23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում Մոսկվայում ակտիվ հանդիպումների մեջ է ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների հետ։ Բանն այն է, որ մոսկովյան կուլիսներում արդեն իսկ թափ է հավաքում լուրը, թե հունվարին Մեդվեդևը հրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ նրա ամենահավանական փոխարինողը կլինի Ալեքսեյ Կուդրինը։
Այս հեռանկարը բավականին ոգևորել է Մաքսային միության ապագա անդամ Հայաստանի մի շարք գործիչների, որոնք մտածում են, որ այս երևույթը դոմինոյի էֆեկտով կտարածվի Հայաստանի վրա ևս, ու ամեն մեկն իր հերթին փորձում է ստանալ դեկտեմբերի 2-ին Հայաստան ժամանող Պուտինի, նրա թիմի բարեհաճությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանին: Ըստ նույն տեղեկությունների՝ Գ. Կոստանյանը մի քանի դատախազների հետ զրույցում, խոսելով Վ. Մարգարյանի մասին, ասել է, թե «դրան ասե՛ք, թող աչքիս չերևա ընդհանրապես»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Վ. Մարգարյանի հետ նրա ապագային առնչվող հարցեր ճշտելու ակնկալիքով: «Ես նման տեղեկություն չունեմ»,-թերթի հետ զրույցում կարճ ասել է դատախազը: Հարցին, թե ինչ փոխհարաբերություններ ունի Գ. Կոստանյանի հետ, դատախազը պատասխանեց. «Աշխատանքային, կառուցողական, որևէ լարված հարաբերություն չկա, ես աշխատում եմ»:
Շարունակելով թեման, «Ժողովուրդ» օրաթերթը մեկ այլ հրապարակման մեջ էլ գրում է.
«Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի «սև ցուցակում գտնվող» Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը արձակուրդի մեջ է, և իրեն աշխատանքից չեն ազատել: «Ոչ էլ դիմում եմ գրել: Նման բան չկա, դիմե՛ք մեր հանրային կապերի վարչություն, Ձեր հարցերին կպատասխանեն: Ես արձակուրդում եմ: Լավ, եղավ, ցտեսություն»,-ասել է թերթի զրուցակիցը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը չի կարող նշանակվել, քանի որ դատավորի աշխատանքի ստաժ չունի։ Վերջինիս մանկության երազանքն է գլխավոր դատախազ նշանակվելը կամ իր նախկին՝ արդարադատության նախարարի պաշտոնին վերադառնալը։ Եթե Հրայր Թովմասյանին տանեին վճռաբեկ, և Դ. Հարությունյանը նշանակում ստանար, կանաչ լույս կվառվեր Հովհաննես Սահակյանի առաջ, ով կդառնար Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որին, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, վաղուց են պատրաստվում «մի բան տալ»։
Իսկ հիմա առավել ևս, քանի որ Գևորգ Կոստանյանի համակուրսեցին է եղել։ Մեր հարցին ի պատասխան, Սահակյանն ասաց. «Նման լուրեր տարածողներն ընդամենը պետք է կարդան օրենքի տառը, փակագծերը չեմ բացի, թող մի քիչ չարչարվեն-կարդան, իսկ ընդհանուր առմամբ, պարոն Հարությունյանն իր պաշտոնում է, աշխատում է, ես էլ, որպես ֆրակցիայի քարտուղար, աշխատում եմ իմ տեղում և բավականին լավ եմ զգում ինձ»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետներ Իգոր Շուվալովի ու Արկադի Դվորկովիչի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել միայն հայկական կողմը, իսկ ահա ՌԴ կառավարության կայքում որևէ բառ անգամ չկա ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հետ Իգոր Շուվալովի ու Արկադի Դվորկովիչի հանդիպումների մասին:
