23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուրբաթ օրը ոստիկանությունում պաշտոնանկությունների ալիք գնաց: Ըստ թերթի, սա այն շարքային փոխատեղումներից չէր, այլ երկօրյա թեժ խորհրդակցությունների ու նախատինքների արդյունք: Եվ սա որքան էլ համակարգի «բարեփոխումների շրջանակում» տեղավորեն, դժվար է դրան հավատալ:
Կադրային փոփոխությունների մի մասը հաստատ անձնական նկատառումներից ու սուբյեկտիվ գործոնից ելնելով է տեղի ունենում: Այս շարքից էր Կոտայքի մարզի ոստիկանությունում կատարված փոփոխությունը:
«Վովա Գասպարյանն այս մարզում իրականացվող ծառայությունից դժգոհ էր, բայց դա պարզապես ոստիկանապետի դժգոհություն չէր: Այս պարագայում պետք է հաշվի առնել նրա և Ծառուկյանի հարաբերությունների «առանձնահատկությունները»:
Թերևս տեղի ոստիկանությունն այդ «հարաբերություններին» համարժեք չի գործել, ինչն էլ ստիպել է Գասպարյանին վերանայել իր նախկին նշանակումները»,-գրում է հոդվածագիրն ու ավելացնում, որ թերթի տեղեկություններով, Կոտայքի մարզի ոստիկանության պետ Գրիշա Բադալյանը ոստիկանությունում հրավիրված խորհրդակցություններին քանիցս դիտողություն է ստացել: Առաջին անգամ տարեսկզբին է գասպարյանական լուտանքներին արժանացել՝ աշխատանքները վատ կազմակերպելու համար, իսկ երկրորդը՝ ամռանը, կիսամյակի աշխատանքներն ամփոփելիս: Ու Բադալյանին ժամանակ է տրվել սխալները շտելու, բայց ցանկալի արդյունքի չի հասել:
Եվ այսպես, Կոտայքի մարզային ոստիկանապետի պաշտոնը վստահվեց Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին՝ Վարդան Նադարյանին, ով ոստիկանապետի յուրայիններից է համարվում: Իսկ Աբովյանի բաժինը, որը Ծառուկյանի բուն թագավորությունում է՝ Սերոբ Հարությունյանին, ով Վովա Գասպարյանի վստահելիներից է և այս երկու տարվա ընթացքում հասցրել է զբաղեցնել մի շարք բարձր պաշտոններ: Նա հուլիսից կադրային ռեզերվում էր և, փաստորեն, գործուղվեց բավականին ռիսկային գոտի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ռուսաստանում իսկապես նկատվում է ազգայնականության, այլատյացության բռնկում, որը, հավանաբար, որոշ չափով ուղղորդվում է Կրեմլից։ Հակառակ դեպքում, եթե ՌԴ իշխանությունները դեմ լինեին անհանդուրժողականության այս ցույցերին, նրանք գիտեն, թե ինչպես կարելի է «ոչ քնքշաբար» վարվել ցուցարարների` տվյալ դեպքում «ռուսական երթերի» մասնակիցների, «հակակովկասյան», «հակամիգրանտական» ջարդարարների հետ։ Հարկ չկա, երևի, հիշեցնելու, թե այս կամ այն երկրի պատմության մեջ երբ, որ պահին է տարածվում այլատյացության համաճարակը՝ երբ պետական շինարարության և տնտեսական ոլորտում, մեղմ ասած, պարծենալու բան չկա։
Քաղաքական և տնտեսական դժվարությունների պահին տվյալ երկրի քաղաքացիները կարիք ունեն ինչ-որ հենակետի, և տնտեսական ծանր պայմաններում այդպիսի հենակետ չի կարող լինել սոցիալական համերաշխությունն ու փոխօգնությունը, որն, իհարկե, իդեալական տարբերակ է։ Իսկ վատթարագույն տարբերակը մեղավորներին փնտրելն է, թշնամու կերպար ստեղծելը և նրա վրա ժողովրդին «քսի տալը»։ Ռուսների համար այդպիսի թշնամիները ավանդաբար հրեաներն էին, սակայն վերջին երկու տասնամյակներում հրեաների հետ այս առումով «հաջողությամբ մրցակցում են» կովկասցիները, միջինասիացիները և ընդհանրապես միգրանտները։
