լրագրողը փորձել է ճշտել, թե ինչն է նրան բերել ԱԺ։ Վերջինս նյարդային պատասխանել է, թե գործեր ունի։ Որոշ տեղեկություններով, մարզպետը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ փորձել է խմբակցությունից ճշտել, թե արդյոք իրեն վտանգ չի՞ սպառնում, չի՞ բարձրացվելու մարզպետների, այդ թվում իր պաշտոնանկության հարցը։ Ի դեպ, ՀՀԿ նիստում երեկ նախատեսվում էր, որ Սերժ Սարգսյանը հրապարակելու է ապագա գլխավոր դատախազի անունը, բայց նա դա չի արել՝ ասելով, դեռ ժամանակ կա։ Բայց ներկաները, դատելով նրա և Դավիթ Հարությունյանի ջերմ հարաբերություններից, ենթադրել են, որ թեկնածուն հենց նա է։ Այսօր, հավանաբար, գլխավոր դատախազի պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալներից մեկը։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.