Փոխարենը ՌԴ կառավարության կայքը հայտնում է, որ Արկադի Դվորկովիչը երեկ հանդիպել է Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վլադիմիր Սեմաշկոյի հետ ու քննարկել երկու երկրների միջև ինտեգրացիոն ծրագրերի իրականացման ընթացքը: Ընդգծենք. Բելառուսի դեպքում ՌԴ փոխվարչապետն ընդունում է փոխվարչապետին, իսկ ահա Հայաստանի դեպքում վարչապետին: Այն էլ՝ այդ հանդիպմանը ռուսները հարկ չեն համարել անդրադառնալ անգամ մեկ նախադասությամբ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Զարուհի Փոստանջյանի «հարցը» նախագահին ինձ դուր չի եկել։ Հասկանալի է, որ դա հարց չէր, այլ մեղադրանք էր, որն ընդդիմադիր պատգամավորը ցանկանում էր շպրտել Սերժ Սարգսյանի երեսին, և պարզ քաղաքացիների կենցաղային պատկերացումների շրջանակում թեման բավականին հնչեղ է, նման զանգվածի կողմից գուցե արժանի է ծափահարությունների։ Բայց պատգամավորի, քաղաքական գործչի ֆունկցիան ես տեսնում եմ նրանում, որ նա փորձում է բարձրանալ կենցաղային մակարդակից և իր մեղադրանքներում խոսում է ավելի սկզբունքային, ավելի համակարգային խնդիրների մասին՝ այն խնդիրների, որոնք, ի տարբերություն կազինոյի, միանգամայն ակներև են և ապացուցելի։ Բայց դա, իհարկե, ճաշակի հարց է. հնարավոր է, որ ես սխալվում եմ, և քաղաքական գործիչների ու, ինչու չէ, լրագրողների, մեկնաբանների հիմնական գործը «շշպռելն» է։
Բայց եթե «հարցի» բովանդակության վերաբերյալ կարող է լինել որևէ քննարկում, ապա տիկին Փոստանջյանին ՀՀԿ-ականների արձագանքը թուրքական» թեմաներով) ընդհանրապես չի տեղավորվում քաղաքական բանավեճի շրջանակներում։ Իսկ նույն կուսակցության անդամ, «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար և (ուշադրություն դարձրեք) երիտասարդության և սպորտի հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանի մեկնաբանությունը մաքուր կրիմինալ է։ Հիշեցնեմ, որ այս երիտասարդը Աժ պատգամավորին անվանեց «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»։ Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ մեր քաղաքական և հասարակական գործիչների «թուրքական» լեքսիկոնը վկայում է որոշակի մտավոր մակարդակի, ինչպես նաև 21-րդ դարի իրողությունները բացարձակապես չընկալելու մասին։ Բայց փոխնախարարը ավելի հեռուն է գնացել՝ ասելով՝ «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ՚արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»։
Խարույկի վրա մարդկանց հրկիզելը՝ որպես այս կամ այն զանցանքի համար պատիժ, չի կիրառվում արդեն մի քանի դար։ Գուցե աֆրիկյան ջունգլիներում, որոնք բավականին հեռու են Սյունյաց լեռներից, մարդակեր ցեղերի մոտ պահպանվել են այդ ավանդույթները։ Բայց այդ ցեղերը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ չեն, ինչպես ՀՀԿ-ն է, նրանք ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտուր չեն ուզում և չեն մասնակցում Բոլոնյան գործընթացին։ Նույնիսկ Մաքսային և Եվրասիական միությունում բարքերն այդքան դաժան չեն։
20-րդ դարում Եվրոպայում խարույկներ, այո, վառում էին։ Դա անում էին գերմանական նացիստները։ Բայց վերջիններս այրում էին ոչ թե մարդկանց, այլ գրքերը (այդ թվում նաև իրենց՝ գերմանացի մեծ գրողների և ՝ փիլիսոփաների), որպեսզի մարդիկ չվարակվեն վտանգավոր գաղափարներով։ Գուցե միջնորդավորված՝ նժդեհականության միջոցով այդ՝ նացիստական գաղափարնե՞րն են ներթափանցել ՀՀԿ-ական փոխնախարարի ուղեղի մեջ։
Մասնագետ չեմ, բայց հակված եմ ենթադրելու, որ պարոն Ասրյանի ասածները պարունակում են բռնության և ինքնադատաստանի կոչեր։ Բայց դրա վրա, բնականաբար, ոչ ոք ուշադրություն չի դարձնի:
Առավոտ