Հայաստանում ազգայնականության լուրջ վտանգ չկա՝ այն պարզ պատճառով, որ ազգային փոքրամասնությունները մեզ մոտ չնչին տոկոս են կազմում և մեզ բացարձակապես ոչ մի իմաստով «չեն խանգարում»։ Բայց քանի որ մեզանում տնտեսական, քաղաքական, մշակութային, հոգևոր վիճակը նույնպես նախանձելի չէ, որոշ քաղաքական և հասարակական գործիչներ փորձում են ժողովրդին «տոկի տալ» ազգայնականության, այլատյացության միջոցով։ Երբեմն այդ գործիչներն ազնիվ մղումեր ունեն՝ ակտիվացնել, համախմբել հասարակությանը։ Եվ ահա, «տոկի տալու նպատակով» թիրախներ են ընտրվում կրոնական կամ սեռական փոքրամասնությունները, թուրքերը, եվրոպացիները կամ, ռուսներին կապկելով, հրեաները։ Բայց դրանք իրականում կեղծ թիրախներ են, նրանց դեմ «պայքարը» շինծու է և ամենևին չի նպաստում հասարակության համախմբմանը։
…Երբ Սերժ Սարգսյանը կոչ էր անում արդար ընտրություններ անցկացնել, նա ճիշտ էր, չէ՛՞։ Հիմա, երբ աշխարհահռչակ երաժիշտը խտրականության դեմ է խոսում, նա սխա՞լ է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով մեկնել էր Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:
Պատվիրակությունը այցելել է Բրյուսել չարտերային թռիչքով, որի համար ՀՀ կառավարությունը վճարել է 37.5 մլն դրամ։
ԵԺԿ գագաթաժողովը կուսակցական միջոցառում է։ Տիգրան Սարգսյանը հրավիրված է եղել այդ միջոցառմանը, որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ։ Այսինքն, պետությունը իրավունք չուներ ֆինանսավորել կուսակցության ծախսերը։
Սա մի օրինակ է, որ Հայաստանում պետության և իշխող կուսակցության միջև սահմանը հստակ չէ ոչ միայն իշխանութունների, այլ նաև ընդդիմության համար։
Խորհրդարանական ընդդիմությունը քննադատեց կառավարության «շռայլությունը», բայց ոչ մեկը չմատնանշեց, որ կառավարությունը օգտագործում է պետական միջոցները իշխող կուսակցության ծախսերը ֆինանսավորելու համար։
Ընդդիմության քննադատությունը ընդամենը դատարկախոսություն է, որովհետև կառավարության կողմից իշխանության չարաշահման հենց նման դեպքերում Սահմանադրության 84-րդ հոդվածը վերապահում է ընդդիմությանը իրավունք անվստահություն հայտնել կառավարությանը։
Կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը կարող է ներկայացվել առնվազն 44 պատգամավորի կողմից։ Ակնհայտ է, որ խորհրդարանում ՀՀԿ-ին հակակշիռ կազմող ուժերը՝ «ԲՀԿ»-ն, «Ժառանգությունը» և «ՀԱԿ»-ը, եթե իսկապես մտահոգված են կառավարության կողմից չարաշահումները կանխելու հարցում, ապա պետք է ԱԺ ներկայացնեն կառավարությանը անվստահություն հայտնելու որոշման նախագիծ։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ԵԺԿ-ի կայքում տեղադրված մի քանի տասնյակ լուսանկարներում, որտեղ պատկերված են գագաթաժողվի բոլոր մասնակիցները, չեն պարունակում Երևան-Բրյուսել չարտերային թռիչքով մեկնած ՀՀ պատվիրակությունից որևէ մեկին։
Ուր է իրականում գնացել Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, կարող են պարզել միայն Բելգիայի Թագավորության իրավապահ մարմինները»։
Ինձ թվում է՝ լավ է, որ մենք շախմատային տերություն ենք, որ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի սանդղակով երկրորդն է, որ մեր հավաքականը շախմատային օլիմպիադաներում փայլուն է հանդես գալիս։ Հրաշալի է, որ մեր առաջին նախագահն իր վերլուծություններում շախմատային զուգահեռներ է անցկացնում։ Պատկերացնո՞ւմ եք, մեզ մոտ զարգացած լինեին ամերիկյան ֆուտբոլը, բեյսբոլը կամ գոլֆը։ Քաղաքական տեքստի համար չափազանց անհարմար սպորտաձևեր են։
Չնայած շատերը փնթփնթում են, բայց կարծում եմ՝ լավ է նաև, որ դպրոցում շախմատ են սովորում։ Փոքր աղջիկս ամեն անգամ դպրոցից գալուց հետաքրքիր բաներ է պատմում։ Պարզվում է՝ նավակը 5 միավոր է, փիղն ու ձին՝ 3-ական, թագուհին՝ 9, զինվորը՝ 1: Իսկ թագավո՞րը։ Թագավորը, ըստ աղջկաս, ոչ մի միավոր էլ չունի։ Եկեք դա հիշենք և անցնենք առաջ։