Երեկ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ։ «Ավշարի» Գրիգորյան եղբայրներն Արարատում իրենց հաղթական կարիերան ու բիզնեսն սկսել են Վազգեն Սարգսյանի «օրոք» և օգնությամբ. Վազգենի հայրն ու Գրիգորյանների հայրը օղու համատեղ արտադրություն են ունեցել, հոկտեմբերի 27-ից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանները «վերցրել» են այդ բիզնեսը և սկսել են միայնակ տնօրինել «Հիսուն-հիսուն» օղու արտադրությունը՝ սահուն կերպով դառնալով Քոչարյանի ներկայացուցիչը մարզում։ Մինչ այսօր Սարգսյանների, նրանց կողմնակիցների, մասնավորապես Մանվել Ղազարյանի («Վեդի Ալկո») և Գրիգորյանների հարաբերությունները բարդ են։
ՀՅԴ-ին տևական հարելուց, նրանց քվոտայով նախարար դառնալուց հետո Գրիգորյանները վերջին տարիներին զինվորագրվել են հանրապետականներին և ջերմեռանդ պայքարել հանուն Սերժ Սարգսյանի։ Սակայն ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ Էլ համապատասխան հարգանք են դրսևորել, երբ վերջինս ընտրական-հետընտրական այցերով գտնվել է Արարատի մարզում։ Գրիգորյանները 4 եղբայր են. երրորդ եղբայրը՝ Սուրիկ Գրիգորյանը, տևական ժամանակ եղել Է Ավշարի գյուղապետը։ Վերջին ընտրությունների ժամանակ թույլ չեն տվել, որ նա ընտրվի, Գրիգորյանները գյուղապետարանի հաշվապահին դարձրել են գյուղապետ, սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ վերջինս գրեթե չի երևում գյուղապետարանի «կողմերում», ըստ ավշարցիների՝ գյուղապետարանի կնիքը նախկին գյուղապետի՝ Սուրիկի որդու ձեռքին Է։ Ընդհանրապես՝ Արարատում ցանկացած ընտրության ժամանակ վճռորոշ Է եղել Գրիգորյանների կարծիքը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
«ՀՅԴ կուսակցության անդամների մեջ ես ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ մինչև հիմա էլ իմ հարաբերությունները շատ նորմալ են, և այսուհետ նույնպես այդ լավ հարաբերությունը կշարունակվի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Արարատի նորանշակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Նրա խոսքով, ինքն այժմ ոչ մի բիզնեսով չի զբաղվում և, անցնելով պետական աշխատանքի, զբաղվելու է պետական աշխատանքով. «Մենք առաջնահերթ կնայենք, թե ինչ բացթողումներ կան: Ես նախկին մարզպետի՝ պարոն Բարսեղյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք միասին շատ հարցերում կարողացել ենք կոնկրետ աշխատանքներ իրականացնել, և եթե կլինեն այսօր շատ հրատապ հարցեր առաջնահերթ դրանց վրա ուշադրություն կդարձնենք»:
Ըստ նրա, Էդիկ Բարսեղյանի պաշտոնից հեռանալը կապված է զուտ տարիքի հետ:
Արամային Գրիգորյանի հավաստմամբ, մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են և կարող են իրենց աշխատանքը շարունակել՝ հօգուտ մարզի զարգացման և բնակչության հոգսերի խնդիրների լուծման, այդ մարդիկ կմնան և կաշխատեն:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ռուսաստանը քանի օր է արգելել է կաթնամթերքի ներկրումը Լիտվայից: Կրկին Ռուսաստանի սանիտարական գլխավոր բժիշկ, «Ռուսպոտրեբնադզոր »-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն ինչ-որ բան է հայտնաբերել…Այս անգամ Լիտվական կաթնամթերքում…
Վիլնյուսում համոզված են, որ լիտվական կաթնամթերքների ներկրումը արգելելու վերաբերյալ որոշումը բացարձակապես քաղաքական ենթատեքստ ունի: Արգելքի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին Լիտվայի արտգործնախարարը զգուշացրել է, թե իրենք կարող են արգելափակել Կալինինգրադի մարզի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը, եթե Ռուսաստանը չդադարեցնի ճնշումը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի նկատմամբ:
Լավ ինչքա՞ն պետք է «տապորային» լինես, որ անընդհատ նման որոշումներ կայացնես: Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, հիմա էլ Լիտվա…Սա խորհրդային-կոմունիստական աշխատաոճ է, թե հենց ռուսական չինովնիկների, ռուսական մենթալիտետի խնդի՞ր է:
Ամեն դեպքում` տգեղ է, զզվելի, էժանագին և վանող…
Հետո էլ ասում են ինչո՞ւ ռուսներին չեն սիրում…
Պուտինը խոսում է ԱՊՀ-ից չվանելու, այն գրավիչ դարձնելու մասին, որպեսզի պետությունները ցանկություն ունենան միանալ իրենց:
Չեն միանա…Չեն միանա, քանի դեռ ձեզ պահում եք միջնադարյան դահիճի կարգավիճակով, քանի դեռ խեղդվում եք ձեր մեծապետական գոռոզամտության, պատվախնդրության ավելցուկի փրփուրների մեջ, քանի դեռ չեք ուզում ձեզ պահել մյուս քաղաքակիրթ երկրների ու ժողովուրդների նման: Հարկադրաբար կամ այլ ելք չունենալու դեպքում գուցե, բայց հետո՞… »:
Մեզ թվում է, որ մենք պետք է աշխարհին, նրա մեծերին, երկրների ղեկավարներին բացատրենք, թե որքան լավն ենք, արդար ենք, և որքան նենգ և գազան են մեր թշնամիները, և եթե մեծերն ու ղեկավարները դա հասկանան, ապա անպայման կսկսեն մեզ աջակցել։ Այդ թյուր տեսակետը 1997 թվականին քննադատում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը. «Իրո՞ք նրանք (Ռուսաստանի իշխանությունները –Ա. Ա. .) չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը, Հայաստա՞նն է, որ պետք է հասկացնի նրանց, Ռուսաստանին դաս տվողները արդյոք իրենց ծիծաղելի վիճակի մեջ չե՞ն դնում՝ վարկաբեկելով հայի կերպարը, …և վերջապես, ինքնախաբեությամբ Ռուսաստանի կամ որևէ այլ տերության խաղալիքը դառնալու մոլագարությունը դեռևս որքա՞ն ժամանակ պետք լինի հայի կենսակերպը»։
Իսկապես, որևէ մեկին խրատելու, համոզելու, քո կատարելությունը, բարեմասնությունները ի ցույց դնելու որևէ անհրաժեշտություն չկա՝ յուրաքանչյուր պետություն՝ բարեկամ կամ ոչ բարեկամ, առավել ևս՝ յուրաքանչյուր գերտերություն կվճարի քեզ այն գինը, որը դու արժես։ Այդ անվիճելի ճշմարտությունը կրկնելը կարևոր է դառնում այսօրվա «մաքսային-եվրոպական» բանավեճի ժամանակ։ Խնդիրը, հետևաբար, սեփական գինը բարձրացնելն է։ Շահան Նաթալին դրա համար առաջարկում էր գործիքներ, որոնք այսօրվա աշխարհում, այս պատմական փուլում կիրառելի չեն։ Այն գործիքները, որոնք մենք պետք է կիրառեինք անկախ պետության պարագայում, նպատակին հասան մի հարցում՝ Արցախի ազատագրման։ Ներքին քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում այդ առումով մենք պարծենալու բան չունենք։ Մեր գործողություններով մենք մեր գինը գցել ենք։
…Իսկ աշխարհից արդարություն հայցելը պարզապես ծիծաղելի է։ Ինչպես գրում էր Շահան Նաթալին՝ «քաղաքական կյանքի մեջ օրենքն է գերիշխողը, և մոռանանք արդարությունը։ Որովհետև վերջապես արդարություն ասածն էլ հարաբերական մեկ բառ է. այն, ինչ արդար չէ մեզի համար, արդար է ուրիշին համար»։
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում
Հայաստանի քաղաքների ղեկավարները կարծես միմյանց հետ մրցում են, թե ով ավելի ճոխ տոն կկազմակերպի քաղաքի օրվա առիթով։ Նախօրեին գեներալիտետն էր իր ողջ ուժերը մոբիլիզացրել Էջմիածին քաղաքի օրը տոն դարձնելու համար, երեկ էլ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հարազատ Աբովյան քաղաքի 50-ամյակն էր։ Հիշեցնենք, որ քաղաքապետն էլ Ծառուկյանի հարազատ փեսան է։
Բացի շաբլոն դարձած բեմականացումներից և հայոց երկնակամարում փայլող աստղիկների կատարումներից, ԲՀԿ ղեկավարն ստեղծագործական մոտեցում էր դրսևորել այս տոնը յուրօրինակ դարձնելու համար՝ Հայաստան էր բերել Խաչատուր Աբովյանի կոռնուհուն՝ Օլգա Մավրինային։ Նշենք, որ պատվոօթյակը Ծառուկյանի կողքին զարդարել է նաև Սահմանադրական դատարանի նախագահ, Սերժ Սարգսյանի խնամի Գագիկ Հարությունյանը, ով ծնվել է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.