Հայաստանում ընտրությունների ժամանակ կողմերը կարծես թե նստում են շախմատ խաղալու, բայց խաղացողներից մեկը գողանում է մրցակցի ֆիգուրները, իսկ սեփական խաղաքարերը շարժում է ոչ այնպես, ինչպես նախատեսված է խաղի կանոններով։ Այդպես էր ամեն անգամ՝ սկսած 95 թվականից։ Բացառություն է կազմում 2008 թվականը, երբ խաղացողներից մեկը չբավարարվեց ֆիգուրներ գողանալով և «սխալ» քայլեր անելով, այլ պարզապես վերցրեց շախմատի տախտակը և խփեց մրցակցի գլխին։ Դա արդեն շախմատ չեղավ։
Դառնալով խաղաքարերի արժեքին։ Թագավորով, ինչպես տեսաք, խաղը չի պայմանավորվում, եթե նույնիսկ նա 1 կամ 2 միավոր ունի։ Ոմանք ասում են՝ եկեք թագավորին սարքենք փայտից, պլաստմասսայից կամ փղոսկրից, կամ եկեք նրա թագի նախշերը փոխենք, և ամեն ինչ լավ կլինի։ Բայց հայտնի է, որ կան շատ ավելի ուժեղ ֆիգուրներ։ Սակայն դրանք էլ ոչինչ չեն որոշում։ Որոշում են, բնականաբար, խաղացողները։
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն օրերս հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Գագիկ Ծառուկյանի հետ՝ ՀԱՕԿ-ի հայտարարության, արդարադատության նախարարության հայտարարությանը կոշտ արձագանքելու, Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մասնակցությունը մեծագույն խախտում համարելու և այլ հարցերի մասին։
Ի դեպ, ՀԱՕԿ-ի հայտարարությունը հուժկու պաթոսով իր ֆեյսբուքյան էջում հրապարակած Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի նախարար եղած ժամանակ, համաժամանակյա եղել է նաև ՀԱՕԿ քարտուղարը, ինչն անթույլատրելի է՝ դատելով փաստաթղթերից, որ մեր ձեռքին են։ Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ի մտադրությանը՝ հետ կանչել որոշումը, հակառակ դեպքում ստեղծել վոլեյբոլի երկրորդ ֆեդերացիա, իշխանական թևն այն համարել է «ուղեղային մորմոք, ֆիկցիա». «Ո՞վ պետք է այդ դեպքում ճանաչի նրանց հետկանչը կամ նոր ֆեդերացիան՝ արդարադատության նախարարությո՞ւնը, որն իր վերդիկտն արդեն իսկ կայացրել է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ Ազգային ժողովում դժգոհության նոր ալիք Է բարձրացել ԱԺ նախագահի հովանավորությունը վայելող ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հանդեպ:
ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները բողոքում են, որ պաշտոնապես ձևավորվել է ատեստավորման հանձնաժողով. որի նախագահ է նշանակվել Արփինե Հովհաննիսյանը, ով որպես պատգամավոր, դրա իրավունքը չունի: Նույն շրջանակները հայտնում են նաև, որ երիտասարդ պատգամավորն ատեստացիայի ընթացքում «կտրում է» ԱԺ կադրերին, որոնց փոխարեն ծրագրել Է իր շրջապատի անձանց աշխատանքի տեղավորել: Ինքը՝ Հովհաննիսյանը, թերթի հետ զրույցում ասել է, որ իր՝ ատեստացիայի հանձնաժողովի նախագահ լինելը, հավանաբար, պայմանավորված Է իր մասնագիտությամբ:
«Ինձ համար շատ զարմանալի է, որ արդեն երկրորդ անգամ միևնույն լրատվամիջոցին օրենքի չիմացության կամ օրենքի սխալ մեկնաբանության պատճառով տրամադրվում Է ապատեղեկատվություն: Ես ցանկանում եմ այս ամբողջ պատմությանն անդրադառնալ և վերջ դնել՝ բացատրելով օրենքի տառը: Նախ, Ազգային ժողովում պետական ծառայության մասին օրենքի համաձայն յուրաքանչյուր ատեստավորումից 24 ժամ առաջ ձևավորվում է ատեստավորման հանձնաժողով, որը մշտապես գործող մարմին չէ: Ես 2 անգամ եղել եմ իրավաբանական վարչության աշխատակիցների ատեստավորման հանձնաժողովի կազմում: Դա թույլատրելի Է օրենքով: Ընդ որում, հանձնաժողովի և նախագահը, և տեղակալը, և քարտուղարը կարող են լինել հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը: Բայց մի բան եմ ուզում հստակեցնել հանձնաժողովի հետ կապված: Հանձնաժողովն ընդամենը, կոչված է ըստ օրենքի իրականացնել պրոցեսը, ներկա գտնվելու այդ գործընթացին, որը բաղկացած Է 2 փուլերից: Որոշումները կայացնում Է ոչ թե հանձնաժողովը, առավելևս հանձնաժողովի նախագահը, ով ունի միայն ներկայացուցչական գործառույթներ, այլ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձինք: Դրանք, ըստ օրենքի, երկուսն են՝ Աժ նախագահը և Աժ աշխատակազմի ղեկավարը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայաստանում պետական լեզուն հայերենն է Ճապոնիայում՝ ճապոներենը, Ֆրանսիայում՝ ֆրանսերենը։ Եթե այդ երկրներում միջազգային համաժողով անցկացվի, որի աշխատանքային լեզուն, ենթադրենք, անգլերենը լինի, ոչ ոք չի ստիպի տեղացի մասնակիցներին, որպեսզի նրանք խոսեն ու հասկանան անգլերեն։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի դեպքում դա, պարզվում է, հնարավոր է։ Եվ պետք չէ ձև անել, որ այս դեպքում էլ Ռուսաստանն է մեզ ինչ-որ բան պարտադրում։ Ընդհանրապես պետք չէ այդ երկրով մեր բոլոր թերությունները պայմանավորել։
Ի՞նչ Է նշանակում Ռուսաստանի հանգամանքը «մահանա բռնել»` մեր արատները արդարացնելու համար։ Ինչպե՞ս կարող Է խոչընդոտել Ռուսաստանը (կամ որևէ այլ երկիր), եթե մենք ցանկանանք անցկացնել ազատ ընտրություններ։ Դեսպանատան աշխատակիցնե՞րն են ընտրակաշառք բաժանելու կամ քվեաթերթիկների տրցակներով ընտրատեղամասեր ներխուժելու։ Կամ ի՞նչ է` ռուսնե՞րն են ստիպում, որ մեր չինովնիկները «ատկատներ» վերցնեն և բիզնեսների մեջ խցկվեն։
Եկեք մեր մասով մեր հասանելիքն անենք, և օտարները մեզ դրա համար միայն կհարգեն։ Ռուսական կայսրության մեջ մտնում էին տարբեր երկրներ, որոնք այսօր միջազգային հանրության հարգված անդամներ են։ Օրինակ՝ Ֆինլանդիան 1809-1917 թվականներին ռուսական տիրապետության տակ էր, այսպես ասած՝ «անվտանգության երաշխիքներ» էր ստանում Շվեդիայի դեմ։ Բայց ֆինները կարողացան նորմալ պետություն ստեղծել, շվեդները նրանց չկերան, իսկ հարաբերությունները Խորհրդային Միության և Ռուսաստանի հետ բարիդրացիական էին և են (բացի մի կարճ դրվագից)։
Այնպես որ՝ ամեն ինչ մեր ձեռքում է։ Այո, մի զարմացեք։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում փողոցում, քաղաքում կամ երկրում, ոչ ոք ինձ չի խանգարում իմ ընտանիքում սիրո, հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել և, ի դեպ, խոսել այն լեզվով, որով ես եմ ցանկանում։ Եթե դիտարկենք մեր փոքրիկ երկիրը որպես ընտանիք, ապա կտեսնենք, որ արտաքին ճնշումներին դիմադրելու հզոր ներուժ ունենք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Օրաթերթի տեղեկություններով՝ արդեն նախնական որոշում կա Մաքսային և Եվրասիական միության շրջանակներում ստեղծել Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատ, որի մեջ կներառվեն անդամ երկրների նույնանուն կառույցները, այդ թվում և Մարտին Սարգսյանի ղեկավարության տակ գտնվող հայաստանյան Առևտրաարդյունաբերական պալատը:
Պալատի «նստավայրը», ըստ նույն պայմանավորվածության, լինելու է Երևանում: Ու հիմա արդեն իսկ մեծ պայքար է գնում Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան-մնացյալ օլիգարխներ «տանդեմում», թե ում «մարդն» է այդ կառույցը ղեկավարելու: Որոշ գնահատականներով՝ անձն արդեն իսկ որոշված է. նա բավականին հայտնի դեմք է, դպրոց անցած, սակայն անունը չեն հրապարակում, որպեսզի ժամանակից շուտ «չքանդեն» վերջինիս տունը ինտրիգների սովոր իշխանական զորավորների եւ զորավարների «թեթև» ձեռքով:
Հրապարակ
Եվրախորհրդարանը հարգում է Հայաստանի որոշումը և մտածում է, թե այս նոր պայմաններում ինչ հարթակներ կարող են ստեղծվել, որպեսզի դրանց հիման վրա շարունակվի Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը հայաստանյան համանախագահ Սամվել Ֆարմանյանի հետ համատեղ ասուլիսին:
Հիշեցնենք, որ Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Բյուրոյի նիստ՝ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի փոխարեն, որը չի կայացել տեխնիկական պատճառներով:
«Եվրախորհրդարանի անդամները Հայաստանը ճանաչում են որպես առանցքային երկիր, և մենք սերտորեն համագործակցում ենք միմյանց հետ տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակներով»,-հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը և ավելացրեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, ազատ խոսքին, մամուլին՝ «որպես եվրոպական արժեքների հիմնական սյուներ»:
Պարոն նախագահը շատ հստակ ու խորը բացատրեց ՄՄ-ին միանալու խորապատկերը. Միլան Ցաբրնոխ
Միլան Ցաբրնոխն առավել գնահատելի համարեց այն հանգամանքը, որ անցած երկու օրերին Հայաստանում հանդիպել է շատ կարևոր անձանց, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Իմ հանդիպումը ՀՀ նախագահի հետ շատ բաց հանդիպում էր և առաջինը չէր: Չափազանց բարձր եմ գնահատում այն բաց քննարկումը, որը տեղի ունեցավ մեր միջև: Պարոն նախագահը շատ հստակ ու խորը բացատրեց այն պատճառները, խորապատկերը, որի հիման վրա կայացվել է այդ որոշումը»,-հայտարարեց ավստրիացի պատգամավորը՝ վերստին հնչեցելով եվրապաշտոնյաների այն մոտեցումը, որ ՄՄ-ին անդամակցությունն ու Ասոցացաման համաձայնագրի ստորագրումն անհամատեղելի են:
Ինչ վերաբերում է Վիլնյուսի գագաթնաժողովին, ապա Ցաբրնոխն ընդգծեց, որ ակնկալում են Վիզաների դյուրացման պայմանագրի վավերացում, ինչը կապահովի Հայաստանի քաղաքացիների շարժունակությանը և ԵՄ-Հայաստան միջանձնային հարաբերությունների խորացմանը:
Երևան-Բրյուսել խորը բանակցություններ՝ հետագա համագործակցության ուղիներ մշակելու համար. Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանն էլ իր կողմից հայտարարեց, որ Երևանի և Բրյուսելի միջև խորը բանակցություններ են ընթանում՝ հետագա համագործակցության ուղիներ մշակելու և դրանք հաստատելու համար:
«Կողմերի միջև կա չհասկացվածություն, որը փոխադարձ է, և մենք կարևորում ենք նման շփումներն ու հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս առավել մանրամասն ծանոթանալ կողմերի պատկերացումներին և առաջ շարժվել այդ կարևոր հարցի ուղղությամբ»,-հայտարարեց հանրապետական պատգամավորը:
Անդրադառնալով պատվիրակության անդամների ոչ ամբողջական կազմով Երևան ժամանելուն՝ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ հայկական կողմն ակնկալում էր, որ Երևանում նախատեսված, այսպես կոչված՝ լիարժեք նիստը տեղի կունենար, բայց ավելացրեց, որ հարգում է Եվրախորհրդարանի իրենց գործընկերների ներկայացրած հիմնավորումները, որ զբաղվածության պատճառով չեն կարողացել ներկա լինել նիստին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ցաբրնոխին այն վճռականության դրսևորման համար՝ կապված միջխորհրդարանական մեր ձևաչափի համագործակցությունը հետայսու ևս խթանելու ուղղությամբ»,-հայտարարեց Սամվել Ֆարմանյանը:
ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցությունը վերահաստատվում է՝ Հայաստանի եվրոպական օրակարգը առաջ մղելու նպատակով
ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Միլան Ցաբրնոխի և Սամվել Ֆարմանյանի տարածած համատեղ հայտարարությունում վերջիններս վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակել ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացումը՝ «հիմնված նախորդ տարիներին երկու կառույցների խորհրդարանականների արդյունավետ համագործակցության վրա՝ Հայաստանի եվրոպական օրակարգը առաջ մղելու նպատակով»:
Համանախագահները հիշեցնում են, որ կարճաժամկետ հեռանկարում էական առաջընթաց կարելի է ակնկալել, մասնավորապես ոլորտային համագործակցության առումով, ինչպիսին օրինակ՝ Հայաստանի շարժունակության օրակարգն է:
«Այսպիսով, համանախագահները ողջունում են Եվրոպական խորհրդարանին՝ ԵՄ-Հայաստան Արտոնագրերի դյուրացման համաձայնագրին «կանաչ լույս» տալու կապակցությամբ և նույնը ակնկալում են ՀՀ Ազգային ժողովից՝ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Համանախագահներն իրենց տարածած հայտարարության մեջ նշում են, որ «համանախագահներն, այնուամենայնիվ, հասկանում են այն դժվարությունները, որոնք այլևս թույլ չեն տալիս շարունակել ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ ԽՀԱԱԳ գործընթացը, ինչպես նախատեսված էր այս նոյեմբերին՝ Վիլնյուսում»: Նրանք, այնումենայնիվ, «ցանկանում են արժանին մատուցել կատարված աշխատանքի և ներդրված ջանքերի համար և կոչ են անում շարունակել նույն եռանդով՝ հստակեցնելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել Վիլնյուսի գագաթնաժողովից հետո»:
Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հեռակա «կարգով» կրկին փոխհրաձգություն է սկսվել։ Ռուբեն Հայրապետյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ինքը չի ցանկանում մեկնաբանել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը. «Վոյելբոլի ֆեդերացիան ի՞նչ կառույց է, որ մեկնաբանեմ»։ Իսկ Գ. Ծառուկյանն էլ, իր սովորության համաձայն, օգտագործել է իր «լծակները»՝ Հայրապետյանին «արժանավայել» պատասխան տալու համար։
Ռ. Հայրապետյանը, կարծես չբավարարվելով Գ. Ծառուկյանին «նսեմացնելու» իր բուռն գործունեությամբ, անդրադարձել է նաև Փակ շուկային ու կրկին ԲՀԿ առաջնորդի դեմ է խոսել. «Երբ Աբովյան փողոցում կառուցում էին այն մեծ բարձրահարկը, ինչո՞ւ ոչ ոքդ ձայն չհանեցիք»։ Բոլորն են հիշում, որ նշված շենքը կառուցել է Գ. Ծառուկյանը։
Եվ ահա Ծառուկյանի փոխարեն Ռ. Հայրապետյանի «տեղը» փորձել է ցույց տալ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ սուր քննադատության ենթարկելով նրան։ «Ամիսներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տալու մտադրություն հայտնեց։ Կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, քանի որ այն, ինչ վերջին տարիներին կատարվում է հայկական ֆուտբոլում, ավելի քան մտահոգիչ է:
Հիշեցնենք նաև, որ 2009թ., երբ Բուրսեյում Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային, լրագրողների հարցին, թե ինչու չէր գնացել ֆուտբոլային այդ խաղին, Գ. Ծառուկյանը պատասխանել էր, թե ինքը գնում է միայն այն դեպքում, երբ վստահ է հաղթանակին։ Այդ հայտարարությունից հետո լարվել էին Ծառուկյանի և Հայրապետյանի փոխհարաբերությունները, և իրավիճակը հարթվեց Հայրապետյանի ներողությամբ։ Տեսնենք, թե ինչով կավարտվի այս փուլը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.